Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Չէ՞ որ ՀՀ նախագահն ինքնուրույն գործող անձ չէ, կա հակակշիռ՝ ԱԺ, ՍԴ, դե եկեք այդ պատգամավորներին էլ պատասխանատվության ենթարկենք. Ռուբեն Սահակյան |aysor.am|

Չէ՞ որ ՀՀ նախագահն ինքնուրույն գործող անձ չէ, կա հակակշիռ՝ ԱԺ, ՍԴ, դե եկեք այդ պատգամավորներին էլ պատասխանատվության ենթարկենք. Ռուբեն Սահակյան |aysor.am|

aysor.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող նիստում, որտեղ քննվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Ռուբեն Սահակյանը երկար ելույթ ունեցավ՝ ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանին 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելը, առաջադրված մեղադրանքը։ Ըստ փաստաբան Սահակյանի, ընդհանրապես պարզ չէ՝ ո՞րն է ՀՀ քրեական օրենսգրք 300.1 հոդվածի հանցակազմի օբյեկտը։ «Նման հանցակազմով երբևէ քրեական գործ Հայաստանում, ինչպես նաև նախկին խորհրդային երկրների տարածքում չի քննվել։ Հանցակազմն ընդհանուր է, բայց օբյեկտը չկա։ Այդ է պատճառը, որ մեզ մոտ հարցեր են առաջանում, որոնց վերաբերյալ մենք միշտ առաջացրել ենք սահմանադրականության հարցը։ Խափանման միջոցի ընտրության հարցի քննարկումներում մենք անդրադարձել ենք այդ հարցին, վեճեր են առաջանում, բայց դատարաններն այս հարցին անդրադարձ չեն կատարում, մատնում են լռության։ Ծանոթացել եք դատարանների որոշումներին՝ ոչ մեկ չի անդրադառնում ու այդ հարցին չեն տալիս պատասխան։ Ուրեմն, կա ինչ-որ մի պատճառ», - հայտարարեց Ռուբեն Սահակյանը։ Փաստաբանը հիշեց 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների գործով նախկին մեղադրյալ Ալեքսանդր Արզումանյանին, որի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք Հայաստանում սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություններ իրականացնելու համար ու ավելացրեց. «2008թ.-ի մարտիմեկյան դեպքերով նույն մեղադրանքն առաջադրված է եղել ևս 27 անձի։ Քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ելնելով այն բանից, որ գործող օրենսգրքի 300.1 հոդվածը համարվել է հետադարձ ուժի տեսանկյունից պատասխանատվություն չսահմանող նորմ։ Այժմ տեղի ունեցողը պայմանավորված է իշխանության փոփոխությամբ. այսօր իշխանության է եկել մի անձ, որը ժամանակին նույնպես պետք է մեղադրվեր այս նորմով՝ չի մեղադրվել, քանի որ գտնվել է փախուստի մեջ։ Դատախազներն ասում են՝ «այն ժամանակ մեկ այլ բան են արել, այսօր մենք այս դիրքորոշումն ունենք»։ Ակամայից հիշում ես մի մուլտֆիլմ՝ «Վինի Պուխը», որտեղ խոսվում է «սխալ մեղուների» մասին։ Ինձ մոտ այս մուլտֆիլմն ասոցացվում է «սխալ դատախազների» հետ։ Փաստենք, որ եթե մինչև 300.1 հոդվածի ընդունումը Ռոբերտ Քոչարյանին և մյուս երեք անձանց մեղադրանքն առաջադրված լիներ 300 հոդվածով, ապա նրանց նկատմամբ ևս քրեական հետապնդումը պարտադիր կերպով պետք է դադարեցվեր։ Սա այնքան պարզ միտք է։ Պարզունակ միտք է։ Այսպիսով, պարոն Քոչարյանին մեղսագրվել է մի արարք, որը 2008թ.-ին հանցագործություն չի եղել, հետևաբար՝ նրա նկատմամբ չի կարող կիրառվել որևէ խափանման միջոց։ Եթե արարքը կատարելու պահին հանցագործություն չի համարվել անձի նկատմամբ խափանման միջոց չի կարող կիրառվել։ Չի կատարել, չի եղել նման հանցակազմ։ Նման հոդված 2008թ.-ին գոյություն չի ունեցել։ Մի նկատառում ևս՝ ոչ ոք չի ուզում խոսել ընդհանրապես դիտավորության մասին. ասում են՝ տապալվել է սահմանադրական կարգը և վերջ։ Հույժ գաղտնի հրաման է ստորագրել, ստորագրել է արտակարգ ռեժիմի մասին հրամանագիր։ Բայց որևէ մեկն ասո՞ւմ է՝ սա արել է այսինչ նպատակով։ Որևէ մեկը փորձե՞լ է քննել դատական նախորդ նիստերում «0038» հրամանի մասին Ռոբերտ Քոչարյանի տված բացատրությունը, որ դա արվել է, որ բացառվի ԶՈՒ ներգրավումը քաղաքական գործընթացներում։ Այս հարցի վեաբերյալ որևէ քննություն չի կատարվել։ Ինչո՞ւ խոսեցի դիտավորության մասին, չէ՞ որ ՀՀ նախագահն ինքնուրույն գործող անձ չէ, կա հակակշիռ, կա Սահմանադրությամբ հաստատված գործընթաց՝ նա պետք է խորհրդակցի ԱԺ նախագահի ու կառավարության ղեկավարի հետ ու հետո ուղերձով դիմի ժողովրդին, հանրությանը։Հրամանագիրը պետք է անհապաղ քննարկվի ԱԺ-ում ու հավանության արժանանա։ 41 պատգամավոր հրամանգրի հրապարակումից հետո հավաքվել է ու որոշել հավանություն տալ դրան։ Պատգամավորներ կան, որ կողմ են քվեարկել։ Այդ պայմաններում ասել, որ ՀՀ նախագահը դիտավորություն է արել, և ոչ մեկ նրա ձեռքը չի բռնել... Դե բերեք 41 պատգամավորին, թող նրանք էլ պատասխանատվության ենթարկվեն։ ՍԴ-ն իրավունք ունի չեղյալ հայտարարել հրամանագիրը, բայց չի արել դա։ Ու այս պայմաններում ասել, որ ՀՀ նախագահը հանցագործություն է կատարել... Ես համոզված եմ, որ նախագահին կհամարեին հանցագործ, եթե նա այդպիսի որոշում չընդուներ, եթե նա նման որոշում չկայացներ»։ Փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ընտրվել է անհիմն և պահանջեց անհապաղ ազատ արձակել նրան։ Նա ընդգծեց՝ իր այս ելույթն ամբողջությամբ տեղավորվում է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության համատեքստում, քանի որ հիմնավորումները «100 տոկոսով նույնական են»։
13:31 - 14 մայիսի, 2019
Դատարանը պարտադիր է համարում Քոչարյանի երաշխավորներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայությունը |hetq.am|

Դատարանը պարտադիր է համարում Քոչարյանի երաշխավորներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայությունը |hetq.am|

hetq.am։ Դատախազությունը պնդում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է շարունակի գտնվել կալանքի տակ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի, այս պահին քննարկում է Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու հարցը: Խափանման միջոցի քննության շրջանակներում Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դատարանին ներկայացրեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորագիրը, որով նրանք երաշխավորում են ազատության մեջ Քոչարյանի պատշաճ վարքագիծը:Մասնավորապես՝ Արցախի ներկա և նախկին նախագահները երաշխավորել են, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց և չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։Դատավոր Դավիթ Գրիգորյանը հիշեցրեց, որ երաշխավորող անձինք պետք է ներկայանան դատարան, և Քոչարյանի պաշտպանները խոստացան մինչև դատական նիստի ավարտը ճշտել, թե երբ կարող են նրանք ներկայանալ դատարան:Նիստը շարունակվում է, Քոչարյանի պաշտպանները ներկայացնում են իրենց դիրքորոշումները:
12:47 - 14 մայիսի, 2019
Կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում. Ռոբերտ Քոչարյան |aysor.am|

Կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում. Ռոբերտ Քոչարյան |aysor.am|

aysor.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ կողմնակալ մոտեցում է տեսնում: Նա ընդգծեց՝ կային մարդիկ, որոնք դեռ պետք է հարցաքննվեին քննություն իրականացնելու ժամանակ, մինչդեռ ուղղորդված քննություն է իրականացվել և կան մարդիկ, որոնց դիտմամբ ժամանակին չեն հարցաքննվել:«Ես սա ուղղակի դիտում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում, և քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով: Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Ես գտնում եմ, որ այդ մարդիկ պետք է գան և այստեղ հարցաքննվեն», - ասաց նա:
12:36 - 14 մայիսի, 2019
Քոչարյանի կալանքի հիմքերը հայտնի են. «Նա կարող է թաքնվել» |panarmenian.am|

Քոչարյանի կալանքի հիմքերը հայտնի են. «Նա կարող է թաքնվել» |panarmenian.am|

panarmenian.net: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի ընթացքում գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրել է միջոց կալանքի հիմքերը:Ըստ դատախազ Պետրոսյանի, վարույթն իրականացնող մարմինը կարող է օբյեկտիվ ենթադրություն ունենալ, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի։ Իսկ կալանքը կանխում է նրա փախուստի ռիսկը՝ հնարավորություն չտալով դուրս գալ երկրից:Նա նշել է, որ դատարանին բավարար է ուսումնասիրել քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության արխիվից առգրավված 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված համապատասխան գաղտնի հրամանը, որպես վկաներ հարցաքննված մի շարք անձանց՝ Արշակ Կարապետյանի, Վարդան Հարությունյանի, Վալերի և Վիկտոր Պողոսյանների և այլոց հարցաքննության արձանագրությունները:«Դատարանը կարող է ուսումնասիրել նախագահի կողմից 2008 թվականի հրավիրավիրված խորհրդակցությանը մասնակցած անձանց հարցաքննության արձանագրությունները, որոնք ևս հիմնավորում են առաջադրված մեղադրանքի հետ մեղադրյալի առնչությունը», - ասել է նա:Պետրոսյանը վկայակոչել է 2008 թվականի Քոչարյանի հեռուստատեսային նյութի տեսագրությունը, լազերային սկավառակները՝ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զրահատեխնիկայի վերաբերյալ, ՀՀ ազգային արխիվից ստացած արտակարգ դրություն հայտարելու մասին 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը:«Քրեական գործով թաքնվելու ռիսկերի հետ կապված մենք վկայակոչում ենք քրեական գործում առկա տեղեկությունները, մասնավորապես՝ մեղադրյալի հիմնական գործունեության վայրը հանդիսանում է Հայաստանից դուրս: Եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներում անդրադարձել է անձի սոցիալական կապերին, դիրքին, նրա ֆինանսական միջոցներին և դրանք իրենց ամբողջության մեջ գնահատելով թե թաքնվելու, թե խոչընդոտելու ռիսկերն ավելի քան բարձրանում են: Վերլուծելով էլեկտորնային սահմանյաին համակարգում նրա սահմանահատումների տվյալները, մեր ենթադրությունը ողջամիտ համարելու հիմքեր է տալիս։ Մեղադրանքի կողմի ապացույցների և հարցաքնված անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործելու ռիսկը բավականին բարձր է։ Համարում եմ, որ այս փուլում, բացի կալանավորումը, այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու այլ անձնաց նկատմամբ անօրինական ազդեցության ռիսկը», - ասել է Պետրոսյանը:
11:38 - 14 մայիսի, 2019
«Հիմնական մեղավորը Քոչարյանն է»․ դատ |epress.am|

«Հիմնական մեղավորը Քոչարյանն է»․ դատ |epress.am|

epress.am։ Շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով 2-րդ դատական նիստը։ Դեռևս դատավարությունից մեկ ժամ առաջ դատարանի բակում էին հավաքվել այսպես կոչված Քոչարյանի կողմնակիցները և նրան մարդասպան համարողները։Նրանց շարքերում էր նաև մի երիտասարդ, որը, ըստ շրջանառվող լուրերի, Քոչարյանի որդու ընկերն է, նա նաև Աժ-ի դիմաց մեկ ամիս առաջ տրանսգենդեռի թեմայով ատելության կոչեր էր անում։Հակաքոչարյանականների ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ առավոտյան նա նկատել է, որ Քոչարյանի աջակցի ձեռքին մոտ 15 անձնագիր կար։ Նրա ենթադրությամբ՝ դրանք հավաքել էին, որ հետագայում փող բաժանեն։ Քոչարյանականները ֆիկտիվ բեյջեր ունեն և ներկայանում են որպես լրագրող։ Այս կինը Անի Կարապետյանն է, Քոչարյանի կողմնակիցների ակցիաների ժամանակ միշտ ելույթ է ունենում՝ պաշտպանելով նրան։ Իսկ, ահա, նիստի ընթացքում կինը որպես լրագրող էր ներկայանում և պահանջում տեղ տալ, որ նստի։ Այնուհետև սկսեց վիրավորել լրագրողներին՝ ասելով, թե իրեն հաճելի էլ չէ «ձեզ նմանների կողքին նստելը»։
09:40 - 14 մայիսի, 2019
Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը. Դատավորն ինքաբացարկ չի հայտնի |aysor.am|

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը. Դատավորն ինքաբացարկ չի հայտնի |aysor.am|

aysor.am։ Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող նիստում դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայարած միջնորդությունը և հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել։ Այսինքն՝ Գրիգորյանը կշարունակի նախագահել Մարտի 1-ի գործով դատական նիստերը։ Մայիսի 13-ին դատարանում կայացած նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրել էր միջնորդություն՝ հայտարարելով, որ դատավորը դատավարության կողմերի միջև հավասարություն չի ապահովում։Ըստ փաստաբանի, դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքն այն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը այս գործի կողմ է հանդիսանում, նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված մուտքով։Այնուհետև, ներկայացնելով ինքնաբացարկի 2-րդ հիմքը, փասաբան Ալումյանն ասաց, որ այսօրվա դատական նիստում հարցերի միջոցով կարողացել է հասկանալ, որ դատավորն այս կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի մեծածավալ նյութերին։
08:54 - 14 մայիսի, 2019
Քոչարյանի աջակիցներն ու ակտիվիստները՝ հակադարձ վանկարկումներով |civilnet.am|

Քոչարյանի աջակիցներն ու ակտիվիստները՝ հակադարձ վանկարկումներով |civilnet.am|

civilnet.am։ Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ 12։30 նախատեսված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, և վանկարկում են «Քոչարյան, հանցագործ», «Ռոբ, պրիվետ»։Դատարանի դիմաց են նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։ Նրանք էլ վանկարկում են՝ «Լևոն Տեր-Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, Մարտի մեկի սադրիչներ»։ Երկու խմբերի միջև պատնեշ են կազմել ոստիկանները՝ բախումներ թույլ չտալու համար։Երեկ՝ մայիսի 13-ին, նույն դատարանում մեկնարկած դատական նիստի ընթացքում, դատարանում բախում տեղի ունեցավ ակտիվիստ Վարդգես Գասպարիի և Քոչարյանի աջակիցների միջև։ Վերջիններս խլեցին Գասպարիի ձեռքի պաստառը, իսկ աջակիցներից մեկը ջրի շշով հարվածեց Գասպարիի դեմքին։ Այսօր քաղաքացիները վանկարկում են՝ «Գասպարին մենակ չէ»։
07:51 - 14 մայիսի, 2019
Կուզեի լսել, որ Քոչարյանը հստակ կհայտարարի՝ ինքը չի վերահսկել իրավիճակը, իրեն չեն զեկուցել մահաբեր ուժի գործադրման մասին. Վահե Գրիգորյան |aysor.am|

Կուզեի լսել, որ Քոչարյանը հստակ կհայտարարի՝ ինքը չի վերահսկել իրավիճակը, իրեն չեն զեկուցել մահաբեր ուժի գործադրման մասին. Վահե Գրիգորյան |aysor.am|

aysor.am: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը չեմ կարծում, որ հիմնավոր էր, Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը։ «Հուսով եմ՝ դատարանը կմերժի միջնորդությունը», - ասաց նա։ Վահե Գրիգորյանի խոսքով՝ Քոչարյանի փաստաբանները բոլորն էլ պրոֆեսիոնալ ու բարձրակարգ իրավաբաններ են ու, բնականաբար, ներկայացնում են իրենց պաշտպանյալի դիրքորոշումները։  Նա ասաց, թե այսօր ավելի շատ ակնկալում էր բովանդակյաին փաստարկներ։ «Ցավում են, որ դրանք չհնչեցին։ Ես չեմ կարծում, որ դրանք փաստաբանների բացթողումներն էին», - ասաց նա։Անդրադառնալով իր հայտարարած «շոկային նյութերին», Վահե Գրիգորյանն ասաց, թե այդ բոլոր նյութերի մասին ոչ միայն խոսելու են, այլև այդ նյութերը հետազոտվելու են հրապարակային դատաքննության ընթացքում։«Քանի դեռ դատարանը չի որոշել նյութերի հետազոտման կարգի շրջանակներում որ նյութերն են գաղտնիացվելու, իսկ որոնք՝ չէ, ես ձեռնպահ կմնամ որևէ տեղեկություն հայտնելու այնպիսի նյութերի մասին, որոնք, շատ հնարավոր է, ռազմական կամ պետական գաղտնիքի նկատառումներով կգաղտնիացվեն», - ասաց Վահե Գրիգորյանը։Նա ասաց՝ երբ հայտարարել է, որ դրանք շոկային, շատ մեղմ է գտնվել։Խոսելով «0038» հրամանից, փաստաբանը նշեց, որ այդ հրամանից տեղյակ լինելը կամ չլինելը դաշտ է նետվել քարոզչամիջոցների կողմից՝ իբրև Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմնական սյուն։«Դա այդպես չէ, հիշե՛ք, «0038» հրամանին նույնիսկ եթե որևէ մեկը ծանոթ չի եղել... մենք չենք խոսում հրամանին ծանոթ լինելու մասին, որին, շատ հնարավոր է, որ մարդը ծանոթ չլիներ։ Խոսքը վերաբերում է ՀՀ մայրաքաղաք հսկայածավալ զորամիավորումներ տեղափոխելուն, խոսքը վերաբերվում է հրազեն գործադրելուն, մահաբեր ուժ գործադրելուն, խոսքը վերաբերում է բոլոր այն գործողություներին, որոնք մասին ամբաստանյալ Քոչարյանը չէր կարող իմանալ։ Ես կուզեմ, որպեսզի նա հստակ հայկական դատարանում հայտարարի, որ ինքը տեղյակ չի եղել, որ մոտ երկու հազար սպայական ու ենթասպայական կազմ ունեցող, բարձր պատրաստվածություն ունեցող ամբողջությամբ զինված զորաբանակ է բերվել Երևանի կենտրոն», - ասաց նա։Նա ընդգծեց՝ կուզի լսել, որ Քոչարյանը հստակ կհայտարարի՝ ինքը չի վերահսկել իրավիճակը, որ ո՛չ ոստիկանապետը, ո՛չ մյուս հատուկ ծառայություններն իրեն չեն զեկուցել մահաբեր ուժի գործադրման մասին։«Եվ, որ նրան չեն զեկուցել մադրկանց սպանությունների պատճառների մասին ու, առհասարակ, հարյուրավոր զինծառաողների, քաղաքացիական անձնաց ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների մասին։ Նա պիտի դա հստակ հայտարարի», - ասաց Վահե Գրիգորյանը։
13:48 - 13 մայիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանը դատարանում է |aysor.am|

Ռոբերտ Քոչարյանը դատարանում է |aysor.am|

aysor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը: Դատարանում է նաև ՀՀ 2-րդ նախագահ, գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը։ Երբ Քոչարյանը մտավ նիստերի դահլիճ, դահլիճում ներկաները, որոնք երկրորդ նախագահի աջակիցներն են, բացականչեցին. «Ա-զա-տու-թյուն, Ա-զա-տու-թյուն»։ Քոչարյանը հեռվից ձեռքով ողջունեց իր աջակիցներին։ Նիստն անցկացվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, ապակեպատ դահլիճում, որտեղ անցկացվել է «Սասնա ծռերի» գործով դատավարությունը։ Մեղադրանքը դատարանում կպաշտպանեն դատախազներ Կարեն Բիշարյանը, Պետրոս Պետոսյանը և Գևորգ Բաղդասարյանը։Այս նիստի ընթացքում պետք է որոշվի մեղադրյալների կալանքի հարցը։ Մեղադրյալներից 3-ը՝ Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը, դատական նիստի անցկացման մասին ծանուցում չեն ստացել։
10:27 - 13 մայիսի, 2019
Ես կմիանամ նոր լիդերների դեմ պայքարին․ Քոչարյանը՝ «Reuters»-ին |24news.am|

Ես կմիանամ նոր լիդերների դեմ պայքարին․ Քոչարյանը՝ «Reuters»-ին |24news.am|

24news.am:  ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters գործակալության հետ՝ «Կմիանամ նոր լիդերների դեմ պայքարին»-ին վերնագրով հարցազրույցում  հայտնել է, որ ուժեղ ընդդիմադիր ուժեր են գալիս դիմակայելու Հայաստանի նոր իշխանություններին և հույս հայտնել, որ ինքը կլինի նրանց մեջ։ Գործակալությունը նշում է, որ Քոչարյանը երկրի նախագահն էր 1998-2008 և ձերբակալվել էր անցած տարի հուլիսին 2008-ին երկրում անօրինականորեն արտակարգ դրություն մտցնելու մեղադրանքով, իսկ նրա քննադատները մեղադրում էին Քոչարյանին և նրա նախկին դաշնակիցներին իրենց իշխանության ժամանակ տիրող կոռուպցիայի և չարաշահումների, ինչպես նաև Ռուսաստանից մեծ կախվածություն ունենալու մեջ։ Անազատության մեջ պատասխանելով Reuters-ի գրավոր հարցմանը՝ Քոչարյանն ասել է, որ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն և մեղադրել է Փաշինյանի կառավարությանը՝ ընտրովի արդարադատություն իրականացնելու մեջ։ «Այս գործընթացը իհարկե կհանգեցնի ուժեղ քաղաքական ուժի ի հայտ գալուն, որը շատ շուտով մարտահրավեր կնետի նոր իշխանություններին», - պատասխանել է ՀՀ 2-րդ նախագահը։Հարցին՝ արդյոք ինքն ընդգրկվեու է այդ նոր հայտնվող ընդդիմադիր ուժի մեջ, նախկին նախագահը պատասխանել է՝ «Այո, իհարկե», սակայն չի մանրամասնել, թե ինչ ձևով է արտացոլվելու նրա ներգրվվածությունը։ Խոսելով անցած տարի տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ Քոչարյանն ասել է, որ դա «կուտակված դժգոհության և մարդկանց մոտ փոփոխություների ցանկության արդյունք էր, բայց ոչ հեղափոխություն»։ «Ես չէի կոչի դա հեղափոխություն, քանի որ հիմնովին ոչինչ չի փոխվել երկրում, բացի նրանից, որ հանրության մեջ աճել է ագրեսիան, իսկ իշխանության մեջ՝ պոպուլիզմն ու դիլետանտիզմը», - պատասխանել է Քոչարյանը։ Նախկին նախագահը նաև պաշտպանել է 2008-ի ցույցերի ժամանակ իր ընդունած որոշումները։ «Կարգը հաստատվել էր միայն արտակարգ իրավիճակ մցնելուց հետո և միայն դրա շնորհիվ։ Դա չանելը կնշանակեր պաշտոնեական անգործություն նախագահի կողմից», - գրել է նա։
10:43 - 08 մայիսի, 2019
Ի՞նչ իրավիճակ է ստեղծում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը |hetq.am|

Ի՞նչ իրավիճակ է ստեղծում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը |hetq.am|

hetq.am: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Սահմանադրական դատարանը հօգուտ Քոչարյանի որոշում է կայացրել: Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, թե ՍԴ-ի որոշումն ինչու է հօգուտ Քոչարյանի, ինչ իրավիճակ է ստեղծում նրա գործով և ինչ իրավական հետևանքներ կարող է առաջացնել: Նշենք, որ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը որոշելուն: Դիմումը ներկայացվել է այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանը, քննելով Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքները, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Այսպես, 2018 թվականի հուլիսի 27-ին, առաջին ատյանի դատարանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ ՀՔԾ-ի միջնորդությունը, որոշել էր այն բավարարել, սակայն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն օգոստոսի 13-ին որոշել էի նրան ազատ արձակել անձեռնմխելիության հիմքով: Այս որոշումը Վճռաբեկ դատարան էր բողոքարկվել թե՛ դատախազության, թե՛ Քոչարյանի պաշտպանների կողմից, 2018 թվականի նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը, քննելով բողոքները, որոշել էր գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Արդյունքում Քոչարյանին նորից կալանավորելու որոշում էր կայացվել: Վարդևանյանը նշում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում, ինչպիսին կալանքի հարցն է, Վճռաբեկ դատարանը կա՛մ մերժում է վճռաբեկ բողոքը, կա՛մ կայացնում է նոր դատական ակտ: Ուստի, ըստ փաստաբանի, Վճռաբեկը դատական ակտը բեկանել և այն նույն դատարան ուղարկելու լիազորություն չուներ: Սահմանադրական դատարանը, փաստորեն, քննելով Քոչարյանի պաշտպանների դիմումը, եզրակացրել է, որ Քրեական դատավարության 419-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի կողմից գործը ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելու լիազորությունը տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելն է, ինչը, փաստորեն, չի արվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթները կիրառվել են Սահմանադրական դատարանից տարբերվող մեկնաբանությամբ, ՍԴ-ն եզրակացրել է, որ դիմողի, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը ենթակա է վերանայման: Արամ Վարդևանյանը փաստում է՝ Սահմանադրական դատարանի որոշումից ստացվում է, որ Վճռաբեկ դատարանի որոշումը, որով բեկանվել էր Ալեքսանդր Ազարյանի կայացրած դատական ակտը՝ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատ արձակելու, պետք է վերանայվի: «Այսինքն՝ մենք որոշակիորեն վերադառնում ենք այն իրավական ռեժիմ, երբ Վճռաբեկ դատարանը դեռևս քննում է Ալեքսանդր Ազարյանի կողմից կայացված որոշման դեմ բողոքները: Այդ ժամանակ ի՞նչ իրավական ռեժիմ էր գործում. Քոչարյանը Ալեքսանդր Ազարյանի որոշման հիման վրա ազատ էր արձակվել»,- նշեց Արամ Վարդևանյանը:  
13:51 - 07 մայիսի, 2019