ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Շվեդիան չի կատարել իր խոստումները |armenpress.am|

Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Շվեդիան չի կատարել իր խոստումները |armenpress.am|

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում Շվեդիայի կողմից Անկարային տված խոստումները դեռ չեն կատարվել։ Այժմ Շվեդիայի հայտի հաստատման որոշումը պետք է կայացնի Թուրքիայի խորհրդարանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Արևմուտքն անընդհատ ասում է Շվեդիա, իսկ մենք ասում ենք՝ քանի դեռ մեր խորհրդարանը որոշում չի կայացրել, չենք կարող ասել՝ այո կամ ոչ։ Նախ՝ Շվեդիան պետք է կատարի իր պարտավորությունները։ Մեզ ասում են, որ իրենք օրենք են ընդունել, բայց օրենք ընդունելը քիչ է, պետք է կիրառել։ Ստոկհոլմի փողոցներում ահաբեկչական գործողությունները շարունակվում են։ Փաստորեն մեզ տված խոստումները չեն կատարվել։ Ի՞նչ դիրքորոշում կընդունի իմ խորհրդարանը, թող հետևեն։ Եթե ուզում են, որ մենք հարցը մտցնենք խորհրդարան, մենք դա կանենք, բայց որոշումը կկայացնի խորհրդարանը»,- ասել է Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելուց առաջ: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
21:42 - 17 սեպտեմբերի, 2023
«Արծիվ գործընկերը» կենսական հնարավորություն է ԱՄՆ և ՀՀ զինվորների համար. գնդապետ Մարտին Օ՛Դոնել
 |1lurer.am|

«Արծիվ գործընկերը» կենսական հնարավորություն է ԱՄՆ և ՀՀ զինվորների համար. գնդապետ Մարտին Օ՛Դոնել |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարությունն անդրադարձել է ՀՀ-ում նախատեսված հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը: «Մոտ 85 ամերիկացի և 175 հայ զինվորներ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում կմասնակցեն «Արծիվ գործընկեր» խաղաղապահ զորավարժություններին: Ամերիկյան 1-ին բրիգադի, 101-րդ օդադեսանտային դիվիզիայի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներն ու Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադի զինվորներն ուսումնավարժությունները կանցկացնեն Երևանի մերձակայքում գտնվող Զառ և Արմավիր ուսումնական տարածքներում»,- նշված է հրամանատարության հաղորդագրությունում։ ««Արծիվ գործընկերը» կենսական հնարավորություն է մեր երկու երկրի զինվորների համար մարտավարական մակարդակում նոր հարաբերություններ կառուցելու և խաղաղապահ գործողությունների փոխգործունակությունը մեծացնելու համար: Այն նաև հիմնված է Հայաստանի հետ Կանզասի ազգային գվարդիայի 20-ամյա հարաբերությունների վրա»,- ասել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի գնդապետ Մարտին Օ՛Դոնելը: Պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի հետ Կանզասի ազգային գվարդիայի պետական գործընկերությունը սկիզբ է առել 2003 թվականից: Զորավարժությունները ծրագրում են հայկական 12-րդ խաղաղապահ բրիգադին նախապատրաստել ՆԱՏՕ-ի գործառնական հնարավորությունների հայեցակարգի (OCC) գնահատմանը՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում՝ այս տարվա վերջին:
15:42 - 08 սեպտեմբերի, 2023
Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է. պատրաստ ենք շարունակել այն. ԱԳ փոխնախարար
 |news.am|

Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է. պատրաստ ենք շարունակել այն. ԱԳ փոխնախարար |news.am|

news.am: Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է, մենք տարբեր ձեւաչափերով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ եւ ունենք պատրաստակամություն շարունակել այդ գործընթացը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կարող է մի օր արթնանաք ու տեսնենք, որ Ռուսաստանն այլեւս այստեղ չէ, ԱԳ փոխնախարարն ասաց. «Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին եւ այն խնդիրներին, որոնք մենք տեսնում ենք այս հարաբերություններում, դրանց մասին բարձրաձայնվել է բազմիցս, մասնավորապես, 2022-ի սեպտեմբերին, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակում եղավ Ադրբեջանի կողմից, մենք այլ, ավելի ադեկվատ  արձագանք էինք սպասում, թե ՌԴ-ից, թե ՀԱՊԿ-ից»: Հարցին, թե արդյոք ռուսական կոմի հետ հանդիպումների ժամանակ ուղիղ հարց չի տրվում, թե արդյոք իրենք ուզում են դուրս գալ տարածաշրջանից, Վահան Կոստանյանը պատասխանեց. «Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ ունենում ենք շատ պարզ, բաց քննարկումներ, արտահայտում ենք այն դժգոհությունները, որ ունենք՝ կապված քայլերի բացակայության հետ, որը նկատում ենք ռուսական կողմից»:
15:43 - 04 սեպտեմբերի, 2023
Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի որեւէ մարմնի ներկայացուցիչ չէ, այլ ոչ կառավարական կազմակերպության ղեկավար

Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի որեւէ մարմնի ներկայացուցիչ չէ, այլ ոչ կառավարական կազմակերպության ղեկավար

Հայաստանյան լրատվամիջոցներում շրջանառվում է մի լուր, ըստ որի «ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունթեր Ֆեհլինգերը կոչ է արել Հայաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին»։ Կայքերը թարգմանել եւ տարածել են X-ի հաշվում Գյունթեր Ֆելինգերի գրառումը։ Այս լուրը տարածվում է այն համատեքստում, թե Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի կազմում գործող ինչ-որ մարմնի ներկայացուցիչ է։ Մինչդեռ Ֆելինգերի ղեկավարած կազմակերպությունը կապ չունի ՆԱՏՕ-ի հետ, այն ոչ կառավարական կազմակերպություն է։ Linkedin-ի նրա հաշվում, օրինակ, նշված է «ՆԱՏՕ-ի ընդլայնման ավստրիական կոմիտեի նախագահ, ինքնազբաղ», X-ի հաշվում նա ներկայանում է «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե՝ հանուն Կոսովոյի, Ուկրաինայի, Բոսնիայի, Ավստրիայի, Մոլդովայի, Իռլանդիայի, Վրաստանի, Եվրամիության» անունով կազմակերպության նախագահ։ X-ի օգտահաշվում նաեւ նշված է, որ այս կազմակերպությունը ոչ կառավարական եւ ոչ առեւտրային է։ Հարկ է ուշադրություն դարձնել նաեւ Ֆելինգերի ղեկավարած կազմակերպության անվանը․ այն ամենեւին «ՆԱՏՕ-ի եվրոպական զարգացման կոմիտե չէ», այլ «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե»․ կոմիտեի անվան ճիշտ շարադասության դեպքում էլ պարզ է դառնում, որ այն ՆԱՏՕ-ի մարմին չէ։ Հյուսիատլանտյան դաշինքի պաշտոնական կայքում էլ ՆԱՏՕ-ի կառուցվածքի բաժնում որեւէ տեղ չկա նշում, թե դրա կազմում գործում է «ՆԱՏՕ-ի ընլայնման եվրոպական կոմիտե»։ «Վիկիպեդիա»-ի ալբաներեն բաժնում Գյունթեր Ֆելինգերի մասին գրված է, որ վերջինս ավստրիացի տնտեսագետ է, կառավարման եւ զարգացման խորհրդատու, 2005թ․-ից իր ուշադրությունը կենտրոնացրել է անցումային տնտեսությամբ եվրոպական երկրների, մասնավորապես Կոսովոյի, Ալբանիայի, Ուկրաինայի տնտեսական ռեֆորմների, փոքր եւ միջին բիզնեսնի քաղաքականության ուղղությամբ։ Ուստի հայկական մամուլում շրջանառվող լուրերը, թե «ՆԱՏՕ-ն կոչով դիմել է Հայաստանին», «ՆԱՏՕ-ի եվրոպական զարգացման կոմիտեի ղեկավարը դիմել է Հայաստանին» եւ այսպես շարունակ, իրականությանը չեն համապատասխանում․ ՆԱՏՕ-ն նման մարմին չունի, եւ Ֆելինգերը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ չէ։ Հայարփի Բաղդասարյան
12:59 - 04 սեպտեմբերի, 2023
Օհանյանը Արցախի հարցով նամակներ է ուղարկել խորհրդարանական վեհաժողովների ղեկավարներին

Օհանյանը Արցախի հարցով նամակներ է ուղարկել խորհրդարանական վեհաժողովների ղեկավարներին

 Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը խմբակցության անունից նամակներ է ուղարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի, ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, Միջխորհրդարանական միության նախագահներին, Եվրանեսթի համանախագահներին՝ ներկայացնելով Արցախում ստեղծված օրհասական իրավիճակը։ Տեղեկությունը հրապարակվել է «Հայաստան դաշինքի ֆեյսբուքյան էջում։ Օհանյանը միջազգային կառույցներին է ներկայացրել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական եզրակացությունն առ այն, որ Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքում ցեղասպանություն են։ «Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման ցեղասպան քաղաքականությունն ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը որևէ կերպ չի կարող երաշխավորվել, եթե Ադրբեջանն իր իշխանությունը հաստատի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- ասված է Սեյրան Օհանյանի նամակում։ Նա նաև կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս անմիջապես վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և վերադառնա ԵԱՀԿ կողմից մշակված սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին։
17:40 - 12 օգոստոսի, 2023
Կարևոր է ապահովել տեղաշարժի ազատություն և լուծել մարդասիրական հրատապ կարիքները․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

Կարևոր է ապահովել տեղաշարժի ազատություն և լուծել մարդասիրական հրատապ կարիքները․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

Խորապես անհանգստացած եմ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վատթարացող իրավիճակից: Անչափ կարևոր է ապահովել տեղաշարժի ազատություն և լուծել մարդասիրական հրատապ կարիքները: Այս մասին հայտարարել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինանը։ «ՆԱՏՕ-ն խրախուսում է բոլոր շահագրգիռ կողմերին կրկնապատկել ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցված համաձայնության հասնելու ուղղությամբ»,- նշել է Կոլոմինանը։ Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։  Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։
17:30 - 04 օգոստոսի, 2023
F16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ որոշված էր չսադրել իրավիճակը․ Տոնոյան

F16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ որոշված էր չսադրել իրավիճակը․ Տոնոյան

Պատերազմին նախորդող ժամանակաշրջանում, երբ Նախիջեւանի զորավարժություններում F16-երի վերաբազավորում եղավ դեպի Գյանջա, եւ ԳՇ-ի, եւ ինձ համար [պարզ էր], նաեւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության իմ փորձը ինձ հուշեց, որ F16-երի տեղակայումն այնտեղ վարժանքի նպատակով չէ։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը․ «Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ չորս, հինգ, վեց, ութ ժամ գտնվում էր օդում եւ մոտենում մինչեւ 25 կմ, այնքան մոտ, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացրեց մեր մտահոգությունը․ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին, եւ ոչ միայն օդաչուները, այլ ինքնաթիռները ռոտացիայի ենթարկվեցին, այսինքն՝ նշանակում է՝ դա համարյա մշտական ներկայություն էր կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- ասաց Տոնոյանը։  Նա նշեց, որ այդ ժամանակաշրջանում երեք հանդիպում է ունեցել ՌԴ գործընկերոջ հետ․ «Այո, կար որոշակի դիմում մեզ չսադրելու եւ սառնասրտություն ցուցաբերելու, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից։ Ամեն դեպքում F16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»։  Տոնոյանն հիշեցրեց, որ ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի փոխտեղակալի հետ է հանդիպել 2019թ․ սեպտեմբերի 11-ին եւ առաջարկեց ծանոթանալ այդ հանդիպման հաշվետվությունը՝ վստահեցնելով, որ դրանից շատ բան պարզ կդառնա։ Նա նշեց, որ նախաձեռնել է Թուրքիայի ներգրավվածությունը, F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու հարցով երկու խումբ հանդիպումներ ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ անդամ երկրների հետ․ «Օրական ունեցել եմ երեք-չորս հանդիպում, առաջնահերթությունը տրված էր ՆԱՏՕ անդամ երկրների դեսպաններին, բոլորին դիագրամներով տրվել են F16-երի օդային դիագրամները ու տրվել են ամենօրյա պարբերականությամբ։ Խնդրանքս եղել է՝ չեզոքացրեք այդ երկրի ներգրավումն արցախյան պատերազմի թատերաբեմում։ Հանդիպում եմ ունեցել 12 անդամ երկրների հետ, որոշների հետ երկու անգամ, [այնպիսի երկներ,] ինչպիսին են ԵԱՀԿ, ԵՄ եւ ՆԱՏՕ անդամ երկրները»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ «խոսք էր տրվում փոխանցել»՝ ըստ ամենայնի նկատի ունենալով, որ երկրների ներկայացուցիչները խոստանում էին խնդրանքի մասին փոխանցել բարձրագույն ղեկավարությանը։
18:38 - 01 օգոստոսի, 2023
Զելենսկին Ստոլտենբերգին կոչ է արել շտապ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ գումարել |tert.am|

Զելենսկին Ստոլտենբերգին կոչ է արել շտապ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ գումարել |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել շտապ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ գումարել։ Կառույցը ստեղծվել է հուլիսին Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում։  «Ես դիմել եմ Յենսին՝ առաջարկելով անհապաղ գումարել այս խորհուրդը՝ ճգնաժամի վերաբերյալ համապատասխան խորհրդակցությունների համար։ Այդ հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս։ Մենք կարող ենք հաղթահարել անվտանգության ճգնաժամը Սև ծովում»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում։  Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ Ստոլտենբերգի հետ քննարկել է սևծովյան հացահատիկային միջանցքի ապաշրջափակման համար անհրաժեշտ միջոցները։ Նրանք նաև գնահատել են Սև ծովում տիրող իրավիճակը և այն ռիսկերը, որոնք այն պարունակում է համաշխարհային պարենային անվտանգության համար։  Հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստեղծվել է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդը։ Նախկինում նման մարմին կար միայն Ռուսաստանի հետ, մինչդեռ Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ն ուներ միայն համատեղ հանձնաժողով։ Հանձնաժողովի նիստ գումարելը կարող է արգելափակվել դաշինքի ցանկացած պետության կողմից։ Խորհրդի գումարումը չի կարող արգելափակվել։
11:55 - 23 հուլիսի, 2023
Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Հայաստանը բաժանել երկու մասի, խզել Իրանի և Հայաստանի կապը․ Վելայաթի
 |1lurer.am|

Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Հայաստանը բաժանել երկու մասի, խզել Իրանի և Հայաստանի կապը․ Վելայաթի |1lurer.am|

1lurer.am: Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իրանական Tasnim պարբերականում հրապարակված ծավալուն հոդվածում անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին, ինչպես նաև դրա ազդեցությանը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։ Նա անդրադարձել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի վերջին քայլերի մասին, նշել՝ Թուրքիան, որ ավելի վաղ ներկայանում էր որպես Ռուսաստանի մտերիմ, փոխում է քաղաքականությունը՝ համաձայնության գալով ՆԱՏՕ-ի հետ Շվեդիայի անդամակցության հարցում, ինչպես նաև «Ազով» գնդի հրամանատարներին Ուկրաինա վերադարձնելով: Վելայաթին անդրադարձել է նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացման համատեքստում Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով կապի ապահովմանը։ «Շատերն ասում են, որ եթե Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապերի դյուրացում լինի, ապա չի լինի հարևանների կողմից Հայաստանի տարածքի մեծ հատվածի օկուպացման անհրաժեշտություն։ Բոլոր օբյեկտները, ինչպիսին են գազը, էլեկտրականությունը, տարանցիկ երթուղին և այլն, կարող են հեշտ հասանելի լինել առանց Հայաստանի ինքնիշխանության խախտման»,- գրել է Վելայաթին: Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան համառորեն պնդում են այդ ճանապարհի անհրաժեշտության մասին՝ հետապնդելով հետևյալ նպատակները՝ Հայաստանը բաժանել երկու մասի, խզել Իրանի և Հայաստանի՝ դեռևս Աքեմենյան և Պարթևական կայսրությունների ժամանակներից եկող կապերը: Վելայաթիի կարծիքով՝ դա կսահմանափակի Իրանի կապն արտաքին աշխարհի հետ, կխախտվի կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ։ «Տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն առաջ կբերի երկարաժամկետ լարվածություն»,- հավելել է պաշտոնյան:
15:44 - 13 հուլիսի, 2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողով
 |hetq.am|

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողով |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի առավոտյան ժամանել է Վիլնյուսի LITEXPO ցուցահանդեսային համալիր, որտեղ մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը։ Դրա շրջանակներում այսօր կայանալու է «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի» առաջին նիստը։ Ինչպես Լիտվայի մայրաքաղաքից փոխանցել է «Интерфакс-Украина» գործակալության թղթակիցը, Ուկրաինայի նախագահը գագաթնաժողովին ժամանել է արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի, պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ օրակարգում կլինի Կիևին ռազմական օգնության նոր փաթեթների, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության և Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների հարցերը։  Խոսելով ՆԱՏՕ-ին անդամակցության Ուկրաինային հրավիրելու մասին՝ Վլադիմիր Զելենսկին ասել է. «Եվ այսօր այն, ինչ մենք լսում ենք և հասկանում, այն է, որ մենք կունենանք այդ հրավերը, երբ թույլ տան անվտանգության միջոցները։ Ես ուզում եմ քննարկել բոլոր այդ հանգամանքները մեր գործընկերների հետ»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։  Համաձայն ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության՝ Երևանի ժամանակով 13:35-ին կկայանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի համատեղ մամուլի ասուլիսը, որը կհաջորդի երկու քաղաքական գործիչների երկկողմ հանդիպմանը։  «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի» առաջին նիստն էլ, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարները, ներառյալ նաև Շվեդիան, նախատեսվում է ժամը 14:00-ին։
12:38 - 12 հուլիսի, 2023
Ռուսաստանը համարժեք քայլեր է ձեռնարկում՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման. Լավրով
 |armenpress.am|

Ռուսաստանը համարժեք քայլեր է ձեռնարկում՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան համարժեք և վաղօրոք քայլեր է ձեռնարկում՝ ի պատասխան Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման հնարավորության։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Օմանի արտգործնախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ Բուսայիդիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք ձեռնարկում ենք համարժեք քայլեր, և ես համարձակվում եմ ձեզ հավաստիացնել` վաղօրոք քայլեր», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ ՌԴ ԱԳ նախարարը այսպես է պատասխանել այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանը՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ին նոր երկրների, մասնավորապես՝ Ուկրաինայի և Շվեդիայի անդամակցության հնարավորությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությանն ապշեցրել է, թե Ֆինլանդիան և Շվեդիան ինչ արագությամբ հրաժարվեցին չեզոքությունից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Լավրովը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը գիտի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել և ինչպես դրանք գործնականում իրականացնել՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունից հետո իր անվտանգության ապահովման համար։ «Մենք, անշուշտ, կանենք եզրակացություններ՝ կախված այն բանից, թե ՆԱՏՕ-ն ինչ արագությամբ և ինչ խորությամբ կյուրացնի  Ֆինլանդիայի և Շվեդիայի տարածքը: Արդեն կասկած չկա, որ նրանք պատրաստվում են դա անել։ Արդեն թե՛ Հելսինկին, թե՛ Ստոկհոլմը Միացյալ Նահանգների հետ քննարկում են շատ հարցեր` կապված դաշինքի ենթակառուցվածքների ծավալման հետ անմիջականորեն  Ռուսաստանի Դաշնության հետ սահմաններին՝ Ֆինլանդիայի դեպքում, և մեր սահմաններին շատ մոտ՝ Շվեդիայի դեպքում», - նշել է նախարարը:
16:59 - 11 հուլիսի, 2023
Կրեմլը Թուրքիային խորհուրդ է տվել «հանել վարդագույն ակնոցը»
 |tert.am|

Կրեմլը Թուրքիային խորհուրդ է տվել «հանել վարդագույն ակնոցը» |tert.am|

tert.am: Անկարան չպետք է վարդագույն ակնոցներ կրի, քանի որ եվրոպացիները չեն ցանկանում Թուրքիային տեսնել Եվրոպայում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այսպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք Կրեմլը կարծում է, որ Թուրքիան սկսել է թեքվել դեպի եվրոպամետ կուրս և կենտրոնանալ Արևմուտքի վրա։ «Թուրքիան կարող է կողմնորոշվել դեպի Արևմուտք, և մենք գիտենք, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ եղել են դեպի Արևմուտք ինտենսիվ կողմնորոշման շրջաններ, եղել են ավելի քիչ ինտենսիվ ժամանակաշրջաններ... եթե իրերն իերնց անուններով կոչենք, ապա ոչ ոք չի ցանկանում Թուրքիան տեսնել Եվրոպայում, ես նկատի ունեմ եվրոպացիներին: Մեր թուրք գործընկերները, հավանաբար, չպետք է վարդագույն ակնոց կրեն», - ասել է Պեսկովը: Հիշեցնենք, որ երեխ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի գործընթացն առաջ տանելու մասին, Ստոկհոլմի անցամակցության թեման կապել էր Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ երկխոսության հետ։ «Նախ՝ ճանապարհ բացեք Թուրքիայի համար ԵՄ-ին միանալու համար, այնուհետև մենք ճանապարհ կբացենք Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցության համար, ինչպես դա արեցինք Ֆինլանդիայի հետ: Թուրքիան արդեն 50 տարի սպասում է ԵՄ դռների մոտ»,- ասել էր Էրդողանը։ Մինչդեռ այսօր հայտնի է դարձել, որ Շվեդիան կաջակցի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման և Անկարայի և Բրյուսելի միջև Մաքսային միության վերականգնմանն ուղղված ջանքերին:Այս մասին Վիլնյուսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ 
14:44 - 11 հուլիսի, 2023