ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում պետք է բացառվի․ՄԻՊ

Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում պետք է բացառվի․ՄԻՊ

Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում ու այն էլ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հավաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար պետք է բացառվի: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։  Հաղորդագրթյան մեջ ասվում է․ Դա նախևառաջ անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հավաքների ընթացքում ոստիկանական ծառայողներին հնարավոր լինի հստակ և անհատապես նույնականացնել: Դրանից բացի, դա Ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր որևէ տեսակի վատ վերաբերմունք թույլ չտալու երաշխիք է: Ավելին, այս պրակտիկան կարող է դժվարացնել ենթադրյալ իրավախախտների անհատականացումը վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ կամ տեղեկություններ քննելիս: Ուստի, Ոստիկանությունը պետք է գործի այնպես, որ ապահովված լինի իր գործողությունների կանխատեսելիությունը և որոշակիությունը հավաքի կամ քաղաքացիական որևէ այլ ակցիայի մասնակիցների համար: Խոսքը վերաբերում է նաև նրան, որ մարդու համար պետք է պարզ լինի ոստիկանության ծառայողի որոշակիացված հանդերձանքը: Մարդու իրավունքների պաշտպանը Ոստիկանությունից ստացել է հավաստիացում, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության ծառայողներ։ Այս երևույթը Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել էր նաև 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ մի շարք դեպքերում հանրային վայրերում հավաքներ կամ քաղաքացիական այլ ակցիաներ իրականացնելու համար ներգրավվում էին Ոստիկանության դիմակավորված ծառայողներ: Դիմակների կամ այլ հատուկ հանդերձանքի օգտագործումը կարելի է միայն հատուկ դեպքերում, որոնց անհրաժեշտությունը հիմնավորվում է կոնկրետ իրավիճակի հանգամանքներով և անհրաժեշտ է ոստիկանների անվտանգության ու իրավաչափ այլ նպատակների համար: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այսօր Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ արագ արձագանքման այցեր իրականացրած խմբերի արձանագրած արդյունքները կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումների պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին:
23:56 - 20 նոյեմբերի, 2020
Ոստիկանական բոլոր գործողություններին մասնակցել են միայն ոստիկանության ծառայողներ․ պարզաբանում

Ոստիկանական բոլոր գործողություններին մասնակցել են միայն ոստիկանության ծառայողներ․ պարզաբանում

Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանությունն իրականացրել է հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ։ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցում տարածվել են ոստիկանների լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևացող ծառայողների սև հանդերձանքի վրա առկա էր այլալեզու գրառում։ Սա ոմանց հիմք է տվել եզրակացնելու, թե, ոստիկաններից բացի, գործողություններին մասնակցել են նաև այլ անձինք ու թիկնապահներ։ Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր գործողություններին մասնակցել են միայն ոստիկանության ծառայողներ։ Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում պահպանել ռազմական դրությամբ պայմանավորված իրավական ռեժիմի կանոնները։ Բոլոր նրանք, ովքեր կդիմեն հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, ովքեր իրենց վեր կդասեն օրենքից ու հասարակությունից, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության:
22:52 - 20 նոյեմբերի, 2020
Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ երկրների իրավապահների տեսակոնֆենրանսին

Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ երկրների իրավապահների տեսակոնֆենրանսին

Նոյեմբերի 20-ին Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկման գործակալության կողմից տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվել է Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 22-րդ նիստը: Ոստիկանությունը հայտնում է, որ կոնֆերանսին մասնակցել են խորհրդի նախագահ, ստատս-քարտուղար, ՌԴ ՆԳ նախարարի տեղակալ Իգոր Զուբովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկման գործակալության տնօրեն Սայդուլլո Վոխիդզոդան, ինչպես և ՀԱՊԿ անդամ-պետությունների ՆԳՆ պատվիրակություններ: ՀՀ ոստիկանության պատվիրակությունը գլխավորել է ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Նիստի ընթացքում բանախոսները անդրադարձան խորհրդի 15-ամյա գործունեությանը: Ներկայացվել է ՀԱՊԿ անդամ-պետություններում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարն ու օպերատիվ իրավիճակը: Արա Ֆիդանյանն իր խոսքում նշել է, որ այս համատեքստում առանձնակի ուշադրության են արժանի ՀԱՊԿ անդամ-պետությունների արագ արձագանքման հավաքական ուժերի կազմի մեջ մտնող հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ «Կանալ» հակաթմրանյութային գործողության շրջանակներում անցկացվող միջազգային օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները: Ոստիկանության պետի տեղակալը վստահեցրեց, որ թմրաբիզնեսի դեմ պայքարի ՀՀ լիազոր մարմինները պատրաստակամ են հետագայում ևս ակտիվ մասնակցություն ունենալ պլանային միջոցառումների իրականացման գործում` նպաստելով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում ՀԱՊԿ անդամ-պետությունների լիազոր մարմինների համակարգող խորհրդի աշխատանքային գործունեությանը: Կառուցողական մթնոլորտում անցած տեսակոնֆերանսի ընթացքում իրավապահները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
20:54 - 20 նոյեմբերի, 2020
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աշտարակի խճուղում՝ «Վահագնի» թաղամասի մուտքի մոտ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աշտարակի խճուղում՝ «Վահագնի» թաղամասի մուտքի մոտ

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2020 թվականի նոյեմբերի 21-ին Երևան քաղաքի Աշտարակի խճուղում՝ «Վահագնի» թաղամասի մուտքի ճանապարհահատվածում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից: Փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ այսուհետ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:  
18:51 - 20 նոյեմբերի, 2020
Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 25 անձ, այդ թվում՝ Տիգրան Աբրահամյանը, Միհրան Հակոբյանը, Արա Սաղաթելյանը |armtimes.com|

Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 25 անձ, այդ թվում՝ Տիգրան Աբրահամյանը, Միհրան Հակոբյանը, Արա Սաղաթելյանը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիներն այսօր դարձյալ բողոքի ակցիա են նախաձեռնել։ «Նիկոլ, հեռացիր», «հող հանձնող» եւ այլ վանկարկումներով նրանք փակել էին Երեւանի Բաղրամյան պողոտայի երթեւեկելի մի հատված։ Ակցիայի վայրում ծառայություն իրականացնող ոստիկանները, այդ թվում՝ ոստիկանության զորքերի հատուկ նշանակություն ստորաբաժանման ծառայողները, հիշեցնելով ռազմական դրության ժամանակ հավաքների ազատության արգելքի մասին, բերման ենթարկեցին մի շարք քաղաքացիների։ Նրանց թվում են Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին գլխավոր քարտուղար–ղեկավար Արա Սաղաթելյանը, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը, քաղաքագետ Հրանտ մելիք-Շահնազարյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, «Ադեկվատ» կուսակցության մի շարք անդամներ։ Վերջինիս ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջով հայտնեց, որ նախատեսել էին արգելափակել Նախագահական նստավայրի հարակից խաչմերուկները՝ ի նշան նրա, որ Արմեն Սարգսյանը որքան էլ փորձի կառավարել տեղեկատվական հոսքերը, չի կարողանալու ազատվել պատասխանատվությունից։ Լրագրողների հետ զրույցում Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ոստիկանությունն իրավունք չուներ խոչընդոտել քաղաքացիներին իրականացնել ազատ ակցիաներ։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:27 - 20 նոյեմբերի, 2020
Հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների դիմողները կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության. ոստիկանություն

Հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների դիմողները կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ քաղաքացիներին կոչ անելով սթափության և օրինապահության: «ՀՀ ոստիկանությունը կրկին կոչում է սթափության և օրինապահության։ Զերծ մնացեք ատելություն սերմանելուն ուղղված գործողություններից, բռնության դրսևորումներից, համաքաղաքացիներին անհատապես թիրախավորելուց, մի՛ դիմեք ու մի՛ տրվեք սադրանքների։Պահանջում ենք բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները: Մեր քաղաքացիների ուշադրությունն ենք հրավիրում հատկապես որոշ անձանց կողմից փողոցները փակելու դեպքերի վրա։ Նման արարքը ոչ միայն հակաօրինական է, այլև անթույլատրելի է, երբ համավարակի պայմաններում շտապ բուժօգնության ցանկացած ուշացում կարող է կյանք արժենալ։ Ոստիկանությունը քաղաքացիների իրավունքները սահմանափակելու որևէ նպատակ չի հետապնդում, պարզապես հիշեցնենք, որ հանրապետությունը գտնվում է ռազմական դրության իրավական ռեժիմում, և գործում են հստակ սահմանափակումներ։ Մեր նպատակը հասարակական կարգի պահպանումն ու քաղաքացիների անվտանգության ապահովումն է, ինչը իրականացվելու է օրենքով մեզ վերապահված լիազորությունների ողջ ծավալով: Հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, այլ գործողությունների դիմողները կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության: ՀՀ ոստիկանությունը համագործակցության է կոչում օրինապահ քաղաքացիներին՝ համատեղ պահպանելու մեր երկրի անվտանգությունը»,- ասված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ:
18:06 - 19 նոյեմբերի, 2020
Էդմոն Մարուքյանը ոստիկանություն հաղորդում կներկայացնի՝ ստացած սպառնալիքների հարցով 

 |armenpress.am|

Էդմոն Մարուքյանը ոստիկանություն հաղորդում կներկայացնի՝ ստացած սպառնալիքների հարցով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատրաստվում է ոստիկանություն հաղորդում ներկայացնել՝ ստացած սպառնալիքների հարցով:  Մարուքյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: «Նոյեմբերի 10-ից սկսած` խայտառակ սպառնալիքներ ենք ստանում: Ես շարունակում եմ այդ սպառնալիքները ստանալ: Դրա մասին նաև իրավապահ մարմիններն են տեղեկացված»,-ասաց Մարուքյանը:  Նրա խոսքով՝ հաջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացվող ցույցի մասնակիցներից մեկը ևս սպառնացել է, թե Մարուքյանի տունը գրավելու են: «Այսօր հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու»,-նշեց խմբակցության ղեկավարն ու հավելեց, որ երեխաների, ընտանիքի անդամների համար սա լուրջ խնդիր է, հարազատները նայում և սարսափում են:
11:18 - 19 նոյեմբերի, 2020