Թբիլիսիում զանգվածային ցույցերի անցկացման պատճառ դարձած ռուս պատգամավորը մտադիր է կրկին այցելել Վրաստան |tert.am|
13:15 - 28 հունիսի, 2019

Թբիլիսիում զանգվածային ցույցերի անցկացման պատճառ դարձած ռուս պատգամավորը մտադիր է կրկին այցելել Վրաստան |tert.am|

tert.am։ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որի այցը Թբիլիսի հակառուսական բողոքներ էր հրահրել Վրաստանում, մտադիր է կրկին այնտեղ մեկնել, գրում է lenta.ru-ն:

Նա հայտնել է, որ ցանկանում է աշնանն իր երեխաների հետ ուխտագնացության մեկնել Վրաստան, «քանի որ մենք չունենք Վրաստանի պես մեկ ուրիշ վայր»:

«Ես շատ եմ ցանկանում այցելել, ես այնտեղ անձնական ծրագրեր ունեմ»,- հայտնել է պատգամավորը:

Ավելի վաղ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը հայտնել էր, որ Վրաստանի խորհրդարանի միջադեպից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերը նախապես պլանավորված են եղել: Խորհրդարանականը հայտարարել էր, որ իր գործընկերների հետ միասին ականատես է եղել «մարդկանց, որոնք դուրս են եկել Ռուսաստանի, երկրի նախագահի դեմ նախապես պատրաստված պաստառներով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել