Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Մենք կողմնակից ենք Հայաստանի ուժեղացմանը և հզորացմանը. Թեհրանի դեսպանը՝ ՀՀ-ի գնած սպառազինությունների՝ Իրանի տարածքով տարանցման մասին հարցին ի պատասխան
 |factor.am|

Մենք կողմնակից ենք Հայաստանի ուժեղացմանը և հզորացմանը. Թեհրանի դեսպանը՝ ՀՀ-ի գնած սպառազինությունների՝ Իրանի տարածքով տարանցման մասին հարցին ի պատասխան |factor.am|

factor.am: ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին այսօր հանդիպել է հայ փորձագետների հետ, նաև պատասխանել լրագրողների հարցերին։ «Մենք կողմնակից ենք Հայաստանի ուժեղացմանը և հզորացմանը»,- նշեց դեսպանը՝ ի պատասխան Factor TV-ի հարցի, թե ինչպես է Թեհրանը վերաբերվում Իրանի տարածքով զենքի տարանցման խնդրին՝ հաշվի առնելով հայ-իրանական բարեկամական հարաբերությունները և այն, որ Հայաստանը սպառազինությունների ձեռքբերման պայմանագրեր ունի Հնդկաստանի հետ։ Դեսպան Սոբհանին նաև ընդգծեց՝ Իրանի կառավարությունը գտնում է, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը կնպաստի խաղաղության և անվտանգության հաստատմանը։ «Այս շրջանակում ցանկացված օգնություն, որ անհրաժեշտ կլինի Հայաստանին և կնպաստի Հայաստանում խաղաղություն և կայունություն հաստատաելուն, պատրաստ ենք օգնել»,- ասաց դեսպանը։ Դեսպանն «ասեկոսե» գնահատեց տեղեկությունները թե տարանցման դիմաց Թեհրանը ցանկանում է Սյունիքում ռազմական ներկայություն ունենալ։
17:36 - 06 փետրվարի, 2024
ՊԵԿ-ը Իրանից ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպք է բացահայտել

ՊԵԿ-ը Իրանից ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպք է բացահայտել

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հունվարի 15-ին Իրանից Հայաստան ցեմենտ տեղափոխած բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսակետում իրականացված մաքսային հսկողության ժամանակ, մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ հնարավոր է բեռնատարում թաքցված լինի ծխախոտ։ «Մանրակրկիտ զննման նպատակով բեռնատարն ուղեկցվել է «Հարավային տերմինալ» ՓԲԸ մաքսային հսկողության գոտի: Մաքսային զննման արդյունքում կիսակցորդի կողային ալյումինե պրոֆիլների մեջ հայտնաբերվել է 2500 տուփ ծխախոտ։ Մեկ այլ դեպքով, հունվարի 21-ին Իրանից Հայաստան մետաղական արտադրանքներ տեղափոխած վրացական հաշվառման բեռնատարի նկատմամբ իրականացված մաքսային զննման արդյունքում, կիսակցորդի գաղտնարանից և առջևի պատին ամրացված լամինատե շերտի տակից հայտնաբերվել է 1900 տուփ ծխախոտ։ 2023 թվականի ընթացքում Մեղրիի մաքսակետի աշխատակիցների կողմից 117 դեպքով հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցման և չհայտարարագրման եղանակով Իրանից ապօրինի ներմուծված ընդհանուր 56 հազար 795 տուփ ծխախոտ։ Բացի այդ՝ 4 դեպքով էլ հայտնաբերվել է Հայաստանից Իրան արտահանվող 4950 տուփ տաքացվող ծխախոտի գլանակ և 50 հատ տաքացվող ծխախոտի էլեկտրական սարք։ Վերոնշյալ դեպքերով Հարավային մաքսատուն-վարչությունում հարուցվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթներ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով։ Իրանից Հայաստան ծխախոտ ապօրինի տեղափոխելու համար կիրառվում են տարատեսակ հնարքներ և թաքցման եղանակներ, մասնավորապես՝ օգտագործվում են բեռնատարների և ավտոբուսների կառուցվածքի տարբեր հատվածներում նախապես պատրաստված գաղտնարաններ, որպես քողարկող ապրանք՝ օգտագործվում են օրինական գործունեությամբ զբաղվող տարբեր կազմակերպությունների կողմից ներմուծվող բեռները, ինչպես նաև ֆիզիկական անձինք երբեմն ծխախոտը թաքցնում են իրենց մարմնի վրա և ուղեկցող ուղեբեռներում»,- ասված է հաղորդագրության մեջ։
15:57 - 02 փետրվարի, 2024
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից ՀՀ տարածք շուրջ 13 կբ թմրամիջոցներ տեղափոխելու հերթական դեպքը

ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից ՀՀ տարածք շուրջ 13 կբ թմրամիջոցներ տեղափոխելու հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: Այսպես. Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիները ԻԻՀ քաղաքացու հետ միասին, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հունվարի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով՝ իրացնելու նպատակով ՀՀ են պատրաստվում ներկրել առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։ Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ-ի հունվարի 25-ին հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում մաքսանենգ ճանապարհով ՀՀ  է առաքվել թմրամիջոցի խմբաքանակ, որը ստացած անձինք պատրաստվել են տեղափոխել ք.Երևան: Հետագայում, հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության  աշխատակիցների կողմից: Հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է մարզային վարչության տարածք: Համապատասխան փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուրը՝ շուրջ 13 կգ տարատեսակ թմրամիջոցների նմանվող զանգվածներ
10:32 - 30 հունվարի, 2024
Ստոլտենբերգն Իրանին մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման մեջ |shantnews.am|

Ստոլտենբերգն Իրանին մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման մեջ |shantnews.am|

shantnews.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Հորդանանի և Սիրիայի հետ սահմանին ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակումը, ասել է, որ Իրանը «կապակայունացնի տարածաշրջանը»։ «Իրանը շարունակում է ապակայունացնել տարածաշրջանը, պատասխանատու է Կարմիր ծովում նավերի վրա հարձակվող ահաբեկիչներին աջակցելու համար: Իրանի վարքագիծը ցույց է տալիս, թե ինչպիսին է աշխարհն առանց կանոնների. անկանխատեսելի և վտանգավոր»,- ասել է նա: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը կիրակի երեկոյան հայտնել է, որ կիրակի օրը Սիրիա-Հորդանան սահմանին գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երեք ամերիկացի զինվոր և վիրավորվել 25-ը: Ազգային անվտանգության խորհրդի Ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ Միացյալ Նահանգները, անշուշտ, կպատասխանի Մերձավոր Արևելքում իր բանակի դեմ հարձակմանը և կընտրի դրա ժամանակն ու մեթոդը: The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է, որ ԱՄՆ զինվորականները չեն կարողացել կանխել հարձակումը Մերձավոր Արևելքում գտնվող բազայի վրա, քանի որ շփոթել են թշնամու անօդաչու թռչող սարքը սեփական անօդաչու թռչող սարքի հետ: Հրատարակության տվյալներով՝ հակառակորդի անօդաչու թռչող սարքը մոտենում էր բազային ամերիկյան անօդաչու թռչող սարքի վերադարձի հետ միաժամանակ։ Հրատարակությունը գրում է, որ միջադեպի լույսի ներքո ԱՄՆ-ը դիտարկում է Իրաքում, Սիրիայում և Իրանում «գրոհայիններին» հարվածելու հնարավորությունը, թեև պաշտոնյաները խոստովանում են, որ Իրանի տարածքի վրա հարձակումները քիչ հավանական են թվում։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իրաքում միջազգային կոալիցիան ղեկավարող ԱՄՆ բազաները, ինչպես նաև Սիրիայում ամերիկյան զորքերը պարբերաբար ենթարկվում են հարձակումների, ինչի պատասխանատվությունը ստանձնում են Իրաքում գործող զինված շիա խմբավորումները։
09:26 - 30 հունվարի, 2024
ՀՀ վարչապետը և ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ

ՀՀ վարչապետը և ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Վարչապետը կարևորել է պարոն Խարազիի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԻԻՀ նախագահի հետ պայմանավորվել են հետևողական քայլեր ձեռնարկել առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ջերմությամբ է հիշում ԻԻՀ գերագույն առաջնորդի հետ հանդիպումը և խնդրել նրան փոխանցել իր ջերմ ողջույնները: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր: Դրանք վերաբերել են քաղաքական, տնտեսական կապերին, էներգետիկայի, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում փոխգործակցությանը և համատեղ նախագծերի իրականացմանը: Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ: Վարչապետն ընդգծել է ՀՀ առանցքային մոտեցումները տվյալ հարցի շուրջ: Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում վարչապետը կարևորել է ԻԻՀ դրական դիրքորոշումը ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքների վերաբերյալ:
19:17 - 29 հունվարի, 2024
ՀՀ ԱԳ նախարարն ու ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարն ու ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին հանդիպել է ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր՝ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան: Ընդգծվել է այդ նպատակով երկու երկրների միջև էներգետիկ, ենթակառուցվածքների, տնտեսական և այլ ոլորտներում սերտ փոխգործակցության և համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու տարածաշրջանում կայունության: Օգտվելով առիթից՝ նախարար Միրզոյանը ևս մեկ անգամ ՀՀ կողմից ցավակցություն է հայտնել տարեսկզբին Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին: Նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ մոտեցումները՝ ընդգծելով ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնամխելիության և ինքնիշխանության աներկբա հարգման հրամայականը՝ նաև որպես տարածաշրջանում հարատև խաղաղության ապահովման առհավատչյա։ Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԻԻՀ դրական դիրքորոշումը ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքների վերաբերյալ:
17:28 - 29 հունվարի, 2024
Մենք կպատասխանենք ԱՄՆ ռազմակայանի դեմ գրոհին այն տեղում եւ այն ժամանակ, որը մենք կընտրենք. Պենտագոն
 |news.am|

Մենք կպատասխանենք ԱՄՆ ռազմակայանի դեմ գրոհին այն տեղում եւ այն ժամանակ, որը մենք կընտրենք. Պենտագոն |news.am|

news.am: Պենտագոնի ղեկավար Օսթին Լլոյդը հայտնել է, որ Հորդանանում ԱՄՆ ռազմակայանի դեմ գրոհն անպատասխան չի մնա։ «Ես վրդովված ու խորապես վշտացած եմ մեր երեք ամերիկացի զինծառայողների զոհվելու եւ այլ զինվորականների վիրավորվելու առիթով անցած գիշեր ԱՄՆ եւ կոալիցիայի ուժերի դեմ տեղի ունեցած հարձակման ժամանակ, որոնք տեղակայված են Հորդանանի հյուսիս-արեւելքում, սիրիական սահմանին մոտ՝ ԻԼԻՊ վերջնական ոչնչացման նպատակով»,- նշվել է Պենտագոնի ղեկավարի հայտարարությունում, տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Նա ընդգծել է, որ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ ուժերի դեմ այդ եւ այլ գրոհների պատասխանատվությունը կրում են Իրանի կողմից աջակցվող խմբավորումները։ «Եվ մենք կպատասխանենք դրանց այն տեղում եւ այն ժամանակ, որը մենք ինքներս կընտրենք։ Նախագահը եւ ես չենք հանդուրժի հարձակումներն ամերիկյան զորքերի դեմ, եւ մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները Միացյալ Նահանգների, մեր զորքերի եւ մեր շահերի պաշտպանության համար»,- ավելացրել է Օսթինը։
12:49 - 29 հունվարի, 2024
ՀՀ Կառավարությունը ջրամբարաշինության ընդարձակ ծրագիր է ներկայացրել. ՏԿԵ փոխնախարարը՝ Իրանի դեսպանին

ՀՀ Կառավարությունը ջրամբարաշինության ընդարձակ ծրագիր է ներկայացրել. ՏԿԵ փոխնախարարը՝ Իրանի դեսպանին

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ ՏԿԵ փոխնախարարը կարևորել է Իրանի հետ համագործակցության զարգացումը ճանապարհաշինության, միջմարզային համագործակցության և այլ ոլորտներում։ Տերտերյանը նշել է, որ տարիների ընթացքում ՀՀ մարզերի և Իրանի նահանգների միջև սերտ համագործակցություն է եղել և այժմ էլ այդ համագործակցությունը ներառված է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների օրակարգում։ Իրանի դեսպան Սոբհանին նշել է, որ Հայաստանը ջրային ռեսուրսների առումով հարուստ երկիր է։ Դեսպանն ընդգծել է, որ Իրանն էլ իր հերթին ջրամբարների կառուցման ոլորտում աշխարհի տաս առաջատար երկրների ցանկում է և կարող է օգտակար լինել նաև Հայաստանին։ Դեսպանը մասնավորապես հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր ունի ՀՀ ՏԿԵ նախարարությունը ջրամբարաշինության հետ կապված։ Փոխնախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը ջրամբարաշինության ընդարձակ ծրագիր է ներկայացրել, ոռոգման համակարգում ևս իրականացվում են ներդրումային ծրագրեր։ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը մանրամասնելով ՀՀ կառավարության ծրագիրը նշել է, որ խոսքը 15 նոր ջրամբարների կառուցման մասին է, սակայն դիտարկվում են նոր ջրամբարներ ևս։ 15-ից 6-ի աշխատանքներն արդեն մեկնարկել են, 3-ը ավարտական փուլում է՝ մինչև աշուն կհայտարարվեն շինարարական մրցույթներ, 9-ը դեռևս ուսումնասիրվում է։ Վաչե Տերտերյանն ամփոփելով հանդիպումը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է Իրանի հետ ջրամբարաշինության և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու շուրջ։
12:35 - 29 հունվարի, 2024
Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Պակիստան՝ կարգավորելու հարաբերությունները
 |tert.am|

Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Պակիստան՝ կարգավորելու հարաբերությունները |tert.am|

tert.am: Իրանի ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը Պակիստան է ժամանել՝ նպատակ ունենալով կարգավորել Թեհրան-Իսլամաբադ հարաբերությունները, որոնք սրվել էին անցած շաբաթ փոխադարձ հրթիռային հարվածներից հետո, գրում է ՏԱՍՍ-ը: Իրանի արտգործնախարարն Իսլամաբադ է ժամանել Պակիստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ջալիլ Աբբաս Գիլանի հրավերով: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Իրանի ԱԳՆ ղեկավարի և Պակիստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի, ինչպես նաև վարչապետի պաշտոնակատարի միջև: Առաջիկա բանակցությունների հիմնական թեման երկու երկրների հարաբերություններում լարվածության նվազեցումն է, որն առաջացել էր հունվարի 16-ին Պակիստանի տարածքում «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման երկու շտաբների վրա Իրանի զինված ուժերի հարձակման հետևանքով։ Իրանցի զինվորականների չհամաձայնեցված գործողությունները հանգեցրել էին Իսլամաբադի անմիջական արձագանքին: Պակիստանն ի պատասխան հարվածել էր Իրանի տարածքին:
11:31 - 29 հունվարի, 2024
Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները դատապարտել են Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները |1lurer.am|

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները դատապարտել են Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները |1lurer.am|

1lurer.am: Սիրիայի հարցով «Աստանայի ձևաչափով» 2024 թ. հունվարի 24-25-ը տեղի ունեցած 21-րդ միջազգային հանդիպման ավարտին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Կողմերն ընդգծել են «Աստանայի գործընթացի» առաջատար դերը Սիրիայում ճգնաժամի կայուն կարգավորման առաջմղման գործում, արձանագրել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման բացասական ազդեցությունը Սիրիայում իրավիճակի վրա: Հայտարարության համաձայն՝ կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնականությանը և տարածքային ամբողջականությանը: Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան դատապարտել են Իսրայելի բոլոր ռազմական հարձակումները Սիրիայում, ինչպես նաև ընդգծել են Սիրիային մարդասիրական օգնության շարունակական տրամադրման և ծավալների ավելացման կարևորությունը:
17:46 - 25 հունվարի, 2024
Ռայիսին և Էրդողանն ընդգծել են կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը
 |armenpress.am|

Ռայիսին և Էրդողանն ընդգծել են կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Իրանն ու Թուրքիան համատեղ հայտարարություն են տարածել, որում, ի թիվս տարբեր տարածաշրջանային և միջազգային հարցերի, ընդգծել են Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը։ Այս մասին հաղորդում է IRNA-ի կողմից հրապարակված հայտարարության տեքստը։ «Ընդգծելով կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ երկու երկրները 3+3 երկխոսության մեխանիզմը գնահատել են որպես անդամ երկրների միջև խորհրդակցությունների և կառուցողական համագործակցության հարմար հարթակ», - գրված է հայտարարության տեքստում։ Համատեղ հայտարարությունը ստորագրվել է հունվարի 24-ին Անկարայում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքներով։ Փաստաթղթում կողմերը նաև դատապարտել են Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում,  ընդգծել են երկու երկրների փոխադարձ կամքը՝ Սիրիայում խաղաղություն պահպանելու համար, իրենց աջակցությունն են հայտնել Եմենի տարածքային ամբողջականությանը, միևնույն ժամանակ շեշտել են միջազգային ջրերում, այդ թվում՝ Կարմիր ծովում նավագնացության անվտանգության կարևորությունը, ինչպես նաև Ուկրաինայում կայուն խաղաղության կոչ են արել՝ հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսության միջոցով։ Թուրքիայի նախաձեռնած տարածաշրջանային հարթակը ենթադրում է համագործակցություն Հարավային Կովկասի 3 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի և նրանց 3 հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև։ Հարթակի շրջանակներում տեղի է ունեցել երեք հանդիպում, երկուսը՝ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով, երրորդը՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը ոչ մի հանդիպման չի մասնակցել։
11:55 - 25 հունվարի, 2024
Իրանի նախագահը Էրդողանի հրավերով ժամանել է Անկարա
 |1lurer.am|

Իրանի նախագահը Էրդողանի հրավերով ժամանել է Անկարա |1lurer.am|

1lurer.am: Հունվարի 24-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ իր թուրք գործընկերոջ պաշտոնական հրավերով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Հանդիպումը սկսվել է Անկարայի նախագահական համալիրում Իսլամական Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր, մասնավորապես՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Նախատեսվում է նաև մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Բանակցություններից հետո Էրդողանն ու Ռայիսին կանցկացնեն համատեղ մամուլի ասուլիս։ Ռայիսին պաշտոնական այցով Թուրքիայում է՝ մասնակցելու Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ութերորդ նիստին։
20:22 - 24 հունվարի, 2024
Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է Մոսկվա |azatutyun.am|

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է Մոսկվա |azatutyun.am|

azatutyun.am: Երկկողմ հարաբերությունները խթանելու նպատակով՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը երեկ ժամանել է Մոսկվա, հաղորդում է իրանական MEHRգործակալությունը։ Ըստ իրանական կողմի՝ Ահմադիանը Ռուսաստանում է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով։ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ռուսաստանում Իրանի դեսպանությունը, նշում է, որ Ահմադիանի և Պատրուշևի բանակցությունների օրակարգում երկկողմ հարաբերությունների զարգացումն է, տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները, ինչպես նաև Պաղեստինի հարցը։ Ալի Ահմադիանն իր առաջին պաշտոնական այցի շրջանակներում նաև մի շարք այլ հանդիպումներ կունենա Մոսկվայում, կքննարկի երկկողմ հարաբերությունների և միջազգային համագործակցության զարգացման ու ընդլայնման հարցեր։ Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի շրջանակում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հետ։ Դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել Գազայի հատվածում հրադադարի շուտափույթ հաստատման օգտին և մտահոգություն հայտնել Կարմիր ծովում լարված իրավիճակի կապակցությամբ։
10:28 - 24 հունվարի, 2024