Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը բացասաբար է ազդում թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի վրա․ Ալեն Սիմոնյանն ասել է Իրանի Մեջլիսի պատվիրակությանը

Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը բացասաբար է ազդում թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի վրա․ Ալեն Սիմոնյանն ասել է Իրանի Մեջլիսի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակությանը:Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ բարեկամության խմբի այցը հայ-իրանական սերտ հարաբերությունների համար գործուն նշանակություն է ունենալու` ի նպաստ միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը:Կողմերն արձանագրել են երկու երկրների միջեւ քաղաքական ակտիվ երկխոսությունը, որն ամուր հիմք եւ երաշխիք է բազմաթիվ ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման համար: Կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` այն դիտարկելով որպես բարեկամ երկրների միասնական տեսակետների շրջանակի ընդլայնման առանցքային պլատֆորմ: Այս համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը:Հանդիպմանը զրույց է ծավալվել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության անհրաժեշտության շուրջ: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի ապակառուցողական վարքագծին` նշելով, որ այն բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլեւ` տարածաշրջանի մյուս երկրների վրա:Հանդիպման ավարտին Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանը ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆիի` Իրան պաշտոնական այցի հրավերը:
17:36 - 20 դեկտեմբերի, 2021
Վիեննայում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի հարցերով Համատեղ հանձնաժողովի նիստը

 |armenpress.am|

Վիեննայում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի հարցերով Համատեղ հանձնաժողովի նիստը |armenpress.am|

armenpress.am: Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի հարցերով Համատեղ հանձնաժողովի երկրների նիստը: Այդ մասին հաղորդում է«Եվրոնյուս»-ի հաղորդագրությունը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ համաձայնության են հասել փոխարինելու տեսախցիկները ցենտրիֆուգների արտադրությունում այն բանից հետո, երբ դրանք, ըստ լուրերի, վնասվել են հարձակման հետևանքով, ինչի համար Թեհրանը մեղադրում է Իսրայելին: Իրանն էլ հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն կկարողանա ուսումնասիրել տեսանյութը միայն պատժամիջոցների վերացումից հետո։ «Երբ Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համաձայնեն դրան՝ մենք տեղեկատվության հասանելիություն կստանանք: Նախադրյալը, որի հիման վրա ստորագրվել է այդ պայմանագիրը, այն էր, որ դա տեղի կունենա, երբ համաձայնություն ձեռք բերվի, և ես ենթադրում եմ, որ համաձայնության կհասնենք այն ժամանակ, երբ հանվեն պատժամիջոցները, բայց դա այլ մարդկանց որոշելիքն է», - ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին: Ինչպես նշում է «Եվրոնյուս»-ը՝ Վիեննայի բանակցությունների նպատակն է Ամերիկայի Միացյալ Նահանգները վերադարձնել Իրանի միջուկային համաձայնագրի մասնակցությանը, ինչպես նաև ստիպել Թեհրանին դադարեցնելու իր միջուկային գործունեությունը: Իրանի միջուկային համաձայնագիրը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, ստորագրվել է 2015 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ պետությունների ու Գերմանիայի միջև՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով: Միացյալ Նահանգների նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում ընդունեց իր երկիրը նշված համաձայնագրից դուրս բերելու մասին, սակայն գործող նախագահը՝ Ջո Բայդենը, կողմ է Գործողությունների համապարփակ ծրագրին ամերիկյան կողմի մասնակցությունը վերականգնելուն:
22:17 - 17 դեկտեմբերի, 2021
Արթուր Դավթյանը Եգիպտոսում հանդիպել է Իրանի արդարադատության նախարարի հետ

Արթուր Դավթյանը Եգիպտոսում հանդիպել է Իրանի արդարադատության նախարարի հետ

Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակներում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է հանդիպումներ ունենալ այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների, ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, դեկտեմբերի 15-ին Շարմ Էլ Շեյխում կայացել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի հանդիպումը, որին մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը: Կողմերը քննարկել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև իրավական ոլորտում համագործակցության արդիական հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել վերջին շրջանում Հայաստանի և Իրանի դատախազությունների միջև հարաբերությունների զարգացման և սերտացման դինամիկան, փոխվստահության և փոխգործակցության մակարդակի շարունակական աճը, ինչի վկայությունն են ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների արդյունավետ փոխայցելությունները: Դրանց ընթացքում պլանավորվում են հեռանկարային նոր համատեղ միջոցառումներ՝ միտված հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման, թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեպքերով քրեական գործերի քննության և դրանց նկատմամբ դատախազական վերահսկողության, ինչպես նաև ալ գործընթացների արդյունավետության բարձրացմանը: Բացի այդ նշվել է նաև, որ  օպերատիվ լուծումներ են ստանում երկուստեք բարձրացվող քրեաիրավական բնույթի խնդիրներ՝ հիմքում ունենալով երկու երկրների ներքին օրենսդրության հարգումը, իրավական անվտանգությունը, տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի  ամրապնդման համատեքստում միմյանց երկրների տարածքում գտնվող իրենց քաղաքացիների ապահովությունը և իրավունքները: ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես, գոհունակություն է հայտնել Իրանի գլխավոր դատախազի անմիջական միջամտությամբ քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին Հայաստանի իրավասու մարմինների միջնորդություններն Իրանի իրավասու մարմինների կողմից կատարելու խնդրի լուծման կապակցությամբ։ Արթուր Դավթյանը և Ամին Հոսեյն Ռահիմին մտահոգություն են հայտնել տարածաշրջանում ստեղծված անվտանգության իրավիճակի, դրանով պայմանավորված՝ շարունակվող լարվածությունից տուժող տարածաշրջանի բնակչության կենսական իրավունքների պաշտպանության ի հայտ եկող մարտահրավերների, խոչընդոտների կապակցությամբ: Առաջնային է համարվել տևական կայունության և խաղաղության ապահովումը, կողմերը վերահաստատել են իրենց սկզբունքային մոտեցումը տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, հակառակին ուղղված միտումները թույլ չտալու հարցում: Կրկին շեշտվել է այս ուղղությամբ ջանքերը համատեղելու, ահաբեկչության, ինչպես նաև անդրազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում վճռականությունն ցուցաբերելու և եկկողմ ու բազմակողմ ձևաչափերով գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
17:18 - 15 դեկտեմբերի, 2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին

Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Համոզված եմ, որ Ձեր փորձառության և հմուտ կառավարման շնորհիվ մեր հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը զգալի հաջողություններ կարձանագրի տնտեսության առաջընթացի և բարեկեցության ապահովման գործում: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանն ու Իրանը հետևողական են ձևավորված միջպետական բազմաշերտ հարաբերությունների զարգացման հարցում: Մեր երկրներին կապում է սերտ բարեկամությունը, որի հիմքում պատմական և քաղաքակրթական ընդհանուր արժեքներն են: Ողջունելի է, որ երկկողմ հարաբերություններն ընդլայնվում են տարբեր ոլորտներում` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: Հայ-իրանական բարիդրացիական կապերն այսօր էլ առանձնանում են մեր ժողովուրդներին բնորոշ յուրահատուկ ջերմությամբ, փոխադարձ վստահությամբ և հարգանքով: Հայաստանը կարևորում է Իրանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը, որը կարևորագույն պայման է մեր պետությունների բարգավաճման ու տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման համար: Լիահույս եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք հանդիպելու և զրուցելու տարածաշրջանային, միջազգային և երկկողմ գործակցությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ, ինչը, անտարակույս, կնպաստի հարաբերությունների զարգացման դրական դինամիկային»:
20:59 - 14 դեկտեմբերի, 2021
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը

 |factor.am|

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ իրավիճակը՝ համաձայնագիրը վերականգնելու համար Վիեննայում բանակցությունների վերսկսման համատեքստում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Հիմնական ուշադրությունը դարձվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նոյեմբերի 29-ին Վիեննայում վերսկսված բանակցային գործընթացի համատեքստում: Կողմերը հաստատել են փոխադարձ հանձնառությունը միջուկային գործարքի վերականգնման՝ նրա նախնական հավասարակշռության կառուցվածքով՝ հաստատված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Կողմերը հաստատել են, որ դա է միակ ճիշտ ճանապարհը՝ ապահովելու համապարփակ համաձայնագրերի բոլոր մասնակիցների իրավունքներն ու շահերը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ նախարարները քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։ Զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։
20:48 - 13 դեկտեմբերի, 2021
Անկարան կառուցողական է գնահատում «3+3» հարթակի առաջին նիստը |azatutyun.am|

Անկարան կառուցողական է գնահատում «3+3» հարթակի առաջին նիստը |azatutyun.am|

azatutyun.am: Անկարան կառուցողական է գնահատում երեկ Մոսկվայում տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի առաջին նիստը, որին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարները: «Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել տարածաշրջանային համագործակցության բազմակողմանի զարգացման հարցում մտքերի կառուցողական փոխանակում, համաձայնության են եկել կենտրոնանալ խորհրդակցության մասնակից բոլոր կողմերի շահերին առնչվող գործնական հարցերի վրա: Նախատեսվել է առաջնահերթություն տալ առևտրատնտեսական, հաղորդակցության, մշակութային և հումանիտար հարցերին՝ խաղաղության և կայունության ամրապնդման համար փոխվստահության բարձրացման նպատակով: Հինգ երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են աշխատանքային ձևաչափի հարցում լինել ճկուն և հույս են հայտնել, որ Վրաստանը ևս հետագայում կմասնակցի հանդիպումներին»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ը հայտնում է, որ հարթակի մասնակից երկրների արտաքին գերատեսչությունները առաջիկայում կհստակեցնեն «3+3» ձևաչափով աշխատանքի սկզբունքները:
17:06 - 11 դեկտեմբերի, 2021
Խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության ձևավորմանը. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության ձևավորմանը. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրավերով Մոսկվայում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունները՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքների հարգման և ներգրավման անհրաժեշտության վրա։
20:27 - 10 դեկտեմբերի, 2021
Մոսկվայում կայացել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը. ՌԴ ԱԳՆ

 |armenpress.am|

Մոսկվայում կայացել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը` Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների, ինչպես նաև  Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Նշվում է, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց: Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմապլան համագործակցության զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել այն գործնական հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար: Դրանց թվում են վստահության բարձրացման միջոցները, փոխգործակցությունը առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար ոլորտներում, հակազդեցությունը ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին: Հինգ երկրների ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել Վրաստանի ձևաչափին աշխատանքին միանալու հարցում, որի համար «դուռը» բաց է մնում: Քննարկվել են հետագա անելիքներն ու հետագա անելիքները ՝  ոլորտային նախարարությունների ու գերատեսչությունների հնարավոր միացմամբ : Հայաստանի կողմից հանդիպմանը մասնակցել է Վահե Գևորգյանը:
19:06 - 10 դեկտեմբերի, 2021
Վրաստանը ներկայացված չի լինի «3+3» ձևաչափի հանդիպմանը, որը կկայանա վաղը Մոսկվայում. Վրաստանի ԱԳՆ |tert.am|

Վրաստանը ներկայացված չի լինի «3+3» ձևաչափի հանդիպմանը, որը կկայանա վաղը Մոսկվայում. Վրաստանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Վրաստանը ներկայացված չի լինի «3+3» ձևաչափի հանդիպմանը, որը կկայանա վաղը Մոսկվայում։ Այս մասին ekhokavkaza.com-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։«Արտաքին գործերի նախարարությունը մեկ անգամ չէ, որ հստակ դիրքորոշում է ֆիքսել տարածաշրջանային համագործակցության «3+3» նախաձեռնության վերաբերյալ, այդ թվում՝ ԱԳ նախարարն այս մասին խոսել է խորհրդարանական վերջին լսումների ժամանակ։ Մենք չենք դիտարկում այս ձևաչափին մասնակցությունը, համապատասխանաբար, Վրաստանը ներկայացված չի լինի այս տարվա դեկտեմբերի 10-ին նախատեսված հանդիպմանը»,-ասել են Վրաստանի նախարարությունից։Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը՝ նվիրված Հարավային Կովկասում «խաղաղության և կայունության ապահովման» հարցերին, տեղի կունենա փոխարտգործնախարարների մակարդակով և կանցկացվի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
14:42 - 09 դեկտեմբերի, 2021
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ և որտեղ կանցկացվի «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը |tert.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ և որտեղ կանցկացվի «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը |tert.am|

tert.am: «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը՝ նվիրված Հարավային Կովկասում «խաղաղության և կայունության ապահովման» հարցերին, տեղի կունենա փոխարտգործնախարարների մակարդակով և կանցկացվի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությւոնը, այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն: «Տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին հանդիպումը «3+3» ձևաչափով, որն առաջարկել են մեր նախագաը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար, տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: Հանդիպմանը, որին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարները, մեր երկիրը կներկայացնի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ պատվիրակությունը»,-հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:
12:41 - 09 դեկտեմբերի, 2021
Դեկտեմբերի 10-ին Հայաստանը կմասնակցի «3+3» ձևաչափի հանդիպմանը

 |armenpress.am|

Դեկտեմբերի 10-ին Հայաստանը կմասնակցի «3+3» ձևաչափի հանդիպմանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը «3+3» բանակցային ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ Հայաստանը ներգրավված է այլ ձևաչափերում: Կառավարությանը ուղղված հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին, թե ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը «3+3» ձևաչափի հետ կապված։ Վարչապետը նշեց, որ այս հարցը քննարկել են ՌԴ գործընկերների հետո և կա ազդակ, որ իրենք էլ կիսում են հայկական կողմի տեսակետը։ «Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում՝ դեկտեմբերի 10-ին, 3+3 կամ 3+2 ֆորմատի նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու, որին Հայաստանը մասնակցելու է ԱԳ փոխնախարարի տեղակալի մակարդակով, որովհետև այդ ֆորմատով է տեղի ունենալու այդ նախահանդիպումը, որտեղ կքննարկվեն հետագա անելիքները։ Շարունակությունն՝ ըստ այդ քննարկման արդյունքների»,-ասաց Փաշինյանը։
21:45 - 08 դեկտեմբերի, 2021
Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձևաչափը |hetq.am|

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձևաչափը |hetq.am|

hetq.am: Կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության կետերն ու Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա վերջին իրավիճակը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրագործման հարցերը։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի շուրջ, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպման անցկացման վերաբերյալ, որը կկայանա Պակիստանում։ «Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր»,- նշվում է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ «3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
16:24 - 08 դեկտեմբերի, 2021
Ռազմական էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ն և դաշնակիցները կպատասխանեն ուժեղ տնտեսական և այլ միջոցներով. Սպիտակ տունը Բայդեն-Պուտին զրույցից հետո հաղորդագրություն է տարածել
 |armenpress.am|

Ռազմական էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ն և դաշնակիցները կպատասխանեն ուժեղ տնտեսական և այլ միջոցներով. Սպիտակ տունը Բայդեն-Պուտին զրույցից հետո հաղորդագրություն է տարածել |armenpress.am|

armenpress.am: Սպիտակ տունն ԱՄՆ և ՌԴ նախագահների տեսագագաթնաժողովի ավարտից հետո հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ղեկավարները քննարկել են ԱՄՆ-Ռուսաստան օրակարգի մի շարք հարցեր:«Նախագահ Բայդենը բարձրաձայնել է Միացյալ Նահանգների և մեր եվրոպացի դաշնակիցների խորը մտահոգությունը Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի կողմից ուժերի էսկալացիայի վերաբերյալ և հստակեցրել, որ ռազմական էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները կպատասխանեն ուժեղ տնտեսական և այլ միջոցներով:Նախագահ Բայդենը վերահաստատել է իր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ապաէսկալացիայի ու դիվանագիտությանը վերադառնալու կոչ է արել։Նախագահները քննարկել են նաև ԱՄՆ-Ռուսաստան երկխոսությունը ռազմավարական կայունությունը, ինչպես նաև համատեղ աշխատանքը տարածաշրջանային խնդիրների շուրջ, ինչպիսին Իրանն է»,-ասվում է հաղորդագրությունում:
22:46 - 07 դեկտեմբերի, 2021