Սահման

 Արցախում 25 զոհ կա, որոնցից 2-ը՝ խաղաղ բնակիչ․ Արցախի ՄԻՊ

Արցախում 25 զոհ կա, որոնցից 2-ը՝ խաղաղ բնակիչ․ Արցախի ՄԻՊ

Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լիակատար ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։ Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր կեսօրից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։  Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած վերջին տվյալներով՝ լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։ Քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (այդ թվում՝ 1 երեխա), 26 վիրավոր (այդ թվում՝ 11 երեխա)։ Զինվորական անձնակազմի շրջանում զոհերի եւ վիրավորների պաշտոնական թիվ առայժմ հայտնի չէ։
20:52 - 19 սեպտեմբերի, 2023
Արցախի 6 բնակավայրերի բնակիչները տարհանվել են․ Արցախի ՄԻՊ

Արցախի 6 բնակավայրերի բնակիչները տարհանվել են․ Արցախի ՄԻՊ

Արցախի 6 բնակավայրերի բնակիչները տարհանվել են։ Դրանք են՝ Խրամորթ, Խնաբադ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն և Ճանկաթաղ։ Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։  Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր կեսօրից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։  Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած վերջին տվյալներով՝ լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։ Քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (այդ թվում՝ 1 երեխա), 26 վիրավոր (այդ թվում՝ 11 երեխա)։ Զինվորական անձնակազմի շրջանում զոհերի եւ վիրավորների պաշտոնական թիվ առայժմ հայտնի չէ։
20:41 - 19 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն ԼՂ-ով, կարող է ուժ կիրառել նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. ԱԳ փոխնախարար

Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն ԼՂ-ով, կարող է ուժ կիրառել նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. ԱԳ փոխնախարար

Սեպտեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանի և  Պարույր Հովհանիսյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված  իրավիճակի վերաբերյալ: ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նշելով, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի զինատեսակներով թիրախավորում է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, այլ քաղաքներ և գյուղեր: Վահան Կոստանյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմից կեղծ թեզերի զանգվածային շրջանառումը նպատակ է հետապնդում արդարացնել իր կողմից ուժի կիրառումը և ավարտին հասցնել ԼՂ բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու իր քաղաքականությունը: Նախարարի տեղակալը կոչ է արել բոլոր մայրաքաղաքներին հստակ գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների կանխման ուղղությամբ, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության Խորհրդում: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը շեշտշել է, որ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի բացակայության պարագայում Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի սանձազերծմամբ և կարող է ուժ կիրառել նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական միջպետական սահմանին Ադրբեջանի զինված ուժերի ակտիվ կուտակումները:
20:36 - 19 սեպտեմբերի, 2023
ԵԽ հանձնաժողովները Եվրոպական խորհրդին կոչ են արել դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցները
 |armeniasputnik.am|

ԵԽ հանձնաժողովները Եվրոպական խորհրդին կոչ են արել դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցները |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եվրախորհրդարանի մի քանի հանձնաժողովներ Եվրոպական խորհրդին կոչ են արել դիտարկել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցների սահմանումը: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի տարածած հայտարարության մեջ։   «Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի` այսօրվա նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը»,– նշված է հաղորդագրության մեջ։   Միաժամանակ Եվրախորհրդարանը կոչ է անում, որ եթե ադրբեջանական հարձակումն անհապաղ չդադարեցվի,Եվրոպական խորհուրդը պետք է հիմնովին վերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունները և դիտարկի Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Եվրոպացի խորհրդարանականները նշում են, որ ցավում են այսօր ավելի վաղ ականների պայթյունների հետևանքով ադրբեջանցի զոհերի համար, ցավակցում են նրանց ընտանիքներին, սակայն դա ոչ մի պարագայում չի արդարացնում Ադրբեջանի լայնածավալ ռազմական էսկալացիան։   «Ակնհայտ նախապես ծրագրված հարձակումը, որը, ըստ հաղորդումների, շփման գծի ամբողջ երկայնքով է, տեղի է ունեցել պայթյուններից ընդամենը մի քանի ժամ անց և Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի ու ագրեսիվ հռետորաբանության` մի քանի շաբաթ շարունակ դիտարկված աճից հետո, բացարձակապես անընդունելի է»,– ընդգծված է հայտարարության մեջ: ԵԽ հանձնաժողովները կոչ են անում Ադրբեջանին ռազմական էսկալացիայի միջոցովտեղի բնակչությանը դուրս չհանել Լեռնային Ղարաբաղից։   Հայտարարությանը միացած հանձնաժողովները կոչ են անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Շեշտվում է, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի հարաբերություններում առաջընթացի հասնելու միակ ճանապարհն են, որին մշտապես պատրաստ է աջակցել ԵՄ-ն:   Նրանք հիշեցնում են, որ արդեն 9 ամիս է` Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության վերաբերյալ Բաքվի պարտավորությունները և Միջազգային դատարանի իրավականորեն պարտադիր որոշումները։ Շեշտվում է, որ մարդասիրական մուտքը Լեռնային Ղարաբաղ պետք է ամբողջությամբ և ընդմիշտ վերականգնվի։
20:34 - 19 սեպտեմբերի, 2023
Արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի բազմաթիվ խախտումներ շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ

Արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի բազմաթիվ խախտումներ շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ

Այսօր ժամը 12:00-ից ռուսական խաղաղապահներն արձանագրում են ադրբեջանական կողմից հրադադարի բազմաթիվ խախտումներ շփման գծի ողջ երկայնքով։  Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանում ավելի վտանգավոր շրջաններից, վիրավորներին ցուցաբերվել է բուժօգնություն։ «Օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրից տարհանվել է 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխա: Հատուկ նշանակության բժշկական ջոկատի բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերել վիրավոր 9 քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի»,– նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:   Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի համար և շարունակել բանակցային գործընթացը:
20:12 - 19 սեպտեմբերի, 2023
Հայաստանում պետք է ձեւավորվի նոր ժամանակավոր կառավարություն. զուգընթաց նախաձեռնենք կոմիտե. Թեւանյան
 |news.am|

Հայաստանում պետք է ձեւավորվի նոր ժամանակավոր կառավարություն. զուգընթաց նախաձեռնենք կոմիտե. Թեւանյան |news.am|

news.am: Հայաստանում պետք է ձեւավորվի նոր ժամանակավոր կառավարություն. Դրան զուգընթաց մենք նախաձեռնելու ենք համապատասխան կոմիտեի ձեւավորում, որը կառաջնորդի, կկառավարի եւ կկազմակերպի հանրության բոլոր գործողությունները եւ մենք միասնաբար կիրականացնենք այն փոփոխությունները, որոնց սպասում է մեր ժողովուրդը: Այս մասին Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը: «Այդ կոմիտեն պետք է վերցնի պատասխանատվություն՝ անցումային իրավիճակում երեւույթները եւ  գործընթացները կառավարելի պահելու համար»,-ասաց նա: Թեւանյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Նիկոլ Փաշինյան, անձամբ դիմում եմ քեզ, դու փախար ամբողջ ընտրարշավի ընթացքում, չերեւացիր աչքիս ու չմտար բանավեճի մեջ: Հիմա դու հնարավորություն ունես կատարելու քայլ, որը մեր երկիրը կարող է հետ պահել ցնցումներից: Հրաժարվիր պրահյան գործընթացից, հրաժարվիր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարությունից եւ երրորդը, Հայաստանը պարտավոր է տեր կանգնի Արցախի անվտանգությանը: Արցախի անվտանգության ապահովումը Հայաստանի սահմանադրական հանձնառությունն է, եթե որեւէ ղեկավար դրանից հրաժարվում է, ապա դա պետական դավաճանություն է: ՇՄենք կոչ ենք անում հրաժարվել այդ քաղաքականությունից եւ առանց ցնցումների, բախումների, քննարկել իշխանությունից հեռանալու հարցը եւ Հայաստանում ձեւավորել համախոհաբար նոր ժամանակավոր կառավարությունը»:
19:59 - 19 սեպտեմբերի, 2023
Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի. Freedom House

Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումներին:  Հայտարարության տեքստում մասնավորապես նշվում է՝  Մենք խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կառավարության կատաղի հարձակումները, որոնք մեծացնում են տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտումների վտանգը։ Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի:  Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը, ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրներին և միջազգային կազմակերպություններին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, կանխել մարդկության դեմ հանցագործությունները տարածաշրջանում և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը տարածաշրջանում հայերի ապահովության համար:
19:23 - 19 սեպտեմբերի, 2023