Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծման գործում. ՀՀ նախագահը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
16:07 - 21 դեկտեմբերի, 2022

Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծման գործում. ՀՀ նախագահը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում:

Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ու մեր երկրների առանձնաշնորհյալ հարաբերությունները, առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական գործակցության հետագա ընդլայնման և խորացման համար:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացմանը:

Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի դերը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, և, մասնավորապես, Ձեր անձնական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և արդարացի լուծման գործում։

Վերստին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել