Հայաստանում աննախադեպ ծավալի շինարարություն է ընթանում. Փաշինյան


 |armenpress.am|
14:01 - 20 հոկտեմբերի, 2022

Հայաստանում աննախադեպ ծավալի շինարարություն է ընթանում. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի շուկայում ցեմենտի որոշակի դեֆիցիտային երևույթներ են նկատվում: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ Հայաստանում այն ծավալի շինարարություն կա, որ շուկայում դեֆիցիտ է առաջացել և մեր տեղի արտադրողները չեն հասցնում շուկային մատակարարել: Դրա համար հոկտեմբերի 10-ից ցեմենտի համար գործող  ներմուծման տուրքը իջեցվել է: Հույս ունենք, որ սրանով խնդիրը կլուծվի: Սա մի կողմից լավ է այն առումով, որ շատ մեծ ծավալի շինարարություն է տեղի ունենում երկրում, մյուս կողմից էլ լավ չէ, որ կարող է դրա պատճառով շինարարությունը դանդաղել»,-նշեց վարչապետը՝ հորդորելով, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովը ուշադիր լինի  գերշահույթ ստանալու ախորժակները որոշակիորեն զսպելու համար:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հավելեց, որ դեֆիցիտ կա ոչ միայն շինանյութի հետ կապված, այլև շինարարական ընկերությունների և աշխատակիցների: «Մենք անընդհատ փորձում ենք լավարկել գնումների ոլորտը»,- հավելեց Սանոսյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ Հայաստանում գործազրկությունը չի վերացել՝ հույս հայտնելով,  որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ակտիվ կլինի, որպեսզի պոտենցիալ աշխատանք փնտրողներին կապի պոտենցիալ գործատուների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել