Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանում մի քանի կուսակցություններ միավորվել են նախընտրական բլոկում |1tv.ge|

Վրաստանում մի քանի կուսակցություններ միավորվել են նախընտրական բլոկում |1tv.ge|

1tv.ge: «Միացյալ ազգային շարժում», «Հանրապետական կուսակցություն», «Պետության համար շարժում», «Շարժում՝ մենք ինքներս» և «Առաջընթաց և ազատություն» քաղաքական կուսակցությունները միավորվել են ընտրական բլոկում: Նրանք 2020 թվականի Վրաստանի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Ուժը միասնության մեջ է» բլոկի տեսքով: «Հանրությունն այս ամիսներին հետաքրքրվում էր, արդյոք լուծարվել է միացյալ ընդդիմությունը: Այստեղ կանգնած ենք և ոչ թե լուծարվել ենք, այլ՝ ավելացել է ռեսուրս, այդ թվում՝ մտավոր: Խոստանում ենք, այն միությունը, որն ստեղծվել է 2018 թվականին, որոշիչ հաղթանակ կտանի 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին, որպեսզի Վրաստանն իր զարգացման ճանապարհին վերադարձնի ազատությունը»,- հայտարարել է «Ազգային շարժման» նախագահ Գրիգոլ Վաշաձեն: Ինչպես հայտարարել է ընտրական բլոկի շնորհանդեսին «Հանրապետակա կուսակցության» առաջնորդներից մեկը, Խաթունա Սամնիձեն, «Ազգայի շարժման հետ» բլոկում որոշել են միավորվել, քանի որ Բիձինա Իվանիշվիլուն ամենաշատն անհանգստացնում է այս կուսակցության գոյությունը:
20:05 - 15 սեպտեմբերի, 2020
ԵԽ-ում քննարկվել են Վրաստանի գալիք խորհրդարանական ընտրությունները |aliq.ge|

ԵԽ-ում քննարկվել են Վրաստանի գալիք խորհրդարանական ընտրությունները |aliq.ge|

aliq.ge: Եվրախորհրդարանում քննարկել են Վրաստանում տեղի ունեցող իրավիճակը, գալիք ընտրություններն ու կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողությունները: Եվրախորհրդարանական Սվեն Միքսերի դիմումի մեջ նշվում է, որ Վրաստանը ամբիցիոզ բարեփոխումներ է իրականացրել, և դա նրա մոտ ստացվել է: Եվրախորհրդարանում ընդլայնված դեբատների ընթացքում քննարկվել է Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի հաշվետվությունը: Հաշվետվությունը քննարկելիս ԵԽ անդամները ողջունել են ընտրական համակարգում իրականացված փոփոխությունները, ինչպես նաև որոշ պատգամավորներ կոչ են արել իշխանությանը՝ ազատել Գիորգի Ռուռուային, որը ձերբակալվել է ընդդիմության ցույցերի ժամանակ: Անդրադառնալով ընտրություններին՝ շեշտը դրվել է նաև լրատվամիջոցներին հավասար տեղեկություն տալու վրա: ԵԽ պատգամավորները նշել են, որ եթե Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը թույլ տա, ապա ԵԽ-ն դիտորդներ կուղարկի ընտրություններին ընդառաջ:
11:05 - 15 սեպտեմբերի, 2020
Սամվել Պետրոսյանը ընդգրկվել է «Հայրենասերների դաշինքի» ցուցակում |aliq.ge|

Սամվել Պետրոսյանը ընդգրկվել է «Հայրենասերների դաշինքի» ցուցակում |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը Քութաիսիում ներկայացրել է կուսակցության համամասնական ցուցակի 25 թեկնածուներին: Ցուցակի առաջին համարներում կուսակցության առաջնորդներն են. Իրմա Ինաշվիլին առաջին համարում է, հետևաբար կուսակցության վարչապետի թեկնածուն հենց նա է: «Հայրենասերների դաշինք» կուսակցության համամասնական ցուցակում 14-րդը նախկին պատգամավոր և Ախալքալաքի սակրեբուլոյի գործող պատգամավոր Սամվել Պետրոսյանն է: Հատկանշական է, որ սեպտեմբերի 8-ին «Հայրենասերների դաշինքը» ներկայացրեց նաև մեծամասնական շրջաններում առաջադրած թեկնածուներին: Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանում կուսակցության պատգամավորի թեկնածուն Փոկա գյուղից Արտաշես Հակոբյանն է: Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին:
09:17 - 15 սեպտեմբերի, 2020
Սաակաշվիլին խոստացել է վարչապետ դառնալու դեպքում Ռուսաստանի հետ առճակատման մեջ չմտնել |tert.am|

Սաակաշվիլին խոստացել է վարչապետ դառնալու դեպքում Ռուսաստանի հետ առճակատման մեջ չմտնել |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայանալիք ընտրություններում իր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հաղթանակի և վարչապետի պաշտոնում նշանակվելու դեպքում մտադիր չէ առճակատման մեջ մտնել Ռուսաստանի հետ: Այս մասին գրում է interfax.com.ua կայքը:«Մեր նպատակը Ռուսաստանի հետ առճակատումը չէ, մեր նպատակն  է ճիշտ լուծել ներքին խնդիրները, և մենք դրանք կլուծենք, այդ թվում`երկարաժամկետ առումով, նաև մեր ներքին տարածքների հետ կապված խնդիրը: Հիմա անհրաժեշտ է երկիրը դուրս հանել ճահճից,  ոչ թե ինչ-որ մեկի հետ առճակատման մեջ մտնել»,-ասել է Սաակաշվիլին վրացական ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքի եթերում:Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ վերջին տարիներին շատ բան է վերագնահատել:«Ես այլևս այն Միշան չեմ, որը կար: Դա և՛ լավ է, և՛ վատ: Ինչ-որ իմաստով սա լավ է, քանի որ այն յոթ տարիները, որոնց ընթացքում ես Վրաստանում չեմ եղել, բավական էին մտածելու և վերագնահատելու համար: Չեմ ուզում ասել, որ այս տարիները բավարար էին իմաստության կուտակման համար, քանի որ ես դեռ այդքան ծեր չեմ, բայց դրանք բավական էին կուտակված փորձը ճիշտ գնահատելու համար»,-ավելացրել է Սաակաշվիլին:Դնեպրից ուղիղ հեռարձակման ժամանակ նա նաև հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել Վրաստանի կառավարությունը ոչ ավելի, քան երկու տարի ժամկետով, այնուհետև ցանկանում է վերադառնալ Ուկրաինա, որտեղ լուրջ աջակցություն ունի ուկրաինացիների շրջանում:«Ինձ իրոք ոչ մի պաշտոն կամ աշխատասենյակ չի գրավում: Ես արդեն պատմության մեջ եմ մտել, բայց Վրաստանում շատ բան պետք է փոխել, որպեսզի երկիրը չմահանա: Կարծում եմ, որ մենք Վրաստանում պետք է իշխանությունը փոխանցենք նոր սերնդի քաղաքական գործիչներին, և դրանում ես տեսնում եմ իմ նոր պատմական առաքելությունը, եթե դա պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա դա անհրաժեշտ է համատեղ անել»,-ասել է Սաակաշվիլին:
15:37 - 11 սեպտեմբերի, 2020
Սաակաշվիլին նոր ծրագիր է հրապարակել Վրաստանի համար |shantnews.am|

Սաակաշվիլին նոր ծրագիր է հրապարակել Վրաստանի համար |shantnews.am|

shantnews.am: Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով ցանկանում է վերադառնալ հայրենիք, ֆեյսբուքյան իր էջում «Քայլեր դեպի արդարություն»՝ 9 կետից բաղկացած ծրագիր է հրապարակել: Վարչապետի պաշտոնում իշխանության վերադառնալու ցանկություն ունեցող Միխեիլ Սաակաշվիլին խոստովանել է, որ իր նախագահության ընթացքում թույլ է տվել բազմաթիվ սխալներ, բայց այժմ նա ձեռք է բերել բավարար փորձ՝ պատշաճ «ծառայելու իր երկրին»։ Նա ներկայացրել է իր նոր ծրագիրը: Վրաստանի պետության նախկին ղեկավարն առաջարկում է փոխել իրավապահ մարմինների ղեկավարների նշանակման համակարգը. Ոստիկանության ամբողջական և իրական ապաքաղաքականացում: Սա ներառում է պարեկային ոստիկանությունը, քրեական ոստիկանությունը, ինչպես նաև ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները: Դա միայն տրամաբանորեն կապված կլինի ՆԳՆ-ի հետ, իսկ նրա ղեկավարն անկախ կլինի ՆԳՆ ղեկավարից: Ոստիկանապետը չի նշանակվի ներքին գործերի նախարարի կամ վարչապետի կողմից: Նա կընտրվի խորհրդարանի կողմից և ընդդիմության ձայների 1/3-ը քաղաքացիական հատվածի կողմից՝ առաջադրված թեկնածուների թվից։ Քրեակատարողական ծառայությունը կառանձնացվի Արդարադատության նախարարությունից: Դրա ղեկավարը կընտրվի այնպես, ինչպես ոստիկանության պետը։ Դատախազությունը կբաժանվի երկու գերատեսչության. կստեղծվի ընդհանուր և քաղաքացիական գործերի դատախազություն։ Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ ընտրելու է ընդդիմությունը: Պետական ​​անվտանգության ծառայության գործունեության դադարեցում: Սաակաշվիլին համոզված է, որ այս գերատեսչությունն օգտագործվում է քաղաքական նպատակներով: Իսկ հակահետախուզական և հակաահաբեկչական ծառայությունը կդառնա ՆԳՆ-ի մաս։ Այսպես կոչված, «գաղտնալսման բանալիները» կփոխանցվեն անկախ դատական ​​համակարգին և ՄԻՊ-ին: Ֆինանսական ոստիկանությունը կլուծարվի։ Ազատ բիզնեսը վերահսկելու համար անհրաժեշտ չէ զինված անվտանգության գործակալություն։ Դատաբժշկական փորձաքննության կենտրոնը կդառնա անկախ գործակալություն։ Դատական ​​համակարգի բարեփոխումը պետք է տեղի ունենա քաղաքական լայն կոնսենսուսի միջոցով, ոչ միայն իշխող ուժի և խորհրդարանական մեծամասնության միջև։ Սաակաշվիլին արդեն յոթ տարի է՝ Վրաստանում չէ: Այստեղ նա պաշտոնապես ճանաչվել է հանցագործ և դատապարտվել 6 տարվա ազատազրկման ՝ տարբեր հանցագործությունների համար: Վրաստան ժամանելուն պես քաղաքական գործիչը կձերբակալվի, եթե մինչ այդ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համաներում չշնորհի:
09:19 - 11 սեպտեմբերի, 2020
Վրաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիք է սկսվել, հայտարարել է վարչապետ Գախարիան |civilnet.am|

Վրաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիք է սկսվել, հայտարարել է վարչապետ Գախարիան |civilnet.am|

civilnet.am: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը․ նա հայտնել է կանխարգելիչ միջոցառումների խստացման մասին։ Նոր սահմանափակումների մասին խոսելով՝ Գախարիան հիշատակել է փաստը, որ Թբիլիսիում մեծ հարսանիքի անցկացումից հետո առաջացել է վարակի 5 նոր մեծ օջախ տարբեր քաղաքներում։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ սեպտեմբերի 10-ից արգելվելու են մշակութային և մարզական միջոցառումները՝ ավելի քան 200 հոգու մասնակցությամբ։ Արգելվելու են նաև զանգվածային այլ միջոցառումներ։ Ինչ վերաբերում է Վրաստանում ընտրական և նախընտրական միջոցառումներին՝ Գախարիայի խոսքով՝ սահմանափակումները չեն տարածվում քարոզչական միջոցառումների և քարոզարշավների վրա։ Գախարիան շեշտել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է, և խուճապի պատճառ չկա։  Սեպտեմբերի 10-ի դրությամբ՝ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք։ Ընդհանուր դեպքերի թիվը 1 830 է։ Մահացել է 19 մարդ։
14:51 - 10 սեպտեմբերի, 2020
Արգելքներ, որոնք այսօրվանից կգործեն Վրաստանում |aliq.ge|

Արգելքներ, որոնք այսօրվանից կգործեն Վրաստանում |aliq.ge|

aliq.ge: Վերջին օրերին Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի ավելացումից հետո, կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը մի քանի սահմանափակող որոշում է կայացրել, որոնցից երկուսը ուժի մեջ են մտնում այսօրվանից: Այսպիսով, այսօրվանից՝ սեպտեմբերի 10-ից, Վրաստանում արգելվում է ծնունդներ, հարսանիքներ, թաղման և այլ ծիսական արարողություններ անցկացնել: Արգելքը վերաբերում է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում միջոցառումներ անցկացնելուն:  Հարկ է նշել, որ կառավարության պարզաբանմամբ, ամուսնությունն ինքնին որպես իրադարձություն չի արգելվում և սահմանափակումները տարածվելու են միայն միջոցառման տոնակատարությանը վերաբերող մասի վրա: Մասնավորապես, ըստ տեղեկության, հարսանիքի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 անձը: Ծննդյան, տոնակատարությունների, թաղման և այլ հասարակական միջոցառումների մասնակիցների  քանակը ևս պետք է լինի առավելագույնը 10 մարդ: Երկրորդ արգելքը, որը այսօրվանից ուժի մեջ է մտնում, բաց տարածքներում սպորտային և մշակութային միջոցառումների վրա տարածվող արգելքն է: Վրաստանի կառավարության որոշմամբ՝ բաց տարածքներում 200 հոգուց ավել մարդու մասնակցությամբ  սպորտային և մշակութային միջոցառումներ անցկացնելն այսօրվանից արգելվում է: Կառավարության հայտարարության համաձայն՝ կանոնակարգերը չպահպանելու համար կգործեն համապատասխան պատժամիջոցներ, և անհրաժեշտ է, որ հասարակությունը ցուցաբերի բարձր քաղաքացիական պատասխանատվություն:
10:12 - 10 սեպտեմբերի, 2020