ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը

 |factor.am|
20:48 - 13 դեկտեմբերի, 2021

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ իրավիճակը՝ համաձայնագիրը վերականգնելու համար Վիեննայում բանակցությունների վերսկսման համատեքստում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հիմնական ուշադրությունը դարձվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նոյեմբերի 29-ին Վիեննայում վերսկսված բանակցային գործընթացի համատեքստում: Կողմերը հաստատել են փոխադարձ հանձնառությունը միջուկային գործարքի վերականգնման՝ նրա նախնական հավասարակշռության կառուցվածքով՝ հաստատված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։

Կողմերը հաստատել են, որ դա է միակ ճիշտ ճանապարհը՝ ապահովելու համապարփակ համաձայնագրերի բոլոր մասնակիցների իրավունքներն ու շահերը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ նախարարները քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։ Զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել