Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել Իսրայելին օգնության տրամադրմանը՝ առանց Ուկրաինայի
 |armenpress.am|

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել Իսրայելին օգնության տրամադրմանը՝ առանց Ուկրաինայի |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը մերժել է հանրապետականների առաջարկած օրինագիծը, որը նախատեսում էր օգնության ցուցաբերում Իսրայելին՝ առանց Ուկրաինային աջակցելու համար միջոցներ հատկացնելու։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 250 օրենսդիր, դեմ՝ 180։ Չնայած «կողմ» ձայների գերակշռությանը, օրինագիծը չի հաստատվել, քանի որ այն ներկայացվել էր արագացված ընթացակարգով, և դրա հաստատման համար անհրաժեշտ էին կոնգրեսականների երկու երրորդի ձայները։ Փետրվարի 3-ին մի խումբ հանրապետական ​​կոնգրեսականներ ներկայացրել էին փաստաթուղթ, որը նախատեսում էր Իսրայելին 17,6 միլիարդ դոլարի օգնություն՝ առանց Ուկրաինային աջակցելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու։ Ամերիկյան վարչակազմը վճռականորեն դեմ է արտահայտվել նախաձեռնությանը։ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, եթե Կոնգրեսը հաստատի այն։ Կոնգրեսի անդամներն ամիսներ շարունակ փորձում են անվտանգության աջակցություն ուղարկել արտասահման, մասնավորապես՝ Ուկրաինա։ Հանրապետականների և դեմոկրատների միջև տարաձայնությունները կապված են Մեքսիկայի հետ սահմանի ամրապնդման միջոցների և միգրացիոն քաղաքականության խստացման հետ։ Հանրապետականները պահանջում են խստացնել Մեքսիկայի հետ սահմանի հսկողությունը՝ դա դարձնելով նախապայման Ուկրաինային ցանկացած լրացուցիչ օգնության քննարկման համար։ Բայդենը Կոնգրեսին երկու անգամ դիմել է աջակցության փաթեթը հաստատելու հարցով։
12:06 - 07 փետրվարի, 2024
Վրաստանում հայտնաբերել են Օդեսայից Վորոնեժ ուղևորվող պայթուցիկ նյութերով բեռ

Վրաստանում հայտնաբերել են Օդեսայից Վորոնեժ ուղևորվող պայթուցիկ նյութերով բեռ

Վրաստանում Օդեսայից Վորոնեժ ուղեւորվող պայթուցիկ նյութերով բեռ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը։ Նշվում է, որ ավտոտրանսպորտային միջոցի խուզարկության արդյունքում հանվել է էլեկտրամեքենայի համար նախատեսված 2 միավոր մարտկոց։ Երկուսի մեջ էլ ընդհանուր առմամբ վեց միավոր հատուկ պայթուցիկ սարք է եղել տեղադրված։ Հետախուզական ծառայությունը չի բացառել, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման կազմակերպիչները ծրագրել են ահաբեկչություններ իրականացնել նաև Վրաստանում։ Նշվում է, որ երկրի Պետական անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ որոնողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված գործընթացում ներգրավված են եղել 7 անձ Վրաստանից, 3 անձ Ուկրաինայից և 2 անձ Հայաստանից։ Գործընթացը ներառում է նշված պայթուցիկ սարքերը Վրաստան ներմուծում, երկրի ներսում տեղափշարժ, դեպի ՌԴ բեռնարկղերից մեկի տարանցում, իսկ մյուսի՝ մայրաքաղաքում տեղադումը։ Ըստ հայտարարության՝ նշված գործընթացը կազմակերպել է Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն, որը Բաթումի քաղաքից է․ «Հետաքննությունը պարզել է նաև, որ վերոնշյալ անձինք, բացառությամբ Շարաշիձեի, հավանաբար չեն իմացել պայթուցիկ սարքերի մասին»։ Պայթուցիկները Վրաստան են առաքվել Ուկրաինայից Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով, իսկ Վրաստան են հասել հունվարի 19-ին, հայտնել են Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունից։
13:52 - 05 փետրվարի, 2024
ՌԴ-ն Շվեյցարիային չեզոք չի համարում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում |tert.am|

ՌԴ-ն Շվեյցարիային չեզոք չի համարում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում |tert.am|

tert.am: Շվեյցարիայի պատրաստակամությունը՝ կազմակերպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևի» համաժողովը, տարակուսելի է, քանի որ այս նախաձեռնությունը կտրված է իրականությունից։ Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով հունվարի 31-ին Շվեյցարիայում հաստատված՝ Համադաշնության արտաքին քաղաքականության 2024-2027 թվականների ռազմավարության փաստաթղթում ռուս-ուկրաինական հակամարտության մասին տեղ գտած դրույթին: «Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևի» իրագործման հարցերով բարձր մակարդակի կոնֆերանս կազմակերպելու՝ Համադաշնության պատրաստակամության մասին տեքստը նույնպես տարակուսելի է: Մենք կրկին ցանկանում ենք նշել, որ նման նախաձեռնություններն ամբողջությամբ կտրված են իրականությունից՝ հատկապես այն պատճառով, որ Զելենսկին իր հրամանագրով արգելել է Ռուսաստանի հետ որևէ շփում խաղաղ կարգավորման շուրջ»,- ընդգծել է Զախարովան։ Ըստ խոսնակի՝ «բացահայտ հակառուսական» փաստաթղթի վերջնական տարբերակում, որի նախագիծը Մոսկվան արդեն մեկնաբանել է 2023 թվականի սեպտեմբերի 29-ին, պահպանվել են Ռուսաստանի հանդեպ թշնամական բոլոր ձևակերպումները: Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 23-ին Նյու Յորքում Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսի հետ զրույցի ժամանակ ուղղակիորեն մատնանշել է նման հարձակումների անընդունելիությունը և Բեռնի՝ չեզոքությունից հեռանալը։ «Ընդունված ռազմավարությունը հաստատում է Բեռնի կույր հավատարմությունը Միացյալ Նահանգների և Եվրամիության ուղեցույցներին», - հայտարարել է Զախարովան: Նրա խոսքով՝ այդ հանգամանքներում շվեյցարական կողմի հավաստիացումներն անկողմնակալության ենթադրյալ հանձնառության վերաբերյալ «ցինիկ են թվում»: «Շվեյցարիայի՝ որպես հակամարտությունների կարգավորման «ազնիվ միջնորդի» ներուժը, որը նա փորձում է նման եռանդով կիրառել միջազգային ասպարեզում, մեզ համար սպառել է իրեն», - եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
16:13 - 03 փետրվարի, 2024
Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի դեմ պատերազմող ռուսական զորքի թիվը 600 հազար է՝ բանակի գրեթե կեսը
 |azatutyun.am|

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի դեմ պատերազմող ռուսական զորքի թիվը 600 հազար է՝ բանակի գրեթե կեսը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի դեմ պատերազմող ռուսական զորքերի թիվը 600 հազար է․ սա երկրի կանոնավոր բանակի գրեթե կեսն է: Այս մասին Կրեմլի ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած ռուսաստանցի ուսանողների հետ հանդիպմանը։ Դեկտեմբերի 1-ին նախագահ Պուտինը հրամանագիր է արձակել՝ ռուսական բանակում զինվորականների թիվը 130 հազար հոգով ավելացնելով մինչև 1 միլիոն 320 հազար, այդ թվում՝ 130 հազար ժամկետային զինծառայող։ Ռուսաստանի նախագահի ներկայացրած թվերը անկախ ստուգման ենթակա չեն և կարող են տարբերվել իրականությունից։ Սակայն, եթե այդ տվյալները մոտ են իրականությանը, ապա դա նշանակում է, որ ավելի քան մեկ միլիոն ռուսաստանցի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մասնակից է։ Դեկտեմբերին CNN-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինայում ռուսական բանակի զոհերի թիվը կարող է հասնել 315 հազարից մինչև 360 հազարի։
21:07 - 26 հունվարի, 2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել Բելգորոդի մերձակայքում կործանված Իլ-76-ի վերաբերյալ
 |shantnews.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել Բելգորոդի մերձակայքում կործանված Իլ-76-ի վերաբերյալ |shantnews.am|

shantnews.am: ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել Բելգորոդի շրջանում Իլ-76 ինքնաթիռի կործանման վերաբերյալ։ Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին նշել է, որ Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի վթարի մեղավորները ստանան արժանի պատիժը։ Նա ընդգծել է, որ միջադեպի մասին բոլոր տվյալները վկայում են Կիևի կողմից կանխամտածված հանցագործության մասին, քանի որ Ուկրաինայի ղեկավարությունը «լավ գիտեր զինվորներին նախապես համաձայնեցված փոխանակման վայր տեղափոխելու երթուղին և եղանակը»։ Միևնույն ժամանակ, Արևմուտքում Կիևի հովանավորները նույնպես պատասխանատվություն են կրում ողբերգության համար, նշել է մշտական ​​ներկայացուցչի տեղակալը։ «Մասնավորապես, ԱՄՆ-ին և Գերմանիային կարող են մեղսակիցներ անվանել, եթե պարզվի, որ Ուկրաինան օգտագործել է Patriot կամ IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերը»,- ասել է Պոլյանսկին։  
13:09 - 26 հունվարի, 2024
«Պնդելու եմ աղետի միջազգային հետաքննություն»․ Զելենսկին՝ ԻԼ-26-ի կործանման մասին
 |azatutyun.am|

«Պնդելու եմ աղետի միջազգային հետաքննություն»․ Զելենսկին՝ ԻԼ-26-ի կործանման մասին |azatutyun.am|

azatutyun.am: «Պնդելու եմ աղետի միջազգային հետաքննություն», - երեկ ուշ երեկոյան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Բելգորոդի շրջանում երեկ ռուսական Իլ-76 ռազմական ինքնաթիռի կործանումը, որը, ըստ ռուսական կողմի, փոխանակման նպատակով ուկրաինացի ռազմագերիներ էր տեղափոխում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ օդանավը խոցվել է ուկրաինական բանակի կողմից։ «Ակնհայտ է, որ ռուսները խաղում են ուկրաինացի բանտարկյալների կյանքի, հարազատների զգացմունքների և մեր հասարակության հույզերի հետ»,- մասնավորապես, ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը, սակայն, որևէ խոսք չի ասել ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառների ու ինքնաթիռում փոխանակման նպատակով ռազմագերիների առկայության մասին։
12:02 - 25 հունվարի, 2024
Ֆրանսիան մերժել է հունվարի 24-ին Իլ-76-ի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնելու ՌԴ պահանջը․Պոլյանսկի |azatutyun.am|

Ֆրանսիան մերժել է հունվարի 24-ին Իլ-76-ի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնելու ՌԴ պահանջը․Պոլյանսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան, որ նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, մերժել է Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավի կործանման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու Ռուսաստանի խնդրանքը, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ շեշտելով՝ Ֆրանսիայի նախագահության «նման որոշումը իշխանության չարաշահում է»։ «Ինչպես և կարելի էր ակնկալել, Ֆրանսիան, որ նախագահությունը ստանձնեց հունվարին, ընտրել է նախագահի լիազորությունները չարաշահելու ուղին և հրաժարվում է բավարարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու մեր պահանջը՝ կապված փոխանակման նպատակով ուկրաինացի գերիներին տեղափոխող մեր ինքնաթիռի դեմ Կիևի ռեժիմի իրականացրած ահաբեկչության հետ»,- գրել է Պոլյանսկին Telegram-ի ալիքում։ Նրա խոսքով՝ «Ֆրանսիան ակնհայտորեն փորձում է ժամանակ շահել և ժամանակ տալ ուկրաինացիներին՝ տեղի ունեցածի վերաբերյալ գոնե քիչ թե շատ խելամիտ բացատրություն գտնելու համար»։ Պոլյանսկին նշել է, որ Ֆրանսիան համաձայնել է հանդիպում անցկացնել հունվարի 25-ին, Նյու Յորքի ժամանակով ժամը 17.00-ին (Մոսկվայի ժամանակով հունվարի 26-ի ժամը 01.00-ին): «Ամոթ է, որ երբեմնի փառահեղ ֆրանսիական դիվանագիտությունը արժեզրկվել է ընդհուպ մինչև նման մանր խարդախություն», - գրել է ռուսաստանցի պաշտոնյան: Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պահանջել է Բելգորոդի մարզում ռուսաստանյան Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավի կործանմանհարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել։ Ռուսական դիվանագիտության ղեկավարը պնդել է, որ օդանավը խոցվել է ուկրաինական բանակի կողմից։ Կիևը չի հաստատում, որ ուկրաինական զինուժն է խոցել ռազմական ինքնաթիռը, պնդելով, թե հետաքննություն է ընթանում։
09:34 - 25 հունվարի, 2024
Ռուսական կողմը հայտնում է՝ Կիևի ռեժիմը Բելգորոդում ահաբեկչություն է իրականացրել․ ուկրաինական լրատվամիջոցները գրում են ինքնաթիռով հրթիռներ տեղափոխելու մասին

Ռուսական կողմը հայտնում է՝ Կիևի ռեժիմը Բելգորոդում ահաբեկչություն է իրականացրել․ ուկրաինական լրատվամիջոցները գրում են ինքնաթիռով հրթիռներ տեղափոխելու մասին

Ինչպես հայտնել ենք, ՌԴ Բելգորոդի շրջանում ռուսական Իլ-76 ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Օդանավում եղել են Ուկրաինայի ԶՈՒ 65 գերեվարված զինվորական, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվել են Բելգորոդի շրջան, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ։  ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ Կիևի ռեժիմը Բելգորոդի շրջանում ահաբեկչություն է իրականացրել՝ խոցելով ռուսական Իլ-76 ինքնաթիռը, որը փոխանակման նպատակով տեղափոխում էր ուկրաինացի ռազմագերիներին: ՌԴ ՊՆ-ն նշում է՝ ինքնաթիռի անձնակազմը և բոլոր ուղևորները մահացել են։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի ռազմաօդային ուժերը դեռ չեն մեկնաբանել Իլ-76-ի կործանման մասին տեղեկությունը, սակայն խոստացել են մեկնաբանություն տրամադրել ավելի ուշ։ Լրատվամիջոցները, հղում անելով Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի աղբյուրներին, գրում են, որ ինքնաթիռը С-300 համակարգերի համար հրթիռներ է տեղափոխել։
17:57 - 24 հունվարի, 2024
Ուկրաինան անօդաչու սարքերի զանգվածային գրոհ է իրականացրել Բելգորոդի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի և Տուլայի շրջանների վրա. ՌԴ ՊՆ |tert.am|

Ուկրաինան անօդաչու սարքերի զանգվածային գրոհ է իրականացրել Բելգորոդի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի և Տուլայի շրջանների վրա. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ուկրաինայի զինված ուժերն անօդաչուներով գրոհել են ՌԴ Բելգորոդի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի և Տուլայի շրջանների վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։Ուկրաինական կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Բելգորոդի շրջանի Նովոստրոևկա-Վտորայա գյուղում գազամատակարարման գիծը վնասվել է, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։Ուկրաինայի զինված ուժերը թիրախավորել եմ Կուրսկի շրջանի Վիշնևո գյուղը, հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը։ Նրա խոսքով՝ զոհեր չկան, սակայն վնասվել են շենքերի ապակիները։Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգն Օրյոլի շրջանի տարածքում խոցել է ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով՝ սարքը ոչնչացվել է Մոսկվայի ժամանակով ժամը 22:30-ի սահմանում։ Զինվորականները պարզաբանել են, որ սարքի նպատակը երկրի տարածքում ահաբեկչություն իրականացնելու փորձն էր։Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սմոլենսկի շրջանի վրայով ուկրաինական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ 
12:09 - 21 հունվարի, 2024