Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Նեթանյահուն և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքում Իրանին զսպելու միջոցները
 |armenpress.am|

Նեթանյահուն և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքում Իրանին զսպելու միջոցները |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Փարիզում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են Իրանին հակազդելու միջոցները։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: «Վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր երեկոյան Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ։ Երկու ղեկավարները հանգամանորեն քննարկել են Իրանի միջուկային սպառնալիքին հակազդման ուղիները։ Վարչապետ Նեթանյահուն ընդգծել է, որ Իրանի և նրա արբանյակների զսպումը Մերձավոր Արևելքում պետք է ուժեղացվի։ Նա նաև կոչ է արել զգալի պատժամիջոցներ սահմանել Իրանի վարչակարգի դեմ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ԵՄ ահաբեկչական ցուցակում»,- ասված է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Գրասենյակից նաև նշել են, որ զրուցակիցները «քննարկել են տարածաշրջանային ասպարեզում տիրող իրավիճակը և տարածաշրջանում, հատկապես Լիբանանում կայունության պահպանման անհրաժեշտությունը»։ Բացի դրանից, նրանք արծարծել են «հաշտության շրջանակն ընդլայնելու» թեման, որն ընդգրկում է հրեական պետությունը և հարևան արաբական երկրները, հավելել են Իսրայելի վարչապետի գրասենյակում: Նեթանյահուն այցով Փարիզ է ժամանել փետրվարի 2-ի  երեկոյան. սա նրա առաջին արտասահմանյան այցն է անցյալ տարվա վերջին վարչապետի պաշտոնին վերադառնալուց հետո: Թռիչքից առաջ Նեթանյահուն ասել էր, որ Մակրոնի հետ իր բանակցությունների գլխավոր թեման պետք է դառնան Իրանին հակազդելու համատեղ ջանքերը։ Բացի դրանից, Ֆրանսիայում գտնվելու ընթացքում նա մտադիր է հանդիպել տեղի գործարար շրջանակների և հրեական համայնքի ներկայացուցիչների հետ:
11:58 - 03 փետրվարի, 2023
Մակրոնը նախագահ լինելու որակավորում չունի. Էրդողան |tert.am|

Մակրոնը նախագահ լինելու որակավորում չունի. Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին՝ պնդելով, որ նա «չունի իր պաշտոնի համար անհրաժեշտ որակավորումը»։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Իրականում այն անձը, որը գտնվում է Ֆրանսիայի ղեկին, չունի այդ պետության ղեկավար լինելու որակավորումը», - ասել է Էրդողանը։ Որպես իր դիրքորոշման օգտին փաստարկ՝ նա հայտարարել է, որ Ֆրանսիան «շահագործում է» աֆրիկյան երկրները՝ մատնանշելով երկրի հարաբերությունները Մալիի ու Բուրկինա Ֆասոյի հետ։ «Մալին Ֆրանսիայի հետ լիակատար (հարաբերությունների) խզման մեջ է: Բուրկինա Ֆասոն վերջնաժամկետ է տվել. «Ես ձեզ մեկ ամիս ժամանակ եմ տալիս։ Մեկ ամսից մենք չենք ցանկանում այստեղ տեսնել ֆրանսիացի զինվորներին»»,- պարզաբանել է Թուրքիայի նախագահը` ենթադրելով, որ նույնը կանի Տոգոն: «Նա (Ֆրանսիան) արագորեն կորցնում է իր հեղինակությունը Աֆրիկայում», - եզրափակել է Էրդողանը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ ինքը Մակրոնի հետ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել միջազգային մակարդակով, սակայն նրա ֆրանսիացի գործընկերը «ազնիվ չի եղել»։
10:17 - 30 հունվարի, 2023
Էմանուել Մակրոնը հանդիպել է Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ
 |hetq.am|

Էմանուել Մակրոնը հանդիպել է Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի՝ հունվարի 23-ին, Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ։ Այդ մասին հայտնում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում առաջացած իրավիճակը և Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող սպառնալիքները։  Համանախագահները ողջունել են Էմանուել Մակրոնի կողմից իրենց ցուցաբերած ուշադրությունը և հույս հայտնել, որ Ֆրանսիան գնալով կմեծացնի իր ակտիվ դերակատարումը Արցախի բնակչության պաշտպանության պատասխանատվության հարցում։
10:42 - 24 հունվարի, 2023
Մակրոնը հրաժարվել է ներողություն խնդրել Ալժիրից գաղութացման համար
 |hetq.am|

Մակրոնը հրաժարվել է ներողություն խնդրել Ալժիրից գաղութացման համար |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ չպետք է ներողություն խնդրի Ալժիրից գաղութացման ժամանակաշրջանի համար, սակայն հույս ունի Փարիզում ընդունել իր ալժիրցի գործընկեր Աբդելմաջիդ Տեբունին՝ երկու երկրների հաշտեցման համատեղ ջանքերի շարունակման համար։ Այդ մասին Մակրոնը հայտարարել է ֆրանսիական Le Point շաբաթաթերթին տված հարցազրույցում։ «Ես անհրաժեշտություն չեմ տեսնում ներողություն խնդրելու։ Բանն այն չէ, թե այդ ժեստը կարող է կտրել բոլոր կապերը։ Վատագույնը կլիներ՝ ասել, որ մենք ներողություն ենք խնդրում և այնուհետ գնում ամեն մեկս մեր ճանապարհով»,- ասել է Մակրոնը։ Ներողության հարցը երկկողմ հարաբերությունների օրակարգում է ֆրանսիացի պատմաբան Բենժամեն Ստորի զեկույցից հետո, որն արտահայտվել է երկու երկրների հաշտեցման օգտին՝ բացառելով, սակայն, ապաշխարությունն ու ներողությունը։ «Եղել է պատերազմ։ Ներողություն խնդրելով կամ չխնդրելով՝ ոչինչ այլևս չես ուղղի։ Պետք է վերադառնալ պատմությանը և դրան տալ ճիշտ գնահատական»,- ասել է Մակրոնը։ Նա հիշեցրել է Ալժիրի ղեկավարին արված հրավերը։ «Ես հույս ունեմ, որ նախագահ Տեբուն 2023 թվականին կկարողանա այցելել Ֆրանսիա։ Այդ այցը թույլ կտա շարունակել մեր երկրների միջև բարեկամության ամրապնդման աշխատանքները, որոնք սկսվել են 2022 թվականի օգոստոսին Ալժիր իմ այցից հետո»,- ընդգծել է Ելիսեյան պալատի ղեկավարը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
13:50 - 12 հունվարի, 2023
Ալիևը Մակրոնի հետ զրույցում հայտարարել է, թե «Հայաստանը դեռևս օկուպացված է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»

Ալիևը Մակրոնի հետ զրույցում հայտարարել է, թե «Հայաստանը դեռևս օկուպացված է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի մասին Ադրբեջանի նախագահի աշխատակազմը եւս հաղորդագրություն է տարածել։  Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաեւ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։  Իլհամ Ալիեւը պնդել է, թե «ճանապարհը մարդասիրական նպատականերով օգտագործման համար բաց է և որևէ խոչընդոտ չկա՝ ընդգելով, որ շտապօգնության մեքենաների անցումն ապահովված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տեղական գրասենյակի միջնորդությամբ՝ առանց այլ հաստատությունների անհրաժեշտության»։  Զրույցի ընթացքում Իլհամ Ալիևը նշել է, թե «Հայաստանը դեռևս օկուպպացված է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»։  Հաղորդագրության մեջ նշվում է, թե «Իլհամ Ալիևը ափսոսանք է հայտնել Ֆրանկոֆոնիայի և այլ միջազգային միջոցառումների ընթացքում Ադրբեջանի դեմ ծավալվող գործունեության համար»։ Էմանուել Մակրոնն իր հերթին ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի բանակցությունների շարունակմանը։ Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի մասին հայտնել է նաև ֆրանսիական կողմը՝ նշելով, որ Էմանուել Մակրոնը կոչ է արել ապահովելու Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը։  Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:  
14:30 - 24 դեկտեմբերի, 2022
Մակրոնն Ալիևին կոչ է արել ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը |1lurer.am|

Մակրոնն Ալիևին կոչ է արել ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ապահովելու Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը: Այս մասին հայտնում են Ելիսեյան պալատից: «Հեռախոսային բանակցությունների ընթացքում Մակրոնն Ալիևին իր խիստ մտահոգությունն է հայտնել՝ կապված Հարավային Կովկասում լարվածության աճի հետ: Նա կոչ է արել ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը»,- ասված է հաղորդագրության մեջ: Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
10:25 - 24 դեկտեմբերի, 2022
Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծման գործում. ՀՀ նախագահը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծման գործում. ՀՀ նախագահը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:  Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում:Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ու մեր երկրների առանձնաշնորհյալ հարաբերությունները, առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական գործակցության հետագա ընդլայնման և խորացման համար:Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացմանը: Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի դերը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, և, մասնավորապես, Ձեր անձնական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և արդարացի լուծման գործում։ Վերստին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ»:
16:07 - 21 դեկտեմբերի, 2022
Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Ձեր բարձր առաքելությանը. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին

Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Ձեր բարձր առաքելությանը. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ձեզ եմ հղում իմ ամենաանկեղծ և ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Թույլ տվեք հայ ժողովրդի և անձամբ իմ անունից մաղթել Ձեզ անկոտրում կամք ու անսպառ եռանդ՝ ֆրանսիացի ժողովրդին առաջնորդելու և նորանոր հաջողություններ ու մեծ նվաճումներ ձեռք բերելու համար։ Հավատացած եղեք, որ համաշխարհային մարտահրավերներով լի այս բարդ ժամանակահատվածում Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Ձեր բարձր առաքելությանը։ Հայ ժողովուրդը կիսում է բարեկամ Ֆրանսիայի հետ մեզ միավորող ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և քաղաքակրթական բարձրագույն արժեքները։ Պարոն նախագահ, օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհավորել Ձեզ Սուրբ ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում։ Հուսով եմ, որ հայ և ֆրանսիացի բարեկամ ժողովուրդների համար գալիք տարին կլինի լեցուն խաղաղությամբ ու նոր ձեռքբերումներով՝ ի նպաստ մեր երկրների առանձնահատուկ գործակցության խորացման և մեր ժողովուրդների անսասան բարեկամության ամրապնդման։  Ընդունեք խնդրեմ, պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը։ Բարեկամաբար՝ Նիկոլ Փաշինյան»:
11:24 - 21 դեկտեմբերի, 2022
ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել եւս մեկ հանդիպում․ Նեդ Փրայս

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել եւս մեկ հանդիպում․ Նեդ Փրայս

Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները շատ ակտիվ փոխգործակցում է կողմերի հետ, որպեսզի օգնի ապահովել խաղաղ ապագա Հարավային Կովկասում։ Պետքարտուղար Բլինքենն արդեն երկու եռակողմ հանդիպում է հրավիրել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, նա նաեւ շարունակում է հեռախոսային կապ պահել կողմերի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, ըստ որի՝ Ադրբեջանը հրաժարվել է բրյուսելյան բանակցություններից ու չի ցանկանում, որ Ֆրանսիան ներգրավվի, արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել ներգրավվել այն կետից, որտեղից եվրոպացիները թողնում են գործընթացը, այսինքն՝ երբ Բրյուսելում հանդիպումը չի կայանա։   Փրայսն ասել է, որ վերջին հանդիպմանը ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները եւ առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել եւս մեկ հանդիպում։ Ըստ Փրայսի՝ նրանք երկուսն էլ իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին այդ նախարարական հանդիպումն անցկացնելու համար․   «Մենք, անշուշտ, հուսով ենք, որ երկու երկրների միջեւ երկխոսությունը եւ կառուցողական մթնոլորտը կշարունակվեն, քանի որ մենք շարունակում ենք աջակցել դիվանագիտությանը՝ ուղղված տեւական խաղաղության հաստատմանը եւ երկու երկրների միջեւ խնդիրների լուծմանը»։   Փրայսից, մասնավորապես, հետաքրքրվել են նաեւ՝ ԵՄ-ԱՄՆ երկխոսության ընթացքում արդյոք կողմերն անդրադարձե՞լ են հակամարտություններին, ինչպիսին է, օրինակ, Ղարաբաղյան հակամարտությունը, եւ արդյոք ԵՄ պաշտոնյաների, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Պետդեպարտամենտում կամ Սպիտակ տանը այս հակամարտությանն անդրադարձ եղե՞լ է։   Փրայսը, սակայն, չի մանրամասնել՝ Մակրոնի հետ հանդիպմանը քննարկե՞լ են արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացը, թե ոչ։
12:20 - 03 դեկտեմբերի, 2022
«Ֆրանսիան՝ ԱՄՆ-ի անսասան գործընկեր». Բայդենն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմը 
 |amerikayidzayn.com|

«Ֆրանսիան՝ ԱՄՆ-ի անսասան գործընկեր». Բայդենն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> Ֆրանսիայի նախագահին Բայդենի վարչակազմի օրոք առաջին անգամ ընդունել են Սպիտակ տանը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը պաշտոնական բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Սա Ֆրանսիայի առաջնորդի առաջին պետական այցն է Սպիտակ տուն Բայդենի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո։ Երկրների ղեկավարները ոչ պաշտոնական ընթրիքի են մասնակցել իրենց կանանց հետ, իսկ հաջորդ օրը Սպիտակ տանը կայացել է Ֆրանսիայի նախագահի ընդունելության պաշտոնական արարողությունը: Բացման խոսքում Բայդենը նշել է Ֆրանսիան որպես «ԱՄՆ-ի վաղեմի դաշնակից և անսասան գործընկեր` ազատության գործում»: «Ֆրանսիան և Միացյալ Նահանգները դիմակայում են Վլադիմիր Պուտինի ագրեսիվ նկրտումներին և Ռուսաստանի դաժան պատերազմին Ուկրաինայի դեմ, որը ևս մեկ անգամ ոչնչացրեց խաղաղությունը եվրոպական մայրցամաքում», - ասել է նախագահը: Նա նաև նշել է. «Ֆրանսիան և Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ պաշտպանում են ժողովրդավարական արժեքները և մարդու համընդհանուր իրավունքները, որոնց վրա հիմնված են մեր երկու պետությունները»։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրները համակարծիք են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման շուրջ, և որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդհանուր պատասխանատվություն ունեն՝ պաշտպանելու օվկիանոսի երկու կողմերում գտնվող ժողովրդավարությունները, որոնք կասկածի տակ են այսօր: «Սա մեր պաշտպանության նոր սահմանն է, և դրան արձագանքելը մեր ընդհանուր պատասխանատվությունն է», - ասել է Մակրոնը։ Հանդիպման ավարտին Բայդենը և Մակրոնը հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենք «խստորեն դատապարտում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված ագրեսիվ պատերազմը և ընդգծում, որ քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորումը ռազմական հանցագործություն է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։ Նրանք նաև դատապարտել են Ուկրաինայի ինքնիշխան տարածքը Ռուսաստանին բռնակցելու վերջինիս անօրինական փորձը՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտումով։ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դեմ են արտահայտվել Ռուսաստանի անպատասխանատու միջուկային հռետորաբանությանը և ապատեղեկատվությանը «ենթադրյալ քիմիական հարձակումների և կենսաբանական ու միջուկային զենքի ծրագրերի մասին»: Երկու երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ պաշտպանելու Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ներառյալ անհրաժեշտության դեպքում Ուկրաինային քաղաքական, անվտանգության, հումանիտար և տնտեսական օգնության տրամադրումը։ Բայդենը և Մակրոնը խոստացել են ուժեղացնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի, երկրի էլեկտրացանցերի վերանորոգման համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը, ինչպես նաև զգալի ռեսուրսներ տրամադրել քաղաքացիական բնակչությանը ձմռանը դիմակայելու համար: Միացյալ Նահանգները և Ֆրանսիան վերահաստատել են իրենց վճռականությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին վայրագությունների և ռազմական հանցագործությունների համար: Այդ հանցագործությունները կատարվում են ինչպես Ռուսաստանի Դաշնության կանոնավոր զինված ուժերի, այնպես էլ` վարձկանների կողմից: Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելը տեղի կունենա միջազգային կառույցների օգնությամբ, ասվում է փաստաթղթում։
12:03 - 02 դեկտեմբերի, 2022
Ֆրանսիան արձագանքել է Բրյուսելում նախատեսված հանդիպման չեղարկման մասին Ալիևի հայտարարությանը

 |armenpress.am|

Ֆրանսիան արձագանքել է Բրյուսելում նախատեսված հանդիպման չեղարկման մասին Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցություններին աջակցելուն։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։ «Ֆրանսիան, ինչպես և առաջ, լիովին հավատարիմ է Բրյուսելում, Պրահայում և Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն»,-ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը` պատասխանելով  հարցին, թե մտադի՞ր է արդյոք Ֆրանսիան նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպումների տարբերակներ առաջարկել: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա։ «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին, բայց երեկ Հիքմեթ Հաջիևը [Ադրբեջանի նախագահի օգնական] ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել են նաև ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն․ այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:
12:47 - 26 նոյեմբերի, 2022
Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դա արդարացնում է Էմանուել Մակրոնի ներկայությամբ․ Մարուքյան

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դա արդարացնում է Էմանուել Մակրոնի ներկայությամբ․ Մարուքյան

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դա արդարացնում է Էմանուել Մակրոնի ներկայությամբ։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է  ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը։ «Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դա արդարացնում է Էմանուել Մակրոնի ներկայությամբ։ Ընդ որում՝ անցած գիշեր Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ որպես Հայաստանին առաջարկված «խաղաղության» իրական նշան»,- գրել է Մարուքյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա։ «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին, բայց երեկ Հիքմեթ Հաջիևը [Ադրբեջանի նախագահի օգնական] ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն․ այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:
12:34 - 26 նոյեմբերի, 2022