Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Եղանակի վատթարանալուն զուգընթաց Լարսում խնդիրն ավելի կսրվի. Գնել Սանոսյան
 |1lurer.am|

Եղանակի վատթարանալուն զուգընթաց Լարսում խնդիրն ավելի կսրվի. Գնել Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: Եղանակի վատթարանալուն զուգընթաց Լարսում խնդիրն ավելի կսրվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «Լարսում մինչև ձյան գալը լուրջ դժվարություններ ունենք: Դրանք կապված են այն բանի հետ, որ հայտնի դեպքերի պատճառով ՌԴ համապատասխան ծառայությունները ստիպված են շատ ավելի մանրակրկիտ ստուգման ենթարկել մեքենաները, ինչի արդյունքում հերթեր են գոյանում, թողունակությունը պակասում է: Մենք և էկոնոմիկայի նախարարությունը ռուսաստանյան գործընկերների հետ, վրացական գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք»,- ասաց Սանոսյանը: Նախարարը նշեց, որ հիմա Լարսում թողունակության բարձրացման նոր հնարավորություններ կան՝ կետեր ավելացնելու հաշվին: Այս առումով, ըստ նախարարի, փորձում են լուծումներ գտնել: 
16:50 - 07 նոյեմբերի, 2022
ՀՀ ՏԿԵ նախարարն ու ԻԻՀ էներգետիկայի նախարարն անդրադարձել են Իրան- Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը արագ ավարտելու հարցին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու ԻԻՀ էներգետիկայի նախարարն անդրադարձել են Իրան- Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը արագ ավարտելու հարցին

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ։ Այս մասին Գնել Սանոսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Հանդիպման ժամանակ քննարկել ենք Էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Մասնավորապես, համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա մեծացնել Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով Հայաստան ներկրվող գազի և Հայաստանից հանդիպակաց արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները»,- գրել է Գնել Սանոսյանը: Երկու երկրների նախարարները քննարկել են նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում առկա ներուժը համատեղ զարգացնելու հեռանկարները։ Գնել Սանոսյանը Ալի Աքբար Մեհրաբիանին է ներկայացրել նաև Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող մեծածավալ աշխատանքները, ԱԷԿ-ի վերազինման, ինչպես նաև նոր ատոմակայան կառուցելու ծրագրերը։
17:16 - 01 նոյեմբերի, 2022
ՀՀ ՏԿԵ նախարարը և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը քննարկել են Քաջարանի թունելի կառուցման հարցը

ՀՀ ՏԿԵ նախարարը և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը քննարկել են Քաջարանի թունելի կառուցման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։   Իրանում նախարարը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։   Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։   Նախարար Սանոսյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։       Քննարկվել է նաև Քաջարանի թունելի կառուցման հարցը։   Սանոսյանն անդրադարձել է նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծավալները։     Կարևորվել է ոլորտում համագործակցությունը, կարողությունների հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։  
11:31 - 01 նոյեմբերի, 2022
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով խնդիր ենք ունեցել Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրական ցանցի հետ. ՏԿԵ նախարար

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով խնդիր ենք ունեցել Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրական ցանցի հետ. ՏԿԵ նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այսօր ԱԺ-ում ՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել են մի շարք ենթակառուցվածքներ։ «Դա մեկ տեղ չէր, երկու տեղ չէր, և դա ապացույց էր, որ այդ ենթակառուցվածքների ակնհայտ թիրախավորում կա, բայց փորձել ենք և մենք և մեր ամապատասխան ոլորտի գործընկերները դրանց արագ արձագանքել։ Դրանից ամենհրատապը, իհարկե, էլեկտրականության և գազամատակարաման վերականգնումներն է եղել, որոնք հնարավորինս արագ արվել են։ Եվ պետք է ՀԷՑ-ի և ԲԷՑ-ի գործընկերներին շնորհակալություն հայտնենք։ Մենք խնդիր ենք ունեցել Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրական ցանցի հետ, որտեղ վերականգնման հնարավորություն չկար, որովհետև հակառակորդը կրակում էր վերականգնող աշխատակազմի կամ խմբի ուղղությամբ և 10-12 ժամ խնդիր ունենալու դեպքում նույնպես հաջողվեց դա վերականգնել։ Մնացած բոլոր վերականգնումները ընթացքում իրականացվել են։ Եղել են դեպքեր, երբ մենք ստիպված ենք անվտանգությունից ելնելով մի շարք աշխատանքներ դադարեցնել, այդ թվում՝ նաև ճանապարհաշինարարական ոլորտի, բայց ի պատիվ մեր շինարարների հետագայում սկսել ենք այդ աշխատանքները և կարծում եմ՝ կարճատև դադարն ու խնդիրները պատճառ չեն հանդիսանա, որ մեր ծրագրերը կյանքի չկոչենք։ Հիմա բնականոն հունով ընթանում են և Կառավարության նպատակները, որ դրվել ենք, դրանք կյանքի կկոչվեն, կիրականացվեն»,- ասաց Սանոսյանը։ 
17:54 - 26 հոկտեմբերի, 2022
Հայաստանում աննախադեպ ծավալի շինարարություն է ընթանում. Փաշինյան


 |armenpress.am|

Հայաստանում աննախադեպ ծավալի շինարարություն է ընթանում. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի շուկայում ցեմենտի որոշակի դեֆիցիտային երևույթներ են նկատվում: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա նշանակում է, որ Հայաստանում այն ծավալի շինարարություն կա, որ շուկայում դեֆիցիտ է առաջացել և մեր տեղի արտադրողները չեն հասցնում շուկային մատակարարել: Դրա համար հոկտեմբերի 10-ից ցեմենտի համար գործող  ներմուծման տուրքը իջեցվել է: Հույս ունենք, որ սրանով խնդիրը կլուծվի: Սա մի կողմից լավ է այն առումով, որ շատ մեծ ծավալի շինարարություն է տեղի ունենում երկրում, մյուս կողմից էլ լավ չէ, որ կարող է դրա պատճառով շինարարությունը դանդաղել»,-նշեց վարչապետը՝ հորդորելով, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովը ուշադիր լինի  գերշահույթ ստանալու ախորժակները որոշակիորեն զսպելու համար: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հավելեց, որ դեֆիցիտ կա ոչ միայն շինանյութի հետ կապված, այլև շինարարական ընկերությունների և աշխատակիցների: «Մենք անընդհատ փորձում ենք լավարկել գնումների ոլորտը»,- հավելեց Սանոսյանը: Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ Հայաստանում գործազրկությունը չի վերացել՝ հույս հայտնելով,  որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ակտիվ կլինի, որպեսզի պոտենցիալ աշխատանք փնտրողներին կապի պոտենցիալ գործատուների հետ:
14:01 - 20 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները կներկայացվեն Ճապոնիայի կառավարությանը. Մասանորի Ֆուկուշիման՝ Գնել Սանոսյանին

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները կներկայացվեն Ճապոնիայի կառավարությանը. Մասանորի Ֆուկուշիման՝ Գնել Սանոսյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Նախարարության լրատվական վարչությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել սեպտեմբերի 29-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Վարդենիս այցելության և Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքներին տեղում ծանոթանալու համար։ «Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը ոչ միայն Վարդենիս կատարած այցին, այլև, առհասարակ, գնահատում ենք Ձեր ակտիվ գործունեությունը Հայաստանում և ձեր հասցեական գնահատականները»,- ասել է նախարարը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարարը կարևորել է երկու երկրների միջև օդային կանոնավոր չվերթերի անհրաժեշտությունը, որը կնպաստի նաև այլ ոլորտների զարգացմանը։  Մասանորի Ֆուկուշիման իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին Գեղարքունիքի մարզ շրջայց կազմակերպելու համար, ինչը իրենց հնարավորություն է տվել տեղում ծանոթանալ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին, որոնք իրենք պատրաստվում են ներկայացնել իրենց կառավարությանը։ Դեսպանը նկատել է, որ երկու երկրների միջև առկա են բարեկամական լավ հարաբերություններ, բայցև առկա է չօգտագործված մեծ պոտենցիալ՝ բիզնեսի, առևտրի ոլորտում, որը պետք է անպայման իրացնել։ «Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է։ Հայաստանը շատ ժողովրդավար երկիր է։ Ճապոնիայի կառավարությունը պատրաստ է շարունակել տարբեր տեսակի աջակցություն տրամադրել Հայաստանին։ Ես՝ որպես Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, կուզենայի իմ բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի ավելի զարգացնեմ մեր երկու երկրների հարաբերությունները»,- ընդգծել է դեսպանը։ 
13:19 - 10 հոկտեմբերի, 2022
Կառավարությունը 508 միլիոն դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար

 |armenpress.am|

Կառավարությունը 508 միլիոն դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարություն 508 միլիոն դրամ կհատկացնի 20 բնակավայրերում 21 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության հոկտեմբերի 6-ի հերթական նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Նախագիծը վերաբերվում է համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար գումար տրամադրելուն: Այս նախագծով առաջարկվում ենք 508 միլիոն դրամ տրամադրել 20 բնակավայրերում 21 ծրագրերի համար: Ընդհանուր առմամբ, դա վերաբերվում է 7 մարզերի՝ Արագածոտնի մարզի երեք ծրագրի համար 28 միլիոն դրամ կհատկացվի, Արարատի մարզի երկու ծրագրի համար՝ 31 միլիոն դրամ, Արմավիրի մարզի մեկ ծրագրի համար՝ 6 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի յոթ ծրագրերի համար՝ 168 միլիոն դրամ, Լոռու մարզի հինգ ծրագրերի համար՝ 107 միլիոն դրամ, Կոտայքի մարզի երկու ծրագրի համար՝ 74 միլիոն դրամ և Շիրակի մարզ մեկ ծրագիր՝ 32 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը: Նախարարի խոսքով՝ ֆինանսավորում կիրականացվի նաև Կառավարության կողմից արդեն իսկ հաստատված ծրագրերի իրականացման համար:
11:41 - 06 հոկտեմբերի, 2022
Թշնամին միտումնավոր է թիրախավորել մեր քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակավայրերը. ՏԿԵ նախարար

Թշնամին միտումնավոր է թիրախավորել մեր քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակավայրերը. ՏԿԵ նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական հիմնարկների ղեկավարների, ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է շրջայց Գեղարքունիքի մարզի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով տուժած մի քանի բնակավայրեր։   Դիվանագետները ՏԿԵ նախարարի, մարզպետի, համայնքապետների ուղեկցությամբ նախ եղել են Սոթք, ապա Կութ բնակավայրերում։ Նախարարը տեղում դիվանագետներին է ներկայացրել հակառակորդի կողմից միտումնավոր թիրախավորված քաղաքացիական ենթակառուցվածքների վնասները։   Սոթք և Կութ բնակավայրերում թիրախավորվել և ռմբակոծվել են դպրոցները, մանկապարտեզները, համայնքապետարանի շենքերը, բուժկետը, 190-ից ավելի տներ, որոնցից մոտ 50-60-ը՝ ամբողջությամբ, օժանդակ շինություններ, տեխնիկա, ավտոմեքենաներ։   «Այն, ինչին մենք ականատես եղանք շրջայցի ժամանակ, ակնհայտ է դարձնում, որ թշնամին միտումնավոր է թիրախավորել է մեր քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակավայրերը։ Դա է փաստում նաև քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի և վիրավորների թիվը»,- ընդգծել է նախարարը։   Երկու բնակավայրում շրջայցից և փաստերն արձանագրելուց հետո արդեն Վարդենիս համայնքում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի, ԱԳՆ ներկայացուցչի մասնակցությամբ տեղի է ունեցել հարցուպատասխան։   ԳՇ պետի տեղակալը դիվանագետներին է ներկայացրել ստեղծված իրավիճակը և ադրբեջանական կողմի վայրագությունները՝ մասնավորապես հայ կին զինծառայողների մարմինները ծայրահեղ դաժանությամբ խոշտանգելու փաստեր։ Տեղի է ունեցել հարցուպատասխան։   Նախարարը շնորհակալություն է հայտնել դիվանագետներին նախաձեռնությանն արձագանքելու և շրջայցին մասնակցելու համար:   «Մենք այս օրերին տեսել ենք ոչ միայն ձեր բարեկամական աջակցությունը, այլև լսել ենք ձեր թիրախային գնահատականը ագրեսորի նկատմամբ։ Կարծում ենք, որ համատեղ աշխատանքը շարունակական կլինի, որպեսզի նրանք դուրս գան մեր սուվերեն տարածքից, և տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»,- ասել է նախարարը։
12:29 - 30 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են նաեւ Հայաստանից Իրան տանող բարձավոլտ էլեկտրագծերը․ Սանոսյան
 |news.am|

Ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են նաեւ Հայաստանից Իրան տանող բարձավոլտ էլեկտրագծերը․ Սանոսյան |news.am|

news.am: Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են նաեւ Հայաստանից Իրան տանող բարձավոլտ էլեկտրագծերը։ Այս մասին Սյունիք այցելած Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նա հայտնեց, որ ՀՀ–ն բավական էլեկտրաէներգիա է արտահանում դեպի Իրան։ «Սկզբից կարող է թվալ, որ պատահաբար է այն հրթիռակոծվել, սակայն 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։ Ամեն անգամ, երբ փորձում էին վերականգնել էլեկտրագծերը, մեր մասնագետները կրակահերթի տակ էին հայտնվում եւ կրկին վերադառնում։ Ավելցուկ հոսանք ունենալու պատճառով ստիպված եղանք ատոմակայանի հզորությունն իջեցնել եւ կիսով չափ այն աշխատեցնել, ինչպես նաեւ Երեւանի ՋԷԿ-ն ու մի շարք այլ էլեկտրակայաններ»,-ասաց Սանոսյանը։ Նրա խոսքով` դիտավորյալ խախտվել է Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը։ Սա, ըստ նախարարի, տիպիկ նկարագրում է, որ հստակ թիրախավորվում էին քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սանոսյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել էին նաեւ Կեչուտի ջրամբարը, սակայն, բարեբախտաբար, վնասներ չկան, քանի որ արկերը հայտնվել էին ջրամբարի մեջ։ 
19:35 - 29 սեպտեմբերի, 2022
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ

 |armenpress.am|

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց կներկայացվեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերը թիրախավորելու հետևանքները: Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին դիմավորեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նախատեսվում է այցելություն մարզի Կութ համայնք։ Այնուհետև Վարդենիսում բացման խոսքով հանդես կգա ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, իսկ մարզում իրավիճակը կներկայացնեն մարզպետ Կարեն Սարգսյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ինչին  կհաջորդի դիվանագետների և լրատվամիջոցների հետ հարց ու պատասխանը։
15:46 - 29 սեպտեմբերի, 2022
Գործադիրը գումար հատկացրեց 4 ճանապարհահատվածի շինարարության համար
 |1lurer.am|

Գործադիրը գումար հատկացրեց 4 ճանապարհահատվածի շինարարության համար |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն առաջարկում է «2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում կատարել վերաբաշխում և փոփոխություններ՝ մոտ 3 միլիարդ 61 միլիոն դրամ հատկացնելով 4 ճանապարհահատվածների համար, որոնց ընդհանուր երկարությունը 34 կմ է:   «Մեկը Տաթև-Աղվանի հայտնի ճանապարհի 3 կտորներից մեկն է, որտեղ, հասկանալի պատճառներով, որոշում է կայացվել տեղադրել երրորդ շերտ, որպեսզի ճանապարհը կարողանա ծառայել նաև բեռնատար մեքենաներին: Մյուս հատվածը վերաբերում է Տաթև-Աղվանիին. Վերին Խոտանան գյուղի հատվածում մենք շրջանցիկ ճանապարհ ենք կառուցում: Մյուսը Քաջարանից դեպի Մեղրի հատվածն է: Հիմնանորոգման աշխատանքներն  այս տարի կավարտվեն: Չորրորդը Տավուշի մարզում 1.7 կմ-ոց հատված է»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նախարարի խոսքով՝ 3 միլիարդ 61 միլիոնից 45 միլիոնը տեխնիկական հսկողության համար է, մնացածը՝ շինարարության:
12:44 - 29 սեպտեմբերի, 2022
Կարևորվել է ՀՀ-ի ու Իսպանիայի միջև կայուն ավիացիոն կապի հաստատումը. հանդիպել են Գնել Սանոսյանն ու դեսպանը

Կարևորվել է ՀՀ-ի ու Իսպանիայի միջև կայուն ավիացիոն կապի հաստատումը. հանդիպել են Գնել Սանոսյանն ու դեսպանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանը։ ՏԿԵ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հայաստանյան գործունեության ընթացքում։ Նախարարն ընդգծել է Իսպանիայի հետ հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը։ Դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսն իր հերթին կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարարը կարևորել է ՀՀ մարզերի ու քաղաքների և Իսպանիայի քաղաքաների միջև համագործակցությունը, ինչպես նաև ՀՀ-ի ու Իսպանիայի միջև կայուն ավիացիոն կապի հաստատումը։
11:52 - 26 սեպտեմբերի, 2022
Գնել Սանոսյանն այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, ծանոթացել Ադրբեջանի հասցրած վնասներին

Գնել Սանոսյանն այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, ծանոթացել Ադրբեջանի հասցրած վնասներին

Հ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ և այսօր այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր։   Նախարարությունից հայտնում են, որ Սանոսյանը տեղում ծանոթացել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին, հանդիպել է մարզպետներին, համայնքապետերին։ Տեղում քննարկվել են ստեղծված վիճակը, անելիքները և այլ կազմակերպչական հարցեր։ Քննարկվել են հրետակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքները հնարավորինս արագ վերականգնելու վերաբերյալ հարցեր։       Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հրետակոծության արդյունքում ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերիի տարբեր համայնքներում նախնական տվյալներով վնասվել է 192 բնակելի տուն, որից մոտ 60-ը վնասվել են գրեթե ամբողջությամբ, 3 բնակավայրում (Սոթք, Կութ և ք․ Ջերմուկ) վնասվել են վարչական շենքեր և ենթակառուցվածքներ, վնասվել են օժանդակ կառույցներ, հրդեհվել է 40 հա խոտհարք, 10 հա գարու և 70 հա ցորենի արտեր։ 7 բնակավայրում վնասվել է քաղաքացիների անձնական օգտագործման 3 մեքենա, 2 գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության 2 մեքենա։       Սիսիան, Կապան, Տեղ, Վարդենիս համայնքներում վնասվել են էլեկտրամատակարարման գծերը, Վաղատուր բնակավայրը սպասարկող գազատարը։ Վնասվել են նաև Ջերմուկ համայնքի 3 հյուրատուն, 1 առողջարան, ճոպանուղի։ Կեչուտի ջրամբարի մեջ 2 արկ է ընկել, սակայն վնաս չի հասցրել։   Առկա են բազմաթիվ այլ վնասներ, որոնք այս պահին գույքագրվում են։
18:24 - 16 սեպտեմբերի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը մարզպետներին հանձնարարել է մշտադիտարկել պետբյուջեի միջոցներով համայնքներում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մաթևոսյանը մարզպետներին հանձնարարել է մշտադիտարկել պետբյուջեի միջոցներով համայնքներում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի ութին տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու մարզպետները։ Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ օրակարգային հարցերի շարքում եղել է մարզերում ընթացող ինչպես սուբվենցիոն, այնպես էլ պետական բյուջեի միջոցներով համայնքներում իրականացվող ծրագրերը ստուգայցերի միջոցով մշտադիտարկելու հարցը։ Այդ համատեքստում փոխվարչապետը հանձնարարել է հատկապես ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները և ընթացքում անդրադառնալ արձանագրված թերությունների շտկմանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզերի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաև գյուղատնտեսական սեզոնի ընթացքում հատկապես մթերումների հետ կապված խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր։ Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և մարզպետներին հանձնարարել պատշաճ իրականացնել օրենքով վերապահված իրենց լիազորությունները։  
10:14 - 09 սեպտեմբերի, 2022