Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) Միավորված Ազգերի Կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն է։ Կենտրոնական գրասենյակը Ժնեւում է։

Հիմնվել է 1948 թվականի ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ի անդամ 26 երկրի կողմից ընդունվեց եւ հաստատվեց ԱՀԿ կանոնադրությունը։ Ամեն տարի ապրիլի 7-ը աշխարհում նշվում է որպես «Առողջության համաշխարհային օր»։ ԱՀԿ-ն, հաշվելով 193 անդամ պետություններ, նպատակ ունի բոլոր ժողովուրդներին բարձրացնել առողջապահության ամենաբարձր մակարդակի։

Ըստ իր սահմանադրության ԱՀԿ-ն ունի երկու գլխավոր ֆունկցիա՝

  1. գործել որպես ղեկավար մարմին առողջապահության բնագավառում
  2. նպաստել տեխնիկական համագործակցությանը անդամ պետությունների ներսում՝ ի հօգուտ առողջապահության համակարգի զարգացման։

ԱՀԿ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է երեք հիմնական մարմինների միջոցով՝ Առողջապահության համաշխարհային ժողով, Գործադիր խորհուրդ եւ Քարտուղարություն։

Հայաստանի Հանրապետությունը ԱՀԿ անդամ է 1994 թվականի օգոստոսից, եւ այդ ժամանակից էլ Հայաստանում ստեղծվել է ԱՀԿ-յան ներկայացուցչություն։ 

Արգելվել է ԱՀԿ մասնագետների մուտքը Չինաստան
 |1lurer.am|

Արգելվել է ԱՀԿ մասնագետների մուտքը Չինաստան |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները, որոնք պետք է պարզեին կորոնավիրուսի ծագումը, Չինաստան մուտք գործելու թույլտվություն չեն ստացել: Նրանք պետք է ժամանեին Յուհան, որտեղ վիրուսը առաջին անգամ հայտնաբերվեց 2019-ի վերջին: Ենթադրվում է, որ այն ծագել է տեղական շուկայում: ԱՀԿ-ն ծրագրել է 10 մասնագետ ուղարկել Չինաստան՝ վիրուսի նմուշներ վերցնելու՝ պարզելու կորոնավիրուսի ծագումն ու կենդանուց մարդուն դրա փոխանցումը: Դեկտեմբերին հայտարարվեց, որ այս աշխատանքը կսկսվի 2021 թվականի հունվարին: Երեքշաբթի թիմի առաջին երկու անդամները ուղևորվեցին Չինաստան, բայց նրանցից մեկին հետ ուղարկեցին, իսկ մյուսը դեռ երրորդ երկրում է, հաղորդում է Reuters-ը: Կազմակերպության ղեկավար Տեդրոս Գեբրեյեսուսը շատ վրդովված է, որ Պեկինը չի հաստատել մասնագետների մուտքի թույլտվությունը:
20:20 - 06 հունվարի, 2021
ԱՀԿ-ն թույլատրել է Pfizer/BioNTech ընկերությունների պատվաստանյութի արտակարգ կիրառումը |azatutyun.am|

ԱՀԿ-ն թույլատրել է Pfizer/BioNTech ընկերությունների պատվաստանյութի արտակարգ կիրառումը |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) թույլատրել է Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութի արտակարգ կիրառումը։ Դեղամիջոցը համապատասխանում է անվտանգության և արդյունավետության բոլոր անհրաժեշտ չափանիշներին։ Դրա կիրառման առավելությունները գերազանցում են պոտենցիալ ռիսկերը, հայտարարում է ԱՀԿ-ն: ԱՀԿ-ի արտական թույլտվությունից հետո աշխարհի երկրները կարող են արագացնել պատվաստանյութի ներքին լիցենզավորման գործընթացը, իսկ ՄԱԿ-ը՝ սկսել կարիքավոր երկրների համար դեղամիջոցի գնման գործընթացը։ Pfizer/BioNTech-ի պատվաստանյութն արդեն սկսել են կիրառել Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում։ Համաճարակի բռնկումից ի վեր աշխարհում կորոնավիրուսով է վարակվել շուրջ 84 միլիոն մարդ, մահացածների թիվը մոտենում է երկու միլիոնին։ Վարակակիրների թվով աշխարհում առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ ավելի քան 20 միլիոն 500 հազար մարդ է վարակվել, մահացել է ավելի քան 350 հազար մարդ։
14:08 - 01 հունվարի, 2021
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 82 միլիոն 477 հազարից ավելի է

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 82 միլիոն 477 հազարից ավելի է

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 82 միլիոն 477 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 միլիոն 800 հազարից: Ապաքինվել է ավելի քան 58 միլիոն 504 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 19 մլն 979 հազար 169 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 346 հազար 603 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 10 մլն 251 հազար 594-ի, մահերինը՝ 148 հազար 503-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 7 հազար 564 հազար 117 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 192 հազար 716: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 3 մլն 131 հազար 550 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 26 հազար 513 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 56 հազար 426 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ֆրանսիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 2 մլն 574 հազար 41, մահերինը՝ 64 հազար 78: Տասնյակում են նաև Միացյալ Թագավորությունը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան: Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 218 հազար 753 վարակվածության ընդհանուր, 55 հազար 95 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 225 հազար 893-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 2481 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 81-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 87 հազար 27 է, որից ապաքինվել է 82 հազար 37-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 220-ը:
22:57 - 30 դեկտեմբերի, 2020
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նախազգուշացրել Է COVID-19-ի հետ կապված գալիք փորձությունների մասին |armenpress.am|

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նախազգուշացրել Է COVID-19-ի հետ կապված գալիք փորձությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը դեկտեմբերի 28-ին նախազգուշացրել Է, որ աշխարհը դեռ չի հաղթահարել COVID-19 կորոնավիրուսով պայմանավորված բոլոր խնդիրները։ «Այս շաբաթ լրանում Է մեկ տարին, երբ ԱՀԿ-ն իմացավ անհայտ պատճառով պայմանավորված թոքաբորբի դեպքերի մասին: Դրանց մասին հաղորդվել Է Ուհանի առողջապահական մարմինների տեղեկագրում»,-ասել Է Գեբրեյեսուսը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում: ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նշել Է համավարակի գործում մասնավոր եւ հասարակական սերտորի միջեւ անհավատալի համագործակցությունը» եւ հավելել, որ գալիք տարում աշխարհին սպասում են «նոր դժվարություններ», մասնավորապես, COVID-19-ի նոր հիմնամանրԷներ: Գիտնականների մեծ մասը կարծում Է, որ COVID-19-ը կարող Էր մարդուն փոխանցվել չղջիկներից, սակայն մինչեւ այժմ ստույգ հայտնի չԷ, թե վիրուսը փոխանցելիս որ կենդանին Է միջնորդ դարձել չղջիկների եւ մարդու միջեւ: Կարծիք կա, որ վիրուսը հայտնվել Է Ուհանի շուկայում, որտեղ խոհարարական նպատակներով վաճառում Էին Էկզոտիկ կենդանիներ: Սակայն այժմ առանձին փորձագետներ չեն բացառում, որ շուկան միայն նպաստել Է վիրուսի տարածմանը, այլ ոչ թե եղել Է դրա առաջացման վայրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:55 - 29 դեկտեմբերի, 2020
ԱՀԿ-ն Հայաստան է առաքել COVID-19-ի՝ արագ ախտորոշման հակագենային 40 հազար թեստ

ԱՀԿ-ն Հայաստան է առաքել COVID-19-ի՝ արագ ախտորոշման հակագենային 40 հազար թեստ

ԱՀԿ-ն Հայաստան է առաքել և ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցել COVID-19-ի՝ արագա ախտորոշման հակագենային 40000 թեստ, որոնք կարճ ժամանակահատվածում կարողանում են հայտնաբերել մարդու օրգանիզմում առկա ակտիվ SARS-CoV-2 վարակը։ Հակագենային թեստերը դեռևս հանդիսանում են արագ ախտորոշման թեստերի միակ տեսակը, որը կարելի է կիրառել COVID-19-ի ախտորոշման համար։ Այս տեսակ թեստերի ընդամենը մի քանիսն են անցել համապատասխան ստուգումներ։ Լաբորատորիաները պետք է զգուշությամբ ընտրեն, թե որ թեստը կարելի է կիրառել՝ վստահ լինելու համար, որ օգտագործվող թեստերը համապատասխանում են որակի վերահսկողության պահանջներին։ Արագ թեստավորումը նպաստում է COVID-19-ով հիվանդների ժամանակին հայտնաբերմանը, մեկուսացմանը և կառավարմանը, ինչը կարևոր է երկրում համաճարակի զսպման համար։ Սակայն այն կիրառելի չէ բոլոր իրավիճակներում․ միայն բուժաշխատողները և հանրային առողջապահության մասնագետները կարող են որոշել, թե ինչպիսի իրավիճակում և հիվանդության որ շրջանում այն կարող է ցույց տալ վստահելի արդյունքներ։ Միաժամանակ, հակագենային այս թեստերն ունեն մի շարք առավելություններ․ հեշտ փոխադրելի են, կիրառության մեջ՝ դյուրին, ինչպես նաև հուսալի թեստավորումը հասանելի են դարձնում ավելի մեծ թվով մարդկանց համար։ ԱՀԿ-ի կողմից հրապարակված ուղեցույցը մատնանշում է այս թեստերի կարևորությունը հատկապես այն վայրերում, որտեղ վարակն ունի լայն տարածում, իսկ ՊՇՌ մեթոդով հետազոտություն անցկացնելն անհնար է կամ թեստի արդյունքներն ստանալու համար պահանջվում է ավելի երկար ժամանակ։
11:32 - 29 դեկտեմբերի, 2020
Կորոնավիրուսի նոր շտամի տարածումը դեռևս վերահսկողությունից դուրս չի եկել․ ԱՀԿ |factor.am|

Կորոնավիրուսի նոր շտամի տարածումը դեռևս վերահսկողությունից դուրս չի եկել․ ԱՀԿ |factor.am|

factor.am: Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսի նոր ու ակնհայտորեն ավելի վարակիչ շտամն ամբողջ աշխարհի երկրների ղեկավարների լուրջ մտահոգությունն է առաջացնում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում խուճապի չմատնվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Նույնիսկ եթե վիրուսը մի փոքր ավելի արագ է տարածվում, այն դեռ կարելի է կանգնեցնել»,- ընդգծել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների համակարգող Մայքլ Ռայանը: Նրա խոսքով՝ իրավիճակը «դեռևս վերահսկողությունից դուրս չի եկել»: «Ոչ մի ապացույց չկա, որ նոր շտամը կհանգեցնի հիվանդության ավելի ծանր ընթացքի»,- հայտարարել է Ռայանը՝  տեղեկացնելով, որ դրա դիմակայունությունը մշակման փուլում գտնվող պատվաստանյութերի հանդեպ այժմ փորձարկվում է մի քանի լաբորատորիաներում: Ըստ ԱՀԿ-ի՝ նոր շտամը վերահսկելու ռազմավարությունը մնում է նույնը և որևէ փոփոխություն չի պահանջում: Մինչ այդ, կորոնավիրուսի նոր՝ մուտացված շտամը, բացի Մեծ Բրիտանիայից, արդեն հայտնաբերվել է Ավստրալիայում, Իսլանդիայում, Իտալիայում, Նիդերլանդներում և Դանիայում: Այս բոլոր երկրներում՝ բացառությամբ Դանիայի, խոսքը միայն առանձին դեպքերի մասին է:
15:12 - 22 դեկտեմբերի, 2020
Եվրոպայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշները գրեթե կրկնակի աճել են. ԱՀԿ |hetq.am|

Եվրոպայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշները գրեթե կրկնակի աճել են. ԱՀԿ |hetq.am|

hetq.am: Վերջին 6 շաբաթների ընթացքում Եվրոպայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշները գրեթե կրկնակի աճել են։ Այդպիսի տվյալներ է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մարիա վան Քերքհովենը։ Ընդ որում, Եվրոպայում վարակման ցուցանիշները գնալով նվազում են։ Քերքհովեի խոսքերով՝ նույն ժամանակահատվածում ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն աճել են 60 %-ով։ Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսի 20 200 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ, այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 320 716-ի, իսկ մահացել է 21 787 մարդ, որից 321-ը վերջին մեկ օրվա ընթացքում։ Ապաքինվածների թիվը գերազանցել է 967 900-ը։ Գերմանիայում կորոնավիրուսի վերարտադրության ինդեքսը (R) կազմում է 1,11, ինչն էականորեն ավելացել է՝ համեմատելով նախորդ օրվա ցուցանիշի հետ (1,03)։ Այս ցուցանիշը նշանակում է , որ կորոնավիրուսով վարակված 100 հիվանդներ վարակում են 111 առողջ մարդկանց։  
12:46 - 13 դեկտեմբերի, 2020
Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը

Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած Շտապ բուժօգնության թիմի անդամներին և քննարկել Հայաստանում նրանց գործունեության վերաբերյալ բժշկական, ինչպես նաև կազմակերպչական հարցեր:  Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: Թիմն այցելել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրավերով և Հայաստանում կմնա 5 շաբաթ: Առաքելությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կառավարելու և համավարակի դեմ պայքարի գործում: «Մեր կառավարությունը համավարակի առաջին օրվանից անում է հնարավոր ամեն բան կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելու և բուժհաստատություններին մարդկային ռեսուրսներով, անհրաժեշտ սարքավորումներով ու դեղամիջոցներով ապահովելու համար»,- նշել է փոխնախարարը` հավելելով, որ կարևորում է այս ոլորտում միջազգային համագործակցությունը: Բուժաշխատողներից և միջազգային փորձագետներից բաղկացած խումբն իր առաքելության շրջանակներում կանցկացնի դասընթացներ, փորձի փոխանակում: Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը՝ ամրապնդելով և զարգացնելով առողջապահական ծառայությունների կարողությունները՝ COVID-19-ի շրջանակներում: Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել բժշկական թիմի անդամներին` հայ բժիշկների կողքին կանգնելու և համատեղ գործունեություն ծավալելու պատրաստակամության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:
10:30 - 28 նոյեմբերի, 2020
ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի պատճառով Եվրոպայի առողջապահական համակարգերի ուժասպառ լինելու մասին

 |armenpress.am|

ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի պատճառով Եվրոպայի առողջապահական համակարգերի ուժասպառ լինելու մասին |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգված է աշխարհում, հատկապես՝ Եվրոպայում եւ Ամերիկաների տարածաշրջանում COVID-19-ի դեպքերի աճով, որտեղ երկրների առողջապահական համակարգերը ուժասպառ են եղել, նոյեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: «Ներկա պահին մենք խիստ մտահոգված ենք մի շարք երկրներում COVID-19-ի դեպքերի կտրուկ աճով՝ հատկապես Եվրոպայում և Ամերիկաների տարածաշրջանում. Աշխատակիցները և առողջապահության համակարգերը մոտեցել են կոլապսի կետին», - ասել է նա։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նրա խոսքով, միևնույն ժամանակ ոգեշնչող նորություններ են ստացվում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մասին, որոնք թույլ են տալիս զգուշավոր լավատեսություն հայտնել առ այն, որ վիրուսի դեմ պայքարի նոր միջոցները կհայտնվեն առաջիկա ամիսներին:
21:45 - 16 նոյեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն հայտնում է «Սոլկոսերիլ» դեղի որոշ սերիաների հետկանչի մասին

ԱԱՏՄ-ն հայտնում է «Սոլկոսերիլ» դեղի որոշ սերիաների հետկանչի մասին

ԱԱՏՄ-ն հայտնում է «Սոլկոսերիլ» դեղի որոշ սերիաների հետկանչի մասին: Հետկանչի նպատակով ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից տրվել է կարգադրագիր՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ 2020 թ․ նոյեմբերի 6-ի փորձագիտական եզրակացությունը։ Վերջինիս համաձայն՝ ՊԱԳ համապատասխանության դիտարկման ժամանակ հայտնաբերվել են ՊԱԳ պահանջների խախտումներ և ներարկման համար նախատեսված լուծույթների ստերիլության երաշխիքները բացակայում են այս դեղերի մասով՝• Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (25/5×5/) ամպուլներ 2մլ Շվեյցարիա Լեգասի Ֆարմասյուտիկալս Սուիտզերլանդ ԳմբՀ, Ռուհրբերգշտրասե 21, 4127 Բրիսֆելդեն, ՄԵԴԱ Ֆարմասյուտիկալս Սուիտզերլանդ ԳմբՀ, Հեգնաուշտրասե 60, 8602 Վանգեն-Բրուտիսելեն (Շվեյցարիա)• Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (5) ամպուլներ 5մլ Շվեյցարիա Լեգասի Ֆարմասյուտիկալս Սուիտզերլանդ ԳմբՀ, Ռուհրբերգշտրասե 21, 4127 Բրիսֆելդեն, ՄԵԴԱ Ֆարմասյուտիկալս Սուիտզերլանդ ԳմբՀ, Հեգնաուշտրասե 60, 8602 Վանգեն-Բրուտիսելեն (Շվեյցարիա)։ Հիմք ընդունելով- 2019 թ․ փետրվարի 28-ի «ՀՀ-ում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ ՀՀ օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի, կեղծ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի մասին ահազանգի ծանուցման, շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը, 5-րդ կետի 2-րդ ենթակետը,- «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը,- Հաշվի առնելով ՀՀ ԱԱՏՄ կանոնադրության 19-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջները,- ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ 2020 թ․ նոյեմբերի 6-ի փորձագիտական եզրակացությունը, ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից տրվել է կարգադրագիր դեղը ներմուծող «Ալֆա-ֆարմ իմպորտ» ՓԲԸ-ին՝ ի դեմս տնօրենի, 3-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապահովելով ՀՀ-ում հետևյալ դեղերի շրջանառության դադարեցումը և հետկանչը՝- «Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (25/5×5/) ամպուլներ 2մլ․, սերիա՝ 111178, պիտ․ ժամկետ՝ 30․04․2022թ.,- «Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (5) ամպուլներ 5մլ»՝• սերիա՝ 110621, պիտ․ ժամկետ՝ 31․12․2021թ.,• սերիա՝ 112172, պիտ․ ժամկետ՝ 31․05․2022թ.,• սերիա՝ 113336, պիտ․ ժամկետ՝ 31․10․2023թ.։ Հետկանչի ավարտից հետո դեղի ոչնչացումն իրականացնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածով և ՀՀ ԱՆ 2013 թ․ փետրվարի 1-ի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 05-Ն հրամանով սահմանված կարգով։ Իրականացված միջոցառումների մասին 3 օրը մեկ անգամ ներկայացնել հաշվետվություն Տեսչական մարմին՝ ՀՀ ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129 և [email protected] հասցեներով:
17:30 - 07 նոյեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի հետ

Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ: Արսեն Թորոսյանը Հանս Կլյուգեին մանրամասներ է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության և Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակի վերաբերյալ: Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ԱՀԿ-ին` համաճարակի ընթացքում շարունակական օգնություն տրամադրելու համար և ընդգծել իր անհանգստությունը` համավարակի ընթացքում Ադրբեջանի կողմից մարտական գործողություններ սկսելու վերաբերյալ, մասնավորապես, որ ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին, ինչը խստորեն խոչընդոտում է կորոնավիրուսային հիվանդության ազգային, տարածաշրջանային և համաշխարհային արձագանքման ջանքերին և նպաստում վիրուսի տարածմանը: «Այս ամենը տեղի է ունենում համավարակի ծանր իրավիճակում և համաշխարհային հանրային առողջապահական հանրությունը չի կարողանա վիրուսի կործանարար հետևանքներից պաշտպանել բնակչության խոցելի խմբերին»,- նշել է նախարարը: Հանս Կլյուգեն ներկայցնելով մինչ այս Հայաստանին տրամադրված աջակցությունը, հավելել է, որ վիրավորների բուժօգնության համար մեր երկրին է տրամադրվել նաև տրավմատիկ և վիրաբուժական գործիքների հավաքածուներ:Նշենք, որ համավարակի սկզբից սերտ համագործակցություն է եղել ԱՀԿ-ի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև, ցուցաբերվել է թե տեխնիկական աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կառավարման, վարակի կանխարգելման, վերահսկման և այլ ուղեցույցների մշակման և թե նյութական` թեստերի, ռեագենտների, բժշկական սարքերի, և այլ պարագաների տրամադրման գործում: Համագործակցության շրջանակներում նաև կազմակերպվել են բժշկական մասնագիտական թիմերի այցեր: Կողմերը հաստատել են, որ փոխգործակցությունը շարունակում է ընթանալ խիստ համակարգված:
17:35 - 28 հոկտեմբերի, 2020
«ԼՂ-ում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի տարածման տեմպերի աճին»․ ԱՀԿ |tert.am|

«ԼՂ-ում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի տարածման տեմպերի աճին»․ ԱՀԿ |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հակամարտության սրումը նպաստում է տարածաշրջանում կորոնավիրուսի և դրա հարուցած հիվանդությունների տարածման կտրուկ աճին։ Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի՝ հինգշաբթի հրապարակված հայտարարության մեջ։«Սեպտեմբերի վերջից Լեռնային Ղարաբաղում սկսված բռնության հետևանքով տեղահանվել են տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և շատերը մահացել են։ Մենք խորապես ցավակցում ենք հակամարտությունից տուժած շրջանի յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր բնակչի։ Ռազմական գործողություններն արդեն իրենց ազդեցությունն են ունենում COVID-19-ի տարածման կտրուկ աճի վրա։ Բռնության շարունակվող ցիկլերը և դրան հաջորդած տեղաշարժերը էլ ավելի կխորացնեն առողջապահության ոլորտում առանց այդ էլ վտանգավոր իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ։Հանս Կլյուգեն ընդգծել է, որ ռազմական գործողությունները հանգեցնում են բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու խափանումների, լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնում արդեն ծանրաբեռնված առողջապահական համակարգերի վրա:«ԱՀԿ-ն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին պաշտպանել քաղաքացիական անձանց և բժշկական հաստատությունները, որոնք օգնություն են ցուցաբերում հիվանդներին և վիրավորներին՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան: COVID-19-ի համատեքստում հատկապես կարևոր է առողջապահական աշխատողներին պաշտպանել բռնությունից, որպեսզի նրանք կարողանան շարունակել պայքարը այս համաճարակի դեմ։ Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը կարևոր է առողջապահական ծառայությունների հասանելիության պահպանման համար, որը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է»,- հավելել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:
15:12 - 22 հոկտեմբերի, 2020