Հայկ Կոնջորյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1987թ. մայիսի 30-ին Չարենցավանում:

2008թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 2010թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2013թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան: Պատմաբան:

2013-2014թթ. դասավանդել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 2014-2016թթ. եղել է «lragir.am» կայքի քաղաքական վերլուծաբան, «Ագօրա» եւ «Մի քանի հարց» հրապարակախոսական-քաղաքական համացանցային հաղորդաշարերի հեղինակ եւ վարող: 2017-2018թթ.՝ «Para.tv» համացանցային հեռուստաընկերության «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ եւ վարող: 2017-2018թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ:

2011-2015թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի անդամ:

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ելք» կուսակցությունների դաշինք): 25.05.2018-19.09.2018թթ.՝ ԱԺ արտաքին հարաբերությունների, 19.09.2018-28.09.2018թթ.՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամ, 28.09.2018-14.01.2019թթ.՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): 06.02.2019-12.01.2021թթ.՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 12.01.2021-02.08.2021թթ.՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Կոնկրետ շրջանակներ Հայաստանում ստի արտադրությունը դրել են արդյունաբերական ռելսերի վրա. Հայկ Կոնջորյան |1lurer.am|

Կոնկրետ շրջանակներ Հայաստանում ստի արտադրությունը դրել են արդյունաբերական ռելսերի վրա. Հայկ Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանն անդրադարձավ նախորդ տարի ՀՀ մարտահրավերներին: Կոնջորյանի խոսքով՝ առողջապահական, սոցիալական, տնտեսական, ռազմական մարտահրավերներին զուգահեռ Հայաստանը բախվել է նաև քաղաքական մարտահրավերների: «Որովհետև մեր երկրում, երբ բժիշկները պայքարում էին կորոնավիրուսի բացիլների դեմ, մեր երկիրը զուգահեռաբար ինտենսիվորեն պայքարում էր նաև քարոզչական պատերազմի, կեղծիքի և ստի բացիլի դեմ: Հայաստանում շատ կոնկրետ շրջանակների կողմից ստի արտադրությունը դրվել է արդյունաբերական ռելսերի վրա, և եթե այդ շրջանակները իրենց ստի համար հարկ վճարեին, լինելու էին Հայաստանի պատվավոր համար մեկ հարկատուն: COVID-ի դեմ պայքարի ամբողջ գործընթացում 2020-ին բախվել ենք մի երևույթի հետ, երբ կոնկրետ շրջանակներ վիրուսն օգտագործել են իբրև քաղաքական տրամպլին ու մահակ՝ այս իշխանության գլխին հարվածելու համար: Հիշեք ծրագրված քարոզչական նարատիվներն այն մասին, որ վիրուս չկա: Այդ նույն մարդիկ պատերազմի ժամանակ էլ բարձրանում էին դիրքեր, ասում էին՝ ժողովո՛ւրդ, հողերը ծախած, տված են, մի՛ կռվեք, հետո նույն զուգադիպությամբ, սրանց մի մասը քաղաքական հարթակի վրա փորձում էր Հայաստանը փրկել»,- նշեց պատգամավորը:
13:08 - 16 ապրիլի, 2021
Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումները շարունակվում են. Կոնջորյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին |armenpress.am|

Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումները շարունակվում են. Կոնջորյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը վստահեցնում է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով քննարկումները շարունակվում են՝ այդ թվում Վենետիկի հանձնաժողովի հետ: Կոնջորյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում: Նա նախ հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթեն արդեն իսկ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով:  Կոնջորյանը նկատեց՝ տպավորություն է ստեղծվում, թե Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծի միակ փոփոխությունը ընտրակարգն է, սակայն բազմաթիվ այլ փոփոխություններ ևս նախատեսվում են: Հարցին՝ միայն պարզ համամասնական ընտրակարգի անցնելը կլինի՞ փոփոխությունը, թե՞ այլ փոփոխություններ ևս կլինեն: «Քանի որ պայմանավորված առաջիկա ընտրություններով ընտրակարգի հարցը դարձել է քաղաքական քննարկումների կիզակետը, նաև այդ մասով քննարկումները շարունակում ենք: Կառավարության հետ հարց ու պատասխանին վարչապետի հայտարարությունը վերաբերել է հենց ընտրակարգի հատվածին, սակայն փաթեթով շրջանառության մեջ դրել ենք նաև շեմերի հարցը, ֆինանսական թափանցիկության ավելացման հարցը, մի շարք փոփոխություններ, որոնք, ըստ էության, բերելու են Ընտրական օրենսգրքի բարելավմանը, ազատականացմանը:  Եվ պատրաստակամ ենք այդ հանձնառությունն իրականացնելու: Պարզ համամասնական ընտրակարգի անցում կատարելու որոշումը կայացվել է: Այս պահին քննարկումները շարունակվում են, շարունակվում է նաև Վենետիկի հանձնաժողովի հետ մեր քննարկումները»,-ասաց նա: Առաջիկայում կլինի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Պատգամավորի խոսքով՝ քննարկումների հաջորդականության արդյունքներով կտեղեկացնեն հաջորդ քայլերի մասին:
13:10 - 26 մարտի, 2021
Ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու մեր որոշումը անակնկալ չի եղել, դա մեր քաղաքական հանձնառությունն է. Կոնջորյան |1lurer.am|

Ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու մեր որոշումը անակնկալ չի եղել, դա մեր քաղաքական հանձնառությունն է. Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում ճեպազրույցների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն անդրադարձավ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Նա ընդգծեց, որ փոփոխությունների նախագիծը դրվել է շրջանառության մեջ, նաև ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, հիմա ակտիվ քննարկումների մեջ են միջազգային կառույցների, խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի, քաղհասարակության ներկայացուցիչների հետ: «Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը եղել է մեր քաղաքական հանձնառությունը, ինչին մենք հավատարիմ ենք: Հանրության մեջ կարող է տպավորություն լինել, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծի գլխավոր փոփոխությունը ընտրակարգն է, սակայն նախատեսվում են նաև բազմաթիվ այլ փոփոխություններ: Պայմանավորված արտահերթ ընտրություններով՝ ընտրակարգի փոփոխությունը քաղաքական իմաստով դարձել է քննարկումների առաջամարտիկը: Այն, որ մենք պատրաստվում ենք փոփոխել Ընտրական օրենսգիրքը՝ դուրս բերելով ռեյտինգային ընտրակարգը, անակնկալ չի եղել որևէ մեկի համար: Այդ մասով ևս քաղաքական հանձնառություն ենք ունեցել և հրապարակայնորեն հայտնել ենք մեր դիրքորոշումը, որ մենք պետք է անցում կատարենք համամասնական համակարգի, որի մասին հայտարարեց նաև ՀՀ վարչապետը»,- ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ ընտրակարգի փոփոխությունը բացասական տեսանկյունից ներկայացնելը որևէ հիմք չունի:   Ինչ վերաբերում է ընտրակարգի փոփոխության հարցով կոնսենսուսին՝ Կոնջորյանը նշեց, որ իրենց համար ավելի կարևոր էր, որ ընտրության անցկացման որոշումը կոնսենսուսով լիներ, իսկ ընտրակարգի առումով, ըստ պատգամավորի, ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հրապարակայնորեն հայտարարել են, որ երկու ընտրակարգով էլ պատրաստ են գնալու ընտրություններին, ուստի ընտրակարգի մասին թեզը հակասության մեջ է մտնում հրապարակային հայտարարությունների հետ:  «Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, որ այս հարցում նույնպես կոնսենսուս լինի»,- եզրափակեց նա:
12:27 - 26 մարտի, 2021
Ռուբեն Վարդազարյանն իր մարտակոչով բացել է Ֆեմիդայի աչքերը, իր սուրն ուղղել է իշխանության դեմ, ահա թե ինչ է արել նա Ֆեմիդայի հետ. Հայկ Կոնջորյան |tert.am|

Ռուբեն Վարդազարյանն իր մարտակոչով բացել է Ֆեմիդայի աչքերը, իր սուրն ուղղել է իշխանության դեմ, ահա թե ինչ է արել նա Ֆեմիդայի հետ. Հայկ Կոնջորյան |tert.am|

tert.am: Որևէ թեկնածուի ընտրության, նախորդ բոլոր ընտրությունների դեպքում պատգամավորների անձնական կապերը, նրանց ճանաչելը որևէ ազդեցություն չի ունենում ընտրության արդյունքների վրա: Այսօր այս մասին Ազգային ժողովում, երբ երկրորդ փուլով քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:Նա նշեց, որ իրենք հարցերը տալիս են ոչ թե իրենց, այլ ժողովրդի անունից: Խոսելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասին՝ նա ասաց, որ պարոն Վարդազարյանին այն անձանցից է, որն ի պաշտոնե պատասխանատու է դատական համակարգի անաչառության համար:Պատգամավորն ասաց, թե բոլորը գիտեն, որ արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդայի փակ աչքերը խորհրդանշում են նրա անաչառությունը, կշեռքը խորհրդանշում է արդարությունը, սուրը՝ ուժը, և հիմնականում սուրը ցած է իջեցված:Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը, որում նա անդրադարձել էր «վնգստացող դատավորների» մասին Նիկոլ Փաշինյանինի արտահայտությանը, Հայկ Կոնջորյանն ասաց, որ պարոն Վարդազարյանը կոնկրետ քաղաքական մարտակոչ է արել:
12:52 - 24 մարտի, 2021
Պարոն Վարդազարյանը հետ չի կանգնում այդ վարքից և իր գործողությունների մեջ որևէ խնդիր չի տեսնում․ Սուրեն Գրիգորյան |tert.am|

Պարոն Վարդազարյանը հետ չի կանգնում այդ վարքից և իր գործողությունների մեջ որևէ խնդիր չի տեսնում․ Սուրեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Ռուբեն Վարդազարյանն ակնհայտ քաղաքական հայտարարությամբ և մարտակոչով ներխուժել է քաղաքական գործընթացների դաշտ, և որոշ դեպքերում կարծիք կա՝ ապահովել է իրավական տանիք մի շարք վճիռների վերաբերյալ՝ կանխորոշվելով այդ վճիռները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարություններին։ «Պարոն Վարդազարյանը հետ չի կանգնում այդ վարքից և իր գործողությունների մեջ որևէ խնդիր չի տեսնում»,–ասաց նա։ «Իմ քայլը» պատգամավորներից Սուրեն Գրիգորյանն էլ ավելացրեց, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը «վնգստացող դատավորների» մասին նման բան է ասել, ապա պարտադիր չէ ԲԴԽ նախագահն այդ խոսքերը կրկնի և դրանով լեգիտիմացնի այդ կատեգորիան։«Պարոն Վարդազարյանն ընտրվել է ԲԴԽ անդամ ապա նախագահ դատական իշխանության կողմից։ Ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ կառավարությունը որևէ դերակատարում չունի»,–ասաց նա։ Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանի տան դիմաց ծաղկեպսակ դնելուն և հարցին, թե արդյոք հնձում են այն ինչ ցանել են, պատգամավորները նշեցին, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա դատապարտում են նման երևույթները և անընդունելի են համարում այդ գործելաոճը։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին, Հայկ Կոնջորյանը նշեց, որ էլի քննարկումները կլինեն և երբ կլինի ինչ–որ իրավիճակ, որ ֆիքսվի համաձայնություն, դա կներկայացնեն։ «Դետալները այդ քննարկումների առարկա են հանդիսանում»,–ասաց նա և նշեց, որ այս պահին ավելին չի կարող ասել։
12:42 - 05 մարտի, 2021
Կարող եմ պնդել, որ այս երկու տարվա ընթացքում, այս իշխանության օրոք դատական իշխանությունը իրապես անկախացել է․ ԲԴԽ նախագահ

Կարող եմ պնդել, որ այս երկու տարվա ընթացքում, այս իշխանության օրոք դատական իշխանությունը իրապես անկախացել է․ ԲԴԽ նախագահ

Պարոն Վարդազարյան շատ լավ է, գովելի է, որ Դուք երեկվանից հետո կատարել եք Ձեր տնային աշխատանքը, վերընթերցել եք Դատական օրենսգիրքը, ԱԺ կանոնակարգ օրենքը, բայց այն, որ էստեղ հնչում են որոշ հարցեր, դրանք միայն մեր  հարցերը չեն։ Աժ-ն որպես ներկայացուցչական մարմին ներկայացնում է հանրության շրջանում առկա հարցերը, դա նշանակում է, որ կա խնդիր։ Այսօր Ազգային ժողովում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կնոջորյանը։  Վերջինս դիմեց ԲԴԽ նախագահին՝ շեշտելով, որ Վարդազարյանի զբաղեցրած պաշտոնը՝ նախագահ, դատավոր կարևոր է, և ԲԴԽ նախագահը իր գործունեության ընթացքում  պետք է որ հասկացած լիներ, որ խնդիրները անտեսելով՝ խնդիրը չի լուծվում։ «Ձեր պահվածքը այսօր խնդիրը անտեսելու, այդ խնդրից պաշտպանվելու ճանապարհն է, որը Ձեր իրավունքն է, բայց միևնույնն է, եթե Դուք շարունակեք խնդիրը անտեսել՝ խնդիրը չի դադարելու գոյություն ունենալ։ Ի՞Նչ եք կարծում Ձեր այդ հայտարարությամբ որպես ԲԴԽ նախագահ՝ Դուք նպաստե՞լ եք, որ դատական իշխանության հեղինակությունը ավելի բարձրանա, թե՞ հակառակը՝ նպաստել եք, որ այդ հեղինակությունը և վստահությունը ՀՀ քաղաքացիների մոտ ավելի նվազի»։  Վարդազարյանը հարցին ի պատասխան շեշտեց, որ վստահ է՝ իր կոչից հետո դատական իշխանության հեղինակությունը միանշանակ բարձրացել է։ ԲԴԽ նախագահը հավելեց․ «Վերջին երկու տարվա ընթացքում, ինչ ես զբաղեցնում եմ ԲԴԽ նախագահի պաշտոնը, ես վստահաբար կարող եմ պնդել, ձեր իշխանության օրոք դատական իշխանությունը իրապես անկախացել է և փոխանակ այդ անկախության դրական արդյունքները այսօր գովելի համարեք, Դուք վերցնում եք մեկ-երկու մինչդատական վարույթի գործ, որի վերաբերյալ կարծիք եք կազմում ամբողջ դատական համակարգի վերաբերյալ»։  Պատասխանին արձագանքեց Կոնջորյանը, որն ասաց, կիսում է Վարդազարյանի կարծիքը և շեշտեց, որ դատական իշխանությունն անկախացել է գործող, կառավարող իշխանությունից, սակայն հարց է առաջանում՝ դատական իշխանությունը անկախացե՞լ է նաև այլ ուժերից, մանկության ընկերների կապերից, արդյո՞ք անկախացել է փողի, ստվերային գործարքների կապերից։ Կոնջորյանի խոսքով՝ դա չափազանց կարևոր է, և իրենք՝ որպես իշխանություն, ունեն հիմանարար, լեգիտիմ իրավունք այս հարցադրումներով փորձել շարունակել այնպես, որ դատական իշխանությունը անկախանա։  ԲԴԽ նախագահը, անդրադառնալով արձագանքին, պնդեց, որ դատական իշխանությունը իրապես անկախ է։ Արձանագրելով նաև այն փաստը, որ Հայաստանում ոչ ոք՝ սկսած ԲԴԽ նախագահից, որևէ քաղաքական ուժ՝ լինի իշխանություն թե ընդդիմություն, որևէ ընկերական հարաբերություններ չեն կարող ազդել դատավորների որոշումներ կայացնելու վրա՝ Վարդազարյանը տեղեկացրեց, որ նման փորձերը շատ արագ կանխվում են, հենց սկզբնական փուլում, եթե այդպիսիք լինում են։ «Միակ ճնշումը, որը նկատում եմ այս պահին, հանրային ճնշումն է, որը և՛ գովելի է, և՛ ունի որոշակի խնդիրներ։ Հանրային արդարադատություն, դատարանի առջև կանգնած ժողովրդի լոզունգները չեն կարող նպաստել որևէ կերպ արդարադատության իրականացման։ Այդ պատճառով իմ հանրային խոսքերից մեկում ասել եմ՝ ջինն արդեն դուրս է եկել սրվակից, այլևս հնարավոր չէ, որ ջինին հետ մտցնենք սրվակի մեջ։ Դատական  իշխանությունն ազատ է և չկա Հայաստանում որևէ անձ, որը դատավորին կարող է հանձնարարություն տալ, ինչ-ինչ պատճառներով»,- եզրափակեց ԲԴԽ նախագահը, շեշտելով, որ այս ամենը ոչ միայն իր, այլև ողջ դատական համակարգի և իր գործընկներների արձանագրումն են։ 
11:31 - 03 մարտի, 2021
ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում մեր ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը. Կոնջորյան |1lurer.am|

ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում մեր ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը. Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: Փետրվարի 24-26-ը օնլայն ձևաչափով տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչներն այսօր ամփոփեցին նստաշրջանի աշխատանքների արդյունքները: ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ իրենց համար առանցքայինը պատերազմի հետևանքներին վերաբերող հարցերն էին, մասնավորապես՝ բացարձակ առաջնահերթություն է եղել գերիների վերադարձի հարցը: «Նստաշրջանում մենք ունեցել ենք ընդհանուր 8 ելույթ, որից 7-ը՝ «Իմ քայլի», մեկը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակների կողմից: Մեր ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը, բարձրաձայնել ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի արհեստական ձգձգումները, գերիների նկատմամբ անմարդկային դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստերը, Ադրբեջանի կողմից հայտարարության ստորագրումից հետո սանձազերծված հերթական ռազմական ագրեսիան Խծաբերդի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից ահաբեկիչների ներգրավման, Արցախի կարգավիճակի ու Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարցի կարևորությունն ենք շեշտել»,- նշեց Կոնջորյանը՝ հավելելով, որ հիմնական թեզերը, որոնք այսօր ծառացած են մեր երկրի առջև, որոնք պիտի ներկայացվեն միջազգային բոլոր հնարավոր հարթակներում, ներկայացվել են, և հայաստանյան պատվիրակությունը ամենաակտիվներից մեկն է եղել:
12:18 - 02 մարտի, 2021
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ոչ մի քննարկման չեք մասնակցել, չնայած եղել եք մշտական անդամ․ Կոնջորյանը հակադարձեց Աբովյանին

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ոչ մի քննարկման չեք մասնակցել, չնայած եղել եք մշտական անդամ․ Կոնջորյանը հակադարձեց Աբովյանին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` «Lուսավոր Հայաստան» խմբակցության հետ, հետամուտ լինելով, որ իրավիճակը, լարվածությունը մի քիչ թեթևացնի, առաջարկում է արտահերթ նիստ։ Արտահերթ նիստին ոչ ոք չի գալիս։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։ Նշենք, որ փետրվարի 25-ին և 26-ին խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները ցանկանում էին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ կապված ԳՇ հայտարարության և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետ, սակայն խորհրդարանի մեծամասնությունը չէր ներկայացել ԱԺ խորհրդի երկու նիստերին էլ, ինչի հետևանքով դրանք չէին կայացել։ «Եթե դեմ էիք, գայիք և դեմ քվեարկեիք, ինչո՞ւ եք միտումնավոր պարալիզացնում խորհրդարանի աշխատանքը»,- հավելեց Աբովյանը։ Վերջինս իր ելույթում շեշտեց, որ օրակարգում 19 հարց է, որոնցից միայն մեկն է վերաբերում գերիների հարցին, դա էլ անկախ պատգամավոր է առաջարկել։ Աբովյանի խոսքով՝ մյուս բոլոր հարցերին նայելիս տպավորություն է, որ Հայաստանն առանձին ապրում է իր խնդիրներով, իսկ կառավարող ուժը առանձին օրակարգեր է փորձում գեներացնել։ «Չեք տեսնում, որ ձեր օրակարգը տանում է կատաստրոֆայի, բա ինչպե՞ս ենք դուրս գալու այս իրավիճակից»,- եզրափակեց Աբովյանը։ Վերջինիս հարցադրումներին իր ելույթում արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ ասելով․ «Ձեր ելույթից հետո ցանկացա ելույթ ունենալ, որովհետև դուք մեզ մեղադրում եք և հատկապես մեղադրում եք գերիների հարցով չխոսելու համար։ Ես համաձայն եմ, որ գերիների հարցը այսօր մեր պետության և մեզ համար համար  մեկ առաջնահերթությունն է։ Կարող եմ ընդունել ձեր քննադատությունը, որ մենք չեն օգտագործում  բոլոր հարթակները գերիների մասին, Արցախյան պատերազմի, դրա հետևանքների մասին խոսելու համար։ Ես ուզում եմ կոնկրետ օրինակով պատասխանել Ձեզ և Ձեզ այդ հարցը տալ։ Դուք, նախորդ տարվա փետրվար-մարտ ամիսներից սկսած, հանդիսանոմ եք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության մշտական անդամ։ Երեք մշտական անդամ կա, որից 2-ը՝ իշխանությունից, մեկը՝ ընդդիմությունից։ Մենք այդ պահից սկսած մինչև այսօր ունեցել ենք 14 օնլայն քննարկում, կոնֆերանս ամենատարբեր հարցերի շուրջ։ 14 անգամ դուք հնարավորություն եք ունեցել ադրբեջանական պատվիրակների հետ  բանավիճել, բարձրաձայնել արցախյան հիմնահարցի հետ կապված խնդիրները։ Ոչ մի անգամ չեք մասնակցել»։ Կոնջորյանը նշեց, որ հանձնարարել է քարտուղարությանը, որ անդամները տեղեկանան հանդիպման մասին և ունենան քննարկման հղումները, որ բոլորը մասնակցեն այդ քննարկումներին։ Աբովյանը, Կոնջորյանի խոսքով, երբեք չի մասնակցել քննարկումներին։ Իմքայլական պատգամավորը նաև ընդգծեց, որ փետրվարի 24-26-ը տեղի է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որը պատերազմից հետո առաջին ձմեռային նստաշրջանն էր։ Ըստ պատգամավորի՝ այս նստաշրջանին նույնպես Աբովյանը չի մասնակցել։  «Մենք պայմանավորվել էինք նույնսիկ, թե Դուք որ կոմիտեում եք լինելու, Դուք խոստացել էիք մասնակցել։ Դուք կրկին հնարավորություն ունեիք ադրբեջանցիների աչքերին նայելու, 400 պատգամավորների ներկայությամբ կարող էիք բարձրաձայնել գերիների հարցը։ Դուք գալիս, ասում եք գերիների հարցի մասին չեք խոսում, իմիտացիա եք ստեղծում։ Այո՜, Դուք կարող եք այստեղ մեզ քննադատել, բայց, հանուն արդարության, կատարեք նաև Ձեր պարտականությունները»,- եզրափակեց Կոնջորյանը։ Աբովյանն էլ իր հերթին հակադարձեց Կոնջորյանի առաջ քաշած տվյալներին՝ ասելով․ «Ինչ վերաբերում է իմ գործունեության այդ ուղղությանը՝ Ձեր խմբակցությունում առնվազն երկու մարդ կա, ով շատ լավ տեղյակ է իմ գործունեության մասին, թե ադրբեջանական պրոպականդայի դեմն առնելու, թե բոլոր մնացած հարցերին։ Այստեղ  մանիպուլյացիա մի արեք։ Դուք կարո՞ղ է տեղյակ չեք, որ երկրում քաղաքական ճգնաժամ է։ Ես Ձեզ տեղեկացնում եմ։ Երբ մեղադրանքներ եք հնչեցնում և մի քանի անգամ ասում եք՝ «ադրբեջանցիների ճակատին ասեիք» արտահայտությունը, ասեմ, որ մենք ձեզնից շատ ու ավելի դիպուկ ենք անում դա»։  Աբովյանը նշեց, որ, ըստ անհրաժեշտության, կարող է ներկայացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների աշխատանքը, որն ուղղված է գերների հարցի լուծմանը։  Կոնջորյանն էլ արձագանքեց Աբովյանին՝ նշելով, որ կասկածի տակ չի դնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների աշխատանքը, սակայն պատգամավորը կրկին շեշտեց ԵԱՀկ խորհրդարանական վեհաժողվոի մշտական անդամի դերն ու կարևորությունը և այն հանգամանքը, որ Աբովյանը մեկ տարվա ընթացքում իր մտքերը չի արտահայտել այդ պլատֆորմում։ 
11:51 - 02 մարտի, 2021
Եթե ժողովուրդն արտահերթ ընտրություններ ցանկանար, դուրս կգար փողոց. Հայկ Կոնջորյան |tert.am|

Եթե ժողովուրդն արտահերթ ընտրություններ ցանկանար, դուրս կգար փողոց. Հայկ Կոնջորյան |tert.am|

tert.am: Եթե ժողովուրդն արտահերթ ընտրություններ ցանկանար, ապա դուրս կգար փողոց, մեզ հետ հանդիպումների ժամանակ բազմաթիվ մարդիկ խնդրում են՝ չանցկացնել արտահերթ ընտրություններ: Այս մասին «Ազատություն ռադիոկայանի» հետ հարցազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով՝ երեկ «Իմ քայլը» խմբակցության տարածած հայտարարությանը, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա: Նա նշեց, որ հունիսին Փաշինյանը հանդես կգա ճանապարհային քարտեզի վերաբերյալ հաշվետվությամբ և, հաշվի առնելով հանրության արձագանքը, այդ քարտեզի վերաբերյալ, դրանից հետո, եթե կարիք լինի նոր որոշման, ապա նոր որոշում կկայացնեն:Հարցին՝ ընտրությունները կազմակերպվում են ընդդիմությա՞ն, թե ժողովրդի համար, եթե նրանք նշում են, որ ընդդիմությունը չի ցանկանում արտահերթ ընտրություններ, նա պատասխանեց. «Ժողովրդի, բայց քաղաքական գործընթացները՝ այս դեպքում ընտրությունները, պետք է ունենան տրամաբանություն, հակառակ դեպքում մենք անընդհատ կգտնվենք քաղաքական տուրբուլենտության ցիկլերի մեջ»:Դիտարկմանը, թե պատգամավորն ասում է՝ եթե ժողովուրդն արտահերթ ուզեր, ապա դուրս կգար փողոց և հարցին՝ արդյոք դա է չափման միավորը, որ պնդում են, թե ժողովուրդը չի ուզում արտահերթ ընտրություններ, Կոնջորյանն ասաց, որ ամեն դեպքում իրենք պետք է ունենան որոշակի իմպուլսներ, ու այդ ազդակներից հետո պետք է կայացնեն որոշումներ: «Կա մարդկանց լայն զանգված, որոնք մեր շփումների, քաղաքացիների հետ մեր հանդիպումների ընթացքում մեզնից պահանջում են, որ չգնանք արտահերթ ընտրությունների: Կա այս, կա մյուս կողմն էլ, մեզ համար այդ ազդակները պետք է լինեն այնքան ազդեցիկ, որ մենք կայացնենք որոշում, քաղաքացիները պետք է իրենց կամքը արտահայտեն աներկբայորեն: Եթե մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը ցանկանար և մեզնից պահանջեր գնալ արտահերթ ընտրությունների, ապա առանց 17 ուժերի էլ կինքնակազմակերպվեին և այդ պահանջը մեզ կներկայացնեին»,– ասաց նա: Ավելին՝ tert.am-ում։
12:38 - 08 փետրվարի, 2021
«Իմ քայլի» որոշ պատգամավորներ պնդում են` իշխանությունները Բերձորի հարցով բանակցում են |hetq.am|

«Իմ քայլի» որոշ պատգամավորներ պնդում են` իշխանությունները Բերձորի հարցով բանակցում են |hetq.am|

hetq.am: Քաղաքական մեծամասնության պատգամավորների զգալի մասը տեղյակ չէ, թե ինչ է սպավում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքին: Արդեն երկու օր է համացանցում տեղեկություններ են տարածվում, թե համայնքի բնակիչներին փաստի առջև են կանգնեցրել` ասելով, որ մինչև նոյեմբերի վերջ պետք է հեռանան իրենց տներից: Բերձորով է անցնում Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է անցնելու Լաչինի շրջանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասն առհասարակ հրաժարվում է հարցազրույց տալ, մի մասն էլ, լսելով հարցը, ասում է` տեղեկություններ չունենք: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչ է սպասվում Բերձոր համայնքի բնակիչներին, չխոսեց նաև Հայկ Կոնջորյանը: Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, թե Քաշաթաղի վարչական շրջանը հայտարարություն է տարածել: Մեր դիտարկմանը, թե այդ հայտարարության մեջ որևէ հստակ տեղեկություն չկա, Հովհաննիսյանն ասաց, թե հիշում է Արցախի իշխանությունների և, մասնավորապես, Դավիթ Բաբայանի այն հայտարարությունը, թե Բերձորի բնակիչներն իրենց տները լքելու որևէ պարտադրանք չունեն: Հովհաննիսյանի խոսքով` ինքը լրացուցիչ տեղեկություններ չունի: Եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, լսելով Բերձորի մասին հարցը, արձագանքեց` հենց հիմա դրանով է զբաղվում, սակայն հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անորոշության մեջ հայտնված բերձորցիներին կոչ արեց դիմել Արցախի իշխանություններին: «Ճիշտը` խնդրի լուծումը գտնել Արցախի իշխանության տիրույթում»,-ասաց նա` հավելելով, որ տեղեկությունների չի տիրապետում: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:42 - 26 նոյեմբերի, 2020
Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին

Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին

ՀՀ  Աժ  «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար  Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին, գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլային, ղեկավար կազմի մյուս անդամներին և 55 պատվիրակությունների անդամ պատգամավորներին։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։ «Փաստական ապացույցներ եմ ներկայացրել հուլիսի 12-ից Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիային նախորդած հայտարարությունների վերաբերյալ՝ ցույց տալով Ադրբեջանի իրական մտադրությունները և ծրագրերը։ Նշել եմ, որ հուլիսի 27-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող Աշոտ Միքայելյանը, ինչը ևս մեկ անգամ վկայում է Ադրբեջանի ագրեսիվ և ապակառուցողական գործողությունների մասին։ Իմ գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել Նախիջևանում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունների և Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված գործողությունների և հայտարարությունների վրա։ Բացի պաշտոնական նամակագրությունից, պարբերաբար հեռախոսազրույցներ եմ ունենում մեր միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելու տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները»,- գրել է նա։  
19:40 - 31 հուլիսի, 2020
Մոբորնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում

Մոբորնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել` հայտնելով, որ շարունակում է հաղորդակցությունը ԵԱՀԿ ԽՎ գործընկերների հետ՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի շուրջ։ «Այսօր նամակ ստացա Ֆրանսիայի Պառլամենտի անդամ, ԵԱՀԿ ԽՎ֊ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Սերեն Մոբորնից։ Վերջինս վերահաստատեց Ֆրանսիայի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների՝ այդ թվում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և ազգերի ինքնորոշման վրա։ Հարկ է նշել, որ բազմաթիվ երկրներ իրենց աջակցությունն են հայտնում խաղաղ բանակցություններին և կոչ անում զերծ մնալ սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունից։ Բոլորին էլ հասկանալի է, որ սա գլխավորապես վերաբերում է Ադրբեջանին, քանի որ վերջինս պետական բարձրագույն մակարդակով հանդես է գալիս պատերազմական և ահաբեկչական սպառնալիքներով։ Մենք շարունակում ենք աշխատել մեր միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելու տարածաշրջանում առկա իրավիճակը, իսկ Ադրբեջանի ահաբեկչական վարքագիծը դարձնելու ենք միջազգային ավելի լայն քննարկման առարկա»,- գրել է նա։
09:36 - 24 հուլիսի, 2020
Կոնջորյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի, պատգամավորների ուշադրությունն է հրավիրել  Ադրբեջանի սպառնալիքների վրա

Կոնջորյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի, պատգամավորների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի սպառնալիքների վրա

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպայում անվտանգության և համգործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին, գլխավոր քարտուղարին և 55 երկրի ավելի քան 300 պատգամավորների՝ Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական ագրեսիայի վերաբերյալ։ Պատգամավորը, մասնավորապես, տեղեկացրել է, որ հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը փաստացի սպառնացել է, որ Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին՝ աղետի հանգեցնելով ամբողջ տարածաշրջանը։  Նա նշել է, որ Ադրբեջանի նման ահաբեկչական սպառնալիքները ուղեկցվում են վերջինիս կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով՝ այս օրերին թիրախի տակ վերցնելով քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները։ Կոնջորյանը կոչ է արել գործընկերներին՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ռազմատենչ հռետորաբանությունը։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին: «Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,-ասել է նա:
20:42 - 16 հուլիսի, 2020