Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Մենք ծափահարում ենք ԵՄ-ին և անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին. Ալեն Սիմոնյան

Մենք ծափահարում ենք ԵՄ-ին և անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում: Ելույթում ասվում է. «Կցանկանայի խոսքս սկսել՝ շնորհակալություն հայտնելով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախորդ նստաշրջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով առաջացած մարդասիրական հարցերի վերաբերյալ ընդունված բանաձեւի համար, որը, ի թիվս այլ հարցերի, անդրադառնում էր նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակմանը, անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանն ու տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելուն: Անցյալ տարի սեպտեմբերին, երեք օրվա ընթացքում, մենք ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական էթնիկ զտմանը, երբ նրանք ստիպողաբար լքեցին իրենց պատմական հայրենիքը: Միայն թե աշխարհը հետեւողական լիներ Հայաստանի զգուշացումներին առ այն, որ Ադրբեջանի ռազմատենչ, հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումն այս ողբերգության նախերգանքն էին, այն հնարավոր կլիներ կանխել: Այսպիսի աշխարահաքաղաքական զարգացումները եւս մեկ անգամ ի ցույց են դնում այն մարտահրավերները, որոնց բախվում է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում: Համախմբվածությունը՝ ի պաշտպանություն համընդհանուր արժեքների, օրվա հրամայական է. մարդու իրավունքները պետք է հարգվեն, առավելապաշտությունը պետք է մերժվի, ջանքերը պետք է ուղղվեն համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը: Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից հետո մեր կառավարությունը կենտրոնացրել է իր ջանքերը՝ հոգալու ավելի քան 100.000 փախստականների մարդասիրական կարիքները: Այս առումով, ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Եվրամիությանը եւ ԵՄ անդամ պետություններին բռնի տեղահանվածների առաջնային կարիքները հասցեագրելու համար տրամադրված մարդասիրական օժանդակության համար: Անկասկած, շարունակական աջակցություն է անհրաժեշտ՝  օգնելու այս մարդկանց վերակառուցելու իրենց կյանքը, եւ մենք լիահույս ենք, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել՝ կյանքի կոչելու սոցիալական այն ծրագրերը, որ մշակվել են Հայաստանի կառավարության կողմից՝ բռնի տեղահանվածներին կացարանով եւ աշխատանքով ապահովելու նպատակով: Չնայած անվտանգության մարտահրավերներին, որոնց Հայաստանը առերեսվել է վերջին ամիսներին՝ մենք հաստատակամ ենք մեր վճռականության մեջ՝ կառուցելու մի հասարակություն, որը լիովին կարտացոլի մեր արժեքները. արժեքներ, որոնք մենք կիսում ենք ԵՄ-ի հետ: Մենք ծափահարում ենք ԵՄ-ին մեր համագործակցությունը խորացնելու հանձնառության համար եւ անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին, որոնք կարտացոլեն մեր համատեղ մոտեցումները: Ցանկանում եմ հղում կատարել Հայաստանի Հանրապետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատմական հայտարարությանը, ով 2023 թվականի հոկտեմբերին հստակ բարձրաձայնել է Հայաստանի մտադրությունն էլ ավելի մոտենալու ԵՄ-ին: Այս համատեքստում, մենք դիտարկում ենք Արեւելյան գործընկերությունը, որ խթանել է ավելի սերտ համագործակցություն լայն օրակարգով՝ որպես ամուր հիմք Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար: Արեւելյան գործընկերությունը հսկայական ներդրում է ունեցել իմ երկրում ժողովրդավարության զարգացման գործում, որը միանշանակորեն ընտրել է ժողովրդավարացման եւ բարեփոխումների ուղին: Հայաստանը հաստատակամ է շարունակելու այս ճանապարհը Եվրամիության աջակցությամբ: Հայաստանը մնում է հանձնառու տարածաշրջանում կայուն եւ արժանապատիվ խաղաղություն ստեղծելուն: Թույլ տվեք օգտվել այս պահից եւ շնորհակալություն հայտնել ԵՄ խորհրդին՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում տեղակայելու եւ հետագայում ընդլայնելու համար: ԵՄ-ի առաքելության տեղակայմամբ Հայաստանում բարելավվել է անվտանգային իրավիճակը երկրի սահմանամերձ շրջաններում: Մենք անհամբերությամբ ենք սպասում մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն՝ որպես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս: Սա կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության հերթական շրջադարձային քայլը, որը, մարդկանց միջեւ շփումները խթանելուն զուգահեռ, շատ կարեւոր քաղաքական ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին: Հարգելի՛ գործընկերներ, տարածաշրջանային անվտանգությունն ու Հայաստանի պաշտպանողական կարողությունները զարգացնելն ու  դիվերսիֆիկացնելը մնում են առաջնահերթություն մեզ համար: Այս առումով մենք կարեւորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրումը, միաժամանակ մենք աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից: Խոսքիս ավարտին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Եվրախորհրդարանին՝ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ հարաբերությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ  ընդունած վերջին բանաձեւի համար: Սա եւս մեկ վառ ապացույց է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ առկա բարձր մակարդակի ներգրավվածության, որի հիմքում ընկած է համատեղ լայնամասշտաբ տեսլական, որն իր հերթին արտացոլում է նաեւ հայ ժողովրդի կամքն ու ձգտումները: Շնորհակալություն»:
13:55 - 21 մարտի, 2024
Մեզ որևէ մեկը չի առաջարկել ԵՄ անդամության թեկնածություն, եկեք չմոլորեցնենք հասարակությանը․ Աննա Մկրտչյան
 |civilnet.am|

Մեզ որևէ մեկը չի առաջարկել ԵՄ անդամության թեկնածություն, եկեք չմոլորեցնենք հասարակությանը․ Աննա Մկրտչյան |civilnet.am|

<dicivilnet.am: v class="entry-content"> Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը կարծում է, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, մոլորեցնում է հասարակությանը։ Այդ մասին նա ասել է մարտի 21-ի ճեպազրույցին՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների ներկա կարգավիճակին ու խորացման հեռանկարներին։ «Նիկոլ Փաշինյանի օրակարգային շեղումների հերթական մեկնաբանությունը պետք է երևակայական դաշտից դուրս բերենք․ մեզ որևէ մեկը չի առաջարկել ԵՄ անդամության թեկնածություն․ եկեք չմոլորեցնենք հասարակությանը, նման առաջարկ մեզ չի արվել։ Այդպիսի առաջարկի ժամկետների մասին անգամ չի խոսվում»,- նշեց նա՝ հավելելով, որ իշխանական շրջանակներում հասարակությանը փորձում են խաբել՝ «պայծառ ապագայի սպասումով»։ Խոսելով՝ Հայաստանի սահմանին Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեության մասին, նա նշեց, որ նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանը կարողացել է պաշտպանել իր սահմանները։ Եվրախորհրդարանը մարտի 12-ին ընդունած բանաձևով առաջարկել է ԵՄ գործադիր մարմիններին՝ Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին, դիտարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք լինել ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է բանաձևում։ Եվրախորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին կոչ է անում ակտիվ աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հարցում՝ ոչ միայն տնտեսական գործընկերության, այլև մարդկանց միջև շփումների, անվտանգության, քաղաքական երկխոսության ոլորտներում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևը և ասել, որ ԵՄ-ի անդամության թեկնածությունը «պետք է հանրային քննարկման առարկա դառնա»։ 2023-ի հոկտեմբերին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այքնան, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի: Նախորդ շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ Հայաստանը քննարկում է Եվրամիության անդամակցության հարցը։
11:48 - 21 մարտի, 2024
Հայաստանում վարակիչ հիվանդություններով պայմանավորված հիվանդացության դեպքերի թիվը նվազել է
 |armenpress.am|

Հայաստանում վարակիչ հիվանդություններով պայմանավորված հիվանդացության դեպքերի թիվը նվազել է |armenpress.am|

armenpress.am: Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության  դեպքերի թիվը նվազել է:  Այդ մասին ԱԺ-ում կառավարության հետ  հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Եթե հունվար-փետրվար ամիսներին իսկապես մինչև 18 տարեկան երեխաների շրջանում բավականին ակտիվացում ունեինք սեզոնային վարակների մասով, ապա վերջին երկու շաբաթում նկատելի է թվերի նվազումը թե՛ հիվանդացության, թե՛ հոսպիտալացման առումով»,- ասաց նա: Ինչ վերաբերում է մանկապարտեզներում, դպրոցներում հիվանդությունների տարածմանը չնպաստելուն, Անահիտ Ավանեսյանը՝ որպես վարակիչ հիվանդությունների տարածման դեմ լավագույն միջոց հորդորեց պատվաստվել և հետևել հիգիենային, հիվանդ վիճակում տանից դուրս չգալ և այլն։ «Բոլոր այն վարակիչ հիվանդությունները, որոնք շատ ծանր ընթացք ունեն և վտանգավոր են, դրանց հիմնական մասը կանխարգելելի են, եթե քաղաքացին պատվաստված է»,- ասաց նա։ Ավանեսյանը նշեց, որ 2024 թվականից մեկնարկում է նաև ջրծաղիկի պատվաստման ծրագիրը։
20:41 - 20 մարտի, 2024
Եթե Ադրբեջանի հետ կայուն խաղաղություն չստացվի, մենք չենք հրաժարվի միջազգային ատյաններից դատական գործերը հետ կանչելու գործիքից. վարչապետ
 |1lurer.am|

Եթե Ադրբեջանի հետ կայուն խաղաղություն չստացվի, մենք չենք հրաժարվի միջազգային ատյաններից դատական գործերը հետ կանչելու գործիքից. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Մենք ասել ենք, որ եթե խաղաղության ամբողջ պայմանագիրը պատրաստ լինի ստորագրելու, և ՀՀ-ն համարի, որ ինքը կարող է ստորագրել, և լինի այնպիսի թեմա, որ եկեք փոխադարձաբար միջազգային ատյաններից հետ կանչենք դատական գործերը, դա քննարկելի և կարող է նույնիսկ տրամաբանական լինել, որովհետև շատ կարևոր է, որ մենք ընդհանրապես հարցերը քննարկելիս դրանք քննարկենք ամբողջության մեջ: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի դեմ դատական գործերը միջազգային ատյաններից հետ կանչելու հնարավորության մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին: «Մենք ունե՞նք արդյոք մեր ճշմարտությունները, իհարկե ունենք, բայց դա չի նշանակում, որ դա աշխարհում միակ ճշմարտությունն է: Մենք կարող ենք համարել, որ մեր ունեցածը միակ ճշմարտությունն է, բայց միայն մեր համարածը բավարար չէ: Մենք այս հարցերը քննարկելիս պետք է հենվենք այս տրամաբանության վրա: Եթե մենք տեսնենք, որ հաստատվում է կայուն և տևական խաղաղություն, և դրան այդ վերջին շտրիխն է մնացել լրացնելու, մենք կարող ենք գնալ այդ քայլին, եթե տեսնենք, որ չի ստացվում կայուն և տևական խաղաղություն, մենք պարզ է, որ այդ գործիքից չենք հրաժարվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 
19:28 - 20 մարտի, 2024
Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է. Փաշինյանը՝ սեփական ավիափոխադրող ունենալու մասին

Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է. Փաշինյանը՝ սեփական ավիափոխադրող ունենալու մասին

Բազմաթիվ երկրներ ձգտում են ունենալ սեփական ավիացիա, և մենք էլ ենք ձգտում: Կարծես թե ունեինք, բայց վերջերս հասկացանք, որ «Ֆլայ Արնան», որ հիմնվել է նաև պետության ներդրումով, դադարեցրել է թռիչքները և օդանավերն էլ հանել գրանցումից: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Նա հետաքրքրվեց, թե այդ մասով ինչ դիրքորոշում կա: «Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է, բայց պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները, որ այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ, ըստ էության, բյուջետային ավիաընկերությունները քովիդի համավարակի բերումով դադարեցրին իրենց թռիչքները դեպի ՀՀ, խոսքը «Ռայան էյրի» մասին է, «Վիզ էյրի» մասին է: Մենք այդ իրավիճակում կայացրել ենք որոշում՝  ընկերությանը վստահել է արտաքին շուկայի խոշոր խաղացողներից մեկին: Հետագայում շուկայի կոնյունկտուրան փոփոխություններ է կրել, և նոր ընկերություններ են հայտնվել, այդ թվում՝ հայաստանյան շուկայում, և «Ֆլայ Արնան» մրցակցությանը չի դիմացել»,- նշեց վարչապետը: Նա հիշեցրեց, որ այդ ընթացքում որոշակի զարգացումներ են եղել մեր քաղաքացիական ավիացիայի հետ կապված՝ մասնավորապես ԵՄ-ի՝ սև ցուցակում հայտնվելը: «Այո, դա վատ պատմություն է, նաև որոշակի հետևություններ արվում են, և եթե չեմ սխալվում, երեկ ԱԺ-ում մի օրենսդրական փոփոխություն է տեղի ունեցել, որով որոշակի գործողությունների համար, որոնք կատարվում են Ավիացիայի կոմիտեի կողմից, պետտուրքեր են սահմանվել: Դա արվում է նրա համար, որ Ավիացիայի կոմիտեի ֆինանսական հնարավորություններն ավելանան, որ այն հնարավորություն ունենա պատշաճ մասնագետներ վարձել, որոնց գործունեության արդյունքում մենք, հույս ունենք, շատ շուտով Հայաստանը դուրս կգա ԵՄ-ի սև ցուցակից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: «Ես գիտեմ, որ  որոշակի ստուգողական գործողություններ են իրականացվել: Եթե դրանց արդյունքները քրեաիրավական գնահատականի համապատասխանեն, կտրվի քրեաիրավական գնահատական»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ նախագիծը շարունակելու մասին մտածելու լավատեսական որևէ հիմք չկա:
18:58 - 20 մարտի, 2024
«Կիրանցից Բաղանիս ինչո՞ւ խանութ, ռեստորան չկա»․ Փաշինյանն ակնարկում է՝ մարդիկ տարածքներն իրենցը չէին համարում
 |civilnet.am|

«Կիրանցից Բաղանիս ինչո՞ւ խանութ, ռեստորան չկա»․ Փաշինյանն ակնարկում է՝ մարդիկ տարածքներն իրենցը չէին համարում |civilnet.am|

civilnet.am: «Ինչո՞ւ Կիրանց գյուղից մինչև Բաղանիս միջպետական ճանապարհին չկա ոչ մի հյուրատուն, ռեստորան, սրճարան ու խանութ»,- մարտի 20-ին խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի 4 գյուղերն Ադրբեջանին զիջելու հարցին։ «Վերջին այցի ժամանակ նկատել եմ մի բան, որ նախկին հարյուրավոր այցերի ժամանակ չէի նկատել։ Կիրանց գյուղից հետո մինչև Բաղանիս, դա միջպետական ճանապարհ է, ճանապարհին ոչ մի սրճարան, ռեստորան, խանութ, հյուրատուն չկա։ Ոչ մի բան չկա, դա միջպետական ճանապարհ է։ Ինչի՞ համար ես մտածեցի այս փաստի մասին, որովհետև սոցիալական ցանցերը, ընդդիմադիրների մեկնաբանությունները կարդալով տպավորություն ունեմ, որ փորձում են ներկայացնել, թե ամեն ինչ ինչքան լավ էր ու այս իշխանությունը եկել է, ամեն ինչ վատ է։ Կիրանցից Բաղանիս ինչո՞ւ ոչ մի խանութ չկա, ոչ մի ռեստորան չկա, ոչ մի հյուրատուն չկա, դա մի բացատրությույն ունի՝ այն պրոբլեմը, որ քննարկում ենք, դա մարդիկ գիտեն։ Միշտ իմացել են ու գիտեն»,- հայտարարեց Փաշինյանը։ Անդրադառնալով օրերս տավուշցիների հետ հանդիպմանը՝ նա ասաց, որ բնակիչների հետ բանավեճն այն հարցի շուրջ էր, թե հաջորդ քայլերը ի՞նչ տրամաբանոթյամբ պետք է իրագործվեն․ «Ի՞նչ զիջման մասին է խոսքը։ Մեր դիքրորոշումն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը 1991-ի Ալմաթիի հռչակագրի հիման վրա պետք է սահմանագծվի ու սահմանազատվի»,- ասաց վարչապետը։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ո՞ր քարտեզներով են կատարվելու սահմանագծումն ու սահմանազատումը, Փաշինյանն արձագանքեց՝ «քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն չկա»։ Վարչապետի խոսքով՝ կա համաձայնություն, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Դուք ՀՀ վարչապե՞տ եք, թե Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ»,- Փաշինյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Ի պատասխան Փաշինյանը ցուցադրեց ՀՀ քարտեզի հայտնի պատկերը, ասաց՝ այս երկրի վարչապետն է։ «Ի՞նչ ենք մենք ստանում։ Մենք ստանում ենք պետական սահման։ Առաջին՝ մենք հնարավորություն ենք տալիս դիրքերի տեղափոխման, երկրորդ՝ մենք ունենում ենք պետական սահման։ Դրանք տարբեր տրամաբանություններ են ու այն անվտանգային ճեղքը, որի մասին խոսվում է, կարող է լրացվել պետական սահման ունենալու դեպքում։ Մեր անվտանգությունը պետք է հիմնվի լեգիտիմության հիմքերի վրա ու դրա վրա պիտի ունենանք պետական սահման։ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելն ու պաշտպանելը մեր օրակարգում է»,- հայտարարեց Փաշինյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:27 - 20 մարտի, 2024
Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա որևէ համաձայնություն քարտեզների վերաբերյալ․ վարչապետ
 |armenpress.am|

Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա որևէ համաձայնություն քարտեզների վերաբերյալ․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա որևէ համաձայնություն քարտեզների վերաբերյալ, որոնք պետք է օգտագործվեն սահմանազատման գործընթացում։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա։ Կա համաձայնություն, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Եվ կա ըմբռնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց։ Սահմանազատման գործընթացի համար նույնպես քաղաքական հիմքը պետք է լինի Ալմա Աթայի հռչակագիրը»,- ընդգծեց Փաշինյանը։ Վարչապետը պարզաբանեց, թե ինչ է նշանակում Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելը։ «Դա նշանակում է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ստեղծել, այլ նշանակում է՝ Խորհրդային Միության ամենավերջին դե-յուրե նշանակություն ունեցող սահմանները վերաարտահայտել գետնի վրա»,- եզրափակեց Փաշինյանը։
17:05 - 20 մարտի, 2024
Ստոլտենբերգին էին բերել Հայաստան, թույլ էին տալիս, որ հակառուսական հայտարարություններ անի այստեղ. Գեղամ Մանուկյան
 |news.am|

Ստոլտենբերգին էին բերել Հայաստան, թույլ էին տալիս, որ հակառուսական հայտարարություններ անի այստեղ. Գեղամ Մանուկյան |news.am|

news.am: Ստոլտենբերգին էին բերել Հայաստան, թույլ էին տալիս, որ հակառուսական հայտարարություններ անի Հայաստանում: Փոխարենը թող պահանջեին, որ զգուշացում աներ Ադրբեջանին, այլ երկրների՝ որեւէ ոտնձգություն Հայաստանի նկատմամբ կասեցնելու համար: Չարեց: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Մենք տեսել ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարների այց տարբեր տարիներին, երբ ՀՀ ղեկավարը չէր խորշում նրա ներկայությամբ նույնիսկ ամենախիստ խոսքերը ասել, հիշեք Ռամիլ Սաֆարովի  դեպքը: Հայաստանը վարում էր փոխլրացնող արտաքին քաղաքականություն, նաեւ ռազմական հարաբերություններ ուներ ՆԱՏՕ-ի հետ: Այն ժամանակ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները որեւէ կերպ թարս կամ խեթ չէին նայվում ոչ ՀԱՊԿ-ի, ոչ Ռուսաստանի կողմից: Դա էր հավասարակշիռ արտաքին հարաբերությունը, եւ ոչ թե միակողմանի, մի ռազմավարական գործընկերոջ, անվտանգային համակարգում կարեւոր դեր ունեցող գործընկերոջ հետ ամբողջությամբ փլուզել քո հարաբերությունները, փոխարենը երազային ինչ-որ բանի ակնկալիքով, որը դեռ նյութականացված չէ»,-ասաց նա: Ինչ անել հարցին էլ Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Դիմադրել, համաժողովրդական դիմադրել, ամեն մի հայրենակցով դիմադրել, քաղաքական ուժերով, խորհրդարանական ընդդիմությունով դիմադրել»:
13:20 - 20 մարտի, 2024
Նիկոլ Փաշինյանը տալու է այնքան հող, որքան անհրաժեշտ կլինի իր աթոռը պահելու համար. Աննա Մկրտչյան
 |news.am|

Նիկոլ Փաշինյանը տալու է այնքան հող, որքան անհրաժեշտ կլինի իր աթոռը պահելու համար. Աննա Մկրտչյան |news.am|

news.am: Պետք չի հույս տածել, որ Նիկոլ Փաշինյանը չի հանձնի, որովհետեւ դա սին հույս է, նույնիսկ  հանցավոր ինքնավստահության հասնող հույս է: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Նիկոլ Փաշինյանը տալու է այնքան հող և հայրենիք, որքան անհրաժեշտ կլինի աթոռը պահելու համար: Մարդու համար աքսիոման փող, իշխանություն, աթոռն է՝ իր յուր հանցավոր խմբակի հետ, և մտածել, որ ինչ-որ մի օր արթնանալու է և հասկանա, որ պետական դավաճան է՝  այդպես չի»,-ասաց նա։  Ըստ Մկրտչյանի՝ Փաշինյանը Սահմանդրությամբ վերապահված իր բոլոր պարտավորությունները որեւէ կերպ չի կատարում դիտավորությամբ, քանի որ պատասխանատվության չենթարկվելու միակ եղանակը նրա համար Հայաստանի չգոյությունն է. «Եթե չկա Սահմանադրություն, չկա իրավական համակարգ, չկա պետություն, պետական մարմիններ, որոնք պետք է պատասխանատվության ենթարկեն եւ վերջիվերջո, եթե չկա օբյեկտ, ապա դրա նկատմամբ կատարած հանցագործություններն ո՞վ պետք է պատժի: Նիկոլ Փաշինյանի հմար հայրենիքի գաղափար գոյություն չունի»,-ասաց նա: Աննա Մկրտչյանի խոսքով՝ միակ հարցի լուծումը վստահաբար ժամանակ չտալն է Նիկոլ Փաշինյանին։ «Ամեն օր ինչ-որ մի քայլ պետք է անել, որը պետք է բերի Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Վայրկյան առաջ ուզում եմ, որ այդ հարցը լուծվի, բայց նստել սպասել, կամ ինչ-որ մեկից փրկություն ակնկալել, այդպես չի լինելու: Ամեն օր պետք է գործել։ Որեւէ մեկը արդեն նրա անունը լսել չի ուզում: Ինքը մեծ եւ ուժեղ հակազդեցության արդյունքում է գնալու»,-ասաց նա: Դիտարկմանը, որ շատերը մեղադրում են նաեւ ընդդիմությանը, որ չի կարողանում հասնել իշխանափոխության, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ընդդիմությունը միակ օգտակար գործը, որ կարող է անել այս պետության համար, Նիկոլ Փաշինյանին վռնդելն է՝ իր կոնկրետ գործողություններով եւ վերացարկված նախադասություններից դուրս: Պետք է շատ կոնկրետ իմանալ՝ մենք ինչի ենք այստեղ, չտրվել կոնստրուկտիվիզմի տեսլականներին, երեւակայելի աշխատանքի պատրանքին: Այո՛, ես էլ եմ դժգոհ մեզնից, գոհ կլինեմ այն պահին, եթե էստեղ Նիկոլ Փաշինյանը չի լինի, այլ վարչապետի թեկնածուի առաջադրում կլինի»:
12:21 - 20 մարտի, 2024
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Խորհրդարանը մարտի 19-ի նիստում քննարկել է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ծովինար Վարդանյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով: Թեկնածուի կենսագրությունն ու մասնագիտական գործունեությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Հանձնաժողովի նախագահի թեկնածու Ծովինար Վարդանյանը նախ շնորհակալություն է հայտնել խմբակցությանը նման պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա մանրամասնել հանձնաժողովի գործունեության իր տեսլականը: Նրա գնահատմամբ հանձնաժողովն առանցքային դերակատարում ունի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների փոխգործակցության համատեքստում, մասնավորապես այն առումով, որ գործ ունենք երկրի թիվ մեկ քաղաքական փաստաթղթի հետ: Թեկնածուի կարծիքով խորհրդարանական երկրում այս հանձնաժողովի դերակատարությունն առավելապես կարեւոր է օրենսդիր մարմնի փոխզսպումների եւ հակակշիռների մեխանիզմի գործառույթների իրականացման համատեքստում: Նա խոսել է բյուջեի կատարողականի եւ նախագծի հաստատման շրջանում այս եւ խորհրդարանական մյուս հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին, կարեւորել ամենամյա բյուջեի մեկնարկի եւ ամփոփման միջեւ ընկած ժամանակահատվածում կատարվածը: Որպես կարեւոր ուղղություն` Ծովինար Վարդանյանը մատնանշել է ֆինանսական ոլորտը, նշել, որ հանձնաժողովը մշակում եւ հաստատում է բանկային համակարգի օրենսդրությունը` սերտորեն համագործակցելով Կենտրոնական բանկի հետ: «Կարեւոր է ֆինանսական կայունության պահպանման ծրագրերի ու բարեփոխումների իրականացման ճանապարհին մշտական ուշադրության տակ պահել քաղաքացիների շահերը եւ ապահովել հավասարակշռված լուծումներ: Այս առումով Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն իր առանձնահատուկ դերն ունի խորհրդարանում: Սպառողների իրավունքների տեսանկյունից էական նշանակություն ունի բանկային համակարգի եւ պետական կառույցների բալանսավորված աշխատանքը, մասնավորապես, այնպիսի բարեփոխումների համատեքստում, ինչպիսիք են` կանխիկի սահմանափակումը կամ եկամուտների հայտարարագրումը»,- ընդգծել է թեկնածուն: Օրենսդրական աշխատանքի համատեքստում պատգամավորն ընդգծել է հետօրենսդրական վերահսկողության գործիքի ակտիվ կիրառումը, հանձնաժողովի սերտ աշխատանքն ԱԺ բյուջետային գրասենյակի եւ Հաշվեքննիչ պալատի հետ: Շնորհավորելով հանձնաժողովի նախկին նախագահ Գեւորգ Պապոյանին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ծովինար Վարդանյանը երախտագիտություն է հայտնել նրան եւ հանձնաժողովի մյուս անդամներին մինչ այս պահը կատարած աշխատանքների համար: Թեկնածուն հանձնաժողովի աշխատանքներում ընդգծել է ներառականության ապահովման սկզբունքը, ժողովրդավարության հաստատման ճանապարհին կարեւորել ընդդիմության հետ կառուցողական աշխատաոճը, մասնագիտական քննադատությանն ականջալուր լինելն ու դրանց արդյունքում օրենքների փոփոխությունները բովանդակային առումով սրբագրված վիճակում հանրությանը ներկայացնելը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն`  մշտական հանձնաժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 60-ը: 59 կողմ ձայնով Ծովինար Վարդանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
17:31 - 19 մարտի, 2024
Չորս գյուղերը ադրբեջանական են, ՀՀ-ին են անցել 1990-ականներին, այնտեղ հայեր չկան․ ՔՊ-ական պատգամավոր  |tert.am|

Չորս գյուղերը ադրբեջանական են, ՀՀ-ին են անցել 1990-ականներին, այնտեղ հայեր չկան․ ՔՊ-ական պատգամավոր |tert.am|

tert.am: Սահմանազատումը և սահմանագծումը, որքանով ես եմ տեղյակ, պետք է իրականացվի ընդհանուր Տավուշի մարզում, ո՛չ Բաղանիսից, ո՛չ էլ Բերքաբերից չի խոսվել, որ պետք է տրվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։ Լրագրողի հարցին՝ ո՞ր գյուղերն են, որ պետք է հանձնվեն Ադրբեջանին, Ղալումյանն ասաց․ «ՀՀ-ից նման գյուղեր չկան։ Հարցը շատ նուրբ ու զգայուն է, Փաշինյանը սահմանի բնակիչների հետ երկար հանդիպել ու ներկայացրել է իրավիճակը։ Գյուղերի պատկանելու կամ չպատկանելու հարցի պատասխանը տալու է սահմանազատող հանձնաժողովը՝ քարտեզների ու համատեղ աշխատանքի հիման վրա։  ՀՀ 29․800-ից որևէ տարածք չի հանձնվելու, այս գյուղերի պատկանելությունը իմ համարելով չի ու բացարձակ նշանակություն չունի, թե ում տիրապետության տակ է, կա միջազգային իրավունք։ Ադրբեջանի տիրապետության տակ էլ բազմաթիվ հայկական հողեր կան։ Նշված գյուղերը փաստացի ադրբեջանական բնակեցված գյուղեր են եղել, իսկ այն 31 գյուղերը, որոնց մասին Փաշինյանն է խոսում, հանդամասեր են, խոտհարքներ են, վարելահողեր են»։ Հարցին՝ հանձնվող գյուղերի բնակիչների հարցը ինչպե՞ս է լուծվելու, Ղալումյանը ասաց․ «Այնտեղ ոչ մի հայկական բնակավայր չկա, դրանք ադրբեջանական գյուղեր են եղել, որոնք 1990-ականներին անցել են ՀՀ-ի վերահսկողության տակ, բայց այնտեղ հայեր չեն ապրում։ Համոզված չեմ, որ այնտեղ տուն կա,  եթե լինեն էլ, պետության կողմից լուծում կստանան։ Այս ամենը խաղաղության գործընթացի մի մասն է, պետք է գնալ լուծումների ու այդ հարցը մեկընդմիշտ լուծել»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:43 - 19 մարտի, 2024
«Ֆլայ Արնայի» լիցենզիան կասեցված է, եթե ընկերությունը չունի օդանավ, լիցենզիան մինչեւ վեց ամսով կասեցվում է, մինչեւ օդանավ ներգրավելը»․ ՏԿԵ փոխնախարար |aravot.am|

«Ֆլայ Արնայի» լիցենզիան կասեցված է, եթե ընկերությունը չունի օդանավ, լիցենզիան մինչեւ վեց ամսով կասեցվում է, մինչեւ օդանավ ներգրավելը»․ ՏԿԵ փոխնախարար |aravot.am|

aravot.am: ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարցրեց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին․ «Ի վերջո կասե՞ք՝ «Ֆլայ Արնան» ի՞նչ եղավ, փակվեց, չփակվեց, լիցենզիան ավարտվե՞ց, թե՞ չավարտվեց։ Եվ արդյոք վերլուծություն ունե՞ք, թե ինչն է պատճառը, որ այդ ավիաընկերությունն այլեւս չի գործում»։ Փոխնախարարն ասաց․ «Այս պահի դրությամբ «Ֆլայ Արնայի» լիցենզիան կասեցված է։ Մեր օրենսդրության եւ կարգերի համաձայն՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչեւ վեց ամիս ժամկետով կասեցվում է, մինչեւ համապատասխան օդանավ ներգրավելը» Նրա խոսքով՝ եթե վեց ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավվի, ապա լիցենզիայի գործունեությունը կդադարեցվի։ «Հարցն ուսումնասիրվում է, եւ ավելի հստակ տեղեկատվություն լինելու պարագայում, մենք կտեղեկացնենք ձեզ։ Գլխավոր խնդիրը ֆինանսական է, ֆինանսական պատճառներով է»։ «Կխնդրեմ, եթե այդ վերլուծությունը լինի, հնարավորինս հրապարակային լինի, որ հանրությունն էլ տեսնի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ընկերությունը հիմնվել էր, այդ թվում՝ մեր քաղաքացիների գումարներով»- ասաց Սիսակ Գաբրիելյանը։
11:12 - 19 մարտի, 2024
Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը |armenpress.am|

Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Մարտի 19-ին մեկնարկող նիստերի օրակարգում ընդգրկված է 20 հարց: Խորհրդարանը առաջին ընթերցմամբ կքննարկի «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթեը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: Օրակարգում է նաև Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Նիստերի օրակարգում են նաև մի քանի համաձայնագրերի վավերացման հարցեր՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին եւ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծերը:
10:13 - 19 մարտի, 2024