Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներին չպատասխանել. ԱԱԾ

Հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներին չպատասխանել. ԱԱԾ

Ս.թ. հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից: «Անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում հնարավոր է տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն, ինչից ելնելով ՀՀ բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներից չպատասխանել և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել»,- նշված է հաղորդագրությունում:
16:16 - 10 փետրվարի, 2020
Ամբողջացնել տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը․ Սասնա Ծռեր

Ամբողջացնել տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը․ Սասնա Ծռեր

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ամբողջացնել տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը Այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների որոշ դրույթների մեկնաբանությունների կատարման կամ բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ պայմանները, որ առաջադրում է գործող իշխանությունը, ընդամենը խիստ կասկածելի մարտավարական հնարքներ են: Այդ հնարքները միգուցե որոշակի ժամանակ շահելու հնարավորություն կտան, սակայն երևույթը ռազմավարական առումով էլ ավելի կխորացնի ճգնաժամը և հավելյալ մարտահրավերներ կառաջացնի Հայաստանի (Արցախը ներառյալ) համար: Մասնավորապես, արդեն տեսնում ենք, թե ինչպես է հանուն Արցախի մասնակցության պաշտոնական Երևանի խրախուսմամբ տեղի ունեցող Արցախի հավելյալ սուբյեկտացումը Մոսկվան օգտագործում այն Հայաստանից պոկելու և աբխազացնելու նպատակով: Վերը նշվածի հաշվառմամբ, Արցախի հարցով բանակցությունների հետ կապված գործող իշխանությանն առաջադրում ենք հետևյալ հարցերն ու պահանջները. 1) Գործող իշխանության օրոք ինչ հարցեր են քննարկվել բանակցությունների ընթացքում և ինչպայմանավորվածություններ են ձեռք բերվել: 2) Բանակցությունների նախապայման դարձնել 2016 թ. Ապրիլյան պատերազմի հետևանքով կորցրած 18 դիրքերի և տարածքների վերադարձը՝ մինչ այդ եղած վիճակը վերականգնելու նպատակով: Ադրբեջանը պետք է պատասխան տա և հատուցի պատերազմ հրահրելու և հրադադարի գիծը խախտելու համար: 3) Բացահայտել նախորդ ռեժիմների վարած բանակցությունների բովանդակությունը, այդ թվում՝ նրանց դավաճանական քայլերը և համաձայնությունները (որոնց մասին բարձրաձայնում է նաև գործող իշխանությունը): Մասնավորապես, թե ինչպես է Սերժ Սարգսյանը համաձայնել և փորձել հանձնել 5 կամ 7 շրջաններ: Այդ բացահայտումը ցույց կտա, թե ինչպես տեղի ունեցավ Ապրիլյան պայմանավորված պատերազմը և թե ինչու տեղի ունեցավ Սասնա Ծռերի ապստամբությունը: 4) Ամբողջացնել գործող իշխանության՝ տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը: Այդ համատեքստում հրաժարվել Արցախի ինքնորոշման հայեցակետի վրա հիմնված ռազմավարությունից, քանի որ այն բազմաթիվ առումներով խիստ խոցելի է, ըստ էության հաստատում է Ադրբեջանի գոյություն չունեցող տարածքային ամբողջականությունը, որից հետո արդեն ստորադասվում է դրան, ինչի պատճառով գործնականորեն զրոյացնում է միջազգային-իրավական տեսակետից Արցախի ինքնորոշումը հիմնավորելու հնարավորությունը: Բնականաբար՝ հարկ կլինի նաև պաշտոնապես հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, քանի որ դրանք հենց տարածքներ զիջելու նպատակ են հետապնդում և, ըստ էության, արդեն գործնականորեն մերժվել են ՀՀ ներկայիս մոտեցումներով: 5) Փոխարենը հայտարարել Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության մասին և որդեգրել նրա բռնազավթված տարածքն ազատագրելու հայեցակետի վրա հիմնված ռազմավարություն, որի հիմքերը լիուլի բավարար են միջազգային-իրավական տեսակետից Արցախի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տիտղոսը և իրավազորությունը վերահաստատելու համար: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն 3 փետրվար 2020 թ., Երևան»
14:49 - 03 փետրվարի, 2020
ԵԽԽՎ պատվիրակությունը քննադատում է Ադրբեջանում ընտրությունների նախապատրաստական շրջանը |azatutyun.am|

ԵԽԽՎ պատվիրակությունը քննադատում է Ադրբեջանում ընտրությունների նախապատրաստական շրջանը |azatutyun.am|

azatutyun.am։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը քննադատել է Ադրբեջանում փետրվարի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական շրջանը, արձանագրելով՝ քաղաքական որոշ գործիչների հնարավորություն չի տրվել դրանց մասնակցել՝ դատվածություն ունենալու պատճառով, թեև ստրասբուրգյան դատարանը փաստել էր, որ ընդդիմության այդ ներկայացուցիչներն ազատազրկվել էին շինծու մեղադրանքներով: Պատվիրակությունը փաստել է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել նաև Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու՝ Վենետիկի հանձնաժողովի և եվրոպական այլ կառույցների հանձնարարականները: Չի նկատվում նաև հավաքների ազատություն, փաստել է եվրոպական պատվիրակությունը, արձանագրելով՝ հոկտեմբերի 19-ի վերջին հանրահավաքը ևս ցրվել էր ոստիկանության բիրտ ուժի գործադրմամբ:
12:44 - 25 հունվարի, 2020
Հայաստանի վարչապետը խոսելով իր երկրի մասին` մշտապես համեմատում է Ադրբեջանի հետ, սակայն «մենք բարձրագույն խմբում ենք, մինչդեռ Հայաստանը 3-րդ լիգայում է». Ալիև |tert.am|

Հայաստանի վարչապետը խոսելով իր երկրի մասին` մշտապես համեմատում է Ադրբեջանի հետ, սակայն «մենք բարձրագույն խմբում ենք, մինչդեռ Հայաստանը 3-րդ լիգայում է». Ալիև |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամփոփել է 2019 թվականը: Նա նշել է, որ նախորդ տարին հաջող էր իր երկրի համար և վստահություն է հայտնել, որ հաջողությունները կշարունակվեն 2020-ին: Ադրբեջանի նախագահը նաև համեմատականներ է անցկացրել Հայաստանի հետ` շեշտելով, որ «իրենք բոլոր առումներով գերազանցում են հարևան երկրին»: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը: «Վերջին շրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով իր երկրի հաջողությունների մասին, Հայաստանը համեմատում է Ադրբեջանի հետ: Նրա խոսքերով` Հայաստանը մի շարք առումներով գերազանցում է Ադրբեջանին: Միանգամից ուզում եմ նշել, որ դա ապացույցների կարիք չունի, քանի որ «նման վարկածը ոչ մի հիմք չունի»: Վստահաբար կարող եմ ասել, որ «Ադրբեջանը բոլոր առումներով գերազանցում է Հայաստանին»: Օրինակ` ամենահզոր բանակների վարկանիշում Ադրբեջանը 52-րդն է, Հայաստանը` 96-րդը: Ադրբեջանի օդուժն զբաղեցնում է 63-րդ տեղը, Հայաստանը՝ 86-րդ տեղում է: Ադրբեջանը ծովային ուժերում 67-րդ տեղում է, իսկ Հայաստանում ծով չկա և այլն»,- ասել է Ալիևը` բերելով տնտեսական, սպորտային և մի շարք այլ օրինակներ, որոնցում ևս շեշտել է, որ «Ադրբեջանն առջևում է»:
05:53 - 15 հունվարի, 2020
Ալիևի պնդմամբ՝ 2019-ին ղարաբաղյան գործընթացում լուրջ առաջընթաց չի արձանագրվել |azatutyun.am|

Ալիևի պնդմամբ՝ 2019-ին ղարաբաղյան գործընթացում լուրջ առաջընթաց չի արձանագրվել |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ամփոփելով տարին, հայտարարել է՝ 2019 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում լուրջ առաջընթաց չի արձանագրվել։ «Կարծում եմ, դա պայմանավորված է մի քանի պատճառներով` Հայաստանի իշխանությունների ոչ կառուցողական դիրքորոշումը, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վրա բավարար ճնշման բացակայությունը», - լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանել է Ադրբեջանի ղեկավարը: Նա նաև հավելել է, թե Հայաստանի ղեկավարության «հակասական և անպատեհ» հայտարարությունները ևս բացասաբար են անդրադարձել բանակցային գործընթացի վրա: «Հայաստանի իշխանությունները հայտարարում են այն մասին, որ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ վարի: Անհեթեթություն է: Այսօր Լեռնային Ղարաբաղում զինծառայողների 90 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են, այդ իսկ պատճառով բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև», - հայտարարել է Իլհամ Ալիևը՝ եզրափակելով. - «2019 թվականին բանակցությունների ձևաչափը մնացել է անփոփոխ՝ չնայած Հայաստանի կողմի այն փոխելու բոլոր փորձերին: Կարծում եմ, որ դա մեր դիվանագիտական հաջողությունն է»։
11:22 - 24 դեկտեմբերի, 2019
Հայաստանի հետ բանակցություններում քննարկվում են կոնկրետ հարցեր, այդ թվում՝ «Լավրովի պլանը»․ Մամեդյարով |aysor.am|

Հայաստանի հետ բանակցություններում քննարկվում են կոնկրետ հարցեր, այդ թվում՝ «Լավրովի պլանը»․ Մամեդյարով |aysor.am|

aysor.am։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին այլընտրանք չկա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Բանակցությունների միջոցով խաղաղության հասնելը շատ բարդ գործընթաց է: Ոչ ոք չի կարող լուծել այս հակամարտությունն առանց մեզ: Բոլոր տարբերակները պետք է լինեն սեղանին: Անկյունային հարցը հետևյալն է. ի՞նչ պետք է արվի հաջորդիվ: Հակամարտությունը լուծելու համար հարկավոր է ունենալ ռազմավարական համբերություն: Ես չեմ հավատում, որ բանակցային գործընթացը կանգ կառնի: Կարծում եմ, որ ողջամտությունը չի լքի հայկական կողմը: Ես չեմ հավատում, որ որևէ մեկը նրանց կողմից շահագրգռված է բանակցություններից դուրս գալ: Մենք միշտ խոսում ենք այդ մասին», - ասել է Մամեդյարովը՝ ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ հայկական կողմի գործողություններում և հայտարարություններում շատ հաճախ ի հայտ են գալիս հույզեր:«Հայկական կողմի գործողությունների և հայտարարությունների 99% -ը հիմնված է հույզերի վրա: Բանակցային գործընթացը պետք է ուշադիր հետևի հասարակության մեջ ներքին տրամադրությանը: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Սա բնական գործընթաց է և միանշանակ: Կրքերը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում շատ բարձր են: Մենք մեր կողմից չենք հասկանում, թե ինչու հայկական կողմը թույլ չի տալիս Ղարաբաղի հայկական համայնքին շփվել ադրբեջանական համայնքի հետ», - նշել է նա:Մամեդյարովն ընդգծել է, որ նույնիսկ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում «միևնույն է, բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա, քանի որ պատերազմը չի կարող հավերժ լինել»: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ հույզերն ու կարծրատիպերը, որոնք առկա են հայկական կողմում, բացասական տրամադրություններ են ստեղծում, և դա առաջ շարժվելուն խոչընդոտում է: «Ես միշտ հայկական կողմին, այդ թվում նաև լրագրողներին, տալիս եմ հետևյալ հարցը. Ասե՞ք ինձ առնվազն մեկ փաստարկ, որ դուք շահել եք Ադրբեջանի հետ հակամարտությունից: Սկսե՞լ եք ավելի լավ ապրել, միացե՞լ եք նախագծերին կամ այլ բան: Հետևաբար, շատ կարևոր է թակել Հայաստանի հասարակ քաղաքացիների սրտին», - ասել է նա: Նախարարը հավելել է, որ հայ գործընկերոջ հետ բանակցություններում քննարկվում է «կոնկրետ և իրական պահեր»:Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմում հայտնվել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր: «Լավրովի պլանը» մոտ երկու տարի առաջ Մոսկվայում տեղի ունեցած բուռն քննարկումների արդյունք է: Սակայն այն հիմնված է «մադրիդյան սկզբունքների» վրա: Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն՝ թվագրված է 2019-ի մարտի 9 ամսաթվով, որը պարզապես սահմանում է միջնորդների տեսլականը բանակցություններում առաջ շարժվելու համար: Էությունը շատ ակնառու է`փուլայնություն: Առաջին փուլում զորքերի դուրսբերում, Ադրբեջանի բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում, հաղորդակցության հաստատում: Հետևաբար, մեր առաջարկը հայկական կողմին կարելի է բնութագրել որպես «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»», - ասել է նախարարը: Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանը համանախագահներին խնդրել է պատրաստել անվտանգության վերաբերյալ զեկույց անվտանգության հարցի վերաբերյալ: «Մենք առարկայնորեն քննարկել ենք այդ հարցը: Հայաստանի համար, ըստ իրենց ԱԳՆ ղեկավարի խոսքերի, կարևոր են կարգավիճակը և անվտանգությունը: Թե ի՞նչ է կարգավիճակը`հասկանալի, իսկ ահա ի՞նչ է անվտանգությունը: Համանախագահները նույնպես ցանկանում են հասկանալ այս պահը: Պետք է լինի անվտանգության բանաձև, երբ Ադրբեջանի բնակչությունը վերադառնա ազատագրված տարածքներ: Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են, և նրանց անվտանգությունն ամբողջ ծավալով կապահովվի: Բայց դա մեր հասկացողությունն է, իսկ ահա ո՞րն է հայկական կողմինը», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:
09:10 - 13 դեկտեմբերի, 2019
«Մահացիր կամ խոստովանիր». ադրբեջանական բանակում խոշտանգումների միջոցով փնտրում էին լրտեսների. BBC |armenpress.am|

«Մահացիր կամ խոստովանիր». ադրբեջանական բանակում խոշտանգումների միջոցով փնտրում էին լրտեսների. BBC |armenpress.am|

armenpress.am: Բրիտանական BBC պարբերականը ադրբեջանական բանակում խոշտանգումների վերաբերյալ ծավալուն հոդված է հրապարակել: Հոդվածի հեղինակ Մահերամ Զեյնալովը հարցազրույց է վերցրել խոշտանգումներից տուժած զինծառայողներից և նրանց հարազատներից: «Խոշտանգումների հետևանքով զոհված 9 զինծառայող, տասնյակ տուժածներ, 25 դատապարտյալներ, ովքեր մեղադրվել են պետական դավաճանության մեջ. այսպիսին է 2017 թվականի պատկերն ադրբեջանական բանակում»,- գրել է հոդվածագիրը: 2017-ի մայիսին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը և Ներքին գործերի նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում հայտնել են, որ հօգուտ հայկական հատուկ ծառայությունների՝ լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել են զինծառայողներ: Այս էր ամբողջ տեղեկությունը գործի վերաբերյալ, որը ավելի հայտնի էր «Թերթերյան գործ»: Հանրությանը զանգվածային խոշտանգումների մասին հայտնի է դարձել միայն 2019 թվականին, երբ աստիճանաբար սկսեցին բացահայտվել վերոհիշյալ գործի մանրամասները: Մահերամ Զեյնալովը խոսել է խոշտանգումներից զոհված ենթասպա Ռուսլան Օջագվերդիևի կնոջ` Ռավանայի հետ: Կնոջ կարծիքով` եթե իր ամուսինը ընդուներ լրտեսության մեղադրանքը, ողջ կմնար: Ռավանան հիշում է, որ 2017 թվականի հունիսի 15-ին իր ամուսինը գնացել է զորամաս և դրանից հետո արդեն զանգերին չի պատասխանել: Ավելի ուշ, զինվորականները Ռավանային ասել են, որ իր ամուսնուն տարել են, բայց ուր և ինչու՝ չեն հայտնել: «Իսկ առավոտյան արդեն հայտնեցին, որ ամուսինս մահացել է»,- հիշում է Ռավանան: Ըստ պաշտոնական եզրակացության` ենթասպա Ռուսլան Օջագվերդիևի մահվան պատճառն եղել է մարզման ժամանակ սրտի կանգնելը: Ռավանան այդ փորձաքննությունը կասկածելի է համարել, հետագայում կրկին փորձաքննություն է նշանակվում, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ ամուսինը մահացել է կրծքավանդակի վնասվածքից: Ռավանան տասնյակ զինծառայողների զոհերի հարազատներից մեկն է, ով դատի էր տվել Ադրբեջանի ռազմական դատախազությանը: Դատարանում մյուս զինվորների ելույթներից նա պարզել էր, թե ինչպես էին իր ամուսնուն խոշտանգել: «Նրանք ամուսնուս բերանը մայկա են խցկել, խեղդել, պահանջել խոստովանել, որ ինքը լրտես է, ասել են. «Դու ընտրություն ունես. կամ մեռնել, կամ խոստովանել», - հիշում է Ռավանան: Ռավանան դատարանում իմացել է, որ իր ամուսինը կեղծ մատնության զոհ է, ցուցմունքի, որը մեկ այլ զինծառայող տվել է իր նկատմամբ խոշտանգումների հետևանքով: Ադրբեջանում իրավապաշտպանները քաղբանտարկյալների ցուցակներ են ստեղծում 1990-ականների կեսերից, այսինքն ՝ այն պահից, երբ Հեյդար Ալիևը՝ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայրը, դարձել էր երկրի նախագահ: Իրավապաշտպան Օկտայ Գյուլալիևը նշել է, որ «Թերթերյան գործով» բանտարկվածները նույնպես, հավանաբար, այս տարվա վերջ կընդգրկվեն այդ ցուցակում:
11:34 - 27 նոյեմբերի, 2019
Բաքվում ոստիկանությունը ճնշել է մետրոյի կայարանի դիմաց ցույց անցկացնելու փորձը |tert.am|

Բաքվում ոստիկանությունը ճնշել է մետրոյի կայարանի դիմաց ցույց անցկացնելու փորձը |tert.am|

tert.am: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ոստիկանները ճնշել են «Ժողովրդավար ուժերի ազգային խորհուրդ» անվանումը կրող կազմակերպության՝ մետրոյի «Մայիսի 28» կայարանի շրջակայքում ցույց անցկացնելու փորձերը: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը: Բաքվի ոստիկանության հասարակական անվտանգության ծառայության պետ, գնդապետ Նուրուլլահ Մամեդխանլին հայտարարել է. «Երկու օր առաջ ես հեռուստատեսությամբ կոչ արեցի, որ ոչ մի գործողություն տեղի չի ունենա Բաքվի մետրոյի «Մայիսի 28» կայարանի դիմաց: Մեկ անգամ ևս հիշեցնում եմ, որ մետրոյի անվտանգության գոտում ներառված տարածքում որևէ գործողություն չի կարող իրականացվել»: Գնդապետ Մամեդխանլին տեղեկացրել է, որ մետրոյի շրջակայքում ցույց անցկացնելու փորձերը ճնշվել է ոստիկանության կողմից, կան ձերբակալվածներ: Գերատեսչության ղեկավարը կարծիք է հայտնել, որ ակցիայի կազմակերպիչների նպատակը ցույցը չէր, այլ սադրանքների միջոցով հասարակական անդորրը խաթարելը, հակառակ դեպքում նրանք կկազմակերպեին իրենց ցույցը թույլատրված վայրում:
05:00 - 21 հոկտեմբերի, 2019
Ադրբեջանի իշխանությունները մասշտաբային ձերբակալություններ են կատարում ընդդիմության հանրահավաքի նախօրեին |news.am|

Ադրբեջանի իշխանությունները մասշտաբային ձերբակալություններ են կատարում ընդդիմության հանրահավաքի նախօրեին |news.am|

news.am: Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը (ԱԴՈւԱԽ) տեղեկացրել է 11 ընդդիմադիր ակտիվիստի ձերբակալության մասին Բաքվում հոկտեմբերի 19-ի հանրահավաքի նախօրեին։ Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, Ադրբեջանի Ժողովրդական ճակատ (ԱԺՃ) կուսակցության ակտիվիստ Թոֆիգ Մամեդովը կալանավորվել է հոկտեմբերի 10-ին եւ նույն օրն էլ 10 օրով ձերբակալվել վարչական կարգով՝ «մանր խուլիգանություն» մեղադրանքով։ ԱԺՃ-ի մեկ այլ անդամ՝ Ալիաղա Մամեդովը, կալանավորվել է հոկտեմբերի 14-ին։ Հաջորդ օրը նա ձերբակալվել է «ոստիկանությանը չհնազանդվելու» մեղադրանքով։ ԱԺՃ երիտասարդական կոմիտեի նախագահության անդամ Նիջաթ Նիզամովը կալանավորվել է հոկտեմբերի 15-ին եւ ձերբակալվել 15 օրով։ ԱԺՃ վերստուգիչ հանձնաժողովի անդամ Մուրադ Սուլթանովը կալանավորվել է հոկտեմբերի 15-ին։ Նույն օրը դատարանը նրան ձերբակալել է վարչական կարգով։ ԱԺՃ Բինագադի բաժնի փոխնախագահ Յալչին Աբդուլաեւը հոկտեմբերի 15-ին ենթարկվել է 15 օրվա վարչական ձերբակալության։ Նազիմ Հասանովը՝ ԱԺՃ Լենքորանի բաժնի նախագահը, հոկտեմբերի 15-ին կանչվել է տեղի ոստիկանություն։ Բայց չի կարողացել ներկայանալ առողջական վիճակի պատճառով։ Լենքորանի բաժնի մյուս անդամներ Կազիմ Հասանովին եւ Նիջաթ Իբադովին ոստիկանությունում կարգադրել են չգնալ հանրահավաքի։ ԱԺՃ Մասալայի բաժնի ակտիվիստ Աթաշ Հուսեյնովը կալանավորվել է հոկտեմբերի 14-ին եւ մեկ օր հետո ազատ արձակվել նախազգուշացումից հետո։ ԱԺՃ Ղարադաղի բաժնի անդամ Էլվին Մամեդովը կանչվել է ոստիկանություն հոկտեմբերի 12-ին եւ ազատ արձակվել մի քանի ժամ տեւած հարցաքննությունից հետո։ Բացի այդ, ավելի վաղ ձերբակալվել էին եւ վարչական պատիժների ենթարկվել Սահլադար Իսքենդարլին (60 օր), Զամին Սալաեւը եւ Էլհան Ալիեւը (15-ական օր)։ ԱԺՃ 9 ակտիվիստ երկարատեւ բանտարկության է ենթարկվել քրեական մեղադրանքներով։ Իշխանություններն առաջարկել են ԱԴՈւԱԽ-ին հոկտեմբերի 19-ի հանրահավաքն անցկացնել Լոկբաթան գյուղում։ Բայց ընդդիմությունն առաջարկությունն անընդունելի է համարել եւ մտադիր է այն իրականացնել Բաքվի կենտրոնում, մետրոյի «Մայիսի 28» կայարանի դիմացի հրապարակում։
08:03 - 17 հոկտեմբերի, 2019