ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Վերահաստատում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման ՀՀ պատրաստակամությունը․ Միրզոյան
 |1lurer.am|

Վերահաստատում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման ՀՀ պատրաստակամությունը․ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն առանձնազրույցից հետո հայտարարությամբ են հանդես եկել։ Միրզոյանը մասնավորապես հայտնել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը։  «Մեր այսօրվա հանդիպումը պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն  այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը և ձգտումը»,- ասել է Արարատ Միրզոյանը։ Նախարարը հայտնել է, որ Չավուշօղլուի հետ քննարկել է այս հարցի վերաբերյալ որոշ դետալներ։ «Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»,- ասել է Միրզոյանը։
13:52 - 15 փետրվարի, 2023
Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Անկարա
 |armenpress.am|

Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Անկարա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ վայրէջք կատարեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարագվորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:  ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:  Այցի շրջանակում ակնկալվում է Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի երկկողմ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան հայտարարությամբ։ Ավելի ուշ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կմեկնի աղետի հետևանքով ամենաշատ տուժած շրջաններից մեկը՝ Ադըյաման, որտեղ երկրաշարժի հաջորդ իսկ օրվանից որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում մոտ երեք տասնյակ հայ փրկարարներ։ Փետրվարի 6-ի 7,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի և դրան հաջորդած ավելի քան 100 ուժեղ հետցնցումների հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 30 հազարը։ Հայաստանը փետրվարի 11-ին և 14-ին ցամաքային սահմանով հումանիտար բեռ է ուղարկել Թուրքիա: 
12:18 - 15 փետրվարի, 2023
«Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը»․ Քըլըչը շնորհակալություն է հայտնել 100 տոննա հումանիտար օգնության համար

«Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը»․ Քըլըչը շնորհակալություն է հայտնել 100 տոննա հումանիտար օգնության համար

«Բացի 28 հոգանոց փրկարարական թիմից և տեխնիկական սարքավորումներից, երկրաշարժից անմիջապես հետո հայ ժողովրդի կողմից 5 բեռնատարներ՝ լցված 100 տոննա պարենային, դեղորայքի, ջրի և շտապ օգնության այլ փաթեթներով, անցնելով Ալիջանի սահմանային դարպասով, մեկնել են Ադըյաման։ Շնորհակալություն Հայաստան»,- թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ նշելով Ռուբեն Ռուբինյանին։ Սերդար Քըլըչը հրապարել է նաև հումանիտար օգնությամբ լցված բեռնատարների լուսանկարներ և արձագանքել ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի գրառմանը՝ նշելով․ «Շնորհակալություն սիրելի Վահան Կոսնտանյան և Ռուբեն Ռուբինյան՝ ձեր ջանքերի համար, որ սա հնարավոր դարձրիք։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը՝ օգնելու մեղմել երկրաշարժից տուժած շրջանում մեր ժողովրդի տառապանքները»։ Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։
13:44 - 11 փետրվարի, 2023
Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա. ԱԳՆ

Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա. ԱԳՆ

Հայաստանը այսօր հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Հումանիտար օգնության բեռնատարները հատել են սահմանային Մարգարայի կամուրջը և շարժվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։  ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը իր հերթին թվիթերյան էջում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է հումանիտար օգնությամբ բեռնված մեքենան անցնում Մարգարայի կամրջով: Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից Սիրիա է մեկնել 29, Թուրքիա՝ 27 փրկարար:    
10:06 - 11 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը: Հիշեցնենք, որ այս ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Հայաստանում է։ Խովաևի հետ հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 
16:59 - 10 փետրվարի, 2023
Ադրբեջանի կողմից իր ԶՈՒ-ի ռազմական հանցագործությունները հետաքննելու հայտարարությունը կեղծիք էր. ՀՀ ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ի մանդատակիրների նամակի մասին
 |armenpress.am|

Ադրբեջանի կողմից իր ԶՈՒ-ի ռազմական հանցագործությունները հետաքննելու հայտարարությունը կեղծիք էր. ՀՀ ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ի մանդատակիրների նամակի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՄԱԿ-ի մանդատակիրների կողմից Ադրբեջանին ուղղված նամակին, որով Ադրբեջանի կառավարությունից պահանջվում է բացատրություններ ներկայացնել Հայաստանի դեմ հարձակման ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին պատասխանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Հարց. ՄԱԿ մանդատակիրների կողմից վերջերս հրապարակվել է Ադրբեջանին ուղղված նամակը, որը Ադրբեջանի կառավարությունից պահանջում է բացատրություններ ներկայացնել 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կատարված պատերազմական հանցագործությունների դեպքերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվում նաև 2020թ.-ի նոյեմբերին կրակի դադարից հետո ռազմագերիների ազատ չարձակման հարցին: Ադրբեջանը, սակայն նախատեսված ժամանակահատվածում որևէ կերպ չի արձագանքել ՄԱԿ մանդատակիրներին: Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս առումով: Պատասխան. Մենք բազմիցս բարձրաձայնել ենք Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատշաճ միջազգային հետաքննության անհարժեշտության մասին և պահանջել հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկել, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։ Նամակ-պահանջագրում ՄԱԿ մանդատակիրները խորը մտահոգություն են հայտնում տեղի ունեցածի վերաբերյալ և Ադրբեջանին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դադարեցնելու նման խախտումները, կանխարգելելու դրանց կրկնությունը և ապահովելու ցանկացած անձի կամ անձանց պատիժը, որոնք պատասխանատու են այս հանցագործությունների կատարման համար։ Կհիշեք, որ միջազգային հանրության զայրույթը մեղմելու և ուշադրությունը շեղելու նպատակով Ադրբեջանը անցած տարվա աշնանը հայտարարեց իր ԶՈՒ կատարած պատերազմական հանցագործությունների կապակցությամբ հետաքննություն սկսելու մասին: Ինչպես ցույց է տալիս ՄԱԿ-ի մանդատակիրների պահանջագիր-նամակի անտեսումը, այդ այսպես կոչված հետաքննությունը ընդամենը կեղծիք էր՝ խնդիրը կոծկելու նպատակով: ՄԱԿ-ի մանդատակիրները պատասխան չեն ստացել նաև 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում անօրինական պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև բռնի անհետացումների դեպքերի վերաբերյալ իրենց հարցադրումներին: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը՝ լինելով մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի անդամ, կոպտորեն խախտում է դրանք, հաշվի չի առնում ՄԱԿ-ի մարմինների կողմից իրեն տրված հանձնարարականները և չի համագործակցում ՄԱԿ մարդու իրավունքների ապահովումը վերահսկող այնպիսի կարևոր մարմինների հետ, ինչպիսիք են մանդատակիրները (հատուկ զեկուցողներն ու անկախ փորձագետները): Այս իրավիճակում հրամայական է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը, մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելը: Բացի այդ, միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար։ Բարձր գնահատելով համագործակցությունը ՄԱԿ կառույցների, այդ թվում` հատուկ ընթացակարգերի հետ` Հայաստանը նաև ցանկանում է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ վերջին շրջանում Ադրբեջանը որդեգրել է ՄԱԿ կառույցներին ահաբեկելու և ճնշում գործադրելու միջոցով վերջիններիս ստիպելու չբարձրաձայնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների աղաղակող խախտումներին վերաբերող դեպքերը և ավելին, նույնիսկ վերախմբագրել ՄԱԿ կողմից նախկինում արված հայտարարությունները: Այս ամենին ականատես ենք լինում Լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին շրջափակման մեջ պահելու վերաբերյալ հայտարարությունների համատեքստում: Չնայած ադրբեջանական գործողություններին՝ վստահ ենք, որ ՄԱԿ բոլոր մարմինները, այդ թվում` առաջին հերթին մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կառույցները, կշարունակեն իրականացնել իրենց աշխատանքը ՄԱԿ կանոնադրության ոգուն և տառին համապատասխան:
16:11 - 09 փետրվարի, 2023
Զգալի է նոր էսկալացիայի հավանականությունը․ Արարատ Միրզոյանը՝ տարածաշրջանում իրավիճակի մասին
 |armenpress.am|

Զգալի է նոր էսկալացիայի հավանականությունը․ Արարատ Միրզոյանը՝ տարածաշրջանում իրավիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: Չնայած Հայաստանի բոլոր ջանքերին՝ տարածաշրջանում իրավիճակը մնում է փխրուն և լարված, զգալի է նոր էսկալացիայի հավանականությունը։ Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ  մամուլի ասուլիսի ժամանակ։ «2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմից հետո, 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգային մարտահրավերները ոչ միայն խաթարում են Հայաստանի կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը, այլև սպառնում են հայկական ժողովրդավարությանը»,- ասաց Միրզոյանը։ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ արդեն 2 ամիս է՝ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները և Միջազգային հումանիտար իրավունքի դրույթները, արգելափակել  է Լաչինի միջանցքը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը հայտնվել է պաշարման մեջ՝ զրկված լինելով արտաքին աշխարհի հետ բնականոն կապից։ «Օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել իրական հումանիտար աղետի։ Անհրաժեշտ է ընդգծել, որ բազմաթիվ մեծ ու փոքր պետությունների, միջազգային կազմակերպությունների, հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունների կոչերը և հորդորները դեռևս չեն ազդել Ադրբեջանի վարքագծի վրա։ Այս պարագայում ցանկանում եմ ընդգծել միջազգային հանրության կողմից հստակ գործողությունների և համապատասխան մեխանիզմների կյանքի կոչման անհրաժեշտությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն, արցախահայության էթնիկ զտումն ու Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելուն»,- ընդգծեց Միրզոյանը։ Այս առումով ԱԳ նախարարը կարևորում է նաև Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։ «Ուզում եմ ընդգծել այն կարևոր դերը, որ ունի Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ կայունությունը ապահովելու ուղղությամբ։ Ուժի պարբերական կիրառումը կամ ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները, չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանը բազմիցս հայտարարել է ատելության խոսքից, նախապայմաններից, ռազմատենչ հռետորաբանությունից զերծ միջավայրում կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության և զարգացման։ Առկա խնդիրների ու հակասությունների խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի՝ սա է մեր հավատամքը»,- եզրափակեց Միրզոյանը։
17:04 - 08 փետրվարի, 2023
Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը կանգ չի առել, որոշ հարցերում կողմերին հնարավոր է եղել մոտեցնել․Արարատ Միրզոյան
 |armenpress.am|

Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը կանգ չի առել, որոշ հարցերում կողմերին հնարավոր է եղել մոտեցնել․Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ ցույց են տալիս, որ բանակցային գործընթացը կանգ չի առել և շարունակվում է։ Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ուզում եմ վերահաստատել այն, ինչ ասել եմ Բեռլինում՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակական գործընթաց են, և կողմերը մի քանի փուլով փոխանակվում են առաջարկություններով, մեկնաբանություններով, հիմնավորումներով, ապա նոր փուլերով նոր առաջարկություններ են լինում և այսպես գործընթացը ենթադրաբար պետք է առաջ տարվի։ Այս գործընթացին զուգահեռ տեղի են ունենում նախարարների հանդիպումներ, որտեղ քննարկվում են այս առաջարկները։ Իսկապես հնարավոր չգտանք մասնացել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին պլանավորված հերթական քննարկմանը՝ ակնհայտորեն Լաչինի միջանցքի ապօրինի բլոկադայի հանգամանքներից ելնելով, բայց ինչպես նշել եմ արդեն, չմասնակցելով, միևնույն է, մեր առաջարկները փոխանցել ենք հեռավար կարգով: Եվ ահա 10 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի առաջարկները։ Ըստ էության, քննարկման փուլում ենք։ Սա ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը մեծ հաշվով կանգ չի առել, մեկնաբանությունները և առաջարկները շարունակվել են փոխանակվել, և այժմ մենք հանդես կգանք մեր նոր մեկնաբանություններով՝ ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա»,- ասաց Միրզոյանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը նպատակահարմար չի համարում առաջարկությունների բովանդակությունը հրապարակել, որովհետև խոսքը դետալների և բանակցային գործընթացնի մասին է։ «Եվ հետո կողմերի դիրքորոշումները զանազան հարցերի շուրջ տարբեր փուլերում որոշ դեպքերում մոտենում են միմյանց, որոշ դեպքերում շարունակում են մնալ իրարից բավականին հեռու։ Հետևաբար, քաղաքական առումով նպատակահարմար չի վերցնել առանձին որևէ դետալը և ասել, թե այս պահին ինչպիսին են կողմերի դիրքորոշումները այդ հարցի շուրջ, որովհետև վաղը կարող է բոլորովին այլ պատկեր լինել։ Կրկնում եմ՝ որոշ հարցերում մեզ մոտեցնել հնարավոր է եղել, բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերը այս գործընթացում, և այդ հարցերի մասին, կարծում եմ, հրապարակավ բազմիցս խոսել ենք»,- ավելացրեց նախարարը։ Ինչ վերաբերվում է  Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը չկայանալուն և հետագայում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև երկկողմ հնարավոր հանդիպումներին, Միրզոյանը նախ հիշեցրեց, որ հայկական կողմը չի չեղարկել Մոսկվայում հանդիպումը, այլ հետաձգել է։ «Ինչպես այս ձևակերպումը թույլ է տալիս եզրակացնել, մենք որոշակի հարմար պահի կգործարկենք այդ հետաձգված հանդիպումը։ Հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, հանդիպումները կարող են տեղի ունենալ այլուր։ Եթե հետևել եք հետագծին, մենք տարբեր մայրաքաղաքներում և տարբեր քաղաքներում ենք այսպիսի հանդիպումներ ունեցել։ Կուզեի ասել, որ արդարացի կլինի նկատել, որ քաղաքի վայրի ընտրությունը, իհարկե, կարևոր է, բայց նաև չափազանց էական ազդեցություն, մեծ հաշվով, գործընթացի վրա չունի։ Եվ այս առումով պատրաստ ենք հերթական հանդիպումը անցկացնել Մոսկվայում»,- եզրափակեց Միրզոյանը։
16:36 - 08 փետրվարի, 2023
ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին որևէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում․ Խորվաթիայի ԱԳ նախարար
 |armenpress.am|

ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին որևէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում․ Խորվաթիայի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միակարծիք են, որ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի մոտ կարող է լուրջ դեր ունենալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի մոտ և Եվրամիությունն ընդհանրապես կարող են որևէ ձև նպաստել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զսպելուն և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դրական պատասխան տվեց։ «Այո, կարծում եմ, որ Եվրամիությունը, ինչպես և ողջ միջազգային հանրությունը շատ լուրջ դեր ունի  Լեռնային Ղարաբաղի իրավունքների ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման հետագա քննարկման և Լեռնային Ղարաբաղի այժմյան  բլոկադայի վերացման հարցում։ Կրկնում եմ, որ բոլոր հարցերի լուծման ճանապարհը մեկն է՝ խաղաղ բանակցությունները, դիվանագիտական ճանապարհը, և այստեղ միջազգային հանրությունը ու մասնավորապես Եվրոպական Միությունը դեր ունեն խաղալու»,- ասաց Միրզոյանը։ Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանն ուրախ է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։ «Իսկապես շատ կարևոր է այս թեման, թե ինչպես Եվրամիությունը կարող է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանը ճանաչում է ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ԵՄ դիտորդական առաքելությանը մինչև հարյուր անձ է մասնակցում, և երկու տարի է նախատեսված այս առաքելությունը իրականացնելու համար։ Եվ այդ հանձնառությունը կրել ենք՝ որպես տարածաշրջանում կայունությանը շահագրգիռ կողմ։ Այս առաքելությունը ժամանակավոր գործիք է հետագա կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում։ Սա որևէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում»,- ընդգծեց Ռադմանը։
15:18 - 08 փետրվարի, 2023