ՀՀ ԱԳ նախարարն ու Հայաստանում Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի
13:43 - 14 փետրվարի, 2023

ՀՀ ԱԳ նախարարն ու Հայաստանում Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 14-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության լայն շրջանակ: Այս առումով ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է դեսպան Կիշան Դան Դևալի ներդրած ջանքերը՝ երկու երկրների միջև փոխգործակցությունն առավել խորացնելու և երկկողմ օրակարգն ընդլայնելու նպատակով:

Հանդիպման ընթացում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել