Արթուր Դավթյան

ՀՀ  գլխավոր դատախազ, Իրավաբանական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին։ 2000-2006թթ. դասախոսել է Երեւանի պետական համալսարանի քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնում։

2006-2007թթ. նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։ 2007-2008թթ.-ին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։ 2008-2012թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։

2012-2013թթ.-ին եղել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։ 2013-2016 թթ. զբաղեցրել է Երեւան քաղաքի դատախազի պաշտոնը։ 2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ ՀՀ Ազգային ժողովի`15.09.2016 թվականի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

Արթուր Դավթյանը Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում բարձրացրել է Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչությունը խաղաղ բնակչության դեմ և ռազմական գործողություններում օգտագործելու անթույլատրելիության խնդիրը

Արթուր Դավթյանը Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում բարձրացրել է Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչությունը խաղաղ բնակչության դեմ և ռազմական գործողություններում օգտագործելու անթույլատրելիության խնդիրը

Այսօր կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական տարեկան առցանց նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստի օրակարգում քննարկված հարցերի շրջանակում Արթուր Դավթյանը մասնակից երկրների դատախազներին ներկայացնել է նաև Ադրբեջանի Հանարպետության կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները: Մասնավորապես, նա նշել է, որ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից ավելի քան երեք շաբաթ շարունակվող պատերազմական գործողությունների ընթացքում հրթիռահրետանային միջոցներից, այդ թվում նաև միջազգայնորեն արգելված զինատեսակներից, դիտավորյալ և նպատակաուղղված հարվածների թիրախներ է դարձվել նաև բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով մահացել կամ վիրավորում են ստացել ռազմական գործողությունների հետ որևէ առնչություն չունեցող բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում նաև մանկահասակ երեխաներ, ինչպես նաև միջազգային պաշտպանության ներքո գտնվող անձինք՝ լրագրողները:   ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է նաև արդեն իսկ միջազգային հանրության կողմից փաստված՝ հակամարտության գոտի միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների, վարձկանների տեղափոխման և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին և կատարված հանցագործություններին նրանց ներգրավելու իրողությունը: Նա շեշտել է, որ նման հանցավոր վարքագիծը լրջագույն սպառնալիք է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ միջազգային անվտանգության համար, քանի որ ահաբեկիչների կործանարար գործունեությունն արդեն իսկ դուրս է եկել հակամատրության գոտուց և ներթափանցում է տարածաշրջանի առանձին երկրներ՝ վերածվելով անկախ սահմաններից խաղաղ բնակչության անվտանգության համար իրական «դամոկլյան սրի»: Հղում կատարելով այն հանգամանքին, որ Շանհայան համագործակցության կազմակերպության հիմնական նպատակներից մեկը այդ մեծ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովումն է, միջազգային ահաբեկչության համատեղ հակազդումը՝ Արթուր Դավթյանն անթույլատրելի է համարել ռազմական գործողություններին ահաբեկչական տարրի ներգրավումը, խաղաղ բնակիչների, զինծառայողների նկատմամբ ահաբեկիչ ծայրահեղականներին բնորոշ վայրագությունների իրականացումը: ՀՀ գլխավոր դատախազը հայտնել է ՀՀ դատախազության պատրաստակամությունը համագործակցելու կազմակերպության անդամ երկրների համապատասխան իրավապահ կառույցների հետ ոչ միայն տերածաշրջանային, այլ արդեն իսկ միջազգային հանրությանն սպառնացող ահաբեկչության դեմ ընդհանուր պայքար մղելու գործում:      
17:29 - 20 հոկտեմբերի, 2020
ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի նիստին Արթուր Դավթյանը բարձրացրել է ԼՂ հակամարտության գոտում միջազգային ահաբեկչության հաստատման հարցը

ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի նիստին Արթուր Դավթյանը բարձրացրել է ԼՂ հակամարտության գոտում միջազգային ահաբեկչության հաստատման հարցը

Այսօր կայացել է ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի հերթական, առցանց նիստը: Օրակարգում քննարկված 15 հարցերի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, դրա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ծանրագույն հանցագործություններին, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող և կոպտագույն խախտումներին, արձանագրված դեպքերին, դրանց առթիվ հարուցված քրեական գործերով իրականացվող նախաքննությանը: Գլխավոր դատախազն ուշադրություն է հրավիրել  հանգամանքի վրա, որ այդ հանցավոր գործողությունները, լայնածավալ ռազմական գործողություններն իրականացվում են պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների, մասնավորապես՝ միջազգային կոնվենցիաներով խստորեն արգելված զինատեսակներով, ազգային ատելության շարժառիթով, քաղաքացիական բնակչության կյանքի համար վտանգավոր եղանակներով և  դրանց հետևանքով սպանվել են բազմաթիվ զինծառայողներ և քաղաքացիական անձինք, շատերն ստացել են մարմնական վնասվածներ, անձանց գույքին պատճառվել է մեծ չափերով վնասներ: ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ վերոնշյալ քրեական գործերի քննության շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալները վկայում են իրականացվող ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից Սիրիայից և Լիբիայից տեղափոխված անօրինական զինված ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների վարձկան գրոհայինների ներգրավվածության մասին: Համակարգող խորհրդի նիստին մասնակցող ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների ուշադրությունը հրավիրելով այդ խմբավորումների՝ հակամարտության գոտում տեղակայելու միջոցով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանի բոլոր երկրների ներքին ու արտաքին անվտանգության համար ստեղծվող լրջագույն սպառնալիքի վրա՝ Արթուր Դավթյանը շեշտել է միջազգային ահաբեկչության և դրա տարածման անընդունելի դրսևորումների կանխման, բացահայտման, նման որջերի ոչնչացման, դրանցում ընդգրկվող անձանց պարտադիր պատասխանատվության ենթարկելու նպատակով անդամ երկրների ջանքերը համատեղելու և լայն համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը: Նա հավելել է, որ Հայաստանը պատրաստ է լիարժեքորեն ներգրավվել այդ աշխատանքներում: ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Ի. Կրասնովն իր խոսքում, որպես առաջնահերթ խնդիր, ընդգծել է քաղաքացիների պաշտպանության և անվտանգության ապահովումը՝ հատկապես կոնֆլիկտի տարածքում վարձկանների և ահաբեկիչների ներգրավման ցանկացած փորձ կասեցնելու եղանակով:
17:48 - 08 հոկտեմբերի, 2020
Արթուր Դավթյանը Ադրբեջանի կողմից խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը բարձրացրել է դատախազական միջազգային կառույցներում

Արթուր Դավթյանը Ադրբեջանի կողմից խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը բարձրացրել է դատախազական միջազգային կառույցներում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ հուլիսից-հոկտեմբեր ամիսներին սանձազերծած ագրեսիվ պատերազմի և դրա ընթացքում իրականացվող ծանրագույն հանցագործությունների, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող և կոպտագույն խախտումների խնդիրները բարձրացրել է ԱՊՀ Մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի, ինչպես նաև Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի շրջանակներում: Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի կողմից, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, քաղաքացիական բնակչության կյանքի համար վտանգավոր եղանակով իրականացվում են լայնածավալ ռազմական գործողություններ: Հայաստանի և Արցախի բազմաթիվ խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական, այդ թվում նաև բնապահպանական, բնակչության քաղաքացիական պաշտպանության, կրթական ենթակառուցվածքները թիրախավորված հարվածներ են ստանում հեռահար հրթիռների միջոցով, որոնց հետևանքով ՀՀ և ԱՀ պետական սահմանին մերձ բնակավայրերի, Արցախի՝ շփման գծից զգալիորեն հեռու քաղաքների, գյուղերի բնակչության շրջանում 20-ից ավելի քաղաքացիական անձ, այդ թվում նաև մանկահասակ երեխաներ են մահացել, մեծ թվով քաղաքացիական անձինք մարմնական վնասվածներ են ստացել, անձանց գույքին պատճառվել են մեծածավալ վնասներ: Շեշտվել է այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններին անմիջականորեն ներգրավված են Սիրիայից և Լիբիայից տեղափոխված անօրինական զինված ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների վարձկան զինյալներ, իսկ առկա տվյալները վկայում են զինված հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության, վերջինիս ազդեցությամբ հակամարտության էսկալացիայի խորացման մասին:   Հատուկ ուշադրություն է դարձվել նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից հակամարտության տարածքում իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին, այդ թվում նաև միջազգային անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին բնակավայրերում դիտավորությամբ թիրախավորելու, նրանց կյանքի և առողջության համար սպառնալիք ստեղծելու և բնականոն գործունեության իրականացմանը խոչընդոտելու դրսևորումների վրա։ ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմ վարելու, վերոնշյալ այլ հանցագործությունների փաստերի առթիվ հարուցվել են քրեական վարույթներ և ակտիվ դատավարական գործողություններ են իրականացվում այդ հանցագործությունների մանրամասն փաստագրման, ապացույցների ձեռքբերման միջոցով տեղի ունեցողին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և հանցագործություն կատարած անձանց նաև միջազգային իրավունքի համատեքստում քրեական պատասխանատության ենթարկելուն հետամուտ լինելու համար:   Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահ Ժոզե Մանուել Սանտոս Պայսին ուղղված նամակում Արթուր Դավթյանը նաև ընդգծել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու նշանակությունը  և շեշտել կիրառված միջանկյալ միջոցառումների անհապաղ կատարման կարևորությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի արգելում) պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից: Տեղեկացվել է նաև, որ ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մարդու հիմնարար իրավունքների տոտալ խախտումների վերաբերյալ փաստական տվյալները ՄԻԵԴ ներկայացնելու ուղղությամբ:    Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազը ԱՊՀ Մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդին, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդին կոչ է արել օգտագործել իրենց կազմակերպությունների հեղինակությունն ու ազդեցությունը՝ նպաստելու Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և իրենց միջազգային պարտավորությունները կատարելուն ուղղված միջազգային հանրության, հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության մանդատով օժտված  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ամենաբարձր մակարդակով  գործադրվող ջանքերին: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ և ԵՄ անդամ պետությունների դատախազություններ ներկայացված նամակներով բարձրացվել է հատկապես ահաբեկչության դեմ պայքարին առնչվող բազմակողմ միազգային պայմանագրերով սահմանված կարգով ահաբեկիչների, ինչպես նաև խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված այլ հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ապահովման ուղղությամբ արդյունավետ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Նկատի ունենալով, որ Ադրբեջանի բանակը ագրեսիվ պատերազմական գործողություններ է ծավալում անմիջականորեն Իրանի հետ սահմանին ահաբեկիչների հայտնաբերման ու չեզոքացման հարցը բարձրացվել է նաև ԻԻՀ գլխավոր դատախազին հղված Արթուր Դավթյանի նամակով:    
11:10 - 08 հոկտեմբերի, 2020
Արթուր Դավթյանը Ադրբեջանի կողմից կատարվող խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը բարձրացրել է դատախազական միջազգային կառույցներում

Արթուր Դավթյանը Ադրբեջանի կողմից կատարվող խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը բարձրացրել է դատախազական միջազգային կառույցներում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ հուլիսից-հոկտեմբեր ամիսներին սանձազերծած ագրեսիվ պատերազմի և դրա ընթացքում իրականացվող ծանրագույն հանցագործությունների, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող և կոպտագույն խախտումների խնդիրները բարձրացրել է ԱՊՀ Մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի, ինչպես նաև Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի շրջանակներում: Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի կողմից, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, քաղաքացիական բնակչության կյանքի համար վտանգավոր եղանակով իրականացվում են լայնածավալ ռազմական գործողություններ: Հայաստանի և Արցախի բազմաթիվ խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական, այդ թվում նաև բնապահպանական, բնակչության քաղաքացիական պաշտպանության, կրթական ենթակառուցվածքները թիրախավորված հարվածներ են ստանում հեռահար հրթիռների միջոցով, որոնց հետևանքով ՀՀ և ԱՀ պետական սահմանին մերձ բնակավայրերի, Արցախի՝ շփման գծից զգալիորեն հեռու քաղաքների, գյուղերի բնակչության շրջանում 20-ից ավելի քաղաքացիական անձ, այդ թվում նաև մանկահասակ երեխաներ են մահացել, մեծ թվով քաղաքացիական անձինք մարմնական վնասվածներ են ստացել, անձանց գույքին պատճառվել են մեծածավալ վնասներ: Շեշտվել է այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններին անմիջականորեն ներգրավված են Սիրիայից և Լիբիայից տեղափոխված անօրինական զինված ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների վարձկան զինյալներ, իսկ առկա տվյալները վկայում են զինված հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության, վերջինիս ազդեցությամբ հակամարտության էսկալացիայի խորացման մասին: Հատուկ ուշադրություն է դարձվել նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից հակամարտության տարածքում իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին, այդ թվում նաև միջազգային անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին բնակավայրերում դիտավորությամբ թիրախավորելու, նրանց կյանքի և առողջության համար սպառնալիք ստեղծելու և բնականոն գործունեության իրականացմանը խոչընդոտելու դրսևորումների վրա։ ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմ վարելու, վերոնշյալ այլ հանցագործությունների փաստերի առթիվ հարուցվել են քրեական վարույթներ և ակտիվ դատավարական գործողություններ են իրականացվում այդ հանցագործությունների մանրամասն փաստագրման, ապացույցների ձեռքբերման միջոցով տեղի ունեցողին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և հանցագործություն կատարած անձանց նաև միջազգային իրավունքի համատեքստում քրեական պատասխանատության ենթարկելուն հետամուտ լինելու համար: Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահ Ժոզե Մանուել Սանտոս Պայսին ուղղված նամակում Արթուր Դավթյանը նաև ընդգծել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու նշանակությունը  և շեշտել կիրառված միջանկյալ միջոցառումների անհապաղ կատարման կարևորությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի արգելում) պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից: Տեղեկացվել է նաև, որ ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մարդու հիմնարար իրավունքների տոտալ խախտումների վերաբերյալ փաստական տվյալները ՄԻԵԴ ներկայացնելու ուղղությամբ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազը ԱՊՀ Մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդին, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդին կոչ է արել օգտագործել իրենց կազմակերպությունների հեղինակությունն ու ազդեցությունը՝ նպաստելու Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և իրենց միջազգային պարտավորությունները կատարելուն ուղղված միջազգային հանրության, հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության մանդատով օժտված  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ամենաբարձր մակարդակով  գործադրվող ջանքերին: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ և ԵՄ անդամ պետությունների դատախազություններ ներկայացված նամակներով բարձրացվել է հատկապես ահաբեկչության դեմ պայքարին առնչվող բազմակողմ միազգային պայմանագրերով սահմանված կարգով ահաբեկիչների, ինչպես նաև խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված այլ հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ապահովման ուղղությամբ արդյունավետ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Նկատի ունենալով, որ Ադրբեջանի բանակը ագրեսիվ պատերազմական գործողություններ է ծավալում անմիջականորեն Իրանի հետ սահմանին, ահաբեկիչների հայտնաբերման ու չեզոքացման հարցը բարձրացվել է նաև ԻԻՀ գլխավոր դատախազին հղված Արթուր Դավթյանի նամակով:
13:15 - 07 հոկտեմբերի, 2020
ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն առանց ձգձգումների իրականացնելուն ուղղված հանձնարարություններ է տվել

ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն առանց ձգձգումների իրականացնելուն ուղղված հանձնարարություններ է տվել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության իրականացումը, ըստ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի, վերապահված է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ի դեմս նոր ձևավորման փուլում գտնվող համապատասխան ստորաբաժանման:  Նշված գործառույթը նախատեսում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության, դրա ծավալների և շահագրգիռ անձանց շրջանակի վերաբերյալ տվյալների ձեռքբերումը: Հիշեցնենք, որ օրենքի հիշյալ դրույթները ուժի մեջ են մտնում ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից: Ներկայումս ընթացող ուսումնառության պրոցեսի ավարտման արդյունքում՝ սեպտեմբեր ամսից, նախատեսվում է ստորաբաժամման ձևավորումը։ Սոցիալական արդարության վերահաստատման և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն առանց ձգձգումների մեկնարկելուն և իրականացնելուն ուղղված մի շարք հանձնարարականեր է տվել ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներին և դատախազներին:   Գլխավոր դատախազը հանձնարարել է սեպտեմբերի առաջին օրերին ներկայացնել 2020թ. ընթացքում վարույթում քննված (ավարտված) կամ քննվող այն քրեական գործերի մասին տվյալները, որոնցով  առկա են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով սահմանված հայց հարուցելու հիմքեր:  Բացի այդ, ըստ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ երկրորդ փուլով դատախազները, համագործակցելով ՀՀ ոստիկանության, հետաքննության և նախաքննության մարմինների, ՀՀ դատական դեպարտամենտի հետ, պետք է  մինչև 2020թ. հոկտեմբերի կեսը ներկայացնեն վերոնշյալ տվյալները պարունակող այն քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք վարույթում քննվել են 2010-2019թթ. ընթացքում: Հանձնարարվել է նաև՝ սկսած այն պահից, երբ ձևավորված կհամարվի ՀՀ դատախազության՝ ապօրինի ծագուն ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանումը, շարունակաբար տասնօրյա ժամկետում վերջինիս փոխանցել ընթացիկ վարույթում քննվող այն քրեական գործերի տվյալները, որոնցով քննությամբ ի հայտ կբերվեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն սկսելու վերը նշված հիմքերը:
17:54 - 24 օգոստոսի, 2020
Տեղեկությունը, թե գլխավոր դատախազը միջնորդել է կալանավորել Արսեն Թորոսյանին, և այդ հարցը քննարկել է Նիկոլ Փաշինյանի հետ, չի համապատասխանում իրականությանը․ Գոռ Աբրահամյան

Տեղեկությունը, թե գլխավոր դատախազը միջնորդել է կալանավորել Արսեն Թորոսյանին, և այդ հարցը քննարկել է Նիկոլ Փաշինյանի հետ, չի համապատասխանում իրականությանը․ Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «lurer.com լրատվական կայքը երեկ երեկոյան մի նյութ էր հրապարակել որտեղ, առանց որևէ աղբյուրի հղում կատարելու նշել էր, թե «...կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից վեր հանված առերևույթ իրավախախտումները հիմք ընդունելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել է կալանավորել Արսեն Թորոսյանին, և այդ հարցը քննարկել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վերջինս Թորոսյանին ձերբակալելու «դաբրոն» չի տվել»: Նշվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը. նման որևէ հարց չկա, նման որևէ քննարկում ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ վարչապետի հետ չի ունեցել և չէր կարող ունենալ: Նախ՝ որովհետև ՀՀ գլխավոր դատախազը և առհասարակ դատախազությունը քրեական հետապնդում հարուցելից ոչ թե ինչ-որ «դաբրոներով» է առաջնորդվում, այլ քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների բավարարության գործով: Եվ երկրորդ՝ հրապարակման մեջ նշված տվյալների առթիվ քննվող քրեական գործ չկա, իսկ անձի նկատմամբ խափանման միջոց կարող է կիրառվել միայն քրեական գործի շրջանակներում»:
13:13 - 19 օգոստոսի, 2020
ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ-ին՝ 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ-ին՝ 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լրագրող գործընկերներիս հետաքրքությունը մասամբ բավարարելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տեղեկացված լինելու հանրության իրավունքը՝ ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հիմք ընդունելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասը, երեկ միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինիցս ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով: Հավելյալ տեղեկատվություն տվյալ պահին չի կարող տրամադրվել՝ ելնելով ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից, համաձայն որի քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Քրեական գործի նախաքննության հետագա փուլերում, ըստ անհրաժեշտության և նախընտրելի ծավալի, վարույթն իրականացնող մարմինը կամ դատախազությունը կարող են տրամադրել հավելյալ տեղեկատվություն: Ուզում եմ հիշեցնել, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և այդ գործով մինչդատաան քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը»:
12:53 - 17 հուլիսի, 2020
ՀՀ գլխավոր դատախազն Արցախում ՊԲ հրամանատարի և կայազորների դատախազների հետ քննարկել է զինված ուժերում հանցավորության հակազդման խնդիրները

ՀՀ գլխավոր դատախազն Արցախում ՊԲ հրամանատարի և կայազորների դատախազների հետ քննարկել է զինված ուժերում հանցավորության հակազդման խնդիրները

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Արցախում տեղակայված կայազորների դատախազների հետ, որին մասնակցել են ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՀ պաշտպանության բանակում հանցավորության օպերատիվ վիճակին, հանցագործությունների բացահայտմանը, զինվորական գործերով նախնական քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությանը։ Մանրամասն քննարկվել է հատկապես այս տարվա փետրվարին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Արցախ կատարած այցի ընթացքում Պաշտպանության բանակի հրամանատարության, միավորումների, զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ զինված ուժերում ծանր հանցագործությունների, ինքնասպանությունների կանխարգելմանը, կարգապահական կանոնների խստիվ պահպանմանն ուղղված՝ ՊԲ-ի հետ համատեղ միջոցառումների իրականացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Չնայած նախորդ ամիսներին այս ուղղություններով կատարված աշխատանքների դրական արդյունքներին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ կայազորների զինվորական դատախազությունների սպասարկման ներքո գտնվող զորամասերում առկա է նախանշված աշխատանքը հետևողականորեն շարունակելու անհրաժեշտություն։ Արթուր Դավթյանը շեշտը դրել է հատկապես զինված ուժերում հանցավոր ենթամշակույթին բնորոշ երևույթներն արմատախիլ անելու, ծառայակիցների, սպաների և շարքային զինծառայողների միջև կանոնագրքային հարաբերությունները խստագույնս պահպանելու նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, որպես պոտենցիալ հանցածին գործոն՝ զորամասերում զինծառայողների միջև տարբերակված մոտեցումները բացառելու վրա։ Գլխավոր դատախազը կայազորների դատախազներին հանձնարարել է անվտանգության կանոնների լիարժեք պահպանմամբ զորամասեր անակնկալ այցելություններով մշտական ուշադրության տակ պահել տեղերում իրավիճակը, իսկ քրեական վարույթների շրջանակներում ակտիվորեն կիրառել հանցագործությունները ծնող պայմանների և պատճառների վերացմանն ուղղված դատախազական ներգործության միջոցներ, հետևել դրանց իրականացմանը։  Խորհրդակցության ընթացքում արծարծվել է զորամասերից բացի նաև առաջնագծում հերթապահության ժամանակ կարգապահության ամրապնդման, զինված ուժերում հանցավոր դրսևորումների արձանագրման և բացահայտման հարցում հրամանատարական կազմի շահագրգռության առավել խթանման միջոցների խնդիրը։ Նախանշվել են վերոնշյալ, ինչպես նաև զորամասերի ղեկավարության, իբրև հետաքննության մարմինների, իրավական գիտելիքների ավելացման և հմտությունների զարգացման հարցում Դատախազության և ՊԲ-ի միջև համագործակցության խորացման ուղղությամբ հիմնական անելիքները։ ԱՀ ՊԲ հրամանատարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի հաճախակի դարձնել նման, ինչպես նաև ավելի լայն ընդգրկմամբ հանդիպումների, կազմակերպումը։    
12:02 - 08 հուլիսի, 2020
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Արցախի գլխավոր դատախազության աշխատակիցների հետ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Արցախի գլխավոր դատախազության աշխատակիցների հետ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Կայացած խորհրդակցության ընթացքում Արթուր Դավթյանը ընտրվելու և ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է Մհեր Աղաջանյանին, ինչպես նաև նորանշանակ գլխավոր դատախազի տեղակալներին` հաջողություն մաղթելով նրանց իրենց դժվարին ու պատասխանատու աշխատանքում: Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ ղեկավար կազմի ձևավորումը նոր շունչ կհաղորդի Արցախի դատախազությանը` իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս: ՀՀ գլխավոր դատախազը ողջունել է հայկական երկրորդ հանրապետության դատախազական համակարգի բարեփոխումների այն տեսլականն ու գաղափարները, որն ունի ԱՀ նոր գլխավոր դատախազը և որի շուրջ իրենք ունեցել են համատեղ քննարկումներ: Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը մշտապես պատրաստ է իր ունեցած ռեսուրսներով ու հնարավորություններով նպաստել ԱՀ դատախազության կարողությունների զարգացմանը և արդյունավետության բարձրացմանը միտված բոլոր նախաձեռնություններին: Նա բարձր է գնահատել հատկապես Արցախում կայացած համապետական վերջին ընտրությունների կազմակերպման, քվեարկության ընթացքում, ինչպես նաև հետընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումների, ահազանգերի քննության ու ընթացքավորման նկատմամբ դատախազական արդյունավետ հսկողության իրականացման առումով Արցախի դատախազության կազմակերպված և համակարգված գործունեությունը, որը մեծապես նպաստել է Արցախում ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացմանը, արցախցիների ազատ ու անկաշկանդ կամարտահայտմանը: Նման արդյունքի հնարավոր է եղել հասնել ոչ միայն Արցախի մյուս իրավապահ մարմինների հետ սերտ փոխգործակցությամբ, այլ նաև ՀՀ գլխավոր դատախազության փորձի փոխանցման նպատակով նախապես իրականացված համատեղ միջոցառումներով, ինչը լավ օրինակ է նաև այլ ոլորտներում կիրառելու և հաջողություններ արձանագրելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրներում դատախազության գործունեությանն անմիջականորեն առնչվող օրենսդրական դաշտերի, ինստիտուցիոնալ բարեփոխումների ներդաշնակության, միասնականության ապահովման անհրաժեշտությանը, ինչպես նաև փորձի փոխանակման ձևավորված կառուցակարգերի և ավանդույթների շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը համոզմունք է հայտնել, որ դրանք նպաստում են հայկական երկու պետություններում իրավակարգի ամրապնդմանը, իրավական անվտանգության և քրեական վարույթի օրինականության երաշխավորմանը, հանցավորության դեմ համատեղ պայքարում իրավապահ մարմինների գործակցության արդյունավետության բարձրացմանը և իրենց բնօրրանում հայ ժողովրդի ազատ, ստեղծագործ ու հնարավորինս անվտանգ կենսագործունեությանը:
14:08 - 07 հուլիսի, 2020
Արթուր Դավթյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Արթուր Դավթյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ ՀՀ գլխավոր դատախազը  բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերակատարությունը և աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ զարգացման, դատաիրավական ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում և  շնորհակալություն է հայտնել տիկին Վուտովային այդ շրջանակներում ՀՀ դատախազության հետ համատեղ ծրագրերի առաջմղմանը և իրագործմանն ուղղված համագործակցությունը խորացնելուհարցում ԵԽ երևանյան գրասենյակի ունեցած մեծ ներդրման համար։ ՀՀ-ում առաքելությունն ավարտելու կապակցությամբող Արթուր Դավթյանը տիկին Վուտովային մաղթել է հաջողություններ իր հետագա աշխատանքային գործունեության ընթացքում։ Շնորհակալություն հայտնելով նախընթաց շրջանում Երևանում Եվրոպայիխորհրդիգրասենյակի և ՀՀ գլխավոր դատախազության միջև փոխադարձ վստահության վրա ձևավորված աշխատանքային սերտ և կառուցողական հարաբերությունների համար՝ տիկին Վուտովան համոզմունք է հայտնել, որ այդ ընթացքում նախանշված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը հաջողությամբ կշարունակվեն՝ նպաստելով Հայաստանում քրեական արդարադատության զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը,կոռուպցիայի,հանցավորության դեմ համակողմանի և համակարգային պայքարի արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանը, մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական արժեքային միջավայրին Հայաստանի առավել ինտեգրմանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել դատաիրավական ոլորտի օրենսդրական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարիկառուցակարգերի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ՀՀ դատախազության համար նախատեսված գործառույթների, այս ինստիտուտի ներդրման նպատակով ՀՀ դատախազությունում իրականացվող նախապատրաստական աշխատանքների մասին։
18:07 - 03 հուլիսի, 2020
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորել է դատախազության աշխատողի օրն ու ՀՀ դատախազության կազմավորման 102-ամյակը

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորել է դատախազության աշխատողի օրն ու ՀՀ դատախազության կազմավորման 102-ամյակը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձ է հղել դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 102-ամյակի առթիվ: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Դատախազության սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ, համակարգի հարգելի վետերաններ:  Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Դատախազության աշխատակցի օրվա, ՀՀ դատախազության համակարգի կազմավորման 102-րդ ամյակի կապակցությամբ:  Ցավոք, մոլեգնած կորոնավիրուսային համավարակի պատճառով, բոլորիս առողջության և անվտանգության հրամայականից ելնելով, այս տարի ստիպված եղանք հրաժարվել ՀՀ գլխավոր դատախազությունում հավաքվելու, ջերմ մթնոլորտում իրար անձնապես շնորհավորելու, մեր անցած ճանապարհն արժևորելու, ձեռբերումները, բացթողումները համատեղ գնահատելու և նոր նախանշումներ կատարելու գեղեցիկ ավանդույթից՝ վստահությամբ, որ գալիք տարում համավարակը հաղթահարելու ուրախությամբ կլրացնենք այդ բացը:  Մեր ժողովրդի հետ կիսելով այս իրավիճակի հարուցած բոլոր բարդություններն ու սահմանափակումները՝ դուք անխոնջ շարունակում եք կատարել Ձեր մասնագիտական պարտքը՝ առաջնորդվելով մեր երկրի իրավական անվտանգությունն ապահովելու, հանցավորության դեմ պայքարը որևէ պարագայում չթուլացնելու հրամայականով։  Շնորհակալ եմ  Ձեր ցուցաբերած տոկունության, իրավական պետության կերտմանը ձեր հավատարմության և դատախազության՝ իբրև միասնական օրգանիզմի գաղափարը գործի ու արդյունքի վերածելու ձեր ընդհանրական համոզմունքի համար։ Հպարտությամբ եմ արձանագրում ծառայության ընթացքում բոլոր տեսակի վայրիվերումների, տարբեր շրջանակների կողմից տարատեսակ մանիպուլյացիաներով մեզ հավասարակշռությունից հանելու փորձերի, շատ դեպքերում դատախազության իրավասություններից ու գործառույթներից ճչացող անտեղյակությամբ համեմված անհիմն մեղադրանքների հանդեպ ձեր խորին զսպվածությունն ու չեզոքությունը, բացառապես մասնագիտական դաշտում մնալու ձեր ընդհանրական վարքագիծը, որը համակարգի կայունության, կենսունակության կարևորագույն գրավականներից է։  Շնորհակալություն ահռելի ծանրաբեռնվածության ու պատասխանատվության բեռի պայմաններում հանուն ձեր մասնագիտական ու պաշտոնեական պարտականությունների բարեխիղճ և ազնվիրաբար կատարման, ցուցաբերած համբերատարության համար, այն զոհողությունների համար, որոնք ձեզ հետ միասին լուռ արժանապատվությամբ կիսում են ձեր ընտանիքի անդամները, ամենահարազատ ու մտերիմ մարդիկ։  Այսօրվա խորհուրդը բացառիկ է նրանով, որ ազդարարում է դատախազության՝ 21-րդ դարի 3-րդ տասնամյակ թևակոխումը, ինչը մեզնից պահանջում է իրավական մտքի զարգացմանը, հանցավորության դեմ պայքարի արդի մարտահրավերներին, իրավական պետության կառուցման, իրավակարգի ամրապնդման մեր ժողովրդի իդեալներին և ձևակերպած նորովի պահանջներին ընդառաջ համակարգային զարգացման տեսլականի արդիականացում: Դատախազությունը քրեական վարույթի ողջ շարժընթացը հսկող, իրավահենության արժեքներով առաջնորդվող սլաքավարն է, որն իր ամենօրյա, մեծամասամբ անտեսանելի աշխատանքով կենսագործում է օրենքի գերակայության, իրավահավասարության, պատժի անխուսափելիության, պետության գույքային իրավունքների պաշտպանության հիմնարար գաղափարները:  Նոր տասնամյակում դատախազությունը լիարժեքորեն պետք է իրացնի քրեական քաղաքականության արդիականացման յուրօրինակ «ուղեղային կենտրոնի» դերը: Մեր նախընթաց գործունեությամբ, արդեն դրել ենք դրա հիմքերը՝ անգամներով բազմապատկերով օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների նախաձեռնություններով հանդես գալը, միջազգային փորձի հենքին մշակվող և Վճռաբեկ դատարան ներկայացվող այնպիսի միջնորդությունները, որոնցում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա կարող է զարգանալ ներպետական նախադեպային իրավունքը:  Մեր հիմնական առաջնահերթություններից է մնում քրեադատավարական գործունեության միասնականության, կանխատեսելիության և որոշակիության ապահովումը, օրենքի առջև ընդհանուր հավասարության, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքների անշահախնդիր կենսագործման մեր հավատամքի հանդեպ հանրային վստահության և աջակցության ամրապնդումը: Քրեական դատավարությունում հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռման մեր առանցքային գործառույթի անշեղ իրականացումը պիտի հանգեցնի իրապես օրինականության սկզբունքներին դատախազության և յուրաքանչյուր դատախազի նվիրվածության հանրային ընդհանրական գիտակցության և հավատի ձևավորմանը: Այս ճանապարհին մեր իրավասությունների բարեխիղճ իրականացումը բավարար չէ, այլ պետք է տեսանելի դառնա այդ արժեքներին ամեն օր հավատարմորեն ծառայելով, մեր մաքրակենցաղությամբ, օրինապաշտության ու պետականապաշտության, քաղաքացիական պատասխանատվության անձնական օրինակով:    Պատմական ամենաառանցքային շրջափուլերում, երկրի համար շրջադարձային փոփոխությունների շրջաններում դատախազությունը բացառիկ կարևոր դերակատարում է ստանձնել։ Եվ այսօր էլ մենք լիարժեք պատասխանատվություն ենք վերցրել ներքին իրավական կայունության ապահովման, հանրության ու պետության օրինական շահերի վերականգնման ու պաշտպանության հարցում։ Մենք հպարտությամբ ստանձնել ենք միջազգային պարտավորություններին և օրենքի տառին բացարձակ համապատասխան պետությունից տարիներով գողացված հարստությունն իր օրինական տիրոջը վերադարձնելու գործառույթը։ Չպետք է լինի որևէ տարակույս, որ սոցիալական արդարության վերականգնման այս գործընթացում դատախազությունը լինելու է աներեր ու վճռական։ Մեր մտավոր ռեսուրսները, կամքը և ինստիտուցիոնալ կայացվածությունը ավելի քան բավարար են դրա համար։  Մենք կանգնած ենք ամենատարբեր ոլորտներում կոռուպցիոն հանցավոր կայուն սխեմաները կազմաքանդելու անշրջելի գործընթացի կիզակետում։ Որևէ անհատ, հասարակական կամ քաղաքական միավոր, պետական որևէ ծառայող չպետք է ունենա սքողված կամ անսքող հանցավոր որևէ հավակնություն ինչպես պետական ու հանրային ռեսուրսների, լծակների յուրացման, այնպես էլ պետության ներքին ու արտաքին անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու հարցում։ Նման փորձերի դեպքում պետությունը չի հապաղելու ողջ ծանրությամբ գործադրել իր պատժիչ բռունցքը։  Նույնպիսի հետևողականությամբ մենք չենք հանդուրժելու նաև մեր համակարգում դատախազի վարկը, կերպարը, ուսադիրի պատիվն արատավորող հանցավոր որևէ դրսևորում, որովհետև առաջին հերթին մեր օրինակով ենք փաստելու նոր, առողջ, անվտանգ միջավայրի ամրապնդման անայլընտրանք լինելու իրողությունը։  Հասարակական հարաբերությունների կարգավորման միակ լեգիտիմ միջոցը իրավական համակարգն է: Օրինապահ, քաղաքացիակենտրոն հասարության կերտման մեր ընդհանուր ճանապարհին հանցավոր ենթամշակույթի բարքերը, կանոնները պետք է ոչնչացվեն արմատից, և այդ պայքարում մնում ենք դրոշակակիր՝ կանգնած առաջնագծում իրավապահ մյուս մարմինների հետ ուս-ուսի տված։  Այս չարիքների դեմ հայտարարված պատերազմում մենք հաղթելու են՝ որպես զենք ունենալով մեր պրոֆեսիոնալիզմը, խիղճը, արդարամտությունը, բարոյականությունը և մեր ժողովրդի վստահությունը։  Սիրելի՝ գործընկերներ, թանկագին վետերաններ,  Կրկին շնորհավորելով այս նշանակալի օրվա առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ անձնական և գործնական հաջողություններ ու ձեռբերումներ՝ մեր բազմադարյա և պաշտելի երկրում։  Ցանկանում եմ պատվաբեր ծառայություն՝ մեր կոչմանը, մեր հզոր ժողովրդին անմնացորդ նվիրումին համատարիմ՝ ի շահ հայոց պետականության հարատևության, նրա լուսավոր ու պայծառ ապագայի»։
11:44 - 01 հուլիսի, 2020
Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկը վարույթ չի ընդունել գլխավոր դատախազի բողոքը
 |factor.am|

Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկը վարույթ չի ընդունել գլխավոր դատախազի բողոքը |factor.am|

factor.am: Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով։ Այս մասին ասաց Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ ՀՔԾ-ն պարտավոր է նյութեր նախապատրաստել և պարզել՝ արդյոք նախկին փոխվարչապետ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանին սահմանը հատելն արգելած Ոստիկանության ծառայողների գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, հիշեցնենք, Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը թույլ չտալու կապակցությամբ հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով իրավական գնահատական տալ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գործողություններին, իսկ քրգործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում՝ քրգործ հարուցել: Գլխավոր դատախազությունն ու Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, համարել էին, որ Էրիկ Ալեքսանյանի կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության հատկանիշների մասին կոնկրետ տվյալներ չի պարունակում: Ավելին՝ factor.am-ում։
22:50 - 18 հունիսի, 2020
Ինչո՞ւ Արթուր Դավթյանը 2018 թվականին հետ կանչեց Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը |fip.am|

Ինչո՞ւ Արթուր Դավթյանը 2018 թվականին հետ կանչեց Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը |fip.am|

fip.am: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն  հունիսի 16-ին, Ազգային ժողովում հայտարարել էր, որ 2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն ներկայացնելիս քաղաքական հանձնարարություն չի կատարել: Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: ԱԱԾ-ն օրեր առաջ միանգամից մի քանի բացահայտում էր կատարել, որոնք կապվում էին Ծառուկյանի անվան հետ:  Հարցը քննարկելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գլխավոր դատախազին հիշեցրեց երկու տարվա վաղեմության իրադարձությունները։ «2 տարի առաջ նույն այս դահլիճում դուք միջնորդություն էիք կրկին բերել անձեռնմխելիությունից զրկելու այն ժամանակ մեր գործընկերներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին՝ ակնհայտորեն կատարելով քաղաքական պատվեր: Հետո կրկին քաղաքական ազդեցության հետևանքով դուք հետ վերցրեցիք ձեր այս միջնորդությունը»,- նշել էր Գորգիսյանը՝ ընդգծելով, որ հանրությունը չի կարող վստահ լինել, որ նույնը տեղի չի ունենա նաև Գագիկ Ծառուկյանի դեպքում: Սրան ի պատասխան՝ Արթուր Դավթյանը հակադարձեց, որ Գորգիսյանի տեղեկությունները ճիշտ չեն, քանի որ ինքը երեք պատգամավորի վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել. «Իսկ որ պատգամավորի վերաբերյալ որ ներկայացրել եմ, հիմա ձեզ ուղիղ պատասխանում եմ՝ ակնհայտ քաղաքական հանձնարարություն չէր, պարոն Գորգիսյան: Դրա մասին ես շատ մանրամասն անդրադարձել եմ: Հետևաբար, հանրությունն այսօր էլ կարող է վստահ լինել, Ազգային ժողովն էլ վստահ լինել, որ սա մաքուր իրավական գործընթաց է»: Մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը կատարված իրադարձությունները «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը բերման էին ենթարկվել նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի ու Փաշինյանի հանդիպումից հետո: Ապրիլի 22-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած հանդիպումը ձախողվել էր և տևել ընդամենը մի քանի րոպե: Այնուհետև Արցախի փողոցում ոստիկանությունը տարածքից հեռացրել էր Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին՝ բերման ենթարկելով նաև տասնյակ այլ ցուցարարների: Ժամեր անց գլխավոր դատախազությունը հայտնել էր երեք պատգամավորների ձերբակալության մասին: Ըստ այդ հաղորդագրության՝ պատգամավորները բռնվել էին հանրորեն վտանգավոր արարքների կատարման պահին, այն է՝ ոչ լիազորված հավաք էին կազմակերպել, ներխուժել հատուկ պահպանվող տարածքներ և այլն: Դատախազությունը հավելել էր, որ պատգամավորների ձերբակալման մասին հայտնել է ԱԺ նախագահին:  Գրեթե մեկ օր Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէր:  Ապրիլի 23-ին նախագահական նստավայրում խորհրդակցությունից հետո առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ համաձայն կայացված որոշման՝ ինքը դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովից հետ վերցվի երեք պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը։ Կարեն Կարապետյանը նաև տեղեկացրել էր, որ գնում է Ձերբակալվածների պահման վայր՝ պատգամավորներին հանդիպելու։  Որոշ ժամանակ անց Փաշինյանի էջով տեղեկություն էր տարածվել, որ ԱԺ-ում այդ օրը նշանակված նիստը, որտեղ պիտի քննարկվեր Աժ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, հետաձգվել է։ Պաշտոնական հաղորդագրություն նիստի մասին չէր տարածվել:  Ժամեր անց Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին հայտարարություն էր տարածել։ Մեկ ժամ անց Փաշինյանը և մյուս պատգամավորներն ազատ էին արձակվել:  Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո արդեն՝ մայիսի 15-ին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ «Ելքի» պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին իր միջնորդագրին։ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, մասնավորապես, Դավթյանից հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ էին 3 պատգամավորներին ձերբակալել, ինչ միջնորդություն էր ներկայացվել նրանց անձեռնմխելիությունից զրկելու համար, և ինչ է արվել այդ միջնորդության հետ: Դավթյանն արձագանքել էր՝ նշելով, որ պատգամավորները ձերբակալվել էին ապօրինի հավաքներ կազմակերպելու համար։ Նա ընդգծել էր, որ գլխավոր դատախազությունն ԱԺ միջնորդություն ներկայացրել է միայն Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: «Իմ կողմից նշված փաստով հարուցված քրեական գործով ձեռք բերված նյութերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել ԱԺ, այնուհետև ամբողջ հանրությանը հայտնի իրադարձությունները տեղի ունեցան, այդ ժամանակվա վարչապետի պաշտոնակատարը համապատասխան հիմնավորումներով գրավոր դիմեց ինձ, և իմ կողմից ԱԺ նախագահին նամակ է հղվել, որ հարցը օրակարգից հանվի և քննության չառնվի»,- ասել էր Դավթյանը։ Էդմոն Մարուքյանի պնդմանը, թե ինքը քաղաքական հանձնարարական է կատարել, գլխավոր դատախազը պատասխանել էր, որ ինքը կատարել է մասնագիտական գործունեություն. «Ինչ վերաբերում է միջնորդությունը չքննարկելու հարցի բարձրացմանը, այո, այստեղ կա քաղաքական նշանակություն, դա էլ նույնիսկ իրավական է, դատախազը ներկայացնում է ձեռք բերված նյութերի հիման վրա իր գնահատականը, և քաղաքական մարմինը տալիս է քաղաքական գնահատական»։ Ինչպես երևում է 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած քրոնիկոնից, Արթուր Դավթյանը՝ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմումը չեղարկելիս հաշվի է առել գործող իշխանությունների դիրքորոշումը: Թե՛ Կարեն Կարապետյանը, թե՛ ինքը՝ Դավթյանը, պաշտոնապես հայտարարել էին, որ այդ ժամանակ գործող առաջին փոխվարչապետի հորդորով է դատախազը հետ կանչել իր միջնորդագիրը: Փաստացի, ներկայում հնչող մեղադրանքները, որ եղել է քաղաքական ազդեցություն, համապատասխանում են իրականությանը։ ԲՀԿ-ն և պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը  Հունիսի 16-ին ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, գլխավոր դատախազին հիշեցնելով 2018 թվականի վերը նշված իրադարձությունները, պնդեց, որ իրենց՝ ԲՀԿ-ականների գործողությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորները չէին զրկվել անձեռնմխելիությունից։  Ըստ Էնֆիաջյանի՝ թեև իրենց նկատմամբ շարունակ սպառնալիքներ էին հնչում և համոզում էին կողմ լինել Փաշինյանին ձերբակալելուն, իրենց պատասխանը եղել է շատ կոշտ. «Այդ մասին տեղեկացրել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին նաև և մեր քաղաքական թիմի միասնական որոշումը եղել է այդ նիստը (պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ- խմբ.) և այդ գործողությունը տապալել: Մենք ենք տապալել, մենք ենք նպաստել և դրանից հետո էլ ամեն ինչով նպաստել ենք, որ հեղափոխություն ասածը՝ որպես օրակարգային կետեր իրականություն դառնան»: Սակայն Էնֆիաջյանի պնդումն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը: Գլխավոր դատախազն իր միջնորդագիրը հետ է կանչել միայն ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի խնդրանքով: Կարեն Կարապետյանի դիմումը հաջորդել էր նախագահականում կայացած հանդիպմանը, որտեղ ներկա էին եղել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, ինքը՝ Կարապետյանը, և Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նախագահ Արմեն Սարգսյանը: ԲՀԿ-ն համաժողովրդական շարժմանը միացել էր, երբ Նիկոլ Փաշինյանն ու մյուսներն ազատ էին արձակվել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից տառացիորեն րոպեներ առաջ: Այսպիսով, 2018 թվականին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից  Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդագրի չեղարկումը իրականացվել էր քաղաքական իրադարձությունների զարգացման պայմաններում և ՀՀԿ-ական առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի ուղիղ խնդրանքով: Հավելենք, որ ԲՀԿ-ն, փաստացի, այդ գործընթացում  ազդեցություն չէր ունեցել: Լուսինե Ոսկանյան
15:10 - 17 հունիսի, 2020
Բարձր է ռիսկը, որ Ծառուկյանի՝ ազատության մեջ մնալու դեպքում կթաքցվեն գործի համար նշանակություն ունեցող նյութեր. Դավթյան |armtimes.com|

Բարձր է ռիսկը, որ Ծառուկյանի՝ ազատության մեջ մնալու դեպքում կթաքցվեն գործի համար նշանակություն ունեցող նյութեր. Դավթյան |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո ԱԺ-ն անցավ նրան ազատությունից զրկելու հարցի քննարկմանը: ԱԺ ամբիոնից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդագիրը եւ դրա հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով միջնորդելով համաձայնություն տալ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն: Արթուր Դավթյանը նախ վերահաստատեց, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցության դաշինքի ղեկավար եւ դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող դաշինքի եւ ընտրական ցուցակներում ներառված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ: Դրա կազմում, ըստ դատախազի, ընդգրկել է դաշինքի եւ կուսակցության կենտրոնական եւ տարածքային մարմինների աշխատակիցների եւ այլ անձանց, իսկ խմբի համակարգված եւ արդյունավետ գործունեությունը ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման եւ խմբի գործունեության լրացման համակարգ: Մասնավորապես, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլված են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարված կամ կատարվելիք փոխանցումները, իսկ ընտրողներին տրված կաշառքների ցուցակներում նշվել են նրանց անուն-ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը եւ դրան համապատասխան՝ տրամադրվող գումարի չափը՝ յուրաքանչյուրին 10 հազարական դրամ. «Միջնորդության մեջ մանրամասն ներկայացված են ապացույցները, որոնք հիմք են տալիս հիմնավորելու ենթադրյալ հանցագործության կատարման հիմնավոր կասկածը, իսկ համապատասխան անձանց ցուցմունքները, ինչպես նաեւ խուզարկության, առգրավվման արդյունքները, դրանց համակցությունը բավարար հիմք են տալիս Ծառուկյանին ներգրավվել որպես մեղադրյալ եւ մեղադրանք առաջադրել ընտրություններին մասնակցած դաշինքի եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողին կաշառք տալը կազմակերպելու համար, ինչը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-152.2-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասաց դատախազը՝ անցում կատարելով անձին ազատությունից զրկելու իրավական հիմքերին: Մեջբերով ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածը՝ անձնական ազատության իրավունքի վերաբերյալ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների  պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիան՝ գլխավոր դատախազը շեշտեց, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները ուղղակիորեն ապացուցում են նրա անմիջական մասնակցությունը՝ վկայելով հանցանք կատարելու հիմնավոր կասկածի՝ որպես կալանավորման պայմանի առկայության մասին: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:55 - 16 հունիսի, 2020
Շինծու գործն ամոթ ա․ դրանով Ծառուկյանին ավելի հերոսացնում եք․ Գագիկ Ծառուկյանի ելույթը՝ Ազգային ժողովում

Շինծու գործն ամոթ ա․ դրանով Ծառուկյանին ավելի հերոսացնում եք․ Գագիկ Ծառուկյանի ելույթը՝ Ազգային ժողովում

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը ԱԺ նիստերի դահլիճում չէր իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, իրեն որպես մեղադրյալ ներգրավելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը ներկայացնելու ժամանակ, քիչ առաջ ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից։ Նա դարձյալ պնդեց, թե իրեն առնչվող՝ օրերս կատարվող գործընթացները սկսվել են հունիսի 5-ից, երբ իրենց կուսակցությունը քաղխորհրդի նիստ անցկացրեց եւ ինքը հայտարարեց, որ գործող կառավարությունը ձախողում է կառավարումը։ «Մենք լիարժեք իրավիճակը նայելով՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, արտադրական, առողջապահական, ներկայացրինք այն, ինչ-որ կա։ Ոչ թե մեր ժողովրդին ներկայացնում ենք ֆեյսբուքերով, ֆեյքերով, ՊՈԱԿ-ի 500 աշխատող, որը պետական գումար ա ստանում, ամեն մեկն էլ կա՝ տասնապետ, հարյուրապետ, հազարապետ։ Ես խնդրում եմ, որ խորհրդարանն այսօր լիարժեք քայլ կատարի դեպի իրական կյանք, ոչ թե ֆեյսբուքով, ֆեյքերով։ Խոստումները տված ա երկու տարի։ Այն, ինչ անհրաժեշտ էր ժողովուրդը լսեր, լսում է, բոլորը սուտ, օդ, ոչ մի բան չկա, արածը քանդվել ա, ձախողվել ա, առաջին օրվանից եմ ասել՝ ձեր կողքին եմ եղել, ⅓-ը տվել եմ, ստորագրել եմ հուշագիրը, ցանկացել եմ աջակցել, որ ինչ-որ բան փոխվի, ժողովրդի սպասելիքը իրականություն դառնա։ Բայց ՊՈԱԿ-ը, ասում եմ, 500 հոգի, որ էսօր այլանդակությունները գնում ա վիրավորանք, ամոթ ա, ֆեյքերով երկիր չես կարա կառավարես»,- ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ այսօր ծայրահեղ վիճակ է բոլոր ոլորտներում։ «Այո, այսօր համաճարակը ձախողված ա, դուք եք արել։ Ինչ ասում եմ, արդարացի եմ ասում, որեւէ մեկը չփորձի ասի Ծառւկյանն այսօր ուզում ա դիվիդենտ հավաքի, անձնական շահի, ով ասում ա, թող լինի ամենավերջին մարդը, դավաճան կամ թուրք լինի։ Այսօր այս երկրում ապրում եք, խնդրեմ, սարքում են թղթերը, տալիս են Փաշինյանին 5 հատ տուն, որ զանգահարի։ Մի հատ գնացեք իրական կյանքը նայեք։ Նայեք Ծառուկյանն ինչ ա արել համաճարակի համար, ախտահանել Երեւան քաղաքով, մարդկանց ցանկացածով, որեւէ մեկը չի եղել՝ ասի՝ ծանոթ-բարեկամ-կուսակցական։ Միայն կարող ենք միասնական, 24 ժամ պատրաստ ենք խնդիր կարգավորել, կամ չեք տիրապետում, կամ չեք հասկանում, կամ թույլ չեն տալիս ձեզ։ Անփող տնտեսկան հեղափոխություն չի լինում։ Ասում ա՝ ժողովուրդ, դուք աղքատ եք, հարկավոր ա գլխով հարուստ լինել, դա ղեկավարի ասած ա՞։ Մարդը ո՞նց հարուստ լինի, պայմաններ ստեղծեք, խոսք եք տվել։ Ցանացած հեղափոխություն, որ գալիս են իշխանության, խոստումներ են տալիս՝ տեղին-անտեղին, ինչ ցանկանում ա լսել, բայց ժողովուրդը սպասում ա՝ երկու տարի։ Նույն հենց իրան հեղափոխություն բերողները՝ ժողովուրդը, խժռում ա իր զավակներին, որովհետեւ ուզում ա ինչ-որ բան կատարվի»։  Անդրադառնալով իր վերաբերյալ քրեական գործին՝ Ծառուկյանը հարց հնչեցրեց․ «Ծառուկյանը գումար տվել ա՞, կա այդպիսի ապացույց։ Իմ սկզբունքից հետ չեմ կանգնելու, ես էս երկիրը սիրում եմ, ամեն ինչ արել եմ անշահադիտական, շահի համար արողը թող թուրք լինի, դավաճան լինի, բայց երկրորդ քաղաքական ուժը, ընդդիմադիր դեմքը, բերել՝ ասում են՝ ընտրակաշա՜ռք․․․մենք հայ ենք, Ծառուկյանի վրա գործ եք հարուցել, վախում ե՞ք, հանրությունը Ծառուկյանի կողքին ա, էսօր ամբողջ ներքին զորքերը դրել եք, ուղարկել եք մարզերը՝ փակելով, մարդկանց պառկացնելով, փռելով։ Որ գալիս էիք իշխանության՝ ասում եք՝ անկախություն, ազատություն»։ ԲՀԿ ղեկավարի պնդմամբ՝ երեք ամիս հետո սով է լինելու․ «Դրա տակից չեք կարա դուրս գաք, էսօր ոչ մեկը փող չի տալիս ձեզ, չի վստահում, քաղաքական կայունություն չկա։ Ամբողջ աշխարհում արտաքին քաղաքականությունում հարաբերությունները փչացրել եք։ Ոզում եք ահաբեկեք, չոռ բանը չի կպնի մարդուն, դուք ասում եք՝ կաշառք, կա՞ մեկը, որ ասում ա՝ Ծառուկյանը էդ գումարը տվել ա ինձ՝ տանեմ, կաշառք տամ։ Այսօր ես գործարար եմ։ Չէ, սեփականատեր եմ, կներեք։ Բոլոր կառույցները կառավարվում են, ես ի՞նչ կապ ունեմ կառավարման հետ, խնդիր, հարց կա՞, ասեք՝ կպատասխանեք։ Ավելի եք հիասթափվելու, որ էսօր դուք ուժ եք կիրառում, մարդկանց պառկացնելով, փռելով։ Մենք հլը հանրահավաք չենք արել, երբ արտակարգ իրավիճակը կհանեք, նոր էն ժամանակ կանենք, եւ ամեն մարդ պետք է իմանա իր ասածները, խոսքը պետք է պահվի։ Ոչ մի խոսք չի կատարվել, բոլորը ձախողման մեջ ա»։ Գագիկ Ծառուկյանը դարձյալ կրկնեց, որ ինքը պատրաստ է ցանկացած հարցի պատասխանել, եթե օրենքը բոլորի «վրա է ազդում»․ «Բայց շինծու գործն ամոթ ա։ Դրանով Ծառուկյանին ավելի հերոսացնում եք, որովհետեւ անկարող եք ինչ-որ հարցադրում դնել, փոխարենը աջակցի, քայլ կատարի միասնական․․․ ինձ ոչ պաշտոն ա պետք, ոչ ճանաչում, ունեմ։ Ժողովուրդը հավատում էր ձեզ, բայց էսօր 5 տոկոսն էլ չի հավատում։ Ես որեւիցե խնդիր չունեմ, օրենքի առաջ մարդու գլխին գործ են սարքում։ Չկա տենց մարդ, որ ես տված լինեմ, այ ձեր ցավը տանեմ։ Էսօր Ծառուկյանը խանգարում ա՞, ավելի շատ խանգարելու եմ՝ իրականությունը ներկայացնելու եմ։ Ինչո՞վ եմ ձեզ խանգարել բացի աջակցել օգնելուց»,- ԱԺ-ում իր ելույթում ասաց Գագիկ Ծառուկյանը։ Նշենք, որ ելույթից հետո Ծառուկյանին խորհրդարանի բակից ԱԱԾ տարան ԱԱԾ աշխատակիցները։
13:09 - 16 հունիսի, 2020
Բարեկամաբար խորհուրդ կտամ՝ էմոցիոնալ հայտարարությունները Ձեզ վնասում են, Ձեզ անհարմար իրավիճակի մեջ են դնում․ Գլխավոր դատախազը՝ Նաիրա  Զոհրաբյանին

Բարեկամաբար խորհուրդ կտամ՝ էմոցիոնալ հայտարարությունները Ձեզ վնասում են, Ձեզ անհարմար իրավիճակի մեջ են դնում․ Գլխավոր դատախազը՝ Նաիրա Զոհրաբյանին

ՀՀ Ազգային ժողովն այսօր մեկնարկած քառօրյա նստաշրջանի առաջին նիստում քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբագրության պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։   Նաիրա Զոհրաբյան (հարց)․ -Պարոն Դավթյան, ես հույս ունեմ, որ Դուք հարգում եք Ձեր  ուսադիրները։ 2018 թվականի մայիսին Դուք ԱԺ միջնորդություն ներկայացրեցիք մեր նախկին ընդդիմադիր գրծընկեր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և  հետագա գործընթացներում ներգրավելու համար։ Հետո, Պետաիրավական հանձնաժողովում Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչո՞ւ հետ վերցրիք Ձեր միջնորդությունը, Դուք պատասխանել եք բառացիորեն հետևյալը՝ «Այո՛, ինձ նամակով դիմեց փոխվարչապետը և խնդրեց հետ վերցրել դիմումը, միջնորդությունը Ազգային ժողովից , դրանից հետո   ես նամակով դիմել եմ ԱԺ նախագահին և խնդրել եմ օրակարգից հանել այդ հարցը»։ Հիմա այպսես, ինչո՞ւ եմ հարցնում, թե արդյո՞ք հարգում եք Ձեր ուսադիրները, որ, երբ Դուք միջնորդություն ներկայացրեցիք Նիկոլ Փաշինյանին զրկելու պատգամավորական անձեռնմխելիությունից, պնդո՞ւմ եք հիմա, որ Ձեր միջնորդությունը եղել է ոչ թե քաղաքական պատվեր, իսկ ես վստահ եմ, որ եղել է քաղաքական պատվեր , այլապես ով էլ Ձեզ նամակ գրեր, եթե Դուք վստահ լինեիք,  որ տեղի է ունեցել հանցագործություն, Դուք չպետք է փոխվարչապետի նամակով հետ կանչեիք ։ Պնդում ե՞ք, որ Ձեր հիմքերը բավարար էին Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար,  և ինչո՞ւ հետ կանչեցիք Ձեր միջնորդությունը, ո՞վ ա փոխվարչապետը, որ Ձեզ գրավոր նամակով դիմի։ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյան (պատասխան) -Դուք վկայակոչում եք իմ խոսքերը որոնք հրապարակային են, և  հետևաբար, այդտեղ պնդելու, հաստատելու որևէ բան չկա։ Ինչ արել եմ , արել եմ հրապարակային։  Որպեսզի Ձեր հարցին Ձեր ուզած ձևով պատասխանեմ, խնդրում եմ Ձեր արձագանքում նշեք, թե այսօրվա քննության առարկայի  հետ այս ամենը ի՞նչ կապ ունի։ Նաիրա Զոհրաբյան (արձագանք) -Ի՞նչ կապ ունի, որովհետև ես վստահ եմ, որ վաղը, իսկ այդ վաղը շատ հեռու չէ, Դուք այսպիսի վատ վիճակում եք հայտնվելու, երբ այստեղ գտնվող որևէ պատգամավոր Ձեզ հարցնի ՝ Դուք պնդո՞ւմ եք, որ այն  ինչ Դուք այսօր անում եք, իրավական գործընթաց է և ոչ թե քաղաքական հաշվեհարդար։ Դուք անհարմար չե՞ք զգում։ Արթուր Դավթյան (արձագանք) -Հուսով եմ, որ Դուք ձեր հարցի պատասխանը գիտեք, որ ես՝ իմ պաշտոնական գրործունեության առումով երբեք անհարմար զգալու առիթ չեմ ունեցել, այսօրվա առումով  նույնպես  չեմ ունենա։ Այսօր ես ամենայն պատասխանատվությամբ կատարում եմ իմ պաշտոնական պարտականությունը, իսկ իմ պարտականությունը շատ հստակ է՝ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ, անկախ բոլոր չափանիշներից պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Մենք շատ առիթներ ենք ունեցել այս դահլիճում իրար հետ զրուցելու, չնայած ես երբեք կոռեկտության սահմանը չեմ անցել, այսօր էլ չեմ անցի, ուղղակի բարեկամաբար խորհուրդ կտամ՝ էմոցիոնալ հայտարարությունները Ձեզ վնասում են, Ձեզ անհարմար իրավիճակի մեջ են դնում։  
12:42 - 16 հունիսի, 2020