Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նախագահի տեղակալը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Պատերազմն ուղեկցվում է Ադրբեջանում ատելության զանգվածային, համակարգված քարոզով և խրախուսմամբ. ՀՀ ՄԻՊ |armenpress.am|

Պատերազմն ուղեկցվում է Ադրբեջանում ատելության զանգվածային, համակարգված քարոզով և խրախուսմամբ. ՀՀ ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Պատերազմն ուղեկցվում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության զանգվածային ու համակարգված քարոզով, սոցիալական մեդիայում ատելություն բորբոքելու նպատակով հատուկ գործողություններ են իրականացվում: Այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը: «Ադրբեջանում հայատյացությունն ունի պետական աջակցություն, քաղաքական բարձր մակարդակով խրախուսվում է, բայց սեպտեմբերի 27-ից սկսած հարձակումներն ուղեկցվում են հատկապես մեծ համակարգվածությամբ, մշակված տեսանյութերով, որոնք տարածվում են թուրքական և ադրբեջանական աղբյուրներից»,-ասաց Թաթոյանը: Ըստ ՄԻՊ-ի՝ ատելությունն Ադրբեջանում հայտնվում է փակ շղթայի մեջ: Սկսում է քաղաքական իշխանությունների մակարդակով և ավարտվում է մշակութային գործիչներով, մտավորականներով և այլ անձանցով: «Եվ այս ատելության քարոզը, ատելության ցանկացած խոսք արժանանում է մեծ խրախուսանքի, հրճվանքի: Մենք բացահայտել ենք խմբեր «Տելեգրամ»-ում և մյուս սոցիալական մեդիայում, որտեղ պարզապես խրախճանք է կազմակերպվում, հարցումներ, քվեարկություններ են արվում՝ բացառիկ ցինիզմով և ատելությունը բորբոքելու լրացուցիչ նկատառումով»,-ասաց Թաթոյանը:
17:17 - 04 նոյեմբերի, 2020
Քննարկվել են Փաստաբանության մասին օրենքում եւ Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները

Քննարկվել են Փաստաբանության մասին օրենքում եւ Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները

Մայիսի 18-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Անի Սամսոնյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախաձեռնությամբ նախատեսվում է Պալատի խորհրդի նիստերն առցանց անցկացնելու հնարավորություն, որը թույլ կտա խորհրդի անդամներին, առանց համատեղ հավաքի, իրականացնել իրենց գործառույթները՝ կապի ժամանակակից միջոցներով կոմունիկացվելով միմյանց հետ եւ իրենց իրավասության ներքո գտնվող օրակարգային հարցերի վերաբերյալ կայացնել որոշումներ: Նախագծով առաջարկվում է եւս մեկ կառուցակարգի սահմանում, որը թույլ կտա նվազեցնել Պալատի խորհրդի աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ միաժամանակ արագացնել փաստաբանների նկատմամբ կարագապահական այն վարույթների հանգուցալուծումը, որոնք համեմատաբար պարզ փաստակազմ ունեն եւ չեն ենթադրում ապացուցման բարդ գործընթաց. խոսքը վերաբերում է Պալատի խորհրդի կողմից կարգապահական գործի քննության գրավոր ընթացակարգին: Նախատեսվում է նաեւ Պալատի արդյունավետ գործունեությանն ուղղված եւս մեկ ընթացակարգային նորմ՝ կապված կառույցի կարգապահական որոշումների բողոքարկման ժամկետի հաշվարկման կարգի հետ: Հեղինակն առաջարկում է այն դեպքերում, երբ հնարավոր չի լինում Պալատի որոշումը հանձնել հասցեատեր փաստաբանին, որոշման բողոքարկման ժամկետը հաշվարկել որոշումը Պալատի պաշտոնական ինտենետային կայքում հրապարակելու պահից: Նախագծով լրացվում է նաեւ օրենսդրական բացը կապված Խորհրդի այլ՝ ոչ կարգապահական գործերով կայացրած որոշումների բողոքարկման իրավունքի իրացման հետ: Մասնավորապես, օրենքով սահմանված չէ նշված որոշումների բողոքարկման ժամկետը: Առաջարկվում է, որ նման որոշումները շահագրգիռ անձի կողմից կարող են դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում: Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրել է Կառավարության գրավոր, իսկ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ բանավոր առաջարկներ: Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն՝ առաջինից երկրորդ ընթերցում ներկայացված առաջարկների հիման վրա լրամշակվելու պայմանով:Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության» պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Քննարկվել եւ մինչեւ 2020 թվականին դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է հանձնաժողովի՝ Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը:
15:29 - 18 մայիսի, 2020
Պատգամավորները դրական եզրակացություն են տվել սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիային
 |shantnews.am|

Պատգամավորները դրական եզրակացություն են տվել սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիային |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգային հարցերից է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» հարցը, որին պատգամավորները դրական եզրակացություն են տվել: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի տեղեկացմամբ` Կոնվենցիան ստորագրվել է 47, ուժի մեջ մտել 45 պետության համար: Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից և սեռական բնույթի չարաշահումից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ և սահմանումներ: Կոնվենցիան համալիր միջազգային ինստրումենտ է` միտված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականացնելուն, իրազեկմանը և միջազգային համագործակցությանը: Փաստաթղթի վավերացմամբ ՀՀ-ն կստանձնի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցառումներ երեխաների սեռական շահագործման ու սեռական բռնության բոլոր ձևերը կանխարգելելու և դրանցից պաշտպանելու համար:
19:17 - 27 ապրիլի, 2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Մարտի 2-ին տեղի ունեցած նիստում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Միքայել Մելքումյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի եւ Քաջիկ Գեւորգյանի հեղինակած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Սերգեյ Բագրատյանի տեղեկացմամբ` նախագծով առաջարկվող իրավակարգավորումը վերաբերում է ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ անձանց ձեռնարկատիրական գործունեության ժամանակ ծագող վեճերի լուծման նպատակով իրականացվող քաղաքացիաիրավական գործերին: Առաջարկվում է տրամադրել անվճար իրավաբանական օգնություն: Պատգամավորը նշել է, որ իրավակիրառ պրակտիկայում ՀՀ կողմից նման արտոնություն նախատեսված չէ եւ մեր երկրի կողմից օրենքի նախագծով առաջարկվող դրույթի ընդունումը կծառայի որպես առաջադեմ պրակտիկա եւ իր դրական ազդեցությունը կունենա միկրոբիզնեսի զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու գործում: Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն առաջարկել է օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ: Նախաձեռնությունը ստացել է բացասական եզրակացություն: Հանձնաժողովը որոշել է մարտի 10-ին` ժամը 12:00-ին, ԱԺ 314 սենյակում անցկացնել աշխատանքային քննարկում` ՀՀ-ում փաստաբանական գործունեւության ոլորտին առնչվող խնդիրների եւ հանրային պաշտպանության շրջանակներում հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անձանց տրամադրվող անվճար իրավաբանական օգնության աշխատանքների իրականացման վերաբերյալ: Հանձնաժողովի որոշմամբ` ապրիլի 13-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները սոցիալական ապահովության ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումներ:
17:01 - 02 մարտի, 2020
Հանձնաժողովների համատեղ նիստում կքննարկվեն վերջին օրերին բանակում խաղաղ պայմաններում գրանցվող մահերը․ ներկա կլինի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը |factor.am|

Հանձնաժողովների համատեղ նիստում կքննարկվեն վերջին օրերին բանակում խաղաղ պայմաններում գրանցվող մահերը․ ներկա կլինի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը |factor.am|

factor.am: Վաղն Ազգային ժողովում կայանալու է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին հրավիրված են նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ու ՊՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա փոխանցմամբ՝ քննարկվելու են վերջին օրերին բանակում խաղաղ պայմաններում գրանցվող մահերը: «Մենք փորձելու ենք հասկանալ այս ամենի իրական արմատները: Ցավոք, մենք այսօր ունենք «կամանդիրներ», ովքեր առաջնորդվում են անհասկանալի հասկացություններով: Այսօր ինձ զարմացնում է, որ որևէ մեկը որևէ բանի համար պատասխանատու չէ: Մենք պետք է կարողանանք բանակը համալրել ռազմական հոգեբաններով»,- ասաց նա:
17:23 - 17 փետրվարի, 2020