Սաակաշվիլին խոստացել է վարչապետ դառնալու դեպքում Ռուսաստանի հետ առճակատման մեջ չմտնել |tert.am|
15:37 - 11 սեպտեմբերի, 2020

Սաակաշվիլին խոստացել է վարչապետ դառնալու դեպքում Ռուսաստանի հետ առճակատման մեջ չմտնել |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայանալիք ընտրություններում իր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հաղթանակի և վարչապետի պաշտոնում նշանակվելու դեպքում մտադիր չէ առճակատման մեջ մտնել Ռուսաստանի հետ: Այս մասին գրում է interfax.com.ua կայքը:

«Մեր նպատակը Ռուսաստանի հետ առճակատումը չէ, մեր նպատակն  է ճիշտ լուծել ներքին խնդիրները, և մենք դրանք կլուծենք, այդ թվում`երկարաժամկետ առումով, նաև մեր ներքին տարածքների հետ կապված խնդիրը: Հիմա անհրաժեշտ է երկիրը դուրս հանել ճահճից,  ոչ թե ինչ-որ մեկի հետ առճակատման մեջ մտնել»,-ասել է Սաակաշվիլին վրացական ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքի եթերում:

Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ վերջին տարիներին շատ բան է վերագնահատել:

«Ես այլևս այն Միշան չեմ, որը կար: Դա և՛ լավ է, և՛ վատ: Ինչ-որ իմաստով սա լավ է, քանի որ այն յոթ տարիները, որոնց ընթացքում ես Վրաստանում չեմ եղել, բավական էին մտածելու և վերագնահատելու համար: Չեմ ուզում ասել, որ այս տարիները բավարար էին իմաստության կուտակման համար, քանի որ ես դեռ այդքան ծեր չեմ, բայց դրանք բավական էին կուտակված փորձը ճիշտ գնահատելու համար»,-ավելացրել է Սաակաշվիլին:

Դնեպրից ուղիղ հեռարձակման ժամանակ նա նաև հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել Վրաստանի կառավարությունը ոչ ավելի, քան երկու տարի ժամկետով, այնուհետև ցանկանում է վերադառնալ Ուկրաինա, որտեղ լուրջ աջակցություն ունի ուկրաինացիների շրջանում:

«Ինձ իրոք ոչ մի պաշտոն կամ աշխատասենյակ չի գրավում: Ես արդեն պատմության մեջ եմ մտել, բայց Վրաստանում շատ բան պետք է փոխել, որպեսզի երկիրը չմահանա: Կարծում եմ, որ մենք Վրաստանում պետք է իշխանությունը փոխանցենք նոր սերնդի քաղաքական գործիչներին, և դրանում ես տեսնում եմ իմ նոր պատմական առաքելությունը, եթե դա պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա դա անհրաժեշտ է համատեղ անել»,-ասել է Սաակաշվիլին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել