ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Կփորձենք արդարացնել ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Զախարովա |armenpress.am|

Կփորձենք արդարացնել ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Զախարովա |armenpress.am|

armenpress.am։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի միջև նախօրեին կայացած բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: «Մենք կփորձենք արդարացնել պարոն Գրեմինգերի հույսերն այդ հարցում», - լրագրողի հարցին պատասխանել է Զախարովան՝ նկատի ունենալով Գրեմինգերի այն արտահայտությունը, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման համար, որպեսզի մոտեցնի խաղաղության հաստատման օրը: Մարիա Զախարովան նշել է նաև, որ մանրամասն տեղեկություններ չունի՝ արդյոք Լավրովն ու Գրեմինգերը պայմանավորվել են աջակցել մարդասիրական միջոցառումներին, որոնց իրականացման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել հակամարտության կողմերը Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ:
06:35 - 26 ապրիլի, 2019
«Պատրաստ ենք ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները». Պուտինը մեկնաբանել է Զելենսկիի հաղթանակը |tert.am|

«Պատրաստ ենք ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները». Պուտինը մեկնաբանել է Զելենսկիի հաղթանակը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է այն մասին, թե ինչ ընթացք կստանան ռուս-ուկրաինական հարաբերություններն Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկիի հաղթանակից հետո, գրում է РИА Новости-ն: Պուտինը հայտարարել է, որ ամեն ինչ կախված կլինի Կիևի քաղաքականությունից, և որ Ռուսաստանը պատրաստ է ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները: «Մենք ուզում ենք, պատրաստ ենք ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները, սակայն չենք կարող դա միակողմանի կերպով անել»,- ասել է նա: Այն հարցին, թե ինչպես է գնահատում Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները, Պուտինը պատասխանել է. «Ի՞նչ կա այդտեղ գնահատելու: Դա Պորոշենկոյի քաղաքականության լիովին և բացարձակ տապալումն է»:
13:31 - 25 ապրիլի, 2019
Ռուսաստանի դիրքորոշումը հյուսիսկորեական կարգավորման հարցում բաց է.Վլադիմիր Պուտին |news.am|

Ռուսաստանի դիրքորոշումը հյուսիսկորեական կարգավորման հարցում բաց է.Վլադիմիր Պուտին |news.am|

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խնդրել է ԱՄՆ-ին տեղեկացնել Վլադիվոստոկում բանակցությունների արդյունքների մասին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Ռուսաստանի դիրքորոշումը միշտ բաց է, ոչ մի դավադրություն չկա։ Ավելին, Հյուսիսային Կորեայի առաջնորդը ինքն է խնդրել մեզ ամերիկյան կողմին տեղեկացնել իր դիրքորոշման մասին, այն հարցերի մասին, որոնք առաջ են գալիս այն գործընթացների հետ կապված, որոնք տեղի են ունենում Կորեական թերակղզում, այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է նրա շուրջ։Այստեղ ոչ մի գաղտնիք չկա»,- լրագրողներին ասել է Պուտինը։ Պուտինը տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ քննարկել է Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ երկաթուղու անցկացման նախագիծը՝ կապված Ռուսաստանի հետ։ «Մենք խոսում ենք այդ մասին ոչ առաջին տարին։ Դա նաեւ ուղիղ հաղորդակցություն է Կորեական թերակղզու հարավի ու հյուսիսի հետ՝ Տրանսսիբ ելքով։ Խողովակաշարային տրանսպորտի անցկացման, գուցե նավթի ու գազի մասին խոսելու հնարավորություն»,- ասել է Պուտինը բանակցությունների արդյունքների հիման վրա։Նա նաեւ ավելացրել է, որ կարելի է խոսել նաեւ էլեկտրագծերի անցկացման հնարավորության մասին։
13:28 - 25 ապրիլի, 2019
Ռուսկի կղզում մեկնարկել Է Ռուսաստան-ԿԺԴՀ գագաթնաժողովը  |armenpress.am|

