ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Ուսուցիչների նախորդ վերապատրաստումների միավորներն ու կրեդիտները կդիտարկվեն պարտադիր փաստաթղթային ատեստավորման ժամանակ

Ուսուցիչների նախորդ վերապատրաստումների միավորներն ու կրեդիտները կդիտարկվեն պարտադիր փաստաթղթային ատեստավորման ժամանակ

Ռուսաց լեզվի վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտած ՀՀ հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչները ստացել են իրենց վկայականները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Միջոցառմանը  մասնայցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը: «Ամիսներ առաջ, երբ մեր գործընկերների հետ քննարկում էինք ուսուցիչների վերապատրաստման համատեղ նախաձեռնությունը, հենց այդ փուլում ակնհայտ էր, որ դրա բացը կա, և շատ կարևոր էր, որպեսզի նմանօրինակ վերապատրաստումները վերադառնան մեր կյանք և դառնան ուսուցչական գործունեության ու մասնագիտական զարգացման անբաժանելի մաս: Շատ ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը համընկավ ուսուցիչների վերապատրաստման քաղաքականության այն փոփոխությունների հետ, որոնք թույլ են տալիս ձեզ՝ որպես այս ծրագրի մասնակիցներ և այս ծրագրի մասնակցության ավարտին արդեն վկայականներ ստացած ուսուցիչներ, փոփոխությունները զգալ ձեր մաշկի վրա»,- ասել է նախարարի տեղակալը և անդրադարձել վերապատրաստման նոր կարգին, որով հնարավորություն է տրվում նախորդ վերապատրաստումների արդյունքում ուսուցիչների հավաքած միավորներն ու կրեդիտները հաշվառել և դիտարկել դրանք պարտադիր փաստաթղթային ատեստավորման պարագայում: Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ վերապատրաստման դասընթացը կարող է լինել լավ օրինակ, թե ինչպես մասնագիտական զարգացման նախաձեռնությունները, որոնց ուսուցիչները մասնակցում են կամովին, դառնում են հնարավորություն՝ անցնելու ատեստավորման գործընթացը և այդ միջոցով դիմելու տարակարգի ու առաջիկայում ներդրվող մասնագիտական խրախուսման տարբեր գործիքների: Մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Դասընթացներին մասնակցել են հանրակրթական դպրոցներում դասավանդող ռուսաց լեզվի ուսուցիչները: Վերապատրաստման ծրագիրը ներառում էր լեզվաբանություն, ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկա և մանկավարժության ժամանակակից մեթոդաբանություն: Դասընթացներն անցկացրել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի փորձառու դասախոսները:
16:19 - 10 ապրիլի, 2021
Ծանրորդ Սամվել Գասպարյանը Եվրոպայի չեմպիոն է, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն |armenpress.am|

Ծանրորդ Սամվել Գասպարյանը Եվրոպայի չեմպիոն է, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն: Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգում մեդալների համար պայքարի մեջ մտան Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը: Պոկում վարժությունում Արսեն Մարտիրոսյանը նախ բարձրացրեց 165 կգ, այնուհեըտ 171 կգ, սակայն չբարձրացրեց 175 կգ: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը առաջին մոտեցմանը բարձրացրեց 205 կգ, այնուհետ, 209 կգ, սակայն չբարձրացրեց 212 կգ: Հրում վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր: Երկամարտում Արսեն Մարտիրոսյանը գրանցեց 380 կգ արդյունք և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Գյումրեցի Սամվել Գասպարյանը գլխավերևում պահեց 171 կգ, 176 կգ, բայց չպոկեց 178 կգ: Այս ձևում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Գասպարյանը նախ գլխավերևում պահեց 209, կգ, այնուհետ 214 կգ: Նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Երկամարտում Սամվել Գասպարյանը գրանցեց արդյունք 390 կգ արդյունք և նվաչեց ոսկե մեդալ:
13:33 - 10 ապրիլի, 2021
«Կարմիր բլուր» հնավայրում իրականացվում են պեղումներ. հայտնաբերվել է ուրարտական շերտ

«Կարմիր բլուր» հնավայրում իրականացվում են պեղումներ. հայտնաբերվել է ուրարտական շերտ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղում իրականացվում են պեղումներ: Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման Արգավանդ-Շիրակ հանգույցը կապող հատվածի շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խեցեղեն, ինչի մասին շինաշխատողները տեղեկացրել են «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավար Վահե Սարգսյանին: Տարածքն ընդգրկում է 25 մ քառակուսի, շինարարական աշխատանքներն այդտեղ դադարեցվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: ԿԳՄՍՆ-ի թույլտվությամբ՝ «Էրեբունի» թանգարանի՝ պեղումներ իրականացնող խումբը՝ թանգարանի տնօրեն, հնագետ Միքայել Բադալյանի ղեկավարությամբ, ապրիլի 3-ից ձեռնամուխ է եղել տարածքում պեղումներ կատարելու աշխատանքներին՝ կամավոր հիմունքներով: Ըստ Միքայել Բադալյանի՝ տարածքի որոշ հատված վնասված է՝ պայմանավորված դեռևս խորհրդային շրջանից մեքենաների երթևեկությամբ: Կտրվածքի անխաթար հատվածում էլ հայտնաբերվել են խեցեղենի տարբեր նմուշներ, որոնց թվում՝ սափորի բեկոր՝ փայլանախշերով և գծանախշերով, վերնախավային ուրարտական խեցեղենի համադրություն, թասի, տեղական սափորների տարբեր բեկորներ, որոնք թվագրվում են Ք.ա. 8-6-րդ դարերով: Որպես քիչ հանդիպող բացառիկ նմուշ՝ առանձնանում է սեպանախշերով խեցեղենի մի բեկոր, որը կհամալրի թանգարանի հավաքածուն: Գտնված խեցեղենը թանգարանի վերականգնման և ամրակայման լաբորատորիայում լվացվում և մաքրվում է, որոշ բեկորներ ամրացվում են, ինչը որոշակի պատկերացում է տալիս ամբողջական իրի մասին: Աշխատանքային խմբի ղեկավարը նշում է, որ հընթացս երևում են կանոնավոր քարերով շարված կառույցի հետքեր․ «Այս պեղումները հուշում են, որ սա կարևոր սկզբնաղբյուր կարող է լինել: Գտածոներից կարելի է ենթադրել, որ այստեղ կյանք է եղել, մարդիկ գործունեություն են իրականացրել, իսկ թե ինչպիսի, կիմանանք մի քանի օրից, երբ հասնենք կտրվածքի այդ շերտին, որն արդեն երևում է: Հնարավոր է նաև՝ դամբարան լինի»: Պեղումների՝ թույլտվությամբ սահմանված ժամանակահատվածով աշխատանքները կավարտվեն ապրիլի 11-ին: Ըստ ընդունված կարգի՝ եռամսյա ժամկետում ԿԳՄՍՆ-ին կտրվի համապատասխան եզրակացություն, և կտպագրվեն գիտական հոդվածներ:
19:03 - 08 ապրիլի, 2021
Կրթության և գիտության զարգացման պետական ծրագիրը հանրային քննարկումից առաջ լրամշակվում է |armenpress.am|

Կրթության և գիտության զարգացման պետական ծրագիրը հանրային քննարկումից առաջ լրամշակվում է |armenpress.am|

armenpress.am: Կրթության և գիտության զարգացման պետական ծրագիրը ներկայում գտնվում է ակտիվ ներքին լրամշակման փուլում, առաջիկա շաբաթների ընթացքում այն կդրվի հանրային քննարկման: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը: «Կրթության և գիտության զարգացման պետական ծրագիրը կամ կրթության ռազմավարությունը նախնական տարբերակով Կառավարություն էր ներկայացվել դեռ անցյալ տարվա օգոստոսին ու մտել ակտիվ քննարկումների փուլ: Ակնհայտ է, որ պատերազմական և հետպատերազմական իրողությունները որոշակի նոր շեշտադրումների կարիք են առաջացնում: Ծրագիրն այժմ ակտիվ ներքին լրամշակման փուլում է: Կարծում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում այն կդառնա քննարկման առարկա»,- նշեց Կարաբեկյանը: Անդրադառնալով «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը նշեց, որ այն ընդամենը սահմանում է ոլորտի իրավահարաբերությունները: «Օրենքի խնդիրը մի քիչ այլ է, այն չի քննարկում այն կարգի հարցեր, որոնք քննարկում է ռազմավարությունը, այն սահմանում է ոլորտի շահառուների, սուբյեկտների իրավունքներն ու պարտավորությունները», - ասաց Կարաբեկյանը: Սամվել Կարաբեկյանի պնդմամբ՝ «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի» նախագիծն ամենաքննարկվածներից է, ինչը լավ է: «Մեր նախարարությունը ընդհանրապես ակտիվ է հանրային քննարկումների առումով, որովհետև եթե նայեք վիճակագրությունը e-draft հանրային քննարկումների հարթակի, ապա արդարադատության նախարարության ներկայացրած նախագծերի առումով՝ ամենաակտիվը ԿԳՄՍ նախարարությունն է»,- ասաց նախարարի խորհրդականը:
16:16 - 08 ապրիլի, 2021
Կառավարությունը գիտության ֆինանսավորումն ավելացրեց 2 մլրդ 784 մլն դրամով |armenpress.am|

Կառավարությունը գիտության ֆինանսավորումն ավելացրեց 2 մլրդ 784 մլն դրամով |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, ըստ որի՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները՝ 13 մլրդ 104 միլիոն 247 հազար դրամն ավելացրեց 2 միլիարդ 784 միլիոն 565 հազար դրամով: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս փոփոխության համար հիմք են ծառայել գիտության ոլորտի զարգացման հեռանկարների մասին խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականները: Ավելացվող միջոցներն ուղղվելու են երկու ոլորտների՝ թեմատիկ գիտական հետազոտություններին և ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (1 մլրդ 32 մլն դրամ): «Այս միջոցով կկարողանանք ապահովել փորձարարական գիտությունների բնագավառում հետազոտությունների լիարժեք հենքը, որը կբերի հետազոտությունների որակի բարձրացմանը, ինչը կարևոր է տնտեսության զարգացման համար: Լրացուցիչ ֆինանսական միջոցները նպատակաուղղված են լինելու գիտության ոլորտում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում հնարավոր կլինի մեծացնել երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում, բարձրացնել գիտական աշխատողի վարկանիշը և հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ գիտության նկատմամբ»,- ասաց Անդրեասյանը: Ըստ նախագծի հիմնավորման, անհրաժեշտ է ավելացնել՝ պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների մրցութային թեմաների քանակը շուրջ 50-ով, որը կնպաստի գիտության ոլորտում կադրերի ներգրավմանը և ամրապնդմանը։ Գումարը հատկացվելու է մրցույթի արդյունքում առավելագույն փորձագիտական միավորի՝ առնվազն 80 տոկոս միավորներ հավաքած հայտերին։ Նախորդ տարիների փորձը վկայում է, որ գիտական փորձաքննության արդյունքում բարձր միավորներ հավաքած հայտերի քանակը ավելին է, քան եղած ֆինանսավորման հնարավորությունները։  Գիտական խմբերի մեկնարկային մրցութային ծրագրի քանակը կավելանա 8-ով։ Այս մրցույթի իրականացումը կնպաստի բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողին (հիմնական հետազոտող) գիտական կարիերայի մեկնարկային փուլում նոր գիտական խմբերի կամ լաբորատորիաների ստեղծմանը, հավակնոտ թեմայով հետազոտական ծրագրերի իրականացմանը: Այս փոփոխությունը ներառում է նաև առաջատար գիտաշխատողներին աջակցության մրցութային ծրագիր՝ նախատեսելով շուրջ 50 դրամաշնորհ։ Մրցույթի իրականացումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել առաջատար գիտնականների փորձագիտական ներուժը, կստեղծի նպաստավոր պայմաններ երիտասարդ գիտնականների աճի համար, ինչպես նաև հնարավորություն կտա ներգրավվել նոր միջազգային դրամաշնորհներ։  Բացի այդ, գիտական հետազոտությունների խթանման նպատակով նախատեսվում է ավելացնել երկակի հետազոտությունների մրցութային ծրագրերի քանակը շուրջ 10-ով, որոնք ուղղված են լինելու հանրապետության անվտանգության և պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը: Նաև նախատեսվում է ավելացնել կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցութային ծրագրերի  քանակը շուրջ 10-ով, որը հնարավորություն է տալիս գիտական խմբերին զբաղվել տնտեսության կարիքներից բխող կիրառական հետազոտություններով, ինչպես նաեւ մրցույթի շահառուների շարքում ընդգրկել նաեւ ոչ պետական գիտական կազմակերպություններին, ինչը նպաստում է գիտության ֆինանսավորման մեջ արտաբյուջետային ֆինանսավորման ծավալների ավելացմանը:  
11:57 - 08 ապրիլի, 2021
Հանրային քննարկման է ներկայացվել ՄԿՈՒ հաստատությունների անվճար տեղերը հաստատելու մասին նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել ՄԿՈՒ հաստատությունների անվճար տեղերը հաստատելու մասին նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ապահովել պարտադիր միջնակարգ կրթություն, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ՀՀ աշխատաշուկայի պահանջներով պայմանավորված: Որոշման նախագծով նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը կհատկացվեն 56 ուսումնական հաստատության` 42 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 77 ուսումնական հաստատության` 105 մասնագիտությամբ: Նախնական մասնագիտական կրթական ծրագրով առաջարկվել է հատկացնել 3512 տեղ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 5784: Ընդունելության տեղերը հաստատվում են` ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթակայությամբ գործում են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները: Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հատկացնում է իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին: Փաստաթղթի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուներին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները և պետական ուսումնական հաստատությունները, որոնց հայտերի հիման վրա մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել նաև ուսումնական հաստատությունների՝ աշխատաշուկայի պահանջարկներով պայմանավորված մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), ինչպես նաև հաստատություններին հատկացվելիք տեղերի նվազագույն քանակի ապահովումը՝ ըստ մասնագիտությունների: Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ ՀՀ մարզերում սոցիալական խնդիրներն առավել ակնհայտ են, անվճար ուսուցման տեղերն առաջնահերթ կհատկացվեն մարզերում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին: Ներկայում մարզերի ուսանողների շուրջ 95%-ը սովորում է անվճար ուսուցման համակարգում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու, ինչպես նաև ընդունելության կարգով առնվազն վճարովի համակարգի համար անցումային միավոր հավաքելու դեպքում առնվազն ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2021/2022 ուսումնական տարվա համար նախատեսվել է 160 պահուստային տեղ: Գործերի ընդունելության ավարտից հետո այն կհատկացվի ուսումնական հաստատություններին՝ ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների: Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել փորձարարական կարգով ներդրվող նոր մասնագիտություններին, մասնավորապես, «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտությանը, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` «Ռոբոտաշինություն» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորմամբ, «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությանը՝ «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ»  և «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորումներով, «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորմամբ և «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ` էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորմամբ: Պահուստային տեղերի ավելացման դեպքում որոշակի տեղեր կհատկացվեն նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններին, որոնցով առկա են հատկացված տեղերից ավելի դիմորդներ, որոնք մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև ապրիլի 27-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
14:38 - 07 ապրիլի, 2021
Կրթության զարգացման 2021-2030 թթ. պետական ծրագրի մշակման աշխատանքները շարունակվում են

Կրթության զարգացման 2021-2030 թթ. պետական ծրագրի մշակման աշխատանքները շարունակվում են

Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2021-2030 թվականների պետական ծրագիրը մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբն այսօր գումարել է իր հերթական նիստը: Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ նախարարը, նախարարի տեղակալները, ինչպես նաև նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով կրթության զարգացման ռազմավարության մշակման՝ միառժամանակ առկախված աշխատանքները վերջին ամիսներին շարունակվել են, և ներկայում փաստաթուղթը վերանայվում է ու լրամշակվում՝ հաշվի առնելով պատերազմով ու համավարակով պայմանավորված նոր իրողությունները:Ըստ Վահրամ Դումանյանի՝ քննարկված մի շարք առանցքային հարցերի արդյունքում կսահմանվեն նոր գերակայություններ և մարտահրավերներ:«Ամեն ինչի հիմքում ընկած է կրթությունը, որը մեր անվտանգության և ճիշտ մտածողության հիմքն է: Հետպատերազմյան վիճակում մեր գերակայությունները պետք է փոխվեն՝ գերհզոր ինտելեկտուալ մտածողությամբ երկիր դառնալու հեռանկարով»,- նշել է նախարարը:Քննարկման ընթացքում նշվել է, որ փաստաթղթի ներկա տարբերակում որպես կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման թիրախներ և ռազմավարական նպատակներ նախանշվել են համընդհանուր հասանելի, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումը, կրթության արդյունավետության և արդյունավորության բարձրացումը, հայկական կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումը, ինչպես նաև ներկա մարտահրավերներով պայմանավորված՝ նոր գերակայությունների սահմանման անհրաժեշտությունը:
21:37 - 06 ապրիլի, 2021
Ընդունելության քննություններն անցկացվելու են «մեկ մասնագիտություն, մեկ բուհ» սկզբունքով
 |1lurer.am|

Ընդունելության քննություններն անցկացվելու են «մեկ մասնագիտություն, մեկ բուհ» սկզբունքով |1lurer.am|

1lurer.am: Այս տարի հաստատված նոր կարգի համաձայն՝ բուհերում ընդունելությունը կանցկացվի «մեկ մասնագիտություն, մեկ բուհ» սկզբունքով: Նախորդ տարիների փորձը վկայում է, որ հաճախ բարձր միավորներով ընդունված, բայց մասնագիտության հարցում չկողմնորոշվածները դուրս էին թողնում մյուսներին նրանց նախընտրած մասնագիտությունից:«Մեկ մասնագիտություն, մեկ բուհ» սկզբունքը ենթադրում է, որ դիմորդն իր նախընտրած մասնագիտությունը կհայտագրի մեկ բուհում՝ անվճար ու վճարովի բաժիններում: Հիմնական մրցույթից հետո թափուր տեղերի դեպքում կարող են հայտագրել ևս 6 մասնագիտություն՝ նույն քննություններով, որոնք առաջին անգամ հայտագրել են:Հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից և կանցկացվի 2 փուլով. այն կկատարվի նույն՝ dimord.am կայքում՝ բացառապես առցանց ձևաչափով. առաջին փուլը կտևի մինչև մայիսի 10-ը, 2-րդը՝ հունիսի 26-ից հուլիսի 1-ը: Դժվարությունների դեպում դիմորդը կարող է դպրոցի օգնությամբ լրացնել հայտերը:Դիմորդները քննությունները կհանձնեն հունիսին. ընդունելության հիմնական փուլից հետո, ըստ թափուր մնացած տեղերի, կսկսվի երկրորդի հայտագրումը ՝ դրական միավորներով մրցույթից դուրս մնացած դիմորդների համար: Առաջին և երկրորդ փուլերից հետո՝ հուլիսի 18-ին կսկսվի լրացուցիչ թափուր տեղերի համար հայտագրումը: Մրցույթի վերջնական արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին: Նախորդ տարիների փորձից ելնելով՝ Կարո Նասիբյանը փաստում է, որ բուհեր դիմում է շրջանավարտների ընդհանուր թվի կեսը, ըստ այդմ՝ այս տարի էլ կունենանք 13-14 հազար դիմորդ:
20:33 - 06 ապրիլի, 2021
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի` աշխատանքային այցով Հայաստան ժամանած նախագահ Էրիկ Կարպանոյին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով Էրիկ Կարպանոյի այցը ԿԳՄՍՆ՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը և համագործակցության հարուստ փորձը հավելյալ ներկայացման կարիք չունեն, իսկ դրանց ամրապնդման և ընդլայնման լավագույն միջոցը համատեղ կրթամշակութային ծրագրերն են:  «Կորոնավիրուսի համավարակով և պատերազմով պայմանավորված՝ նախորդ տարին մեր երկրի համար շատ բարդ էր, սակայն մենք մշտապես զգացել և շատ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը, Ձեր երկրի՝ մեր ժողովրդի և արդարության նկատմամբ վերաբերմունքը: Մենք հաստատակամ ենք, վստահաբար հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները և դրա համար գործուն քայլեր ենք ձեռնարկում՝ զարգացնելու կրթական ոլորտը, քանի որ յուրաքանչյուր երկրի անվտանգության կարևորագույն երաշխիքը կրթական բարձր մակարդակն է»,- ասել է նախարար Վահրամ Դումանյանը և հավելել, որ պատրաստ է քննարկել Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի աջակցությամբ Հայաստանում իրականացվող գիտակրթական գործունեության հեռանկարները:  Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Էրիկ Կարպանոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստ է շարունակել և ընդլայնել գործընկերային հարաբերությունները: Է. Կարպանոն ընդգծել է, որ ընդամենը 3 ամիս առաջ է գլխավորել Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը և նախագահի կարգավիճակում սա իր առաջին պաշտոնական այցն է: «Արդեն իսկ հնարավորություն եմ ունեցել շփվելու Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ և պետք է փաստեմ, որ հիացած եմ նրանց կրթական մակարդակով: Հայաստանի ապագան երիտասարդներն են, իսկ բուհական ոլորտում կատարած ներդրումները ներդրում են ուժեղ ապագայի համար: Այս տեսանկյունից դուք կարող եք ապավինել մեզ հետ համագործակցությանը»,- ասել է Է. Կարպանոն: Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը ևս ընդգծել է, որ ՀՖՀՀ-ն շարունակելու է ընթանալ առաջընթացի ճանապարհով՝ ի նպաստ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման և Հայաստանի զարգացման: Բերտրան Վենարի խոսքով՝ ՀՖՀՀ-ն դիտարկում է կրթական ծրագրերն ընդլայնելու, ուսանողների թիվը զգալիորեն ավելացնելու և  համալսարանը որպես ֆրանկոֆոն տարածաշրջանային կրթահամալիր (կամպուս) դարձնելու հնարավորությունները: ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը, բարձր գնահատելով Հայաստանում ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը, հաստատության ընդլայնմանը միտված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Հայաստանում «Ակադեմիական քաղաք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ՝ երկուստեք ընդգծելով այդպիսի բուհական համալիր ունենալու կարևորությունը:   
15:24 - 06 ապրիլի, 2021
Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է. կայացավ ՀՀ-ի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է. կայացավ ՀՀ-ի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որի օրակարգի առանցքային թեմաներից էր Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պաշտպանության, դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերի կանխման և ինքնության խեղաթյուրման հարցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: «Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից դրանց դիտավորյալ վնասման բազմաթիվ նախադեպերը, տասնամյակներ շարունակ իրականացված հայատյաց քաղաքականությունն ու հայկական մշակութային ժառանգության համակարգված ավերումը: Դրա մասին է վկայում նաև Նախիջևանի հարուստ հայկական մշակութային ժառանգության՝ շուրջ 28.000 հուշարձանների ոչնչացումը»,- նշել է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մասնակիցներին ներկայացրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած Արցախի հուշարձանների և թանգարանների պաշտպանության ուղղությամբ գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքները: Նախարար Դումանյանն ընդգծել է, որ համապատասխան միջազգային հարթակներում և գործընկերների հետ շփումներում մշտապես բարձրաձայնվում է համամարդկային արժեքներ հանդիսացող հայկական մշակութային արժեքների անվտանգության և ապահովության երաշխավորման հարցը:
14:28 - 06 ապրիլի, 2021
Բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը սկսվում է ապրիլի 15-ից |armenpress.am|

Բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը սկսվում է ապրիլի 15-ից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում բուհերի ընդունելության նոր կարգի համաձայն այս տարի հայտագրումը կազմակերպվելու է երկու անգամ՝ առաջին և երկրորդ փուլերով: Այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ներկայացնելով բուհերի ընդունելության նոր կարգի հետ կապված մանրամասները:  Առաջին փուլի հայտագրման գործընթացը սկսվում է ապրիլի 15-ից, կտևի մինչև մայիսի 10-ը: Դիմորդը ԳԹԿ-ի կայքում լրացնելու է ընդունելության դիմում-հայտը` ըստ հաստատված ձևի: «Դիմորդը, եթե դժվարություններ ունենա, ապա կարող է դիմել դպրոցին, որտեղ իրեն կօգնեն լրացնել հայտերը: Այսինքն՝ անհրաժեշտ աջակցություն կլինի: Նույն կայքն է լինելու՝ dimord.am-ը, այս առումով փոփխություն չի եղել»,- ասաց Կարո Նասիբյանը: Դիմորդները քննությունները հանձնելու են հունիսին: Ընդունելության քննությունների ավարտից և ընդունելության հիմնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, ըստ թափուր մնացած տեղերի, կկատարվի ընդունելության երկրորդ փուլի հայտագրումը, որին կարող են մասնակցել ընդունելության քննություններից  դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները: Երկրորդ փուլի հայտագրման գործընթացը սկսվելու է հունիսի 26-ին և ավարտվելու է հուլիսի 1-ին, քննությունները հանձնելու են հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում:  Երկրորդ փուլում դիմորդները հնարավորություն ունեն հայտագրելու 6 այնպիսի մասնագիտություն, որոնց ընդունելության համար պահանջվող միասնական քննությունները դիմորդն արդեն հանձնել է` հաղթահարելով դրական միավորի նվազագույն շեմը: Այս տարի որոշվեց, որ այս թափուր տեղերը լինեն և՛ վճարովի, և՛ անվճար: «Նախապատվությունը կառավարությունը տալիս է մասնագիտական կողմնորոշմանը: Եթե ցանկանում եք ուսումը շարունակել, ապա պետք է իմանաք, թե ուր եք գնում: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ դիմորդների կեսից մի քիչ ավելին ընդունվում է առաջին հայտով, իսկ մնացածները, որոնք բարձր միավորներ ունեին, դուրս էին թողնում մյուսներին՝ իրենց նախընտրած մասնագիտությունց: Արդյունքում ստացվում էր այնպես, որ որևէ կողմը իր նախընտրած մասնագիտությամբ չէր ընդունվում: Մարդ, ով չէր ցանկանում սովորել այդ մասնագիտությամբ, միավորներով հայտնվում էր այդտեղ, իսկ նա, ով ցանկանում էր սովորել հենց այդ մասնագիտությամբ, դուրս էր մնում»,- ասաց Կարո Նասիբյանը: Գնահատման թեստավորման կենտրոնն արդեն սկսել են մարզերով շրջայցերը մանրամասն ներկայացնելու կարգի հետ կապված փոփոխությունները: ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը նշեց, որ այս տարի մեկ մասնագիտություն մեկ բուհ սկզբունքն է կիրառվում: Դա նշանակում է, որ դիմորդներն իրենց նախընտրելի մասնագիտությունը հայտագրում են մեկ բուհում իր անվճար ու վճարովի տարբերակներով: Հիմնական մրցույթն ամփոփելուց հետո, եթե առաջանում են թափուր տեղեր, ապա հնարավորություն կա հայտագրելու ևս 6 մասնագիտություն այն նույն քննություններով, որոնց առաջին անգամ հայտագրել են: «Հիմնական շեշտը դնում ենք մասնագիտական կողմնորոշման վրա՝ հաշվի առնելով նախորդ տարիների ուսումնասիրությունները: Հույս ունենք, որ մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելը կնպաստի ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմությանը, հետագայում արդեն որակյալ մասնագետ դառնալուն»,- ասաց Լուսինե Գրիգորյանը: Առաջին և երկրորդ փուլերն ավարտվելուց հետո հուլիսի 18-ին սկսվելու է լրացուցիչ թափուր տեղերի համար հայտագրում: Վերջին մրցույթի արդյունքները հրապարակվելու են հուլիսի 30-ին:
14:10 - 06 ապրիլի, 2021
2021 թ. որևէ կազմակերպություն հանրակրթական դպրոցի տնօրենի հավակնորդներին վերապատրաստելու երաշխավորություն չի ստացել. ԿԳՄՍՆ

