Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
ՀՀ ԱԺ պատգամավորները Բունդեսթագի պատգամավորներին ներկայացրել են Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման ուղիները

ՀՀ ԱԺ պատգամավորները Բունդեսթագի պատգամավորներին ներկայացրել են Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման ուղիները

Տարածաշրջանային անվտանգության ապահովման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների լուծման, Ադրբեջանի կողմից բռնի անհետացած և ձերբակալված անձանց ազատ արձակման նպատակով անհրաժեշտ են միջազգային հանրության հրատապ առարկայական քայլերը և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ հավելելով, որ այս և կարևորագույն այլ հարցեր են բարձրաձայնվել հոկտեմբերի 16-ին Բունդեսթագում: «ՀՀ ԱԺ պատվիրակության կազմով հանդիպել ենք Բունդեսթագի պատգամավորներ՝ ՔԴԿ խմբակցության մարդու իրավունքների հարցերով ավագ պատգամավոր և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Կնուտ Աբրահամի և ՔԴԿ արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Յուրգեն Հարդտի հետ: Քննարկվել են մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման հնարավորություններն ու ուղիները: Ներկայացվել են խաղաղության օրակարգի շուրջ հայկական տեսակետը, տարածաշրջանային դերակատարների նկատմամբ ՀՀ հարաբերությունների առանցքային դրույթները, ԵՄ արժեքներին հավատարիմ մնալու ՀՀ հանձնառությունը»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բաքոյանը:
10:23 - 17 հոկտեմբերի, 2023
Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն դատապարտում են Իսրայելի դեմ հարձակումը. համատեղ հայտարարություն |1lurer.am|

Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն դատապարտում են Իսրայելի դեմ հարձակումը. համատեղ հայտարարություն |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը հանդես են եկել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Դրանում ասված է. «Մենք մեր վճռական ու միասնական աջակցությունն ենք հայտնում Իսրայելի Հանրապետությանը, ինչպես նաև մեր միանշանակ դատապարտումը` ՀԱՄԱՍ-ին և նրա սարսափելի ահաբեկչական ակտերին: Մենք հստակ հայտարարում ենք, որ ՀԱՄԱՍ-ի գործողություններն արդարացում, օրինականություն չունեն և պետք է համընդհանուր դատապարտման արժանանան: Ոչինչ և երբեք չի արդարացնում ահաբեկչությունը: Վերջին օրերին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներն ընտանիքների են ոչնչացրել իրենց տներում, ինչպես նաև երաժշտական փառատոնին մասնակցող ավելի քան 200 երիտասարդի, առևանգել են տարեց կանանց, երեխաների և ամբողջական ընտանիքների, որոնք հիմա գերության մեջ են` ի տես աշխարհի, սարսափով պատված: Մեր երկրներն աջակցում են Իսրայելի` երկիրն ու ժողովրդին այս վայրագություններից պաշտպանելու ջանքերին: Մենք ընդգծում ենք, որ Իսրայելի թշնամական ոչ մի այլ սուբյեկտ չպետք է օգտվի այս հարձակումների առիթից: Մենք բոլորս ընդունում ենք պաղեստինցի ժողովրդի օրինական ձգտումները և իսրայելցիների ու պաղեստինցիների համար աջակցում ենք արդարության ու ազատության հավասար միջոցներին: Բայց եկեք մոլորության մեջ չընկնենք. ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում այդ ձգտումները և պաղեստինցի ժողովրդին ոչինչ չի առաջարկում, բացի ահաբեկչությունից ու արյունահեղությունից: Առաջիկա օրերին մենք կմնանք միասնական ու համակարգված` իբրև Իսրայելի բարեկամներ ու դաշնակիցներ` երաշխավորելու համար, որ Իսրայելը կարող է պաշտպանել իրեն և պայմաններ ստեղծել` խաղաղ ու ինտեգրված Մերձավոր Արևելքի համար»:
11:09 - 10 հոկտեմբերի, 2023
Անկարայից ողջունել են Գրանադայում կայանալիք հանդիպմանը չմասնակցելու Ալիևի որոշումը

Անկարայից ողջունել են Գրանադայում կայանալիք հանդիպմանը չմասնակցելու Ալիևի որոշումը

Անկարայում ողջունել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը՝ չմասնակցել Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք հնգակողմ հանդիպմանը։  «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը հիշեցրել է, որ Ադրբեջանը որոշել է չմասնկացել՝ Թուրքիայի մասնակցությունը առարկելու պատճառով։   «Թուրքիայի՝ հանդիպմանը չմասնակցելու պատճառով պարոն Ալիևը իր այցը Իսպանիա չեղարկել է։ Սրա համար կցանկանայինք մեր երախտագիտությունը հայտնել: Կարո՞ղ եք մի պահ պատկերացնել. Ֆրանսիան, Գերմանիան, ԵՄ-ն, Հայաստանը մասնակցում են, Ադրբեջանին հրավիրում են, բայց Թուրիքան չկա։ Պետք է խոսեին առանց մեր նախագահի»,- ասել է Օմեր Չելիքը։  Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Իսպանիայի Գրանադա քաղաքում պետք է կայանար Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԵՄ-ի առաջնորդների հնգակողմ հանդիպումը։ Սակայն հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը իր մասնակցությունը չեղարկել է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պատճառն այն էր, որ ադրբեջանական կողմը պնդել է նաև Թուրքիայի մասնակցությունը, սակայն Ֆրանսիան և Գերմանիան առարկել են։  Ավելի ուշ թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ ԵՄ գագթնաժողովի շրջանականերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Իսպանիա չեղարկվել է՝ վերջինիս վատառողջ լինելու պատճառով։  Նշենք նաև, որ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հաստատեց հնգակողմ հանդիպումը չեղարկելու վերաբերյալ լուրերը՝ միաժամանակ հայտարարելով, որ Գրանադայում շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար։   
10:57 - 05 հոկտեմբերի, 2023
Օլաֆ Շոլցն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Օլաֆ Շոլցն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել վերջինիս՝ Գրանադա այցը չեղարկելու վերաբերյալ լուրերի ֆոնին։ Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։  Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Շոլցը հայտնել է Գերմանիայի աջակցությունը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությունը։ Նա ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ղեկավարությամբ Բրյուսելում ընթացող պրոցեսները։ Նա բարձր է գնահատեկ ՄԱԿ-ի առաքելության այցը Ստեփանակերը՝ այն անվանելով դրական քայլ։ «Ադրբեջանի ղեկավարը ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության օրակարգին և սերտորեն աջակցում է Բրյուսելյան պրոցեսները»,- հայտնում է ադրբեջանական կողմը։ Ալիևը նաև Շոլցին է ներկայացրել «Ղարաբաղի հայերին ուղղված աջակցության» մանրամասները՝ մեջբերելով ՄԱԿ-ի առաքելության՝ Ստեփանակերտ կատարած այցից հետո արված հայտարարությունը։ Գերմանական կողմի հաղորդագրության համաձայն՝ կանցլերը մերժել է ռազմական ուժի կիրառումը։ Նա ընդգծել է, որ Գերմանիան մեծապես նվիրված է բանակցային լուծմանը և Ադրբեջանի ու հայաստանի միջև տևական խաղաղությանը՝ հիմված Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա․ «Գերմանիան ամբողջությամբ աջակցում է ԵՄ խորհրդի նախագահի ջանքերը»։ Կանցլերն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և զարգացման հարցում հնարավորինս մեծ թափանցիկության կարևորությունը։ Նա նշել է, որ ՄԱԿ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ դրական քայլ է, որի վրա կարելի է հիմնվել։
10:01 - 05 հոկտեմբերի, 2023
Գրանադայում շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար․ Փաշինյանը՝ հնգակողմ հանդիպման չեղարկման մասին

Գրանադայում շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար․ Փաշինյանը՝ հնգակողմ հանդիպման չեղարկման մասին

Մենք մինչեւ վերջին պահը, եւ էսօր էլ հաստատել ենք Գրանադա այցելությունը, եւ ընդ որում ասեմ՝ շատ կառուցողական եւ լավատես էինք տրամադրված, որովհետեւ կարծում էինք, որ կա հնարավորություն շրջադարձային նշանակության փաստատթուղթ ստորագրելու։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանի՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված հանդիպան ու դրանց ակնկալիքների վերաբերյալ հարցին։  «Հիշում եք, չէ՞, ինչ եղավ, մի քանի օր առաջ ասում էին՝ փակենք օդանավակայանի ճանապարհները, որ վարչապետը չգնա Գրանադա, գնում, էնտեղ ստորագրում ա մի փաստաթուղթ, որը չգիտեմ ինչ ա անելու, ինչ ա անելու, ինչ ա անելու․․․։ Եւ մենք մինչեւ վերջին պահը, եւ էսօր էլ հաստատել ենք Գրանադա այցելությունը, եւ ընդ որում ասեմ՝ շատ կառուցողական եւ լավատես էինք տրամադրված, որովհետեւ կարծում էինք, որ կա հնարավորություն շրջադարձային նշանակության փաստատթուղթ ստորագրելու»,- ասաց Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով մինչեւ այսօր առավոտ էդ հավանականությունը շատ բարձր են գնահատել։ «Փաստաթուղթ, ասում եմ, շրջադարձային նշանակության, դա էն փաստաթուղթն է, որը խամաճիկային ընդդիմությունը ամեն ինչ անում էր, որպեսզի ներկայացվի որպես կործանարար փաստաթուղթ։ Հիմա, քանի որ չստացվեց, Հայաստանը խամաճիկային ճնշումների չենթարկվեց, հստակ, տրամաբանված, կառուցողական դիրքորոշում արտահայտեց, իր տեսակետները հասկանալի դարձրեց, եւ հասկանալիորեն՝ օդանավակայանի ճանապարհը ոչ ոք չի կարող փակել, հետո տեսանք թե ինչ եղավ․ պարզվեց, որ նախատեսված հանդիպումը չի կայանում ամենեւին ոչ մեր մեղքով։ Իհարկե, դրանից մենք պետք է արձանագրենք, որ «խամաճիկային ընդդիմությունն» իր հերթական բոնուսները չի ստանա, որովհետեւ, ճիշտ է, հարցը լուծվել է, բայց իրենց ձեռքով չի լուծվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։  Փաշինյանը նաև ասաց, որ Գրանադա այցելությունը ամեն դեպքում չեղարկված չէ։  «Գրանադա մեր այցելությունը (պատվիրակությունով ենք մեկնում, նաեւ ԱԳ նախարարը, ԱԽ քարտուղարը) մենք չենք չեղարկել, մեկնում ենք, մենք էնտեղ ունենալու ենք հանդիպումներ, եւ, ըստ էության, փորձելու ենք ավելի դետալացված մեր դիրքորոշումները ներկայացնել։ Իհարկե, ցավում ենք, որ հանդիպումը տեղի չունեցավ, բայց հույս ունենք, որ այն հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։ Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել, եւ ցավում եմ շատ, որ վաղն առիթ չեմ ունենալու հայտարարելու, որ շատ կարեւոր այդ որոշումը կայացվեց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։  Սոնա Ղազարյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Ստացվում է, որ կոտրվում է հերթական կարծրատիպը, որ դուք մեկնում էիք Գրանադա՝ պրոադրբեջանական օրակարգով մի փաստաթուղթ ստորագրելու, որովհետեւ ինչպե՞ս այդ պարագայում Ադրբեջանն ինքն իր կամքով չէր մասնակցի պրոադրբեջանական փաստաթղթի ստորագրման գործընթացին։ Այսինքն, ըստ էության, այս օրակարգը, որը համաձայնեցված է առնվազն ԵՄ, Ֆրանսիայի, Գերմանիայի մեր գործընկերների կողմից, թվում է՝ չի համապատասխանում Ադրբեջանի շահերին, թե չէ այլ ի՞նչ պատճառով պատճառով նրանք կհրաժարվեին մասնակցել։ Մենք շարունակելու ենք միջազգային մեր գործընկերներին խորհրդարանական մակարդակով դիմելու Ադրբեջանի վրա ուժ բանեցնելու, որպեսզի նրանք կառուցողական դաշտ վերադառնան եւ բանակցությունների մասնակից դառնան, ես էլ Ձեզ եւ մեր արտաքին գերատեսչություններին հաջողություն եմ մաղթում՝ այս բարդ գործընթացն ի կատար ածելու»։ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ չի ուզում՝ սխալ տպավորություն ստեղծվի, թե, ենթադրենք, ստորագրվելիք փաստաթուղթը հակասում կամ հարվածում կամ էլ հակառակ է Ադրբեջանի շահերին և լիարժեք համապատասխանում է ՀՀ Շահերին։ «Ես կարծում եմ, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է տարածաշրջանի խաղաղության եւ կայունության շահերին, որովհետեւ եթե որեւէ փաստաթուղթ հավասարակշռված չլինի, որեւէ մեկը չի ստորագրի այդ փաստաթուղթը, ոչ մեկն էլ չի կարող ստիպել։ Այլ բան, որ կան ուժեր, ովքեր տեսնում են, որ Հայաստանի սահմանների թիկունքում կան, իհարկե, շատ մարգինալացված, բայց, այնուամենայնիվ, խամաճիկային ուժեր, բայց նրանց կարելի է օգտագործել Հայաստանի շահերին ի վնաս՝ այդ հավասարակշռությունները կորցնելու համար, եւ, կարծում եմ, հենց այդ սցենարն են իրականացնում»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսված էր հնգակողմ (Հայաստան, Ադրբեջան, Ֆրանսիա, Գերմանիա, ԵՄ) հանդիպում, որը, սակայն, ինչպես այսօր հայտնի դարձավ, չեղարկվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Ըստ ադրբեջանական «Մինվալ»-ի՝ պատճառը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարություններն են, նաև ադրբեջանական կողմը պնդել է, որ Թուրքիան ևս մասնակցի հանդիպմանը, սակայն, Ֆրանսիան և Գերմանիան դեմ են եղել։
17:01 - 04 հոկտեմբերի, 2023
ԵՄ-ն ձգվելու է Լիսաբոնից մինչև Լուգանսկ. Աննալենա Բերբոք

 |factor.am|

ԵՄ-ն ձգվելու է Լիսաբոնից մինչև Լուգանսկ. Աննալենա Բերբոք |factor.am|

factor.am: Ուկրաինան, ներառյալ նրա տարածքները, որոնք ներկայում գտնվում են Ռուսաստանի օկուպացիայի տակ, շուտով կդառնա Եվրամիության անդամ։ Այսօր Կիևում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը նման հայտարարություն է արել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ուկրաինայի ապագան Եվրամիությունում է՝ մեր ազատության համայնքում, և շուտով այն կձգվի Լիսաբոնից մինչև Լուգանսկ»,- ասել է գերմանական դիվանագիտության ղեկավարը։ Ըստ Բերբոքի՝ Ուկրաինայի տարածքի յուրաքանչյուր մետրի հետ, ռուսական օկուպացիայից ազատագրված յուրաքանչյուր գյուղի հետ «Ուկրաինան հարթում է իր ճանապարհը դեպի ԵՄ»: Միևնույն ժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Կիևի օգնության կարիքն աճում է, քանի որ մոտենում են ցրտերը։ Ուստի Ուկրաինային անհրաժեշտ է «ձմեռային պաշտպանություն», որը ներառում է հակաօդային պաշտպանությունը, եզրափակել է նախարարը։ Սրա հետ մեկտեղ, գերմանացի պաշտոնյան նշել է, որ եվրոպացիներն այդքան էլ շատ համակարգեր չունեն, որոնք կարելի կլիներ մատակարարել Կիևին։ Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
18:09 - 02 հոկտեմբերի, 2023
Գերմանիայի ԱԳ նախարարը ողջունել է ՄԱԿ առաքելության այցը ԼՂ

Գերմանիայի ԱԳ նախարարը ողջունել է ՄԱԿ առաքելության այցը ԼՂ

Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ խոստացել է դուռ բացել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ «Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատկեր ունենալն այժմ ավելի արդիական է, քան երբևէ, ուստի կարևոր է, որ անհապաղ տեղի ունենա ՄԱԿ-ի այցը տարածաշրջան»,- գրել է գերմանացի դիվանագետը։  Ըստ նրա՝ սա կարող է միայն սկզիբը լինել: «Մեր գործընկերների հետ միասին մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ մենակ չէ»,- նշել է Բերբոքը: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հաստատել է, որ այս շաբաթ առաքելություն է մեկնելու Լեռնային Ղարաբաղ։ Միաժամանակ հավելենք, որ 2023թ․ սեպտեմբերի 30-ի ժամը 12։00-ի դրությամբ Արցախից 100 417 մարդ բռնի տեղահանվել է դեպի Հայաստանի Հանրապետություն։ 
13:21 - 30 սեպտեմբերի, 2023
Լեռնային Ղարաբաղը շուտով կարող է գրեթե ամայանալ․ Գերմանիայի ԱԳՆ |factor.am|

Լեռնային Ղարաբաղը շուտով կարող է գրեթե ամայանալ․ Գերմանիայի ԱԳՆ |factor.am|

factor.am: Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր բնակիչները կարող են լքել տարածաշրջանը՝ փախչելով Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքներից։ Նման մտահոգություն է հայտնել Գերմանիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հետ համագործակցության համակարգող Ռոբին Վագեները Table.Media-ին տված հարցազրույցում։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Արդեն մի քանի օր է՝ տասնյակ հազարավոր մարդկանցով մեքենաների շարասյունները շարժվում են Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհով։ Պետք է վախենալ, որ առաջիկա օրերին բնակիչների ճնշող մեծամասնությունը կմիանան նրանց, ինչի պատճառով էլ Լեռնային Ղարաբաղը կարող է գրեթե ամայանալ»,- ասել է Վագեները: Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 29-ի ժամը 10։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 88 780 անձ է ժամանել Հայաստան։ Շարունակությունը՝ factor.am-ում
15:14 - 29 սեպտեմբերի, 2023
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների տեղակայման անհրաժեշտության մասին

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների տեղակայման անհրաժեշտության մասին

«Միջազգային դիտորդների մուտքը թույլատրելը վստահության ապացույց կլինի, որ Ադրբեջանը լուրջ է վերաբերվում ԼՂ բնակչության անվտանգությունը և բարեկեցությունը ապահովելու հանձնառությանը։ Այս մասին, ինչպես փոխանցում է dw.com-ը, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։ «Մեր գործընկերների հետ միասին մենք քրտնաջան աշխատում ենք դիտորդներ ուղարկել որքան հնարավոր է շուտ»,- հավելել է նա։ Բերբոքն ընդգծել է, որ բնակիչները «պետք է կարողանան մնալ իրենց տներում և իրենց երկրում առանց վախի, խաղաղ ու արժանապատիվ»։ Բայց «հազարավոր մարդիկ վախենում են իրենց կյանքերի համար այնքան, որ որևէ այլ տարբերակ չունեն՝ բայց Հայաստան գնալուց»։ Նախարարը հայտարարել է, որ Գերմանիան Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով ուղարկվող մարդասիրական աջակցության ծավալը կմեծացնի՝ 2 միլիոն եվրոյից հասցնելով 5 միլիոն եվրոյի։
12:42 - 27 սեպտեմբերի, 2023
Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին մասնակցել է նաև Շառլ Միշելը

Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին մասնակցել է նաև Շառլ Միշելը

Նախագահ Միշելի, նրա դիվանագիտական խորհրդականներ հովանու ներքո տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի դիվանագիտական խորհրդականների մասնակցությամբ, Ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մասնակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ նախագահ Շառլ Միշելի խոսնակը։  «Նախագահ Միշելը միացավ մասնակիցներին՝ մտքերի կարճ փոխանակման համար: ԵՄ-ն մասնակիցներին հրավիրել է մտքեր փոխանակելու տեղում առկա իրավիճակի և տեղի բնակչության անհետաձգելի կարիքների բավարարմանն ուղղված տարբեր ջանքերի շուրջ։ Եվրամիությունը ուշադիր հետևում է այս բոլոր իրադարձություններին և ամենաբարձր մակարդակով մասնակցում է քաղաքացիական բնակչության համար ռազմական գործողությունների հետևանքների մեղմմանն ուղղված աջակցությանը: ԵՄ-ն այս համատեքստում վերահաստատել է անցած շաբաթ Ադրբեջանի ռազմական գործողության վերաբերյալ իր դիրքորոշումը: Հիքմեթ Հաջիևը խոսել է Ադրբեջանի կողմից տեղի բնակչությանը մարդասիրական օգնության անվտանգության ապահովման ծրագրերի մասին: ԵՄ-ն ընդգծել է միջազգային մարդասիրական կազմակերպությունների և իրավապաշտպանների համար թափանցիկության և հասանելիության, ինչպես նաև Ադրբեջանում Ղարաբաղի հայերի ապագայի վերաբերյալ Բաքվի տեսլականի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը: ԵՄ-ն օգնություն է ցուցաբերում ղարաբաղահայությանը։ Հանդիպումը նաև հնարավորություն տվեց մասնակիցների միջև կարծիքների ինտենսիվ փոխանակում իրականացնել երրորդ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների հնարավոր հանդիպման արդիականության վերաբերյալ, որը նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում: Մասնակիցներն ի գիտություն ընդունեցին Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր շահագրգռվածությունը՝ օգտագործելու Գրանադայի հնարավոր հանդիպումը՝ շարունակելու իրենց ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այս կապակցությամբ Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը բանակցություններ են վարել առաջիկա հնարավոր հանդիպմանը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի առաջմղման հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիան, անվտանգությունը, կապը, հումանիտար հարցերը և խաղաղության ավելի լայն պայմանագիրը: Անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ և վճռական փոխզիջումային լուծումներ կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով։ ԵՄ-ն կարծում է, որ Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի կողմից տարածքային ամբողջականությանը և միմյանց ինքնիշխանությանը իրենց հանձնառությունը հրապարակայնորեն հաստատելու համար՝ ավելի վաղ Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»։
18:30 - 26 սեպտեմբերի, 2023
Բեռլինում հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կառավարությունից կանգնեցնել ԼՂ հայերի ցեղասպանությունը
 |armenpress.am|

Բեռլինում հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կառավարությունից կանգնեցնել ԼՂ հայերի ցեղասպանությունը |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում` Բունդեսթագի դիմաց, սեպտեմբերի 23-ին հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կանգնեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպան գործողությունները։ Բողոքի ցույցին մասնակցել են նաև Գերմանիայի մի խումբ քաղաքական գործիչներ, ուսանողներ և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ «Ձեր մասնակցությունը շատ կարևոր է ՝ ցույց տալու համար, որ մենք արդարություն ենք պահանջում Արցախի այն մարդկանց համար, ովքեր հիմա տառապում են։ Արցախում մարդիկ հայտնվել են թակարդում, և ոչ մի կապ չկա այնտեղի մարդկանց հետ, մենք չգիտենք, թե ինչ է կատարվում ժողովրդի հետ, արդյոք նրանք դեռ ողջ են»,- նշել է բողոքի ակցիայի կազմակերպիչ Լիլիթ Քոչարյանը։  Նրա խոսքով՝ Արցախի ժողովուրդն այսօր ցեղասպանության է ենթարկվում։ «Չկա սննդի, դեղորայքի և այլ կենսական անհրաժեշտության պարագաների մատակարարում, չկա տրանսպորտ։ Արցախահայությունը սովամահության եզրին է, նրանց տները հրթիռակոծվել են, նրանք քնում են դրսում՝ գետնի վրա։ Ադրբեջանը նաև պարբերաբար անջատում է համացանցը, էլեկտրաէներգիա ևս չկա»,- ասել է Լիլիթ Քոչարյանը, հավելելով, որ այս պահին գրեթե անհնար է դարձել կապ հաստատել արցախցիների հետ, որպեսզի հնարավոր լինի գոնե որևէ տեղեկություն ստանալ այնտեղ տիրող իրավիճակից։   Բողոքի ակցիայի մասնակիցները ակնկալում են գործուն և հրատապ քայլեր Եվրամիության առաջնորդներից՝ կանգնեցնելու հայերի ցեղասպանությունը։ «Այս ամենը տեղի է ունենում մեր աչքերի առաջ։ Արցախցիներին սովի մատնելը դանդաղ ցեղասպանություն էր, իսկ հիմա ամեն ինչ ավելի արագ է կատարվում։ Ոչ մի քայլ չի ձեռնարկվում, միայն Ադրբեջանին կոչեր են արվում, մեզ հրատապ քայլեր են անհրաժեշտ»,- ասել է Քոչարյանը։  Ցույցի մասնակիցները պարզել էին նաև «Փրկե՛ք Արցախը», «Կանգնեցրե՛ք Ալիևի ռեժիմին», «Մենք նույնպես արժանի ենք խաղաղ ապրելու», «Կանգնեցրեք՛ ադրբեջանական ագրեսիան», «Կանգնեցրե՛ք  արցախահայերի էթնիկ զտումը»  պաստառները։ 
17:13 - 23 սեպտեմբերի, 2023