Այսօր ժամը 12:00-ից ռուսական խաղաղապահներն արձանագրում են ադրբեջանական կողմից հրադադարի բազմաթիվ խախտումներ շփման գծի ողջ երկայնքով։
Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանում ավելի վտանգավոր շրջաններից, վիրավորներին ցուցաբերվել է բուժօգնություն։
«Օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրից տարհանվել է 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխա: Հատուկ նշանակության բժշկական ջոկատի բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերել վիրավոր 9 քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի»,– նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի համար և շարունակել բանակցային գործընթացը:
comment.count (0)