Ռուսաստանի հայերի միավորման հայտարարությունը Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառման խափանման մասին
10:42 - 24 ապրիլի, 2019

Ռուսաստանի հայերի միավորման հայտարարությունը Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառման խափանման մասին

Ռուսաստանի հայերի միավորման հայտարարությունը։

«Հարգելի՛ ընկերներ,

Հարկ ենք համարում ներկայացնել կազմկերպության դիրքրոշումը Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված միջոցառման խափանման հետ կապված, որը պետք է տեղի ունենար այսօր:

Ո՛չ, մեզ չեն մերժել քաղաքի անվտանգության մարմինները, այստեղ որևէ կապ չունեն այլ ազգերի ներկայացուցիչները: Վերջին պահին մեզ արգելել են անցկացնել եկեղեցու ներկայացուցիչները:

Մերժման պաշտոնական պատճառը՝ մտահոգություն ակցիայի մասնակիցների անվտանգության համար: Միաժամանակ, եկեղեցու ներկայացուցիչներն առաջարկեցին անցկացնել միջոցառումը եկեղեցու մոտ գտնվող մեքենաների համար կայանում՝ պնդելով, որ այն ևս պատկանում է հայակակն եկեղեցուն, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Այսպիսով, այդ տարածքում ակցիայի անկացումը կնշանակեր ոչ արտոնված հավաք՝ համապատասխան հետևանքներով:

Իրական պատճառը, սակայն, հեռու է պաշտոնականից: Եկեղեցու ներկայացուցիչների հետ խոսակցությունից պարզ դարձավ, որ ակցիայի կազմկերպման արգելքը արիքեպիսկոպոս Եզրասի որոշումն է, ով անձնական կոնֆլիկտ ունի ընկեր կազմակերպության ղեկավարներից մեկի հետ:

Մենք կարծում ենք, որ անձնական շահը գերադասելը հայ ժողովրդի շահին, չեղյալ հայտարարելը նախապես համաձայնեցված միջոցառումը սկսելուց ժամեր առաջ, թույլ չտալը 300 հոգու անցկացնել ակցիա, մարդկանց, ում մեկ չէ նախնիների հիշատակը, տխուր փաստ է:

Եկեղեցին մի մարդու սեփականություն չէ, այն պատկանում է ողջ հայ ժողովրդին:Մենք շատ ափսոսում ենք, որ այս կանոնը հեռու է մեր որոշ հոգևորականներից:

Մենք ափսոսում ենք, որ հայկական եկեղեցին, որն իր պատմության ողջ ընթացքում հայերի միասնության կենտրոնն էր, այսօր Մոսկվայում մի հոգու որոշման պատճառով չի կարող իր շուրջը միավորել հայերոին ու նպաստում է բազմաթիվ վեճերի առաջացմանը»:
Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել