24news.am: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters գործակալության հետ՝ «Կմիանամ նոր լիդերների դեմ պայքարին»-ին վերնագրով հարցազրույցում հայտնել է, որ ուժեղ ընդդիմադիր ուժեր են գալիս դիմակայելու Հայաստանի նոր իշխանություններին և հույս հայտնել, որ ինքը կլինի նրանց մեջ։
Գործակալությունը նշում է, որ Քոչարյանը երկրի նախագահն էր 1998-2008 և ձերբակալվել էր անցած տարի հուլիսին 2008-ին երկրում անօրինականորեն արտակարգ դրություն մտցնելու մեղադրանքով, իսկ նրա քննադատները մեղադրում էին Քոչարյանին և նրա նախկին դաշնակիցներին իրենց իշխանության ժամանակ տիրող կոռուպցիայի և չարաշահումների, ինչպես նաև Ռուսաստանից մեծ կախվածություն ունենալու մեջ։
Անազատության մեջ պատասխանելով Reuters-ի գրավոր հարցմանը՝ Քոչարյանն ասել է, որ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն և մեղադրել է Փաշինյանի կառավարությանը՝ ընտրովի արդարադատություն իրականացնելու մեջ։
«Այս գործընթացը իհարկե կհանգեցնի ուժեղ քաղաքական ուժի ի հայտ գալուն, որը շատ շուտով մարտահրավեր կնետի նոր իշխանություններին», - պատասխանել է ՀՀ 2-րդ նախագահը։
Հարցին՝ արդյոք ինքն ընդգրկվեու է այդ նոր հայտնվող ընդդիմադիր ուժի մեջ, նախկին նախագահը պատասխանել է՝ «Այո, իհարկե», սակայն չի մանրամասնել, թե ինչ ձևով է արտացոլվելու նրա ներգրվվածությունը։
Խոսելով անցած տարի տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ Քոչարյանն ասել է, որ դա «կուտակված դժգոհության և մարդկանց մոտ փոփոխություների ցանկության արդյունք էր, բայց ոչ հեղափոխություն»։
«Ես չէի կոչի դա հեղափոխություն, քանի որ հիմնովին ոչինչ չի փոխվել երկրում, բացի նրանից, որ հանրության մեջ աճել է ագրեսիան, իսկ իշխանության մեջ՝ պոպուլիզմն ու դիլետանտիզմը», - պատասխանել է Քոչարյանը։
Նախկին նախագահը նաև պաշտպանել է 2008-ի ցույցերի ժամանակ իր ընդունած որոշումները։
«Կարգը հաստատվել էր միայն արտակարգ իրավիճակ մցնելուց հետո և միայն դրա շնորհիվ։ Դա չանելը կնշանակեր պաշտոնեական անգործություն նախագահի կողմից», - գրել է նա։
comment.count (0)