ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Ձեր մարզպետ եղած տարիներին հազարավոր կիլոմետրեր խողովակ հանեցին, ծախեցին, խոսեի՛ք․ ՔՊ-ականը՝ Արթուր Խաչատրյանին
 |tert.am|

Ձեր մարզպետ եղած տարիներին հազարավոր կիլոմետրեր խողովակ հանեցին, ծախեցին, խոսեի՛ք․ ՔՊ-ականը՝ Արթուր Խաչատրյանին |tert.am|

tert.am:  ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ կառավարությունը սխալ ուղղությամբ է գնում, ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում: «Ես երեկ հարց տվեցի՝ ինչքան ջուր է բաց թողնվել մինչեւ ոռոգման սեզոնը եւ պատասխան չստացա: Որովհետեւ ոռոգման սեզոնն սկսվում է, արդեն ջուր չկա: Ակնհայտ է, որ մինչեւ ոռոգման սեզոնի սկսվելը ջրամբարներում այնքան ջուր պետք է լինի, որ չգան եւ այստեղ քաղաքական, տնտեսական, հումանիտար խղճմտանքի առաջ չկանգնեցնեն, ասելով՝ բա որ ջուր չտանք, այդ մարդիկ ինչով են ջրելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: Ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց․ «Ես էլ կարող եմ ձեր պես էմոցիոնալ ասել՝ ջրամբարներում պետք է ջուր լիներ, դե թող լիներ»։ Հարցի քննարկումից հետո Արթուր Խաչատրյանը դարձյալ ելույթի համար ձայնի իրավունք խնդրեց, մոտենալով ամբիոնին  ասաց․  «Ափսոս, Տերտերյանը դուրս եկավ, կանչեք, ասելու բան ունեմ»։ Խաչատրյանը հայտնեց, երբ Շիրակի մարզպետ է եղել,  Կապսի ջրամբարի կառուցման համար սկսել էին աշխատանքները, բայց միայն հինգ տարի անց է պայմանագիր կնքում իշխանությունը։ Ըստ նրա՝  ջրամբարներից ոռոգման ջուր է  բաց թողնվում մինչև ոռոգման սեզոնի մեկնակը, և ջրամբարների ջուրը չի օգտագործվում միայն ոռոգման նպատակով։ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հակադարձեց ընդդիմադիր պատգամավորի պնդումներին։ «Բա Դուք եղել եք նախկին մարզպետ, ձեր ժամանակ հազարավոր կիլոմետրերի խողովակ գետնի տակից հանեցին ծախեցին, տո՛ Դուք  եք եղել, բա այդ ժամանակ հելնեիք խոսայիք, 30 տարի մի հատ ջրամբար չեք կառուցել։ Այսօր եկել ենք ջրամբար ենք կառուցում, ոռոգման ջրի ցանցեր  ենք փոխում։ Այո ձեր թողած ժառանգության համար մենք դեռ շատ ենք ձախողելու, դեռ շատ խնդիրներ ենք ունենալու։ Ամեն անգամ գալիս եք, մեկի ասածի վրա կեղտ եք բռնում։ Միայն  Ապարանի տարածաշրջանից  հազարավոր կիլոմետրերի  խողովակ հանեցին, տարան, էն գյուղապատերը, որոնք ընդդիմանում էին, բռնում, տանում, փակում էին, որ ձեն չհանեն»,- հայտարարեց պատգամավորը։ Մաթևոս Ասատրյանի խոսքով՝ Դատախազությունը պետք է սկսի ուսումնասիրություն, թե ով է խողովակները վաճառել։ «Էդ խողովակները տարել են որպես ուտիլ են հանձնել»,- եզրափակեց իշխանական պատգամավորը։
12:22 - 12 հուլիսի, 2023
Սևանա լճի մակարդակը մայիսի համեմատությամբ բարձրացել է 13 սմ-ով
 |armenpress.am|

Սևանա լճի մակարդակը մայիսի համեմատությամբ բարձրացել է 13 սմ-ով |armenpress.am|

armenpress.am: Սևանա լճի մակարդակն այս պահին 1956 սմ է, մայիսի 14-ի դրությամբ բարձրացել է 13 սմ-ով: Այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ԱԺ-ում Սևանից լրացուցիչ ջրառի վերաբերյալ նախագծի քննարկմանը: «Մայիսի 14-ի դրությամբ Սևանի մակարդակը եղել է 1943 սմ: Մենք այսօրվա դրությամբ ունենք 1956 սմ: Այսինքն՝ մայիսի 14-ից հետո Սևանի մակարդակը 13 սմ-ով բարձրացել է»,- ասաց փոխնախարարը: Այս տարի մինչև այսօր Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվել է 82.3 մլն խմ ջրառ, Արփա-Սևան թունելի համակարգով դեպի Սևան տեղափոխվել է 81.38 մլն խմ: 13 մլն խմ-ն հաշվարկային 1 սմ-ն է: «Ստացվում է, որ մենք ինչքան վերցրել ենք, այդքան ավելացրել ենք Սևանում: Եվ այդ +13 սմ-ն այլ երևույթի արդյունք է: Մի տարբերակ կարող է լինել ջրերի հոսքը, մյուսը՝ գոլորշացման ռեժիմները: Դա ուսումնասիրության այլ թեմա է: Բայց փաստ է, որ Սևանն այս պահին 13 սմ-ով բարձրացել է»,- ասաց Տերտերյանը:
11:50 - 11 հուլիսի, 2023
Սևանա լճից լրացուցիչ ջրառ կիրականացվի
 |armenpress.am|

Սևանա լճից լրացուցիչ ջրառ կիրականացվի |armenpress.am|

armenpress.am: Սևանա լճից այս տարի նախատեսվում է իրականացնել 240 մլն խոր. մետր ջրառ:  «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:  «Առաջարկվում է Սևանա լճից ջրառի 170 մլն խմ չափաքանակն ավելացնել մինչև 240 մլն խմ՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, մեր ջրամբարների լցվածությամբ և գետերի ջրատվության հիմնական ցուցանիշներով»,-ասաց Տերտերյանը: Փոխնախարարն ասաց՝ ենթադրում են, որ օգոստոսին լրացուցիչ ջրառի խնդրին անդրադառնալու կարիք կլինի, ինչով պայմանավորված էլ խնդրում են ԱԺ-ին քննարկել այս առաջարկը, որ կարողանան ոռոգման սեզոնն առանց ընդհատումների անցկացնել: Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացվել է տարբեր տարիներին, այդ թվում՝ 2008-ին, 2012-ին, 2014-ին, 2017-ին, 2018-ին և 2021-ին: Տերտերյանը ներկայացրեց նաև որոշ ցուցանիշներ՝ հիմնավորելու լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը: 2019-ի հուլիսի 10-ի դրությամբ Հրազդան գետի ջրթողությունը եղել է 12.6 խմ, 2020-ին՝ 7.6, 2021-ին՝ 4.9, 2022-ին՝ 10, իսկ 2023-ին՝ 6.6: Մինչև այսօր Սևանա լճից վերցվել է 82.3 մլն խմ, Արփա-Սևան թունելի համակարգով դեպի Սևան տեղափոխվել է 81.38 մլն խմ: 2022-ին տեղափոխվել է 148 մլն խմ: «Սա խոսում է նրա մասին, որ մենք այս տարի ունենք իսկապես ջրի լուրջ դեֆիցիտ»,-նշեց փոխնախարարը:
11:28 - 11 հուլիսի, 2023
Վարչապետին է ներկայացվել Կոտայքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերը

Վարչապետին է ներկայացվել Կոտայքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հրազդան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և պաշտոնատար այլ անձինք: Կառավարության ղեկավարին նախ զեկուցվել է մարզում իրականացված և ներկայումս ընթացքում գտնվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ: Ըստ զեկույցի, 2018-2023թթ. 356 սուբվենցիոն ծրագրերն իրականացվել և իրականացվում են հետևյալ ոլորտներում՝ բնակավայրերի փողոցների կառուցում, նորոգում, բակերի սալարկում, ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցում, նորոգում, մանկապարտեզների վերանորոգում, կառուցում և վերակառուցում, հասարակական շենքերի, այգիների պուրակների կառուցում/բարեկարգում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, փողոցային լուսավորության համակարգերի կառուցում/նորոգում, բնակավայրերի գազիֆիկացում, մեքենասարքավորումների, տեխնիկայի ձեռք բերում, գույքի ձեռք բերում /մանկապարտեզ, խաղահրապարակ, մշակույթի տուն/, վերականգնվող էներգետիկա, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում, խորքային հորերի հորատում, համայնքների գլխավոր հատակագծերի մշակում: 2022 թվականին հաստավել են 12 մլրդ դրամի սուբվենցիոն 60 ծրագրեր, որոնց աշխատանքների 80 տոկոսն ավարտվել է: 2023 թվականի համար հավանության է արժանացել 40 ծրագիր՝ 11 մլրդ 227 մլն դրամ արժեքով: Վարչապետին նաև զեկուցվել են հաշվետու տարում քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների մասին: Ըստ այդմ՝ ինքնակամ շինությունների հայտնաբերման և կանխարգելման միջոցառումների շրջանակում 92 շինություն օրինականացվել է, 121-ը օրիանականացման փուլում է, իսկ 89-ը՝ կասեցվել է: Հողօգտագործման մասով ներկայացվել է, որ հաշվետու տարում իրականացվել է 111,57 հա հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն, 15908,0 հա պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձակալություն, 282,36 հա հողերի աճուրդային եղանակով օտարում, 87,27 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի փոփոխություն: Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում իրականացվել է համայնքային ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների անձնակազմի վերապատրաստում: Ըստ 2022թ. համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականի, գույքային հարկերն անշարժ գույքից կազմում է 1 մլրդ 377,9 մլն դրամ, գույքահարկը փոխադրամիջոցների համար՝ 1 մլրդ 829,4 մլն դրամ, տեղական տուրքերը՝ 313,3 մլն դրամ, պետական տուրքերը՝ 99,2 մլն դրամ, հողի և գույքի վարձավճարը՝ 275,8 մլն դրամ, աղբահանության վճարները՝ 550,5 մլն դրամ: Վարչապետին զեկուցվել է նաև, որ ավարտական փուլում են գտնվում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները: Նշվել է, որ շինաշխատանքների 90 տոկոսն արդեն իսկ ավարտվել են: Տեղեկատվություն է ներկայացվել Քաղաքացիների սպասարկման գրասենյակների աշխատանքների մասին: Նշվել է, որ մարզի համայնքներում գործում են 9 ՔՍԳ-ներ, որոնք մատուցում են ծառայությունների շուրջ 22 տեսակ: Կրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է, որ հաշվետու տարում ուսուցիչների պարտադիր ատեստավորման շրջանակում ատեստավորվել է 789 ուսուցիչ, կամավոր ատեստավում է անցել 134 ուսուցիչ, 27 դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, 88 դպրոցում 15 հազար 430 աշակերտի տրվել է դպրոցական սնունդ, 39 հազար 909 աշակերտ օգտվել է դպրոցական բաժանորդային համակարգից, մենթոր դպրոցների քանակը 3 է, հեռավար կրթությունից օգտվում է 2 դպրոց: Պետական բյուջեի և դպրոցների միջոցներով իրականացվել են շինարարական աշխատանքներ Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում, Ջրառատի միջնակարգ դպրոցում, Հրազդանի N2 հիմնական դպրոցում, Աբովյանի N2 հիմնական դպրոցում, Բջնիի և Քանաքեռավանի միջնակարգ դպրոցներում, Աբովյանի N8 հիմնական դպրոցում: Առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է, որ խնայողությունների հաշվին իրականացվել են շուրջ 53 մլն դրամի ծրագրեր: Մասնավորապես՝ Աբովյանի ծննդատան համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, Աբովյանի բժշկական կենտրոնի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, իրականացվել են ախտաբանանատոմիական մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ, Չարենցավանի բժշկական կենտրոնի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, գույք, համակարգիչներ, վերանորոգվել է նկուղային հարկը, Նաիրի բժշկական կենտրոնի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, իրականացվել են ախտաբանանատոմիական մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ: Սոցիալական ապահովության շրջանակում մարզում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի /ԲԳՎ/ տրամադրման ծրագիրը» (68 շահառու ընտանիք), Ողջաբերդ սողանքային գոտում գտնվող բնակավայրի 5 ընտանիքի տրվել են բնակարանների գնման վկայագրեր, «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով կազմակերպվել է 6 մանկապատանեկան ճամբար (զոհված ու վիրավոր ազատամարտիկների, աշխարհազորայինների և կարիքավոր ընտանիքների 3200 երեխա): Գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքների մասով կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել վարելահողերի, արոտավայրերի, մշակաբույսերի, ջերմոցներում իրականացվող արտադրությունների մասին, նշվել է, որ մարզում առկա է 4535 հա պտղատու այգի, որից 878 հա-ն ինտենսիվ այգներ են: 155 հա-ն ունեն հակակարկտային ցանց, իսկ 376 հա-ն գործում է կաթիլային ոռոգմամբ: Նախորդ տարի մարզում պետական աջակցության ծրագրով հիմնվել է խելացի 4 անասնագոմ: Վարչապետին նաև մանրամասներ են ներկայացվել գյուղատնտեսական կենդաների, անասնապահության, ինչպես նաև մարզում գործող 21 սպանդանոցների վիճակի վերաբերյալ: Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվետու տարում իրականացվել են հետևյալ ծրագրերը՝ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցություն» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցություն» ծրագիր, «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիր, «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության» ծրագիր, «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների» ծրագիր, Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացում» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը աջակցության» ծրագիր: Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվան վերոնշյալ ծրագրերի սուբսիդավորման գումարը գերազանցել է 1 մլրդ դրամը: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ 2018-2022թթ. մարզում ծրագրեր է իրականացրել նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, մասնավորապես՝ իրականացվել են բնակավայրերի փողոցների, խմելու ջրամատակարարման համակարգերի, ջրահեռացման համակարգերի, ոռոգման համակարգերի կառուցում, նորոգում, մանկապարտեզի տանիքի վերանորոգում, պատուհանների փոխում և ջեռուցում, ձեռք են բերվել կոմունալ սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, իրականացվել են այգիների, պուրակների, ավտոկայանատեղիի կառուցում: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվել է հանրապետական և միջպետական նշանակության ավտոճանապարհներ հիմնանորոգում, միջին նորոգում, կազմակերպվել է մարզի միասնական երթուղային ցանցը սպասարկող կազմակերպության ընտրության մրցույթ: Նախորդ տարվա ընթացքում մարզում հիմնանորոգվել է 45 կմ հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհ, իսկ 47 կմ ճանապարհի վրա իրականացվել է միջին նորոգում: Վարչապետին նաև ներկայացվել է մշակույթի և սպորտի բնագավառում անցկացված միջոցառումների շրջանակում մարզային ակտիվությունը: Ըստ այդմ՝ «Սպորտլանդիա» մարզական միջոցառմանը Նոր Հաճընի 1 հիմնական դպրոցի ներկայացուցիչները զբաղեցրել են 1-ին և 3-րդ տեղերը, «Ազգային ժողովի գավաթի» խաղարկությանը Նոր Հաճընի 1 հիմնական դպրոցը զբաղեցրել է 3-րդ տեղը, «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարին մասնակցել է 12 մարզիկ, «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» 10-12-րդ դասարանցիների թիմային խճուղավազքում Գեղաշենի միջնակարգ դպրոցը զբաղեցրել է 5-րդ տեղը, «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքին մասնակցել է 14 հեծանվորդ: Վարչապետը հետաքքրրվել է վերոնշյալ ուղղություններով ընթացքի մեջ գտնվող ծրագրերից, տվել դրանք արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես, վարչապետը կարևորել է ճանապարհաշինական, դպրոցների, մանկապարտեզների կառուցման ու հիմնանորոգման մրցույթների կարգում անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը, որոնք կբացառեն անհրաժեշտ կարողություններ չունեցող ընկերությունների մասնակցությունն ու դրա հետևանքով տարբեր ծրագրերի հետաձգումը, խնդիրների առաջացումը: Վարչապետը հանձնարարել է հետևողական աշխատանքներ տանել մարզում ինտենսիվ այգիների, խելացի անասնագոմերի և գյուղատնտեսական մյուս ծրագրերի ընդլայնելու և ֆերմերին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրել: «Մեր խնդիրն է` հնարավորինս շատ տարածել տեղեկատվություն, որպեսզի մարդկանց համար ավելի լավ հնարավորություններ ստեղծենք, արտադրանքի որակը ևս բարձրանա: Պետք է աշխատել նաև Էկոնոմիկայի նախարարության հետ` ծրագրերն առավել բարելավելու նպատակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հետաքրքրվել է նաև մարզում բնակարանաշինության ներդրումային խոշոր ծրագրերի վերաբերյալ: Տեղեկացվել է, որ Աբովյանում, Զովունիում, Հրազդանում, Ծաղկաձորում, Չարենցավանում իրականացվում են բազմաբնակարան շենքի կառուցման լայնածավալ ծրագրեր:
13:09 - 10 հուլիսի, 2023
Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրեց եւս 1,62 մլրդ դրամ |news.am|

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրեց եւս 1,62 մլրդ դրամ |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստում հերթական անգամ սուբվենցիոն ծրագրերի իրկանացման համար գումար հատկացրեց: Այս անգամ դրանք վերաբերում են Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում իրականացվող ծրգրերին: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Այստեղ ծրագրեր կան եւ 2021 թվականից, եւ 2022 եւ 2023: Ընդհանուր գումարը 1 մլրդ 623 մլն դրամ է: Նաեւ այս փաթեթի շրջանակներում ունենք 20 մլն դրամ, երբ խնայողություններ են տեղի ունեցել եւ վերադարձնում ենք պետական բյուջե: Ծրագրերը 13 համայնքներում են, ընդհանուր առմամբ, 17 սուբվենցիոն ծրագիր է: Բաշխվածությունը հետեւյալն է՝ Արարատի մարզ՝ 4 ծրագիր, 385 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 4 ծրագիր, 16,5 մլն դրամ, Լոռու մարզ՝ 4 ծրագիր, 142 մլն դրամ, Կոտայքի մարզ՝ 2 ծրագիր, 656 մլն դրամ, Սյունիքի մարզ՝ 1 ծրագիր, 356 մլն դրամ, Վայոց Ձորի մարզ՝ 5 ծրագիր, 80 մլն դրամ»: Սանոսյանը հավելեց, որ այս որոշմամբ կունենանք 10,6 մլրդ դրամ, որ հունվարից սկսած կառավարությունը իր մասնաբաժինը հատկացրել է 185 սուբվենցիոն ծրագրի համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավանդույթի համաձայն մանրամասն թվարկեց այդ բոլոր ծրագրերը:
12:28 - 06 հուլիսի, 2023
Օնլայն հարթակով տաքսի ծառայությունների համար տարեկան 1 մլն դրամի տուրք է սահանվում |news.am|

Օնլայն հարթակով տաքսի ծառայությունների համար տարեկան 1 մլն դրամի տուրք է սահանվում |news.am|

news.am: Հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրորերն կարգավորված չէ. Վարորդներն իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով իրականացնում են ուղևորափոխադրումներ, որոնք չեն վերահսկվում և չեն հարկվում։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը: Ըստ Սանոսյանի՝ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում, պատվերներ են ընդունում, փոխանցում են այդ պատվերները վարորդներին, կարգավորում են իրենց հարթակների միջոցով սակագները, նույնիսկ սահմանում են պահանջներ՝ էկոնոմ դաս, բիզնես, կոմֆորտ, և փաստացի՝ այս ամենը՝ առանց իրավական հիմքի, հարկային պարտավորությունների և վերահսկողության։ «Առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակներով ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը որպես ծանուցման ենթակա գործունեություն: Առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության համար պետական տուրք տարեկան 1 միլիոն դրամի չափով: Լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագիր՝ պետական տուրք, և՛ անկանխիկի դեպքում, և՛ կանխիկի դեպքում երկու աղյուսակ ունենք: Անկանխիկի դեպքում 2024-ի սեպտեմբերի 1-ից՝ 1,5 տոկոս, 2025-ին՝ 2,5, 2026-ին՝ 4 տոկոս, իսկ կանխիկի դեպքում տոկոսներն ավելի բարձր են՝ 2, 3,5, 5; Այսպես փորձել ենք խթանել անկանխիկը: Սահմանել էլեկտրոնային հարթակով և ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառություն և էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: Սահմանել ոլորտի իրավախախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասաց Սանոսյանը: Նախարարը նաև տեղեկացրեց, որ փաթեթի շրջանակում առաջարկվում է ևս 1 փոփոխություն՝ կանոնավոր ուղևորափոխադրումների միասնական երթուղային ցանցի գործընթացն ավելի արագացնելու և բոլորը ներդրումային առումով գրավիչ դարձնելու համար միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների հարկային բեռն ենք առաջարկում թեթևացնել և հանել միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների՝ պետական տուրքի մասին պահանջը: Առաջարկվում է, որ փաթեթն ուժի մեջ մտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ բարեփոխումը կարևոր է, և հիշեցրեց, թե երբ է առաջացել ոլորտում օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը. «Մենք տեսնում էինք շուկայում ակնհայտ միտումներ, որ տաքսի ծառայությունների էլեկտրոնային հարթակները մեծ տեմպերով աճում էին, և այն ժամանակ մեր ընկալումը, մեր հեռահար նպատակն այն էր, որ, այսպես ասած, «անհատ տաքսիների հետևից չգնանք», այլ գնանք պլատֆորմների հետևից, որոնք ապահովում են աշխատանք: Երբ տեսնում ենք մի տաքսու վարորդի հետևից գնալու պարագայում նրա, ենթադրենք, 10 հազար դրամ տուրքը գանձելու համար կարող է մենք ծախսում ենք 15 հազար կամ 9800 կամ 10700 դրամ՝ զուտ վարչարակական ծախսերի առումով, և այսպես սիզիփոսյան աշխատանքի տպավորություն էր գործում: Եվ մենք շատ բարդ քննարկումներով եկել ենք, այս եզրակացությանն ենք հանգել»,- ասաց Փաշինյանը: Գործադիրը հաստատեց որոշումը։
13:15 - 22 հունիսի, 2023
Չափանիշներին չհամապատասխանող տաքսի ծառայություններին չպետք է թույլ տանք օդանավակայանի տարածքից ուղևորափոխադրումներ իրականացնել. Փաշինյան |1lurer.am|

Չափանիշներին չհամապատասխանող տաքսի ծառայություններին չպետք է թույլ տանք օդանավակայանի տարածքից ուղևորափոխադրումներ իրականացնել. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության՝ հունիսի 22-ի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց տրանսպորտի ոլորտում կայացրած 3 որոշումների մասին, որոնք էականորեն բարեփոխել են ոլորտը: Առաջին որոշումը վերաբերում է օդանավակայանում գործող տաքսի ծառայություններին, համաձայն որի՝ տարածքում պետք է գործեն միայն որոշակի ստանդարտին համապատասխանող տաքսի ծառայություններ: Երկրորդ որոշումը վերաբերում է օդանավակայանից Երևան ավտոբուսային երթուղու հիմնադրմանը: «Երկուսն էլ շատ կարևոր հարցեր են, այդ թվում՝ մեր երկրի իմիջի տեսակետից: Եվ մենք ուրախությամբ ենք արձանագրում, որ զբոսաշրջության և ուղևորափոխադրումների ոլորտում շատ մեծ զարգացումներ ունենք: Մյուս կողմից՝ պետք է այդ հարցը դիտարկել, որ օտարերկրացին Հայաստանի օդանավակայանի դռնից դուրս է գալիս և տեսնում է, որ ոչ մի հանրային ծառայություն իրեն չի առաջարկվում: Սա լուրջ պրոբլեմ է, որևէ զարգացած երկրում նման բանը նոնսենս է,  համարյա քաշքշոցի հասնող որսը տաքսիների ուղևորների համար, կներեք, անընդունելի է, որքան էլ հասկանալի է սոցիալական կամ աշխատանքի նկատառումով: Եվ այստեղ մենք ակնկալում ենք, որ մեր ծառայությունները, ոստիկանությունը, տեսչական մարմինները, ՏԿԵՆ-ը սկզբունքային աշխատանք կիրականացնեն: Ես չգիտեմ՝ արդեն մրցույթ եղե՞լ է, հաղթող եղե՞լ է տաքսիների հետ կապված, բայց մենք պետք է ամեն ինչ անենք: Ոչ թե ամեն ինչ անենք, այլ պետք է այդ սկզբունքը պահենք. չափանիշներին չհամապատասխանող տաքսի ծառայություններին չպետք է թույլ տանք օդանավակայանի տարածքից ուղևորափոխադրումներ իրականացնել»,- ասաց նա: Տրանսպորտային ոլորտին վերաբերող երրորդ նորությունն այն է, ինչ տեղի է ունեցել Վերին Լարսի անցակետում, որը, հատկապես, ըստ Փաշինյանի, կապ ունի բեռնափոխադրումների հետ: Արդյունքում՝ անցակետում թողունակությունը 11 անցուղուց դարձել է 39:
12:54 - 22 հունիսի, 2023
Երևանում չորս ուղղությամբ կկառուցվեն գազատարներ և բաշխիչ կայաններ. նախագիծ
 |1lurer.am|

Երևանում չորս ուղղությամբ կկառուցվեն գազատարներ և բաշխիչ կայաններ. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Երևանում խոշորամասշտաբ կառուցապատմամբ պայմանավորված, երբ գազասպասարկման ծավալները կտրուկ աճել են, և եղած ցանցը բավարար չէ, անհրաժեշտություն է առաջացել մայրաքաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու: Այս նպատակով ՏԿԵՆ-ը մշակել է նախագիծ, որը նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Կառավարության՝ հունիսի 16-ի նիստին: Ըստ նախարարի՝ նոր կառուցվող շենքերին զուգահեռ ավելանում է նաև նոր բաժանորդների թիվը: «Այս խնդրի կարգավորումը ոչ միայն կբերի նրան, որ այդ բաժանորդները կկարողանան համապատասխան սպասարկման ծառայություններ ունենալ, գազամատակարարում ունենալ, այլև Երևանում, կարծում ենք, էապես կփոխվի բոլորի համար գազի որակը, որովհետև ցանցն այժմ ծանրաբեռնված է, և դա ոչ միայն բերում է նրան, որ նոր բաժանորդներ չեն կարողանում միանալ, այլև որակական որոշակի ճնշումների և այլնի հետ կապված խնդիրներ կան»,- ասաց Սանոսյանը: Ըստ Գնել Սանոսյանի՝ ստեղծված իրավիճակում հիմա հաճախ Երևանում կառուցապատողները բավականին մեծ հեռավորությունից են միացնում գազամատակարարումը կառուցված նոր շենքերին, որը լրացուցիչ ծախս և ենթակառուցվածքային խնդիրներ է առաջացնում: «Առաջարկվող նախագծով հիմնականում քաղաքաշինական, տեխնիկական որոշակի լուծումներ են գտել գործընկերները, և չորս ուղղությամբ կկառուցվեն գազատարներ և համապատասխան բաշխիչ կայաններ: Դրանք կիրականացվեն փուլերով. առաջին փուլում կիրականացվի Երևանի հյուսիսարևելյան ուղղությամբ, երկրորդ փուլում՝ հարավարևմտյան ուղղությամբ, երրորդ փուլում՝ հարավային ուղղությամբ, չորրորդ փուլում՝ արևելյան ուղղությամբ: Ծրագիրը կսկսվի 2024 թվականի հունվարից և կավարտվի 2026 թվականի դեկտեմբերին»,- ասաց նախարարը: Նա նաև տեղեկացրեց, որ այսօր ընդհանուր առմամբ 490 նոր բաժանորդների հայտեր կան բազմաբնակարան շենքերից, և որ այս ծրագրով նախատեսվում է առնվազն 20 տոկոս հավելյալ հզորություն ունենալ, որպեսզի հետագա տարիներին, եթե նոր բաժանորդներ լինեն, կարողանան ավելացնել: Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սա ներդրումային միջավայրի բարելավման առումով չափազանց կարևոր հարց է: «Բախվում ենք իրավիճակների, երբ բազմաբնակարան շենքերը կառուցված են, պատրաստ են շահագործման, բայց, ըստ էության, չի ստացվում շահագործման հանձնել, որովհետև ենթակառուցվածքային պրոբլեմներ ունեն, այսինքն՝ բնական գազի, երբեմն լինում է նաև՝ էլեկտրաէներգիայի, երբեմն լինում է՝ խմելու ջրի հետ կապված»,- ընդգծեց Փաշինյանը, ապա հավելեց, որ կարևոր է, որպեսզի խողովակները տրամաբանական հեռավորության վրա լինեն նոր ստեղծվող ենթակառուցվածքներին: Փաշինյանը նաև նկատեց, որ այս խնդիրն առաջիկայում կարող է առաջանալ նաև մարզերում:
12:36 - 16 հունիսի, 2023
ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքը

ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքը

Հունիսի 15-ի ԱԺ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ նախարարը տեղեկացրել է, որ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն օրենսդրական նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Խորհրդարանն օրենքների նախագծերի փաթեթն ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը նշել է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և բացասական եզրակացություն է տրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթին: Փոխնախարարն առաջարկել է դեմ քվեարկել և ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օրենսդրական փաթեթը տեղափոխել գրավոր առաջարկների ներկայացման փուլ: Պատգամավորները դեմ են քվեարկել նախագծերի փաթեթին, ապա կողմ՝ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին: Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված, բայց չքննարկված հարցերը կքննարկվեն արտահերթ նստաշրջանում: ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքը:
22:49 - 15 հունիսի, 2023
Կառավարությունը ճանապարհաշինական աշխատանքներ կատարելու համար ՏԿԵ նախարարությանը գումար հատկացրեց
 |1lurer.am|

Կառավարությունը ճանապարհաշինական աշխատանքներ կատարելու համար ՏԿԵ նախարարությանը գումար հատկացրեց |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ ու լրացումներ, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ և գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: «Նախագծով նախատեսում ենք ֆինանսական միջոցներ հատկացնել ՏԿԵ նախարարությանը, որի շրջանակներում կիրականացվեն ճանապարհաշինական մի շարք ծրագրեր: Նախատեսում ենք ֆինանսավորել 2023-ի հիմնանորոգման ծրագրով նախատեսված մի շարք օբյեկտներ, ճանապարհահատվածներ, ինչպես նաև ֆինանսավորել որոշ ճանապարհահատվածներ, որոնք մեկնարկել էին 2022 թվականին, բայց պետք է շարունակվեն և ավարտվեն 2023 թվականին, ֆինանսավորել ճանապարհահատվածներ, որոնք ավարտվել են 2022 թվականին, ներկայումս գտնվում են շահագործման ընդունման գործընթացում, և անհրաժեշտ է կատարել հետավարտական 5 տոկոսի վճարումներ: Նախագծում ներառված հիմնանորոգվող ճանապարհների ընդհանուր երկարությունը 15.1 կմ է, որից 7.2 կմ-ը՝ միջպետական, 4 կմ-ը՝ հանրապետական և 3.9 կմ-ը տեղական նշանակության ճանապարհահատվածներ են»,- ասաց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Նախարարի տեղակալը նշեց, որ նախագծի ընդունման արդյունքում «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում ընդհանուր առմամբ առաջարկվում է ֆինանսավորել շուրջ 4 մլրդ 294 մլն 441 հազար դրամի չափով ֆինանսական միջոցներ, որից շինարարական աշխատանքների գծով կնախատեսվեն 4 մլրդ 223 մլն 775 հազար դրամի չափով ֆինանսական միջոցներ. մնացած գումարը կնախատեսվի տեխնիկական հսկողության, հեղինակային հսկողության և երեք օբյեկտների գծով նախագծեր պատվիրելու աշխատանքները ֆինանսավորելու համար: 
14:02 - 01 հունիսի, 2023
Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
 |armeniasputnik.am|

Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը։ Հոգաբարձուների խորհրդում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ԿԳՄՍ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։
16:37 - 30 մայիսի, 2023
«Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են»․ Սանոսյանը՝ անկլավների մասին

«Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են»․ Սանոսյանը՝ անկլավների մասին

Բանակցություններում անկլավների հետ կապված քննարկումներ և տարբեր սցենարներ կան։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով անկլավների վերաբերյալ հարցին։ Նա նշեց՝ ակնհայտ է, որ երբ այդ պրոցեսը հասունանա, կարևոր դերակատարում կունենան իրավական փաստաթղթերը․ «Մեկ բան ակնհայտ է, որ նման տարածքներ երկու կողմում կան, այսինքն՝ մենք նույնպես ունենք բազմաթիվ այդպիսի հատվածներ։ Ինչպես նաև ունենք 90-ականների պատերազմից հետո տարածքներ հատկապես Տավուշի մարզում, որոնք Ադրբեջանի տիրապետության տակ են։ Կարծում եմ՝ այդ ամեն ինչը մեկ ընդհանուր փաթեթի մեջ կդիտարկվի»։ Հարցին, թե ինչ տարածքների մասին է խոսքը, Սանոսյանը պատասխանեց․ «Մեր մի շարք բնակավայրերի հարակից տարածքներ են, վարչական սահմանների, որոնք խախտվել էին ժամանակին և, իհարկե, Արծվաշենը»։ Հարցին, թե հնարավո՞ր է հանձնելու տարբերակ լինի, ոչ թե փոխանակելու, Սանոսյանն արձագանքեց․ «Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են, ինչու եք գիշեր-ցերեկ հանձնելուց խոսում»,- ասում է նա։ Ինչ վերաբերում է խնդրին, որ վիճահարույց տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դեպքում հնարավոր է պետական նշանակության ճանապարհներ հայտնվեն թշնամու վերահսկողության տակ, Սանոսյանը նշեց, որ բոլոր սցենարների դեպքում կգտնեն լուծումներ, ինչպես Սյունիքում գտան լուծումներ՝ փոխարինող ճանապարհներով, այս դեպքում էլ ելքեր կմտածեն։
12:19 - 29 մայիսի, 2023
Կառավարությունն այս տարի սուբվենցիոն ծրագրերի համար մարզերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ
 |armenpress.am|

Կառավարությունն այս տարի սուբվենցիոն ծրագրերի համար մարզերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 8 մարզերի հատկացրեց 999 մլն դրամ  սուբվենցիոն 28 ծրագրերի իրականացման համար: Համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։   Նախարարը հայտնեց, որ Կառավարությունն այս տարի մազերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ «2021 թվականին այդ գումարը 4.7 մլրդ էր, 22 թվականին՝ 5.9, իսկ հիմա մոտեցել ենք 9 միլիարդի. դա նաև մեր այն որոշումների արդյունք է, որ մենք ծրագրերը մեկ տարի ավելի շուտ ենք ընդունում, ինչը բերում է նրան, որ կարողանում ենք մրցութային գործընթացները և շինարարությունն ավելի վաղ սկսել: 2023 թվականի բոլոր ծրագրերը մենք արդեն հաստատել ենք, վերջնարդյունքում ունենք 259 հայտ, որոնք կազմում են շուրջ 87 մլրդ դրամ, որից 46 մլրդ դրամը Կառավարության մասնաբաժինն է: Մենք 12 ծրագիր վերադարձրել ենք համայնքներ, մնացած 259 ծրագիրը, որոնք հաստատել ենք, դրանցից 2-ն արդեն ավարտվել է, որոնցից մեկին այսօր գումար հատկացրեցինք: 24-ում շինարարություն է, մի մասում մրցութային գործընթացներ են, 47-ում մրցութային պայմանագրերը կնքվել են, այսինքն՝ առաջիկայում կմտնեն շինարարության փուլ: Մյուսներում, որոնք մենք պայմանով էինք հաստատել, գործընկերները համապատասխան փոփոխությունները, շտկումներն են անում, որպեսզի նախապատրաստեն մրցութային գործընթացին»,- ասաց Սանոսյանը:
12:30 - 25 մայիսի, 2023
Կառավարությունը 999 մլն դրամ հատկացրեց մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
 |1lurer.am|

Կառավարությունը 999 մլն դրամ հատկացրեց մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը 8 մարզպետարանի հատկացրեց 999 մլն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: «Այս որոշումն էլ եթե հաշվենք՝ 8 մլրդ 977 մլն այս տարի արդեն Կառավարությունը հատկացրել է մարզերին և համայնքներին, որը նաև համեմատության մեջ առաջընթաց թիվ է, եթե նայենք 2021, 2022 թվականները: 2021 թվականին այդ գումարը 4.7 մլրդ էր, 22 թվականին՝ 5.9, իսկ հիմա մոտեցել ենք 9 միլիարդի. դա նաև մեր այն որոշումների արդյունք է, որ մենք ծրագրերը տեղափոխել ենք, մեկ տարի ավելի շուտ ենք ընդունում, ինչը բերում է նրան, որ կարողանում են համայնքների մրցութային գործընթացները և շինարարությունն ավելի վաղ սկսել: 2023 թվականի բոլոր ծրագրերը մենք արդեն հաստատել ենք, վերջնարդյունքում ունենք 259 հայտ, որոնք կազմում են շուրջ 87 մլրդ դրամ, որից 46 մլրդ դրամը Կառավարության մասնաբաժինն է: Մենք 12 ծրագիր վերադարձրել ենք համայնքներ, մնացած 259 ծրագիրը, որոնք հաստատել ենք, դրանցից 2-ն արդեն ավարտվել է, որոնցից մեկին այսօր գումար հատկացրինք: 24-ում շինարարություն է, մի մասում մրցութային գործընթացներ են, 47-ում մրցութային պայմանագրերը կնքվել են, այսինքն՝ առաջիկայում կմտնեն շինարարության փուլ: Մյուսներում, որոնք մենք պայմանով էինք հաստատել, գործընկերները համապատասխան փոփոխությունները, շտկումներն են անում որպեսզի նախապատրաստեն մրցութային գործընթացին»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
12:02 - 25 մայիսի, 2023
Ազգային ժողովը մերժեց ավազն ապօրինի արդյունահանելու մասին փոփոխությունների փաթեթը
 |aravot.am|

Ազգային ժողովը մերժեց ավազն ապօրինի արդյունահանելու մասին փոփոխությունների փաթեթը |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ չընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի այս նախագծին, եւ քվեարկությունից անմիջապես հետո հիմնական զեկուցողը կարող է առաջարկներով հանդես գալ, որպեսզի նախագիծը վերադառնա քննարկումների փուլ՝ առաջին ընթերցում։ Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ասաց, որ առաջարկում է նախագծերի քննարկումը վերադարձնել նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման փուլ։ Բաբկեն Թունյանը մայիսի 23-ի ԱԺ նիստում ասել էր․ «Այս փուլում, երբ ՀՀ-ում ընթանում են ծավալուն շինարարական աշխատանքներ շինանյութերի, այդ թվում` ավազի նկատմամբ պահանջարկը զգալիորեն մեծացել է: Մեծացել է նաեւ ավազն ապօրինի կերպով արդյունահանելու գայթակղությունը, ինչի հետեւանքով ոչ միայն պետական բյուջեն է վնասվում, այլեւ շրջակա միջավայրին անդառնալի վնասներ են պատճառվում: Հուսով եմ` մենք միասին կկարողանանք ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ եւ արդյունավետ հաղթահարել»,- ասել է Բաբկեն Թունյանը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատներից ավազի արդյունահանում իրականացվող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքում ընդերքօգտագործման իրավունքը լիազոր մարմնի որոշմամբ կասեցնել մինչեւ վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշումն ուժի մեջ մտնելը: Ընդ որում, ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշումը ենթակա է անհապաղ կատարման: Ըստ կառավարության՝ նախագծերի փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն ափապաշտպան արգելապատնեշների կառուցման համար գետի ավազն օգտագործելու նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
11:11 - 24 մայիսի, 2023
Գնել Սանոսյանն ու Սլովակիայի էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները

Գնել Սանոսյանն ու Սլովակիայի էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պիտեր Գերհարտի գլխավորած պատվիրակությանը։   Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից՝ հանդիպման ժամանակ քննարկվել է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։   Հաշվի առնելով, որ Սլովակիան ունի ատոմակայաններ շահագործելու մեծ փորձ՝ երկուստեք կարևորվել է միջուկային էներգետիկայի ոլորտում փորձի փոխանակումը, համապատասխան կազմակերպությունների միջև համատեղ ծրագրերի իրականացումը։   Սլովակյան ընկերությունները հրավիրվել են մասնակցելու Հայկական ԱԷԿ-ում իրականացվող աշխատանքների մրցույթներին։
13:02 - 23 մայիսի, 2023