ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի մատակարարման հետ կապված խնդիրները

ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի մատակարարման հետ կապված խնդիրները

Բրյուսելում այսօր կկայանա Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարների հանդիպումը։ Նրանք պետք է միասնական դիրքորոշում մշակեն՝ քննարկելով ընթացիկ իրավիճակը, որն առաջացել է Լեհաստանին և Բուլղարիային ռուսական գազի մատակարարումների դադարեցման առնչությամբ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այս երկրները հրաժարվել են գազի դիմաց ռուբլով վճարել, ինչպես Ռուսաստանն է պահանջում, գրում է Euronews-ը։ Կապույտ վառելիքի մատակարարման դիմաց վճարումների ընթացակարգի փոփոխման վերաբերյալ «Գազպրոմ» ընկերության պահանջները կապված են Մոսկվայի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու ձգտման հետ։ Նախկին սխեմայով վճարումներն իրականացնելուց Ռուսաստանի հրաժարումը ԵՄ-ն «շանտաժ» է անվանել։ Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր վերջերս տված հարցազրույցում հայտարարել է, որ, գազի վաճառքից ստացված միջոցներն արգելափակելով, արևմտյան երկրները Ռուսաստանից «գողացել են» ավելի քան 300 մլրդ դոլար։ Գազի գների կտրուկ աճը Եվրամիությանը սպառնում է էներգետիկ ճգնաժամով։ Ռուսական գազի մատակարարման դադարեցման հեռանկարը կարող է լրջորեն ազդել Գերմանիայի տնտեսության վրա, որի գազի պահանջարկի 55%-ն ապահովում են մատակարարումները Ռուսաստանից։ ԵՄ մի շարք այլ երկրներ գազի առումով նույնպես մեծապես կախված են Մոսկվայից։   Նորա Վանյան  
15:34 - 02 մայիսի, 2022
Ուկրաինան ցանկանում է գազի պակասող ծավալները ստանալ Եվրոպայից՝ դրա դիմաց տրամադրելով էլեկտրաէներգիա. Զելենսկի |1lurer.am|

Ուկրաինան ցանկանում է գազի պակասող ծավալները ստանալ Եվրոպայից՝ դրա դիմաց տրամադրելով էլեկտրաէներգիա. Զելենսկի |1lurer.am|

1lurer.am: Կիևին անվտանգության երաշխիքներ են հարկավոր, դրանք տրամադրող երկրները պետք է հնարավորինս շուտ զինվորականներ ուղարկեն Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ցանկանում է գազի պակասող ծավալները ստանալ Եվրոպայից՝ դրա դիմաց տրամադրելով էլեկտրաէներգիա։ Զելենսկին հայտնել է, որ արդեն նման բանակցություններ են վարում մի շարք երկրների նախարարությունների և համապատասխան ընկերությունների ներկայացուցիչների հետ։ «Կիևը պատրաստ է էլեկտրաէներգիա վաճառելու ցածր գներով, սակայն երկիրը հիմա տեխնիկապես պատրաստ չէ այդպիսի մատակարարումներ իրականացնելու։ Պատշաճ նախապատրաստական աշխատանքները կարող են նման հնարավորություն ստեղծել։ Եվրոպային էլեկտրաէներգիա վաճառելով՝ կարող ենք փոխհատուցել բյուջեի պակասուրդը․ այն ամսական կազմում է մոտ 5-7 մլրդ եվրո»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
17:55 - 30 ապրիլի, 2022
Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը կանցկացվի մայիսին Բրյուսելում․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը կանցկացվի մայիսին Բրյուսելում․ Ալիև

tert.am: Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մայիսին Բրյուսելում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, գրում է minval.az-ը։Երկրի ղեկավարը նշել է Եվրամիության, մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ հիշեցնելով, որ ԵՄ նախաձեռնությամբ արդեն կայացել է 2 եռակողմ հանդիպում:«Մենք նաև հեռախոսազրույցներ ենք անցկացնում։ Նախատեսվում է մայիսի սկզբին կրկին անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը Բրյուսելում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։Նա ընդգծել է, որ Բաքուն բարձր է գնահատում ԵՄ դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման գործում։
12:38 - 29 ապրիլի, 2022
ԵԽԽՎ-ում կոչ են արել շտապ հատուկ միջազգային քրեական տրիբունալ ստեղծել՝ ՌԴ հանցագործությունները հետաքննելու համար |factor.am|

ԵԽԽՎ-ում կոչ են արել շտապ հատուկ միջազգային քրեական տրիբունալ ստեղծել՝ ՌԴ հանցագործությունները հետաքննելու համար |factor.am|

factor.am: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընթացիկ նստաշրջանը, որը բացվել է Ստրասբուրգում ապրիլի 25-ին, առաջինն էր վերջին 24 տարում, որն անցավ առանց Ռուսաստանի պատվիրակության առնվազն ֆորմալ մասնակցության։ Մարտի 16-ին Եվրախորհրդի կանոնադրական մարմինները որոշել են բացառել Ռուսաստանին ԵԽ կազմից՝ Ուկրաինա ռազմական ներխուժման պատճառով։ Ռուսական ագրեսիայի հետևանքները և այն, թե ինչպես ԵԽ երկրները կարող են օգնել Ուկրաինային՝ շարունակել պայքարել իր գոյության համար, դարձել են ապրիլի 27-ի ԵԽԽՎ լիագումար նիստի առանցքային թեման։ Բանավեճի ընթացքում վեհաժողովի պատգամավորները չեն զսպել էմոցիաները․ նրանք կոչ են արել շտապ ստեղծել հատուկ միջազգային քրեական տրիբունալ, գրում  է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության շարունակվող ագրեսիան Ուկրաինայի դեմ ինքնին աննախադեպ ծանրության ակտ է, և դրա հեռահար հետևանքները զգացվում են ողջ աշխարհում»,- ասվում է ԵԽԽՎ-ի բանաձևում, որի օգտին պատգամավորները քվեարկել են գրեթե միաձայն։ Եվրախորհրդի անդամ երկրները պետք է դրսևորեն միասնություն և վճռականություն՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, միաժամանակ առավելագույն ճնշում գործադրելով Ռուսաստանի իշխանությունների վրա՝ Մոսկվային խրախուսելու դադարեցնել ուկրաինական պետության դեմ պատերազմը։ ԵԽԽՎ պատգամավորները համոզված են, որ Կրեմլի ագրեսիային միջազգային հանրության պատասխան գործողությունները «կորոշեն եվրոպական պատմության ապագան»։ ԵԽ անդամ երկրները պետք է մեծացնեն օգնությունը՝ աջակցելու Ուկրաինայի ջանքերին՝ «պաշտպանելու իր տարածքները, ներառյալ՝ օդային տարածքը», և հնարավոր օգնություն ցուցաբերեն Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք փախչում են պատերազմի հետևանքներից։
13:53 - 28 ապրիլի, 2022
Գազի դիմաց ռուբլով վճարող ԵՄ ընկերությունները կխախտեն սանկցիաները․ ֆոն դեր Լայեն |azatutyun.am|

Գազի դիմաց ռուբլով վճարող ԵՄ ընկերությունները կխախտեն սանկցիաները․ ֆոն դեր Լայեն |azatutyun.am|

azatutyun.am: Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ Եվրամիության էներգետիկ ընկերությունները, որոնք կհամաձայնեն գազի մատակարարումների համար ռուսական ռուբլով վճարելու Մոսկվայի պահանջին, կխախտեն Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցները։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մեկնաբանությունը հաջորդել է Լեհաստանի և Բուլղարիայի պաշտոնյաների հայտարարություններին, որ Մոսկվան դադարեցրել է բնական գազի մատակարարումն այդ երկրներ, քանի որ նրանք հրաժարվել են ռուբլով վճարել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գազի դիմաց վճարման նոր կարգի անցնելու պահանջ է ներկայացրել իր երկրի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո։ Ֆոն դեր Լայենը երեկ ասել է, որ Եվրամիության դիրքորոշումը «շատ պարզ է»: «Ռուբլով վճարումը, եթե նախատեսված չէ պայմանագրով, մեր պատժամիջոցների խախտում է»,- նշել է նա՝ մանրամասնելով․ - «Մեր պայմանագրերի մոտ 97 տոկոսն ուղղակիորեն նախատեսում է եվրոյով կամ դոլարով վճարում, այնպես որ այստեղ ամեն ինչ շատ պարզ է։ Ռուսական կողմի՝ ռուբլով վճարելու պահանջը միակողմանի որոշում է, որը չի համապատասխանում պայմանագրերին»։
13:30 - 28 ապրիլի, 2022
Հնարավոր Է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառի նավթի ներմուծման սահմանափակումներ. ԵՀ |armenpress.am|

Հնարավոր Է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառի նավթի ներմուծման սահմանափակումներ. ԵՀ |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի տեղակալ Վալդիս Դմբովսկիսը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կարող է այս կամ այն ձեւով ներառել ռուսական նավթի ներմուծման սահմանափակումներ, սակայն այն պետք է կազմվի այն կերպ, որպեսզի նվազագունի հասցվի վնասը Միության անդամ երկրների համար: «Մենք աշխատում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա, եւ հարցերից մեկը, որը մենք քննարկում ենք, նավթային բռնարգելքի այս կամ այլ ձեւն է: Երբ պատժամիջոցներ ենք սահմանում, մենք պետք է դա անենք այն կերպ, որպեսզի առավելագույնս ուժեղացնենք ճնշումը Ռուսաստանի վրա՝ ըստ որում մեզ համար նավազագույնի հասցնելով զուգընթաց վնասը»,- ասել է Դոմբրովսկիսը The Times թերթում հրապարակված հարցազրույցում, որը հրապարակվել է ապրիլի 25-ին: Քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ պատժամիջոցների մանրամասնությունները տակավին համաձայնեցված չեն, բայց կարող են ներառել աստիճանական հրաժարում ռուսական նավթից կամ արտահանման սականգի սահմանում, որը գերազանցում է որոշակի գնային սահմանը: Ապրիլի 22-ին եվրոպական Politico թերթը հայտնել է, որ Եվրահանձնաժողովն այս շաբաթ Եվրամիության երկրներին կառաջարկի հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախագիծը: Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ այն կարող է ներառել «նավթի մատակարարումների որոշ սահմանափակումներ» եւ ֆինանսական միջոցներ, այդ թվում եւս մի քանի բանկերի անջատում SWIFT վճարային համակարգրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:22 - 25 ապրիլի, 2022
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

 |factor.am|

Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ |factor.am|

factor.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին Միշելը տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հարավային Կովկասի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագան առաջ մղելուն ուղղված հետագա աշխատանքի հեռանկարները»,- գրել է նա։ Շառլ Միշելը նաև նշել է, որ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանին և Ադրբեջանին իրենց երկխոսության գործում աջակցելու հարցում։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը քննարկել են Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Շառլ Միշելը եւս մեկ անգամ ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը:
20:21 - 22 ապրիլի, 2022
Պուտինի խոսքով՝ Զելենսկու հետ հանդիպման հավանականությունը կախված է բանակցությունների ելքից

Պուտինի խոսքով՝ Զելենսկու հետ հանդիպման հավանականությունը կախված է բանակցությունների ելքից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շփումների հավանականությունը կախված է ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքից։ Այս մասին ՌԴ առաջնորդն այսօր հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Արձագանքելով Վլադիմիր Զելենսկու հետ ուղիղ շփում անցկացնելու Շառլ Միշելի կոչին՝ Ռուսաստանի նախագահը վերահաստատաել է իր հայտնի դիրքորոշումն այս հարցում՝ նշելով, որ այդ հավանականությունը, մասնավորապես, կախված է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև վարվող բանակցությունների հստակ արդյունքներից, որոնց ընթացքում ուկրաինական կողմն անհետևողականություն է դրսևորում և պատրաստ չէ փոխշահավետ լուծումներ փնտրել», - ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Կողմերը քննարկել են նաև իրավիճակի զարգացումն Ուկրաինայում։   Նորա Վանյան
19:02 - 22 ապրիլի, 2022
Պուտինն ու Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
 |azatutyun.am|

Պուտինն ու Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր հեռախոսազրույց են ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ի թիվս այլ հարցերի, կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովմանը: «Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեմային, այդ թվում՝ հաշվի առնելով վերջերս Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ»,- հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։ Հաղորդագրությունում նաև ասվում է․ «Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համաձայնագրերի հետևողական իրականացման հիմնարար կարևորությունը։ Այս համատեքստում Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ծրագրերի իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին»։ Եվրոպական խորհրդի նախագահի գրասենյակը հեռախոսազրույցի մասին մանրամասներ առայժմ չի հաղորդում: Պաշտոնական Մոսկվան նախօրեին հայտարարել է, թե Բրյուսելը ուզում է Ռուսաստանից խլել միջնորդությունը հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում։
17:26 - 22 ապրիլի, 2022
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին. կողմերն անդրադարձել են ԼՂ խնդրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծմանը և սահմանազատմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին. կողմերն անդրադարձել են ԼՂ խնդրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծմանը և սահմանազատմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը,  կարևորելով  Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում կայունության հաստատմանը միտված ջանքերը, որոնք, միջազգային մյուս գործընկերների ջանքերի հետ համատեղ, նպաստում են տարածաշրջանային երկխոսությանը: Վերահաստատելով ՀՀ հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ Նիկոլ Փաշինյանը նաև գոհունակություն է հայտնել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի տնտեսական և ներդրումային  փաթեթի շրջանակում Հայաստանին 2.6 մլրդ եվրո հատկացնելու և մեր երկրում զարգացման ծրագրեր իրականացնելու կապակցությամբ: Տոյվո Կլաարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին գնահատականների համար և վերահաստատել ՀՀ հետ գործընկերությունը խորացնելու, տարածաշրջանային խաղաղությանը միտված ջանքերը շարունակելու ԵՄ հանձնառությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԽ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Արծարծվել են Լեռնային Ղարաբաղի խնդրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծմանը և սահմանազատմանը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Հանդիպմանը քննարկվել է ԱլԳ ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը: Այս համատեքստում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները: Ծրագրերն ուղղված են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը:
16:16 - 22 ապրիլի, 2022