tert.am: Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենը չի շնորհավորի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ավստրիացի նախագահի մամուլի քարտուղար Ռեյնհարդ Պիկլ-Հերքը:
«Դաշնային նախագահը շնորհավորական հեռագիր չի ուղարկի»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Մամուլի քարտուղարը նախագահի որոշման պատճառը չի նշել:
Ավելի վաղ Լուկաշենկոյին հաղթանակի առիթով շնորհավորել էին մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ՌԴ նախագահն ու Չինաստանի ղեկավարը:
Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները. Մինսկում երեկ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, կա 1 զոհ:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
Ավելին՝ tert.am-ում
comment.count (0)