ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

ՀԱՊԿ կանոնադրությունը կարող է փոփոխվել Հայաստանի առաջարկով. РБК |tert.am|

ՀԱՊԿ կանոնադրությունը կարող է փոփոխվել Հայաստանի առաջարկով. РБК |tert.am|

tert.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի առաջիկա նիստում, որը կկայանա մայիսի 22-ին Բիշքեկում, կարող են համաձայնեցվել Հայաստանի առաջարկած փոփոխությունները կազմակերպության կանոնադրության հետ կապված: Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչելով կազմակերպության երկու երկրի դիվանագիտական աղբյուրներին: Փոփոխությունների համաձայնեցումից հետո դրանք կներկայացվեն երկրների ղեկավարների հաստատմանը, որոնք կհավաքվեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում, որը կկայանա աշնանը: Աղբյուրի հաղորդմամբ՝ Հայաստանի առաջարկած կանոնադրական փոփոխությունները ենթադրում են գործող գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման ընթացակարգի սահմանում: Հայկական կողմի համաձայն՝ այդ պաշտոնը մինչև եռամյա մանդատի լրանալը պետք է զբաղեցնի այն երկրի ներկայացուցիչը, որից ռոտացիոն կարգով ընտրվել էր լիազորությունները վայր դրած անձը:
06:04 - 26 ապրիլի, 2019
«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները շարունակվում են». ՀՀ ԱԳՆ խոսնակ

«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները շարունակվում են». ՀՀ ԱԳՆ խոսնակ

armenpress.am: ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ևս մեկ անգամ ընդգծել, որ ՀԱՊԿ-ի գործունեության հիմքում առկա է բոլոր անդամ պետությունների կողմից կոնսենսուսով որոշումների կայացման սկզբունքը: «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունների վաղաժամ դադարեցմամբ պայմանավորված առկա իրավիճակը կարգավորող սկզբունքների, նորմատիվ-իրավական բազայի մշակման հետ կապված քաղաքական քննարկումներն անդամ երկրների միջև շարունակվում են: Գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված որոշման կայացումն այս հարթությունում է: Այդ համատեքստում մեզ համար պարզ չէ, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, այստեղ առաջնահերթ խնդիր է այդ սկզբունքի մշակումը ՀԱՊԿ-ի անդամ երկրների մակարդակում»,-ասել է Աննա Նաղդալյանը:  
12:11 - 23 մարտի, 2019
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության փաստաթղթերն ուղարկվել են մասնակից երկրներին

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության փաստաթղթերն ուղարկվել են մասնակից երկրներին

Բելառուսից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության մասնակից երկրներին, ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։ «Բելառուսի առաջարկած թեկնածության համաձայնեցման բոլոր անհրաժեշտ արարողակարգերը եւ որոշման ընդունմանն անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը դեռեւս 2018 թվականի դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ երկրներին»,- ասել է նա։Սեմերիկովը նշել է, որ քանի որ համաձայնեցման եւ կազմակերպության փաստաթղթերի վերաբերյալ որոշումների ստորագրման ժամկետը կանոնակարգված չէ, ապա ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը՝ հնարավոր չէ։ Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ ՀԱՊԿ-ը առաջիկա տարում կարող է մնալ առանց գլխավոր քարտուղարի, քանի որ կազմակերպության երկրներից մեկը՝ Հայաստանը, չի համաձայնեցրել այդ պաշտոնին Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումը։ Հրապարակման մեջ նշվում էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի հաստատել իր թեկնածուին։ 2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հանվեց այդ պաշտոնից։ Հայաստանը հայտարարում էր, որ պետք է պահպանի այդ պաշտոնը մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը։ ՀԱՊԿ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը։ news.am
07:22 - 20 մարտի, 2019
Նազարբաևի հրաժարականը չի ազդի ՀԱՊԿ պայմանավորվածությունների իրականացման վրա. Սեմերիկով |armenpress.am|

Նազարբաևի հրաժարականը չի ազդի ՀԱՊԿ պայմանավորվածությունների իրականացման վրա. Սեմերիկով |armenpress.am|

Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը Ղազախստանի նախագահի պաշտոնից չի ազդի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վրա: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Ղազախստանի նախագահի փոփոխությունը չի ազդի համաձայնությունների և ծրագրերի իրականացման հետագա ընթացքի վրա, որոնք ավելի վաղ ընդունվել են ՀԱՊԿ-ում և այժմ իրագործվում են: Ինչպե՞ս դա կարող է ազդեցություն ունենալ, եթե ՀԱՊԿ-ի բոլոր անդամ երկրները կապված են միևնույն պայմանագրով: Այնտեղ հստակ շարադրված են կողմերի պարտականությունները մեկը մյուսի հանդեպ»,- ասել է Սեմերիկովը: Նրա խոսքով՝ Նազարբաևի հրաժարականը չի նշանակում, որ նրա ստորագրած որոշումներն անօրինական են դառնալու: Նուրսուլթան Նազարբաևը, ելույթ ունենալով հանրային հեռուստատեսությամբ, հայտարարել է նախագահի պարտականությունները վայր դնելու մասին: Նա նաև տեղեկացրել է, որ ղեկավարելու է Ղազախստանի Անվտանգության խորհուրդը: armenpress.am
18:26 - 19 մարտի, 2019
Առանց Հայաստանի կարծիքի ՀԱՊԿ քարտուղարի նշանակվելը կնշանակի, որ ՀԱՊԿ չկա․ Նիկոլ Փաշինյան

Առանց Հայաստանի կարծիքի ՀԱՊԿ քարտուղարի նշանակվելը կնշանակի, որ ՀԱՊԿ չկա․ Նիկոլ Փաշինյան

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ՀԱՊԿ քարտուղարը նշանակվի առանց հայկական կողմի կարծիքը հաշվի առնելու՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ո՞նց կարող է այդպիսի բան լինել։ Դա կնշանակի, որ ՀԱՊԿ չկա։ Այդտեղ էլ մեր դիրքորոշումը շատ կառուցողական է։ Մենք կարծում ենք, որ ժամկետը մերն է։ Մեր գործընկերները համաձայն չեն սրա հետ, որովհետև ասում են՝ դա կարգավորված չէ և մեկնաբանության տեղ կա։ Հետևաբար մենք ասում ենք՝ եկեք նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ կանոնադրության մեջ հստակեցում մտցնենք։ Եթե ինչ-ինչ պատճառներով կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամկետը կիսատ է մնում, այդ դեպքերում եկեք կանոնակարգենք, որ իմանանք ոնց է կանոնակարգվում հարցը։ Կարծես այս կետի վրա մենք եկել ենք համաձայնության, որ պետք է հստակ կանոնակարգել։ Շատ ապոկալիպտիկ գնահատականներ էին հնչում՝ բա այս ի՞նչ եղավ, ոչ մի բան էլ չեղավ, իսկ ի՞նչ եղավ։ Մենք ասում էինք, որ օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և մենք ապացուցեցինք, որ օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են։ Իսկ Հայաստանի շահերը լիարժեք պաշտպանվել են այս ընթացքում, և այն խոսակցությունները, որ այս ընթացքում մենք ունեցել ենք ՀԱՊԿ ֆորմատով, ես կարծում եմ, որ դրանք շատ օգտակար խոսակցություններ էին։ Թույլ տվեք ասել, որ ՀԱՊԿ գոյության ողջ ընթացքում այդպիսի խոսակցություններ երբեք տեղի չեն ունեցել։ Դա առաջին անգամն էր, որ տեղի ունեցավ։ Ընդհանուր առմամբ շատ պոզիտիվ եմ գնահատում մթնոլորտը ՀԱՊԿ-ում ։ Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի աշխատանքի հիմնական մասը, ցավոք, դռնփակ է տեղի ունենում, և հանրությունը հնարավորություն չունի տեսնել, թե ինչ ոգով են տեղի ունենում քննարկումները։ Ես ասեմ, որ դրանք բավականին բովանդակային, խորը, շահագրգիռ, երբեմն բուռն քննարկումներ են, ինչը էականորեն բարձրացրել է այդ կազմակերպությունների նկատմամբ իմ հարգանքը»։
11:59 - 19 մարտի, 2019
ՀԱՊԿ երկրները և Հայաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն |razm.info|

