Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ: Այս մասին հաղորդում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Հանձնաժողովը պարզել է, որ Երևան քաղաքի ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով 2017-2021 թթ. կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների դրսևորած վարքագիծը կարող է պարունակել հակամրցակցային համաձայնության, տնտեսական գործունեության համակարգման, ինչպես նաև պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի հատկանիշներ։ Որոշմանը կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:
16:25 - 14 դեկտեմբերի, 2021
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Արցախի մրցակցային մարմնի հետ համագործակցության հուշագիր է կնքել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Արցախի մրցակցային մարմնի հետ համագործակցության հուշագիր է կնքել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանը համագործակցության հուշագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն մրցակցային քաղաքականության իրականացման բնագավառում փորձի փոխանակման, ոլորտային ուսումնասիրությունների, վարույթների իրականացման հարցում օժանդակության ցուցաբերման, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև մրցակցության կանոնների խթանման նպատակով համաժողովներ, սեմինարներ մասնագիտական-ուսումնական այցեր, կլոր սեղան քննարկումներ, այլ միջոցառումներ կազմակերպելու հարցերում:
14:14 - 10 դեկտեմբերի, 2021
ՄՊՀ-ում քննարկվել են մտավոր սեփականության պահպանության ոլորտում համագործակցության հարցերը

ՄՊՀ-ում քննարկվել են մտավոր սեփականության պահպանության ոլորտում համագործակցության հարցերը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը և Շուշան Սարգսյանն այսօր հյուրընկալել են Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի դեսպանության մտավոր սեփականության հարցերով խորհրդական Նելսոն Էմերիին և Վրաստանում և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունների տնտեսական հարցերով կցորդ Ֆրանսուա-Անրի Կլոարեկին, տեղեկացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:Հանդիպման ընթացքում քննարկվել են մտավոր սեփականության, մասնավորապես ապրանքային նշանների պահպանությանն առնչվող խնդիրներ: ՄՊՀ ներկայացուցիչները ներկայացրել են ապրանքային նշանների կիրառմամբ տնտեսավարող սուբյեկտի և նրա գործունեության նկատմամբ շփոթություն առաջացնելու միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումների օրենսդրական կարգավորումները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության մարտահրավերների և դրանց ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ: 
16:11 - 09 դեկտեմբերի, 2021
ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել ՊՇՌ թեստավորում իրականացնող մի շարք ընկերությունների նկատմամբ

ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել ՊՇՌ թեստավորում իրականացնող մի շարք ընկերությունների նկատմամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ վարույթ է հարուցվել ՊՇՌ թեստավորում իրականացնող մի շարք ընկերությունների նկատմամբ՝ հակամրցակցային համաձայնության հնարավոր հատկանիշներով: Ինչպես հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից՝ վարույթ է հարուցվել «Նատալի Ֆարմ», «Պրոմ-տեստ», «Գիսանե», «Էկոսենս», «Նորմեդ», «Սիրմեդ», «Ա.Բ.մեդ», «Դիագեն պլյուս վիրուսաբանություն», «Ցիտո-լաբ», «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, «Բիոմեդ» և «Արինտերլև» ՍՊԸ-ների նկատմամբ: Նախնական ուսումնասիրության արդյունքներից պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում COVID-19-ի ախտորոշման նպատակով իրականացվող լաբորատոր հետազոտության (ՊՇՌ թեստեր) ծառայություններ մատուցելիս վերոնշյալ ընկերությունները 2021 թվականի որոշակի ժամանակահատվածում սահմանել են ծառայության մատուցման միևնույն գին, որը պահպանվել է տևական ժամանակ։ Ընդ որում, ընկերություններից որոշների մոտ միևնույն ժամանակահատվածի ընթացքում ինքնարժեքները միմյանցից խիստ տարբերվել են: Միաժամանակ հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ վարույթ է հարուցվել «Էկոսենս», «Դիագեն պլյուս վիրուսաբանություն» և «Պրոմ-տեստ» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման հնարավոր հատկանիշներով: Նախնական ուսումնասիրության արդյունքներից պարզվել է, որ ծառայություններ մատուցելիս այդ ընկերությունների կողմից 2020 թվականից մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում գների սահմանումը, փոփոխումը և պահպանումը կարող է լինել չհիմնավորված:
16:40 - 26 նոյեմբերի, 2021
ՄՊ հանձնաժողովը տնտեսվարողներին հորդորում է մինչև զեղչի հայտարարումն արհեստականորեն չբարձրացնել ապրանքի գինը

ՄՊ հանձնաժողովը տնտեսվարողներին հորդորում է մինչև զեղչի հայտարարումն արհեստականորեն չբարձրացնել ապրանքի գինը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրեսդրության դրույթները: «Մասնավորապես ձեռնպահ մնալ՝ ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց, մինչև զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց և այլն, ապրանքների գնի նկատմամբ կիրառվող զեղչերի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելիս այնպիսի տվյալներ նշելուց, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են մոլորեցնել հասարակությանը: Օրինակ՝ տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են հրապարակում այն մասին, որ առևտրի օբյեկտում գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ կամ միայն որոշակի տեսականու համար: Հանձնաժողովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով: Նմանատիպ խնդիրների բախվելիս կարող եք դիմել Հանձնաժողով»,- ասված է Հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
11:20 - 26 նոյեմբերի, 2021
ՄՊՀ-ն հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ «Սև ուրբաթ»-ի ժամանակ կիրառվող զեղչերին և ակցիաներին  առնչվող խախտումներից

ՄՊՀ-ն հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ «Սև ուրբաթ»-ի ժամանակ կիրառվող զեղչերին և ակցիաներին առնչվող խախտումներից

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրեսդրության դրույթները: Մասնավորապես ձեռնպահ մնալ՝1. ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց,2. մինչև զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց և այլն,3. ապրանքների գնի նկատմամբ կիրառվող զեղչերի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելիս այնպիսի տվյալներ նշելուց, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են մոլորեցնել հասարակությանը: Օրինակ՝ տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են հրապարակում այն մասին, որ առևտրի օբյեկտում գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ կամ միայն որոշակի տեսականու համար:Հանձնաժողովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով:Նմանատիպ խնդիրների բախվելիս կարող եք դիմել Հանձնաժողով:
15:50 - 18 նոյեմբերի, 2021
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նկատմամբ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներով

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նկատմամբ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներով: ՄՊՀ-ն պարզել է, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և COVID-19-ի ախտորոշման նպատակով իրականացվող լաբորատոր հետազոտություններ (ՊՇՌ թեստեր) իրականացնող տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված թույլտվության պայմանագրերով սահմանվել են մատուցվելիք ծառայությունների գները կամ այդ գները և դրանց փոփոխությունները ընկերության կողմից հաստատելու պահանջ, ինչպես նաև ծառայության արժեքից յուրաքանչյուր իրականացված թեստի դիմաց որոշակի տոկոս կամ ֆիքսված գումար ընկերությանը վճարելու պայմաններ, որոնք հնարավոր է՝ չեն վերաբերում թույլտվության պայմանագրերի առարկային և տնտեսապես ու տեխնոլոգիապես հիմնավորված չեն:
11:16 - 11 նոյեմբերի, 2021
ԵԱՏՄ տարածաշրջանում շաքարավազի դեֆիցիտ կա |armenpress.am|

ԵԱՏՄ տարածաշրջանում շաքարավազի դեֆիցիտ կա |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության տարածաշրջանում շաքարավազի դեֆիցիտ կա, այսպիսով, երրորդ երկրներից 0 տոկոս մաքսատուրքով ներմուծում իրականացնելու նախաձեռնություն է առաջ քաշվել: Այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Շաքարավազի շուկայում ուսումնասիրություն ենք իրականացնում, նայում ենք գների դինամիկան: Հայաստան 2-3 ամիս առաջ ներմուծվել է նաև էժան քվոտավորված շաքարավազ, որի արդյունքում գներն իջել են, դրանից հետո՝ բարձրացել: Հիմա, մեր ԵԱՏՄ գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որ 3-րդ երկրներից ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոսադրույքով իրականացնեն մինչև դեկտեմբեր ամիս, քանի որ շաքարավազի դեֆիցիտ կա ԵԱՏՄ տարածաշրջանում, հիմնականում ՌԴ-ում՝ կապված կորոնավիրուսի հետ»,- ասաց Գևորգյանը: Նա հիշեցրեց, որ ՄՊՀ-ն արդեն հրապարակել է հավի ձվի շուկայի հետ կապված չարաշահման մասին՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից: Ներկայում ուսումնասիրություն է իրականացվում բենզինի շուկայում, բայց վերջին թանկացումների վերաբերյալ դեռ տվյալներ չկան: Տվյալներն ամփոփվում են եռամսյակն ամփոփելուց հետո: Մյուսը, որում ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացնելու, կարագի շուկան է: Այժմ նաև բժշկական ծառայությունների հետ կապված ուսումնասիրություններ են կատարվում: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
12:21 - 02 նոյեմբերի, 2021
Տեղի է ունեցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Տեղի է ունեցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովին կից հասարակական խորհրդի առաջին նիստը՝ նորացված կազմով: Բացելով նիստը՝ նախագահ Գևորգյանը ողջունել է խորհրդի անդամներին՝ կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը պետական կառավարման համակարգի աշխատանքներում: Նա մասնավորապես հույս է հայտնել, որ նորաստեղծ խորհուրդը, որում ընդգրկվել են հեղինակություն և փորձ ունեցող անհատներ, ակտիվ    գործունեություն կծավալի՝ յուրահատուկ երկխոսության հարթակ դառնալով հանրության և հանձնաժողովի միջև: Այնուհետև մտքերի փոխանակություն և քննարկումներ են անցկացվել hասարակական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունների, աշխատակարգի, առաջիկա անելիքների և այլ հարցերի վերաբերյալ: Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որն աջակցում է Հանձնաժողովի գործունեությանը: Խորհրդի կազմում ընդգրկված են տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում փորձառություն ունեցող թվով 11 հասարակական կազմակերպությունների, միությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
15:36 - 01 նոյեմբերի, 2021
Հայաստանի և Հունաստանի մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր է կնքվել

Հայաստանի և Հունաստանի մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր է կնքվել

Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսը համագործակցության  հուշագիր են ստորագրել: «Գեղամ Գևորգյանը նշել է, որ հուշագրի ստորագրմամբ երկու մարմինների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է դրվում, ինչը նոր խթան կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը»,-այս մասին հայտնում են ՀՀ Մրցակցային պաշտպանության հանձնաժողովից: Հուշագրի շրջանակում երկու երկրների մրցակցային մարմինները   կհամագործակցեն մրցակցության քաղաքականության և օրենսդրության կիրարկման, մրցակցության քարոզչության ոլորտում փորձի և տեղեկատվության փոխանակման, ուսումնասիրությունների և ծրագրերի իրականացման, ինչպես նաև ուսումնական այցերի և փորձագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, համաժողովներին, սեմինարներին և այլ միջոցառումներին մասնակցության և այլ ուղղություններով: 
14:45 - 08 հոկտեմբերի, 2021
ՀՀ ՄՊՀ անդամը մասնակցել է Եվրասիական հակամենաշնորհային համաժողովին

ՀՀ ՄՊՀ անդամը մասնակցել է Եվրասիական հակամենաշնորհային համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հոկտեմբերի 7-ին առցանց ձևաչափով  մասնակցել է  Ալմաթիում տեղի ունեցած Եվրասիական հակամենաշնորհային 7-րդ համաժողովին: «Համաժողովի շրջանակում քննարկումներ են ծավալվել  մրցակցության ոլորտի մի շարք արդիական խնդիրների շուրջ: Մասնավորապես, մասնակիցները կարծիքներ են փոխանակել և զեկույցներ են ներկայացրել մրցակցության պաշտպանության ապահովման ժամանակակից միտումներին, ԵԱՏՄ-ում մրցակցային/հակամենաշնորհային իրավակիրառ պրակտիկային, մրցակցային օրենսդրության խախտումների կանխարգելման միջոցներին վերաբերող և այլ հարցերի շուրջ»,-  հայտնում են ՄՊՀ-ից: Շուշան Սարգսյանն իր զեկույցում խոսել է մրցակցության օրենսդրության խախտումների կանխարգելման գործում Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դերի մասին: Նրա խոսքով՝ թեպետ պատմականորեն մրցակցային մարմիններն առավելապես ընկալվում են որպես վերահսկողական և պատժիչ գործառույթներ իրականացվող կառույցներ, այժմ ամբողջ աշխարհում կանխարգելումը և վերահսկողությունը փաստացի հավասար նժարների վրա են գտնվում՝ հաշվի առնելով նոր իրողություններն ու տնտեսական զարգացման միտումները: Նա անդրադարձել է ՄՊՀ-ի հիմնական կանխարգելիչ լիազորություններին և գործիքակազմին, որոնք էապես ընդլայնվել են մրցակցության պաշտպանության մասին օրենքի նոր խմբագրությամբ: Մասնավորապես, նշվել է եզրակացությունների, պաշտոնական պարզաբանումների տրամադրման, խորհրդատվական ուղեցույցների մշակման, կարգավորման ազդեցության գնահատման, ոլորտային ուսումնասիրությունների իրականացման և համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողության մասին, ինչպես նաև ընդգծվել է  հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը որպես կանխարգելիչ լիազորությունների արդյունավետ իրականացման կարևոր նախադրյալ:
17:07 - 07 հոկտեմբերի, 2021