Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան բանկի ծառայությունները հասանելի են ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների. Կենտրոնական բանկ
12:24 - 28 փետրվարի, 2022

Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան բանկի ծառայությունները հասանելի են ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների. Կենտրոնական բանկ

Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկը:

«Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ  փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների, որոնց հետ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի www.vtb.am պաշտոնական կայքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ՝ սպասարկելու իր բոլոր պարտավորությունները։ Բանկին հասանելի են նաև Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության տրամադրման մշտական հնարավորության գործիքները»,-նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել