Բելառուս

Համերաշխություն ենք հայտնում հանուն իրենց խախտված իրավունքների Բելառուսի և աշխարհի տարբեր երկրների փողոցներում պայքարող քաղաքացիներին․ ՔՈ ՍԴԿ

Համերաշխություն ենք հայտնում հանուն իրենց խախտված իրավունքների Բելառուսի և աշխարհի տարբեր երկրների փողոցներում պայքարող քաղաքացիներին․ ՔՈ ՍԴԿ

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը մեծ ուշադրությամբ հետևում է Բելառուսի Հանրապետությունում նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին։ Խորը ցավով ենք տեղեկացել, որ իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների անհնազանդության գործողությունների ընթացքում հնարավոր չի եղել խուսափել զոհերից ու վիրավորներից։ Որպես հեղափոխական գործընթացներով անցած հանրության մասնիկ, կուսակցություն, մեր համերաշխությունն ենք հայտնում հանուն իրենց խախտված հիմնարար իրավունքների պաշտպանության Բելառուսի և աշխարհի տարբեր երկրների փողոցներում պայքարող քաղաքացիներին։ Բելառուսի ժողովրդի լավագույն ապագայի նկատմամբ խորին հավատով՝«Քաղաքացու որոշում» կուսակցություն»։
15:49 - 11 օգոստոսի, 2020
Մարդի՛կ, ձեզ լա՛վ նայեք․ ոչ մեկի կյանքը չարժե նրան, ինչ հիմա կատարվում է․ Տիխանովսկայան խոսել է Բելառուսից հեռանալու մասին

Մարդի՛կ, ձեզ լա՛վ նայեք․ ոչ մեկի կյանքը չարժե նրան, ինչ հիմա կատարվում է․ Տիխանովսկայան խոսել է Բելառուսից հեռանալու մասին

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձ է հրապարակել, որտեղ խոսում է Բելառուսից իր հեռանալու որոշման մասին։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Գիտեք, կարծում էի, որ այս ամբողջ արշավը շատ ուժեղացրեց ինձ ու այնքան ուժ տվեց, որ կարող եմ ամեն ինչ տանել։ Բայց երևի ես մնացի այն թույլ կինը, որն էի ի սկզբանե։ Ես ընդունել եմ ինձ համար շատ ծանր որոշում։ Այս որոշումն ընդունել եմ բացառապես միանձնյա․ ո՛չ ընկերները, ո՛չ բարեկամները, ո՛չ շտաբը, ո՛չ Սերգեյը որևէ կերպ ուղղակի չէին կարող ազդել այդ որոշման վրա։ Գիտեմ՝ շատերն ինձ կհասկանան, շատերը կմեղադրեն, իսկ շատերն անգամ կատեն։ Բայց գիտեք, Ատսված չտա, որ հայտնվեք այնպիսի ընտրության առջև, ինչպիսին իմ առաջ էր։  Դրա համար, մարդի՛կ, ձեզ լա՛վ նայեք՝ խնդրում եմ, ոչ մեկի կյանքը չարժե նրան, ինչ հիմա կատարվում է։ Երեխաներն ամենթանկն են, ինչ կա այս կյանքում»։ Հիշեցնենք, որ Սվետլանա Տիխանովսկայան այս պահին Լիտվայում է։
13:00 - 11 օգոստոսի, 2020
Ավստրիայի նախագահը չի շնորհավորի Լուկաշենկոյին ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ |tert.am|

Ավստրիայի նախագահը չի շնորհավորի Լուկաշենկոյին ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ |tert.am|

tert.am: Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենը չի շնորհավորի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ավստրիացի նախագահի մամուլի քարտուղար Ռեյնհարդ Պիկլ-Հերքը: «Դաշնային նախագահը շնորհավորական հեռագիր չի ուղարկի»,-ասել է գործակալության զրուցակիցը: Մամուլի քարտուղարը նախագահի որոշման պատճառը չի նշել: Ավելի վաղ Լուկաշենկոյին հաղթանակի առիթով շնորհավորել էին մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ՌԴ նախագահն ու Չինաստանի ղեկավարը: Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները. Մինսկում երեկ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, կա 1 զոհ: Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով: Ավելին՝ tert.am-ում
12:41 - 11 օգոստոսի, 2020
ԱՄՆ-ում Բելառուսին կոչ են արել ձայների վերահաշվարկ իրականացնել կամ նոր ընտրություններ անցկացնել
 |tert.am|

ԱՄՆ-ում Բելառուսին կոչ են արել ձայների վերահաշվարկ իրականացնել կամ նոր ընտրություններ անցկացնել |tert.am|

tert.am: ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի սենատոր, արտաքին գործերի հանձնաժողովի ավագ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել Բելառուսին նոր ընտրություններ անցկացնել կամ օգոստոսի 9-ին կայացած ընտրությունների ձայների «ճշգրիտ» վերահաշվարկ իրականացնել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Թրամփի վարչակազմը պետք է հստակ հայտարարի, որ ԱՄՆ-ի և Բելառուսի միջև հարաբերություններում վերջին ձեռքբերումները ոչ մի արժեք չեն ունենա, եթե Բելառուսի իշխանությունները հստակ չհաշվարկեն կիրակնօրյա քվեաթերթիկները կամ նորից ընտրություններ չանցկացնեն` միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական չափանիշներով»,-ասված է Մենենդեսի գրավոր հայտարարության մեջ: «Եթե այս բռնությունն ու հարձակումը ժողովրդավարության նկատմամբ շարունակվի, ապա ես ակնկալում եմ, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան արագորեն կվերականգնեն պատժամիջոցներն ընդդեմ Լուկաշենկոյի և նրա օգնականների»,-հավելել է Մենենդեսը: Նա ընտրությունները «կեղծարարություն և ողբերգություն» է որակել, իսկ Բելառուսում ենթադրաբար որպես քաղտեխնոլոգ աշխատող ԱՄՆ քաղաքացի Վիտալի Շկլյարովի ձերբակալությունն անընդունելի է համարել:
10:52 - 11 օգոստոսի, 2020
Լուկաշենկոյի ռեժիմի՝ 26 տարվա ճնշումներից հետո բելառուսները պահանջում են, որ իրենց ձայները լսելի լինեն․ Ջո Բայդեն

Լուկաշենկոյի ռեժիմի՝ 26 տարվա ճնշումներից հետո բելառուսները պահանջում են, որ իրենց ձայները լսելի լինեն․ Ջո Բայդեն

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ Բելառուսում տեղի ունեցող բողոքի ակցիաների կապակցությամբ․ «Ժողովրդավարությունը կառուցվում է մի պարզ կոնցեպտի վրա, համաձայն որի՝ քաղաքացիներն ունեն իրավունք՝ ընտրելու իրենց առաջնորդներին ու ազդելու իրենց պետությունների ապագայի վրա: Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի՝ 26 տարվա շարունակական ճնշումներից հետո բելառուսները պահանջում են, որ իրենց ձայները լսելի լինեն:  Խախտումներով ստվերված նախագահական ընտրություններից հետո քաղաքացիների խաղաղ ցույցերը, որոնցով պահանջվում էր ձայների ճշգրիտ հաշվարկ, հանդիպեցին ոստիկանական ուժերի, որոնք կիրառեցին լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ:  Լուկաշենկոյի ռեժիմն անջատեց ինտերնետը, ձերբակալեց ցուցարարներին ու անկախ լրագրողներին և փորձեց լռեցնել միջազգային դիտորդներին: Այս ամենը չի համապատասխանում քաղաքական առաջնորդի գործողություններին, որը վստահ է արդար անկացված ընտրություններում իր հաղթանակի մեջ: Բայց խիզախ քաղաքացիների՝ լրագրողների, ակտիվիստների ու սովորական մարդկանց շնորհիվ, որոնք փաստաթղթավորել են այս իրադարձությունները, մենք գիտենք ճշմարտությունը ռեժիմի կողմից ժողովրդավարության դեմ հարձակումների մասին»:   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
10:05 - 11 օգոստոսի, 2020
Բախումների 2-րդ գիշերը Մինսկում՝ ամփոփ

Բախումների 2-րդ գիշերը Մինսկում՝ ամփոփ

Ինչ է տեղի ունեցել բախումների 2-րդ գիշերը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, գրում է bbc.com-ը • Մինսկում 2-րդ օրն է՝ տեղի են ունենում բախումներ՝ ցուցարարներիի և ոստիկանության միջև: Երկուշաբթի օրը նորից կիրառվել են լուսաձայնային նռնակներ, արդյունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ:• Ուժայինները չեն կրում տարբերակիչ նշաններ:• Ըստ ԿԸՀ տվյալների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08 տոկոսը, Սվետլանա Տիխանովսկայայան՝ 10,09 տոկոսը:• Սվետլանա Տիխանովսկայայան հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները:• Բելառուսի Քննաչական կոմիտեն հարուցել է քրեական գործեր զանգվածային անկարգությունների ու բռնությունների փաստերվ:• Բելառուսի ամբողջ տարածքում ինտերնետը շատ վատ է աշխատում։   Բելառուսում կայացած ընտրություններն ու դրան հաջորդած իրադարձությունները՝ ամփոփ
09:41 - 11 օգոստոսի, 2020
Բելառուսի ՊԱԿ նախագահը հայտնել է, որ նախագահի ընդդիմադիր թեկնածուի դեմ մահափորձ է նախապատրաստվել
 |tert.am|

Բելառուսի ՊԱԿ նախագահը հայտնել է, որ նախագահի ընդդիմադիր թեկնածուի դեմ մահափորձ է նախապատրաստվել |tert.am|

tert.am: Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկը հայտարարել է, որ երկրի նախագահական թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի դեմ մահափորձ է նախապատրաստվել: «Ընդդիմության` այսպես կոչված միավորված շտաբից տեղեկություն է ստացվել, որ իրենք մտավախություն ունեն, որ Տիխանովսկայայի դեմ սադրանքներ և մահափորձ տեղի կունենա: ՆԳՆ ծայրահեղականության դեմ պայքարի բաժինը ևս նման հաղորդագրություն է որսացել»,- ТАСС գործակալության փոխանցմամբ`հայտարարել է ՊԱԿ նահագահը: Նրա խոսքով` հաղորդագրությունն ուղարկողի ինքնությունը պարզվել է, նրան շուտով կձերբակալեն: Վերջինս նշել է, որ այդ մասին զեկուցվել է երկրի ղեկավարին, որն էլ հրահանգել է 120 պատրաստված աշխատակիցներից կազմված խումբ ուղարկել միավորված շտաբի պաշտպանությունն ապահովելու համար:
21:36 - 10 օգոստոսի, 2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով

ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընրտվելու առիթով։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ուղերձում ասված է. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ, Շնորհավորում եմ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և նոր նվաճումներ պետության ղեկավարի պաշտոնում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջև բարեկամությունը և ընդլայնել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Իմ կողմից պատրաստ եմ ամեն ջանք գործադրել, որպեսզի լիովին իրագործենք մեր ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների ամբողջ ներուժը: Օգտվելով առիթից, հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարoրություն»:
17:49 - 10 օգոստոսի, 2020
ԵՄ փոխնախագահի ու Բարձր հանձնակատարի համատեղ հայտարարությունը Բելառուսում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ

ԵՄ փոխնախագահի ու Բարձր հանձնակատարի համատեղ հայտարարությունը Բելառուսում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ

ԵՄ փոխնախագահ Ժոզեֆ Բորելի ու Բարձր հանձնակատար Օլիվեր Վարհեկյեյի համատեղ հայտարարությունը Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին․ «Նախագահական ընտրությունները Բելառուսում տեղի ունեցան օգոստոսի 9-ին: Եվրոպական միությունը քանիցս բարձրաձայնել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն պատշաճ մակարդակի վրա: Ընտրություններին հաջորդած գիշերն ուղեկցվում էր պետության կողմից խաղաղ ցուցարարների դեմ կիրառված անհամաչափ ու անընդունելի բռնություններով: Ըստ հաղորդումների՝ այդ պատճառով մի մարդ զոհվել է, շատերը՝ վնասվածքներ ստացել: Մենք դատապարտում ենք բռնությունը ու կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր բերման են ենթարկվել անցած գիշեր: Բելառուսի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ հավաքների ազատության հիմնարար իրավունքը կպահպանվի:  Որպես շարունակություն աննախադեպ միասնության՝ հանուն ազատ ընտրությունների ու ժողովրդավարության, Բելառուսի ժողովուրդն ակնկալիք ունի, որ իրենց քվեների հաշվարկը կլինի արդար: Առանցքային է, որ ԿԸՀ-ն հրապարակի տվյալներ, որոնք արտահայտում են Բելառուսի ժողովրդի ընտրությունը:  Միայն մարդու իրավունքների, ժողովրդավարության, ազատ ու արդար ընտրությունների պահպանումը կերաշխավորի Բելառուսի կայունությունն ու ինքնիշխանությունը: Մենք կշարունակենք հետևել զարգացումներին, որպեսզի գնահատենք, թե ինչպիսին պետք է լինի ԵՄ արձագանքն ու հարաբերությունները Բելառուսի հետ հետագա զարգացումների լույսի ներքո»:
16:37 - 10 օգոստոսի, 2020
Մայդան չի լինելու, ինչքան էլ դա որոշ մարդկանց համար ցանկալի լինի․ Լուկաշենկո

Մայդան չի լինելու, ինչքան էլ դա որոշ մարդկանց համար ցանկալի լինի․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերին: Նա ընդգծել է, որ կտա համարժեք պատասխան։ Այս մասին նա ասել է այսօր՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է belta.by-ն։ «Այն, ինչի մասին ես ասել եմ, հաստատվում է: Եթե որևէ մեկը չէր հավատում, ապա հիմա հավատաց: Մեր վզին փորձում եմ փաթաթել այդ ծուղակը: Ես զգուշացրել եմ՝ մայդան չի լինելու, ինչքան էլ դա որոշ մարդկանց համար ցանկալի լինի: Դրա համար պետք է հանգստանալ: Իսկ ծնողներին ասում եմ 3-րդ անգամ, պետք է գնալ ու նայել, թե որտեղ են իրենց երեխաները, որ հետո ցավալի չլինի: Մոտ 25 տղա ՕՄՕՆ-ից վիրավորվել է, կան ոտքի, ձեռքի կոտվրածքներ: Միտումնավոր ծեծել են այդ տղաներին, իրենք էլ պատասխանել են: Ի՞նչ իմաստ ունի հիմա լացուկոծ դնել: Դրա համար պատասխանը կլինի համարժեք: Մենք թույլ չենք տա երկիրը խառնել»,- ասել է Լուկաշենկոն: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
14:56 - 10 օգոստոսի, 2020