ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ԵՏՀ-ն ցանկանում է Ռուսաստանին պարտավորեցնել խանութներ վերադարձնել ալկոհոլային էներգետիկները |news.am|

ԵՏՀ-ն ցանկանում է Ռուսաստանին պարտավորեցնել խանութներ վերադարձնել ալկոհոլային էներգետիկները |news.am|

news.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշումների նախագիծ է պատրաստել, որով Ռուսաստանին պետք է պարտավորեցնեն վերականգնել թույլ ալկոհոլային տոնուսավորող ըմպելիքների արտադրությունն ու շրջանառությունը: ԵՏՀ փաստաթուղթն ուղղված է ավելի վաղ երկրում մտցված սահմանափակումներից հրաժարվելուն: Պարբերականը հայտնում է, որ դրանով կոլեգիան ՌԴ-ին իրազեկում է 2014 թվականի ԵՏՄ մասին պայմանագրի 53-րդ հոդվածի 2-րդ կետի կատարման անհրաժեշտության մասին: «Դրանից հետեւում է, որ արտադրանքը, որը համապատասխանում է միության տեխնիկական կանոնակարգերին, առանց լրացուցիչ սահմանափակումների շրջանառության մեջ է դրվում ԵՏՄ երկրների տարածքում»,- «Իզվեստիային» ասել է կոլեգիայի խորհրդակցության մասնակիցներից մեկը: Հստակեցվում է, որ ալկոհոլային էներգետիկները համապատասխանում են այդ տեխկանոնակարգավորումներին՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» եւ «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին»: Սրա հետ կապված ազգային օրենսդրությունը դրանց նկատմամբ չի կարող կիրառվել, կարծում են ԵՏՀ-ում:
06:21 - 08 հուլիսի, 2019
45 տոկոսով աճել է ՌԴ-ից Հայաստան ուղղությամբ տուրիստական ուղեգրերի պահանջարկը. Ռուսաստանի տուրօպերատորներ |armtimes.com|

45 տոկոսով աճել է ՌԴ-ից Հայաստան ուղղությամբ տուրիստական ուղեգրերի պահանջարկը. Ռուսաստանի տուրօպերատորներ |armtimes.com|

armtimes.com: Ըստ Ռուսաստանի տուրօպերատորների ընկերակցության, Վրաստանի հետ առաջացած խնդիրների պատճառով վերջին երկու շաբաթների ընթացքում 45 տոկոսով աճել է Հայաստանի ուղղությամբ պահանջարկը: «Վերջին երկու շաբաթվա ընթացքում ռուսական զբոսաշրջային ընկերություններում 10-45 տոկոսով աճել է դեպի Հայաստան ուղեգրերի վաճառքը՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ», - Ռուսաստանի տուրօպերատորների ընկերակցությունից ասել են Интерфакс-Туризм պորտալին՝ նշելով, որ աճը կապ ունի վրացական ուղղությունը փակվելու հետ: Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ ռուսական ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից չվերթներ իրականացնել դեպի Վրաստան։ Նույն հրամանագրով՝ ռուսական զբոսաշրաջային ընկերություններին առաջարկվել է Վրաստանի ուղեգրեր չվաճառել, հիշեցնում է Ազատությունը: Ռուսաստանի տուրօպերատորների ընկերակցությունում նաև նշել են, որ Հայաստանի և Վրաստանի պայմանները, հյուրանոցների գները, էքսկուրսիոն ծրագրերի արժեքներն ընդհանուր առմամբ համադրելի են, շատ չեն տարբերվում։ Հայաստանի դեպքում նույնիսկ հնարավոր է այնտեղ մեկնել ռուսական ներքին անձնագրով, ինչն ավելի հարմար է զբոսաշրջիկների համար։ «Այլ հարց է, որ Հայաստանը ծով չունի: Սևանա լիճը բարձր լեռնային է, ջուրը սառն է, սեզոնն ընդամենը 2-2,5 ամիս է, հյուրանոցային բազան էլ աղքատիկ է», - նշել են ընկերակցությունում՝ հավելելով, որ հեռանկարում Հայաստանը կարող է 10-20 տոկոսից ոչ ավելի զբոսաշրջիկներ գրավել Վրաստանի փոխարեն: Զբոսաշրջիկների մի մասը, որոնք պետք է Վրաստան մեկնեին հուլիսի 8-ից հետո, վերաամրագրել են ուղեգրերը դեպի Թուրքիա, Թունիս, Բուլղարիա, Դոմինիկյան Հանրապետութուն ու Չեռնոգորիա, մի մասն էլ դեպի Հայաստան, բայց մեծամասնությունը չեղարկել է ուղևորությունը: Ռուսաստանի տուրօպերատորների ընկերակցությունը նաև նշել է, որ Վրաստանի հետ Ռուսաստանի ավիահաղորդակցությունը դադարեցնելու ֆոնին Հայաստանի հյուրանոցներն առանձնապես ակտիվություն չեն ցուցաբերել: «Հետաքրքիր է, որ հայաստանյան գործընկերների կողմից առանձնապես որևէ ակտիվություն, հատուկ առաջարկներ, մարքեթինգային առաջարկներ գործնականում չկա», - Интерфакс-Туризм պորտալին ասել են ռուսական զբոսաշրջային ընկերությունները միավորող ընկերակցությունում:
14:57 - 05 հուլիսի, 2019
Պետական գաղտնիք է. Կրեմլում հրաժարվել են բացահայտել 14 նավաստիների մահվան հանգամանքները |tert.am|

Պետական գաղտնիք է. Կրեմլում հրաժարվել են բացահայտել 14 նավաստիների մահվան հանգամանքները |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով հուլիսի 1-ին ՌԴ տարածքային ջրերում երկրի ռազմածովային նավատորմին պատկանող և ստորջրյա ուսումնասիրությունների համար նախատեսված սարքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 14 նավաստիների զոհվելու ողբերգական դեպքին, ասել է, որ կատարվածի մանրամասները միանգամայն գաղտնի տվյալներ են և չեն կարող հրապարակվել: Ինչպես նշում է tass.ru-ն, Պեսկովի խոսքով՝ ջրասուզորդ նավաստիների զոհվելու հետ կապված տեղեկության մի մասը պետական գաղտնիք է, որը հրապարակման ենթակա չէ: Բացի այդ, նախագահի խոսնակը հրաժարվել է պատասխանել լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպիսի ստորջրյա սարքում կամ սուզանավում են գտնվել նավաստիները: Պեսկովը հավելել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն ամբողջությամբ տիրապետում է տեղեկությանը: Նա նաև նշել է, որ գերագույն գլխավոր հրամանատարին անմիջապես հաղորդվել է կատարվածի մասին:
11:06 - 03 հուլիսի, 2019
Թբիլիսիում զանգվածային ցույցերի անցկացման պատճառ դարձած ռուս պատգամավորը մտադիր է կրկին այցելել Վրաստան |tert.am|

Թբիլիսիում զանգվածային ցույցերի անցկացման պատճառ դարձած ռուս պատգամավորը մտադիր է կրկին այցելել Վրաստան |tert.am|

tert.am։ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որի այցը Թբիլիսի հակառուսական բողոքներ էր հրահրել Վրաստանում, մտադիր է կրկին այնտեղ մեկնել, գրում է lenta.ru-ն: Նա հայտնել է, որ ցանկանում է աշնանն իր երեխաների հետ ուխտագնացության մեկնել Վրաստան, «քանի որ մենք չունենք Վրաստանի պես մեկ ուրիշ վայր»:«Ես շատ եմ ցանկանում այցելել, ես այնտեղ անձնական ծրագրեր ունեմ»,- հայտնել է պատգամավորը: Ավելի վաղ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը հայտնել էր, որ Վրաստանի խորհրդարանի միջադեպից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերը նախապես պլանավորված են եղել: Խորհրդարանականը հայտարարել էր, որ իր գործընկերների հետ միասին ականատես է եղել «մարդկանց, որոնք դուրս են եկել Ռուսաստանի, երկրի նախագահի դեմ նախապես պատրաստված պաստառներով»:
13:15 - 28 հունիսի, 2019
Մոտ ապագայում ռուսական Սու-30 ՍՄ-ն կհամալրի Հայաստանի սպառազինությունը |news.am|

Մոտ ապագայում ռուսական Սու-30 ՍՄ-ն կհամալրի Հայաստանի սպառազինությունը |news.am|

news.am։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավարտել է ռուսական Սու-30 ՍՄ կործանիչների գնման բոլոր միջոցառումները, մոտ ապագայում օդանավերը կհամալրեն հայկական կողմի սպառազինությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում տեղակայված ռուսական ավիաբազայի պետ Ալեքսադր Պետրովը:«Ես անչափ ուրախ եմ մեր ընկերների համար: Վերջերս նշվեց Հայաստանի ՌՕՈՒ օրը, իմ կողմից եւ ամբողջ ավիաբազայի կողմից շնորհավորում ենք մեր գործընկեր ավիագործներին: Մենք մեկ երկինք ենք կիսում: Մենք ոչ մի խնդիր չունենք: Մենք աշխատում ենք հստակ, ներդաշնակ, փոխգործակցությամբ: Իսկ այն, որ մեր գործընկերները նոր ավիացիոն տեխնիկա կունենան, ապա առաջին՝ անչափ ուրախ եմ նրանց համար, երկրորդ՝ մենք անգամ մի փոքր նախանձում ենք, մենք էլ ենք այդպիսի օդանավեր ուզում: Սու-30 օդանավը, որը կբազավորվի «Շիրակ» օդանավակայանում, աշխարհում լավագույններից մեկն է: Սա գովազդ չէ, իրականում այդպես է: Օդանավի մանեւրելու հնարավորությունները ցուցադրում են ինչպես շարային օդաչուները, այնպես էլ «Ռուսական վիտյազներ» պիլոտաժային խումբը, որը եղել է Հայաստանում եւ Երեւանի երկնքում պիլոտաժ կատարել: Շատ լավ է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության թռիչքային կազմը արդեն վերաուսուցման միջոցառումներ է կատարում, արդեն ավարտվել են կործանիչների գնման բոլոր միջոցառումները, դրանք շուտով այստեղ կթռչեն: Մենք կգնանք նրանց մոտ՝ փորձին ընդօրինակելու: Ես ուրախ եմ մեր գործընկերների համար»,- նշեց բազայի պետը:
11:36 - 28 հունիսի, 2019
Քույրերին պաշտպանելիս, մենք մեզ ենք պաշտպանում․ ցույց Ռուսաստանի դեսպանատան դիմաց |epress.am|

Քույրերին պաշտպանելիս, մենք մեզ ենք պաշտպանում․ ցույց Ռուսաստանի դեսպանատան դիմաց |epress.am|

epress.am: Հունիսի 24-ին միջազգային սոլիդարության ակցիայի շրջանակներում մի քանի տասնյակ մարդիկ բողոքի ցույցի էին դուրս եկել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու Մոսկվայում հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերին։ Ցուցարարների պահանջն է՝ ազատել Անգելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյաններին, նրանց դեմ հարուցված քրեական գործը վերաորակավորել որպես ինքնապաշտպանություն։Ցույցի մասնակիցները պաստառներ էին բերել՝ «Մենք Խաչատուրյան քույրերն ենք․ Ազատություն Խաչատուրյան քույրերին», «8-20 տարի անպատժելիության և պետության անգործության համա՞ր», «Ինքնապաշտպանությունը հանցագործություն չէ», «Երեխաները չպիտի դառնան ընտանեկան բռնության զոհ։ Բռնությունը արդարացում չունի։ Ես Խաչատուրյան քույր եմ։», «Պահանջում ենք ընտանեկան բռնության մասին օրենք», «Կանայք հրաժարվում են մեռնել» գրառումներով։Ցուցարարներից երկուսին հարվածելուց հետո ոստիկաննությունը ակցիայի վայրից բերման ենթարկեց երկու քաղաքացիների՝ տարեց մի կնոջ, ով ցույցի ողջ ընթացքում վիրավորանքներ էր հնչեցնում ցուցարարների և Խաչատուրյան քույրերի հասցեին և հարցազրույցներ տալիս իր շուրջը հավաքված լրագրողներին, և մի տղամարդու, ով միացավ նրան վերջում։ Ոստիկանական բաժանմունք հրավիրվեցին նաև հարձակման ենթարկված ցուցարարները։ Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերին, ովքեր մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ,, հունիսի 13-14-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել․ նրանց մեղսագրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105 հոդվածի 8-րդ կետով նախատեսված հանցանքը, այն է՝ խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ, որը ենթադրում է 8-ից 20 տարի ազատազրկում։ Այսինքն՝ քրեական գործի նախնական որակավորումը մնացել է անփոփոխ․ քույրերի փաստաբաններն ու մեծաթիվ աջակիցները լիահույս էին, որ քննչական մարմինը՝ հաշվի առնելով նախաքննության ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ փաստերը, կփոխի հոդվածը առնվազն «ինքնապաշտպանության սահմանազանցման»։ Արդյունքում փոխվեց միայն հանցագործության դրդապատճառը, որն այժմ պաշտոնապես ձևակերպված է որպես «անձնական թշնամանք՝ պայմանավորված հոր կողմից դուստրերին պատճառված երկարատև ֆիզիկական և հոգեբանական տանջանքներով»։Փաստացի, Խաչատուրյան քույրերի հարևանների, համադասարանցիների, դպրոցի աշխատակիցների, մոր և եղբոր վկայությունները՝ մշտական բնույթ կրող սպառնալիքների, բռնությունների և խոշտանգումների մասին, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննությունները, որոնք հաստատեցին հոր կողմից սեռական շահագործման և սեռական բռնությունների ենթարկվելու մասին քույրերի վկայությունները, ի վերջո՝ փորձաքննությունները, որոնք հաստատեցին հոր կախվածությունը ծանր թմրանյութերից և հոգեմետ դեղերից, տեղեկությունները քրեական աշխարհի հետ սպանվածի կապերի մասին, ինչպես նաև՝ պետական ծառայողի՝ հատուկ ծառայությունների աշխատակցի կեղծ վկայականները, որոնք հայտնաբերվեցին Միխայիլ Խաչատուրյանի տանը և որոնցով, ըստ դպրոցի աշխատակիցների, նա լռեցնում և կասեցնում էր բոլոր ահազանգների և դիմումների ընթացքը, ինչպես նաև վկայություններն առ այն, որ տարիներ շարունակ քույրերը օգնություն են խնդրել ծանոթներից, անցանոթներից, դպրոցի աշխատողներից, իսկ նրանց մայրը՝ նաև ոստիկանությունից, բայց բոլոր դեպքերում հայտնվել են պետական և հանրային պաշտպանությունից դուրս, անգամ հոգեբուժական եզրակացությունները քույրերի հոգեկան անկայությունյան և քույրերից ամենափոքրի՝ Մարիայի, անգիտակից լինելու մասին, ամեն դեպքում, հիմք չդարձան գործի վերաորակավորման համար։ Աղջիկները դատվելու են քրեական օրենսգրքի ամենածանր հոդվածներից մեկով։ Նախաքննությունը հայտարարվել է ավարտված, գործի նյութերը սեղմ ժամկետներում կփոխանցվեն դատարան։Ռուսաստանում ի աջակցություն Խաչատուրյան քույրերի օրեր շարունակ բողոքի ցույցեր և պիկետներ են տեղի ունենում․ մարդիկ դուրս են գալիս փողոց նույն պահանջներով՝ փոխել քրեական գործի որակավորումը, բացառել քույրերի կալանավորումը, ընտանեկան բռնության մասին օրենք ընդունել։ Սոցիալական ցանցերում սկսվել է «Մենք Խաչատուրյան քույրերն ենք» խորագրով արշավ, որը հղվում է վերջերս Ռուսաստանում ի աջակցություն հետաքննող լրագրող Իվան Գոլունովի բարձրացած բողոքի ալիքին, որի շնորհիվ կասեցվեց նրա նկատմամբ շինծու քրեական հետապնդումը։ Երևանում այսօր տեղի ունեցած բողոքի ցույցը, ըստ մասնակիցների, մաս է կազմում այս արշավի։
06:48 - 25 հունիսի, 2019