Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին տեղեկացնում է վարչապետի լրատվական ծառայությունը։ Ողջունելով վարչապետին ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը: Մենք Ձեզ հետ հեռախոսով մշտական կապի մեջ ենք, բայց իհարկե, հանդիպումները մշտապես արդյունավետ են անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Հույս ունեմ, որ այդպես կլինի նաև այս անգամ, կխոսենք և ֆորմալ, և ոչ ֆորմալ մթնոլորտում: Կճաշենք միասին և կքննարկենք ընթացիկ գործերը, կխոսենք հեռանկարների մասին: Շուտով ԱՊՀ գագաթաժողովն է, կցանկանայի Ձեզ հետ «ճշգրտել ժամերը» այս ուղղությամբ և նաև մեր փոխգործակցության մյուս հարցերի, այդ թվում` այսօրվա դրությամբ և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կարգավորման հարցով: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, բարի գալուստ»: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, շատ ուրախ եմ տեսնել Ձեզ, սա այս տարի մեր չորրորդ հանդիպումն է: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` Մոսկվա այցելելու հրավերի համար: Նման հաճախակի հանդիպումները, կարծում եմ, վկայում են մեր հարաբերությունների բարձր դինամիկայի, փոխըմբռնման, մեր ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների կարևորության մասին: Իհարկե, այժմ մեր տարածարջանում, նաև աշխարհում տեղի են ունենում դինամիկ գործընթացներ և շատ կարևոր է, որպեսզի դաշնակիցները հաճախ հանդիպեն, խոսեն, ինչպես Դուք ասացիք, «ճշգրտեն ժամերը»: Ցավոք մեր տարածաշրջանի հետ կապված դեռևս չի կարելի խոսել իրավիճակի լիարժեք կայունացման մասին։ Ինչպես Դուք եք նկատել, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված և հասկանալի է, որ հակամարտության լուծման ու մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն` հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այս բոլոր հարցերը շատ կարևոր են, առանցքային, և ես շատ ուրախ եմ քննարկել Ձեզ հետ բոլոր օրակարգային հարցերը»: Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի:
20:17 - 12 հոկտեմբերի, 2021
Փաշինյանը Պուտինի հետ քննարկելու է 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր

Փաշինյանը Պուտինի հետ քննարկելու է 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը: Կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
13:30 - 11 հոկտեմբերի, 2021
Անգնահատելի է Ձեր դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման գործընթացում. Արայիկ Հարությունյանը՝ Վլադիմիր Պուտինին

Անգնահատելի է Ձեր դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման գործընթացում. Արայիկ Հարությունյանը՝ Վլադիմիր Պուտինին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,  Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Արցախում միշտ հիշում և բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը և ծանրակշիռ ներդրումը  2020 թ. աշնանը ռազմական գործողությունների դադարեցման ու խաղաղության հաստատման, մեր բնակչության անվտանգության ապահովման և տարածաշրջանում կայունության  պահպանման գործում: Անգնահատելի է անձամբ Ձեր և Ռուսաստանի Դաշնության կառավարության դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և առանձին ձևաչափերում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման գործընթացում: Լիահույս ենք, որ մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև դարերի ընթացքում հաստատված ջերմ ու անկեղծ բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի ու կխորանա: Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք»: 
15:44 - 07 հոկտեմբերի, 2021
Անկեղծորեն գնահատում եմ մեր միջև ձևավորված փոխըմբռնումը և վստահելի հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

Անկեղծորեն գնահատում եմ մեր միջև ձևավորված փոխըմբռնումը և վստահելի հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Ռուսաստանի Դաշնության զարգացման շահերից բխող նպատակների իրագործմանը միտված պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում երկրի դերի առավել ամրապնդմանը միտված Ձեր հետևողական ջանքերը Ձեզ արժանի հարգանք են ապահովել հայրենիքում և արտերկրում: Անվիճելի է Ձեր անձնական ներդրումը Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Երախտապարտ ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերի համար: Անկեղծորեն գնահատում եմ մեր միջև ձևավորված փոխըմբռնումը և վստահելի հարաբերությունները: Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»:
13:03 - 07 հոկտեմբերի, 2021
Պուտինը և Էրդողանը Սոչիում քննարկել են Թուրքիայում ևս երկու ատոմակայանի կառուցման հնարավորությունը |azatutyun.am|

Պուտինը և Էրդողանը Սոչիում քննարկել են Թուրքիայում ևս երկու ատոմակայանի կառուցման հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը Սոչիում քննարկել են Ռուսաստանի մասնակցությամբ Թուրքիայում ևս երկու ատոմակայանների կառուցման հնարավորությունը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, խոսք [այդ մասին] եղել է», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երկու առաջնորդների բանակցությունների ընթացքում տվյալ հարցը ևս քննարկվել է։ Պեսկովը հավելել է, որ նշվել են կոնկրետ աշխարհագրական կետեր, որտեղ Թուրքիան պլանավորում է տեղակայել այդ ատոմակայանները։ Առաջին թուրքական ատոմակայանի շինարարությունն ավելի վաղ իրականացրել է «Ռոսատոմ» պետական կորպորացիան: Շինարարության համար նախատեսված էր շուրջ 20 միլիարդ դոլար, ընդ որում՝ ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա է վերցրել ռուսական կողմը: Երկկողմ համաձայնագրի համաձայն՝ շինարարության ավարտից հետո ատոմակայանի բաժնետոմսերի 51 տոկոսը կպատկանի Ռուսաստանին, իսկ 49 տոկոսը կվաճառվի օտարերկրյա ներդրողներին:
16:03 - 01 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանը պատրաստ Է ատոմակայան կառուցել Ղազախստանում. Պուտին |armenpress.am|

Ռուսաստանը պատրաստ Է ատոմակայան կառուցել Ղազախստանում. Պուտին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը պատրաստ Է Ղազախստանում ատոմակայան կառուցել ռուսական դիզայնով: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուսաստանը մեր գործընկերներին, այդ թվում՝ ղազախստանցի, օժանդակություն եւ աջակցություն Է առաջարկում ատոմային Էլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործման հանձնելու գործում, եթե դուք նման որոշումներ ընդունեք»,-ՌԴ նախագահն ասել Է Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածաշրջանների համաժողովի լիագումար նիստում, որն անցկացվել Է տեսակապի ռեժիմով: Պուտինը պարզաբանել Է, որ «մասնավորապես, խոսքը կարող Է լինել հանրապետությունում ռուսական դիզայնով ատոմակայան կառուցելու մասին»: Դրա հետ մեկտեղ ՌԴ-ն ընդգծել Է, որ առաջարկությունը չի սահմանափակվում միայն ԱԷԿ-ի կառուցմամբ: «Խոսքն ընդհանուր ճյուղ ստեղծելու մասին Է, որ ներառում Է ռուսաստանյան բուհերում կադրերի ուսուցում նոր մասնագիտությունների գծով, որոնք կապված են ատոմային Էներգիայի օգտագործման հետ»,-պարզաբանել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
15:25 - 30 սեպտեմբերի, 2021
Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման

Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառուցողական և ակտուալ բանակցություններ են վարել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ռիա» Նովոստին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Պուտին-Էրդողան հանդիպումը կայացել է երեկ Սոչիում: Պեսկովի խոսքով՝ քննարկումն առաջին հերթին կապված էր երկկողմ հարաբերություններին։ Նախագահները մանրամասն քննարկել են Աֆղանստանի, Լիբիայի և Սիրիայի իրավիճակը։ Ի թիվս վերոնշյալ և այլ հարցերի՝ Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման։  «Ռուսական կողմն ընդգծել է, որ կողմերը (Հայաստան և Ադրբեջան - խմբ․) պետք է սահմանների դելիմիտացիայի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հարցում փոխզիջումային որոշման հանգեն»,- ասել է Պեսկովը։   Լուսանկարը՝ «Ռիա» Նովոստի գործակալության
15:07 - 30 սեպտեմբերի, 2021
Ղրիմի մասին Էրդողանի հայտարարությունները չեն խափանում նրա այցի հեռանկարները․ Պեսկով |azatutyun.am|

Ղրիմի մասին Էրդողանի հայտարարությունները չեն խափանում նրա այցի հեռանկարները․ Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունները չեն խափանում ռուսաստանյան այցի հաջողության հեռանկարները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ես չէի չափազանցնի այդ իրավիճակը», - նշել է Պեսկովը` շարունակելով, թե այնուամենայնիվ, Թուրքիան Ռուսաստանի գործընկերն է, որի հետ ունեն բավականին զարգացած հարաբերություններ և այդ զարգացած հարաբերությունների ֆոնին` նաև տարաձայնություններ: Էրդողանը մասնավորապես հայտարարել էր, թե Թուրքիան Ուկրաինայի տարածքային ամբողջականության կողմ է հանդես գալիս և երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը։ Ըստ Կրեմլի խոսնակի` նման հայտարարությունները «ընդամենը մի փոքր տհաճ հետք են թողել»: Պեսկովը նաև հայտնել է, որ իրավիճակը սիրիական Իդլիբում Պուտինի և Էրդողանի բանակցությունների հիմնական թեման է լինելու: Սպասվում է, որ երկու երկրների առաջնորդները կհանդիպեն հաջորդ շաբաթ:
10:29 - 27 սեպտեմբերի, 2021