«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Սահմանադրության օրը մեկ անգամ ևս պարտավորեցնում է էլ ավելի ուժգնացնել մեր պետականության հետագա կազմաքանդումը կասեցնելու մեր պայքարը․ «Հայաստան» դաշինք

Սահմանադրության օրը մեկ անգամ ևս պարտավորեցնում է էլ ավելի ուժգնացնել մեր պետականության հետագա կազմաքանդումը կասեցնելու մեր պայքարը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մեր երկրի կարևորագույն խորդանիշներից մեկի՝ ՀՀ Սահմանադրության օրն է։ 1995 թ. հուլիսի 5-ին համապետական հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրությունն, ըստ էության, վերահաստատեց Հայաստանի Անկախության հռչակագրում արտացոլված՝ անկախ և ինքնիշխան պետություն, զարգացող և բարգավաճող հայրենիք, բարեկեցիկ և համերաշխ հասարակություն, ազատ և արժանապատիվ քաղաքացի ունենալու մեր հավաքական իղձերն ու արժեքները։ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրվեցին մեր պետության կառավարման և պետության կառուցման ամենաէական սկզբունքները՝ իրավական, սոցիալական և ժողովրդավարական պետություն կառուցելու մեր հանձնառությունը: Հետագայում, հաշվի առնելով երկրի զարգացման և կառավարման համակարդի միտումները, 2005 և 2015 թթ. հանրաքվեներով Սահմանադրական փոփոխություններ կատարվեցին, սակայն ազգային կայուն, ժողովրդավարական պետականություն և իրավական երկիր ունենալու մեր հավաքական ձգտումները մնացին անառարկելի։ Նախընթաց տարիներին, որոշ բացթողումների կողքին, պետք է նշենք, որ մեր Մայր օրենքը կյանքի կոչելու ուղղությանբ քիչ գործ չի կատարվել․ Սահմանդրությանբ ամրագրված նորմերն ու սկզբունքները նպաստել են պետական ինստիտուտների կայացմանը, խթանել են իրավական դաշտի բարեփոխումներին։    Սահմանադրության օրը նաև բացարձակ արժեք հանդիսացող այս փաստաթղթի գնահատման և մեր պետական ու քաղաքացիական գիտակցության մեջ վերջինիս արժևորման օրն է։ Ավաղ, վերջին երկու-երեք տարիներին երկրի քաղաքական ղեկավարության և քաղաքական մեծամասնության կողմից որդեգրված քայլերն ու արձանագրվող արդյունքները վկայում են, որ երկրում Սահմադրական կարգի և նորմերի  խախտման փաստերը բազմաթիվ են և համակարգային։ Խաթարվել է իրավական երկրի հիմքերն ու ժողովրդի իշխանության վրա հիմնված Հայաստանի Հանրապետության պետականության արժեհամակարգը, կասկածի տակ է երկրի ինքնիշխանությունն ու նրա հետագա զարգազման ընթացքը։ Այս ամենի բացասական հետևանքներն ազդում են նաև երկրի միջազգային վարկանիշի վրա։ Սիրելի՛ հայրենակիցներ, Սահմանադրության օրը մեկ անգամ ևս պարտավորեցնում է «Հայաստան» դաշինքին էլ ավելի ուժգնացնել մեր պետականության հետագա կազմաքանդումը կասեցնելու մեր պայքարը, ջանքեր չխնայելու, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերն ու իրավունքները իրական և շոշափելի դառնան Հայոց պետականության և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Մենք միասին կառուցելու ենք ուժեղ, սոցիալական և իրավական երկիր, որի քաղաքացին լինելու հպարտությունը մեզանից անբաժան կլինի»։
17:26 - 05 հուլիսի, 2021
«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չմասնակցի իրենց դիմումի քննությանը |hetq.am|

«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չմասնակցի իրենց դիմումի քննությանը |hetq.am|

hetq.am: «Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան (ՍԴ) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) 2021 թվականի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին այսօր կազմակերպված ճեպազրույցին հայտարարեց դաշինքնի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ իրենք վիճարկում են ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունն ու օրինականությունը, ինչպես նաև որոշման հիմքում դրված փաստական տվյալները։ Նրա խոսքով՝ սահմանադրական դատարանը նշված դիմումը քննության առարկա է դարձնելու և՛ քանակական խախտումների մասով, այսինքն՝ քվեարկության օրվա վերաբերյալ խնդիրների, և՛ որակական առումով, ինչը ըստ Վարդևանյանի՝ վերաբերում է մայիսի 10-ից առաջացած խնդիրների խմբին։ ՍԴ մուտքագրված դիմումը բաղկացած է 12 կետից։ Արամ Վարդևանյանը հայտնեց, որ ներկայացրել են մի շարք ապացույցներ ընտրախախտումների մասին, ինչպես նաև 109 ընտրատեղամասերի արդյունքների իրենց վերլուծությունը, ինչը վերաբերում է 88 հազար ձայնի, որոնցից 4 հազար ձայնի մասով «Հայաստան» դաշինքն արձանագրել է, որ ընտրատեղամասում հրապարակված ցուցակներում չկան ստորագրություններ։ «Հարցերից մեկն էլ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի ինստիտուտին, երբ վերջինս հրաժարական է տալիս։ Մենք մի պարզ շղթա ենք բացահայտել․ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակն այդպես պահպանելը՝ ի հակադրումն իրավաբանական հանրության մեծամասնության կարծիքին, որ վարչապետը հրաժարական տալուց հետո չի կարող մնալ պաշտոնակատար։ Բոլոր դեպքերում այդ կարգավիճակը պահպանվեց մեկ նպատակով՝ վարչական ռեսուրսի չարաշահման։ Եվ մենք այս շղթան ևս հստակ կերպով բացահայտել ենք»,- ասաց Վարդևանյանը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ խնդիրներից մեկն էլ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործված ատելության խոսքն էր։ Ըստ Վարդևանյանի՝ ագրեսիվ հռետորաբանությունը կարող է տեղավորվել խոսքի ազատության տրամաբանության մեջ, սակայն Նիկոլ Փաշինյանը կողմից կիրառվել է աննախադեպ ծավալի ատելության խոսք։ Վարդևանյանի փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքը դիմումի հետ մեկտեղ գրություն-միջնորդություն է ներկայացրել՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ դիմումի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ, քանի որ ըստ Արամ Վարդևանյանի՝ Վահե Գրիգորյանը որպես դատավարական հակառակորդ՝ կոնկրետ գործով հանդես է եկել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի և Սեյրանի Օհանյանի։  Շարունակությունը՝ hetq.am-ում
16:17 - 02 հուլիսի, 2021
Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի քարոզչությանը. քրգործն ուղարկվել է դատախազին

Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի քարոզչությանը. քրգործն ուղարկվել է դատախազին

ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Գորիսի «Գուսան Աշոտ» մշակութային կենտրոնի տնօրենի կողմից կենտրոնի աշխատակիցներին «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը մասնակցել ստիպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը. «ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հունիսի 7-ին Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը նույն կազմակերպության աշխատակիցներին հրավիրել է ժողովի, որի ընթացքում հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամների կողմից Գորիս կատարվելիք այցի մասին և, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գրադարանավարին և մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել նշված դաշինքի կողմից Գորիս համայնքում կազմակերպած նախընտրական քարոզչությանը: Այնուհետև, 2021թ. հունիսի 15-ին՝ ժամը 12-ի սահմաններում, մշակույթի կենտրոնի տնօրենը նույն կազմակերպության թանգարանի դիմաց հանդիպելով գրադարանավարին և տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է մասնակցել Գորիս քաղաքում տեղի ունեցող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությանը, խոչընդոտել է նրան մասնակցել նշված կուսակցության հանրահավաքին՝ սպառնալով ազատել աշխատանքից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մշակույթի կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    
13:03 - 02 հուլիսի, 2021
«Հայաստան» դաշինքը խորհրդարանում լինելու է արմատական ընդդիմություն. Քոչարյան

 |armenpress.am|

«Հայաստան» դաշինքը խորհրդարանում լինելու է արմատական ընդդիմություն. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am:  «Հայաստան» դաշինքը խորհրդարանում լինելու է արմատական ընդդիմություն: Սյս մասին «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովին հայտարարեց  դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:   «Մենք դարձել ենք խորհրդարանական ընդդիմություն և ունենք մեր նպատակների մի մասն իրականացնելու բավարար ուժ»,- ասաց Քոչարյանը՝ ավելացնելով, որ այդ  գործիքակազմին տեր են լինելու: «Հայաստան» դաշինքը ընտրություններում գլխավորած Քոչարյանը նշեց, որ որպես ինստիտուցիոնալ արմատական ընդդիմություն գործելու են ՀՀ օրենսդրության շրջանակում և այդպիսով վերադարձնելու են ժողովրդի հավատը դեպի խորհրդարանական ընդդիմություն: «Որովհետև վերջին տարիների ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը գործարքների է գնացել իշխանության հետ: Այսօր այդ հավատը պետք է վերականգնել ընդդիմության նկատմամբ ու որպես ռադիկալ ընդդիմություն՝ դա անելու ենք օր ու գիշեր աշխատելով»,- ասաց Քոչարյանը:
22:19 - 29 հունիսի, 2021
Իշխանության կարգախոսն էր, որ ապագա կա, բայց ողջ քարոզարշավի ժամանակ ապագայի մասին ոչինչ չկար. Ռոբերտ Քոչարյան
 |tert.am|

Իշխանության կարգախոսն էր, որ ապագա կա, բայց ողջ քարոզարշավի ժամանակ ապագայի մասին ոչինչ չկար. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, որոնք վստահել են մեզ  և մեզ են տվել իրենց քվեները, մենք ունենք իսկապես շատ որակյալ ընտրազանգված: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: «Ես հպարտ եմ, որ մենք արժանացել ենք այդ ընտրազանգվածի վստահությանը և սա մեծարժեք է և բոլորս դա պետք է գնահատենք, իսկ այդ ամենը եղել է մեր թիմի շնորհիվ, չնայած բազմաթիվ ճնշումների, դուք ստանձնել եք պատասխանատվություն և այն կատարել եք»,- նշեց նա: Ռոբերտ Քոչարյանը նաև ընդգծեց, որ արդյունքները անսպասելի էին դաշինքի համար և կանխատեսումները եղել են այլ, քանի որ բոլոր հարցումները նկարագրում էին այլ պատկեր: «Հարց է առաջանում, թե ինչու կա ակնհայտ տարբերություն սպասելիքի և նրա մեջ, այն, ինչ մենք տեսանք և կա 2 տարբերակ՝մարդիկ իրենց մտածածը չեն ասում, ինչը ևս վատ է պետության համար, և նշանակում է, որ մթնոլորտը երկրում այնպիսին չէ, որ քաղաքացին ազատ արտահայտի իր կարծիքը, 2-րդը ընտրությունների ժամանակ աշխատել է կեղծիքների մի այնպիսի մեքենա, որը բավականին կեղծիքի ծավալ է ապահովել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: Նա նաև նշեց, որ մոտ 200.000 ձայն կասկածի տակ է և նրանք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան և կսպասենք հետագա զարգացումներին: «Իշխանությունը գնացել է ընտրություններին՝ չկատարելով ոչ մի խոստում, այդ նույն իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, կրկնակի զոհեր և առողջ հասարակությունը այդպիսի արդյունքներից հետո չպետք է քվեարկեր իշխանության վերարտադրվելու համար»,- նշեց նա: Նաև ընգդծեց, որ արտահերթ ընտրությունների հաջորդ յուրահատկությունը կայանում էր նրանում, որ իշխանությունը չէր խոսում ապագա ծրագրերի մասին և անգամ խոսք չկար ժողովրդավարության մասին, իսկ իշխող քաղաքական թիմի  հանդիպումները չեն ունեցել այն էներգետիկան, որը եղել է 2018 թվականին, բազմաշատ չէին հանդիպումները: «Ժողովրդավարությունը եղել է 2018 թվականի հիմնական թեմաներից մեկը, իրենց կարգախոսն էլ եղել է ապագայի մասին, բայց ելույթներում ապագայի մասին ոչ մի խոսք չկար, և սա փաստ է: Նա նաև անդրադարձավ 2018 թվականի իրադարձություններին և նշեց, որ այդ ժամանակ մարդիկ քվեարկում էին մեծ հույսով ապագայի նկատմամբ, որ կլինեն փոփոխություններ, որ երկիրը վերելք է ապրելու և շահառուները լինելու են հենց քաղաքացիները: «Այս ընտրությունները ունեին ճիշտ հակառակ պատկերը, այս ընտրությունների ժամանակ չկար հույս, հավատ դեպի ապագա և բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ մենք ունենք դեպրեսիվ տրամադրություն»,- նշեց նա: Շարունակությունը՝ tert.am-ում։
21:35 - 29 հունիսի, 2021
 «Հայաստան» դաշինքը ունի դատական ակտ, որով հաստատվել է, որ վարչական ռեսուրսի չարաշահում է կիրառվել. Արամ Վարդևանյան 
 |tert.am|

«Հայաստան» դաշինքը ունի դատական ակտ, որով հաստատվել է, որ վարչական ռեսուրսի չարաշահում է կիրառվել. Արամ Վարդևանյան |tert.am|

tert.am: Ես տեղյակ եմ, թե մեզանից շատ-շատերը ինչ ճնշումների են ենթարկվել, բայց այդ ճնշումներից ոչ մեկն արդյունք չի տվել: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը: «Այլ հարց է, որ արդեն այլ փուլում այդ ճնշման դեպքերը լինելու են Սահմանադրական դատարանում քննության առարկաներից մեկը, քանի որ ընտրությունները պարզապես քվեարկությունը չէ, ողջ գործընթացն է, որն ավարտվում է քվեարկության օրով և բոլոր դեպքերը, որոնք մենք ունեցել ենք, երբ մարդկանց ուղղակի առանց ոչ մի պատճառի բերման էին ենթարկում»,- նշեց նա: Արամ Վարդևանյանը նաև ներկայացրեց, թե ինչ հարցեր են բարձրաձայնվելու Սահմանադրական դատարանում։ Խոսելով վարչական ռեսուրսի չարաշահումների մասին՝ նա նշեց, որ անզեն աչքով նկատելի էր, թե ինչպես են հազարավոր ոստիկաններ միշտ ուղեկցում ՔՊ-ի վարչապետի թեկնածու անձին: «Բոլորս հիշում ենք, թե ինչպես էին կթական հաստատություններից մարդկանց տանում հանրային հավաքների, առհասարակ նման դեպքերը նախկինում ևս բարձրաձայնվում էին, բայց այս դեպքը ունի 1 առանձնահատկություն․ մեր դաշինքն ունի դատական ակտ, որով հաստատվել է, որ վարչական ռեսուրսի չարաշահում է կիրառվել»,- ասաց Արամ Վարդևանյանը: Նա նաև ընդգծեց, որ մի շարք քաղաքացիների դեպքում անձնագիրը չի աշխատել: «Ընտրություններին մեզանից պահանջվում է անձնագիր կամ նույնականացման քարտ, բայց 109618 քաղաքացու դեպքում անձնագիրը չի աշխատել, իսկ մասնագետը մուտքագրում է տվյալները, բայց կարող է մասնագետը մեկ այլ անձի տվյալներ լրացնել և գուցե լրիվ այլ անձանց տվյալներ են լրացվել»,- ընգծեց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում։ 
20:27 - 29 հունիսի, 2021
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործի քննությունը հետաձգվեց մեկ ամսով․ դատարանը սպասելու է ՍԴ որոշմանը |tert.am|

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործի քննությունը հետաձգվեց մեկ ամսով․ դատարանը սպասելու է ՍԴ որոշմանը |tert.am|

tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, վերսկսեց այսօր ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Նիստը բացելիս՝ դատավոր Դանիբեկյանը նշեց, որ դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել․ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանան, խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է «Հայաստան» դաշինքը, իսկ Արմեն Գևորգյանն զբաղեցնում է դաշինքի ընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականը։ Ռ․ Քոչարյանի և Ա․ Գևորգյանի կարգավիճակի մասին հստակ տեղեկություն ստանալու համար դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանական կողմը ներկայացնի «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը և մանդատները բաշխելու մասին ԿԸՀ որոշումը։ Ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց ԿԸՀ (27․06․2021 թ․) որոշումը հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին, որտեղ նկարագրված են քաղաքական ուժերի ստացած ձայների և համապատասխան տոկոսային հարաբերակցությունները, ինչպես նաև տրամադրվող մանդատների թվաքանակը։ Ըստ ԿԸՀ որոշման՝ «Հայաստան» դաշինքն ստացել է 29 մանդատ։
14:52 - 29 հունիսի, 2021
Բժիշկները ՀՔԾ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել ի պաշտպանություն Արմեն Չարչյանի |armenpress.am|

Բժիշկները ՀՔԾ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել ի պաշտպանություն Արմեն Չարչյանի |armenpress.am|

armenpress.am: Բժիշկները սպիտակ խալաթներով բողոքի ակցիա են անցկացրել Հատուկ քննչական ծառայության դիմաց՝ ի պաշտպանություն «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված բժիշկ Արմեն Չարչյանի, ում նկատմամբ դատարանը կալանքի որոշում է կայացրել։ Բժիշկներից մեկը հայտնեց, որ հավաքվածներից գրեթե բոլորը մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին և հենց ինքն ու իր գործընկերներից մեկն առաջին իսկ օրվանից եղել են խրամատում։ «Մենք թաքցրել ենք մեր մասնագիտությունն ու գնացել են ռազմադաշտ որպես կամավոր։ Ականանետերն ուսերիս կռվել ենք թշնամու դեմ, իսկ երկու օր հետո իմացել ենք, որ մեր կարիքը կա, իջել ենք թաքստոց, որտեղ օգնություն ենք ցույց տվել։ Մեր խնդրանքը մեկն է՝ հնարավորություն տրվի մեզ, որպեսզի հանգիստ աշխատենք և շարունակենք մեր առաքելությունն իրականացնել»,- նշեց վնասվածքաբան Սամվել Սահակյանը։ Դիտարկմանը, թե ազդո՞ւմ է արդյոք իրենց աշխատանքի վրա Չարչյանի կալանավորված լինելը, բժիշկը դրական պատասխան տվեց։ Բժիշկները կրկին բաց նամակով հանդես եկան, այս անգամ հասցեատերը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էր։ Ներկայում Արմեն Չարչյանը գտնվում է հիվանդանոցում, հունիսի 27-ին նրա մոտ իրավիճակի կտրուկ վատթարացում է եղել:  «Որքան տեղյակ եմ, կորոնարգրաֆիա է արվել: Շաքարը նորմալ թվերի վրա չի կանգնում, ճնշումը չի նորմալանում: Ինչքան էլ Չարչյանին թվա, որ այս ամենն իր կողքով է անցնում, մարդու մարմինն ունի իր օրենքները և այդ օրենքների դեմ ոչ ոք ոչինչ չի կարող անել»,-ասաց վնասվածքաբանը: Ավելի վաղ 539 բժիշկ բաց նամակ էր հղել իշխանություններին ու հանրությանը, որպեսզի վերացվի Արմեն Չարչյանի նկատմամբ կալանքը:
19:47 - 28 հունիսի, 2021
Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել Լոռու մարզպետարանում ծեծկռտուքի գործով |1lurer.am|

Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել Լոռու մարզպետարանում ծեծկռտուքի գործով |1lurer.am|

1lurer.am: Լոռու մարզպետարանում ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել՝  տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը հայտնել էր, որ Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու պահանջ։ Սակայն համայնքապետը հրաժարվել էր կատարել պահանջը, ինչի պատճառով նրան ծեծի էին ենթարկել: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, սակայն, հերքել էր այդ լուրերը: Դատախազությունից տեղեկացանք նաև, որ այս քրեական գործով այլ կարգավիճակ ունեցող անձինք չկան: Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Օձունի համայնքապետը հաղորդում է ներկայացրել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ:  
15:21 - 28 հունիսի, 2021
Զինծառայողների համար քվեարկության ժամանակ զինգրքույկը անձը հաստատող փաստաթուղթ է համարվել 1999-ից

Զինծառայողների համար քվեարկության ժամանակ զինգրքույկը անձը հաստատող փաստաթուղթ է համարվել 1999-ից

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ամփոփում էր հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները։ Մուկուչյանը հայտնեց, որ ԿԸՀ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու չորս դիմում է ներկայացվել, որոնցից մեկը՝ սահմանված ժամկետների խախտմամբ։ Դիմումներից մեկը ներկայացրել է «Հայաստան» դաշինքը։ «Հայաստանի» դիմումի հիմնավորումների ընթերցումից հետո դաշինքի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նշեց, որ դիմումի մի քանի կետերի վրա ուզում է առանձնակի ուշադրություն հրավիրել։ Այդ կետերից մեկն այն էր, որ զինծառայողները քվեարկել են զինվորական գրքույկներով․ «Բնավ պատահական չէ, որ անձինք մասնակցում են ընտրություններին անձնագրով կամ անձնագրին հավասարեցված նույնականացման քարտով։ Եթե դա որևէ կարևորություն իրենից չի ենթադրում, կարծում եմ՝ օրինակ, 18 տարին լրացած անձանց դեպքում, որոնք կրթական հաստատություններում են սովորում, միգուցե լիներ ուսանողի վկայական կամ վարորդական վկայական։ Ո՛չ, ընտրական օրենսդրությունը նախատեսում է անձնագիր կամ նույնականացման քարտ, որը, ըստ օրենսդրության, համարժեք է անձնագրին։ Ես, իհարկե, առաջինը չէ, որ պետք է արհեստավարժ հանձնաժողովի առջև սա ներկայացնեմ, բայց հանրությունը ևս պետք է իմանա, որ անձնագրերը որպես վերիֆիկացման, ընտրակեղծարարության, ընտրախախտումները կանխելու մեխանիզմ են ծառայում՝ թե կրկնաքվեարկության դեպքերը ընտրատարածքի ընտրատեղամասերում, թե՛ առհասարակ։ Բայց մենք ունենք իրավիճակ, որ, օրինակ, զինծառայողները քվեարկում են զինվորական գրքույկով, որը ո՛չ անձնագիր է, ո՛չ նույնականացման քարտ է, չունի անձնագրին կամ նույնականացման քարտին բնորոշ պաշտպանիչ միջոցներ»։ ԿԸՀ նախագահը հակադարձեց Արամ Վարդևանյանին՝ ասելով, որ զինծառայողները միշտ քվեարկել են զինվորական գրքույկներով․ «Ընտրական օրենսգիրքը սահմանում է քաղաքացիների համար անձը հաստատող փաստաթղթերի երեք տեսակ՝ անձնագիր, նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր։ Զինծառայողները միշտ քվեարկել են զինվորական գրքույկներով, որոհետև հիշյալ երեք փաստաթղթերից և որևէ մեկը նրանց համար ուղղակիորեն առկա չէ, և չեն էլ կարող օգտվել դրանից։ Դա ևս հիշյալ կատեգորիայի անձանց համար հանդիսանում է անձը հաստատող փաստաթուղթ, և էդտեղ որևիցե խնդիր առկա չէ»։  Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածը վերաբերում է ընտրողի ինքնությունը ստուգելու, ընտրողների գրանցման կարգավորումներին։ Հոդվածի առաջին կետում ասվում է․ «Ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զորամասի կազմված ընտրողների ցուցակում»:  Այսպիսով, Տիգրան Մուկուչյանը ճիշտ է, քանի որ Ընտրական օրենսգիրքը զինծառայողներին թույլ է տալիս քվեարկությանը մասնակցել զինվորական գրքույկով կամ վկայականով։  Ինչ վերաբերում է Արամ Վարդևանյանի պնդումներին, ապա վերջինս, չնայած ուղիղ չի ասում, թե զինվորների՝ զինվորական գրքույկներով քվեարկությանը մասնակցելն օրենքի խախտում է, սակայն  նշում է, որ զինվորական գրքույկները չունեն անձնագրին կամ նույնականացման քարտին բնորոշ պաշտպանիչ միջոցներ, և դա խնդրահարույց է համարում։ Վարդևանյանը ԿԸՀ նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում, կրկին պնդեց, որ զինվորական գրքույկներով քվեարկելը ռիսկեր է պարունակում․ «Զինվորաան գրքույկով քվեարկությունը․ կարծես թե ԿԸՀ-ի դիրքորոշումն է՝ բա ուրիշ ինչ անենք, անձնագրով չեն կարող։ Օրենքով գրված է հետևյալը՝ ընդհանուր կանոնը՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր, այս երեք ձևով է անցկացվում քվեարկությունը։ Շատ մարդիկ էլ ունեն անձնագրի խնդիր․ մի մարդ, օրինակ, կորցրել է անձնագիրը։ Կարո՞ղ էր, օրինակ, վարորդական իրավունքով (քվեարկել- խմբ․), չէ՛, չէր կարող։ Գիտե՞ք՝ ինչի է նախատեսված անձնագրով հնարավորությունը քվեարկելու, որ վերիֆիկացման մեխանիզմ լինի, զինվորական գրքույկի կեղծման մեխանիզմները պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան շատ կարող են լինել, պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի չարաշահումներ կարող են լինել»։ Ընտրությունների ժամանակ զինվորների համար զինվորական վկայականը և գրքույկը անձը հաստատող փաստաթուղթ են համարվել դեռևս 1999 թվականից։ 1999-ին ընդունված Ընտրական օրենսգրքի (ուժը կորցրած) 55-րդ հոդվածի 3-րդ կետում ասվում է․ «Անձը հաստատող փաստաթուղթ են համարվում անձնագիրը, անձնագրին փոխարինող փաստաթուղթը, զինվորական սպաների և ենթասպաների համար` նաև զինվորական վկայականը, իսկ այլ զինծառայողների համար` զինվորական գրքույկը»: Այս օրենսգիրքը գործել է մինչև 2011 թվականը, և 55-րդ հոդվածի 3-րդ կետում ընտրությունների ժամանակ զինվորական վկայականի և գրքույկի՝ անձը հաստատող փաստաթուղթ համարվելու մասով ոչ մի փոփոխություն չի կատարվել։ Փաստորեն, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ընդունված և մինչև նրա նախագահության ավարտի պահն ուժի մեջ եղած Ընտրական օրենսգրքով ևս, ինչպես հիմա, զինծառայողների համար քվեարկության ժամանակ անձը հաստատող փաստաթուղթ են համարվել նաև զինվորական գրքույկը և վկայականը։ Աննա Սահակյան
13:18 - 28 հունիսի, 2021
Ահազանգեր կան՝ ինչպես են զինծառայողներին հրամայում՝ ինչպես քվեարկել․ Արամ Վարդևանյանը՝ «Հայաստան»-ի արձանագրած խախտումների մասին |tert.am|

Ահազանգեր կան՝ ինչպես են զինծառայողներին հրամայում՝ ինչպես քվեարկել․ Արամ Վարդևանյանը՝ «Հայաստան»-ի արձանագրած խախտումների մասին |tert.am|

tert.am: Մեր կողմից ԿԸՀ ներկայացրած դիմումը տարբերվում էր նրանով, որ մենք փորձել ենք հարցը ներկայացնել ոչ թե բուն քվեարկության օրվա տրամաբանությամբ, այլ ընտրական գործընթացի ամբողջ շղթայի մեջ: Այս մասին ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դաշինքի՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԿԸՀ-ին ներկայացրած դիմումին: «Կարծում ենք՝ այս ընտրություններում ամբողջ շղթայի բացահայտումն է, որ առանցքային նշանակություն ունի, թե ինչ տեսակ խնդիրներ, խախտումներ, այդ թվում՝ համակարգված խախտումներ են տեղի ունեցել»,-ասաց նա: Ըստ Վարդևանյանի՝ գործ ենք ունեցել մի իրավիճակի հետ, երբ սահմանադրական կարգավորումների իմաստով բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձը հրաժարվում է այդ պաշտոնից, բայց շարունակում է պաշտոնավարել, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում: «Ընտրական գործընթացների ողջ շրջանում առաջին անգամ ՀՀ-ում որպես իրավական փաստ արձանագրվել է իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման հանգամանքը՝ Վարչական դատարանի կողմից կայացված վճռով»,-նշեց նա: Մյուս հանգամանքը, որը, ըստ Վարդևանյանի, ևս շատ կարևոր է, այն է, որ շատ կարճ ժամանակահատված կազմող նախընտրական քարոզչության ընթացքը մի քանի օր անընդմեջ պարունակել է բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի կողմից ատելության խոսքի ուղղակի քարոզ: Նա նաև ընդգծեց՝ փորձել են տեղեկություն ստանալ, թե զինծառայողները որ ընտրատեղամսերում են քվեարկելու, սակայն այդ տվյալները գաղտնի են պահվել: «Ունենք իրավիճակ, երբ, օրինակ, զինծառայողները քվեարկում են զինվորական գրքույկով, որը ո՛չ անձնագիր է, ո՛չ նույնականացման քարտ, դրան զուգահեռ կան տեսանյութեր, բազմաթիվ ահազանգեր, թե ինչպես են զինծառայողներին ոչ թե ուղղորդում, այլև հրամայում՝ ինչպես քվեարկել»,-ասաց նա: Վարդևանյանը նշեց՝ ուսումնասիրում են հրապարակված ընտրական ցուցակները և այդ հարցում ևս որոշակի խնդիրներ են արձանագրվել, որոնք կամփոփվեն, և դաշինքը կդիմի Սահմանադրական դատարան: ԿԸՀ նախագահ Մուկուչյանը, արձագանքելով այն դիտարկմանը, թե զինծառայողները քվեարկությանը մասնակցել են զինգրքույկներով, նշեց, որ միշտ է այդպես եղել, և նրանց համար զինգրքույկը անձը հաստատող փաստաթուղթ է: Վարդևանյանը պատասխանեց՝ պետության կողմից իր գործողությունների կատարման տեսանկյունից եղել է թերություն: «Պետք էր մտածել մեխանիզմներ՝ ինչպես զինծառայողների ընտրության հարցն ապահովել, որ չլինեն 100 հազարից ավելի անձնագրեր, որոնք չեն աշխատում, որ չլինի այդ աստիճան մեծ ընտրական ցուցակ: Քարոզարշավի 12 օրերից 7-ի ընթացքում խոսում էր վենդետաների, գլխից խփելու, ասֆալտին փռելու մասին, դրան զուգահեռ՝ վարչական ռեսուրսների չարշահումներ»,-ասաց նա:
14:02 - 27 հունիսի, 2021
ԿԸՀ ստացվել է 4 դիմում՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ

ԿԸՀ ստացվել է 4 դիմում՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ

Կենտրոնական ընտրական հանձնաժողով ստացվել է չորս դիմում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Այս մասին ընտրությունների ամփոփ տվյալները ներկայացնելիս հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։  Մուկուչյանի փոխանցմամբ՝ դիումներից մեկը ներկայացված է եղել սահմանված ժամկետների խախտմամբ։ Դիմումները ներկայացրել են «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։  «Զարթոնք»-ի դիմումի մեջ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու համար հիմք է եղելհետևյալը․ մինչև նախընտրական քարոզչությունը ՔՊ կուսակցության՝ հանրային ծառայողների կարգավիճակ ունեցող ներկյացուցիչները պետական ռեսուրսների հաշվին փաստացի նախընտրական քարոզչություն էին իրականացնում, նախընտրական քարոզչության ժամանակ հոգեբանական հարկադրանքի մեթոդներ և բռնության կոչեր, բռնության կիրառման սպառնալիքներ և ատելություն էին տարածում, քվեարկության օրն ընտրական տեղամասերում կուտակումներ էին, բազմաթիվ կտրոնների վրա բացակայում էին լուսանկարներ, արձանագրվել են ուղղորդված քվեարկության դեպքեր, նախընտրական քարոզչության ժամանակ արձանագրվել են ձերբակալությունների և բերման ենթարկեու դեպքեր, բազմաթիվ ընտրական տեղամասեր քվեաթերթիկները հաշվելու ժամանակ հոսանքազրկվել են, քվեաթերթիկների ծրարները թափանցել են, և պարզ է դարձել, թե ում օգտին են քվեարկում, արձանագրվել են քվեարկության վերհսկման այլ դեպքեր։  «Պատիվ ունեմ» դաշինքը որպես ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր իր դիմումի մեջ ներկաայցրել  հետևյալը․ մայիսի 10-ից սկսած՝ արտահերթ ընտրություններում խաթարվել է հավասարության և օրինականության սկզբունքը, քանի որ վարչապետի կողմից թեև ներկայացվել էր հրաժարական, սակայն վերջինս շարունակել է կատարել վարչապետին վերապահված լիազորություններ, քվեարկության օրը կիրառված վարչական ռեսուրսները, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության և բռնության կոչերը, ընտրական գործընթացի ընթացքում հազարավոր անձիքն, որոնք ստիպված տեղափոխվել էին մշտական բնակություն կամ ունեին ՀՀ անձնագիր, հնարավորություն չեն ունեցել մասնակցելու քվեարկությանը, քանի որ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից, առանց որևէ իրավաչափ հիմնավորման, որդեգրվել է տարբերակված մոտեցում, քարոզչության ընթացքում եթերաժամերի տրամադրումը անհիմն պատճառներով մերժվել է, «Հանրային» հեղուստաընկերության կողմից մերժվել է «Պատիվ ունեմ» դաշինքի տրամադրած տեսահոլովակի հեռարձակումը, ընտրություններին մասնակցել են հազարավոր անձինք, որոնց տվյալները պահվել են գաղտնի, քվեարկության վայրերը պահվել են գաղտնի, և հասանելի տեղեկատվտություն առկա չի եղել, մի շարք տեղամասերում տրամարդվել են նախօրոք պատրաստված քվեաթերթիկների փաթեթներ, որի արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ փաթեթում բացակայել է այս կամ այն քվեաթերթիկը, ԶՈՒ-ում ուղղորդված քվեարկության հնարավոր դեպքեր: Ըստ դաշինքի՝ խիստ կասկածելի են նաև ընտրական տեղամասերի արձանագրությունների և ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների միջև մեծ ծավալի անճշտությունները, որոնք ի հայտ են եկե ԿԸՀ-ի հայտարարած վերահաշվարկի արդյունքներում։
13:50 - 27 հունիսի, 2021
Ժամանակավոր ռեժիմով աշխատող գործադիր իշխանությունը ավելի սանձարձակ է դարձել և անցել է քաղաքական հայացքներով պայմանավորված բռնաճնշումների. «Հայաստան» դաշինք

Ժամանակավոր ռեժիմով աշխատող գործադիր իշխանությունը ավելի սանձարձակ է դարձել և անցել է քաղաքական հայացքներով պայմանավորված բռնաճնշումների. «Հայաստան» դաշինք

Չսպասելով 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքների պաշտոնական հաստատմանը, հատկապես, երբ դրանք վիճարկվում են, ՀՀ ժամանակավոր ռեժիմով աշխատող գործադիր իշխանությունն ու նրան հնազանդ կամակատարներն ավելի սանձարձակ են դարձել: Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ «Բազմաթիվ առերևույթ հանցագործություններ կատարած վարչախումբը, պետական մակարդակով անցել է քաղաքական հայացքներով պայմանավորված բացահայտ ահաբեկման և բռնաճնշումների: «Իրավունքի և օրենքի դիկտատուրայի» մասին խոսող վարչախումբը, ոտնահարելով մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, թիրախավորել է հայրենիքը կործանման տանող իշխանության հայացքները չկիսող բազմաթիվ համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, հանրային ծառայողների, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, առողջապահական գործունեություն իրականացնող անձանց: Աշխատանքից ազատելու, վերջիններիս ազատ գործելու այլ իրավունքները սահմանափակելու ապօրինի գործողությունները համակարգված և զանգվածային բնույթ են կրում: «Հայաստան» դաշինքը հանդես է գալիս օրինականության և իրենց արժանապատվությունը հարգող անձանց աջակցության դիրքերից՝ նրանց բոլորին համարելով դաշինքի անդամ, համակիր կամ բնական դաշնակից: Ելնելով վերոգրյալից՝ Պահանջում ենք ՀՀ գործադիր իշխանությունից անհապաղ դադարեցնել քաղաքական հայացքներով պայմանավորված հալածանքներն ու բռնությունները, հակառակ դեպքում, առանց այն էլ ծանրագույն վիճակում գնտվող և գոյութենական մարտահրավերներ հաղթահարող Հայաստանի Հանրապետությունում իրավիճակի հետագա սրացման ողջ պատասխանատվությունը կրում է ներկա վարչախումբը: Պահանջում ենք Հաաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից, քննչական մարմիններից, ոստիկանությունից և ազգային անվտանգության ծառայությունից՝ կանխել քաղաքական իշխանությունների ցուցաբերած հանցավոր վարքագիծը, բացահայտել ու պատժել քաղաքական հայացքների հիմքով իրենց լիազորությունները չարաշահող պաշտոնյաններին: Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, հրավիրում ենք միջազգային կազմակերպությունների ուշադրությունը՝ Հայաստանի գործող իշխանությունների կողմից՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների անթաքույց ոտնահարման փաստերի վրա: Ժողովրդագրական ճգնաժամ ապրող մեր երկրի արժանապատիվ քաղաքացիներին կոչ ենք անում չմտածել հայրենիքը լքելու մասին: Զորավիգ ենք Ձեզ: Պատրաստ ենք ձեր հետ միասին դիմագրավել բոլոր փորձությունները, իրավական, քաղաքական, բարոյական և բոլոր ուղղություններով պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները: Մենք միասին կարող ենք երկրում ձևավորել պատասխանատու իշխանություն և կերտել ուժեղ Հայաստան»,- ասված է հայտարարության մեջ:
18:27 - 26 հունիսի, 2021
Բժիշկները դատախազության մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով Արմեն Չարչյանին ազատ արձակել |tert.am|

Բժիշկները դատախազության մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով Արմեն Չարչյանին ազատ արձակել |tert.am|

tert.am: Այսօր բժիշկները ՀՀ գլխավոր Դատախազության շենքի դիմաց իրականացրել են բողոքի ակցիա՝ պահանջելով ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին։ Բացի այդ, բաց նամակով բժշկական հանրության շուրջ 539 ներկայացուցիչները դիմել են հանրությանը, իրավապահ համակարգին և իշխանություններին և ընգծել՝ մասնագիտության բերումով համոզված են, որ մարդու կյանքը գերակա արժեք պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում, մարդու կյանքի բարելավումը նախապայմանն է բոլոր այլ տեսակի բարեկեցությունների։ «Մենք երաշխավորում ենք, որ քրեաիրավական ձեր վախերը չեն դառնալու իրականությունը, պրոֆեսորը իրավապահ մարմինների առաջին իսկ պահանջով ներկայանալու է։ Վերացրեք կալանքը, նպաստեք կալանքը վերացնելուն, պատմությունը ձեզ բարի խոսքերով կհիշի: Խնդրում, հորդորում, պահանջում ենք՝ վերացրեք կալանքը, թող պրոֆեսորի հոգին հանդարտվի»,- նշված է նամակում։ Բժիշկները բաց նամակում նաև նշում են, որ ոչ մի պաշտոնյա հավիտենական չէ և կարևոր է մարդը և հավիտենական են նրա բարի գործերը։ «Ձեր հարազատները, ընտանիքի անդամները և դուք եղել եք մեր պացիենտները, և լինելու են մեր պացիենտները, և մեզ ոչինչ չի խանգարելու բուժել ձեզ, բայց մեր հոգին ալեկոծված է, մենք դժվարանում ենք կենտրոնացնել մեր միտքը, և մատների դողը խանգարում է մեզ»,- գրված է նամակում։ Բժիշկները նաև նշեցին, որ հակառակ դեպքում նրանք պատրաստ են կրկին հագնել սպիտակ խալաթները և ալեկոծել փողոցները, միչև Արմեն Չարչյանին ազատ չարձակեն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք
20:16 - 25 հունիսի, 2021