Եվրոպայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշները գրեթե կրկնակի աճել են. ԱՀԿ |hetq.am|
12:46 - 13 դեկտեմբերի, 2020

Եվրոպայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշները գրեթե կրկնակի աճել են. ԱՀԿ |hetq.am|

hetq.am: Վերջին 6 շաբաթների ընթացքում Եվրոպայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշները գրեթե կրկնակի աճել են։ Այդպիսի տվյալներ է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մարիա վան Քերքհովենը։ Ընդ որում, Եվրոպայում վարակման ցուցանիշները գնալով նվազում են։ Քերքհովեի խոսքերով՝ նույն ժամանակահատվածում ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն աճել են 60 %-ով։

Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսի 20 200 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ, այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 320 716-ի, իսկ մահացել է 21 787 մարդ, որից 321-ը վերջին մեկ օրվա ընթացքում։ Ապաքինվածների թիվը գերազանցել է 967 900-ը։ Գերմանիայում կորոնավիրուսի վերարտադրության ինդեքսը (R) կազմում է 1,11, ինչն էականորեն ավելացել է՝ համեմատելով նախորդ օրվա ցուցանիշի հետ (1,03)։ Այս ցուցանիշը նշանակում է , որ կորոնավիրուսով վարակված 100 հիվանդներ վարակում են 111 առողջ մարդկանց։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել