ԱՄՆ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները Իրաքում և Սիրիայում․ Սալիվան |factor.am|
21:56 - 04 փետրվարի, 2024

ԱՄՆ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները Իրաքում և Սիրիայում․ Սալիվան |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները Իրաքում և Սիրիայում՝ ի պատասխան նախորդ շաբաթ Հորդանանում ամերիկյան զորքերի դեմ մահացու հարձակման, կիրակի օրը ABC-ի «This Week» հաղորդաշարի շրջանակում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Եթե Իրանն ուղղակիորեն պատասխաներ Միացյալ Նահանգներին,  մեր կողմից կարժանանար արագ և ուժգին պատասխանի»,- նշել է խորհրդականը։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք ամերիկացի զինծառայող է զոհվել, 25-ը՝ վիրավորվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել