Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Առաջնորդվում եմ ոչ թե հայկական գյուղ կամ ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ ՀՀ գյուղ և Ադրբեջանի գյուղ․ Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան Տավուշի գյուղերի վերաբերյալ հարցին

Առաջնորդվում եմ ոչ թե հայկական գյուղ կամ ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ ՀՀ գյուղ և Ադրբեջանի գյուղ․ Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան Տավուշի գյուղերի վերաբերյալ հարցին

ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի վարելու որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքի որևէ մարզի որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու վերաբերյալ։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինա Վարդանյանի հարցին։ Նշենք, որ Միրզոյանը ներկայացնում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ «Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ մեկին։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմներ; Այսինքն՝ եթե որևէ մեկը վերազանցի սա, պետք է բխեն այլ գործողություններ։ Հետևաբար մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»,- ասաց Միրզոյանը։ Քրիստիա Վարդանյանը արձագանքեց՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ բառախաղ են անում հայկական և ոչ հայկական գյուղերի մասով։ Միրզոյանն էլ պատասխանեց․ «Ես առաջնորդվում եմ, համենայն դեպս էս հարցում, էս համատեքստում, ոչ թե հայկական գյուղ կամ չգիտեմ ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ Հայաստանի Հանրապետության գյուղ և Ադրբեջանի գյուղ»։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ իրենց համոզմամբ երկու երկրների միջև փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենան Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ «Սա նշանակում է, որ այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել 2 երկրների միջև ԽՍՀՄ փլուզման պահին, պետք է վերարտադրվեն գետնի վրա, այսպես ասած։ Ինչ այդ սահմանից կլինի ձախ, պետք է պատկանի ՀՀ-ին, ինչ կլինի աջ, պետք է պատկանի Ադրբեջանին։ Էստեղ որևէ գաղտնիք չկա»։ Տեղից հարց հնչեց, թե արդյո՞ք Ադրբեջանը համաձայն է դրան, ինչին ի պատասխան ԱԳ նախարարը նշեց, որ սա հայկական կողմի համոզմունքն է, որին աջակցում են մի շարք այլ գործընկերներ․ «Չունենք վստահություն, որ ադրբեջանական կողմը լիովին ընդունում է սա»։ Ի հավելումն վերոնշյալին՝ Միրզոյանը հիշեցրեց, որ Ադրբեջանական կողմը ստորագրել է Ալմաթիի հռչակագիրը, և նշեց, որ ադրբեջանցի գործընկերներին էլ են հիշեցնում, որ Ադրբեջանի նախագահը սա ընդունել է գրավոր կերպով Պրահայում, ընդունել է Սոչիում գրավոր հայտարարության մեջ, նույնն ընդունել է Բրյուսելում։ «Ուզում եմ ասել, որ փոխըմբռնումը այս ուղղությամբ այս պահի դրությամբ, այս հարցով ավելին է, քան օրինակ չգիտեմ մի ամիս առաջ։ Ես նույնիսկ տպավորություն ունեմ, որ մենք շատ մոտ ենք այս հարցով փոխադարձ համաձայնության գալուն»,- ասաց Միրզոյանը՝ հստակեցնելով, որ խոսքը երկու երկրների միջև սահմանազատման, տարածքային ամբողջականության ճանաչման հիմք՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ եղած սահմանագիծը ընդունելու մասին հարցի վերաբերյալ է։ Հարցին, թե որտեղ է այդ գիծը, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ այդ գիծը կարելի է գտնել ԽՍՀՄ իրավասու մարմինների կազմած, իրավական անհրաժեշտ գործընթացները կազմված և դրանք անցած իրավական ակտերում և դրանցից բխող քարտեզներում․ «Թե որոնք են դրանք, փոխադարձ համաձայնության այս պահին չկա»։ Նա հիշեցրեց, որ հայկական կողմն առաջարկել է 1974-78թթ․ ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի քարտեզներում, բայց քննարկումները դեռևս շարունակվում են։
12:53 - 15 մարտի, 2024
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում մեծ արդյունքներ չկան, վերջնանպատակն իրականացված չէ»․ Արարատ Միրզոյան

 |aravot.am|

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում մեծ արդյունքներ չկան, վերջնանպատակն իրականացված չէ»․ Արարատ Միրզոյան |aravot.am|

aravot.am: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2023 թվականի կառավարության գործունեության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի արտաքին հարաբերություններին վերաբերող հատվածը ներկայացնելիս՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին։ «Ինչպես կարող ենք դատել՝ նայելով 2023 թվականի իրադարձությունների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թեեւ շոշափելի, մեծ արդյունքներ չկան, այսինքն՝ վերջնանպատակն իրականացված չէ՝ սահմանների ամբողջական բացում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այնուամենայնիվ եղել են շատ ինտենսիվ իրադարձություններ։ Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքները, այնուհետեւ նախորդ տարվա փետրվարի վեցին Թուրքիայում տեղի ունեցավ երկրաշարժ, որին Հայաստանն արձագանքեց հումանիտար դիրքորոշմամբ՝ մենք ուղարկեցինք փրկարարական ջոկատ ու հումանիտար օգնություն։ Հումանիտար օգնությունը շատ խորհրդանշական էր, Մարգարայի կամրջով այս մարդասիրական բեռով բեռնված 7 բեռնատար սահմանը հատեցին։ Ինքս նույն առիթով այցելեցի Թուրքիա, տեղի ունեցավ ՀՀ եւ Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույց, ապա ընդլայնված կազմով հանդիպում»,- ասաց նա։ Միրզոյանը հիշեցրեց, որ թուրքական կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մասնակիորեն վերաբացել հայ-թուրքական սահմանը, այսինքն՝ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Նաեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Անիի պատմական կամրջի վերանորոգման մասին։ «Հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում Անիի կամրջի մասով, որպեսզի տեսնենք, թե ոնց է հնարավոր այդ աշխատանքները կազմակերպել։ Ցավոք, մյուս պայմանավորվածությունները մինչ այս պահն իրականացված չեն, նկատի ունեմ սահմանի մասնակի բացումը, թեեւ նոր նախարարի հետ հնարավորություն ունեցա վերահաստատել այս մասին պայմանավորվածությունը»,- հավելեց Արարատ Միրզոյանը։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ թուրքական հասարակությունում Հայաստանի ու Հայաստանի որդեգրած քաղաքականության մասին հաճախ կան պատկերացումներ, որոնք ամենեւին չեն համապատասխանում իրականությանը։ «Եվ կարեւոր են մեր դիրքորոշումները, մեր ընկալումները, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերաբերյալ, ներկայացնել թուրք գործընկերներին եւ հասարակությանը՝ առնվազն հասկանալի լինելու նպատակով»,- ասաց նա։
12:33 - 15 մարտի, 2024
ԵՄ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին կայունության գործոն է դարձել. Միրզոյան
 |news.am|

ԵՄ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին կայունության գործոն է դարձել. Միրզոյան |news.am|

news.am: ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին կայունության գործոն է դարձել։ Այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նիստում՝ կառավարությանծրագրի (2021-2026թթ.)  կատարման ընթացքի և 2023 թ.-ի արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով` ԵՄ-ն որպես ինստիտուտ առաջին անգամ է մասնակցում Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերին։ «Կարևոր եմ համարում նշել, որ այս առաքելության տեղակայումից հետո սահմանին լարվածությունը զգալիորեն նվազել է։ Փաստորեն, ստացվում է, որ այս առաքելությունը սահմանին կայունության էական գործոն է դարձել»,- ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։ Նա նաև նշեց. 2023 թվականին առաջին անգամ սկսվեց քաղաքական և պաշտպանական հարցերի շուրջ երկխոսությունը։ Երկու հանդիպում է կայացել Երևանում և Բրյուսելում, որոնցում համատեղ հայտարարություններ են ընդունվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ։
12:28 - 15 մարտի, 2024
ՀՀ-ն ակնհայտորեն ուզում է մաս լինել միջազգային տարանցման. Միրզոյանը խոսեց Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացից
 |armenpress.am|

ՀՀ-ն ակնհայտորեն ուզում է մաս լինել միջազգային տարանցման. Միրզոյանը խոսեց Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ակնհայտորեն ցանկանում է մաս լինել միջազգային տարանցման՝ ըմբռնմամբ, որ իր ինքնիշխանությունը իր ենթակառուցվածքների նկատմամբ որևէ կերպ չի կարող սահմանափակվել: Այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանն՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին: «Բնականաբար տարվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը եղել է առանցքային ուղղություններից մեկը, եթե չասեմ՝ ամենաառանցքայինը: ՀՀ-ի կառուցողական ջանքերը տարածաշրջանում երկարատև, կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ շարունակել են մնալ նույն ինտենսիվությամբ, նպատակն էլ շարունակել է մնալ նույնը»,-ասաց Միրզոյանը: ԱԳ նախարարը ևս մեկ անգամ հիշատակեց սկզբունքները, որով Հայաստանն առաջնորդվում է խաղաղության շուրջ բանակցելիս. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված 1991թ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: «Սա մի հռչակագիր է, որով 1991-ին Խորհրդային Միության 11 հանրապետություն որոշում և հանրահռչակում է, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմաններն այդ պահից հռչակվում են, և երկրները ճանաչում են որպես նորանկախ պետությունների միջև միջպետական սահմաններ: Եվ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում մեզ համար առանցքային է այս սկզբունքին հղում անելը: Սա էական է ու քաղաքական հիմք է՝ և փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման համար, և հետագա սահմանազատման գործընթացի համար»,-ասաց Միրզոյանը: Տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Հայաստանի համար չափազանց էական է, որ այդ ենթակառուցվածքները ապաշրջափակվեն մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ երկրների ինքնիշխանությունը, ազգային իրավազորությունը: «Եվ իհարկե, ենթադրվում է, և մենք պնդում ենք, որ բոլոր գործողությունները, որ կարվեն ապաշրջափակման ուղղությամբ, արվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա»,-նշեց նա: Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլ նաև շահագրգռված է տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ: «Մենք ակնհայտորեն ուզում ենք մաս լինել միջազգային տարանցման՝ իհարկե ըմբռնմամբ, որ մեր ինքնիշխանությունը մեր ենթակառուցվածքների նկատմամբ որևէ կերպ չի կարող սահմանափակվել, մեր իրավազորության ներքո պետք է լինեն: Հեշտացումները, որ պատրաստ ենք անելու, որպեսզի խրախուսենք այդ տարանցումը, պետք է փոխադրվեն մյուս հարևան երկրների կողմից ևս»,-նշեց նախարարը: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծին՝ ԱԳ նախարարը նշել է, որ դրա շուրջ սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան: Միրզոյանը հիշեցրեց, որ տարվա ընթացքում ԱԳ նախարարները ևս երկու անգամ բանակցություն են ունեցել ԱՄՆ կազմակերպմամբ ու մասնակցությամբ, երկու անգամ հանդիպել են Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի մասնակցությամբ: «Պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան: Մենք դեռ շարունակում ենք բանակցել»,-ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ խոսքը Հայաստանի համար սկզբունքային կետերի մասին է:
12:18 - 15 մարտի, 2024
«Ադրբեջանի հետ բանակցություններում սկզբունքային հարցերում շատ շոշափելի արդյունքներ չկան»․ Արարատ Միրզոյան
 |aravot.am|

«Ադրբեջանի հետ բանակցություններում սկզբունքային հարցերում շատ շոշափելի արդյունքներ չկան»․ Արարատ Միրզոյան |aravot.am|

aravot.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնում է 2023 թվականի կառավարության գործունեության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի հարաբերություններին վերաբերող հատվածը։ «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը եղել է առանցքային ուղղություններից մեկը։ ՀՀ կառուցողական ջանքերը՝ տարածաշրջանում երկարատեւ կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ շարունակել են մնալ նույն ինտենսիվությամբ, նպատակը շարունակել է մնալ նույնը։ Ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ հիշատակել սկզբունքները, որոնցով մենք առաջնորդվել ենք եւ այսօր էլ առաջնորդվում ենք՝ այդ խաղաղության շուրջ բանակցելիս։ Դրանք ակնհայտ են, հիմնական հարցերին են առնչվում այդ սկզբունքները։ Նախ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Քննարկվող տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման կոնտեքստում մեզ համար չափազանց էական է, որպեսզի այդ ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա, դրանք են՝ երկրների ինքնիշխանությունը, ազգային իրավազորությունը, եւ մենք պնդում ենք, որ ապաշրջափակման ուղղությամբ բոլոր գործողություններն արվեն փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա։ Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլեւ շահագրգռված ենք տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ։ Մենք ուզում ենք մաս լինել միջազգային տարանցման, իհարկե, ըմբռնմամբ, որ մեր ինքնիշխանությունը մեր ենթակառուցվածքների նկատմամբ որեւէ կերպ չի կարող սահմանափակվել՝ արդարորեն ակնկալելով, որ այդ հեշտացումները, որոնք մենք պատրաստ ենք անելու, պետք է փոխադարձվեն մյուս հարեւան երկրների կողմից նույնպես։ Շահագրգռված լինելով ապաշրջափակմամբ՝ մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ, որին տվել ենք «խաղաղության խաչմերուկ» անվանումը։ Մենք համոզված ենք, որ այս պատկերացումներով ենթակառուցվածքների ապաշրջափակումը ոչ միայն տնտեսապես շահավետ կլինի տարածաշրջանի մասնակցող երկրներին, այլեւ, եթե իրականացվի, կդառնա խաղաղությանը նպաստող էական գործոն։ Մենք այս տեսլականով կիսվել ենք եւ շարունակում ենք կիսվել զանազան միջազգային դերակատարների հետ։ Մի մասը ողջունել են, ցավոք սրտի, Ադրբեջանից եղավ ձեւակերպում, թե սա ուտոպիա է»,- ասաց Արարատ Միրզոյանը։ ԱԳ նախարարը հավելեց․ «Անշուշտ, պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան։ Մենք դեռ շարունակում ենք բանակցել։ Խոսքը վերաբերում է հենց այն սկզբունքներին ու կետերին, որոնք հիշատակեցի»։
11:51 - 15 մարտի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է ԵԽ-ի կողմից ընդունված բանաձևը |armenpress.am|

ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է ԵԽ-ի կողմից ընդունված բանաձևը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը դիտարկում է ԵՄ-ի հետ գործընկերության հետագա խորացման հեռանկարները՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում կայուն խաղաղության զարգացմամբ և կառուցմամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ողջունելով մարտի 13-ին ԵԽ-ի ընդունած բանաձևը։ «Ողջունելով բանաձևի ընդունումը՝ նման ճնշող մեծամասնությամբ, և ավելի սերտ կապերի, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին հստակ ազդակները ՝ մենք դիտարկում ենք մեր գործընկերության հետագա խորացման հեռանկարները ՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում տևական խաղաղության զարգացմամբ և կառուցմամբ»,- նշված է գրառման մեջ: Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը մարտի 14-ին ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։  
17:44 - 14 մարտի, 2024
Միրզոյանն ու Բոնոն քննարկել են խաղաղության պայմանագիրը և անվտանգային իրավիճակը տարածաշրջանում
 |civilnet.am|

Միրզոյանն ու Բոնոն քննարկել են խաղաղության պայմանագիրը և անվտանգային իրավիճակը տարածաշրջանում |civilnet.am|

civilnet.am: Մարտի 13-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին։ Հայաստանի արտգործնախարարության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: «Նախարարը զրուցակցին է ներկայացրել վերջին զարգացումները՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: Մասնավորապես, շեշտվել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմության և սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի, ամուր իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա իրականացնելու կարևորությունը: Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը վերահաստատել է գործընթացը հանրաճանաչ սկզբունքների՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության հիման վրա կյանքի կոչելու հարցում ՀՀ հետևողական մոտեցումը»,- ասված է հաղորդագրությունում։ Միրզոյանն ու Բոնոն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ քաղաքական երկխոսության օրակարգի և գործընկերության հետագա զարգացման հարցերի շուրջ:
13:43 - 13 մարտի, 2024
Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները․ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցության մտադրության մասին

Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները․ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցության մտադրության մասին

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առկա առանցքային հարցերին։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հարցազրույցը՝ ստորեւ։ Հարց. Նայելով Հարավային Կովկասին՝ տեսնում ենք, որ տարածաշրջանն անցնում է փոխակերպումների շրջան, հետխորհրդային տարածքի երկրներն անցնում են աշխարհաքաղաքական փոփոխությունների միջով։ Նայելով Հայաստանին, հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում՝ տեսնում ենք, որ այն ընդլայնել է դաշնակիցների իր ցանցը՝ ավանդական դաշնակիցներից անցում նոր դաշնակիցների։ Որպես ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, ի՞նչ հետագծով եք ցանկանում տանել ձեր երկիրը։ Պատասխան. Հիրավի, տարածաշրջանը՝ ներառյալ Հայաստանն, անցնում է լուրջ վերափոխումների միջով։ Դա մեզ մոտ նաև ներքին գործընթաց է. Հայաստանի ժողովուրդն ընտրել է հասարակական կյանքի կառուցման ժողովրդավարական ուղին, մենք ապացուցել ենք այս ընտրությունը մի քանի անգամ ընտրությունների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու միջոցով։ Եվ այս ճանապարհին մենք տեսնում ենք, որ Եվրոպական միությունը, ԱՄՆ-ն մեծապես աջակցում են մեր ժողովրդավարական բարեփոխումներին, ինստիտուցիոնալ փոփոխություններին։ Եվ ընդհանուր առմամբ, կարևոր է հնարավորինս դիվերսիֆիկացնել, ընդլայնել գործընկերների, դաշնակիցների շրջանակը։ Այսպիսով, սա այն ճանապարհն է, որով մենք առաջ ենք գնում՝ էականորեն խորացնելով մեր հարաբերությունները ԵՄ, ԱՄՆ հետ, միաժամանակ պահպանելով ավանդական կապերը կամ, օրինակ՝ նայելով նաև դեպի Արևելք։ Գիտեք՝ մենք կառուցում ենք լիովին նոր որակի հարաբերություններ Հնդկաստանի հետ և այլն։ Կցանկանայի, իհարկե, նաև շեշտադրել մեր առաջնահերթությունը՝ կարգավորել և առաջին հերթին զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։ Սա է մեր արտաքին քաղաքականության կարճ բնութագիրը։ Հարց. Խոսեցիք ԵՄ մասին. ԵՄ-ն ընդլայնվում է, երբևէ մտածե՞լ եք ԵՄ-ին անդամակցության մասին, արդյո՞ք դա հնարավոր է մոտ կամ հեռավոր ապագայում։ Կամ գուցե ՆԱՏՕ-ին անդամակցությու՞նն է Հայաստանին հետաքրքրում՝ որպես դեպի Արևմուտք ձգտող արտաքին քաղաքականության մաս։ Պատասխան. Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը. Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով և կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել։ Հարց. Ինչպե՞ս կգնահատեք արևմտյան երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հարաբերությունների ներկա փուլը, և ինչպե՞ս են նրանք ձեզ սատարում ձեր ճանապարհին։ Պատասխան. Մենք ունենք Ֆրանսիայի, ԱՄՆ հետ փոխգործակցության նոր հնարավորութուններ։ ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ։ Նույնը կարող եմ ասել նաև Եվրոպական միության մասով. ԵՄ հետ մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, բայցև նայում ենք այս համաձայնագրից անդին։ Քննարկում ենք վիզաների ազատականացման հարցը, մի քանի նոր մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել մեր հարաբերություններում։ Կցանկանայի նաև հավելել, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական միությունը ներգրավվել է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերում. գիտեք, որ ՀՀ-ում տեղակայվել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, որը մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը; Կարևոր է նաև նշել, որ առաքելության տեղակայումից ի վեր սահմանին լարվածությունը նվազել է, և մենք տեսնում ենք, որ առաքելությունը նպաստել է կայունությանը։ Այսպիսով, նոր ուղղություններ, նոր ոլորտներ ենք ընդգրկում մեր գործընկերության մեջ, և մենք դեռ գործընթացի կես ճանապարհին ենք։ Հարց. Մենք հիմա Անթալիայում ենք՝ դիվանագիտական ֆորումի շրջանակներում, և նայելով Թուրքիայի հետ վերջին մեկ տարվա հարաբերություններին, հատկապես երկրաշարժի շրջանում, տեսնում ենք Հայաստանի աջակցությունը Թուրքիային, սահմանին կամուրջի բացումը, որը փակ էր շատ երկար ժամանակ։ ՀՀ վարչապետը ժամանեց Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Թվում է, թե դա նոր խթան է հանդիսացել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Ինչպե՞ս եք տեսնում կարգավորման գործընթացն այս պահին, ի՞նչ է պակասում հաջորդ քայլն անելու համար։ Պատասխան. Խոսելով երկրաշարժի և Հայաստանի արձագանքի, ցուցաբերած աջակցության մասին՝ կցանկանայի սա առանձնացնել կարգավորման գործընթացի համատեքստից. կարգավորումը քաղաքական գործընթաց է, իսկ երբ խոսում ենք երկրաշարժի մասին, մարդկային կյանքի կորստի, ողբերգության, զոհվածների ընտանիքների անդամների մասին, դրանք այլ արժեքներ են, մի իրավիճակ, որում մեզ առաջնորդում են լիովին այլ զգացողություններ։ Մենք աջակցություն տրամադրեցինք ի սրտե, քանզի գիտեք՝ մենք ինքներս տեսել ենք ավերիչ երկրաշարժի արհավիրքը Հայաստանի հյուսիսում, և այն ժամանակ աջակցության մի մասը Հայաստան հասավ Թուրքիայի հետ սահմանով, ուստի այս անգամ էլ սահմանը բացվեց մեր ուղարկած փրկարարների, մարդասիրական աջակցության համար։ Ինչ վերաբերում է կարգավորման գործընթացին, ապա գիտեք, որ մենք նշանակել ենք հատուկ ներկայացուցիչներ, ովքեր ունեցել են ակտիվ քննարկումներ, եղել են հանդիպումներ նախարարարկան մակարդակում, զրույցներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի միջև։ Շատ բաներ արվել են, շատ բաներ քննարկվում են, եկել ենք համաձայնության որոշ հարցերի շուրջ, բայց դրանք դեռ չեն իրականացվել, օր.՝ սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող՝ ՀՀ ու Թուրքիայի  քաղաքացիների համար։ Սա համաձայնեցվել է, բայց, ցավոք, դեռ կյանքի չի կոչվել։ Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա շուտով։ Կան նաև վստահության ձևավորման այլ միջոցներ, որոնց շուրջ մենք համաձայնության ենք եկել, օր.՝ Անիի պատմական կամրջի վերականգնումը։ Սա գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք, բայց նաև արդեն ժամանակն է տեղում տեսնել շոշափելի արդյունքներ։ Հարց. Ընդհանուր առմամբ, երբ առնչվում ենք կարգավորման գործընթացի և, ինչպես Դուք նշեցիք, վստահության ձևավորման միջոցների մասին, տնտեսությունը սովորաբար շատ կարևոր դեր է կատարում։ Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրը։ Պատասխան. Իհարկե, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման և առևտրային կապերի զարգացման միջև կա ուղղակի հարաբերակցություն, կարելի է քննարկել, թե որը մյուսի վրա ավելի շատ կազդի, բայց ես հավատացած եմ, որ եթե մենք բացենք սահմանը, գործարար կապերն ինքնուրույն կզարգանան։ Իմ տպավորությունն այն է, որ ունենք առաջնորդություն, քաղաքական կամք երկու կողմերից, և եթե մենք անենք վերջնական քայլերը, բացենք սահմանը, հաջորդիվ տնտեսական կապերը կզարգանան, կգտնեն իրենց ուղին։ Հարց. Խոսենք նաև Ադրբեջանի մասին։ Դուք հանդիպումներ եք ունեցել վերջին մի քանի ամիսներին, կարող ենք ասել տարիներին։ Ինչպե՞ս եք գնահատում խաղաղության հեռանկարները, իրական խաղաղության, ամբողջական կարգավորման, ոչ զինադադարի։ Հասկանալիորեն դա դեռ ենթադրում է երկար ճանապարհ, բայց դիվանագիտական ճակատում ի՞նչ փուլի եք հասել։   Պատասխան. Հիրավի, Ադրբեջանի հետ մենք քննարկում ենք ոչ թե զինադադար, այլ խաղաղության հասնելու գործընթաց։ Մենք բանակցում ենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, կան նաև այլ քննարկումների հարթակներ։ Կայացել են հանդիպումներ երկրների ղեկավարների մակարդակով, բանակցություններ արտաքին գործերի նախարարների միջև։ Շատ բաների շուրջ մեզ հաջողվել է համաձայնության գալ, բայց կան առանցքային, շատ կարևոր հարցեր, որոնց շուրջ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են իրարից։ Կցանկանայի նշել մի քանիսը՝ առավել կարևորները։  Նախ, առաջինը տարածքային ամբողջականության, սահմանների ճանաչման և հետագա սահմանազատման գործընթացի ապահովման հարցն է։ Երկու երկրները 1991 թվականին ստորագրել և վավերացրել են փաստաթուղթ, որով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանները։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Առանց շատ մանրամասների նշեմ, որ դա այն փաստաթուղթն է, որով ԽՍՀՄ տասներկու հանրապետություններն ընդունել են, որ, նախ, ԽՍՀՄ-ը դադարել է գոյություն ունենալ, և երկրորդ՝ նրանց միջև վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական, միջազգային սահմաններ։ Հայաստանն ու Ադրբեջանն այդ հանրապետությունների շարքում էին։ Վերջին շրջանի բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրին, դրա սկզբունքներին, մասնավորապես 2022թ. Պրահայում, հաջորդիվ Սոչիում, Բրյուսելում, նաև այլ առիթներով։ Ուստի, երկու երկրները վերահաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և համաձայնել են հետագա սահմանազատման գործընթացն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի, 1991թ. սահմանագծի հիման վրա։ Այդուհանդերձ, այժմ, երբ մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագրում հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին, նշելով այն, ինչ ես քիչ առաջ նկարագրեցի, ոչ ավելին, մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից դժկամություն ստորագրել այդպիսի փաստաթուղթ. նրանք պարզապես տեքստից հեռացնում են այդ հղումը, հատվածը։ Սա առնվազն հարցեր է առաջացնում ՀՀ դիվանագետների շրջանում, քանզի կան կասկածներ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններից, Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումից հետո, Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Խուսափելու համար նմանօրինակ սցենարից կամ սխալ ընկալումից, եթե դա սխալ ընկալում է՝ Ադրբեջանը կարող է պարզապես ստորագրել իմ նշած տեքստի ներքո, վավերացնել այն։  Հարց. Եղել են շատ հարթակներ, որոնք փորձել են Հայաստանին ու Ադրբեջանին բերել մի սեղանի շուրջ. Վրաստանը, Ռուսաստանը, Եվրոպան փորձել են դա անել։ Հասկանում եմ, որ երկար ժամանակ թշնամանք է եղել երկու երկրների միջև, ուստի պարզամիտ կամ շատ լավատեսական կլինի մտածել, որ դիվանագիտությունը կարող է միանգամից նպաստել թշնամանքի վերացմանն ու կառուցողական քննարկումներին։ Այդուհանդերձ, ո՞ր հարթակներն եք Դուք համարում առավել հարմարավետ կառուցողական քննարկումների համար։   Պատասխան. Կարճ պատասխան՝ բոլոր հարթակներում։ Միակ խնդիրն, առնվազն իմ անձնական տպավորությամբ, մյուս կողմից բացակայող քաղաքական կամքն է՝ կնքել խաղաղության համաձայնագիրը։  Հարց. Թուրքիայի հետ քննարկե՞լ եք Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Թուրքիան երբևէ փորձե՞լ է միջնորդել կամ առնվազն կողմերին միավորել որոշ հարցերի շուրջ։ Պատասխան. Այո, մենք տեսել ենք նման մի քանի փորձեր։ Ամենայն հարգանքով հանդերձ, մեր արձագանքը եղել է այն, որ միջնորդության ջանքերի համար, և սա չի վերաբերվում միայն Թուրքիային, այլև մյուս բոլոր դերակատարներին, մենք պետք է տեսնենք, որ հնարավոր միջնորդի դիրքորոշումներն ու մտադրությունները լիովին հավասարակշռված են, լիովին չեզոք։ Մենք կարող ենք ասել, առնվազն ընկալումն այդպիսին է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են, ինչը սովորաբար միջնորդության միջավայր չի ձևավորում։ Այդուհանդերձ, մենք ներկայացրել ենք մեր ընկալումները, և ծավալվում է կառուցողական քննարկում նաև այս հարցում։  Հարց. Մի հարց էլ առևտրային միջանցքների մասին։ Մենք տեսնում ենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում միջազգային ճանապարհների հետ. առևտրային ուղիները վերադասավորվում են, Միջին միջանցքն այժմ շատ կարևոր է՝ միտված Չինաստանը եվրոպական շուկաներին կապելուն, խոսվում է Հնդկաստան-Մերձավոր Արևելք միջին միջանցքի, Իրաքն ու Թուրքիան Եվրոպական շուկաներին կապող զարգացման ճանապարհի մասին, ԵՄ-ում՝   «համաշխարհային դարպասի», ԱՄՆ-ում՝ «վերակառուցիր ավելի լավ», իսկ Չինաստանում՝ «Մեկ գուտի, մեկ ճանապարհ» ծրագրերի մասին։ Ո՞րն է Ձեր տեսակետն այն միջանցքների վերաբերյալ, որոնք Հայաստանին ու Ադրբեջանին կկապեն այդ ավելի լայն ցանցին։   Պատասխան. Հասկանալիորեն, Հայաստանը ոչ միայն հետաքրքրված է, այլև նաև պատրաստ է մաս դառնալ նոր միջազգային լոգիստիկ, տարանցիկ ուղիների։ Այս թեմայի շուրջ քննարկումը կառուցողականորեն ծավալելու, շոշափելի արդյունքների համար, ինչպես նաև մեր մտադրությունները, պատրաստվածությունը լավագույնս ներկայացնելու նպատակով մենք մշակել ենք «Խաղաղության խաչմերում» նախագիծը, որն իրականացվելու պարագայում տնտեսական առավելություններ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և դրանից անդին, և ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական. իրականացվելու պարագայում այն կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղությանը նպաստող նշանակալի գործոն, քանի որ առևտուրը, փոխկապակցվածությունն իրենց հետ բերում են որոշակի կայունություն, խաղաղություն։ Սա է մեր մտադրությունը։ Այս նախաձեռնությունը մենք շարունակում ենք ներկայացնել մեր բոլոր հնարավոր գործընկերներին։ Դրա հիմքում դրված գաղափարն այն է, որ Ադրբեջանից բեռները, անձինք կարող են հատել, անցնել ՀՀ սահմանը և մուտք գործել Նախիջևանի տարածք, և նույնը պետք է գործի ՀՀ քաղաքացիների համար։ Կա չորս կարևոր պայման, որոնք թույլ կտան գործընթացը պատշաճորեն իրականացնել։ Մի քանի տասնամյակ շրջափակման մեջ եղած ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են, դրանք պետք է գործեն կողմերի ազգային իրավազորության ներքո, ինչպես նաև հավասարության և փոխդարձության սկզբունքներով։ Այս սկզբունքները շատ բնական են, աշխարհում բոլորը կհամաձայնեն, իսկ Ադրբեջանից մենք լսում ենք, որ նրանք հարգում են այս սկզբունքները, մտադրություն չունեն խախտել ՀՀ ինքնիշխանությունը, բայց միաժամանակ առաջարկում են, որ երրորդ երկրի ուժեր տեղակայվեն, օր.՝ ՀՀ-ով անցնելիք երկաթգծի երկայնքով։ Նրանց ակնկալիքը նաև այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց անցնելու սահմանային ստուգման ընթացակարգեր, մաքսային հսկողություն։ Մենք հավատացած ենք, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը, մենք կարող ենք դյուրացնել ընթացակարգերը, ժամանակակից, նորարար տեխնոլոգիաներն այդ հարցում կարող են օգտակար լինել, բայց ոչ ոք չի կարող մուտք գործել և դուրս գալ մեր երկրից առանց պատշաճ գրանցման։  Հարց. Ցանկանում եմ հարցնել նաև միջազգային զարգացումների վերաբերյալ, որոնք ազդում են միջազգային աշխարհակարգի վրա։ Պատերազմ է ընթանում Ուկրաինայում, Գազայում, գործ է քննվում Արդարադատության միջազգային դատարանում, հնարավոր է նոր հակամարտությունների բռնկում, մինչդեռ եղած հակամարտությունները ևս դեռ լիարժեքորեն կարգավորված չեն՝ լինի դա Սիրիան, թե Լիբիան։ ՄԱԿ-ում Ձեր գործընկերների հետ քննարկումներում անդրադառնու՞մ եք այն հարցին, թե ինչու՞ այս՝ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված համակարգը չի կարողացել կարգավորել այս հակամարտություններից ոչ մեկը։ Պատասխանել. Վստահաբար չեմ կարող պատասխանել, թե ինչու, բայց կարող եմ ասել, որ հիրավի, մեր գործընկերներից շատերը, փաստացիորեն բոլորն աշխարհում ընդունում են, որ միջազգային աշխարհակարգի վատթարացումը հանգեցրել է մի շարք խնդիրների, և հիմա ժամանակն է, քաղաքական միտքը նաև ջանքեր գործադրի ավելի արդար, կայուն ու եկարատև աշխարհակարգ կառուցելու ուղղությամբ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, մարդկային արժեքների, կյանքերի փրկության համար։ Սրանք մեզ համար ընդհանրական բառեր չեն, սա այն է, ինչին մենք բախվել ենք մեր տարածաշրջանում։ Ես արդեն նշեցի Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը, մեր ինքնիշխան տարածք ներխուժումները, հակամարտությունները, որոնց միջով մենք անցել ենք տասնամյակներ շարունակ, իսկ հիմա փորձում ենք խնդիրներին լուծումներ գտնել։ Մենք տեսնում ենք, որ մենք միայնակ չենք այս հարցում։ Համաշխարհային մակարդակում պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն լուծումներ փնտրելու ուղղությամբ համար, որոնք, ցավոք, դեռ գտնված չեն։  Հարց. Ի՞նչ կցանկանայիք փոխել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կամ ՄԱԿ համակարգի այլ մեխանիզմներում՝ ձևավորելու ավելի արդար համակարգ։ ՄԱԿ-ը կոչված է լինելու հակամարտությունների կարգավորման, խաղաղության կենտրոն։ Ինչպե՞ս եք տեսնում դրա վերափոխումն այդ նպատակին ծառայեցնելու համար։ Ո՞րն է բացակայող բաղադրիչը։ Պատասխան. Բացակայող բաղադրիչը հարկադրումն է՝ բանաձևերի, որոշումների, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կյանքի կոչումը։ Մեր պարագայում ևս, ընդունվել են բանաձևեր, դատարանի որոշումներ, սակայն մենք չենք տեսնում դրանց իրականացումը տեղում՝ գետնի վրա։ Միջազգային իրավակարգը պատշաճորեն չի գործում և բացակայող բաղադրիչը գուցե հենց հարկադրումն է, դրանց իրականացումը։
10:41 - 09 մարտի, 2024
Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ. Միրզոյան
 |1lurer.am|

Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների սերտացման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն շարունակում է խորացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում ինչպես ԵՄ-ի, այնպես էլ եվրոպական երկրների հետ՝ վկայակոչելով առկա ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։  Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Հայաստանը համագործակցում է ԵՄ հետ՝ տնտեսական կայունությունը և տնտեսական ռեսուրսների դիվերսիֆիկացումն ապահովելու նպատակով: «Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- նշել է Միրզոյանը՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը. «Հայաստանը պատրաստ է հարաբերությունները խորացնել ԵՄ հետ այնքան, որքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»։
21:13 - 07 մարտի, 2024
Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես եկել և պատասխանել է լրագրողների հարցերին՝ Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին. «Մեծարգո՛ նախարար, Իմ լավ բարեկամ Կոնստանտինոս, Պատվիրակության հարգելի՛ անդամներ, ներկաներ, Ուրախ եմ այսօր ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են եղբայրության, ջերմ հարաբերությունների, փոխըմբռնման, համերաշխության և երկար պատմության վրա, նաև բարձր մակարդակի շփումները մեր տարբեր գործակալությունների, նախարարությունների միջև պարբերական շփումներն, անշուշտ, ավելի են ամրապնդում այդ կապերը, և պետք է ասել, որ մենք Կիպրոսի հետ ունենք բավականին հարուստ երկկողմ օրակարգ, մենք նաև համերաշխ և գործընկերային հարաբերություններ ենք վայելում միջազգային տարբեր ձևաչափերում և միջազգային հարթակներում: Հարգելի՛ ներկաներ, Այսօր իմ գործընկերոջը երախտիք եմ հայտնել հայկական կողմի այն աջակցության համար, որը մենք ստացել ենք Կիպրոսից և շարունակաբար ստանում ենք գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության մակարդակով բոլոր զգայուն հարցերում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված, ինչպես նաև երախտիք եմ հայտնել Լեռնային Ղարաբաղից փախստականներին ցուցաբերված օգնության համար. ինչպես գիտեք, նրանից 30-ը հնարավարություն ունեցան նաև ապաքինվել Կիպրոսում, և ընդհանրապես այն աջակցության համար, որը մենք մշտապես ստանում ենք միջազգային հարթակներում Կիպրոսի կողմից: Ուրախությամբ կարող եմ ասել, որ մենք որոշում ունենք դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում հնարավոր ամենամոտ ապագայում. մեր կողմից ջանքեր չենք խնայի, որ դա արվի հենց այս տարի, վստահ եմ, որ ամենալուրջ դիվանագիտական ներկայությունը, պաշտոնական ներկայությունը՝ ներկայությունը մայրաքաղաքներում, միմիայն կկարողանա խրախուսել և նպաստել հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը: Ավելորդ չեմ համարում նշել, որ մենք հիանալի համագործակցություն ունենք ոչ միայն արտաքին գործերի նախարարությունների միջև և ընդհանուր առմամբ գործադիր իշխանությունների միջև, այլև խորհրդարանների մակարդակով: Անշուշտ, աջակցությունը, որի մասին ես խոսեցի, զգալի է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարթության վրա, ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը խորացնում է իր հարաբերությունները Եվրոպական միության հետ, մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը, բայց ինչպես գիտեք, ԵՄ հետ համատեղ մենք հիմա փորձում ենք տեսնել ինչ նոր գործիքներ և մեխանիզմներ կարող են ավելացվել մեր՝ Հայաստան-ԵՄ օրակարգում. մի քանի գործիքների մասին հրապարակավ առիթներ ունեցել ենք խոսելու, այդ թվում՝ օրինակ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին: Հարգելի՛ ներկաներ, Բնականաբար ես գործընկերջոս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները: Ուզում եմ միանգամից ասել՝ Հայաստանի դիրքորոշումը նույնն է, և Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին: Եվ, ինչպես գիտեք, այստեղ կան մի շարք առանցքային հարցեր, բայց թերևս ամենաառանցքայինն ու կարևորը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է և հետագա սահամանզատման գործընթացը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և դրանով սահմանվող սկզբունքների վրա, ըստ այդմ՝ 1991 թվականի սահմանագծի. մի սկզբունք, որի շուրջ և՛ Հայաստանը և՛ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ պայմանավորվածություն կրկին ձեռք են բերել, իրենց հավատարմությունն այս հռչակագրին վերահաստատել են, օրինակ՝ Պրահայում, Սոչիում, Բրյուսելում և այլուր: Մենք կարծում ենք, որ խաղաղության հաստատումը այս սկզբունքով մեր տարածաշրջանում ոչ միայն քաղաքական առումով նպաստավոր կլինի երկրների համար, այլև տնտեսական մեծ շահավետություն կներկայացնի իրենից: Հենց այս ըմբռնումով է, որ մենք հանդես եկանք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, համաձայն որի տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են ապաշրջափակվել՝ իհարկե գիտակցելով, որ Հայաստանի ենթակառուցվածքները պետք է մնան Հայաստանի Հանրապետության և, բնականաբար Ադրբեջանինը՝ Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, գործեն երկու երկրների իրավազորության ներքո, և, իհարկե, բոլոր պայմանավորվածությունները պետք է լինեն փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա: Ինչպես գիտեք, մենք այս թեմաներով շարունակում ենք աշխատել Ադրբեջանի հետ, և առաջընթացի դեպքում, իհարկե, բոլորդ էլ տեղյակ կլինեք: Սիրելի՛ գործընկեր, Շնորհակալություն եմ հայտնում ևս մեկ անգամ այցի համար: Գիտեմ Ձեր բազմազբաղ գրաֆիկը, գիտեմ նաև Ձեր տարածաշրջանում առկա լրջագույն մարտահրավերները, գիտեմ նոր մարտահրավերները, նախաձեռնությունները, որտեղ Կիպրոսը փորձում է օգտակար լինել տարածաշրջանում հանգուցալուծումների ուղղությամբ: Եվ այդ շրջանում ժամանակ եք գտել նաև կրկին Ձեր գործընկերներին և Ձեր ընկերներին այստեղ այցելել, ինչի համար շնորհակալ եմ: Բարի գալուստ»: *** Հարց («Արմենպրես» լրատվական գործակալություն, Աննա Գրիգորյան). Հարցս ուղղում եմ Կիպրոսի արտաքին գործերի նախարարին: Պարո՛ն նախարար, Դուք խոսեցիք տարածքային ամբողջականությունը հարգելու մասին: Ինչպես գիտեք, Ադրբեջանը տևական ժամանակ է, ինչ խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տարածաշրջանն ապակայունացնելու փորձեր ենք տեսնում: Ի՞նչ եք կարծում, միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրոպական միությունը, անդամ երկրները, Կիպրոսը, ի՞նչ անելիք ունեն կանխելու հնարավոր սրացումը: Շնորհակալ եմ։ Պատասխան (Արարատ Միրզոյան). Թեև հարցը ինձ չէր ուղղված, այնուամենայնիվ, շարունակելով գործընկերոջս` ուզում եմ մի փոքրիկ հավելում անել կամ պատասխանել հայկական կողմից ևս: Իհարկե, մենք հետագա կայունության ապահովման կամ երաշխավորման մեխանիզմների շուրջ աշխատում ենք, բայց ուզում եմ ասել, որ այս պահին արդեն և վաղուց արդեն Հայաստանում է Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը, որը մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը: Պետք է ասեմ, որ տեղակայման պահից ի վեր այս առաքելությունը զգալի և էական դեր է խաղացել ողջ սահմանագծի երկայնքով կայունության պահպանման ուղղությամբ, և նաև առիթ ունեցել ենք արդեն ողջունելու Եվրոպական միության որոշումը ընդլայնելու առաքելության մանդատը, թվակազմը: Հարց («Ազատություն» ռադիոկայան, Աստղիկ Բեդևյան). Շնորհակալություն, պարո՛ն Միրզոյան, հարցս շատ հետաքրքրող է և մի քանի ենթահարցեր ունի: Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ Հայաստանը տեղեկացրել է Մոսկվային, որ «Զվարթնոց» օդանավակայանում միայն հայ սահմանապահները պետք է ծառայություն իրականացնեն, խոսքը միայն ֆիզիկակա՞ն ներկայության մասին է, թե՞ օրինակ մեկնող-ժամանողների բազային ևս ռուսական կողմը չպիտի ունենա հասանելիություն: Եվ խոսքը «Զվարթնոցու՞մ» ծառայության մասին, թե՞ մյուս կետերում ևս Հայաստանը հրաժարվում է ռուս սահմանապահների ծառայությունից, այդ թվում՝ օրինակ հայ-թուրքական սահմանին։ Ե՞րբ և ինչպե՞ս է տեղեկացվել ռուսական կողմին, ի՞նչ արձագանք կա և ե՞րբ ռուսները կփոխարինվեն։ Շնորհակալ եմ: Պատասխան (Արարատ Միրզոյան). Շատ լավ, պետք է գնահատել հարցի վերաբերելիությունը Հայաստան-Կիպրոս հարաբերություններին, բայց քանի որ մենք շատ հաճախ առիթներ չենք ունենում շփվելու, բնականաբար, ես կպատասխանեմ Ձեր հարցին։ Այո, ռուսական կողմը տեղեկացվել է հայկական կողմի այս նախաձեռնության մասին, ես ուզում եմ ընդգծել, որ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում՝ օրինակ «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը, և նախատեսված է այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա: Եվ երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը, բնականաբար, ամբողջությամբ կիրականացնի Հայաստանն՝ իր պատկան մարմինների միջոցով։ Եվ ահա, հիմա մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և այս մասին ծանուցել ենք ռուսական կողմին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցը այդքանով կլուծվի: Դուք հարցրեցիք մասնակցության չափի մասին, ես որքան գիտեմ ամեն-ինչ տեղում է արված և իհարկե հարցը հասկանալիորեն տեխնիկական կողմեր ունի, բայց, այո՛, խոսքը ամբողջ փաթեթի, եթե կարող ենք այդպես անվանել, լիազորությունների ամբողջական կատարման մասին է։ Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ, ըստ էության, այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում՝ իհարկե, շնորհակալություն հայտնելով: Արձագանք («Ազատություն» ռադիոկայան). Իսկ ե՞րբ եք դիմել: Պատասխան (Արարատ Միրզոյան). Տեսե՛ք, ծանուցումն արվել է համապատասխան ծառայությունների միջոցով, ինքս գուցե հիմա ճիշտ չներկայացնեմ տեխնիկական մանրամասները, բայց կարծում եմ, որ մեծ ժամկետների մասին չի խոսքը: Հայտարարությունը եղել է միայն «Զվարթնոց» օդանավակայանի մասին, հետևաբար, խոսում ենք «Զվարթնոցի» մասին:  
19:34 - 07 մարտի, 2024
Պարտավոր ենք դեմ կանգնել ագրեսիային և աջակցել Հայաստանին թե ՛ քաղաքական, թե՛ նյութական տեսանկյունից. Կիպրոսի ԱԳ նախարար |armenpress.am|

Պարտավոր ենք դեմ կանգնել ագրեսիային և աջակցել Հայաստանին թե ՛ քաղաքական, թե՛ նյութական տեսանկյունից. Կիպրոսի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն, ուստի Կիպրոսը պատրաստ է աջակցել Հայաստանին թե ՛ քաղաքական, թե ՛նյութական տեսանկյունից: Այս մասին շեշտեց Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը Երևանում Հայաստանի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում: Անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանի զարգացումներին՝ նախարարը հիշեցրեց, որ Կիպրոսն առաջին իսկ պահից իր միանշանակ աջակցությունն է հայտնել Հայաստանի ժողովրդին և մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանության պատճառով առաջացած կարիքները հոգալու համար: «Ագրեսիան, ռեվիզիոնիզմը, տեղահանումը, այս բոլորը անհանդուրժելի գործիքներ են միջազգային համայնքների տեսանկյունից: Հարկադրանքը և ուժի կիրառումը չեն կարող երկխոսության և վեճերի խաղաղ կարգավորման այլընտրանք լինել: Ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն, ՄԱԿ-ի կանոնադրությանը նվիրվածությունը մեզ համար կարևոր սկզբունք է: Մենք՝ որպես միջազգային համայնք, պարտավոր ենք դեմ կանգնել ագրեսիային, ռեվիզիոնիզմին և աջակցել Հայաստանին՝ թե քաղաքական, թե նյութական տեսանկյունից»,-ասաց նախարարը: Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման բոլոր ջանքերը: Նա վստահեցրեց, որ Կիպրոսը սատարում է հայ բարեկամներին այս հարցում: Անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման, Ադրբեջանի կողմից տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի պայմաններում միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵՄ-ն, Կիպրոսը, ի՞նչ անելիք ունեն՝ կանխելու նոր սրացումը՝ Կիպրոսի ԱԳ նախարարը շեշտեց, որ բոլորը հանձնառություն են կրում և պետք է կրեն՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան: Այլընտրանք չկա:  «Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը պետք է հայտարարվի բոլորի կողմից, պետք է համառ և հետևողական լինենք այս ուղերձն առաջ տանելու հարցում»,-ասաց Կոմբոսը: Կիպրոսի ԱԳ նախարարը կարևորեց շարունակական ջանքերը հաշվետվողականության ուղղությամբ: Նա կարևորեց միջազգային հանրության ուշադրությունը վեճերի խաղաղ հանգուցալուծման վրա պահելը: Կիպրոսը հետևում է այդ սկզբունքային դիրքորոշմանը: Նախարարն ընդգծեց, որ Կիպրոսը ևս ագրեսիայի, անօրինական ներխուժման զոհ է, հուլիսին կլրանա Թուրքիայի կողմից ապօրինի ներխուժման 50 տարին: «Այլ լուծում չենք կարող տեսնել, քան բարձրաձայն կերպով մեր հավատարմությունը հայտնել այն սկզբունքներին, որոնք պետք է իշխեն միջազգային հանրությունում»,-նշեց նա:
17:53 - 07 մարտի, 2024
2 կարևոր հարցի շուրջ Երևանի և Բաքվի մոտեցումները տարբեր են. Միրզոյան
 |tert.am|

2 կարևոր հարցի շուրջ Երևանի և Բաքվի մոտեցումները տարբեր են. Միրզոյան |tert.am|

tert.am: Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Անադոլու» գործակալութանը տված հարցազրույցում: Նշելով, որ կողմերի միջև եղել են որոշակի խնդիրներ, և որ դրանցից մի քանիսի շուրջ հայկական կողմը պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ: Միրզոյանը հայտարարել է, որ երկու կարևոր հարցի շուրջ կողմերի մոտեցումները տարբեր են: Միրզոյանի խոսքով՝ այդ խնդիրներից առաջինը վերաբերում է երկու երկրի սահմանների որոշման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային կապերին ու տրանսպորտային գծերին։ Միրզոյանը կրկնել է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, և նշել, որ  սահմանազատման գործընթացը, որը ներառում է սահմանների սահմանում և գծում, պետք է տեղի ունենա Ալմա Աթիի հռչակագրի շրջանակում։ Նշելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի՝ Միրզոյանն ասել է, որ Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության համաձայնագրի նախագծում։ Միրզոյանը հայտարարել է, որ այս հարցում Ադրբեջանից դրական պատասխան ստանալ հնարավոր չի եղել: «Մեզ համար առաջին հերթին կարևոր է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացումը և դա տնտեսական օգուտներ կբերի մեզ»,- նշել է ԱԳ նախարարը։ Ըստ Միրզոյանի՝  Հայաստանը նախատեսում է, որ իր կողմից օրակարգ բերված «խաղաղության խաչմերուկ» նախագիծը կլինի տնտեսապես կարևոր և տարածաշրջանում մշտական խաղաղության երաշխավորը։ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները պետք է լինեն այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որտեղ գտնվում են։ Նա հավելել է, որ կարևոր են նաև հավասարության և փոխադարձության սկզբունքները։Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ հավասարության նույն սկզբունքը կգործի Ադրբեջանով անցնող տրանսպորտային ուղիների պարագայում։ «Մեր ժողովուրդն արժանի է խաղաղության, և մեզանից ոչ ոք դատապարտված չէ մշտական թշնամանքի: Մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք հիմա», - ասել է նա:
17:42 - 07 մարտի, 2024
Այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում․ Արարատ Միրզոյանը «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին

Այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում․ Արարատ Միրզոյանը «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին

Արարատ Միրզոյանն անդրադարձավ «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցին՝ նշելով՝ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը, և նախատեսված է գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի Հայաստանը դրա կարիքը կունենա, և երբ ՀՀ-ն կունենա դրա ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը ամբողջությամբ կիրականացնի։  «Այժմ, կարծում ենք՝ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնելու սահմանապահ ծառայությունը, և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին, ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցն այդքանով կլուծվի» ,- Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ ԱԳ նախարարի խոսքով՝ հայկական կողմը ծանուցել է, որ ըստ էության, այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում՝ իհարկե, շնորհակալություն հայտնելով։ 
15:31 - 07 մարտի, 2024
Հայաստանը Կիպրոսի հետ ունի բավականին հարուստ երկկողմ օրակարգ. Միրզոյան
 |armenpress.am|

Հայաստանը Կիպրոսի հետ ունի բավականին հարուստ երկկողմ օրակարգ. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Կիպրոսի հարաբերությունները հիմնված են եղբայրության, ջերմ հարաբերությունների և փոխըմբռնման երկարամյա պատմության վրա։ Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա Երևանում ողջունեց իր գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը: «Մեր երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են եղբայրության, ջերմ հարաբերությունների, փոխըմբռնման, համերաշխության երկարամյա պատմության վրա։ Նաև բարձր և բարձրագույն մակարդակի շփումները, մեր երկրների տարբեր նախարարությունների միջև պարբերական շփումներն, անշուշտ, ավելի են ամրապնդում այդ կապերը։ Հայաստանը Կիպրոսի հետ ունի բավականին հարուստ երկկողմ օրակարգ։ Մենք նաև համերաշխ և գործընկերային հարաբերություններ ենք վայելում միջազգային տարբեր ձևաչափերում և միջազգային հարթակներում»,- ընդգծեց Միրզոյանը։ Համատեղ ասուլիսի ընթացքում Միրզոյանը նշեց, որ Կիպրոսի ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել գործադիր և օրենսդիր իշխանության մակարդակով բոլոր զգայուն հարցերում, մասնավորապես, Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված հարցերում աջակցության համար: «Երախտիքի խոսք եմ հայտնել նաև Լեռնային Ղարաբաղից փախստականներին ցուցաբերված օգնության համար։ 30 հոգի հնարավորություն ունեցան նաև ապաքինվել Կիպրոսում»- եզրափակեց Միրզոյանը։
15:28 - 07 մարտի, 2024