Արտակ Բեգլարյան

Արտակ Արտյոմի Բեգլարյանը (հուլիսի 5, 1988Ստեփանակերտ) 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012-2013 թթ․ եղել է ԱՀ վարչապետի օգնականը։ 2014-2017 թթ․ դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ 2013 -2017 թթ․ ԱՀ վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թ․ նոյեմբերի 1-ից նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական: 2018 թ․ փետրվարի 1-ից նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: 2018 թ․ հոկտեմբերի 31-ին ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի. Արտակ Բեգլարյան
 |tert.am|

Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի. Արտակ Բեգլարյան |tert.am|

tert.am: Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության առ այն, որ կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:«Նշենք, որ Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հայկական զինված ուժերի նկատմամբ հրադադարի խախտման տրամաչափը՝ օգտագործելով նաև ականանետեր։ Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։ Անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է գեներացնում», - գրել է Բեգլարյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
12:08 - 20 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականությունը. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականությունը. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ կայացել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի հերթական նիստը: «Կարճ ժամանակահատվածում Խորհուրդը կարողացել է արդյունավետորեն իրականացնել միջոցառումների պլանով հաստատված որոշ գործառույթներ: Արդեն ունենք բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության ու թանգարանային ցուցանմուշների որոշ ճշգրտված ցուցակներ, սակայն դեռևս նշված և այլ ուղղություններով մեծ աշխատանք կա անելու: Դրան զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականությունը, որի դրսևորումները փաստագրելու և միջազգային հանրությանը պատշաճորեն ներկայացնելու ուղղությամբ ևս աշխատանքների արդյունավետության բարձրացման կարիք կա», - հայտարարել է Բեգլարյանը: Որոշում է կայացվել առաջիկայում կազմակերպել շնորհանդես՝ կատարված աշխատանքները հանրության լայն շրջանակներին ներկայացնելու նպատակով:
15:13 - 15 հոկտեմբերի, 2022
Կարծում եմ՝ այս իրավիճակում շատ պահանջված ու իմաստուն որոշում է․ Արտակ Բեգլարյանը՝ Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկի մասին

Կարծում եմ՝ այս իրավիճակում շատ պահանջված ու իմաստուն որոշում է․ Արտակ Բեգլարյանը՝ Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկի մասին

ԱՀ ներկայիս պետնախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու Արցախի նախագահի առաջարկին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Հարգելի՛ հայրենակիցներ, Ի շարունակություն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարության Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկի վերաբերյալ՝ կուզեի մի քանի շեշտադրում անել. 1. Կարծում եմ՝ այս իրավիճակում դա շատ պահանջված ու իմաստուն որոշում է, և ես անվերապահորեն աջակցում եմ Նախագահի որոշում-առաջարկին:   2. Ռուբեն Վարդանյանի նման համաշխարհային մակարդակի ռազմավարական կառավարիչը և բարձր արժեքների տեր մարդը մեծ հնարավորություն է ցանկացած պետության, առավել ևս՝ խոր ճգնաժամ ապրող Արցախի Հանրապետության համար: Ուստի, Արցախ տեղափոխվելու նրա որոշումը լավագույն շանսն է նրա ներուժն ւ առաքելության գիտակցումն արդյունավետորեն իրացնելու համար, որի ներկայումս լավագույն մեխանիզմը, իմ պատկերացմամբ նույնպես, լայն լիազորություններով պետական նախարարի պաշտոն զբաղեցնելն է:   3. Նշեմ, որ իմ ու պարոն Վարդանյանի գնահատականները Արցախի ներկայի ու ապագայի վերաբերյալ, հիմնախնդիրների լուծման մոտեցումները մեծապես համընկնում են, և նաև այդ պատճառով ես հավատում եմ, որ նա կարող է զգալի առաջընթաց ապահովել և՛ ներքին, և՛ արտաքին ուղղություններում:   4. Իսկ իմ նախընթաց գործունեության գնահատականների և հետագա անելիքների վերաբերյալ դեռ առիթ կունենամ հանգամանալից խոսելու: Ես շարունակում ու շարունակելու եմ ծառայությունս Հայրենիքիս իմ ամբողջական ներուժով, արժեքներով ու սկզբունքներով հանդերձ, և ցանկացած դիրքում ու հանգամանքում ես մնում եմ շարքային զինվոր՝ հանուն հայոց պետականության և ազգային վերելքի», - նշել է Բեգլարյանը:
16:25 - 04 հոկտեմբերի, 2022
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում

 |artsakhpress.am|

Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում |artsakhpress.am|

artsakhpress.am: Փոխհատուցման ծրագրերի իրագործման կարգում նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի Արցախյան բոլոր պատերազմներում զոհված զինծառայողների ու ազատամարտիկների ընտանիքներին: Այս մասին Ազգային ժողովի նիստում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արամ Հարությունյանի հարցին, ըստ որի՝ քաղաքացիները բարձրաձայնել են, որ զոհված զինծառայողների և ազատամարտիկների  ընտանիքների փոխհատուցման կարգում առաջնահերթություն է տրվում 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին: Պետնախարարն անընդունելի է համարել զոհված զինծառայողների ընտանիքների միջև տարբերակված մոտեցումը: «Խոստանում եմ մանրամասն ուսումնասիրել և, եթե տարբերակված մոտեցումներ կան, ապա խնդրին լուծում կտանք: Անկախ նրանից, թե, որ  թվականի պատերազմում է զոհվել զինծառայողը կամ ազատամարտիկը, փոխհատուցման բոլոր ծրագրերով նույն մոտեցումը պետք է լինի»,- ասել է Բեգլարյանը:
16:42 - 01 հոկտեմբերի, 2022
Միջազգային հանրության կողմից անհրաժեշտ են Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը դատապարտող գործնական ու զսպիչ գործողություններ. Արտակ Բեգլարյանը՝ Բելգիայի խորհրդարանականների հետ հանդիպմանը

Միջազգային հանրության կողմից անհրաժեշտ են Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը դատապարտող գործնական ու զսպիչ գործողություններ. Արտակ Բեգլարյանը՝ Բելգիայի խորհրդարանականների հետ հանդիպմանը

Սեպտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն ու ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արցախի Հանրապետություն – Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Արամ Գրիգորյանը հանդիպել են Բելգիայի Թագավորության Սենատի անդամ, Խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասներ է ներկայացրել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո իրագործված ադրբեջանական ռազմական հանցագործությունների, Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի հետևողական ու համակարգային կիրառման հետևանքով մարդու իրավունքների համատարած խախտումների, ենթակառուցվածքների աշխատանքը խոչընդոտելու միջոցով Արցախում բնականոն կյանքը խաթարելու ուղղությամբ ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ։ Պաշտպանը ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ բոլոր անհատներն ու կառույցները ստեղծված իրավիճակում պետք է առաջնահերթորեն հանդես գան Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և ինքնորոշման իրավունքի ճանաչման օրակարգով։ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունն և դրա հետևանքով ստեղծված անվտանգային և հումանիտար իրավիճակը՝ շեշտադրելով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը դատապարտող գործնական ու զսպիչ գործողությունների անհրաժեշտությունը։ ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ողջունել է բելգիացի խորհրդարանականների հետ ձևավորված համագործակցությունն ու հույս հայտնել, որ Բելգիայի օրենսդիրները կօգտագործեն իրենց հնարավորություններն ու լծակները Արցախի մասին միջազգային իրազեկվածությունը բարձրացնելու և Արցախի անկախության ճանաչման գործընթացին աջակցելու համար։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան-Բելգիա» բարեկամական խմբի անդամները։
15:02 - 26 սեպտեմբերի, 2022
Արտակ Բեգլարյանի մոտ քննարկվել է պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախագծային աշխատանքների ընթացքը

Արտակ Բեգլարյանի մոտ քննարկվել է պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախագծային աշխատանքների ընթացքը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի մի խումբ անդամների՝ Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախագծային աշխատանքների շուրջ քննարկումների նախնական արդյունքներին տեղեկանալու և պետական լիազոր մարմնի անելիքները հստակեցնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են Արցախի կառավարությունից։ «Խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ճարտարապետ Սերգեյ Գալստյանը ներկայացրել են կատարված աշխատանքները և քննարկված լուծումները: Արտակ Բեգլարյանը ընդգծել է մշակութային ժառանգության պահպանման՝ ի դեմս Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման ու Հանրապետությունում թատերարվեստի զարգացման հարցերում կառավարության հանձնառությունը: Ըստ այդմ, նա շեշտադրել է Հանրապետության նախագահի հանձնարարականը, որ պետք է հավուր պատշաճի պատրաստել ոչ միայն շենքի վերականգնման, այլև՝ մշակութային միջավայրի պահպանման ու զարգացման նախագիծը, որի կյանքի կոչման ուղղությամբ ներդրվելու են թե՛ պետական, թե՛ բարեգործական միջոցներ: Շահագրգիռ քննարկման արդյունքում վեր են հանվել որոշ սկզբունքային հարցեր, որոնց հստակեցման ու կարգավորման ուղղությամբ պետական նախարարը տվել է կոնկրետ հանձնարարականներ»։
13:16 - 10 սեպտեմբերի, 2022
Իրացրել ենք մեր վաստակած իրավունքը՝ վճռելու մեր սեփական ճակատագիրն ու պետական-իրավական կարգավիճակը. Արտակ Բեգլարյան

Իրացրել ենք մեր վաստակած իրավունքը՝ վճռելու մեր սեփական ճակատագիրն ու պետական-իրավական կարգավիճակը. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել:    «Սիրելի՛ հայրենակիցներ Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում,   Այսօր մեր պետական տոնացուցի կարևորագույն տոնն է, ազգային իղձի իրականացման վճռորոշ քայլի մարմնացումը: 1991 թ. այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:   Այդ պատմական որոշման միջոցով մենք իրացրել ենք մեր վաստակած իրավունքը վճռելու մեր սեփական ճակատագիրն ու պետական-իրավական կարգավիճակը՝ հետագա տարիներին հաստատելով ու պաշտպանելով ինքնորոշման իրավունքի կիրարկման ճշմարտացիությունը:   Ադրբեջանի հայահալած քաղաքականության դիմակայման և պատմական արդարության վերականգնման բարդ ու զրկանքներով լի երթի արդյունքում մենք ունենք Արցախի Հանրապետությունը, որն իր բացառիկ դերակատարմամբ կոչված է ծառայելու մեր ազգային նպատակներին՝ ի շահ հայոց պետականության ամրապնդման Արցախում ու Մայր Հայաստանում և հայ ժողովրդի հարատևման:   Բազմաթիվ մարտահրավերներով լի այդ ճանապարհին հաջողելու միակ հնարավորությունը մեր ավագների հռչակած նպատակներին ու արժեքներին հավատարմությունն անխախտ պահելն է, պետականության շարունակական ամրապնդումն ու դժվարություններին դիմակայելու վճռականության պահպանումը: Հեշտ լուծումներ այս պայքարում երբեք չեն տրվելու մեզ, բայց ես ավելի քան վստահ եմ, որ հաղթանակների ու պարտությունների միջով անցած մեր ժողովուրդը թանկ է գնահատում զրկանքներով ձեռք բերածը, կորցրածն ու պահպանածը:   Արցախը հայկական արդի ինքնության առանցքն ու պատվարն է, իսկ Արցախում ապրող ու արարող, Արցախի ցավով իրապես ապրող յուրաքանչյուր հայ՝ մեր ինքնության ու արժանապատիվ գոյության պահապանը: Ուստի, փախուստն ընտրված ուղուց ու դժվարություններից նշանակում է դասալքություն սեփական արժեքներից, ինքնությունից ու ապագայից:   Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր նահատակների վառ հիշատակի առջև, հրճվում ու հույսով լցվում մեր մանուկներով և ամուր պահում մեր պետականությունը: Ընտրությունը մեծ չէ. Արցախում ապրողների, Մայր Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցների ազգային ոգու, նպատակասլացության, հետևողականության, անտրտունջ ու անդադար աշխատանքի և պայքարի շնորհիվ ենք երաշխավորելու Արցախի հայկականությունը և հայոց պետականության հարատևումը:   Ուրեմն, ի՛ գործ և շնորհավո՛ր ԼՂՀ հռչակման 31-րդ տարեդարձը»,- նշված է ուղերձում:  
13:06 - 02 սեպտեմբերի, 2022
Հաշվի առնելով վտանգները՝ մեր միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի արագ բարձրացումն է. Արտակ Բեգլարյան

Հաշվի առնելով վտանգները՝ մեր միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի արագ բարձրացումն է. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին օրերի ադրբեջանական ագրեսիային՝ գրելով հետևյալը՝«Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում մեր զինծառայողները բազմիցս դիմակայել են ադրբեջանական գրոհներին ու սադրանքներին: Ցավոք, հիմնականում ԱԹՍ-ների հարվածներից ունեցել ենք 2 զոհ և 19 վիրավոր: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գուրգեն Գաբրիելյանի և Արթուր Խաչատրյանի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:Այս դեպքերը հերթական անգամ ապացուցեցին՝ 1. Արցախի ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ, և մենք պատրաստ ու ունակ ենք ինքնապաշտպանության.2. Ադրբեջանը շարունակում է հայատյացության ու պատերազմի քաղաքականությունը՝ բացառելով հայ ազգի գոյությունն առնվազն Արցախում, իսկ ապագայում՝ նաև Հայաստանում.3. Միջազգային ռազմաքաղաքական երաշխիքներն ու մեխանիզմները, հատկապես այս փխրուն աշխարհակարգի պայմաններում, ամբողջությամբ չեն ապահովում Արցախի ժողովրդի կայուն անվտանգությունը, և մենք ստիպված ու պարտավոր ենք շարունակաբար բարելավել մեր ռազմավարական դիմադրողականության մակարդակը.4. Ադրբեջանի հայամերժ քաղաքականության պայմաններում հակամարտության ավարտը տեսանելի չէ, և Բաքուն փորձելու է պարբերաբար իրականացվող սադրանքների, իրավախախտումների ու տարաբնույթ ճնշումների միջոցով քիչ-քիչ էլ ավելի բարելավել իր ռազմաքաղաքական դիրքերը տարածաշրջանում ու հասնել Արցախի հայաթափմանը. Այդ նպատակի համար Ադրբեջանը կիրառում է տարբեր միջոցներ, ներառյալ՝Ա) ուժի և ուժի սպառնալիքի կիրառում,Բ) սեփական ռազմական կարողությունների շարունակական բարելավում,Գ) Թուրքիայի ներքաշում տարածաշրջանային հարաբերությունների մեջ՝ սեփական օրակարգային հարցերով,Դ) Արցախի մեկուսացման խորացում,Ե) տարածաշրջանում ու աշխարհում Ադրբեջանի դերի ամրապնդմամբ ու կեղծ տեղեկատվական հոսքերով ադրբեջանական թեզերի ու շահերի առաջմղում,Զ) հայության տարբեր հատվածների միջև պառակտման հրահրում ու խթանում,Է) հայերի (առաջնահերթորեն՝ արցախահայության) շրջանում անօգնականության ու անելանելիության զգացողության սերմանում,Ը) Արցախում ապրելու համար կարևոր պայմանների վատթարացում ու խոչընդոտում,Թ) ՌԴ խաղաղապահ զորակազմի և ընդհանրապես Ռուսաստանի լծակների ու հնարավորությունների սահմանափակում տարածաշրջանում և հեղինակազրկում հատկապես հայերի շրջանում.5. Քանի որ Արցախը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի և ողջ հայության համար և հաշվի առնելով վերոնշյալ վտանգները՝ մեր միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական ու արագ բարձրացումն է հատկապես հետևյալ ոլորտներում՝Ա) կայուն անվտանգություն,Բ) աճող ժողովրդագրություն,Գ) զարգացող տնտեսություն,Դ) որակյալ կրթություն,Ե) արդյունավետ կառավարում,Զ) ազգային գաղափարախոսություն,Է) պրագմատիկ միջազգային հարաբերություններ.6. Այս ամենին հասնելու համար մեզ անհրաժեշտ է Արցախի հայկական ապագայի և հայոց պետականության զարգացման ու զորացման շուրջ ապահովել համազգային կայուն ու գործնական համախմբում. 7. Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը:Այս հարցերի և հայ ազգի համար Արցախի բացառիկ կարևորության (Արցախականության) ու Արցախի ապագայի շուրջ իմ ավելի մանրամասն մտորումները կներկայացնեմ առաջիկայում՝ ծավալուն հոդվածով»:
18:35 - 07 օգոստոսի, 2022
Արցախի պետնախարարը Ստեփանակերտում շրջել է աշխատանքի տոնավաճառի տաղավարներով

Արցախի պետնախարարը Ստեփանակերտում շրջել է աշխատանքի տոնավաճառի տաղավարներով

 Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին մասնակցել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կազմակերպած «Աշխատանքի տոնավաճառ»-ի բացման արարողությանը, որը մի հարկի տակ է համախմբել 200 մասնագիտությունների գծով 1500-ից ավելի աշխատողի կարիք ունեցող 61 գործատուի և բազմաթիվ աշխատանք փնտրողների: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Զգալով աշխատանքի առաջարկի ու պահանջարկի մեծ ծավալը՝ որոշում ենք կայացրել աշխատանքի տոնավաճառի միջոցով կազմակերպել գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպումը: Հույս ունենք, որ աշխատանք փնտրող մեր համաքաղաքացիներն ու գործատուները կգտնեն իրար և փոխշահավետ պայմանավորվածության կհանգեն: Դա կլինի կառավարության աջակցությունը և՛ սոցիալական խնդիր լուծելու, և՛ տնտեսության զարգացմանը խթան ապահովելու համար»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը: Պետական նախարարն ընդգծել է աշխատանք և աշխատող գտնելու գործընթացի դյուրացման, զբաղվածության ոլորտում որակավորման բարձրացման և այլ հարակից ուղղություններով ԱՀ կառավարության շարունակական ջանքերի իրականացման վճռականությունը: Ա.Բեգլարյանը գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ շրջել է բոլոր տաղավարներով, շփվել գործատուների և աշխատանք փնտրող քաղաքացիների հետ, ծանոթացել տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման, շինարարության, արտադրության, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում առկա աշխատատեղերի ցանկին:
15:47 - 06 օգոստոսի, 2022
Արտակ Բեգլարյանն այցելել է Ստեփանակերտի զինհոսպիտալ՝ ծանոթանալու վիրավորների բուժսպասարկման ընթացքին

Արտակ Բեգլարյանն այցելել է Ստեփանակերտի զինհոսպիտալ՝ ծանոթանալու վիրավորների բուժսպասարկման ընթացքին

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ՝ ծանոթանալու վիրավորների բուժսպասարկման ընթացքին:   «Զինվորական ու քաղաքացիական բժշկական անձնակազմերի կողմից արվում է ամեն ինչ վիրավորներին պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար»,- գրել է Բեգլարյանը: Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
18:49 - 03 օգոստոսի, 2022
Արցախի Դահրավ գյուղում 6 ընտանիք ստացել է նորակառույց բնակարանների բանալիները

Արցախի Դահրավ գյուղում 6 ընտանիք ստացել է նորակառույց բնակարանների բանալիները

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը երեկ երեկոյան Դահրավ գյուղում մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրի բնակարանամուտի արարողությանը, որի շրջանակներում տեղահանված 6 ընտանիք ստացել է նորակառույց բնակարանների բանալիները: Այդ մասին ասված է Արտակ Բեգլարյանի Ֆեյսբուքի էջում։ «Բնակարանային կարիքները արցախցիների հումանիտար խնդիրների շարքում բավականին սուր են արտահայտված, և այսօր շատ սպասված էր ևս 6 ընտանիքի ամուր ծածկով ապահովելու իրողությունը: Համոզված եմ, որ այս նորակառույց բնակարանների կողքին բարձրանալու են նորերը, և «100 տուն Արցախում» ծրագիրը ամրացնելու է հայկական Արցախի ներկան ու երկարաժամկետ ապագան: Այս ծրագիրը գործնական ու խորհրդանշական միջոց է Արցախի ապագային միտված հայության ջանքերի համատեղման համար, և կառավարությունը պատրաստ է շարունակել կանգնել նման նախաձեռնությունների կողքին:Անձնապես շնորհավորել եմ բոլոր ընտանիքներին, և շնորհակալություն հայտնել ծրագրի նախաձեռնող խմբին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն ու «Ապրելու Արցախ» հիմնադրամին, բոլոր նվիրատուներին ու աջակիցներին: Նշված 6 տները կառուցվել են ԱՀ կառավարության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համաֆինանսավորմամբ»։
11:11 - 31 հուլիսի, 2022
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը այլընտրանք չունի. Արտակ Բեգլարյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը այլընտրանք չունի. Արտակ Բեգլարյան

Արցախի Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակած փամփուշտները և հրադադարի ռեժիմի այլ խախտումները վերջին օրերին հերթական ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեսանելի ապագայում չի փոխելու հայերի հանդեպ տասնամյակներ շարունակ դրսևորված ատելության, ֆիզիկական և հոգեբանական բռնության իր քաղաքականությունը: Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ հրապարակելով լուսանկարներ, որոնցում երևում են Արցախի խաղաղ բնակիչների՝ ադրբեջանական գնդակոծության հետևանքով վնասված տները:   «Ինչքան էլ ադրբեջանական իշխանությունները խաղաղություն և քաղաքավարություն խաղան, միևնույն է, նրանք շարունակում են հայատյացության և ագրեսիվության քաղաքականությունը՝ հայերին Արցախից վտարելու և հայկական պետականությունն ու ողջ հայությանը նվաստացնելու նպատակով: Հակամարտությունը չի կարող կարգավորվել և տարածաշրջանում չի կարող լինել երկարաժամկետ կայունություն, քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական և բոլոր կողմերի համար արժանապատիվ երկխոսության ու խաղաղության: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և պաշտպանությունը այլընտրանք չունի, քանի որ մենք ենք մեր ճակատագրի տերը մեր Հայրենիքում, և դա միակ ձևն է աշխարհում մի նոր ցեղասպանություն կանխելու», - գրել է Արցախի պետնախարարը: Հուլիսի 28-ին Արցախի Ներքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ ադրբեջանական զինուժը մոտ 20 րոպե անկանոն կրակ է վարել Թաղավարդ և Կարմիր Շուկա, նաև՝ Տոնաշեն համայնքների ուղղությամբ:
13:06 - 30 հուլիսի, 2022
Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը երկրորդ նիստն է գումարել

Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը երկրորդ նիստն է գումարել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հուլիսի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի երկրորդ նիստը: Այս մասին տեղեկացնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել խորհրդի ձևավորումից հետո կարճ ժամանակահատվածում իրականացված փաստահավաք աշխատանքը և խորհրդի անդամների հետ քննարկել առաջիկա աշխատանքների ուղղվածությանն ու ծավալներին առնչվող հարցեր: Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի միջոցառումների պլանի կատարման ընթացքի մասին զեկույցով հանդես է եկել Խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը: Օրակարգի հերթական հարցով հաստատվել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներում մնացած թանգարանների եւ ցուցասրահների հավաքածուների ցանկը: Շահագրգիռ քննարկում է ծավալվել հետազոտական և տեղեկատվական տարբեր միջոցառումների իրականացման ընթացքի հետ կապված՝ հստակեցնելով խորհրդի ու լիազոր մարմինների առաջիկա անելիքները:
10:44 - 29 հուլիսի, 2022
Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետնախարարի հասարակական հիմունքներով խորհրդական

Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետնախարարի հասարակական հիմունքներով խորհրդական

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով:«Վստահ եմ, որ սա լրացուցիչ մեխանիզմ կդառնա պարոն Բաբլոյանի ներուժն ու մեծ փորձառությունն ի սպաս դնելու Արցախի առողջապահական համակարգի արդյունավետության շարունակական բարելավման գործին, առավել ևս, որ արդեն մտնում ենք ոլորտի ռազմավարության նախագծի վերջնականացման ու իրագործման փուլ:Ինձ համար մեծ պատիվ է ունենալ նման մարդկային, մասնագիտական ու պետական որակներ խտացնող անձի անվերապահ աջակցությունը, և շնորհակալ եմ պարոն Բաբլոյանին՝ իմ խնդրանք-առաջարկը սիրով ու անմիջապես ընդունելու համար:Ի ԳՈ՛ՐԾ...»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
19:18 - 20 հուլիսի, 2022
Արցախի պետական նախարարը Վեստբրուկ քաղաքի խորհրդի նախագահի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Արցախի պետական նախարարը Վեստբրուկ քաղաքի խորհրդի նախագահի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ընդունել է ամերիկահայ բարերար, ԱՄՆ Վեստբրուկ քաղաքի խորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին: Այս մասին հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, Արտակ Բեգլարյանը կարևորել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի գործունեությունը Արցախում, որի շնորհիվ պատերազմից հետո բազմաթիվ հումանիտար խնդիրներ են լուծվել: «Ձեր հայրենանվեր աշխատանքն արտահայտվում է առաջնահերթորեն «Սեր Արցախ» բարեգործական ծրագրի միջոցով Արցախի նորածիններին և նրանց մայրերին ցուցաբերվող աջակցությամբ, քանի որ մեր նորածինները կյանքի շարունակականության գլխավոր գրավականն են ու ապագայի հանդեպ ունեցած հավատը: Վստահ եմ, որ ծրագիրը դրական ազդեցություն է թողնելու Արցախի զարգացման հետագա ընթացքի վրա»,- ասել է պետական նախարարը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աննա Աստվածատուրյան-Թերքոթը ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղություններն ու աղբյուրները, նշել, որ միջոցները հավաքագրվում են հիմնականում հանրային դրամահավաքների միջոցով: Նա հավաստիացրել է, որ շարունակելու է իր նպաստը բերել արցախցիների կյանքի որակի բարելավմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտներում հնարավոր այլ ծրագրերի իրագործման հետ կապված մի շարք հարցեր:
15:27 - 20 հուլիսի, 2022