Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան բանկի ծառայությունները հասանելի են ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների. Կենտրոնական բանկ

Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան բանկի ծառայությունները հասանելի են ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների. Կենտրոնական բանկ

Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկը: «Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ  փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների, որոնց հետ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի www.vtb.am պաշտոնական կայքում: ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ՝ սպասարկելու իր բոլոր պարտավորությունները։ Բանկին հասանելի են նաև Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության տրամադրման մշտական հնարավորության գործիքները»,-նշված է հաղորդագրության մեջ:
12:24 - 28 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանի խորհրդականը` ԿԲ խորհրդի անդամի թեկնածու |hetq.am|

Ալեն Սիմոնյանի խորհրդականը` ԿԲ խորհրդի անդամի թեկնածու |hetq.am|

hetq.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է Ալեն Սիմոնյանի խորհրդական Լևոն Սահակյանի թեկնածությունը: Սահակյանի թեկնածությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Լևոն Սահակյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունի, դոցենտ է: 2019 թվականից աշխատում է խորհրդարանում` նախ որպես պատգամավորի օգնական, ապա աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, այժմ ԱԺ նախագահի խորհրդականն է: Սահակյանը շնորհակալություն հայտնեց ՔՊ-ին` իր թեկնածությունն առաջադրելու համար` համոզմումք հայտնելով, որ մասնագիտական փորձառությունը կարող է լավագույնս իրացնել ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում: Սահակյանի թեկնածությունը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
16:11 - 14 փետրվարի, 2022
ԿԲ-ն ակնկալում է, որ սննդամթերքի գներն այս տարի ավելի նվազ տեմպերով կաճեն |armenpress.am|

ԿԲ-ն ակնկալում է, որ սննդամթերքի գներն այս տարի ավելի նվազ տեմպերով կաճեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ այս տարի, ի տարբերություն 2021-ի, սննդամթերքի գներն ավելի նվազ տեմպերով կաճեն, գլխավոր դրամատունը հաշվարկել է նաև ջրի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման արդյունքում ակնկալվող գնաճը: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում: «Սննդամթերքի գները շուրջ 12 տոկոսով աճել են: Եվ աճն ունի հիմնական երկու աղբյուր, մեկը արտաքին շուկաների եկող գնաճն է, որը համաշխարհային ֆենոմեն է: Օրինակ` այս պահի դրությամբ ՀՀ-ում գնաճը 7.7 տոկոս է, ԱՄՆ-ում տարին ավարտել են շուրջ 7 տոկոս գնաճով, ԱՄՆ-ում այդպիսի գնաճ չէր եղել է 1982 թվականից ի վեր: Եթե չեմ սխալվում, Ռուսաստանում գնաճը 8.4 տոկոս է և աճ է»,-ասաց Գալստյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ-ում գնաճը 9.6 տոկոսից է իջել 7.7 տոկոս: Գնաճի երկրորդ աղբյուրը սեզոնային որոշակի ապրանքների գների բարձրացումն է, որոնց որոշակի վերադարձը բնականոն մակարդակներին մոտ մակարդակի, նպաստել է նրան, որ գնաճը տարվա վերջում 9.6 տոկոսից իջել է, ոչ թե նախատեսված 8.4 տոկոսի շրջակայք, այլ ավելի ներքև: «Ակնկալել, որ այս տարվա ընթացքում գնաճը սննդամթերքի մասով կկրկնի 2021-ի վարքագիծը, կարծում  եմ՝ մեր բազային սցենարով այդպես չէ: Մենք ակնկալում ենք, որ սննդամթերքի գներն ավելի նվազ տեմպերով են աճելու»,-ասաց ԿԲ նախագահը: ԿԲ-ն նաև հաշվարկել է ջրի և էլեկտրաէներգիայի գների փոփոխության արդյունքում ակնկալվող գնաճը: Բանկի գնահատականների համաձայն՝ այն տարեկան կտրվածքով կկազմի շուրջ 0.6 տոկոս: Գալստյանը նկատեց՝ կա նաև որոշակի երկրորդային էֆեկտների ազդեցություն՝ էլեկտրաէներգիայի հետ կապված: Իսկ, քանի որ գազի գների հնարավոր բարձրացման մասով դեռևս անորոշություններ կան, ապա ենթադրությունների սցենարային վերլուծության արդյունքում ընդհանուր գնաճը, որը վերաբերում է կարգավորվող գներին, գնահատում են, որ կլինի շուրջ 1-1.5 տոկոսի շրջանակներում՝ տարեկան կտրվածքով: ԿԲ-ն իր աշխատանքը՝ գների զսպման առումով գնահատում է դրական: «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ, եթե մենք գործողություններ չիրականացնեինք անցյալ տարվա ընթացքում, և այդ գործողությունները չլինեին ապագային միտված, ապա  մեր գնաճը կլիներ ոչ թե սննդամթերքի համար 11 տոկոս, այլ ընդհանուր գնաճը կլիներ 15 տոկոս, ինչը ենթադրում է, որ սննդամթերքի գնաճը կլիներ 20 տոկոսից ավել:Մենք սպասում ենք, որ տարվա վերջին մենք մոտենալու ենք մեր նպատակային թիրախին»,-ասաց Գալստյանը: ԿԲ նախագահը կարծում է՝ խոստումը, որը տվել են՝ վերադառնալու թիրախին, տեղի է ունենալու: Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 2022-ի փետրվարի 1-ից թանկացել է 4.7 դրամով:
16:30 - 01 փետրվարի, 2022
ԱԺ-ն քննարկում է ԿԲ նախագահի տեղակալի ընտրության հարցը |hetq.am|

ԱԺ-ն քննարկում է ԿԲ նախագահի տեղակալի ընտրության հարցը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում քննարկում է Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: Նա տնտեսագիտության մագիստրոս է, 2020-ի հուլիսից ԿԲ խորհրդի անդամ է, 2002-2008 թվականներին աշխատել է ԿԲ-ում, 2008-ից 2020-ը աշխատել է «Ամերիաբանկում»: Խաչատրյանն իր ելույթում ասաց, որ 2020 թվականի երկրորդ կեսը Հայաստանի ու Արցախի համար ծանր է եղել, քանի որ պատերազմ էր ու կորոնավիրուսի համավարակ: «Ներքին ու արտաքին անկայունության տարրերը պահպանվեցին մինչև 2021 թվականի կեսը. 2021 թվականի երկրորդ եռամսյակից սկսած՝ դրանց գումարվեց համաշխարհային տնտեսությունում արձանագրված աննախադեպ բարձր գնաճը: Էական աճ գրանցվեց հատկապես էներգակիրների ու պարենային ապրանքների գծով»,-ասաց նա: Նրա խոսքով`այս պահին գնաճն ԱՄՆ-ում հասել է 6,8, եվրագոտում՝ 5, ՌԴ-ում՝ 8,4 տոկոսի: «Հայաստանում ևս առաջացան որոշակի ռիսկեր գների ու ֆինանսական կայունության տեսանկյունից: Համավարակի տարածման սկզբնական շրջանում Կենտրոնական բանկը թուլացրեց դրամավարկային պայմանները՝ տոկոսադրույքն իջեցնելով 1,25 տոկոսային կետով ու ապահովեց անսահմանափակ իրացվելիություն՝ կրճատված պահանջարկը վերականգնելու նպատակով»,-ասաց Խաչատրյանը: Նրա ներկայացմամբ` պատերազմի ընթացքում դրսևորվել է ավանդների որոշակի արտահոսք՝ շուրջ 6,4 տոկոս, չաշխատող վարկերի տեսակարար կշռի աճ՝ 7,5 տոկոս ու վարկավորման տեմպերի որոշակի նվազում: «Դրա հետևանքով տնտեսական պոտենցիալի անկումը գրանցվեց 1,1 տոկոս տարեկան կտրվածքով, ֆինանսական շուկաներում ավելացավ տատանողականությունը. ԿԲ-ն առաջիններից մեկն էր աշխահում, որ կտրուկ քայլերով դուրս եկավ խթանող քաղաքականության ռեժիմից. տոկոսադրույքի կուտակային բարձրացումը կազմեց 3,5 տոկոս»,-նշեց Խաչատրյանը: Նշենք, որ ԿԲ նախագահի տեղակալի ընտրությունը կայանալու է փակ-գաղտնի ընթացակարգով, պատգամավորների ընդհանուր թվի 3/5 ձայների քվեարկությամբ:
12:09 - 18 հունվարի, 2022
300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընդլայնել անկանխիկ գործառնությունների դաշտը: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 66 «կողմ», 28 «դեմ», 5 «ձեռնպահ» ձայներ: «Որևիցե անձ, եթե ցանկանում է անկանխիկ ձևով վճարում կատարել, պետք է կարողանա իր այդ իրավունքն իրացնել»,-ասել էր ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ նախագիծն ԱԺ-ում ներկայացնելիս: Դրա համար քննարկվում է միջոցառումների ծրագիր, որ տնտեսավարողները կարողանան ապահովել այդ վճարումներն ընդունելու հնարավորությունները: Նախագծով նախատեսվում է օրինակ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 300 000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը բոլոր գործարքների համար կիրականացվի անկանխիկ ձեւով: 2022 թվականի հուլիսի 1-ից գրավատների կողմից 80 հազարի դրամից ավելի վարկերը տրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով, տարեցտարի այդ շեմը կնվազի՝ 2024-ի հունվարի 1-ին հասելով 30 հազար դրամի: Բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ լիցենզիայի հիման վրա վարկեր եւ փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը եւ փոխառությունները ևս տրամադրվում են բացառապես անկանխիկ ձեւով:
10:56 - 18 հունվարի, 2022
Պատերազմի ընթացքում հայտարարված համազգային դրամահավաք-արշավին մասնակցել է շուրջ 750 հազար նվիրատու |armenpress.am|

Պատերազմի ընթացքում հայտարարված համազգային դրամահավաք-արշավին մասնակցել է շուրջ 750 հազար նվիրատու |armenpress.am|

armenpress.am: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին մասնակցել է շուրջ 750 հազար նվիրատու: Այս մասին ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը՝ ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը նախագահող՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Արշամյանին խնդրեց ներկայացնել դրամահավաքի անցկացման նպատակները, դրամահավաքի վերաբերյալ հրապարակային հայտարարությունները, դրամահավաքին մասնակցող անձանց քանակը: Հիմնադրամի տնօրենը հիշեցրեց դրամահավաք-արշավի մեկնարկը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմով: «Համազգային դրամահավաքին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 750  հազար նվիրատու, որից 500 հազար նվիրատուի գումարներն ուղիղ եկել են հիմնադրամի տարբեր հաշիվներին: Հիմնադրամն ունի դրամային հաշիվներ ԿԲ-ում, նաև հաշվեհամարներ՝ տարբեր մասնավոր բանկերում, գանձապետական հաշվեհամար չունի: Այդ 500 հազար նվիրատուի մի լուրջ հատվածը եկել է արտասահմանից»,-ասաց Արշամյանը: Այդ թվերը մոտավոր են: Նվիրատուների մի լուրջ հատվածի ուղղակի նույնականացնել չի լինում, կարճ հաղորդագրությունների միջոցով 1000 դրամներ փոխանցած անձանց անհատական տվյալներ չկան: Բացի այդ առցանց նվիրատվություններ կատարած բազմաթիվ նվիրատուներ չեն նշել իրենց անուն-ազգանունները: Արշամյանը վստահեցրեց, որ դրամահավաքի մեկնարկը համաձայնեցվել է հոգաբարձուների խորհրդի նախագահի, խորհրդի մի շարք անդամների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ: «Դա համազգային ջանք է եղել, և հիմնադրամը սեպտեմբերի 27-ին ուղղակի չի արթնացել և ասել, որ դրամահավաք է սկսում: Ռազմական դրության պայմաններում պետք է այդ ամեն ինչը համաձայնեցնել համապատասխան կառույցների հետ, թե արդյոք ճի՞շտ է, որ հիմնադրամը դա անի: Ի վերջո, այդ կոնսենսուսային որոշումն է եղել, որ համազգային դրամահավաքն իրականացվի բացառապես հիմնադրամի միջոցով: Այսինքն՝ հիմնադրամը կամուրջ է հանդիսացել պատերազմի մարտահրավերները դիմագրավելու համար դրամահավաք իրականացնելու առումով»,-ասաց հիմնադրամի տնօրենը: «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը հետաքրքրվեց, թե դրամահավաքը ո՞վ է նախաձեռնել, դա եղե՞լ է պատվեր կառավարության կողմից, առաջա՞րկ ՀՀ նախագահի կողմից, թե՞ հիմնադրամի տնօրենն ինքն է առաջարկել դա պաշտոնատար անձանց: Արշամյանը պատասխանեց՝ «և, և, և»:
17:04 - 11 հունվարի, 2022
Հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, ըստ որի՝ գրավատների կողմից 80 հազար դրամից ավելի վարկերը կտրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով |armenpress.am|

Հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, ըստ որի՝ գրավատների կողմից 80 հազար դրամից ավելի վարկերը կտրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է սահմանել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գրավատների կողմից 80 հազարի դրամից ավելի վարկերը տրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով, տարեցտարի այդ շեմը կնվազի՝ հասելով 30 հազար դրամի: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Օրենքի նախագիծը վերաբերում է անկանխիկ գործառնությունների դաշտի ընդլայնմանը: Օրենքը հիմնականում դրույթներ է սահմանում, որով հնարավորություն է ստեղծվելու, որ քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների համար անկանխիկ գործառնությունները դառնան ավելի մատչելի, դրանք ավելի մասսայական կիրառվեն: «Կանխիկի դրամաշրջանառությունը դրա արդյունքում կնվազի, քանի որ անկանխիկ գործառնությունները կլինեն ավելի շահավետ և մատչելի: Քաղաքացին պետք է կարողանա ցանկացած պահի իր մոտ առկա էլեկտրոնային միջոցներով, վճարային քարտերով, մոբայլ հնարավորություններով վճարում կատարել՝ ծառայություններ և ապրանքներ գնելիս: Սա մարդկանց իրավունքն է, և բանկերը, ֆինանսական կազմակերպությունները, տնտեսավարող սուբյեկտները և պետությունը համատեղ, միմյանց հետ աշխատելով, պետք է կարողանան ապահովել այդ իրավունքը»,-ասաց Երիցյանը: Անդրադառնալով հնչող մտահոգություններին, թե միջնորդավճարը բարձր է՝ Երիցյանն ասաց. «Օրենքում հստակ գրված է, որ քաղաքացու համար դա պետք է լինի: Այսինքն՝ քաղաքացին կանխիկով է վճարում, թե այլ վճարային միջոցներով, իր համար չպետք է գնի փոփոխություն լինի: Մնացածը միջնորդավճարներ են. դրվել է դրույթ, որ ԿԲ-ն կարող է սահմանել վերին և ներքին շեմ, մեթոդաբանություն, կարգ, կարգավորում մտցնել գների մեջ, որոնք հընթացս մենք կիրականացնենք»: Ըստ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի՝ գրավատների կողմից 20 հազար ՀՀ դրամից ավելի վարկերը տրամադրվում են բացառապես անկանխիկ ձևով: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն առաջարկեց 2020 հուլիսի 1-ից սկսած սահմանել 80 հազար ՀՀ դրամից ավել վարկերի դեպքում, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 50 հազար դրամ, իսկ 2024-ի հունվարի 1-ից՝ 30 հազար դրամ և ավել տրամադրվող վարկերը: Հիմնական զեկուցող չառարկեց առաջարկներին: Բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ լիցենզիայի հիման վրա վարկեր եւ փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը եւ փոխառությունները ևս տրամադրվում են բացառապես անկանխիկ ձեւով: Բանկերի կողմից ավանդները կարող են ընդունվել եւ հետ վերադարձվել (ներառյալ տոկոսները) նաեւ կանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով: Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 2023 թվականի հունվարի 1-ից՝ 300 000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվում է անկանխիկ ձեւով: «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը նախագծին դեմ արտահայտվեց՝ նշելով, որ այն ստեղծում է ֆինանսական դժվարություններ: «Եթե դու հաշվին ես փոխանցում գումարը, և իմ բանկոմատը չկա, այլ բանկոմատից օգտվելու դեպքում ես տուժում եմ»,-ասաց նա: Քվեարկությամբ նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:
11:39 - 11 հունվարի, 2022
Հույս ունենք, որ 2022-ին հնարավոր կլինի Հայաստանում և Արցախում ձևավորել բոլորովին նոր տրամադրություններ. Փաշինյան

Հույս ունենք, որ 2022-ին հնարավոր կլինի Հայաստանում և Արցախում ձևավորել բոլորովին նոր տրամադրություններ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք: Video Player   Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Կենտրոնական բանկի հարգելի նախագահ, գործադիր իշխանության, բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, Մեր տնտեսությունը շատ ծանր ժամանակներ է վերապրել, հույս ունեմ՝ արդեն այդպես կարող ենք ասել, որովհետև 2020 թվականից վրա հասավ կորոնավիրուսի համավարակը, ինչը ֆինանսատնտեսական համակարգին ուժեղ հարված էր, որից հետո եկավ երկրորդ հարվածը՝ պատերազմի տեսքով, այնուհետև եկավ երրորդ հարվածը՝  ներքաղաքական ճգնաժամը: Պիտի արձանագրենք, որ այս ողջ ընթացքում ՀՀ բանկային համակարգը, որը նախկինում էլ լուրջ փորձությունների կարողացել էր դիմակայել, այս փորձությունը նույնպես հաջողությամբ անցավ, և սա չափազանց կարևոր է ոչ միան տնտեսական, այլև քաղաքական ու հոգեբանական կայունության համար: Կարծում եմ՝ այս առումով պետք է մեր գնահատանքի խոսքն ասենք Հայաստանի բանկային համակարգին, Կենտրոնական բանկին՝ այս դժվար ժամանակներում վարած քաղաքականության համար: Ի վերջո, պատերազմից և կորոնավիրուսից հետո դիմակայության մեծ ռեսուրս էր պետք ունենալ, լուրջ պրոֆեսիոնալիզմ, որպեսզի հնարավոր լիներ պահել այն կայուն իրավիճակը, որն ունենք: Մանավանդ, հաշվի առնելով հաջորդ մարտահրավերը, որն արդեն եկավ կորոնավիրուսի համավարկից հետո, գլոբալ մարտահրավերը՝ գնաճը, մինչ այսօր շարունակում է ծավալվել աշխարհում: Ի տարբերություն այլ երկրների բանկային համակարգերի, մեր բանկային համակարգն, ըստ էության կրկնակի, եռակի հարվածների միջով անցավ: Կարևոր է արձանագրել, որ կառավարության համար էլ բանկային համակարգը ոչ միայն շատ կարևոր գործընկեր է, այլև ինդիկատոր, որովհետև ժամանակակից տնտեսությունները և առավել ևս բանկային համակարգը տրամադրությունների արտահայտող են, ու շատ դեպքերում կառավարության համար հենց սա է ուղենիշ հանդիսանում քաղաքականություններ մշակելու և ներդնելու համար: Կարծում եմ՝ երկխոսությունը, որը կա կառավարության և ԿԲ-ի միջև, շատ կարևոր է մեր ապագա ռազմավարությունները մշակելու և ներդնելու առումով: Այո, նաև պետք է ընդունել և խոստովանել, որ ինչպես շատ երկրներում, Հայաստանում էլ շատ դեպքերում բանկային համակարգի շուրջ փորձ է արվում որոշակի նեգատիվ տրամադրություններ ստեղծել, որովհետև պարզ է, որ մարդիկ միշտ հաճույքով են փող վերցնում, բայց վերադարձնելը միշտ չէ, որ հաճելի գործընթաց է, առավել ևս՝ պայմանավորված տոկոսներով: Վերջերս առիթ ունեցա մի քննարկման ժամանակ ասել, խոսք էր գնում բանկային համակարգերի մասին: Ըստ էության, ժամանակակից աշխարհը բանկերի ստեղծած աշխարհն է, և սա պետք է արձանագրել իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ: Ժամանակակից քաղաքակրթությունը բնորոշող բազմաթիվ նախագծեր կան, որոնք հսկայական քայլերով աճում են, զարգանում, փոխում աշխարհը: Պետք է արձանագրել, որ այդ մեգանախագծերն աշխարհում չեն կարող գոյություն ունենալ, եթե գոյություն չունենար բանկային համակարգը: Այսպիսի էֆեկտներ մենք Հայաստանում էլ ենք տեսել, բայց հույս ունեմ, որ կկարողանանք քաղաքական, տնտեսական, ֆինանսական համակարգերի համագործակցության այնպիսի օրակարգ իրականացնել, որը թույլ կտա Հայաստանը դարձնել ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող երկիր: Այս առումով, կարևորում եմ կառավարության որդեգրած՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը, որը, պիտի ասեմ, որ ճշգրտվում է տնտեսությունից և բանկային համակարգից եկած ազդակներով, որոնք հաճախ չեն արտահայտվում որպես տեքստեր, բայց արտահայտվում են որպես թվեր, թվային ցուցանակներ, վիճակագրական տվյալներ: Այս համատեքստում, ուզում եմ հույս ունենալ, որ կառավարության կողմից վարվող մեր քաղաքականությունների կապը ֆինանսատնտեսական համակարգի հետ ավելի օրգանական կլինի, որովհետև այդ համակարգն այն ամենազգայուն ինդիկատորն է, որ ամենավաղն է զգում ռիսկերը և ամենավաղը տեսնում հնարավորությունները, ինչը կառավարությանն օգնում է լինել ավելի օպերատիվ: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել վերջին երկու տարվա ընթացքում ցուցաբերած դիմակայության համար: Հույս ունեմ, որ մենք ընդհանուր պետական, ազգային մակարդակով կկարողանանք ի վերջո գոյատևելու, ժամանակ ձգելու, կամ կարճ փուլերով մտածելու այս իրավիճակը հաղթահարել և դուրս գալ երկարատև, կայուն և խաղաղ  ռազմավարական զարգացման դարաշրջան: Այս առումով, իհարկե, բանկային համակարգի դերը չափազանց դժվար է գերագնահատել: Կրկնում եմ, Կենտրոնական բանկը, բանկային համակարգը  կառավարության համար էական և առանցքային նշանակություն ունեցող գործընկերներ են: Նաև կորոնավիրուսի համավարակի, հետպատերազմական իրավիճակի խնդիրների հաղթահարման առումով մենք շատ սերտ գործընկերության և համագործակցության մեջ ենք եղել, և ես բարձր եմ գնահատում այդ գործընկերությունը: Շնորհավորում եմ բոլորիդ, ձեր ընտանիքներին գալիք Նոր տարին և հույս ունենք, որ 2022-ին իսկապես հնարավոր կլինի Հայաստանում և Արցախում բոլորովին նոր տրամադրություններ ձևավորել, որոնք կերևան տոկոսադրույքների նվազման, գների, փոխարժեքների կայունության և ներդնելու, աշխատելու, ծախսելու ավելի ընդլայնված տրամադրությունների ձևով: Կառավարությունն, իհարկե, տրամադրված է ծախսել, ներդնել և առավելագույնս սեփական օրինակով ցույց տալ այդ ռազմավարական հեռանկարը: Բայց միևնույն է, մասնավոր հատվածը, բանկային համակարգն այս առումով շատ կարևոր թիմակիցներ են, որպեսզի այդ թիմային խաղը և գործընթացը բոլորիս մոտ ստացվի»:
20:56 - 27 դեկտեմբերի, 2021
Թվային գործընթացները պետք է մարդկանց համար ամենօրյա գործնական նշանակություն ունենան. ՀՀ վարչապետ

Թվային գործընթացները պետք է մարդկանց համար ամենօրյա գործնական նշանակություն ունենան. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի թվային փոխակերպման օրակարգին: Վարչապետ Փաշինյանը, բացելով քննարկումը, նշել է. «Մենք թվային բավական ծավալուն օրակարգ ունենք, բայց, ցավոք, այդ օրակարգի առաջմղման հարցում չունենք այն արդյունքները, որոնք ակնկալում ենք ունենալ: Այստեղ նաև որոշումներ կայացնելու խնդիր ունենք, և քննարկումների արդյունքում առաջացել է գաղափար, որ թվայնացման առաջմղման կամ գործընթացի գործակալ գերատեսչության հարցը լուծենք: Եվ կա առաջարկ, որ այդ հարցը պատվիրակենք Կենտրոնական բանկին՝ հաշվի առնելով այն տրամաբանությունը, որ Կենտրոնական բանկը և բանկային համակարգը, այսպես ասած, կենդանի հետաքրքրություն ունեն գործընթացի նկատմամբ: Մանավանդ, երբ հիմա ուսումնասիրում ենք փորձը և փորձում ենք հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել գործընթացն այն երկրներում, որոնք այս ոլորտում լուրջ հաջողություններ ունեն, գալիս ենք այն եզրակացության, որ շատ կարևոր է, որպեսզի թվային գործընթացները մարդկանց համար ամենօրյա գործնական, կենսական նշանակություն ունենան և կիրառելի լինեն: Մյուս կողմից, գործընթացները զարգացնենք այնպես, որ մարդկանց համար անխուսափելի դառնա թվային պլատֆորմների հետ աշխատելը»: Հաջորդիվ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի և փոխնախագահ Ներսես Երիցյանի կողմից քննարկման է ներկայացվել թվային հասարակության և տնտեսության ձևավորման վերաբերյալ առաջարկը: Նշվել է, որ այն մշակվել է միջազգային առաջադեմ փորձի, տեխնոլոգիական տրանսֆորմացիայի մարտահրավերների և ՀՀ թվայնացման ընթացիկ արդյունքների հիման վրա: Հիմքում էկոհամակարգի սկզբունքով էլեկտրոնային տնտեսության ձևավորման և թվային լուծումների միջոցով ներառական և անվտանգ թվային փոխակերպման գաղափարն է: Առաջարկվում է միջոցառումներ իրականացնել թվային բարեփոխումների, տվյալների փոխգործելիության և կառավարման համակարգերի ձևավորման, էլեկտրոնային նույնականացման զանգվածային կիրառման, կիբերանվտանգության ապահովման, ինտերնետ հասանելիության բիզնես մոդելի մշակման, թվային գրագիտության և կարողությունների ձևավորման, էլեկտրոնային առևտրի և ծառայությունների խթանման ուղղություններով: Արդյունքում ակնկալվում է հասարակության, տնտեսության և կառավարության համընթաց թվային փոխակերպում և ազգային թվային ծառայությունների միասնական հարթակի ձևավորում: Նախատեսվում է գործընթացում պրոֆեսիոնալ փորձագետների ներգրավում և գնահատման ցուցանիշների համակարգի ներդրում, որով կչափվեն թվային տնտեսության առաջընթացը և դրա սոցիալ-տնտեսական ազդեցությունները: Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն. քննարկվել են թվային գործընթացի կառավարման համակարգի կառուցվածքին, ֆինանսավորման մեխանիզմներին, մասնագիտական թիմի ներգրավմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանն առնչվող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ թվային փոխակերպման կարևորագույն առաջնահերթությունը պետք է լինի էլեկտրոնային նույնականացման զանգվածային կիրառման, թվային հարթակների փոխգործելիության և կիբերանվտանգության ապահովումը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին սկսել առաջարկի իրականացման գործընթացը՝ հաշվի առնելով քննարկման արդյունքները:
18:19 - 23 դեկտեմբերի, 2021
ԿԲ-ն 2021-ին կանխատեսում է 4,2 տոկոս տնտեսական աճ |civilnet.am|

ԿԲ-ն 2021-ին կանխատեսում է 4,2 տոկոս տնտեսական աճ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի Կենտրոնական բանկը 2022-ին կանխատեսում է 5,2 տոկոս տնտեսական աճ, որի հիմքում ընկած է պետական բյուջեում նախատեսված կապիտալ ծախսերի մեծ ծավալը: Այս մասին այսօր ԿԲ-ում կայացած ասուլիսին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: ԿԲ-ի գնահատականներով՝ 2021-ի ավարտին տնտեսական աճը Հայաստանում կկազմի 4,2 տոկոս: «Եկող տարի նախատեսվում է ոչ միայն ընթացիկ ծախսերի աճ, այլև հսկայական պետական կապիտալ ներդրումներ, որոնք ըստ էության ընկած են մեր` 2022-ի համար նախատեսված տնտեսական աճի կանխատեսման հիմքում,- ասաց Մարտին Գալստյանն ու հիշեցրեց:- 2022-ի համար տնտեսական աճի մասին մեր կանխատեսումը 2,4 տոկոս էր, սակայն պետական բյուջեի ընդունումից, երբ պարզ դարձավ կապիտալ ներդրումների սցենարը, ըստ մեր կանխեսումների՝ տնտեսական աճը կազմելու է 5,2 տոկոս մյուս տարվա համար»: Հայաստանի 2021-ի պետական բյուջեի հիմքում դրված է 3,2 տնտեսական աճի կանխատեսումը։ Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը Հայաստանում 2021-ին կանխատեսում են աճ 6 տոկոսի մոտակայքում։ ԿԲ նախագահը մեծ հույսեր է կապում պետական կապիտալ ծախսերի ամբողջական կատարման հետ տնտեսական աճի խթանման համար: «Սա աճի պոտենցիալն է նաև բարձրացնելու»,- ընդգծեց Գալստյանը: ԿԲ խորհուրդը դեկտեմբերի 14-ին 0,5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7,75 տոկոս։ Անդրադառնալով ԿԲ-ի վարած զսպող դրամավարկային քաղաքականությանը և վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետևողական բարձրացմանը՝ Գալստյանն այն անվանեց «բալանսավորված»: «Գնաճի թիրախավորման ճկուն քաղաքականության իմաստն այն է, որ մեր գործողությունները չնախատեսված ծախս չհանդիսանան աճի տեսանկյունից ևս»,- ասաց ԿԲ նախագահը:  ԿԲ-ն ակնկալում է, որ ներկայիս 9,6 տոկոս գնաճը տարեվերջին կնվազի մինչև 8,5 տոկոսի, որով էլ պայմանավորված է վերաֆինասավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով բարձրացնելու այսօրվա որոշումը: Հայաստանում դրամի փոխարժեքի կայունության պայմաններում գնաճի բարձր տեմպը, ըստ կենտրոնական բանկի, արտածին է:  «Հայաստանի գործընկեր պետություններում տնտեսական ակտիվության և պահանջարկի դինամիկայի արագ վերականգնման և այդ ֆոնին առաջարկի սահմանափակվածության պահպանման պարագայում… արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցության ավելացում»,- ասված է Կենտրոնական բակի խորհրդի հայտարարությունում: ԿԲ նախագահը խոսեց նաև բանկային համակարգի ընթացիկ իրավիճակի մասին՝ նշելով, որ հոկտեմբերի վերջի դրությամբ արձանագրվել է ավանդների 4,4 տոկոս աճ, վարկերի՝ 8 տոկոս նվազում: Կենտրոնական բանկի նախագահը վարկավորման 8 տոկոս նվազումը պայմանավորում է բազային էֆեկտով և մեծ խնդիրներ չի տեսնում: «Այստեղ հաշվի է առնվում բազային էֆեկտը՝ պայմանավորված կառավարության՝ նախորդ տարվա վարկավորման մասշտաբային ծրագրերի կրճատմամբ [կորոնաճգնաժամի հետևանքները մեղմելու համար – խմբ.]: Բանկային համակարգում այս պահի դրությամբ իրացվելիության և վճարունակության խնդիրներ չունենք»,- եզրափակեց Գալստյանը: Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրով 2022-ից սկսած՝ տարեկան նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսվում, որով կառավարությունը պարտավորվում է վերացնել ծայրահեղ աղքատությունը, նվազագույն աշխատավարձը դարձնել 85 000 դրամ, գործազրկությունը իջեցնել 10 տոկոսից ներքև։
17:26 - 14 դեկտեմբերի, 2021
Հայկական դրամի որոշակի արժևորում կա. ԿԲ նախագահ |armenpress.am|

Հայկական դրամի որոշակի արժևորում կա. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայկական դրամն այս պահի դրությամբ որոշակիորեն արժևորվել է: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում: Փոխարժեքի վրա ազդում են բավականին մեծ սպեկտորի գործոններ: «Հայկական դրամի որոշակի արժեզրկում տեղի ունեցավ, ու ոչ միայն հայկական դրամի: Աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով՝ օրինակ ռուսական ռուբլիի և այլ արժույթների տատանողականություն ևս նկատեցինք շուկաներում: Այս պահի դրությամբ, եթե ես չեմ սխալվում, հայկական դրամի որոշակի արժևորում կա»,-ասաց Գալստյանը: Դրա վրա ազդում են տարբեր գործոններ՝ պայմանավորված պահանջարկով ու առաջարկով: Եթե պահանջարկը ավելի շատ է լինում, նկատվում է դրամի արժեզրկում, եթե քիչ՝ ապա արժևորում: ԿԲ նախագահը դա բնականոն գործընթաց է համարում: «Ֆունդամենտալներով պայմանավորված՝ որևէ տատանողականության առիթ չկա: Ինչ վերաբերում է կարճաժամկետ տատանումներին, դրանք միշտ կարող են տեղի ունենալ»,-ասաց ԿԲ նախագահը: Գալստյանը նկատել է նաև, որ Հայաստանում հասարակությունը շատ ավելի  հանդուրժող է դարձել տատանումների նկատմամբ. եթե 5-6 տարի կամ 10 տարի առաջ դրամի 20-25 դրամով արժեզրկումը որոշակի մտավախություններ կարող էր առաջացնել, ապա հիմա ԿԲ-ն նկատել է, որ նույնիսկ որոշակի տատանումը՝ արժեզրկումը, արժևորումը մարդկանց մոտ վարքագծային էական փոփոխություններ չի առաջացնում:
17:14 - 14 դեկտեմբերի, 2021
ԿԲ նախագահը ներկայացրեց գնաճի կանխատեսումները |armenpress.am|

ԿԲ նախագահը ներկայացրեց գնաճի կանխատեսումները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարվա վերջում գնաճը կգերազանցի նախանշված թիրախային ցուցանիշը՝ 4 տոկոսը, սակայն հաջորդ տարի, եթե ռիսկեր ի հայտ չգան, վերադարձ կկատարվի այդ ցուցանիշին: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ-ում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի ՝ գնաճի վերաբերյալ հարցին: «Մենք ունենք մանդատ՝ այնպես անել, որ ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը չնվազի, ու այդ մանդատը վերաբերում է գնաճի կարգավորմանը: Այս  տարին սպեցիֆիկ տարի էր՝ պայմանավորված կորոնավիրուսի հետևանքներով, համաշխարհային պարենի շուկաներում հիմնական պարենային ապրանքների գների բարձրացմամբ, ինչպես նաև առաջարկի նկատմամբ պահանջարկի ավելի արագ տեմպերով աճով »,-ասաց Գալստյանը: Ըստ նրա՝ գնաճի ավել բարձր ցուցանիշներին բերող երկրորդ բաղադրիչը պարենի միջազգային գներն են՝ պայմանավորված թե բեռնափոխադրումներով, թե որոշակի առումով նաև՝ վատ բերքով: «Մենք տեսանք, որ Հայաստանում 2021-ին 2020-ից հետո, երբ բավականին բարձր խնայողություններ էին կուտակվել, մարդիկ սկսեցին  այդ խնայողությունները ծախսել, որը հավելյալ պահանջարկ է ստեղծել: Դրա արդյունքում այս պահի դրությամբ՝ մեր գնաճը 9,1 տոկոս է»,-ասաց Գալստյանն ու հիշեցրեց, որ ԿԲ խորհրդի վերջին նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է նույն մակարդակի վրա: Գալստյանը հիշեցրեց `ՀՀ կենտրոնական բանկն առաջինն էր տարածաշրջանում, որ անցած տարվա դեկտեմբերին սկսել է տոկոսադրույք բարձրացնել: Ինչ վերաբերում է գնաճի հետագա զարգացումներին`Գալստյանն ասաց. «Մենք ակնկալում ենք, որ տարվա վերջում կունենանք գնաճ, որը կգերազանցի մեր թիրախը: Բայց լիահույս ենք, ու բոլոր ջանքերը արդեն գործադրված են. մենք համոզված ենք, որ եթե գնում ենք բազային սցենարով, ու նոր ռիսկեր ի հայտ չեն գալիս, մյուս տարվա ընթացքում վերադառնում ենք մեր 4 տոկոս թիրախին»:
14:02 - 17 նոյեմբերի, 2021