ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն։

ՀՔԾ-ն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է։ ՀՔԾ պետն է Սասուն Խաչատրյանը։ 

Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է 10 անձ

Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է 10 անձ

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են. Գագիկ Ծառուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով, Գառնիկ Իսաղուլյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով, Սուրեն Սուրենյանցը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով, Գեղամ Մանուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Համբարձումյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով, Արա Սահակյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով, Արթուր Վանեցյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով, Էդուարդ Շարմազանովը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով, Արթուր Ղազինյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով, Իշխան Սաղաթելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: Վահագն Չախալյանը և Հրաչյա Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալներ` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:44 - 12 նոյեմբերի, 2020
Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է 10 անձ

Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է 10 անձ

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են. Գագիկ Ծառուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով, Գառնիկ Իսաղուլյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով, Սուրեն Սուրենյանցը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով, Գեղամ Մանուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Համբարձումյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով, Արա Սահակյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով, Արթուր Վանեցյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով, Էդուարդ Շարմազանովը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով, Արթուր Ղազինյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով, Իշխան Սաղաթելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: Վահագն Չախալյանը և Հրաչյա Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալներ` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:15 - 12 նոյեմբերի, 2020
Դատարանն արձանագրել է, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում առգրավումներ կատարելիս, դուռը կնիքելիս քննիչը խախտել է դատավորի իրավունքները |pastinfo.am|

Դատարանն արձանագրել է, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում առգրավումներ կատարելիս, դուռը կնիքելիս քննիչը խախտել է դատավորի իրավունքները |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ բավարարել է ՀՔԾ քննիչի կողմից Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը կնիքելու և առանց դատարանի որոշման խուզարկություն կատարելու դեմ փաստաբան Գեորգի Մելիքյանի բողոքը և արձանագրել, որ դատավորի աշխատասենյակում առգրավումներ կատարելու գործընթացում խախտվել են դատավորի իրավունքները, այդ թվում` պաշտպանական:: Դատարանը սեպտեմբերի 25-ի որոշմամբ` մասնավորապես արձանագրել է, որ ՀՔԾ ՀԿԳ քննիչը, արգելելով Դավիթ Գրիգորյանին մասնակից լինել առգրավման գործողությանը, թույլ է տվել վերջինիս արդյունավետ պաշտպանության իրավունքի խախտում. «ՀՔԾ քննիչը ՀՀ քրեական օրենսգրքով չնախատեսված գործողություն կատարելով, այն է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դուռը կնքելով՝ սահմանափակել է Դավիթ Գրիգորյանի իրավունքը մուտք գործել իր աշխատասենյակ»,-նշված է դատարանի որոշման մեջ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նաև արձանագրել է, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարվող խուզարկության կատարմանը փաստաբան Գեորգի Մելիքյանի մասնակցությունը չթույլատրելը հանգեցրել է Դավիթ Գրիգորյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի խախտմանը: Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ. մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, որպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։ Այս որոշումներից հետո Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվեցին դատավարական գործողություններ ու մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, նախկինում արձանագրել է, որ Դ. Գրիգորյանին մեղադրանքի առաջադրումն ուղեկցվել է խախտումներով, այդ թվում չի հաղթահարվել անգամ նրա գործառութային անձեռնմխելիությունը, որը մտել է օրինական ուժի մեջ: Այսինքն, գործը ենթակա էր կարճման, բայց դատախազությունն այդուհանդերձ այն ուղարկեց դատարան, որտեղ դեռեւս նախապատրաստական փուլում պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ գործի վարույթը կարճելու մասին և դատավոր Դավիթ Բալայանը, ուսումնասիրելով գործի նյութերը, հունիսի 5-ին որոշում է կայացրել վարույթը կարճելու՝ երկու հիմքով՝ դատավարական ու քրեաիրավական նորմերի խախտման համար։
11:39 - 03 նոյեմբերի, 2020
Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ

Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ

ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Վլադիմիր Օհանյանին և Արմեն Ղազարյանին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում 25.09.2020թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, այն է` խմբով երկու անձի խոշտանգելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ: Նույն օրը ձերբակալվել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տ. Ա.-ն իր և Վլադիմիր Օհանյանի կանանց միջև տեղի ունեցած անձնական բնույթի վեճը լուծելու համար նույն բաժանմունքի օպերլիազորներ Ն. Բ.-ի և Գ. Մ.-ի հետ Վ. Օհանյանին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Միաժամանակ բերման են ենթարկել այդ կապակցությամբ պարզաբանումներ պահանջած Վլադիմիր Օհանյանի ընկերոջը` Արմեն Ղազարյանին: Այնտեղ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձինք Վ. Օհանյանին ծեծի են ենթարկել օպերլիազոր Տ. Ա.-ի կնոջ հետ վիճաբանելու, իսկ Ա. Ղազարյանին՝ իրենց հայհոյելու համար պատժելու նպատակով: Նկարագրված դեպքից հետո Նոր Նորքի բաժնի պետն անհարկի միջամտել է Ա.Ղազարյանի դիմումի կապակցությամբ իրականացվող ծառայողական քննության ընթացքին, չարաշահելով իր լիազորությունները՝ կատարել վերջինիս կողմից բողոքից հրաժարվելուն ուղղված ապօրինի գործողություններ:    Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:16 - 26 սեպտեմբերի, 2020
Ծովագյուղի համայնքապետը Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ փաստաբանը մանրամասներ է հայտնում |hetq.am|

Ծովագյուղի համայնքապետը Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ փաստաբանը մանրամասներ է հայտնում |hetq.am|

hetq.am: Փաստաբաններ Լիանա Գասպարյանն ու Արմեն Ֆերոյանը հերքում են Քննչական կոմիտեի տարածած տեղեկությունը, ըստ որի՝ Ծովագյուղի համայնքապետ Վահրամ Գևորգյանը խուլիգանական դրդումներով խախտել է հասարակական կարգն ու փորձել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրել։ Նշենք, որ քիչ առաջ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ երեկ՝ սեպտեմբերի 24-ին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակիցները «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում և հարակից տարածքում անհրաժեշտ աշխատանքներ են կատարելիս եղել, երբ Ծովագյուղ համայնքի ղեկավարը, տեղեկանալով իրականացվող աշխատանքների մասին, շուրջ 30-50 անձանց հետ եկել է նշված վայր և խուլիգանական դրդումներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով` առերևույթ խոչընդոտել նրանց աշխատանքը, սպառնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցին: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝  հակահասարակական գործողությունները փորձել են դադարեցնել ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցները, սակայն միջադեպի մասնակիցներից մեկը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ բռունցքով հարվածել է Ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ համայնքի ղեկավարը հայհոյել և փորձել է հարվածել Ոստիկանության Մարտունու բաժնի պետին, ինչը կանխել են ոստիկանության ծառայողները: Լիանա Գասպարյանը պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել գյուղացիների և ոստիկանների միջև, ինչին գյուղապետ Վահրամ Գևորգյանն ընդամենը միջամտել և փորձել է հանդարտեցնել իրավիճակը։ Ոստիկանները, սակայն, ըստ Լիանա Գասպարյանի, գյուղի բնակիչների նկատմամբ բռնություն են գործադրել։ Փաստաբանի խոսքով՝ ոստիկաններից շատերը եղել են առանց համազգեստի, չեն ներկայացել, որ ոստիկան են, ինչից էլ սկսվել է վիճաբանությունը։ «Այսինքն՝ միջադեպը տեղի է ունեցել ոստիկանների գործողություների արդյունքում, և մենք դրա հետ կապված Հատուկ քննչական ծառայությունում Վահրամ Գևորգյանի անունից հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, որպեսզի պարզվեն գործի հանգամանքները, և գործը քննության տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն»,- ասաց Լիանա Գասպարյանը։ Մեր հարցին ի պատասխան Գասպարյանն ասաց, որ Գավառի ոստիկանապետի աչքը վնասելու վերաբերյալ տեղեկություն իրենք չունեն:   Շարունակությունը՝ hetq.am-ում։
18:16 - 25 սեպտեմբերի, 2020
ՀՔԾ-ն պարզաբանում է դատարանի կողմից Արթուր Ղազինյանի բողոքը բավարարելու մասին լուրերը

ՀՔԾ-ն պարզաբանում է դատարանի կողմից Արթուր Ղազինյանի բողոքը բավարարելու մասին լուրերը

ՀՔԾ-ն պարզաբանում է դատարանի կողմից Արթուր Ղազինյանի բողոքը բավարարելու մասին լուրերը: Որոշ լրատվամիջոցներ, հավատարիմ մնալով ապատեղեկատվություն տարածելու իրենց գործելաոճին, դարձյալ շարունակում են միտումնավոր ապակողմնորոշել հանրությանը ոչ հավաստի և մանիպուլյացիոն բնույթի հրապարակումներով: Մասնավորապես`«Փաստ» օրաթերթի` «Դատարանը բավարարեց Ղազինյանի բողոքը. Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրեական գործ` պաշտոնեական կեղծիքով» վերտառությամբ այսօրվա հրապարկման առնչությամբ հարկ ենք համարում հայտնել, որ 2020 թվականի սեպտեմբերի 22-ին դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտը որևէ առնչություն չունի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով կայացված` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված բողոքի հետ: Նշված բողոքը քննվում է այլ դատավորի վարույթում: Տաթևիկ Գրիգորյանի վարույթում քննվել է Ա. Ղազինյանի բողոքը իր մեկ այլ հաղորդման հիման վրա նյութեր չնախապատրաստելու վերաբերյալ: Դատարանի կողմից վարույթն իրականացնող մարմնին ընդամենը պարտավորեցվել է նախապատրաստել նյութեր` քրեական գործ հարուցելու հարցը քննարկելու համար: Այսինքն` դատարանի որոշումը վերաբերում է դիմումը քննարկելու ընթացակարգին, և նշված որոշումը Ա. Ղազինյանի հայտարարության կապակցությամբ քրեական գործ հարուցելու հիմք չէ: Այսպիսով` նման անհարմար իրավիճակներում չհայտնվելու համար վերը նշված լրատվամիջոցին խորհուրդ ենք տալիս տեղեկատվության հավաստիության վերաբերյալ նախապես պարզաբանումներ ստանալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
17:34 - 24 սեպտեմբերի, 2020
Պաշտպանը միջնորդել է համաներում կիրառել Վաչագան Ղազարյանի նկատմամբ. նա մեղադրանքը չի ընդունում |armtimes.com|

Պաշտպանը միջնորդել է համաներում կիրառել Վաչագան Ղազարյանի նկատմամբ. նա մեղադրանքը չի ընդունում |armtimes.com|

armtimes.com: Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը չի ընդունում անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքը: Վաչագան Ղազարյանի պաշտպան Մհեր Հակոբյանն ասաց, որ իր պաշտպանյալը տվել է ցուցմունք՝ ամբողջովին հերքելով մեղադրանքում նշված հանգամանքները: Սա Վաչագան Ղազարյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող այս պահին միակ գործն է. նրան եւ նրա կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին վերաբերող մեկ այլ քրեական գործ ամիսներ առաջ կարճվեց՝ հանցագործությամբ պատճառած վնասի՝ 2 միլիարդ 837 միլիոն ՀՀ դրամի փոխհատուցման հիմքով: Հանցակազմի բացակայության հիմքով կարճվել էին նաեւ Վաչագան Ղազարյանի կողմից իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործերը, ինչպես նաեւ՝ Ղազարյանի եւ նրա կնոջ կողմից «Յանս» ակումբի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքով հարուցված քրեական գործը: Վերջին քրեական գործի կարճման դեմ Արիստակեսյանը բողոք է ներկայացրելդատարան. այն դեռեւս քննության փուլում է: Վաչագան Ղազարյանի վերաբերյալ նոր քրեական գործի մասին մեր հարցերին է պատասխանել նրա պաշտպան Մհեր Հակոբյանը. - Պարո՛ն Հակոբյան, Ձեր պաշտպանյալն առհասարակ հերքե՞լ է այն հանգամանքը, որ ՊՊԾ ծառայողը աշխատանքի չի հաճախել եւ փոխարենը որպես վարորդսպասարկել է իր ընտանիքին: - Այո, նման բան չի եղել: Ես ՀՔԾ հաղորդագրությունը չեմ կարդացել, այստեղ կարեւոր է այն հանգամանքը, թե ընտանիքին սպասարկել ասելով՝ ի՞նչ նկատի ունեն. եթե նկատի ունեն, որ աշխատանքի չի հաճախել ոչ մի անգամ, ոչինչ չի արել, ապա այդպես չէ: -Այո, հաղորդագրության մեջ այդպես է նշված: -Նա հաճախել է աշխատանքի, հանձնարարություններ արել է, եւ դա միայն ցուցմունքներով չէ, պետական պահպանության տարածքներ ելումուտ է ունեցել, իսկ այնտեղ ամեն անգամ հաշվառվում է՝ երբ չի գնացել, թող ՀՔԾ-ն գնա, դրանք ուսումնասիրի: -Բայց հնարավոր համարո՞ւմ եք, որ դրան զուգահեռ որոշ դեպքերում նաեւ սպասարկած լինի ընտանիքին: -Հնարավոր է, ինչո՞ւ ոչ, ինչ-որ բան կա՞ բացառող. հիմա որ Նիկոլ Փաշինյանի վարորդը նրա կնոջը տեղ տանի, պիտի գործ հարուցվի՞: -Տվյալ դեպքում կարգավիճակները շատ տարբեր են (նշենք, որ վարչապետի կնոջն ի պաշտոնե տրամադրվում է թե վարորդ, թե պետական պահպանություն,-խմբ.): -Ի՞նչն է տարբեր, այն ժամանակ էլ են պաշտոնատար անձինք եղել: Ինչ գրված է, բացարձակ սուտ է, Վաչագան Ղազարյանը նորմալ աշխատելէ, նորմալ իր ծառայությունը կատարել է, թող մի դեպք վկայակոչեն, որ նրա ծառայության ընթացքում մի թերություն կամ անդառնալի կորուստ է եղել, նոր նման հաղորդագրություն տարածեն: -Ձեզ հայտնի՞ է՝ինչի հիման վրա է նրան մեղադրանք առաջադրվել, ի՞նչ է դրված մեղադրանքի հիմքում: - ՀՔԾ-ի մեղադրանքին այս պահին չեմ ուզում գնահատական տալ, այս պահին մենք ծանոթ ենք միայն դրան եւ մեր ցուցմունքին: -Իր դեմ ցուցմունք կա՞: -Դե, ենթադրվում է, որ կա: - Տեղյա՞կ եք, թե ում ցուցմունքն է: -Դա միայն նախաքննության ավարտից հետո կիմանանք: -Որեւէ առերեսում չի՞ եղել Ձեր պաշտպանյալի մասնակցությամբ կամ քննչական այլ գործողություններ չե՞ն եղել: -Ոչ, ոչ մի քննչական գործողություն չի եղել, մի անգամ կասկածյալ են ներգրավվել, այսօր էլ մեղադրանք են առաջադրել: Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:05 - 12 սեպտեմբերի, 2020
Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Վաչագան Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի կատարման համար, որ նա, 2008-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Ըստ մեղադրանքի` Վ. Ղազարյանը, պետական միջոցները սեփական ընտանիքի շահերին ծառայեցնելու և այդ ուղղությամբ սեփական միջոցներից լրացուցիչ ծախս չկատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսության վարորդ Ս. Ա.-ին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով հանդերձ աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ: Ս. Ա.-ն 2015-2018 թվականների ընթացքում վարորդի ծառայություններ է մատուցել Վ. Ղազարյանի կնոջը, ինչով պայմանավորված՝ հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսությունում առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական որևէ պարտականություն չի կատարել: Չնայած դրան` Պետական պահպանության ծառայությանը հատկացված միջոցներից այդ ընթացքում Ս. Ա.-ին որպես աշխատավարձ, պարգևատրում և իրային բավարարում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 9.340.677 ՀՀ դրամ, որը Վ. Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական գործով նախաքննությունը  շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:49 - 11 սեպտեմբերի, 2020
Առաքել Մովսիսյանի որդու եւ եւս երեք զինծառայողի վերաբերյալ քրեական գործը ՔԿ-ից հանձնվել է ՀՔԾ-ին |armtimes.com|

Առաքել Մովսիսյանի որդու եւ եւս երեք զինծառայողի վերաբերյալ քրեական գործը ՔԿ-ից հանձնվել է ՀՔԾ-ին |armtimes.com|

armtimes.com: ՊԲ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով անցնում են ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին եւ եւս երեք զինծառայող, ՀՀ քննչական կոմիտեից հանձնվել է Հատուկ քննչական ծառայությանը: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ քրեական գործը ընդունել են վարույթ, կատարվում է նախաքննություն: Օհանջանյանի խոսքով՝ քրեական գործը իրենց է ուղարկվել ՀՀ քրեական դատավարության 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով՝ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով: Նշենք, որ, ըստ հիշյալ հոդվածի, քննչական ենթակայության հարցը փոփոխման է ենթակա բացառապես ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ: Վահրամ Մկրտիչի Ավագյանը, ըստ ՔԿ-ի հաղորդագրության, 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու համար: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:35 - 11 սեպտեմբերի, 2020
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին եւ որդուն մեղադրանք է առաջադրվել |hetq.am|

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին եւ որդուն մեղադրանք է առաջադրվել |hetq.am|

hetq.am: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Հրանտ Դավթյանին եւ նրա որդուն՝ Արսեն Դավթյանին, առանձնապես խոշոր չափով գույքը չհայտարարագրելու հիմքով: Այս մասին հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:  Քրեական գործը հարուցվել է այս տարվա փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից մեր հետաքննությանհիման վրա: Այնուհետ քրգործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՔԾ: Հիշեցնենք, որ հայ պաշտոնյաների՝ Դուբայում ունեցած անշարժ գույքի մասին մեր հետաքննության մեջ անդրադարձել էինք ԱԺ նախկին պատգամավորներ Հրանտ Դավթյանի, Հակոբ Հակոբյանի (Ճոյտ), ֆինանսների նախկին փոխնախարար, ՊԵԿ նախկին փոխնախագահ Արթուր Աֆրիկյանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եւ նրա ընկերների, ինչպես նաեւ ՀՀ-ում Ղրղըզստանի պատվավոր հյուպատոս, հետագայում ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետ Բաբկեն Սեդրակյանի եւ նրա կնոջ ու պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Աբրահամյանի կնոջ կողմից ձեռք բերված եւ վաճառված բնակարաններին:   Քրեական գործը հարուցվել է ՔՕ 314.3 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս դրույթը սահմանում է. «Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա»: Նկատենք, որ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ տվյալ թաքցնելը քրեականացվել է 2017-ի հուլիսի 1-ից: Հրանտ Դավթյանը ԱԺ պատգամավոր է եղել 2012-2017 եւ 2018-2019 թթ.: Քանի որ վերոնշյալ օրենսդրական կետն ուժի մեջ է մտել 2017-ի հուլիսից, երբ Դավթյանն արդեն պատգամավոր չէր, հասկանալի է, որ այս պարագայում խոսքը նրա՝ 2018-2019 թթ. պատգամավոր եղած ժամանակ հայտարարագրման վերաբերյալ օրենսդրական պահանջները խախտելու մասին է: Մ. Օհանջանյանը մեզ նաեւ հայտնեց, որ թե՛ Դավթյանին, թե՛ նրա որդուն, ով եւս եղել է հայտարարատու անձ, մեղադրանքն առաջադրվել է Հայաստանում ունեցած գույքը չհայտարարագրելու հիմքով: Թե ինչ կպարզվի Դուբայում ունեցած գույքի մասով, ցույց կտա նախաքննությունը, չնայած մենք արդեն գրել ենք, որ, ըստ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (ներկայում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով), ժամանակին Դավթյանը հայտարարագրել է Դուբայի իր բնակարանը:   
15:14 - 09 սեպտեմբերի, 2020