Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Հայաստանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը՝ վերջ դնելու Ադրբեջանի սադրիչ գործողություններին․ Իրանում ՀՀ դեսպան

Հայաստանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը՝ վերջ դնելու Ադրբեջանի սադրիչ գործողություններին․ Իրանում ՀՀ դեսպան

Մայիսի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։   «Դեսպան Թումանյանը տեղեկություններ է փոխանցել ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ տարածք ներխուժման հետևանքով ստեղծված վիճակի մասին՝ նշելով, որ Հայաստանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը վերջ դնելու ՀՀ տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին:   Վերահաստատելով երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները: Նախարար Էսլամին հայտնել է ԻԻՀ ղեկավարության պատրաստակամությունը վերը նշված կարևորագույն տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում, որն ըստ նախարարի, միտված է ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովմանը: Դեսպան Թումանյանն ընդգծել է հյուսիս-հարավ տրանսպորտային առանցքի ամրապնդման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա բխում է ծրագրում ներգրավված բոլոր երկրների շահերից և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված նկրտումները սանձող լավագույն հակազդեցության միջոց է»,- նշված է հաղորդագրության մեջ։
12:24 - 17 մայիսի, 2021
Իրանը թույլ չի տալիս փոխել իր հյուսիսային սահմանները. Մոջթաբա Զոլնուրի |1lurer.am|

Իրանը թույլ չի տալիս փոխել իր հյուսիսային սահմանները. Մոջթաբա Զոլնուրի |1lurer.am|

1lurer.am: «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ և որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, մինչդեռ մենք չենք ընդունում որևէ վերտարածաշրջանային ուժ մեր սահմանների մոտ: Եթե Հայաստանի տարածքի մի մասը ուզենան վերցնել, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, և պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»,- հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ դոկտոր Մոջթաբա Զոլնուրին:  Նրա խոսքով՝ երկու երկրներն իրավասու են պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը: «Մենք սատարում ենք Ադրբեջանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում, և նաև պաշտպանում ենք Հայաստանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականությունը, հողը և Իրանի հետ հարևանության սահմանը պահպանելու հարցում: Մենք երկու երկրների հետ հարևաններ ենք և, ելնելով նախկինում ունեցած իրավիճակից, առանց տարածաշրջանում որևէ փոփոխության ընդունելու, մենք աջակցում ենք երկու երկրների տարածքային ամբողջականությանը»,- Թեհրանում «Սպուտնիկի» լրագրողի հարցին ի պատասխան նշել է նա:
10:59 - 17 մայիսի, 2021
Իրանի Գերագույն դատարանի նախագահն առաջադրել է թեկնածությունը նախագահական ընտրություններում

 |armenpress.am|

Իրանի Գերագույն դատարանի նախագահն առաջադրել է թեկնածությունը նախագահական ընտրություններում |armenpress.am|

armenpress.am: Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին գրանցել է թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Resalat պարբերականը: Քաղաքացիներին իր դիմումի մեջ նա խոստացել է ձևավորել «ժողովրդական կառավարություն՝ հանուն ուժեղ Իրանի», ինչպես նաև պայքարել կոռուպցիայի, աղքատության դեմ, պաշտպանել քաղաքացիների իրավունքները, աշխատել պատժամիջոցների վերացման ուղղությամբ: Ըստ գործող օրենքի՝ բոլոր թեկնածությունները 5-10 օրվա ընթացքում պետք է հաստատվեն Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից: Խորհրդի թույլատրած թեկնածուների անունները կհրապարակվեն մայիսի 26-27-ը: Իրանի նախագահական ընտրությունները ծրագրված են հունիսի 18-ին: Գործող նախագահ Հասան Ռոուհանին չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ պաշտոնավարում է արդեն երկրորդ ժամկետով:
11:49 - 15 մայիսի, 2021
ՀՀ դեսպանը Իրանի ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրել է Սյունիքում ստեղծված իրավիճակը

ՀՀ դեսպանը Իրանի ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրել է Սյունիքում ստեղծված իրավիճակը

Մայիսի 13-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրեց մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը: ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպան Թումանյանն ներկայացրեց լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցներն ընդգծեցին տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքների չեզոքացման հրամայականը, այդ թվում՝ երկու երկրների համագործակցության միջոցով:
20:33 - 13 մայիսի, 2021
Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ ԼՂ հակամարտության սրացման հետևանքով տեղահանվածներին աջակցելու համար |tert.am|

Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ ԼՂ հակամարտության սրացման հետևանքով տեղահանվածներին աջակցելու համար |tert.am|

tert.am: Մայիսի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակ էր այցելել ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության փոխդեսպան պարոն Ալի Մոհամադ Մոթաղին, որին ընդունեց ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, տեղեկացնում է ՀԿԽԸ մամուլի ծառայությունը։Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց աջակցելու նպատակով։ Օգնությունը ներառում է 1600 ծածկոց, խոհանոցային պարագաների 400 հավաքածու և մոտ 15 000 միավոր բժշկական պարագա, որոնք փոխանցվելու են Այրվածքաբանության ազգային կենտրոնին։«Մենք շնորհակալ ենք գործընկեր Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը՝ համագործակցության և Ազգային ընկերությանը՝ ցուցաբերած աջակցության համար։ Իրանի Կարմիր մահիկի հետ մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի, և վստահ եմ, որ ապագայում էլ կհամագործակցենք՝ ի շահ խոցելի խմբերի բարօրության, -ողջունելով հյուրերին ասաց տիկին Աննա Եղիազարյանը։ Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ փոխդեսպան պարոն Մոթաղին հիշատակելով Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունների մասին, այդ թվում՝ կողմերի համագործակցությունը ծանր իրավիճակներում, որին բախվել են երկու երկրները, իր կարեկցանքը հայտնեց Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման ընթացքում տուժածներին և, բարձր գնահատելով Հայկական Կարմիր խաչի ընկերության ջանքերը՝ պատերազմի հետևանքով մոտ հարյուր հազար տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, հաջողություն մաղթեց՝ սրացման հետևանքով տուժածներին օգնելու, ինչպես նաև մարդասիրական այլ խնդիրներ լուծելու համար: Անդրադառնալով անցյալ տարվա ծանր պայմաններում երկու երկրների համագործակցության շարունակությանը՝ փոխդեսպանը հույս հայտնեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև բարեկամական համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման           հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
16:43 - 12 մայիսի, 2021
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին |tert.am|

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին |tert.am|

tert.am: Իրանի պետական հեռուստատեսությունը չորեքշաբթի հայտնել է, որ երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին:Ինչպես հաղորդում է Associted Press-ը, քաղաքական գործիչն աջակիցների ուղեկցությամբ ուղևորել է ներքին գործերի նախարարությունը ընտություններին մասնակլցելու դիմում ներկայացնելու համար:Աղբյուրը հիշեցնում է, որ երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին 2017 թվականին արգելել էր Ահմադինեջադին մասնակցել նախագահության համար պայքարին:Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումն Իրանում սկսվել է նախօրեին: Թեկնածություններ կարող են ներկայացվել 5-օրյա ժամկետում: Հաստատված թեկնածուների ցանկը կհրապարակվի մայիսի 25-26-ը: Ընտրությունները կայանալու են հունիսի 18-ին:  
12:19 - 12 մայիսի, 2021
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է նախարար Ալի Ասղար Մունեսանին

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է նախարար Ալի Ասղար Մունեսանին

ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռնարվեստի նախարարությունում տեղի է  ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը նախարար Ալի Ասղար Մունեսանի հետ։   ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարար Ալի Ասղար Մունեսանին՝ Իրանում հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող մեծ աշխատանքի համար։ Նա նշել է, որ ԻԻՀ իշխանությունների նմանօրինակ գործունեությունը և հոգատար վերաբերմունքը տարբեր կրոնական և մշակութային արժեքների և ժառանգության նկատմամբ չափազանց այժմեական է և կարող էր ուսանելի ուղերձ լինել տարածաշրջանի որոշ երկրների համար։   Նախարար Մունեսանը հանգամանալից կերպով ներկայացրել է մշակութային ժառանգության պահպանության ոլորտում ԻԻՀ կողմից կատարված մեծածավալ աշխատանքը, ինչպես նաև առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակներում։   Զրուցակիցներն անդրադարձել են հայկական եկեղեցիների և հուշարձանների պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, խոսվել է Երևանում Կապույտ մզկիթի վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին։   Քննարկվել է նաև զբոսաշրջության ոլորտում համատեղ աշխատանքների ակտիվացման հարցը։  
23:06 - 11 մայիսի, 2021
Իրանի ԱԳՆ-ում հաստատել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունները |armenpress.am|

Իրանի ԱԳՆ-ում հաստատել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունները |armenpress.am|

armenpress.am: Իրանը եւ Սաուդյան Արաբիան, որոնք 2016 թվականին խզել են դիվանագիտական հարաբերությունները, վերջերս բանակցություններ են անցկացրել՝ նպատակ ունենալով նվազեցնել երկու երկրների միջեւ լարվածությունը: Այդ մասին մայիսի 10-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սայեդ Խաթիբզադեն: «Խոսակցությունը կենտրոնացել Է ե՛ւ երկկողմ, ե՛ւ տարածաշրջանային հարցերի վրա: Մենք միշտ ողջունել ենք նման կոնսուլտացիաները դրանց ցանկացած ձեւով ու ցանկացած մակարդակով»,-նրա խոսքը մեջբերում Է Mehr գործակալությունը: «Դա, որոշակիորեն, ի շահ երկու երկրների եւ տարածաշրջանների Է՝ նվազեցնել լարվածությունը»,-նշել Է նա, հույս հայտնելով, որ Թեհրանը եւ Էր Ռիադը կփոխեն հարաբերությունների մթնոլորտը եւ կհասնեն նշանակալի փոխըմբռնման: Միեւնույն ժամանակ Խաթիբզադեն կոչ Է արել՝ սպասել բանակցությունների արդյունքներին: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը սաուդյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ Էր Ռիադը հույս ունի լավ հարաբերութղյուններ հաստատել Իրանի հետ: Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ում պաշտպանել են արքայազնի այդպիսի հայտարարությունները: Էր Ռիադը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել Է 2016 թվականին: Այն ժամանակ Թեհրանում սաուդյան դեսպանության մերձակայքում անկարգություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկեցին ազդեցիկ շիա աստվածաբան շեյխ Նիմր ան-Նիմրին: Իսլամում շիա ուղղությունն Իրանում գերակշռողն Է: Mehr գործակալությունն իր հերթին հիշեցնում Է, որ դիվանագիտական հարաբերությունների խզմանը նախորդել Է նաեւ Սաուդյան Արաբիայի մասնակցությունը Եմենի ապստամբների դեմ, հաղորդել Է «Ինտերֆասք»-ը:
17:29 - 10 մայիսի, 2021