2021 թ. որևէ կազմակերպություն հանրակրթական դպրոցի տնօրենի հավակնորդներին վերապատրաստելու երաշխավորություն չի ստացել. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին օրերին հանրակրթական ուսումնական տարբեր հաստատություններից և քաղաքացիներից ստանում է ահազանգեր և հարցումներ` հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու նպատակով կազմակերպվող վերապատրաստման դասընթացների վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ-ն: Այս առնչությամբ նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերապատրաստող կազմակերպություններն ընտրվում և երաշխավորվում են ԿԳՄՍ նախարարության կողմից: Այդ նպատակով նախապես` ընտրության անցկացման օրվանից ոչ շուտ, քան 30 օր առաջ նախարարության կայքում հրապարակվում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մասին հայտարարություն, որի մասին իրազեկումը տարածվում է նաև զանգվածային լրատվության միջոցներով: Այնուհետև ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվում է վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորված կազմակերպությունների ցանկը, որը ևս հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում: Այնուհետև ընտրված կազմակերպությունները իրականացնում են հավակնորդների վեապատրաստում` ըստ նախարարի հրամանով հաստատված հարցաշարի: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականին վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ և համապատասխան հայտերի ընդունելություն դեռևս չի հայտարարել:  Հետևաբար, որևէ կազմակերպություն այս պահին նախարարության կողմից երաշխավորված չէ իրականացնելու հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման վերապատրաստում: Ուստի հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց հորդորում ենք լինել զգոն և սպասել նախարարության պաշտոնական հայտարարությանը և նախարարի հրամանով հաստատված կազմակերպությունների ցանկի հրապարակմանը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այժմ մշակվում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների նոր հարցաշարը` պայմանավորված նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխություններով: Նոր հարցաշարի մշակումն այժմ ավարտական փուլում է գտնվում: Առաջիկայում՝ հարցաշարի հաստատումից հետո, կհայտարարվի վերապատրաստող կազմակերպությունների երաշխավորման մրցույթ:
12:58 - 05 ապրիլի, 2021
ԿԳՄՍՆ-ն նախագիծ է ներկայացրել քննարկման, ըստ որի՝ մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրումը կդառնա ավելի մատչելի

ԿԳՄՍՆ-ն նախագիծ է ներկայացրել քննարկման, ըստ որի՝ մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրումը կդառնա ավելի մատչելի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այս մասինհայտնում են ԿԳՄՍՆ-ից։   Ընթացիկ իրավիճակը Գործող կարգով սահմանված չեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության հետ կապված անհրաժեշտ ուսումնաօժանդակ անձնակազմի հստակ ձևակերպումը և պահպանման ծախսերի հաշվարկը: Բացակայում է նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կազմում գործող մասնաճյուղերի ֆինանսավորման կարգը:   Նախագծի նպատակը Նախագծի համաձայն՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման ավելացում է նախատեսվում: Կարգի փոփոխության նպատակն է համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում բարձրացնել մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման մատչելիությունը: Ըստ այդմ՝ կարգում կատարված փոփոխությունը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ իրականացնել կրթությանն աջակցող մանկավարժական և հոգեբանական ծառայությունները, մասնավորապես տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն ցուցաբերել ամրացված տարածքի յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում սովորող երեխաներին, ծնողներին և մանկավարժական աշխատողներին:ճ Նախագծի ընդունումը նպատակ ունի նաև շարունակական աջակցություն տրամադրել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին՝ համաձայն անհատական ուսուցման պլաններով սահմանված աջակցության ժամանակցույցի և ծավալի, որի ընթացքում անհատական ուսուցման պլանով աշխատելու գործընթացից սահուն տեղափոխում կապահովիի դեպի հանրակրթական ուսումնական պլանով ուսուցում և հակառակը:   Ֆինանսավորման նոր բանաձև Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տարեկան ֆինանսավորման չափը որոշվում է մանկավարժահոգեբանական և ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմերի ամսական աշխատավարձային ֆոնդի, բարձրլեռնային բնակավայրերում տեղակայված կենտրոնների աշխատողներին տրվող լրավճարի, ինչպես նաև կենտրոնի պահպանման տարեկան ծախսերի գումարով: 2022 թվականի սեպտեմբերի 1-ից տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից սպասարկվող տարածքներում աշակերտների թվին են գումարվելու նաև կենտրոնի կողմից սպասարկվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների թիվը, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նաև կենտրոնի կողմից սպասարկվող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների թիվը։ Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև ապրիլի 15-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
10:06 - 05 ապրիլի, 2021
Մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրումը կդառնա ավելի մատչելի. ԿԳՄՍՆ

Մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրումը կդառնա ավելի մատչելի. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ընթացիկ իրավիճակը Գործող կարգով սահմանված չեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության հետ կապված անհրաժեշտ ուսումնաօժանդակ անձնակազմի հստակ ձևակերպումը և պահպանման ծախսերի հաշվարկը: Բացակայում է նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կազմում գործող մասնաճյուղերի ֆինանսավորման կարգը: Նախագծի նպատակը Նախագծի համաձայն՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման ավելացում է նախատեսվում: Կարգի փոփոխության նպատակն է համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում բարձրացնել մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման մատչելիությունը: Ըստ այդմ՝ կարգում կատարված փոփոխությունը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ իրականացնել կրթությանն աջակցող մանկավարժական և հոգեբանական ծառայությունները, մասնավորապես տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն ցուցաբերել ամրացված տարածքի յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում սովորող երեխաներին, ծնողներին և մանկավարժական աշխատողներին: Նախագծի ընդունումը նպատակ ունի նաև շարունակական աջակցություն տրամադրել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին՝ համաձայն անհատական ուսուցման պլաններով սահմանված աջակցության ժամանակցույցի և ծավալի, որի ընթացքում անհատական ուսուցման պլանով աշխատելու գործընթացից սահուն տեղափոխում կապահովիի դեպի հանրակրթական ուսումնական պլանով ուսուցում և հակառակը: Ֆինանսավորման նոր բանաձև Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տարեկան ֆինանսավորման չափը որոշվում է մանկավարժահոգեբանական և ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմերի ամսական աշխատավարձային ֆոնդի, բարձրլեռնային բնակավայրերում տեղակայված կենտրոնների աշխատողներին տրվող լրավճարի, ինչպես նաև կենտրոնի պահպանման տարեկան ծախսերի գումարով: 2022 թվականի սեպտեմբերի 1-ից տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից սպասարկվող տարածքներում աշակերտների թվին են գումարվելու նաև կենտրոնի կողմից սպասարկվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների թիվը, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նաև կենտրոնի կողմից սպասարկվող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների թիվը։ Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև ապրիլի 15-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
14:04 - 04 ապրիլի, 2021
Երեւանը կրկին համալսարանական քաղաք դարձնելու տարբերակը պետք է հավասար քննարկվի նոր քաղաք կառուցելու գաղափարի հետ․ Արամ Փախչանյան

Երեւանը կրկին համալսարանական քաղաք դարձնելու տարբերակը պետք է հավասար քննարկվի նոր քաղաք կառուցելու գաղափարի հետ․ Արամ Փախչանյան

Այս տարվա մարտի 28-ին Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունն ունի համալսարանական քաղաք ստեղծելու գաղափար։ Ըստ վարչապետի՝ Երեւան քաղաքի կենտրոնում գտնվող բուհական շենքերը պետք է հանվեն վաճառքի եւ դրանից կուտակված գումարով Երեւանից դուրս պետք է ստեղծվի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացված կլինի գիտական եւ դասախոսական պոտենցիալը։ Վարչապետն ասաց, որ հայաստանյան բուհերը ունեն ե՛ւ բովանդակային, ե՛ւ շենքային խնդիրներ։ Վերջինս շեշտեց, որ այսօր բուհերի շենքային պայմանները չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին։  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ վարչապետի այս հայտարարության առնչությամբ կարծիք էր հայտնել, որ սա դեռ ուղղակի գաղափար է եւ ուղղված է բուհական համակարգի զարգացմանը։ Նախարարի վստահեցմամբ՝ այն որեւէ բիզնես նպատակ չի հետապնդում։ Դումանյանը հայտնեց, որ միայն շենքերը վաճառելով քաղաքը չի կառուցվի, քանի որ ավելի լուրջ ներդրումներ են անհրաժեշտ։  «Միայն կարող եմ ասել, որ կառավարությունը հաստատակամ է այդ գաղափարի իրականացման գործում։ Ներկայիս շենքային պայմաններում շատ են խնդիրները՝ սանիտարական պամաններից սկսված, նաեւ տեխնիկական հագեցվածությունը, մակերեսները՝ ուսանող-մակերես հարաբերակցությունը խախտված է»,- նշեց նախարարը։  Դումանյանն ընդգծեց, որ հասկանում է առաջացած անհանգստության պատճառները՝ հաշվի առնելով ԵՊՀ հյուրերի տան դեպքը, երբ շենքը վաճառվեց, նշվելով, թե այն վերանորոգելու ֆինանսական հնարավորություն չկա։ Համալսարանական քաղաք ստեղծելու գաղափարի, դրա արդյունավետության եւ հնարավոր խոչընդոտների մասին Infocom.am-ը զրուցել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի հետ։  - Պարո՛ն Փախչանյան, ըստ Ձեզ՝ որքանո՞վ է այս տարբերակը արդյունավետ՝ ունենալ համալսարանական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինի ակադեմիական ամբողջ ռեսուրսը։ Հայաստանյան պայմաններում այս մոդելի գործածումն արդարացվա՞ծ է։ - Ասեմ, որ այս մոդելը մենք վաղուց ունենք՝ Երեւանի օրինակով, եթե նկատենք, բոլոր հին համալսարանները մեկ տարածքում են եւ շատ մոտ են իրար։ Հենց քաղաքի պլանի մեջ ի սկզբանե նախատեսվել է այդպես, որպեսզի ուսանողները կարողանան լինել մեկ ընդհանուր տարածքում, շփվեն իրար հետ։ Այսինքն՝ ուսանողական քաղաքի գաղափարը եղել է, ուղղակի ժամանակի ընթացքում մենք այն ապականել ենք, լցրել ենք տարբեր, այլ տեսակի կառույցներով եւ ուսանողական քաղաքի միջավայրը նվազեցրել ենք։ Իրականում դա ամբողջապես կարելի է հետ վարադարձնել զուտ քաղաքաշինական մեթոդներով, օրինակ՝ բարեկարգելով շրջակայքի այգիները, բացելով տարածքները, ասֆալտը փոխարինելով ավելի արդյունավետ միջոցներով, համալսարանի հետեւի տարածքը, որը մեռած տարածք է, վերականգնելով եւ այլն։ Բազմաթիվ տարբերակներով կարող ենք այն տարածքը, որը հիմա ունենք, վերածել համալսարանական քաղաքի, շատ ավելի էժան տարբերակներով։ Հենց գաղափարը վատը չէ, ճիշտ գաղափար է, բայց այդ գաղափարը պետք է սկզբից հիմնվի որոշ կարեւորագույն քայլերի վրա, որոնք կանդրադառնան կրթության բովանդակությանը։ Ամենաշատը, ինչից ես վախենում եմ, եւ որը Հայաստանում անընդհատ կրկնվում է, կոչվում է Cargo Cult (բեռի պաշտամունք), երբ մենք, վերարտադրելով ինչ-որ երեւույթի արտաքին հատկանիշները, ենթադրում ենք, որ այդ երեւույթը կառաջանա, բայց այդպես չի լինում։ Չես կարող արտաքինը վերարտադրելով ստեղծել համալսարանական քաղաք եւ դրանով ունենալ լավ կրթություն, էլ ավելի վատ կարող է լինել, որովհետեւ այդ գործընթացի արդյունքում ինչ-որ կորուստներ անպայման կլինեն։ Երբ սկզբում իրականացնում ես բովանդակային փոփոխություն, որի արդյունքում համալսարանական քաղաքի ստեղծումը դառնում է անխուսափելի քայլ, միայն այս դեպքում կարիք չի լինի բացատրել, թե ինչու ես դա անում, բոլորը կհասկանան։ Այդ դեպքում կլինի տրամաբանական, իսկ եթե մենք ենթարդում ենք, որ ուղղակի ուսանողներին նոր շենք լցնելով կստանանք լավ կրթություն՝ բնավ ոչ, բնականաբար ավելի վատ կլինի։  - Կարելի է ասել, որ սա մեր հանրության համար նոր տերմին է եւ գաղափարի շուրջ պատկերացումները լիարժեք չեն։ Խնդրում եմ մանրամասնեք, թե ինչ է ենթադրում այս գաղափարը եւ ի՞նչ մեթոդով պետք է ստեղծվի քաղաքը։  - Համալսարանական քաղաքները աշխարհի տարբեր երկրներում ինքնաբերաբար են ձեւավորվում, իրենք բացարձակ համալսարանական չեն այն առումով, որ այնտեղ ոչ միայն համալսարանների աշխատակիցները, ուսանողներն են տեղակայված, այլ դրանք իրական քաղաքներ են։ Նովոսիբիրսկի մոտակայքում կա «Академгородок» կոչված կառույցը, որը հենց այդպիսին էր եւ նույն նպատակով էր կառուցված, բայց այնտեղ ոչ միայն համալսարաններ կան, այլեւ մի տեղում միավորված են նաեւ գիտական կենտրոնները, որտեղից ստացվում է հավելյալ ներուժ, քանի որ շփման, համատեղ ապրելու արդյունքում ստեղծվում է հավելյալ գործոն, որը աշխատում է հօգուտ զարգացման։ Այդ շփման, քննարկումների արդյունքում նոր որակներ են ստեծվում։ Նույնն ապացուցվում է Բոստոնի օրինակով, երեւույթը կա նաեւ Սիլիկոնյան հովտի որոշ քաղաքներում, դա այդպես է, երբ ստեղծում ես գիտության, ուսանողության ֆիզիկական զանգված մեկ տարածքում, դու ստանում ես նոր որակ, դա ճշմարիտ է։ Խնդիրն այն է, որ այդ մարդիկ իսկապես պետք է ապրեն քաղաքում, ոչ թե գնան-գան։ Կա նաեւ այդ օրինակը` Ինոպոլիս համալսարանական քաղաքի դեպքում մարդիկ փաստացի չեն ապրում այնտեղ, այն դատարկ է, այդ կյանքն այնտեղ չի առաջանում, չկան շփումները, քննարկումները, չնայած քաղաքի կառուցման նպատակը, ըստ էության, նույնն է եղել։ Մի խոսքով՝ դրա կայացումը բավականին բարդ եւ ռիսկային է։ Իմ պատկերացմամբ՝ Երեւանը չքնաղ համալսարանական քաղաք է, եւ առավել եւս Երեւանի փոքր կենտրոնը, որտեղ կա ֆիզիկական զանգված ստեղծելու հնարավարություն։ Ես արդեն ներկայացրի, թե ինչպես պետք է լինի այդ գործընթացը, եւ կարծում եմ, որ Երեւանը կրկին համալսարանական քաղաք դարձնելու տարբերակը պետք է հավասար քննարկվի նոր քաղաք կառուցելու գաղափարի հետ։ Նոր քաղաք կառուցելու տարբերակը կապիտալ մեծ ռեսուրսներ է պահանջում եւ գաղափարը կարող է նաեւ չստացվել, նման օրինակներ եւս կան։ - Թեմայի վերաբերյալ կարծիքներն ուսումնասիրելիս տպավորություն էր, որ շենքային խնդիրներից է նաեւ այն, որ համալսարանների ներսում բացակայում է կրթական աուրան, եւ դրան խոչընդոտում են նաեւ համալսարանների մոտ գտնվող զվարճանքի կենտրոնները, որոք շեղում են ուսանողին։ Արդյոք համալսարանական քաղաքում մենք չե՞նք ունենա նույն զվարճանքի կենտրոնները։  - Իհարկե կունենանք․ եթե գնաք զարգացած երկրների համալսարանական քաղաքներ, եթե կան ուսանողներ, շուկան առաջ է բերում զվարճանքի բազմաթիվ կենտրոններ, գիշերային ակումբներ եւ այլն։ Առավել եւս, եթե հանկարծ չափից շատ երիտասարդների թողնում եք առանց մեծահասակների ներկայության, ապա այդ տեսակի զբաղմունքների քանակն աճում է, եւ այդ ամենը կդառնա ավելի անվերահսկելի, ինչպես նաեւ այդտեղ պետք է ոստիկանական կենտրոններ բացեն, որպեսզի կարողնան կարգուկանոն հաստատել։ Ուզում եմ ասել՝ եթե այդ կենտրոնները նախատեսված չեն, ապա մենք ինչպե՞ս ենք արգելելու քաղաքում նման զվարճանքի կենտրոններ ունենալը, եւ այդ դեպքում եթե քաղաքը ձանձրալի լինի ուսանողի համար, նա կարող է ուղղակի չգնալ եւ չներկայանալ դասերին։ Պետք է այդ ամենը հասկանալ, չի կարելի երեւույթի դեմ պայքարել՝ արմատախիլ անելով այն։ Իմ պատկերացմամբ՝ պետք է վերանայել կրթության ընթացքը։ Իրականում նույն Բոստոնում բազմաթիվ սրճարաններ եւ զբաղմունքի վայրեր կան, որոնք լեփ-լեցուն են լինում, բայց այնտեղ կրթություն է ընթանում, հենց սրճարաններում են ուսանողները բազմաթիվ գիտական հարցեր քննարկում։ Եթե ուսանողի համար ստեղծվեն հարմարավետ, հաճելի միջավայրեր, որտեղ կարող են քննարկումներ ծավալել տարբեր հարցերի շուրջ, հարմար լինեն նաեւ գիտական միջոցառումներ համար, գնալով այդ միջավարը կձեւավորվի, երբ դու սրճարան ես գալիս ոչ թե ուղղակի ժամանցի համար, այլ գալիս ես՝ ակնկալելով, որ այնտեղ կհանդիպես խելոք մեկին, որի հետ հետաքրքիր զրույց կունենաս, ինչպես լինում է Բոստոնում, Սիլիկոնյան հովտում, Լոնդոնի կենտրոնում եւ այլն։ Երբ նշեցի, որ պետք է կրթության բովանդակության մասին մտածել, դա նկատի ունեի, սա նույնպես բովանդակություն է եւ մենք պետք է մեր համալսարանական կրթության բովանդակային շերտը ամբողջապես վերանայենք, հասկանանք՝ մենք ինչպես ենք մատուցում այն։ Երբ «ինչպե՞ս» հարցին կկարողանանք գործնական պատասխան տալ եւ ստեղծել նոր միջավայր, այդ դեպքում կարելի է մտածել նոր տարածք տեղափոխելու մասին կամ այդ միջավայրը վերափոխելու, որպեսզի այն լինի պարարտ, բայց ուղղակի կառուցել շենք եւ հույս ունենալ, որ այդ միջավայրը կառաջանա, չի լինի։  - Գաղտնիք չէ, որ հետպատերազմյան եւ կորոնավիրուսային համաճարակի փուլերում ունենք բազմաթիվ տնտեսական խնդիրներ, իսկ այս գաղափարը ենթադրում է ահռելի ռեսուրսների ներդրում, այդ թվում ֆինանսական։ Նշվում է, որ այս գաղափարի առաջացման հիմնական պատճառը բուհերի ներկայիս շենքերի ֆիզիկական լուրջ խնդիրներն են․ ըստ Ձեզ՝ արդյոք այդ խնդիրներն այդքան անհամատեղելի՞ են կրթական գործընթացի հետ, նոր շենքերը ի՞նչ առավելություններ պետք է ունենան։ - Ինչ-որ չափով ես դրա հետ համաձայն եմ, մեր ներկայիս կրթական շինությունների ճարտարապետական միտքը բավականին հնացել է, եւ այն ժամանակ կրթության բովանդակությունը մի քիչ տարբերվում էր, ավելի քիչ հետազոտական էր, եւ եթե գնաք այդ շենքեր, կտեսնեք, որ այնտեղ ժամանակակից, հետազոտական լաբորատորիա ստեղծելը շատ հաճախ ֆիզիկապես անհնար է։ Ես ինչ-որ տեղ համաձայն եմ, որ միգուցե իդեալական տարբերակը կարող է լինել զրոյից սարքելը, քան եղած շենքերը կապիտալ վերանորոգման ենթարկելը։ Իմ տեսակետից այստեղ խնդիրը առաջնահերթությունն է, թե առաջնայնորեն մենք ինչով ենք զբաղվում։ Եթե որոշում ենք զբաղվել շինարարությամբ, որպեսզի ունենանք ավելի լավ համալսարաններ, ես այդ մտքի հետ այնքան էլ հաշտ չեմ, կարծում եմ, որ ավելի սուր խնդիրներ ունենք այս ոլորտում, որոնք կապված են կրթության բովանդակության եւ գիտության զարգացման հետ, դրանց վրա պետք է կենտրոնանալ։ Եթե մենք այդ երկու կարեւորագույն փոփոխություններն ունենանք, դրանից հետո կարելի է մտածել ներդրումներ անելու եւ նոր միջավայր ստեղծելու մասին։ Եթե կառավարությունը ստեղծի տարբերակ, որի դեպքում եղած շենքերի իրացման շնորհիվ կլինի ֆինանսական մեծ արդյունք եւ դրանով կծածկվի նոր շինարարության ծախսերի մեծ մասը, իսկ հավելյալ մի փոքր գումար անհրաժեշտ կլինի գաղափարն իրականացնելու համար, դա կլինի տրամաբանական քայլ, կարելի է դա դիտել լավ ճանապարհ՝ ապագայի համար։ Իմ կարծիքով, սակայն, պետք չէ այսօր շեղել մեզ մեր հիմնական նպատակից, որն է՝ բուհական եւ ոչ միայն բուհական կրթության եւ գիտության զարգացումը, եւ այդտեղ մենք ունենք ամենասուր խնդիրները, մեր խնդիրը շենքը չէ, սա է իմ խորին համոզումը։ Եթե մենք հնարավորություն ունենք նման ռեսուրսներ օգտագործելու, ապա ավելի լավ կլինի դրանք ծախսենք լաբորատոր սարքավորումներ ձեռք բերելու, լաբորատորիաներ ստեղծելու վրա, քան ուղղակի շենքերի, շինարարության վրա։ Ես կարող եմ հայտնել միայն սուբյեկտիվ տեսակետ եւ հանդես գալ, որպես սուբյեկտիվ փորձագետ, օբյեկտիվի դեպքում պետք է նայել թվերին։  - Կարծիքներ կան, որ գաղափարի հիմքում Երեւան քաղաքի ուրբանիզացիայի մակարդակի նվազեցումն է, բայց, միեւնույն ժամանակ, պետք է շեշտել, որ հենց ուսանողներն են հանրային կյանքի ակտիվությունն ապահովում, եւ ուրբանիզացիայի բարձր մակարդակի պատճառներից մեկը հենց համալսարանների տեղակայումն է։ Արդյոք նոր քաղաքի դեպքո՞ւմ էլ չենք ունենա ուրբանիզացիայի բարձր մակարդակ՝ հենց այդ քաղաքի համար։ Եվ արդյոք համալսարանները տարբեր մարզեր տեղափոխելը չէ՞ր լուծի այս հարցը, քանի որ այս գաղափարը նույնպես տարբեր ժամանակներում շատ է քննարկվել։  - Իմ համոզմամբ միայն Հայաստանում չէ այդ միտումը։ Ընդհանրապես, բուհական կրթությունը սփռվում է ոչ թե շինարարության միջոցով, այլ նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով՝ առցանց կրթություն եւ այլն։ Այսինքն՝ հիմա դնել եւ մարզերում նոր բուհեր կառուցել, կարծում եմ, իմաստ չունի, որովհետեւ այդ բուհերը առանձին-առանձին երկար չեն դիմակայի, որովհետեւ բուհական համակարգը ենթադրում է նաեւ համագործակցային դաշտ ձեւավորելը։ Որպեսզի բուհը լավ աշխատի, այն պետք է համապատասխան չափ ու ծավալ ունենա, փոքր չափի բուհերը անարդյունավետ են։ Շատ պատճառներ կան, մարզային քաղաքները կարող են ունենալ մասնաճյուղեր, հիմնականում եւ առաջնահերթորեն լաբորատորիաներ՝ տեղային հետազոտությունների համար, դա հաստատ իմաստ ունի։ Իմ կարծիքով՝ հիմնական կենտրոնացում պետք է ապահովենք, մենք առանց դրա էլ բավականին պառակտված բարձրագույն կրթություն ունենք՝ բուհերի ֆենոմենալ բարձր քանակ։ Մյուս կողմից՝ ես համաձայն եմ, որ երիտասարդներին ընդհանրապես քաղաքի կենտրոնից տանելը նշանակում է քաղաքը դատապարտել։ Քաղաքի գրավչություններից մեկը զբոսաշրջիկների համար այն է, որ նրանք տեսնում են հետաքրքիր, կրթված դեմքեր, համապատասխան միջավայր, սրճարաններ, որոնք չեն գոյատեւի, եթե այդտեղից ուսանողները գնան։ Այսինքն՝ մենք կսպանենք քաղաքը, կսպանենք փոքր Երեւանը, դա էլ պետք է հասկանալ։ Այնտեղ սրճարաններում կհայտնվեն ծխող, բարձրագույն կրթություն չունեցող, «ապեր»-ով խոսող, ոսկե ատամներով տղաներ։ Այդ ռիսկերը կան, իմ կարծքիով՝ սա բարդ, քաղաքաշինական որոշում է, պետք է հաշվի առնվեն բազմաթիվ գործոններ։ Իմ տեսակետից՝ Երեւանը ստեղծված է եղել որպես ուսանողական քաղաք՝ Թամանյանը նախագծել է այդպիսին, մի ամբողջ տարածք՝ Բժշկականը, Երեւանի պետական համալսարանը, Պոլիտեխնիկը, բոլորը ձեւավորվել են որպես մեկ միավոր հենց այդ նպատակով։ Մենք ունենք այդ կրթական միջավայրը, որտեղ ուսանողը կարող է իրեն լավ զգալ, ուղղակի պետք է այն վերականգնենք, դա առաջին հիպոթեզը պետք է լինի, ոչ թե վերջին։ - Վարչապետի հայտարարությունից մի քանի օր է անցել, բայց այն սոցիալական եւ հանրային տարբեր հարթակներում դեռ բուռն քննարկումների առարկա է։ Եթե գաղափարը դառնա նախագիծ, արդյոք այն չի՞ դառնա հանրության եւ մասնագիտական շրջանակների բողոքի պատճառ։ Ի՞նչ պետք է անել, որ մարդիկ պատրաստ լինեն այս փոփոխությանը։  - Երբ Փարիզում Պոմպիդու կենտրոնը կառուցում էին, ամբողջ քաղաքը ոտքի էր կանգնել եւ բողոքում էր, բայց հիմա այն քաղաքի ամենասիրված շենքերից մեկն է։ Ընդհանրապես, մարդիկ պահպանողական մոտեցում ունեն փոփոխությունների նկատմամբ։ Ներկայումս քաղաքական դաշտը բավականին բեւեռացված է, եւ իշխանությունների կողմից արվող բոլոր փոփոխությունները կարող են նաեւ կարծիքները բեւեռացնել։ Հուսամ, որ ժամանակի ընթացքում դա կմեղմվի, եւ ավելի հեշտ կլինի նման որոշումների գալը։ Ամեն դեպքում, իմ կարծքով, կարեւոր է, որ ընթացքը լինի լավ մշակված, որպեսզի այն լուծումները, որոնք առաջարկվում են, ե՛ւ ֆինանսական տեսակետից, ե՛ւ քաղաքաշինական, լինեն հիմնավորված, լավ փորձագիտական գնահատական ունենան, շատ լավ կլինի, որ ներգրավվեն նաեւ արտասահմանյան հաջողված օրինակների փորձագետները, որպեսզի նրանք էլ կիսվեն իրենց փորձով։ Նման հարցերում պետք է հանրությանը իրազեկված պահել, փուլերի ընթացքի մասին մի քիչ ավելի մանրամասնել, թե ինչո՞ւ են ներկայիս շենքերը անհամատեղելի կրթության հետ, ի՞նչ օրինակներ կան, ներգրավել գիտնականների, ուսանողների, լսել նրանց կարծիքը, որովհետեւ նրանք են լինելու սրա հիմնական շահառուն, մի քիչ ավելի հստակ ներկայացնել՝ որ քաղաքում է լինելու, ինչ միջավայր է լինելու, ինչ տեսակի շենքեր եւ շինություններ են լինելու, այնտեղ մարդիկ ապրելո՞ւ են, թե՞ ոչ, ովքե՞ր են ապրելու։ Բազմաթիվ հարցեր կան եւ այդ հարցերին պետք է տալ կշռադատված պատասխաններ։ Հանրության մոտ հեղինակություն վայլեող մարդիկ պետք է ունենան այս հարցերի պատասխանները, որպեսզի դրանք ներկայացնեն հստակ։ Ես էլ նշեցի, որ այս պահին ինձ չեմ համարում բավարար տեղեկացված, եւ իմ խոսքը իմ սուբյեկտիվ կարծիքն է՝ որոշ դեպքերում հիմնված ենթադրությունների վրա, որոնք հաստատ բավարար չեն, որպեսզի մենք կարողանանք կարծիք ձեւավորվել հանրության մոտ։ Իմ պատկերցամամբ՝ ճիշտ կլինի այս գաղափարը ներկայացնել քաղաքի զարգացման ռազմավարության համատեքստում, ոչ թե լուծել մի քանի բուհերի մասնավոր խնդիրը, որովհետեւ դա իրապես մասնավոր հարց է։ Իմ կարծիքով՝ այն, ինչ հիմա անհանգստացնում է մարդկանց եւ բերում է կարծիքների բեւեռացմանը, քաղաքի մասին հոգածությունն է՝ ի՞նչ քաղաքում են ապրելու, ի՞նչն է լինելու քաղաքի դեմքը, ո՞ւր է գնալու այս ամենը։ Եթե նայել եք սոցցանցերում շրջանառվող ծաղրանկարները, դրանցից շատերը համալսարանների շենքերին փակցված՝ սուպերմարկետների, զվարճանքի կենտրոնների լոգոներ են․ մարդկանց սա է հետաքրքրում, թե ինչ կլինի Երեւան քաղաքի վիճակը։ Մենք, ցավոք, վաղուց չունենք Երեւան քաղաքի զարգացման ընդհանուր տեսլական, եւ դա մեծ խնդիր է, մենք ռազմավարություն չունենք, քաղաքը մասնատված է, եւ այս ամենից է բխում հանրության արձագանքը։ Առավել եւս, երբ նախկինում էլ կայացվեցին հակասական որոշումներ, օրինակ՝ Հյուսիսային պողոտայի դեպքում, որը մինչ այսօր վերքի նման շարունակում է մտահոգությունների առիթ դառնալ, ոմանց դուր է գալիս, ոմանց՝ ոչ, ամեն դեպքում դրա շուրջ բուռն քննարկումներ դեռ կան։  - Ենթադրենք՝ այս գաղափարն արդեն նախագիծ է, Ձեր պատեկարցամամբ՝ ո՞ւմ պետք է վաճառվեն այդ շենքերը, ի՞նչ նպատակով պետք է դրանք օգտագործվեն։ ԿԳՄՍ նախարարն ասում է՝ այդտեղ բիզնես նպատակ չկա, այդ դեպքում ո՞վ պետք է շահագործի եւ ի՞նչ գործընթացով պետք է շենքի վաճառքի գումարը ներդրվի նոր քաղաքի ստեղծման գործում։ - Կարծում եմ՝ եթե կառավարությունը ունենար այս հարցերի պատասխանները, հենց այդ պատասխանն էլ կներկայացներ։ Հավանաբար այն դեռ չկա, եթե չկա, ուրեմն իրենք էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ կլինի, որովհետեւ իսկապես, եթե մենք վերցնենք այդ շենքերի մի մասը, դրանք բարոյապես արդեն մաշված վիճակում են։ Մեկ այլ կողմից մենք ունենք ավելի լուրջ բարոյական հարց, օրինակ՝ Իզմիրլյանների հիմնադրամի շնորհիվ կառուցվեց բավականին ժամանակակից, նոր մասնաշենքը ԵՊՀ-ում, որը գրադարանն է, հիմա այդ մարդկանց տված գումարների դիմաց ի՞նչ ենք ասելու, ասելու ենք՝ ձեր նվերը կոպեկներով վաճառե՞լ ենք։ Այստեղ կան նաեւ բարոյական խնդիրներ, որոնց պատասխանները պետք է տանք, սա բարդ կծիկ է։ Ես չգիտեմ՝ որն է նպատակը այս փուլում այս գաղափարի հանրայնացման, միգուցե ենթադրվում էր, որ մարդիկ այսպես թե այնպես պետք է իմանային եւ, հավանաբար, որոշ հանրային քայլեր պետք է ձեռնարկվեին այս գաղափարի համար, իշխանություններն էլ ենթադրաբար մտածեցին, որ ավելորդ խոսակցություններ եւ լարվածություն, ասեկոսեներ չստեղծելու համար ավելի լավ կլինի, որ ինֆորմացիան դուրս գա հենց իշխանությունից, ոչ թե հասնի տարբեր խողովակներով։ Այդ տեսակետից, կարծում եմ, ճիշտ է, բայց իշխանությունները նաեւ պետք է հայտնեին, որ շատ նախնական փուլում է այս ամենը, դեռ քննարկման թեմա է եւ այս փուլում կատարում է միայն գաղափարի գնահատումը, սկսում են հանրության հետ քննարկումը։ Այդ դեպքում լարվածություն չէր առաջանա, որովհետեւ ռիսկ կա նաեւ, որ այս գաղափարը կարող է ձախողվել։ Եթե պարզվի, որ այդ շենքերի զգալի մասը անհնարին է վաճառել վիճակի պատճառով, դա արդեն խնդիր է, եղած շենքերի ճնշող մեծամասնությունը ժամանակակից սեյսմիկ պայմաններին չի բավարարում, դրանք կառուցվել են այն ժամանակ, երբ շենքերի կառուցման համար այդ պայմանները շատ ավելի մեղմ են եղել։ Եթե շենքերի նոր տերը որոշի այնտեղ կապիտալ վերանորոգում ձեռնարկել, միանգամից կհայտնվի այդ սեյսմիկ պահանջների դաշտում, դա նշանակում է իրապես լուրջ ներդրում, որը համադրելի է շենքի ինքնարժեքի հետ։ Այստեղ մեծ վտանգ կա, որ կկրկնվի «Զվարթնոց» օդանավակայանի պատմությունը, որովհետեւ համալսարանի շենքը պատմական շենք է, եւ բազմաթիվ սահմանափակումներ կլինեն շենքի արտաքին հատվածում փոփոխություններ անելու համար, բայց հասկանալի է, որ եթե վերանորոգում ես անում, եւ շենքը սեյսմիկ առումով խոցելի է, դու պետք է սկսես որոշ լուրջ աշխատանքներ տանել։ Զարմանալի չէ, որ մարդիկ վերհիշում են, օրինակ, Փակ շուկայի պատմությունը, «Զվարթնոց» օդանավակայնի պատմությունը, եւ կասկածում են, որ այդ պատմությունները կարող են կրկնվել։ Սա մեծ հարց է՝ ինպես է այս գործընթացը լինելու, իմ պատկերացմամբ՝ իշխանությունը արդեն ունի ուրվագծեր այս հարցերից որոշների համար, բայց երեւի դրանք ամբողջական չեն, հակառակ դեպքում մենք ավելի տեղեկացված կլինեինք։  - Դուք խոսեցիք այլ երկրների փորձի մասին, իսկ մենք ունե՞նք միջազգային հաջողված պրակտիկայի օրինակ, որին կարող ենք հետեւել եւ այն պրոյեկտել հայաստանյան պայմաններում։ Որո՞նք են այդ երկրները, որոնցից օրինակ կարող ենք վերցնել։  - Համալսարանական քաղաքների մեծ եւ հին պատմություն գոյություն ունի, նույն Քեմբրիջը եւ Օքսֆորդը եղել են փոքր համայնքներ, բայց դարձել են քաղաքներ եւ հայտնի ամբողջ աշխարհին այն բանի շնորհիվ, որ այդտեղ տեղակայվել են համալսարաններ եւ հիմա ոչ ոք չի հիշում, թե մինչեւ Քեմբրիջի համալսարանը Քեմբրիջ քաղաքը ինչպիսին է եղել։ Նման օրինկաներ շատ կան մարդկային պատմության մեջ։ Ես ինքս սովորել եմ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, որը փաստացի դատարկ տեղում կառուցված համալսարան է եղել, որի շուրջ ժամանակի ընթացքում առաջացավ քաղաք, իսկ մինչ այդ փոքր, անհայտ գյուղ էր։ Նման օրինակներ կան, բայց երբ դու ունես ձեւավորված քաղաք, միջավայր, մշակույթ, շենքեր եւ դու դա թողնես տեղափոխվես մեկ այլ քաղաք, նման օրինակ, անկեղծ ասած, չգիտեմ։ Ես շատ կցանկանայի, որ այս նախագիծը չդադարեր զուտ այն պատճառով, որ իշխանությունները, տեսնելով նման արձագանք, որոշեն, որ ոչինչ չեն անելու։ Ես կողմ եմ, որ նման նախաձեռնություններ լինեն եւ ընդամենը ճիշտ կլինի, որ իրենց ընթացքը լինի ճիշտ կազմակերպված եւ գնա ճիշտ տրամաբանությամբ։ Կարծում եմ՝ առաջնային շեշտը պետք է դրվի բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման վրա, եւ դա պետք է դառնա գործոն, որի հետեւանքով այս նախագիծը կդառնա ե՛ւ իրատեսական, ե՛ւ տրամաբանական, ե՛ւ միգուցե վերանայվի։ Եթե անգամ մենք հրաժարվենք այս գաղափարից, հրաժարվենք այդ համատեքստում՝ դիտարկելով մեր կրթության եւ գիտության բուռն զարգացման ընթացքում որն ենք տեսնում ճիշտ՝ եղածը զարգացնե՞լ, թե՞ նորը ստեղծել, բայց ոչ այն վիճակում, երբ մենք ունենք ծայրահեղ ճգնաժամ բարձրագույն կրթության մեջ, ոչնչացման եզրին կանգնած գիտություն, ու սկսենք շենքեր կառուցել՝ հուսալով, որ դա կբերի զարգացման, այդ տրամաբանությունը, իմ խոր համոզմամբ, չի գործելու։ Ասպրամ Փարսադանյան
12:12 - 02 ապրիլի, 2021
Գործարկվել է բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային համակարգը

Գործարկվել է բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային համակարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը գործարկել է բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային համակարգը՝ www.kadrer.emis.am: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Յուրաքանչյուր ոք, ով համապատասխանում է ուսուցիչ աշխատելու չափորոշիչներին և ցանկանում է համալրել բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում առկա թափուր աշխատատեղը, կայքի միջոցով կարող է ներկայացնել առցանց դիմում։ Մուտք գործելով կայք՝ հայտատուն գրանցվում է՝ ստեղծելով իր օգտահաշիվը և մի քանի պարզ գործողություններով նախ լրացնում է դիմումը, ապա կցում պահանջվող փաստաթղթերը: Կայքում հասանելի է թափուր աշխատատեղի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը՝ աշխատավարձի չափ, ժամաքանակ և այլն։ Ստացված դիմումների հիման վրա ԿԳՄՍ նախարարությունում ձևավորվում է ամբողջական, մշտապես լրացվող, ավտոմատացված տվյալների բազա, որի ուսումնասիրությունից հետո նախարարությունը պայմանագրի կնքման համապատասխան առաջարկություն է ներկայացնում թափուր հաստիքին առավելագույնս համապատասխանող հայտատուին։ Հայտատուն ավտոմատացված կերպով իր օգտահաշվում անմիջապես տեսնում  է առաջարկը և համաձայնում կամ մերժում այն։ Աշխատանքի երեք առաջարկ չընդունելու դեպքում՝ տվյալ հայտատուի դիմումները նախարարության կողմից չեն դիտարկվի հաջորդող երեք տարիների ընթացքում։   Կայքը հնարավորություն է տալիս մեկ վայրում իրական ժամանակում տեսնել բարձրլեռնային և սահմանամերձ համայնքների դպրոցներում առկա ուսուցչական բոլոր թափուր հաստիքները, որոնք տվյալ պահին մրցութային կարգով համալրված չեն։  Կայքի գործարկումը թույլ է տալիս էականորեն նվազեցնել վարչարարությունը, կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև թափուր աշխատատեղերի դիտարկման համար ծախսվող ժամանակը։ Ծրագրի նպատակը բարձրլեռնային և սահմանամերձ համայնքների դպրոցներում առկա թափուր աշխատատեղերի համալրումն է որակյալ մասնագետներով, ինչպես նաև դպրոցում կրթության որակի ապահովումը։ Ուսուցիչ աշխատելու չափորոշիչներին համապատասխանող և բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում առկա թափուր աշխատատեղը համալրել ցանկացող անձինք արդեն իսկ կարող են կայքի միջոցով ներկայացնել առցանց դիմում:
12:08 - 02 ապրիլի, 2021