ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

«Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են»․ Սանոսյանը՝ անկլավների մասին

«Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են»․ Սանոսյանը՝ անկլավների մասին

Բանակցություններում անկլավների հետ կապված քննարկումներ և տարբեր սցենարներ կան։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով անկլավների վերաբերյալ հարցին։ Նա նշեց՝ ակնհայտ է, որ երբ այդ պրոցեսը հասունանա, կարևոր դերակատարում կունենան իրավական փաստաթղթերը․ «Մեկ բան ակնհայտ է, որ նման տարածքներ երկու կողմում կան, այսինքն՝ մենք նույնպես ունենք բազմաթիվ այդպիսի հատվածներ։ Ինչպես նաև ունենք 90-ականների պատերազմից հետո տարածքներ հատկապես Տավուշի մարզում, որոնք Ադրբեջանի տիրապետության տակ են։ Կարծում եմ՝ այդ ամեն ինչը մեկ ընդհանուր փաթեթի մեջ կդիտարկվի»։ Հարցին, թե ինչ տարածքների մասին է խոսքը, Սանոսյանը պատասխանեց․ «Մեր մի շարք բնակավայրերի հարակից տարածքներ են, վարչական սահմանների, որոնք խախտվել էին ժամանակին և, իհարկե, Արծվաշենը»։ Հարցին, թե հնարավո՞ր է հանձնելու տարբերակ լինի, ոչ թե փոխանակելու, Սանոսյանն արձագանքեց․ «Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են, ինչու եք գիշեր-ցերեկ հանձնելուց խոսում»,- ասում է նա։ Ինչ վերաբերում է խնդրին, որ վիճահարույց տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դեպքում հնարավոր է պետական նշանակության ճանապարհներ հայտնվեն թշնամու վերահսկողության տակ, Սանոսյանը նշեց, որ բոլոր սցենարների դեպքում կգտնեն լուծումներ, ինչպես Սյունիքում գտան լուծումներ՝ փոխարինող ճանապարհներով, այս դեպքում էլ ելքեր կմտածեն։
12:19 - 29 մայիսի, 2023
Կառավարությունն այս տարի սուբվենցիոն ծրագրերի համար մարզերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ
 |armenpress.am|

Կառավարությունն այս տարի սուբվենցիոն ծրագրերի համար մարզերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 8 մարզերի հատկացրեց 999 մլն դրամ  սուբվենցիոն 28 ծրագրերի իրականացման համար: Համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։   Նախարարը հայտնեց, որ Կառավարությունն այս տարի մազերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ «2021 թվականին այդ գումարը 4.7 մլրդ էր, 22 թվականին՝ 5.9, իսկ հիմա մոտեցել ենք 9 միլիարդի. դա նաև մեր այն որոշումների արդյունք է, որ մենք ծրագրերը մեկ տարի ավելի շուտ ենք ընդունում, ինչը բերում է նրան, որ կարողանում ենք մրցութային գործընթացները և շինարարությունն ավելի վաղ սկսել: 2023 թվականի բոլոր ծրագրերը մենք արդեն հաստատել ենք, վերջնարդյունքում ունենք 259 հայտ, որոնք կազմում են շուրջ 87 մլրդ դրամ, որից 46 մլրդ դրամը Կառավարության մասնաբաժինն է: Մենք 12 ծրագիր վերադարձրել ենք համայնքներ, մնացած 259 ծրագիրը, որոնք հաստատել ենք, դրանցից 2-ն արդեն ավարտվել է, որոնցից մեկին այսօր գումար հատկացրեցինք: 24-ում շինարարություն է, մի մասում մրցութային գործընթացներ են, 47-ում մրցութային պայմանագրերը կնքվել են, այսինքն՝ առաջիկայում կմտնեն շինարարության փուլ: Մյուսներում, որոնք մենք պայմանով էինք հաստատել, գործընկերները համապատասխան փոփոխությունները, շտկումներն են անում, որպեսզի նախապատրաստեն մրցութային գործընթացին»,- ասաց Սանոսյանը:
12:30 - 25 մայիսի, 2023
Կառավարությունը 999 մլն դրամ հատկացրեց մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
 |1lurer.am|

Կառավարությունը 999 մլն դրամ հատկացրեց մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը 8 մարզպետարանի հատկացրեց 999 մլն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: «Այս որոշումն էլ եթե հաշվենք՝ 8 մլրդ 977 մլն այս տարի արդեն Կառավարությունը հատկացրել է մարզերին և համայնքներին, որը նաև համեմատության մեջ առաջընթաց թիվ է, եթե նայենք 2021, 2022 թվականները: 2021 թվականին այդ գումարը 4.7 մլրդ էր, 22 թվականին՝ 5.9, իսկ հիմա մոտեցել ենք 9 միլիարդի. դա նաև մեր այն որոշումների արդյունք է, որ մենք ծրագրերը տեղափոխել ենք, մեկ տարի ավելի շուտ ենք ընդունում, ինչը բերում է նրան, որ կարողանում են համայնքների մրցութային գործընթացները և շինարարությունն ավելի վաղ սկսել: 2023 թվականի բոլոր ծրագրերը մենք արդեն հաստատել ենք, վերջնարդյունքում ունենք 259 հայտ, որոնք կազմում են շուրջ 87 մլրդ դրամ, որից 46 մլրդ դրամը Կառավարության մասնաբաժինն է: Մենք 12 ծրագիր վերադարձրել ենք համայնքներ, մնացած 259 ծրագիրը, որոնք հաստատել ենք, դրանցից 2-ն արդեն ավարտվել է, որոնցից մեկին այսօր գումար հատկացրինք: 24-ում շինարարություն է, մի մասում մրցութային գործընթացներ են, 47-ում մրցութային պայմանագրերը կնքվել են, այսինքն՝ առաջիկայում կմտնեն շինարարության փուլ: Մյուսներում, որոնք մենք պայմանով էինք հաստատել, գործընկերները համապատասխան փոփոխությունները, շտկումներն են անում որպեսզի նախապատրաստեն մրցութային գործընթացին»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
12:02 - 25 մայիսի, 2023
Ազգային ժողովը մերժեց ավազն ապօրինի արդյունահանելու մասին փոփոխությունների փաթեթը
 |aravot.am|

Ազգային ժողովը մերժեց ավազն ապօրինի արդյունահանելու մասին փոփոխությունների փաթեթը |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ չընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի այս նախագծին, եւ քվեարկությունից անմիջապես հետո հիմնական զեկուցողը կարող է առաջարկներով հանդես գալ, որպեսզի նախագիծը վերադառնա քննարկումների փուլ՝ առաջին ընթերցում։ Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ասաց, որ առաջարկում է նախագծերի քննարկումը վերադարձնել նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման փուլ։ Բաբկեն Թունյանը մայիսի 23-ի ԱԺ նիստում ասել էր․ «Այս փուլում, երբ ՀՀ-ում ընթանում են ծավալուն շինարարական աշխատանքներ շինանյութերի, այդ թվում` ավազի նկատմամբ պահանջարկը զգալիորեն մեծացել է: Մեծացել է նաեւ ավազն ապօրինի կերպով արդյունահանելու գայթակղությունը, ինչի հետեւանքով ոչ միայն պետական բյուջեն է վնասվում, այլեւ շրջակա միջավայրին անդառնալի վնասներ են պատճառվում: Հուսով եմ` մենք միասին կկարողանանք ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ եւ արդյունավետ հաղթահարել»,- ասել է Բաբկեն Թունյանը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատներից ավազի արդյունահանում իրականացվող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքում ընդերքօգտագործման իրավունքը լիազոր մարմնի որոշմամբ կասեցնել մինչեւ վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշումն ուժի մեջ մտնելը: Ընդ որում, ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշումը ենթակա է անհապաղ կատարման: Ըստ կառավարության՝ նախագծերի փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն ափապաշտպան արգելապատնեշների կառուցման համար գետի ավազն օգտագործելու նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
11:11 - 24 մայիսի, 2023
Գնել Սանոսյանն ու Սլովակիայի էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները

Գնել Սանոսյանն ու Սլովակիայի էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պիտեր Գերհարտի գլխավորած պատվիրակությանը։   Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից՝ հանդիպման ժամանակ քննարկվել է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։   Հաշվի առնելով, որ Սլովակիան ունի ատոմակայաններ շահագործելու մեծ փորձ՝ երկուստեք կարևորվել է միջուկային էներգետիկայի ոլորտում փորձի փոխանակումը, համապատասխան կազմակերպությունների միջև համատեղ ծրագրերի իրականացումը։   Սլովակյան ընկերությունները հրավիրվել են մասնակցելու Հայկական ԱԷԿ-ում իրականացվող աշխատանքների մրցույթներին։
13:02 - 23 մայիսի, 2023
Տեղի է ունեցել Կապսի ջրամբարի պաշտոնական հիմնարկեքը

Տեղի է ունեցել Կապսի ջրամբարի պաշտոնական հիմնարկեքը

Երեկ տեղի է ունեցել Կապսի ջրամբարի պաշտոնական հիմնարկեքը․ տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։ «Հիմնարկեքի արարողությանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրոն Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՀՏԶՀ նախագահ Սարգիս Բաղինյանը, Ջրային Կոմիտերի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը, KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Վերոնիկա Գարսիա Դել Արկոn, համայնքապետեր և այլ պաշտոնատար անձիք։ ՀՀ փոխվարչապետը ողջունել և շնորհավորել է ջրամբարի շինարարության մեկնարկի կապակցությամբ։ Տիգրան Խաչատրյանը նկատել է, որ ջրամբարի կառուցումն ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այն կլուծի Շիրակի դաշտի կենտրոնական և արևմտյան հատվածների ոռոգման խնդիրը, կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։ ՀՀ ՏԿԵ նախարարը նկատել է, որ բավական երկար ժամանակ մեծ ջանքեր են գործադրել ծրագրի իրականացման և շինարարության մեկնարկի համար և այսօր այն արդեն իրականություն է․ «ՀՀ Կառավարությունը մեծ կարևորություն է տալիս ջրամբարների կառուցմանը։ Այս ջրամբարի կառուցմամբ նոր տարածքներ կդառնան ոռոգելի, բավական շատ էլեկտրաէներգիա կխնայենք և այն բազմաթիվ այլ դրական արդյունքներ կունենանք»,-ասել է նախարարը՝ ընդգծելով, որ արդեն աշխատանքներ են տարվում նաև ջրամբարի երկրորդ փուլի իրականացման հարցում, և մեծ սպասելիքներ կան, որ այդ ուղղությամբ ևս դրական արդյունքներ կգրանցվեն։ Նախարարը գոհունակություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և KFW բանկի գործընկերներին՝ ծրագրի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության և օժանդակության համար։ Միջոցառմանը ներկա դեսպաններն ու միջազգային գործընկերները ևս ընդգծել են ծրագրի կարևորությունը և հույս հայտնել, որ այն կունենա հաջող ընթացք և շինարարությունը կավարտվի սահմանված ժամկետներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Վերակառուցման վարկերի բանկի (KfW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո, այդ թվում վարկային միջոցներ՝ 68.5 մլն եվրո։ Նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն մ3 ծավալով ջրամբար՝ հետագայում հասցնելով ջրամբարի առավելագույն ծավալը 60մլն մ3: Շինարարությունն իրականացնելու է չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ» ընկերությունը։ Ջրամբարի 25մլն մ3 ծավալով կառուցման դեպքում կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող շուրջ 17,000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Ջրամբարի 60մլն մ3 ծավալի դեպքում հնարավորություն կստեղծվի Շիրակի մարզի ոռոգելի հողատարածքներն ավելացնել ևս 920 հա-ով, իսկ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի շուրջ 6600 հա հողատարածքների ոռոգումը մեխանիկականից փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 11․0 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զագացման հիմնադրամը»,- ասված է հաղորդագրությունում։
12:26 - 18 մայիսի, 2023
Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, պաշարները սպառվում են 

 |aravot.am|

Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, պաշարները սպառվում են |aravot.am|

aravot.am: Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների մի մասի կրճատումները կսկսվեն ամռանը։ Այս մասին այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հարցին։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե այսօր ինչ իրավիճակ է «Գեոպրոմայնինդ գոլդ» ընկերության կողմից շահագործվող հանքավայրում, քանի որ ադրբեջանական ագրեսիայի պատճառով աշխատանքները մշտապես խաթարվում են, ի՞նչ վնասներ են կրում պետությունն եւ տնտեսվարողը։ Հարությունյանն ասաց, որ տնտեսվարողը նախատեսում էր բաց հանքում աշխատանքներն ավարտել անցած տարվա աշնան վերջին․ «Մեր բանակցությունների եւ մեր պնդմամբ դրանք շարունակվում էին, աշխատողների մեծ մասին պահելու են մինչեւ այս տարվա ամառը, որից հետո պետք է սկսեն կրճատումները։ Այսինքն, մոտ հինգ-վեց ամիս երկարաձգվել է ժամկետը, եւ այդ ընթացքում աշխատողները աշխատավարձ պետք է ստանան հարկադիր պարապուրդի չափով։ Եթե մեր միջամտությունը չլիներ՝ արդեն աշնանը կրճատումներ կլինեին, քանի, որ բաց հանքի աշխատանքներն այլեւս ավարտվել էին եւ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը պետք է շարունակեր իր աշխատանքները փակ եղանակով»։ Փոխնախարարի խոսքով՝ ժամանակ առ ժամանակ տեղում հրաձգություններ են տեղի ունենում, որոնք խաթարում էին բաց հանքի վերջնական՝ փոքր ծավալների աշխատանքները․ «Տնտեսվարողը մեզ հավաստիացրել է, որ փակ եղանակով աշխատանքներին դրանք չեն խանգարում։ բաց հանքում փոքր ծավալի, մեկ ամսվա աշխատանք է մնացել եւ կարծում եմ, որ օրերի ընթացքում այդ հարցի կարգավորման արդյունքում դա էլ կիրականացվի, ու բաց հանքը կդադարեցվի, պաշարները սպառված կլինեն»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:56 - 12 մայիսի, 2023
Միջազգային ավտոարշավի մասնակիցները հասել են Սյունիք

Միջազգային ավտոարշավի մասնակիցները հասել են Սյունիք

Ապրիլի 24-ից մայիսի 8-ը ԱՊՀ ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Տաջիկստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան» երթուղով 6-րդ միջազգային ավտոարշավը: Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։ Հայ-իրանական սահմանին մայիսի 5-ին ավտոարշավի մասնակիցներին դիմավորեցին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, Սյունիքի մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները և համայնքի բնակիչներ: Մայիսի 5-7-ը ավտոարշավն անցնելու է Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան համայնքներն իրար կապող երթուղիներով, և մասնակիցները ծանոթանալու են մարզով անցնող ճանապարհային ենթակառուցվածքներին և ՀՀ մշակութային հուշարձաններին։ Ավտոարշավը եզրափակվելու է մայրաքաղաք Երևանում։
17:47 - 06 մայիսի, 2023
Մեր նպատակը կանոնավոր չվերթեր կազմակերպելն է. Սանոսյանը օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան թռիչք իրականացրած օդանավը

Մեր նպատակը կանոնավոր չվերթեր կազմակերպելն է. Սանոսյանը օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան թռիչք իրականացրած օդանավը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք իրականացրած L410 օդանավը։      Նախարարը կարևորել է իրականացված թռիչքը․ «Այս թռիչքը բավական շատ կարևորում ենք։ Այն տեխնիկական, փորձնական թռիչք էր։ Մի քանի մոտեցումներով, մի քանի վայրէջքներով և վերելքներով մեր օդաչուները փորձարկեցին այն, ինչը թղթային սխեմաներով կար: Եվ հուրախություն բոլորիս, կարծես ամեն ինչ հաջող ընթացավ, և այն պատկերացումները, որոնք թղթի վրա կային, դրանք փորձնական դաշտում կիրառվեցին և հաջողությամբ ընթացան: Սա թիմային աշխատանքի արդյունք էր, կարևոր էր շատ, և սրան կհաջորդեն արդեն քննարկումներ, թե ինչ արդյունքներ ունենք, ինչ դիտարկումներ կան, ինչ վերլուծություններ է պետք անել մասնագիտական դաշտում, իսկ հեռանկարում, իհարկե, մեր նպատակը կանոնավոր չվերթեր կազմակերպելն է այս ամենը վերլուծելուց հետո»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ հեռանկարում պլաններ կան նաև Կապանը որոշ այլ օդանավակայանների հետ կապել, ոչ միայն «Զվարթնոցի»:     Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի օդանավակայանում վայրէջք է կատարել փորձնական թռիչք իրականացնող օդանավը L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը նախատեսված է 19 ուղևորի համար:   
17:39 - 26 ապրիլի, 2023
Գնել Սանոսյանը հայտնեց, որ նոր ատոմակայան կառուցելու հետ կապված աշխատանքներ կան |armtimes.com|

Գնել Սանոսյանը հայտնեց, որ նոր ատոմակայան կառուցելու հետ կապված աշխատանքներ կան |armtimes.com|

armtimes.com: Ատոմակայանի վերազինման մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին, որի արդյունքում երկարացվեց ատոմակայանի աշխատանքի ժամկետը: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նախարարը նշեց, որ հիմա այդ աշխատանքների երկրորդ փուլում են, որով ատոմակայանի աշխատանքի ժամկետը կերկարացնեն մինչև 2036 թվականը. «Այդ աշխատանքները կսկսենք սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներից և առաջիկա երկու տարիների ընթացքում կիրականացնենք»: Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ նոր ատոմակայան կառուցելու հետ կապված աշխատանքներ կան, որը բավական լուրջ և բարդ որոշում է:  «Սկսած քաղաքական, ֆինանսական, էներգետիկ և ժամանակի առումով, այսինքն՝ բազմաթիվ կոմպոնենտներ կան: Դժվարությունն ինչումն է. նոր ատոմակայանները կառուցվում են 60 պլյուս 40 ժամանակահատվածի համար, այսինքն՝ առնվազն հարյուր տարի կյանք կունենա, և մենք հիմա կարիք ունենք ճիշտ որոշումներ կայացնելու: Երբ որ կառուցենք ենթադրյալ 2035-36 թվականներին, նոր էներգաբլոկ ունենանք, այն ունենա այնպիսի հզորություն, որ առաջիկա տարիներին ճիշտ տեղավորվի մեր էներգետիկ համակարգում»,- նշեց ՏԿԵ նախարարը:  Վերջինս նաև մանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը. «Այժմ հիմնական հզորությունները, որ մեզ անհրաժեշտ է, և մենք օգտագործում ենք, 1200 մեգավատ է ամբողջ երկրում: Հիմա ատոմակայաններից շատերը հենց այդպիսի հզորություն ունեն՝ 1000, 1200, 1400, և առաջին հայացքից, եթե այդ հզորությամբ ատոմակայան կառուցենք, կստացվի, որ հարյուր տոկոս պահանջարկը մեկ կայանը կարող է բավարարել: Բայց դա լավ վիճակ և կառուցվածք չէ, երբ երկրի էներգետիկ համակարգը կարող է կախված լինել մեկ կայանից: Կառուցել մեծ հզորությամբ և չօգտագործել դրա հնարավորությունները, նույնպես ճիշտ չէ: Դրա համար որոշումները բավականին բարդ են, որպեսզի մենք կարողանանք հաշվարկել 2040, 50 կամ 70 թվականին մեր երկրում էներգիայի ինչպիսի սպառման կարիք կլինի»:
14:19 - 20 ապրիլի, 2023
Մանկապարտեզների կառուցման գործում Կառավարության մասնաբաժինը հասցրել ենք մինչև 85 տոկոսի. Սանոսյան
 |1lurer.am|

Մանկապարտեզների կառուցման գործում Կառավարության մասնաբաժինը հասցրել ենք մինչև 85 տոկոսի. Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: Սուբվենցիոն ծրագրերը տարեցտարի շարունակում են հսկայական դերակատարում ունենալ մեր համայնքներում ենթակառուցվածքների ուղղությամբ տարվող աշխատանքներում, և դա, իհարկե, շատ ուրախացնող է: Այդ մասին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հարցին՝ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «Մենք, ելնելով տարբեր քննարկումներից, փորձում ենք ամեն տարի սուբվենցիոն կարգում փոփոխություններ իրականացնել: Այն ոլորտները, որոնք առաջնային են, փորձում ենք այդ ոլորտներում Կառավարության մասնաբաժինը մեծացնելով՝ ավելի խթանել, որ մեր համայնքները, մեր ավագանիները, հանրային լսումների ժամանակ մեր բնակիչները ծրագրերին ուշադրություն դարձնեն, և համայնքներից նման հայտեր ստանանք»,- նշեց նախարարը: Նա ընդգծեց, որ Կառավարության համար թիրախային է մանկապարտեզների կառուցումը: «Մենք Կառավարության մասնաբաժինը հասցրինք 70 տոկոսի, իսկ սահմանամերձ համայնքներում՝ մինչև 85 տոկոսի»,- ասաց Գնել Սանոսյանը: Խոսելով սուբվենցիաներին հատկացվող գումարներից՝ նա նշեց հետևյալը. «2019 թվականին 6 միլիարդի սուբվենցիա է իրականացվել, անցած տարին մենք փակել ենք 36,6-ով, բայց վաղն էլ Կառավարության նիստին գումար կտանք՝ ևս 7,9 մլրդ, որոնք նախորդ տարվա ծրագրեր են. այսինքն՝ կկազմի 43,44 մլրդ»:
12:19 - 20 ապրիլի, 2023
Կապսի ջրամբարի շինարարության համար պայմանագիրը կկնքվի ապրիլի 21-ին
 |armenpress.am|

Կապսի ջրամբարի շինարարության համար պայմանագիրը կկնքվի ապրիլի 21-ին |armenpress.am|

armenpress.am: Կապսի ջրամբարի շինարարության համար ապրիլի 21-ին կկնքվի պայմանագիր չինական ընկերության հետ: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն իր ելույթում՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Վեդու ջրամբարի 85 մետր պատվարից 70-ից մի քիչ ավելին կառուցված է, այս տարի հույս ունենք Վեդիի ջրամբարի շինարարությունը վերջապես ավարտել: Կապսի պայմանագիրն էլ, կարծես, վաղը կնքում ենք»,-ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ հաղթող ընկերությունը չինական ընկերություն է: Առաջիկայում, ըստ ընթացակարգերի, կմեկնարկի շինարարական փուլը: Նախարարը նշեց, որ Կապսի ջրամբարի կառուցումն էլ է շատ կարևոր: Երկուսն էլ խոշոր ջրամբարներ են: Կապսից հետո կարևոր է նաև նախանշված ենթակառուցվածքների կառուցումը:
12:06 - 20 ապրիլի, 2023
Նախարար Սանոսյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր

Նախարար Սանոսյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին, կարևորել առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Նախարար Սանոսյանը նկատել է, որ երկու երկրները բազմաթիվ ոլորտներում ունեն չիրացված մեծ ներուժ, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ իր հերթին կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Քննարկվել է նաև ապրիլի 27-28-ը սպասվող հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի վերաբերյալ հարցեր։ Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը։    
10:24 - 17 ապրիլի, 2023