Հայաստան

Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ |azatutyun.am|

Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանցիները շարունակում են պահանջներ ներկայացնել 4 գյուղերի, անկլավների նկատմամբ, «Ազատության» հետ զրույցում ասաց ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը՝ շեշտելով՝ անշուշտ, Հայաստանն էլ ունի բաներ, որ պետք է պահանջի դրա դիմաց, օրինակ, որ ադրբեջանական ուժերը դուրս գան Ջերմուկի մերձակայքից։ Թոմ դե Վաալը միևնույն ժամանակ նկատեց՝ ռուսներն իսկապես ցանկանում են մաս կազմել սահմանազատման գործընթացին և ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Թոմ դե Վաալի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ Հրայր Թամրազյան․ - Ուզում եմ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված գործարքից, որը հանգեցրեց Տավուշի մարզի որոշ հատվածներում հայ-ադրբեջանական սահմանի առաջին սահմանազատմանը: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Հայաստանը համաձայնել է հանձնել չորս գյուղ, որոնք գտնվում էին իր վերահսկողության տակ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից ի վեր։ Վարչապետ Փաշինյանը զգուշացրել է, որ եթե չհանձնեն այս տարածքները, Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Նա ավելի հեռուն գնաց՝ ասելով, որ նույնիսկ տարածքները հանձնելուց հետո երաշխիք չկա, որ Ադրբեջանը չի հարձակվի։ Փաշինյանը նաև բացատրեց, որ Հայաստանը հանձնում է իրեն չպատկանող տարածքներ։ Սակայն տեղի բնակիչներն ու ընդդիմությունը համաձայն չեն: Ինչպե՞ս կբնութագրեք այն, ինչ կատարվում է գետնի վրա։ Չե՞ք կարծում, որ Հայաստանը պետք է դրա դիմաց ինչ-որ բան ստանա այս տարածքները զիջելուց հետո, գոնե Ադրբեջանից երաշխիքներ ստամա, որ չի հարձակվի։Թոմ դե Վաալ․ - Այո՛, միանշանակ, ակնհայտորեն, մինչ աշխարհն ավելի շատ զբաղված էր Վրաստանում կատարվող իրադարձություններով, այս գյուղերի հանձնումը նույնպես տեղի ունեցավ վերջին շաբաթվա ընթացքում։ Նախ, եկեք պարզ ասենք, որ ցանկացած քարտեզով այս գյուղերը Խորհրդային Ադրբեջանի կազմում էին և պատկանում էին Խորհրդային Ադրբեջանին։ Կարծում եմ, որ դրանք դատարկ են եղել այս տարիների ընթացքում: Եվ, իհարկե, հայերը մտահոգված են, որ սահմանը մոտենում է, որ նրանք ավելի մոտիկից են տեսնելու ադրբեջանական դրոշները։ Հայերը նաև անհանգստանում են ճանապարհների հարցի պատճառով և այլն։ Սրանք լիովին հասկանալի մտահոգություններ են։ Բայց կարծում եմ, որ պարոն Փաշինյանը փորձում է ավելի խոշոր պատկերը տեսնել։ Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունն ասում է, որ իրենք ավելի խոշոր պատկերի մեջ են դիտարկում այս ամենը ու իրենց տեսանկյունից սահմանազատումը շատ զգայուն խնդիր է: Իսկ ռուսները շարունակում են ասել, որ իրենք են ուզում սահմանազատողը լինել։ Ադրբեջանցիները շարունակում են պահանջներ ներկայացնել այս գյուղերի, անկլավների նկատմամբ։ Այսպիսով, ենթադրում եմ, որ Փաշինյանը ասում է, որ գործընթացն ավելի լավ է, քան գործընթացի բացակայությունը: Այս գյուղերը հետ ենք տալիս։ Դադար ենք վերցնում, կտեսնենք, թե ինչ կլինի հետո: Անշուշտ, Հայաստանն էլ ունի բաներ, որ պետք է պահանջի դրա դիմաց, օրինակ, որ ադրբեջանական ուժերը, որոնք 2022 թվականի սեպտեմբերից գտնվում են Ջերմուկի մերձակայքում, դուրս գան այնտեղից։ Բայց այստեղ նորից հարցն այն է, թե ո՞վ է միջնորդը։ Ո՞վ է լինելու այն մեկը, որ ադրբեջանցիներին կասի, որ դուրս գան։ Սա է խնդիրը այստեղ։ Հրայր Թամրազյան․ - Եկեք քննարկենք նաև Ռուսական զորքերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից. բավականին անսպասելի էր տեսնել, թե ինչպես են ռուսական զորքերը հեռանում տարածաշրջանից իրենց առաջին տեղակայման ժամկետի ավարտից շատ առաջ: Ռուսաստանն ասում է, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, նրանք դե ֆակտո կորցրել են իրենց մանդատը Լեռնային Ղարաբաղում։ Արդյո՞ք դա է իրական պատճառը, կամ գուցե Ադրբեջանը կամ Թուրքիան են պահանջել հեռանալ: Ի՞նչ եք կարծում:Թոմ դե Վաալ․ - Վտարանդի մի ադրբեջանցի լրագրող կա, ով, կարծում եմ, բավականին լավ ամփոփեց դա, երբ ասաց, որ լավ լուրը այն է, որ ռուսները գնում են, բայց վատ լուրը այն է, որ ռուսները երբեք հենց այդպես չեն հեռանում, ու ակնհայտորեն ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ակնհայտ է, որ անցյալ տարվա սեպտեմբերից, այն բանից հետո, երբ նրանք չկարողացան կասեցնել ադրբեջանական զինուժի կողմից Ղարաբաղի գրավումը, ռուս խաղաղապահները որևէ անելիք չունեին։ Բայց նրանք կարող էին մնալ։ Նրանք կարող էին քաջալերել հայերին մնալ։ Նույնիսկ մի քանի հարյուր հայ կարող էր տեսականորեն վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, ու այդ ժամանակ ռուս խաղաղապահները կարող էին մնալ։ Բայց ոչ, նրանք ուղղակի ամբողջությամբ հեռացան։ Իսկ ինչո՞ւ հեռացան։ Պարզ է, որ ռուսները դա չեն անում Ադրբեջանի հանդեպ բարի կամքից դրդված։ Փոխարենը ինչ-որ բան են ուզում։ Այսպիսով, եկեք նայենք ժամանակագրությանը այստեղ: Կարծում եմ՝ ապրիլի 17-ին էր, երբ ռուս խաղաղապահները հանկարծ առանց նախազգուշացման լքեցին Ղարաբաղը։ Դա մի տեսակ անակնկալ էր: Դե, ի հարկե մարդիկ սպասում էին, որ վաղ թե ուշ նրանք կհեռանան, բայց ոչ այդքան արագ։ Ապրիլի 22-ին նախագահ Ալիևը մեկնում է Մոսկվա։ Ֆորմալ պատճառն այն է, որ նրանք պատրաստվում են նշել Իլհամ Ալիևի հոր կողմից կառուցված Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղու կառուցման տարեդարձը։ Դե, դա հրատապ գործ չէ, եկեք անկեղծ լինենք: Այսպիսով, պարզ է, որ սա հինգ օր անց էր: Նա թռչում է Մոսկվա: Հաջորդ օրը՝ ապրիլի 23-ին, Իլհամ Ալիևը մասնակցում է մի շնորհանդեսի, որը պաշտոնապես նվիրված է Բաքվում այս նոյեմբերին սպասվող կլիմայական գագաթնաժողովին`COP 29-ին, սակայն ժամանակի մեծ մասն նա խոսում է հայերի մասին։ Հետո էլ նման արտահայտություն է անում՝ «եռակողմ հայտարարությունը պետք է պահպանել»։ Եռակողմ հայտարարությունը դա 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությունն է՝ ստորագրված Պուտինի, Փաշինյանի և Ալիևի կողմից, որը, ինչպես գիտենք, վերջ դրեց 2020 թվականի պատերազմին։ Այդ հայտարարությունը հիմնականում մեռած է։ Դա հրադադարի հայտարարություն էր և խաղաղապահների տեղակայման մասին հայտարարություն։ Խաղաղապահներն իրենց գործը չեն կատարել։ Հրադադարը խախտվել է հիմնականում Ադրբեջանի կողմից։ Այսպիսով, երբ նա ասում է, որ եռակողմ հայտարարությունը պետք է պահպանվի, նա նկատի ունի դրա մի հատվածը, որը 9-րդ կետն է, որտեղ ասվում է, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահները վերահսկում են Նախիջևան տանող ճանապարհային և երկաթուղային կապը: Սա է առանցքային բանը, որին, կարծում եմ, պետք է հետևենք: Այստեղ կարծես թե կա ադրբեջանա-ռուսական միասնական օրակարգ, որ ադրբեջանցիներն իրենց երթուղին հասցնեն Նախիջևան, իսկ դրա դիմաց դա վերահսկվելու է ռուսների կողմից: Սա վատ նորություն է Հայաստանի համար։ Դա շատ վատ նորություն է Արևմուտքի համար, որովհետև դա նշանակում է, որ մենք խոսում ենք Ռուսաստանի և Իրանի միջև ուղիղ ճանապարհային և երկաթուղային կապի մասին: Եվ սա, կարծում եմ, այն է, ինչին մենք իսկապես պետք է ուշադրություն դարձնենք:Հրայր Թամրազյան․ - Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանն ընդունա՞կ է դա անել: Այսինքն, եթե մեր կառավարությունը դեմ է, ինչպե՞ս կարող են իրենց սահմանապահներին տեղակայել։Թոմ դե Վաալ․ - Սցենարն այն է, որ ինչ-որ սահմանային միջադեպեր են տեղի ունենում, որոնք մենք նախկինում արդեն տեսել ենք: Ադրբեջանցիները կասեն՝ «մենք վերահսկողության տակ ենք առնում այս շրջանը». Իսկ ռուս սահմանապահներն արդեն այնտեղ են։ Ինչպես գիտենք, հայերը ցանկանում են, որ նրանք դուրս գան այնտեղից: Իսկ ռուսներն ու ադրբեջանցիները միասնաբար իրենց վերահսկողության տակ կվերցնեն դա, որպեսզի ապահովեն այս տարածաշրջանը և հղում են կատարելու եռակողմ հայտարարությանը։ Կասեն՝ Փաշինյանն արդեն ստորագրել է այդ հայտարարության տակ, ուստի Հայաստանը նույնպես պետք է համաձայնի դրան։Հրայր Թամրազյան․ - Հասկանալի է։ Արդյո՞ք Ռուսաստանի դուրսբերումն ազդեց Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վրա և ինչպե՞ս: Արդյո՞ք դրա արդյունքում ավելի շատ դուրսբերումներ տեղի կունենան Հայաստանից, ներառյալ Սյունիքից, և այլ մարզերից, այդ թվում՝ Գյումրիից: Այսինքն՝ կարծում եք, որ Ալիևի հայտարարությունից հետո դա հնարավոր չէ՞։Թոմ դե Վաալ․ - Անշուշտ, «Զվարթնոց» օդանավակայանի հետ կապված խնդիր ունենք: Հայերն ասում են, որ ռուս սահմանապահները պետք է դուրս գան այնտեղից մինչև օգոստոսի 1-ը։ Նրանք պարզապես կարող էին դա պարտադրել: Բայց պարզ է, որ այն, ինչ դուք անում եք ռուսների դեմ, ունի գին, ու այդ գինը պետք է վճարեք: Գյումրիում դեռ կա [ռուսական] բազա։ Դեռևս կան սահմանապահներ, ոչ միայն օդանավակայանում: Կարծում եմ՝ հայերին օգնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանը դեռ շեղված է Ուկրաինայում։ Ուկրաինայում այն դեռ ծանրաբեռնված է: Նրանք իրականում չեն ցանկանում երկրորդ ճակատ բացել Կովկասում։ Այսպիսով, դա օգնում է Հայաստանին: Բայց հաստատ ռուսները դեռ լծակներ ունեն Հայաստանը ապակայունացնելու համար։ Ինչպես գիտենք, Վրաստանի Կազբեկի-Լարս անցակետում բեռնատարներ են արգելափակում։ Նրանք կարող են արգելել որոշ գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը և այլն: Նրանք ունեն լծակներ, որոնք, իհարկե, կարող են օգտագործել Հայաստանի դեմ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:54 - 06 մայիսի, 2024
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա
 |tert.am|

ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա |tert.am|

tert.am: Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:«Մենք առաջվա պես կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ սեփական արտաքին քաղաքական կուրսն ինքնուրույն որոշելու ինքնիշխան իրավունքը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքի համատեքստում: Հիշեցնեմ՝ կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածը հնարավորություն է տալիս դուրս գալ միավորումից: Այս պարագայում պետությունը, ՀԱՊԿ շրջանակում իր պարտավորությունների կարգավորումից հետո, պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու ժամկետից ոչ պակաս, քան վեց ամիս շուտ: Որքանով տեղյակ ենք, չնայած կազմակերպության հասեցին անընդհատ հնչող մեղադրանքներին, անդամակցության վերաբերյալ որևէ նոր քայլեր չեն ձեռնարկվել: Ուստի, Հայաստանը շարունակում է լիիրավ անդամ մնալ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները»,-ասել է Զախարովան:Նա վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ-ը բոլոր պարագաներում կա և կլինի արդյունավետ կառույց՝ պատասխանատու Եվրասիայում և կառույցիանդամ պետություններում անվտանգության ապահովման համար:
20:16 - 03 մայիսի, 2024
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են
 |civilnet.am|

Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի և Հայաստանի՝ Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատում իրականացնելու որոշումից հետո մեկնարկած բողոքի ցույցերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (Հ1) լուսաբանում է հատվածական՝ ամբողջական չներկայացնելով բողոք բարձրացրած մարդկանց պահանջներն ու «ձայն չտալով» Տավուշի բնակիչներին։ Մայիսի 2-ի վաղ առավոտյան սև բերետավորները Տավուշի մարզի Կիրանց գյուղից բերման ենթարկեցին բողոքի ցույց անող 30 կիրանցու։ Ավելի ուշ ազատ արձակված կիրանցիները բողոքեցին, որ ոստիկանությունը իրենց բերման է ենթարկել՝ ուժ գործադրելով։ Նրանք ցույց են տվել ստացված վնասվածնքերը։ Ոստիկանության գործողությունից նաև տեսանյութ տարածվեց։ Այնուհետև ոստիկանությունը փակեց Կիրանց տանող ճանապարհը՝ գյուղի մուտքը սահմանափակելով միայն Կիրանցում գրանցվածների համար։ Հ1-ի «Լուրեր»-ի՝ մայիսի 2-ի գլխավոր թողարկման մեջ կարճ անդարդարձ կա այս իրադարձություններին, որում ներկայացվում են միայն պետական մարմինների հերքումները, թե ճանապարհը փակվել է Կիրանցում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար, իսկ մարդկանց բերման ենթարկելիս նրանց նկատմամբ բռնություն չի գործադրվել։ Բերման ենթարկելու կադրերը, բերման ենթարկվածների պնդումները, Կիրանցում բողոքի ցույց անող այլ քաղաքացիների հայտարարությունները, շարունակվող ցույցերը չեն հայտնվել հանրային համարվող «Հանրային հեռուստաընկերության» եթերում։ Ի դեպ, «Առաջին ալիքը» մայիսի 1-ին ստացավ հանրապետական սփռման թույլտվություն։ «Առաջին ալիքը» նման մոտեցում դրսևորում է Տավուշում բողոքի ցույցերի սկզբից ի վեր։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր թողարկումները, որոնք հեռարձակվում են ամենադիտվող ժամին (փրայմ-թայմ)՝ 21:00-ին։ Ըստ այդմ, ցույցերը մատուցանվում են ոչ ամբողջական, գերակշռում են իրավապահ մարմինների հայտարարությունները, չեն ներկայացվում շարժման առաջնորդների ելույթները և այլն։ Հարկատուների հաշվին ֆինանսավարվող Հանրայինը հարկ չի համարել նկարահանող խումբ ուղարկել Տավուշ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ռեպորտաժներ պատրաստելու, բողոքող կամ նույնիսկ չբողոքող տավուշցիների հետ խոսելու և նրանց մտահոգությունը ներկայացնելու համար։ Ի՞նչ է հայտնում Հանրայինը Առհասարակ, որևէ թողարկման մեջ Հանրայինը հստակ չի նշում Տավուշում օրեր շարունակ ընթացող ցույցերի մասին։ Դիտարկվող ժամանակահատվածի թողարկումներում միայն մեկ անգամ է նշվում, որ Տավուշում բողոքի ցույցերը համակարգում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Մյուս դեպքերում քանիցս նշվում է, որ ցույցերը համակարգում են «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Նրանցից որևէ մեկի հետ այս ընթացքում որևէ հարցազրույց չի եղել։ «Լուրեր»-ի անդրադարձները ցույցերին հիմնականում հաղորդման երկրորդ հատվածում են այն պարագայում, երբ տավուշյան ցույցերը երկրի գլխավոր իրադարձությունն են։ 23։50-ից Լուրեր 21:00 | Մեր առաքելությունը ՀՀ-ն ազատ, զարգացած և անվտանգ պետություն կայացնելն է. վարչապետ Հ1-ը հատվածական է ներկայացրել նաև «Երկրապահ կամավորականների միության» մեքենայի հետ կապված երկու միջադեպերը։ Ըստ ցույցի մասնակիցների՝ ապրիլի 21-ին ԵԿՄ մեքենան ընթացել է (տեսանյութ) իրենց ուղղությամբ, ինչից հետո բախումներ են սկսվել։ «Լուրեր»-ը, սակայն, ներկայացնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահանգն Ալեքսանյանի ֆեյսբուքյան հրապարակումը, որտեղ պատգամավորն ասում է, թե «Երևանից գնացած խումբը տեղում սահմանապահ ծառայություն իրականացնող Երկրապահ կամավորականների միության մեքենան է ջարդել»։ «Լուրեր»-ի ուշադրությունից դուրս է մնացել այն պահը, երբ ԵԿՄ-ի վարորդը մեքենայի վրայով ցատկում է ցուցարարների վրա։ Ապրիլի 23-ին նույն մեքենայի, նույն վարորդով մասնակցությամբ երկրորդ միջադեպի մասին «Լուրեր»-ում ներկայացվել էր Քնչական կոմիտեի հայտարարությունը, որ մեքենան փորձել է անցնել ճանապարհը, վիճաբանություն է սկսվել ցուցարարների միջև, որից հետո ցուցարարները սկսել են փայտերով հարվածել մեքենային։ Լրատվական թողարկման ժամանակ չի նշվում նաև, որ, ըստ ցուցարարների, մեքենան է մխրճվել ցուցարարների մեջ։ Մեքենան պատկանում է Երկրապահ կամավորականների միության Տավուշի մասնաճյուղի նախագահ Յուրա Հարությունյանին։ Նա հաստատել է, որ ինքն է «ուժ գործադրել ու բացել ճանապարհը»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:28 - 03 մայիսի, 2024
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը, մասնավորապես` ներկայումս Տավուշի մարզի նկատմամբ։ Ասված է կառույցի հայտարարության մեջ․ «Ադրբեջանի անհիմն տարածքային պահանջները, այդ թվում՝ Հայաստանի Տավուշի մարզի և, այսպես կոչված, «անկլավների» նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի Սյունիքի մարզով արտատարածքային տրանսպորտային կապի վերաբերյալ, բացարձակապես անընդունելի են։ Ադրբեջանը, հրաժարվելով դուրս բերել իր զինված ուժերը 2021թ. ի վեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառ․ կմ տարածքից, ճնշում է գործադրում Հայաստանի Հանրապետության վրա՝ իր վերահսկողության տակ առնելու ՀՀ Տավուշի մարզի ռազմավարական տարածքները։ Այսպիսով` Ադրբեջանը «սահմանազատման և սահմանագծման» քողի տակ իրականացնում է հողազավթում, ինչն էլ ավելի կխորացնի Հայաստանի խոցելիությունը։ Եթե Ադրբեջանը վերահսկողության տակ վերցնի Հայաստանի Տավուշի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները, դա մեծապես կվտանգի Վրաստանի հետ Հայաստանի միջպետական կապը, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող գազատարը և կշրջափակի մի շարք հայկական գյուղեր, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի նրանց հայաթափմանը։ Բացի այդ, նոր իրավիճակը նաև կվտանգի Լոռու մարզի անվտանգությունը։ Չնայած գործընթացում ներգրավվմանը` Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ սա անվտանգության ամուր երաշխիքներ չի ստեղծում Ադրբեջանի կողմից հնարավոր ապագա ագրեսիայի դեմ։ Այսպիսով` Հայաստանի իշխանության ներկայիս գործողությունները, որոնք իրականացվում են առանց տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու երաշխիքի, հետագա կապիտուլյացիա են և հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Ավելին՝ դա թույլ կտա Ադրբեջանին ավելի լավ դիրքերից նոր ագրեսիա իրականացնել։ Մենք խորապես համոզված ենք՝ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել Արցախում իր ցեղասպան քաղաքականության, Արցախի բնիկ ժողովրդի նկատմամբ իրականացրած էթնիկ զտումների համար։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում ներգրավված բոլոր հիմնական դերակատարներին՝ ներառյալ ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Ռուսաստանին, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նավթային բռնապետությանը՝ Հայաստանի և հայության նկատմամբ իր շարունակական ֆաշիստական քաղաքականության համար: Որպես եվրոպական քաղաքացիակա հասարակաության կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ափսոսում է ԵՄ գործադիր իշխանության կողմից Ադրբեջանի բռնապետության նկատմամբ ցուցաբերած երկակի ստանդարտների համար: ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը համոզված է՝ Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը։  Վերջինս շարունակում է քարոզել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքի յուրացում։ Ադրբեջանի համար շոշափելի ուժի և հետևանքների վրա հիմնված միասնական և ամուր դիմադրությունը ներկայումս միակ գործոնն է, որը կարող է զսպել ադրբեջանական բռնապետությունը և նրա ծավալապաշտական օրակարգը»։
16:26 - 03 մայիսի, 2024
Չնայած Հայաստանում բազմակարծության միջավայրին, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ․ «Լրագրողներ առանց սահմանների» |tert.am|

Չնայած Հայաստանում բազմակարծության միջավայրին, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ․ «Լրագրողներ առանց սահմանների» |tert.am|

tert.am: Միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ, հրապարակել է մամուլի ազատության ամենամյա համաշխարհային վարկանիշային աղյուսակը։ Ընդհանուր առմամբ վարկանիշում ներառված է 180 երկիր, որոնց շարքում Հայաստանը  71.6 միավորով 43-րդն է: Հայաստանը նախորդ տարվա համեմատ, գրանցել է դիրքի բարելավում՝ 49-րդ հորիզոնականից բարձրանալով 43-րդը: Վարկանիշի հեղինակները նշում են, որ «չնայած բազմակարծության միջավայրին, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքային վեճի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ կապված»։ Հեղինակաները նշում են, որ «Հայաստանում լրատվամիջոցների բևեռացումը արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը. շատ լրատվամիջոցներ կապված են 2018 թվականից հետո ի հայտ եկած քաղաքական առաջնորդներին, իսկ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին, բացի այդ, միայն մի քանի լրատվամիջոց է անկախություն ցուցաբերում»: «Հայկական մեդիա դաշտում հատկապես զգայուն է երկու քաղաքական թեմա՝ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները և Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունը։ Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած մարդկանց կողմից կամ աջակցում է ազդեցիկ հասարակական գործիչների: Մինչդեռ պետական լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից։ Լրագրությունը, որպես մասնագիտություն, անարգված է և ենթակա է հատկապես անհանգստացնող ատելության խոսքի: Քաղաքական էլիտաների հակալրատվական հռետորաբանությունը, որը լրագրողներին մեղադրում է «կոռուպցիայի» և հակառակորդների ծառայության համար, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։ Նրանք մշտապես ենթարկվում են վիրավորանքի, հարձակման, ինչպես նաև զրպարտության վերաբերյալ վարույթների, ինչը ամրապնդում է ինքնագրաքննությունը: Ադրբեջանի հետ սահմանին բախումները բարդացնում են լրագրողների աշխատանքը. ավելին, լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշումների, վիրավորանքների և բռնությունների ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, ինչպես նաև նրանց կողմնակիցների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում: Ընդհանուր առմամբ լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում», - նշված է զեկույցում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:35 - 03 մայիսի, 2024
ՀՀ-ն «Մամուլի ազատության ինդեքս 2024»-ում բարելավել է իր դիրքերը

ՀՀ-ն «Մամուլի ազատության ինդեքս 2024»-ում բարելավել է իր դիրքերը

 «Մամուլի ազատության ինդեքս 2024»-ում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` նշելով, որ նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։ «Մամուլի եւ լրագրողական գործունեության ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից է, եւ կառավարության որդեգրած քաղաքականությունն է՝ անել առավելագույնը ոլորտի զարգացման եւ ամրապնդման համար։ Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։ Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։ Ինդեքսը, որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի շուրջ 180 երկրներում։ «Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը՝ 103-րդ, Ադրբեջանը՝ 164-րդ, Թուրքիան՝ 158–րդ, իսկ Իրանը՝ 176-րդ հորիզոնականում են»,- գրել է նա:
12:52 - 03 մայիսի, 2024
Ուզում եմ խնդրել սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցներին, որ միասին այս բարդ ճանապարհն անցնենք. Արշակյան
 |1lurer.am|

Ուզում եմ խնդրել սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցներին, որ միասին այս բարդ ճանապարհն անցնենք. Արշակյան |1lurer.am|

1lurer.am: Կիրանցիների, սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի հույզերը հասկանում եմ, և խնդրելու եմ մի փոքր վստահություն և համբերություն ունենալ, և մենք այս ճանապարհը միասին կանցնենք: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 3-ի նիստին ՄԻՊ-ի՝ 2023 թվականի գործունեության հաղորդման շրջանակում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ կարծիք հայտնելով, թե կիրանցիների հույզերի վրա ազդում են կեղծ լուրերը, թե իբրև թուրքը հայկական բարձունքներ է գրավում, գյուղերը տրվում են: Հակոբ Արշակյանը ներկայացրեց նաև կիրանցիների և փակված ճանապարհն անցնող քաղաքացիների միջև գրանցված միջադեպը և այս համատեքստում պետության պարտավորությունը: «Քաղաքացիների մի հատվածը փակել է ճանապարհը (չեմ ողջունում ամենևին, միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ, և  չի կարելի նման բան անել), մյուս հատվածն էլ ուզեցել է անցնել մեքենայով այդ ճանապարհով: Այսինքն՝ նրա իրավունքն այդ մեքենայով ճանապարհ անցնելն է, մյուսն էլ իր բողոքի ակցիան է իրականացնում: Այն մարդիկ, որոնք ճանապարհը փակել են, հարձակվել են մեքենայի վրա, կոտրել են: Հիմա պետության դերը ո՞րն է, երբ գալիս եք, մեղադրում եք, թե մեքենան կոտրում են, իրավապահները քայլեր են ձեռնարկում: Բա ի՞նչ պետք է անեն, պետք է թողնեն, որ երկու քաղաքացիները իրար հետ հաշվեհարդա՞ր տեսնեն, պետք է ամեն ինչը օրենքին համապատասխան ձևով կասեցնեն, ոնց որ հրաշալի արել են, և արել են նաև անցած տարի Երևանի կենտրոնում, և ճիշտ են արել: Չի կարելի, անթույլատրելի է, որ քաղաքացիներն իրենց իրավունքներն իրացնելիս մեկը մյուսի մեքենաները սկսեն կոտրել»,- ասաց նա և անթույլատրելի համարեց նման պահվածքն արդարացնող որևէ խոսույթ, ինչպես նաև մեքենանր կոտրելը, մարդկանց ահաբեկելը, ստերով ծայրահեղություններ արդարացնելը: Հակոբ Արշակյանը նաև կարծիք հայտնեց, որ ԱԺ ամբիոնից հնչող յուրաքանչյուր խոսք պետք է լինի ոչ թե ուղղորդող, որ էլի ծայրահեղություններ լինեն, այլ բալանսավորող, որպեսզի դրանք այլևս տեղի չունենան: Նա նաև հորդորեց սուտ լուրեր տարածելով չազդել կիրանցնիների հույզերի վրա: «Մենք այս բարդ ճանապարհը պետք է միասին անցնենք: Եվս մեկ անգամ ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին սահմանամերձ գյուղերի և խնդրել, որպեսզի մենք փոխվստահությամբ իրար հետ այս ճանապարհն անցնենք: Մենք որևէ բան ձեր մեջքի հետևում չենք անելու, չենք անում: ՀՀ սուվերեն տարածքից որևէ մետր, միլիմետր, սանտիմետր չի զիջվելու, դա հնարավոր էլ չէ մեր օրենսդրությամբ, և մենք պետք է այս ճանապարհն անցնենք»,- ասաց Հակոբ Արշակյանը:
12:47 - 03 մայիսի, 2024
Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ: Նա Ադրբեջան է այցելել Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցեր, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովը խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին և ընդգծել, որ Բաքուն հաստատակամ է իրական արդյունքների հասնելու կարգավորման գործընթացի բոլոր կետերում։ Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածությունները առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում։
20:05 - 02 մայիսի, 2024
Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Պայմանագրի ստորագրման արարողությամբ երեքշաբթի պաշտոնապես մեկնարկել է Sustainable Energy for Climate Resilient Community Development in Armenia ծրագիրը, որը ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Եվրամիության ֆինանսավորմամբ կիրականացնի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։ Այդ մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «SE4Resilience ծրագիրը կխթանի Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը։ Միաժամանակ ծրագիրը քաղաքներին ու համայնքներին կօգնի դիմադրունակ լինել կլիմայական պայմանների փոփոխման դեմ։ Փոխդեսպան Էրիկ Թինտրուպն իր ողջույնի խոսքում կարևորեց համայնքների և մեր կողքին ապրող այն ամենախոցելի անձանց առանցքային դերը, որոնք առերեսվում են կլիմայական փոփոխություններին։ Էներգարտադրության արդար և կենսակայուն հեռանկարն իրատեսական է միայն, եթե բոլոր դերակատարները, վայրերը և հասարակական խմբերը լսելի և ներգրավված լինեն․ այս նշանաբանով է Գերմանիան աջակցություն ցուցաբերում Հայաստանի էներգետիկ զարգացմանը։ Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Գերտ Յան Կոպմանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, GIZ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։ SE4Resilience ծրագրի մանրամասները՝ GIZ կայքում:  
16:10 - 02 մայիսի, 2024
ԱՄՆ-ը պետք է դադարեցնի բոլոր ռազմական և անվտանգության հատկացումներն Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսականներ
 |1lurer.am|

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի բոլոր ռազմական և անվտանգության հատկացումներն Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսականներ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ 66 կոնգրեսական երկրի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին կոչ է արել 200 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականներին, ավելացնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել բոլոր ռազմական ու անվտանգության հատկացումները Ադրբեջանին և ուսումնասիրել ադրբեջանցի պատերազմական հանցագործների դեմ պատժամիջոցների կիրառման հարցը։ Նամակն ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալլարթին և կոնգրեսական Բարբարա Լիին: Կոնգրեսականները նամակում կոչ են արել նաև Հայաստանին հատկացնել 20 միլիոն դոլար ռազմական ֆինանսավորում, 10 միլիոն դոլար՝ արտերկրում ռազմական կրթության և վերապատրաստման համար, ևս 10 միլիոն դոլար՝ իրավական բարեփոխումների, 10 միլիոն դոլար էլ՝ ժողովրդավարական բարեփոխումների համար: Նամակի հեղինակները հատկապես մտահոգություն են հայտնել Հայաստանի դեմ նոր պատերազմ հրահրելու՝ Ալիևի ռեժիմի մտադրությունների վերաբերյալ։ Կոնգրեսականներն ասել են, որ Իլհամ Ալիևն իր ցեղասպան գործողություններով բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում արդար խաղացող չէ, և Միացյալ Նահանգները չպետք է որևէ օգնություն տրամադրի նրա ռեժիմին անվտանգության ոլորտում: Ամերիկացի օրենսդիրները դատապարտել են ԱՄՆ Պետքարտուղարությանը և միջազգային կազմակերպություններին, որ Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության չեն ենթարկում մարդու իրավունքների խախտումների համար: «Վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները լրջորեն մտածի պատժամիջոցներ սահմանելու մասին, որպեսզի ադրբեջանցի պաշտոնյաները պատասխանատվության ենթարկվեն միջազգային իրավունքի բոլոր խախտումների համար»,- ասվում է նամակում։
15:10 - 02 մայիսի, 2024
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
 |armenpress.am|

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) 2024 թվականի տարեկան իր  զեկույցում կոչ է անում կառավարությանը ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերի և այլ կրոնական կամ մշակութային օբյեկտների վերականգնման, պահպանման և պաշտպանության համար: Զեկույցում ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տրվում Ադրբեջանը ներառել «հատուկ մտահոգություն առաջացնող երկրների» ցանկում՝ կրոնական ազատության համակարգված, շարունակական և աղաղակող խախտումների համար, ինչպես սահմանված է միջազգային կրոնական ազատության մասին օրենքում (IRFA): Հրապարակված զեկույցում ընդգծվում է, որ 2023 թվականին Ադրբեջանի կառավարությունը շարունակել է սպառնալիք ներկայացնել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող կրոնական օբյեկտների համար: Զեկույցը հիշեցնում է, որ Ադրբեջանում կրոնների հետ աշխատանքի պետական պաշտոնական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին կոչ էր արել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներին լքել Դադիվանքը՝ կեղծ պնդում անելով, թե նրանք (խմբ․ Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները) որևէ առնչություն չունեն այդ կրոնական օբյեկտի հետ:
12:27 - 02 մայիսի, 2024
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին

ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ մայիսի 1-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի եւ հանձնախմբի անդամ Ջիմ Կոստայի հետ:Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով: «Կոնգրեսականները հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին: Կարևորել ենք ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Քննարկվել է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը»,- գրել է պատգամավորը: Հանդիպմանը մասնակից հայ խորհրդարանականներն են եղել Արման Եղոյանը, Արսեն Թորոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Կոնջորյանը, Սարգիս Խանդանյանը: Ներկա է եղել նաև ԱՄՆ-ում ՀՀ-ի դեսպան Լիլիթ Մակունցը։
11:48 - 02 մայիսի, 2024
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու․ Փաշինյան

Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու․ Փաշինյան

Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու՝ սահմանի պահպանության համար։ Սահմանի պահպանության հարցը ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը։  Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։ «Սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու։ Սահմանի պահպանության հարցը ամբողջությամբ իրականացնելու է ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Որովհետև սահմանապահ զորքերի մանդատն է իրականացնել ՀՀ-ի սահմանի պահպանությունը։ Այսինքն էդ հատվածում, սահմանի վրա մենք Պաշտպանության նախարարության դիրքեր չենք ունենալու և հնարավոր է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն էդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականանցելու»,- ասել է վարչապետը։
23:16 - 01 մայիսի, 2024