ՀԱՊԿ երկրները և Հայաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն |razm.info|

ՀԱՊԿ անդամ երկրները, այդ թվում նաև Հայաստանը, 2019 թվականի ընթացքում պատրաստվում են անցկացնել 40 տարբեր միջոցառում, որոնցից 6-ը կլինեն համատեղ զորավարժություններ․«Փոխգործակցություն–2019»,«Անքակտելի եղբայրություն–2019»,«Որոնում–2019»,«Մարտական եղբայրություն–2019»,«Ամպրոպ–2019»,«Էշելոն–2019»։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը։Նա մանրամասներ է հայտնել նաև ամեն տարի անցկացվող «Միջազգային բանակային խաղերի մասին»․ ըստ այդմ՝ Հայաստանում նույնպես նախատեսված է անցկացնել մրցույթի որևէ հատված-դրվագ։ Պոպովը հայտնել է նաև, որ «Միջազգային բանակային խաղեր–2019»-ը այս տարի անցկացվելու է 10 երկրում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Չինաստանում, Ղազախստանում, Իրանում, Ադրբեջանում, Հնդկաստանում, Մոնղոլիայում և Ուզբեկստանում։ Անցած տարի մրցույթները եղել էին վերոնշյալ առաջին 7 երկրներում և մասնակցել էին 32 երկրների 189 թիմ ընդհանուր 4700 մասնակցով։  Այս տարի այն անցկացվելու է օգոստոսի 3–17–ը։  razm.info
12:57 - 15 մարտի, 2019
Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնմանը. Վալերի Գերասիմով |news.am|

Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնմանը. Վալերի Գերասիմով |news.am|

Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: «Երախտապարտ եմ ձեզ Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնման գործում ցուցաբերած օգնության համար: Հայաստանն առաջիններից էր, որ արձագանքեց մեր կոչին եւ ակտիվ մասնակցություն ունեցավ այդ երկրի տարածքում հումանիտար խնդիրնմերի լուծմանը», –– ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ հանդիպմանն ասել է Գերասիմովը: Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետը նշել է, որ Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի դաշնակիցն է եւ գլխավոր գործընկերը:Ընդ որում համագործակցությունն իրականացվում է ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, նախեւառաջ ՀԱՊԿ շրջանակում: news.am
10:46 - 14 մարտի, 2019
Կազմակերպիչը Հայաստանն է․ Պեսկովը՝ ՀԱՊԿ ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի մասին
 |hetq.am|

Կազմակերպիչը Հայաստանն է․ Պեսկովը՝ ՀԱՊԿ ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի մասին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը դեռևս տեղեկություն չունի Ղազախստանում առկա իրավիճակի շուրջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդների առցանց գագաթնաժողովի ժամկետների վերաբերյալ։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  «Դեռևս՝ ոչ։ Կազմակերպիչը Հայաստանն է»,- նշել է նա՝ պատասխանելով գործակալության լրագրողի հարցին։ Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում առկա իրավիճակը հեռախոսով քննարկել էր այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Ղազախստանի առաջնորդը նշել էր, որ մտադիր է հանդես գալ առաջիկա օրերին Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց հանդիպման իրականացման նախաձեռնությամբ։ Պուտինը իր աջակցությունն էր հայտնել այդ առաջարկին։  Շարունակությունը՝ hetq.am կայքում
00:00 - 01 հունվարի, 0001