Ռուսկի կղզում մեկնարկել Է Ռուսաստան-ԿԺԴՀ գագաթնաժողովը |armenpress.am|

armenpress.am: Վլադիվոստոկի Ռուսկի կղզում սկսվել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպումը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը: Երկու պետությունների բանակցություններին նախորդել Է հանդիսավոր արարողությունը: Պուտինն իր հյուրին ընդունել Է Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի «S» մասնաշենքի գլխավոր մուտքի առջեւի հարթակում: Դիմավորման արարողությունից հետո սկսվել Է Ռուսաստանի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների զրույցը նեղ կազմով:Կրեմլի տեղեկատվության համաձայն՝ ռուս-հյուսիսկորեական բարձր մակարդակի բանակցություններին հատկացված Է մոտավորապես չորս ժամ: Ենթադրվում Է, որ Պուտինի եւ Կիմ Չեն Ունի «դեմառդեմ» հաղորդակցումը կտեւի մոտավորապես մեկ ժամ, իսկ այնուհետեւ հանդիպումը կշարունակվի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ եւ կավարտվի ընդունելությամբ, որին, հյուսիսկորեական կողմի խնդրանքով, Կիմ Չեն Ունին կյուրասիրեն ռուսական ազգային խոհանոցի ճաշատեսակներով: Երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով չեն լինելու ոչ համատեղ հայտարարություններ, ոչ փաստաթղթերի ստորագրում, սակայն սպասվում Է, որ ՌԴ նախագահը կզրուցի լրագրողների հետ եւ իր տպավորությունները կհայտնի գագաթնաժողովի վերաբերյալ:
05:56 - 25 ապրիլի, 2019
Ռուսաստանի հայերի միավորման հայտարարությունը Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառման խափանման մասին

Ռուսաստանի հայերի միավորման հայտարարությունը Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառման խափանման մասին

Ռուսաստանի հայերի միավորման հայտարարությունը։ «Հարգելի՛ ընկերներ, Հարկ ենք համարում ներկայացնել կազմկերպության դիրքրոշումը Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված միջոցառման խափանման հետ կապված, որը պետք է տեղի ունենար այսօր: Ո՛չ, մեզ չեն մերժել քաղաքի անվտանգության մարմինները, այստեղ որևէ կապ չունեն այլ ազգերի ներկայացուցիչները: Վերջին պահին մեզ արգելել են անցկացնել եկեղեցու ներկայացուցիչները: Մերժման պաշտոնական պատճառը՝ մտահոգություն ակցիայի մասնակիցների անվտանգության համար: Միաժամանակ, եկեղեցու ներկայացուցիչներն առաջարկեցին անցկացնել միջոցառումը եկեղեցու մոտ գտնվող մեքենաների համար կայանում՝ պնդելով, որ այն ևս պատկանում է հայակակն եկեղեցուն, ինչը չի համապատասխանում իրականությանը: Այսպիսով, այդ տարածքում ակցիայի անկացումը կնշանակեր ոչ արտոնված հավաք՝ համապատասխան հետևանքներով: Իրական պատճառը, սակայն, հեռու է պաշտոնականից: Եկեղեցու ներկայացուցիչների հետ խոսակցությունից պարզ դարձավ, որ ակցիայի կազմկերպման արգելքը արիքեպիսկոպոս Եզրասի որոշումն է, ով անձնական կոնֆլիկտ ունի ընկեր կազմակերպության ղեկավարներից մեկի հետ: Մենք կարծում ենք, որ անձնական շահը գերադասելը հայ ժողովրդի շահին, չեղյալ հայտարարելը նախապես համաձայնեցված միջոցառումը սկսելուց ժամեր առաջ, թույլ չտալը 300 հոգու անցկացնել ակցիա, մարդկանց, ում մեկ չէ նախնիների հիշատակը, տխուր փաստ է: Եկեղեցին մի մարդու սեփականություն չէ, այն պատկանում է ողջ հայ ժողովրդին:Մենք շատ ափսոսում ենք, որ այս կանոնը հեռու է մեր որոշ հոգևորականներից: Մենք ափսոսում ենք, որ հայկական եկեղեցին, որն իր պատմության ողջ ընթացքում հայերի միասնության կենտրոնն էր, այսօր Մոսկվայում մի հոգու որոշման պատճառով չի կարող իր շուրջը միավորել հայերոին ու նպաստում է բազմաթիվ վեճերի առաջացմանը»:Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը։
10:42 - 24 ապրիլի, 2019
Չեմ կարծում՝ ռուսական ԶԼՄ-ներում հակահայկական հռետորաբանություն կա․ ՌԴ դեսպան |24news.am|

Չեմ կարծում՝ ռուսական ԶԼՄ-ներում հակահայկական հռետորաբանություն կա․ ՌԴ դեսպան |24news.am|

24news.am: Չեմ կարող ասել, որ հետևում եմ ռուսական հեռուստաալիքների բոլոր հաղորդումներին, բայց չեմ կարծում, որ կարելի է խոսել հակահայկական հռետորաբանության մասին։ Կարող են հնչել ինչ-որ կարծիքներ, գնահատականներ, որոնք առանձին մարդկանց գնահատականներն են։ Այս մասին ԱԺ այգում հայ-ռուսական բարեկամության ծառուղու բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով խորհրդարանում հնչած տեսակետին, որ հակահայկական շեշտադրումներ թույլ տված որոշ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում պետք է դադարեցնել։ «Ինչ վերաբերում է ռուսական ԶԼՄ-ներում հայկական թեմատիկայի լուսաբանմանը՝ ընդհանրապես, կարծում եմ՝ այն հակահայկական ոչ մի կերպ չես անվանի։ Դա չէր էլ համապատասխանի ռուս հեռուստադիտողի սպասումներին, քանի որ ռուսական հասարակությունում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը ավանդաբար շատ լավն է։ Հայերը մեծ դեր են խաղում ռուսական հասարակությունում։ Կարծում եմ՝ սա հարց է պատգամավորներին, նրանք իրավունք ունեն հնչեցնելու այն գնահատականները, որոնք անհրաժեշտ են համարում։ Ես էլ տվյալ դեպքում արտահայտում եմ իմ կարծիքը», - ասաց Սերգեյ Կոպիրկինը։
10:17 - 23 ապրիլի, 2019
Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով |armenpress.am|

Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Էրեբունի օդանավակայանում ռուսական 3624-րդ ավիացիոն բազային 4++ սերնդի Սու-30ՍՄ բազմանպատակ կործանիչներ կմատակարարեն ներկայում սպառազինության մեջ առկա ՄիԳ-29 ինքնաթիռների փոխարինման համար: Ընդամենը պլանավորվում Է մատակարարել 18 մեքենա: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության մի աղբյուր: «Ավիաբազայի վերազինումը Սու-30ՍՄ-ներով պլանավորվում է սկսել արդեն հաջորդ տարի: Ինքնաթիռները կստացվեն երկու փուլով՝ 2020 – 2021 թվականներին: Պլանավորվում է Սու-30ՍՄ-ներով փոխարինել բոլոր 18 ՄիԳ-29 ինքնաթիռները, որոնցով ներկայում թռչում են ավիաբազայի օդաչուները»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ ինքնաթիռների հավաքակազմի նորացումը պլանավորվում է անցկացնել երկու փուլով, որպեսզի չդադարեցվի ավիաբազայի կողմից առաջադրանքների կատարումը, քանի որ օդաչուական անձնակազմը պետք է անցնի նոր մեքենաների վերաուսուցման ծրագիրը: «Երբ ինքնաթիռներն սկսեն ստացվել, օդաչուական կազմի մի մասը վերաուսուցման կուղարկվի Լիպեցկի ավիակենտրոն, մյուս մասը կշարունակի ծառայությունն Էրեբունիի ավիաբազայում»,- ճշտել է աղբյուրը:
06:25 - 23 ապրիլի, 2019
«Ռոսատոմը» դեմ չէ ՀԱԷԿ-ին տրամադրված վարկի սպասարկման ժամկետը երկարաձգելու Հայաստանի առաջարկին |aysor.am|

«Ռոսատոմը» դեմ չէ ՀԱԷԿ-ին տրամադրված վարկի սպասարկման ժամկետը երկարաձգելու Հայաստանի առաջարկին |aysor.am|

aysor.am: «Ռոսատոմ» կորպորացիան կողմ է ՀԱԷԿ-ի վերանորոգման համար տրամադրված վարկի սպասարկման ժամկետները երկարաձգելու հայկական կողմի առաջարկին, Սոչիում «Atomexpo-2019» միջազգային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներն իրականացնող «Ռուսատոմ Սերվիս» ընկերության տնօրեն Եվգենի Սալկովը:  «Մենք հասկանում ենք, որ պետք է ավարտին հասցնել այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներ ենք սկսել», - ասաց նա։ Սալկովն ընդգծեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը արդեն դիմել է ՌԴ ֆիննախին այս հարցով։ «Այս պահի դրությամբ տրամադրված ոչ բոլոր միջոցներն են յուրացված։ Անկեղծ ասաց, դրված չէ նման խնդիր՝ յուրացնել տրամադրված բոլոր միջոցները։ Կա հստակ նպատակ՝ իրականացնել աշխատանքների այն ծավալները, որոնք թույլ կտան բլոկն անվտանգ և արդյունավետ շահագործել մինչև 2026 թվականը», - ասաց Սալկովը։ Նա նշեց, որ այս պահին կողմերի միջև երկխողություն է ընթանում։ Սալկովի խոսքով՝ վարկի սպասարկման երկարաձգման անհրաժեշտությունը ծագել է, քանի որ աշխատանքների արդյունքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնց լուծման համար ժամանակ է պետք։ «Չէի ցանկանա այստեղ օգտագործել «խնդիրներ են ծագել» արտահայտությունը, ուղղակի նոր առաջադրանքներ են ի հայտ եկել, որոնց մանրամասն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մենք դրանց կյանքի կոչման համար 2019 թվականի շրջանակներում չենք տեղավորվում»։ Հարցին՝ արդյոք տրամադրված 300 մլն դոլարը բավարար է բլոկի արդյունավետ և անվտանգ շահագործման ուղղված անհրաժեշտ նախապայմաններ ստեղծելու համար՝ Սալկովն ընդգծեց․ «Այն խնդիրների լուծման համար, որոնք գտնվում են ՌԴ իրավասության տակ՝ այդ միջոցները բավարար են, այլ հարց է, որ կան խնդիրներ, որոնք պետք է հայկական ատոմակայանն ինքը իրականացնի։ Գիտեմ նաև, որ կան նախագծեր, որոնց իրականացման համար ԵՄ-ն և այլ գործընկերներ են օգնություն ցուցաբերում, դրա համար, այս հարցին պատասխանելով, միայն կարող եմ ասել, որ «Ռոսատոմի» պատասխանատվության տակ գտնվող նախագծերի իրականացման համար այս միջոցները բավարար կլինեն, իսկ մնացած խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների համար ատոմակայանն ինքը կֆինանսնավորի», - ասաց նա։
11:05 - 18 ապրիլի, 2019
Ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը |armenpress.am|

Ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Իրանից Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը: Ինչպես հայտնեցին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ապրիլի 15-ին տրանսպորտային միջոցներից մեկի խուզարկության ընթացքում Մեղրիի ջոկատի զինծառայողները Իրանի քաղաքացու անձնական իրերի մեջ հայտնաբերել են մեթադոն տեսակի թմրամիջոց պարունակող 40 հաբ, ինչպես նաև մուգ շագանակագույն գույնի զանգված պարունակող փաթեթ՝ ենթադրաբար ափիոն տեսակի թմրամիջոց: Նշվում է, որ հայտնաբերված իրերը համարվում են թմրանյութ և արգելված է դրանց շրջանառությունը՝ համաձայն Հայաստանի օրենսդրության:Տրանսպորտային միջոցի ձերբակալված վարորդը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին ՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար:
07:29 - 18 ապրիլի, 2019
Ընդունվել է օրենքի նախագիծ. Ռուսաստանը սահմանափակում է համացանցը |armtimes.com|

Ընդունվել է օրենքի նախագիծ. Ռուսաստանը սահմանափակում է համացանցը |armtimes.com|

ՌԴ Պետդուման երեքշաբթի ընդունել է ռուսաստանյան համացանցի «մեկուսացման» մասին օրինագիծ, որն անցել է երրորդ ընթերցմամբ: Ապրիլի 22-ին այն պետք է հաստատվի Դաշնային խորհրդի կողմից: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ին:ԻՆչպես հայտնում է Ամերկայի ձայնը, երեքշաբթի օրը Ռուսաստանի Պետդումայի կողմից երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունվեց «Համացանցի անվտանգ եւ կայուն գործունեության ապահովման մասին» օրենքի նախագիծը: Փաստաթղթին կողմ են քվեարկել 307 պատգամավորներ, դեմ `68: Օրինագծի հեղինակները պնդում են, որ այն անհրաժեշտ է այսպես կոչված «արտաքին սպառնալիքներից» պաշտպանվելու համար, օրինակ, եթե Ռուսաստանը հանկարծ որոշեն անջատել համաշխարհային ցանցից: Այս դեպքում Ռոսկոմնադզորը կսկսի կառավարել համացանցային հոսքը հատուկ արգելափակող համակարգերի միջոցով`փաստորեն սահմանափակելով այն ներսում: Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե ինչպես է գերատեսչությունը պատրաստվում անել դա: 
09:13 - 17 ապրիլի, 2019