Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Երեկ հյուրընկալվել էի Ելիսեյան պալատում, սիրելի Բրիջիտ Մակրոնի կողմից․ Աննա Հակոբյան

Երեկ հյուրընկալվել էի Ելիսեյան պալատում, սիրելի Բրիջիտ Մակրոնի կողմից․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Երեկ հյուրընկալվել էի Ելիսեյան պալատում, սիրելի Բրիջիտ Մակրոնի կողմից։ Տիկին Մակրոնին ներկայացրեցի, թե որքան է փոխվել Երեւանը 2018 թվականի հոկտեմբերից հետո, երբ տեր եւ տիկին Մակրոնները վայելեցին մեր քաղաքի տաք հյուրընկալությունը։ Ասացի՝ որ միայն պատկերացնել կարելի է, թե այս չորս տարվա ընթացքում դեռ որքան կզարգանար Հայաստանը, եթե չլիներ 2020 թվականի դավադիր պատերազմը։ Այդ դեպքում Եվրոպան մեր տարածաշրջանում արդեն իսկ կունենար հզոր, ժողովրդավար, ազատ եւ ուժեղ գործընկեր՝ ի դեմս Հայաստանի։   Բայց սա մի դժվար ճանապարհ է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը հաստատատակամ է անցնել, եւ մենք շնորհակալ ենք բոլոր բարեկամ երկրներին, ովքեր մեր կողքին կլինեն այդ ընթացքում»։
12:19 - 22 հոկտեմբերի, 2022
Հայաստանը պետք է միջազգայնացնի ռազմագերիների սպանության եւ սահմանի խախտման դեպքերը. Անն Լույո |hetq.am|

Հայաստանը պետք է միջազգայնացնի ռազմագերիների սպանության եւ սահմանի խախտման դեպքերը. Անն Լույո |hetq.am|

hetq.am: «Հետքը» զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ Տիկին դեսպան, վերջին շաբաթներինֆրանսիական մեդիայում եւ քաղաքականհարթակներում լրագրողները, մտավորականները, քաղաքականգործիչները ահազանգ են հնչեցնում հայերիբնաջնջման վտանգի, Հայաստանի՝քարտեզից անհետանալու սպառնալիքիմասին՝ ասելով, որ պետք է գործել այսօր, վաղը կարող է ուշ լինել։ Մեր երկրի վիճակնօրհասակա՞ն է։ Կարծում եմ, որ իրավիճակն իսկապես մտահոգիչ է, արձանագրում եմ, որ 2020 թ.-ի պատերազմից հետո մի շարք ներխուժումներ են տեղի ունեցել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք. 2021-ի մայիսին, 2021-ի նոյեմբերին և վերջերս՝ 2022-ի սեպտեմբերի 13-ին և 14-ին: Ինչ վերաբերում է մեզ, Ֆրանսիան միշտ դատապարտել է Հայաստանի սուվերեն տարածքում նման ներխուժումները, և կարծում եմ, որ մենք շատ ակտիվ ենք եղել միջազգային ատյաններում այս ծայրահեղ կարևոր թեմայի վրա ուշադրություն հրավիրելու գործում: Ֆրանսիան, որը սեպտեմբերին նախագահում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը, ԱԽ երկու նիստ գումարեց: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Անվտանգության խորհրդի մյուս անդամներին: Ընդգծեմ, որ այդ քայլին մեծապես աջակցել է նաև ԱՄՆ-ը, որը, բնականաբար, ևս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շատ կարևոր անդամ է: Բացի այդ, ինչպես գիտեք, նախագահ Մակրոնը հանդիպման հրավիրեց նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և, բնականաբար, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում: Եվ այդ հանդիպման ընթացքում մի հայտարարություն ընդունվեց, որն ինձ շատ կարևոր է թվում Հայաստանի անվտանգության համար, քանի որ դրանում խոսք կա Ալմա-Աթայի հռչակագրի ճանաչման մասին, որն, ի դեպ, միանգամայն պաշտոնական կերպով ճանաչում է երկու տարածքների սուվերենությունը՝ Հայաստանի տարածքի սուվերենությունը, Ադրբեջանի տարածքի սուվերենությունը, և երկու հանրապետությունների միջև սահմանի միջազգային բնույթը: Սա շատ կարևոր կետ է: Բացի այդ, Պրահայի հայտարարությունը հաստատում է ԵՄ առաքելության իրականացումը, որը շատ կարևոր քայլ է, ըստ իս, և որի իրականացումը ցանկալի էր համարվում և՛ Ֆրանսաիայի, և՛ ԵՄ կողմից: Առաքելությունն արդեն սկսել է ժամանել, նախապատրաստական աշխատանքներ տանող թիմի մի մասն արդեն այստեղ է: Ինչպես գիտեք, այդ նախապատրաստական առաքելության անդամներն արդեն հանդիպումներ են ունեցել հայկական իշխանությունների հետ, և, բնականաբար, մենք լիովին աջակցում ենք ԵՄ այդ առաքելությանը: Վերջերս Ֆրանսիայի նախագահի խորհրդական տիկին Իզաբել Դյումոնը և Մինսկի խմբի համանախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց պարոն Բրիս Ռոքֆոյը այցելեցին Երևան և Բաքու՝ նպաստելու Պրահայում ընդունված որոշումների իրականացմանը: Այնպես որ, այո, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը լուրջ թեմա է, և այո, մենք գործում ենք՝ երաշխավորելու համար Հայաստանի անվտանգությունը, միջազգային բոլոր հարթակներում, որոնց մաս ենք կազմում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Եվրամիությունում: Կարո՞ղ է այդ առաքելությունը կանխելադրբեջանական ագրեսիան Հայաստանինկատմամբ։ Որո՞նք են դրա գործառույթները, ինչպե՞ս կարող է այն աջակցել՝ երաշխավորելու եւ վերականգնելու Հայաստանի ինքնիշխանությունը: Այս թեմայով ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար ձեզ խորհուրդ եմ տալիս դիմել ԵՄ պատվիրակությանը, քանի որ դա  ֆրանսիական առաքելություն չէ, այլ ԵՄ առաքելություն, որին մենք աջակցում ենք: Կարծում եմ, որ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում, ինչպես նաև Շառլ Միշելը և Ժոզեպ Բորելը շատ հստակ բացատրել են այդ առաքելության մանդատը: Հիշեցնեմ, որ համաձայն նրանց խոսքերի՝ առաքելությունը մի քանի նպատակ ունի: Առաջին հերթին՝ նպաստել երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը: Երկրորդ՝ նպաստել սահմանին անվտանգության վերականգնմանը: Եվ, վերջապես, աջակցել սահմանի դելիմիտացիայի հարցերովհանձնաժողովների աշխատանքներին: Այլ կերպ ասած, նպատակն է արձանագրել սահմանին տիրող իրավիճակը՝ տարածքային սուվերենության առումով: Իսկ թե կոնկրետ ինչպես են դա անելու, խորհուրդ եմ տալիս ճշտել ԵՄ ներկայացուցիչների հետ: Նախորդ տարվա մայիսից, երբ Ադրբեջանըներխուժեց Հայաստանի տարածք, Ֆրանսիան եւ ԵՄ-ն դատապարտում ու կոչեն անում Ադրբեջանին զորքերը հետ քաշելելման դիրքեր։ Եթե Ադրբեջանը դուրս չբերիզորքերը, Ֆրանսիան եւ ԵՄ-նպատժամիջոցներ կկիրառե՞ն Ադրբեջանինկատմամբ, ինչպես Ուկրաինայի տարածքներխուժած Ռուսաստանի պարագայում։  Կարծում եմ, որ արդեն իսկ շատ կարևոր քայլ են կատարել՝ վերոհիշյալ քաղաքացիական առաքելությունը կազմակերպելով: Այդ քաղաքացիական առաքելությունը թույլ կտա արձանագրել, թե ինչպիսին է կոնկրետ իրավիճակը սահմաններին, և կարծում եմ, որ սա կարևոր կետ է: Այդ իրավիճակի արձանագրումից հետո կտեսնենք, թե ինչ կերպ կարելի է օգտագործել ԵՄ առաքելության հավաքագրած տեղեկատվությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Բայց պետք չէ առաջ ընկնել: Նախ և առաջ պետք է, որ այդ առաքելությունը կարողանա գործել, էական տեղեկություններ հավաքել սահմանին տիրող ճշգրիտ իրավիճակի մասին, և երբ մենք կունենանք այդ տարրերը, որոնք հավաքագրված կլինեն անկողմնակալ առաքելության կողմից, այդ տեղեկատվության հիման վրա կտեսնենք, թե որն է լինելու հաջորդ փուլը: Նախագահ Մակրոնը բազմիցս հայտարարելէ, որ ԼՂ հարցը լուծված չէ, բայց մյուսկողմից՝ ԱԳ նախարարների մակարդակով ասվել է, որ Ֆրանսիան չի ճանաչի Արցախի անկախությունը։ Արցախի հարցի ի՞նչ լուծում է առաջարկում կամպատկերացնում 30 տարի Մինսկի խումբը համանախագահող Ֆրանսիան։ Ֆրանսիան մշտապես մնում է ներգրավված և պատրաստակամ՝ վերսկսելու Մինսկի խմբի շրջանակներում իր գործունեությունը: Ներկայում պայմանները նպաստավոր չեն, սակայն Ֆրանսիան շարունակում է հետաքրքրված մնալ իրավիճակով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Բրիս Ռոքֆոյը բոլորովին վերջերս՝ անցյալ շաբաթ, Երևանում էր, ինչը վկայում է այն մասին, որ մենք շարունակում ենք մտահոգ և հետաքրքրված մնալ այդ խնդրով: Մեր առաջնահերթությունը, բնականաբար, այդ տարածքի բնակիչների անվտանգությունն է, և մենք ցանկանում ենք, որ վերջիններս կարողանան իրականացնել իրենց իրավունքները և ունենան անվտանգության երաշխիքներ: Մենք մտածում ենք այդ ուղղությամբ այլ երկրների հետ միասին, որոնք ներգրավված են այս շատ կարևոր հարցում, և շարունակում ենք երկխոսել հայկական իշխանությունների հետ այդ թեմայով: Ավելին չեմ կարող ասել, որովհետև այդ հարցի պատասխանատուն ես չեմ, այլ դեսպան Բրիս Ռոքֆոյը: Արդյոք տեսնու՞մ եք հնարավորություն՝ համագործակցելու Մինսկի խմբի մյուս անդամների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի, հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանին ուղղված վերջին մեղադրանքներըժ, համաձայն որոնց՝ Ռուսաստանը բացասական դեր է խաղացել 2020 թ.-ի պատերազմում։ Հենց նոր ասացի, որ Ֆրանսիան միշտ պատրաստ է երկխոսության, եթե խոսքը խաղաղության և կայունության մասին է: Իսկ այդ հարցը կարող եք Ռուսաստանին ուղղել: Ի՞նչ լծակներ է գործադրում ԵՄ-ն Բաքվումգտնվող հայ ռազմագերիներինվերադարձնելու համար։ Այս թեման բարձրացվել է ամեն անգամ, երբ մենք հանդիպումներ ենք կազմակերպել երկու երկրների ղեկավարների, այսինքն՝ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ: Ի դեպ, որոշ ռազմագերիների ազատ արձակումներ են եղել այդ երկխոսությունների արդյունքում՝ կազմակերպված ԵՄ մակարդակով կամ Փարիզի կողմից: Անցյալ տարվա ընթացքում ռազմագերիներ են ազատ արձակվել պարբերաբար, այս տարի ևս՝ փետրվարին Փարիզում կայացած հանդիպման արդյունքում: Այսինքն՝ մենք շարունակում ենք երկխոսությունը և մեծ ուշադրություն ենք դարձնում դրան: Մենք հիրավի համարում ենք, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի դեռևս Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց և շարունակում ենք մեր գործողություններն այդ ուղղությամբ, մյուս բոլոր դերակատարների հետ միասին, մասնավորապես ԵՄ-ի, որը նույնպես այդ նպատակն է հետապնդում, ինչպես նաև ԿԽՄԿ-ի հետ, որն ակտիվ գործունեություն է ծավալում ռազմագերիների վերադարձի նպատակով: Ուստի կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք շատ ակտիվ մնալ այս առումով: Դուք լավատե՞ս եք այս հարցում: Մենք շարունակում ենք երկխոսությունը: Ավելին չեմ կարող ասել: Այս առումով ևս, ես անմիջականորեն չեմ հետևում այս խնդրին, բայց կարող եմ ասել, որ մենք հույսը չենք կորցնում: Եվ արձանագրում ենք, որ բարի կամքի դրսևորումներ են եղել՝ ռամագերիների ազատ արձակումով: Բնականաբար, ցանկանում ենք, որ դրանք ավելի հաճախակի լինեն և ավելի բազմաքանակ, բայց արձանագրում ենք, որ գերիների վերադարձեր եղել են, ինչը նշանակում է, որ երկխոսությունը կարող է արդյունքներ տալ: Շարունակությունը՝ hetq.am-ում
09:43 - 21 հոկտեմբերի, 2022
Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի հանձնառությունը՝ խաղաղություն հաստատելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

 |armenpress.am|

Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի հանձնառությունը՝ խաղաղություն հաստատելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հայտարարություններով խաչ է քաշել Փարիզի և Բաքվի միջև բարեկամական ու հավասարակշռված հարաբերություններին։ «Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Ֆրանսիայի նախագահի հանձնառության շնորհիվ էր, որ հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում հաջողվեց անցկացնել Շառլ Միշելի, վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը: Այս հանդիպումը թույլ տվեց առաջընթաց գրանցել այդ նպատակին հասնելու ուղղությամբ,  ինչն արտացոլված է այդ առիթով ընդունված հռչակագրում: Ֆրանսիան նաեւ լիովին աջակցում է ԵՄ-ի հետ համատեղ մեկնարկած գործընթացին, որպեսզի թույլ տա բանակցություններ վարել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ»,- նշում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Հիշեցնենք, որ  Մակրոնը հայտարարել է, որ «ՌԴ-ն ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ բոլորիս ապակայունացնելու համար»։ «Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։  Իլհամ Ալիևը, անդրադառնալով Մակրոնի հայտարարությանը, նշել էր․ «Թեև Ֆրանսիայի նախագահը մասնակցել է դրան, սակայն Ֆրանսիան կապ չունի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ։ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, այո, միջնորդական առաքելության մանդատ ուներ, բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և Մինսկի խմբի ծառայությունների կարիքը չկա, հատկապես որ այդ ծառայությունները, այսպես ասած, «արջի ծառայություն էր»,  ինչպես արդեն ասացի, Մինսկի խումբը ոչինչ չի արել, մեր տարածքից ոչ մի սանտիմետր չազատագրվեց»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես տարածել էր հաղորդագրություն, նշելով․ «տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու, Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորելու Ադրբեջանի փորձերի ֆոնին Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշումը և Բաքվի հասցեին անհիմն մեղադրանքները ստիպում են Ադրբեջանին ևս մեկ անգամ վերանայել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը»:
15:06 - 20 հոկտեմբերի, 2022
Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին

Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտում հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաև բազմաշերտ համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու հարստացմանը վերաբերող մի շարք հարցեր:   Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի շրջանակում իր ստանձնած հանձնառությանը և պատրաստ է այդ ուղղությամբ ակտիվացնել համագործակցությունը: Դեսպան Անն Լույոն ներկայացրել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խորացմանը և ծրագրի ընդլայնմանը, ինչը կնպաստի դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Որպես հաջողված մոդել՝ դեսպանը նշել է Երևանի թիվ 119 ավագ դպրոցի օրինակը՝ ընդգծելով, որ այդ դպրոցի աշակերտների հետ նրան հաջողվել է ազատ շփվել ֆրանսերենով: Այդ նպատակով նա առաջարկել է նմանօրինակ ծրագրեր իրականացնել և ֆրանսերենի ուսուցման մակարդակը բարձրացնել նաև ՀՀ մարզերում, մասնավորապես՝ Գյումրիում: Դեսպանը մատնանշել է նաև այդպիսի ծրագրի իրականացումը Կապան քաղաքում՝ շեշտելով Սյունիքի մարզի և ֆրանսիական Լիոնի միջև համագործակցության հնարավորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք այլ հարցեր, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը: Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությունը և փաստել, որ այն լավագույնս նպաստում է հայ-ֆրանսիական բարեկամության զարգացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը: Երկուստեք կարևորվել է մեր երկրում այդ համալսարանի գործունեության զարգացումը:   Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի գործունեությանը՝ ընդգծելով, որ այն նոր որակ կհաղորդի կրթության և մշակույթի ոլորտներում Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցությանը։  Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստան գործուղել երիտասարդ դասավանդողների՝ ֆրանսերենի ուսուցիչներին աջակցելու նպատակով: Դեսպանի խոսքով՝ այդ գործընթացին կաջակցի Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը: Նա նաև հավելել է, որ ինստիտուտը կիրականացնի ֆրանսերենի ուսուցման և լեզվի քննության գործընթաց՝ ոչ ֆորմալ կրթության ձևաչափով:   Հանդիպմանը քննարկվել է նաև «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագիրը, որով Ֆրանսիան աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը, վերականգնմանը և արժևորմանը: Նշվել է, որ ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ. առաջին ուղղությունը նվիրված է կրթությանը և վերապատրաստմանը, իսկ երկրորդ ճյուղը՝ Տաթևի Մեծ Անապատ վանքային համալիրի վերականգնմանը: Երկու բաղադրիչում էլ ներգրավված է Ժառանգության ազգային ինստիտուտը: Երրորդ ուղղությունը վերաբերում է «Էրեբունի» թանգարանի մշտական ցուցադրության նոր հայեցակարգին: Շեշտվել է, որ այդ ծրագիրը կարող է որպես մոդել ծառայել նաև այլ ուղղություններով համագործակցության համար:
19:05 - 19 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող նախագիծ Ֆրանսիայի Սենատում, կանանց ցույց Բաքվում ֆրանսիական դեսպանատան դիմաց
 |azatutyun.am|

Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող նախագիծ Ֆրանսիայի Սենատում, կանանց ցույց Բաքվում ֆրանսիական դեսպանատան դիմաց |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի Սենատում առաջարկվում է ընդունել վերջին ագրեսիաների կապակցությամբ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ և Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերում, հայ ռազմագերիների անհապաղ ու առանց նախապայմանների հայրենադարձում պահանջող բանաձև, որի դեմ կանանց բողոքի ակցիա է կայացել Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Բանաձևի նախագծում, որը հրապարակված է ֆրանսիական խորհրդարանի վերին պալատի պաշտոնական կայքէջում, վճռականորեն դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան այս տարվա օգոստոսի սկզբին Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքում ու սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի ինքնիշխան տարածքի հարավային և հարավարևելյան շրջաններում: Սենատը նախագծի ընդունվելու դեպքում ֆրանսիական կառավարությունից կպահանջի հետամուտ լինել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որտեղ արտակարգ նիստի ժամանակ միջազգային հանրությունը դատապարտել է ադրբեջանական ագրեսիան, դիմի միջազգային քրեական դատարան «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիայի հարցով, այդ թվում՝ հետաքննելու զանգվածային և պատերազմական հանցագործությունները»: Նախագիծը կառավարությանը կոչ է անում եվրոպական գործընկերների հետ դիտարկել ավելի վճռական պատշաճ պատասխաններ ադրբեջանական նոր ագրեսիաներին, այդ թվում՝ ադրբեջանական ղեկավարների գույքի բռնագրավում և էմբարգո Ադրբեջանից գազի ու նավթի արտահանման վրա: Սենատի բանաձևի նախագիծը ֆրանսիական կառավարությանը հորդորում է «բոլոր միջոցներով ցույց տալ Ֆրանսիայի սատարումը Հայաստանին՝ դիտարկելով մասնավորապես Հայաստանի պաշտպանունակության ուժեղացումը», և «անմիջապես ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու հայ և Հայաստանի բնակչությունների անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Նախագծով վերահաստատված է նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը», որի մասին ֆրանսիական խորհրդարանի երկու պալատները բանաձևեր էին ընդունել դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմում հրադադարի հաստատումից շատ չանցած: «Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Բաքվում բողոքի ակցիայի մասնակից կանայք պարզել են երեխաների դիմանկարները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի հրթիռակոծության հետևանքով: Բաքուն հաղորդում է այդ հարձակման հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 12 երեխայի զոհվելու մասին, հայկական կողմը հերքում է մեղադրանքները: Ադրբեջանցի կանայք վստահեցրել են, որ ինքնաբուխ են դուրս եկել բողոքի ակցիայի՝ հաջակցություն Ֆրանսիայի Սենատին ուղղված դիմումով պահանջագրի, որն անցած շաբաթ է հրապարակվել: Ադրբեջանցի ակտիվիստները և պահանջագրի հեղինակները պնդում են, որ Ֆրանսիան պետք է հրաժարվի հայ - ադրբեջանական հակամարտության «միակողմանի ընկալումից և ավելի հավասարակշռված դիրքորոշում որդեգրի»: Փաստաթուղթը նաև կոչ է անում շանս տալ բանակցային գործընթացին ու չշիկացնել իրավիճակը Ադրբեջանի դեմ մեղադրանքներով ու պատժամիջոցներով:
09:38 - 17 հոկտեմբերի, 2022
«Ազգային - ժողովրդավարական բևեռ»-ը հանրահավաք իրականացրեց, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանություն

«Ազգային - ժողովրդավարական բևեռ»-ը հանրահավաք իրականացրեց, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանություն

«Ազգային - ժողովրդավարական բևեռ»-ը Ազատության հրապարակում հանրահավաք իրականացրեց, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանություն, կազմակերպիչների խոսքով՝ շնորհակալություն ասելու Մակրոնի հայտարարությունների համար, քանի որ վերջինը «բաց տեքստով խոսեց պուտինյան Ռուսաստանի կեղծավոր, ադրբեջանամետ, թուրքամետ քաղաքականության մասին»։ Հանրահավաքին ելույթ ունեցավ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը, նա նշեց․ «ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել, որով Ռուսաստանը ճանաչվել է տեռորիզմը հովանավորող, ֆինանսավորող երկիր, ՄԱԿ գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որով չի ճանաչել այսպես կոչված հանրաքվեները (Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի՝ ՌԴ կազմ մտնելու հանրաքվեները-խմբ․ )։ Բանաձեւի օգտին քվեարկել է 143 երկիր, ընդամենը 5-ը դեմ՝ Ռուսաստան, Բելառուս, Սիրիա, Հյուսիսային Կորեա եւ Նիկարագուա։ Պոտինից երես են թեքում ոչ միայն Արեւմուտքը, այլեւ արդեն Չինաստանը, Հնդկաստանը, եւ երեկ Աստանայում մենք տեսանք, որ Պուտինի վրա մատ են թափ տալիս արդեն Տաջիկստանը եւ միջինասիական երկրները։ Պուտինին հավատարիմ ծառայում են մենակ Լուկաշենկոն եւ Փաշինյանը»։ Գասպարյանն անդրադարձավ նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի երեկվա նիստին․ «Երեկ ընդունվել է 18 փաստաթղթերից բաղկացած փաթեթ, այդ թվում արձանագրային որոշում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին։ Փաշինյան կոչված խամաճիկը ԱՊՀ գագաթաժողովում ասել է․ «Շատ կարևոր է նաև հստակ պատասխան տալ հետևյալ հարցին՝ արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչում են միմյանց միջև 1991 թ.-ին հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Այս հարցի դրական պատասխանը շատ կարևոր է ԱՊՀ տարածքում կայունության և անվտանգության համար։ Առանց այս հարցերի հստակ պարզաբանման՝ ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը»։ Ասեց եւ քվեարկեց կողմ, եւ այդ որոշումը կայացվեց, եւ այդ որոշման արդյունքում Ադրբեջանը՝ որպես ԱՊՀ անդամ երկիր, կարգավիճակ ստացավ ՀԱՊԿ-ում, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի թեթեւ ձեռքով Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, համարվում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտի, իսկ դա նշանակում է, որ սրանից հետո Ռուսաստանը՝ ՀԱՊԿ-ի փաթեթավորմամբ, կարող է փորձել իրականացնել Զանգեզուրի Հարավային Հայաստանի անեքսիան, որպեսզի ստանա «Զանգեզուրի միջանցքը», - նշել է Գասպարյանը։  
20:52 - 15 հոկտեմբերի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Փոխվարչապետ Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։ Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների դինամիկան, որը դրսևորվում է ինչպես բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, այնպես էլ տարբեր ուղղություններով ընթացող ակտիվ փոխգործակցությամբ։ Անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզով սահմանված համագործակցության շրջանակին՝ փոխվարչապետը հատկապես ընդգծել է Հայաստանում ֆրանսիական ներդրումների ծավալների ու առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման կարևորությունը։ «Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի՝ դեսպան Լույոն անդրադարձել է նաև հայ-ֆրանսիական միջտարածաշրջանային գործակցության հետագա ամրապնդման հնարավորություններին։ Այս համատեքստում Անն Լույոն կարևորել է ս.թ. հունիսի 29-30-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի արդյունքները, այդ թվում՝ Սյունիքի մարզի ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև նախանշվող համագործակցությունը։ Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիային՝ փոխվարչապետը բարձր է գնատաել Ֆրանսիայի հասցեական և անաչառ հայտարարությունները՝ մեծապես կարևորելով Ֆրանիսայի՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված  ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր»,-նշված է հաղորդագրության մեջ։
15:28 - 15 հոկտեմբերի, 2022
Դեսպան Տոլմաջյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային

Դեսպան Տոլմաջյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային

Հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել-Բրաուն Պիվեին։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, Հայաստանին սատար կանգնելու և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։ «Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանգամանորեն անդրադարձ է կատարել ինչպես 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, այնպես էլ՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և ադրբեջանական կողմի իրականացրած ռազմական հանցագործություններին։ Ընդգծվել է միջազգային միասնական արձագանքի կարևորությունը՝ ագրեսոր պետության ոտնձգությունները կանգնեցնելու և Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու նպատակով»,-նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
11:12 - 15 հոկտեմբերի, 2022
Իլհամ Ալիևը արձագանքել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը  |tert.am|

Իլհամ Ալիևը արձագանքել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնն օգտագործում է բակային լեքսիկոն՝ ասելով, որ «Ռուսաստանի Դաշնությունը խաղացել է ադրբեջանական խաղը»։ Մակրոնի` Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն առ այն, որ Մոսկվան միտումնավոր ապակայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Ադրբեջանի հասցեին մեղադրանքներն այն մասին, որ Բաքուն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի տարածնքերը, Ալիևն անվանել է «վիրավորական, խաբեբայական, անընդունելի և սադրիչ»:Բացի այդ, Ալիևն անդրադարձել է հոկտեմբերի վեցին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը՝ ընդգծելով, որ «թեև Ֆրանսիայի նախագահը մասնակցել է դրան, սակայն Ֆրանսիան կապ չունի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ»։«Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, այո, միջնորդական առաքելության մանդատ ուներ, բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և Մինսկի խմբի ծառայությունների կարիքը չկա, հատկապես որ այդ ծառայությունները, այսպես ասած, «արջի ծառայություն էր»,  ինչպես արդեն ասացի, Մինսկի խումբը ոչինչ չի արել, մեր տարածքից ոչ մի սանտիմետր չազատագրվեց», - ասել է Ալիևը։Նրա խոսքով՝ Ադրբեջանը, «դրսևորելով բարի կամք, թույլ է տվել Ֆրանսիայի նախագահին մասնակցել այս հանդիպմանը»: Հիշեցնենք, որ  Մակրոնը հայտարարել է, որ «ՌԴ-ն ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ բոլորիս ապակայունացնելու համար»։ «Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։  Մակրոնի հայտարարությանը արձագանքել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարաովան ու նշել․ «Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները, թե ՌԴ-ն օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Կովկասն ապակայունացնելու համար: Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են փախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկմանը»,- նշել է Զախարովան։  Մակրոնի հայտարարությանը անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ու նշել, թե   զարմացել է՝ կարդալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության դերի մասին։ Պուտինը դրանք անվանել է ոչ կոռեկտ ու անընդունելի։  Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես տարածել էր հաղորդագրություն, նշելով․ «տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու, Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորելու Ադրբեջանի փորձերի ֆոնին Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշումը և Բաքվի հասցեին անհիմն մեղադրանքները ստիպում են Ադրբեջանին ևս մեկ անգամ վերանայել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը»:
17:02 - 14 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահին մեղադրել է կողմնակալության և Հայաստանին անկեղծ աջակցության համար
 |1lurer.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահին մեղադրել է կողմնակալության և Հայաստանին անկեղծ աջակցության համար |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ և անընդունելի է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները՝ Հարավային Կովկասում գործընթացների և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Հոկտեմբերի 12-ի հարցազրույցում Մակրոնն անկեղծ աջակցություն է հայտնել Հայաստանին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրականապես մերժում է նաև Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները Ադրբեջանի վերաբերյալ՝ դրանք համարելով անհիմն։ «Ցավոք սրտի, Ֆրանսիայի նախագահը դեռ լռում է այն մասին, որ Հայաստանը չի կատարել եռակողմ հայտարարության կետերը, ականային վտանգ ստեղծելով տարածաշրջանում»,-նշված է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ն նշում է, որ Ադրբեջանը, հաշվի առնելով այս պահին Մինսկի խմբի գործունեության անհնարինությունը, չի հրաժարվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Ֆրանսիայի միջնորդությունից, Մակրոնի նախաձեռնությամբ այդ ուղղությամբ հանդիպումներ են տեղի ունեցել 2022 թվականի փետրվարի 4-ին և 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ «Սակայն Ադրբեջանի դեմ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները լուրջ կասկածի տակ են դնում նրա՝ որպես միջնորդի չեզոքությունն ու անաչառությունը»,- ընդգծել է գործակալությունը։ ԱԳՆ-ն նշել է. «Տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու, Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորելու Ադրբեջանի փորձերի ֆոնին, Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշումը և Բաքվի հասցեին անհիմն մեղադրանքները ստիպում են Ադրբեջանին ևս մեկ անգամ վերանայել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը»: Հիշեցնենք, որ  Մակրոնը հայտարարել է, որ «ՌԴ-ն ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ բոլորիս ապակայունացնելու համար»։ «Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։  Մակրոնի հայտարարությանը արձագանքել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարաովան ու նշել․ «Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները, թե ՌԴ-ն օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Կովկասն ապակայունացնելու համար: Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են փախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկմանը»,- նշել է Զախարովան։  Մակրոնի հայտարարությանը անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ու նշել, թե   զարմացել է՝ կարդալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության դերի մասին։ Պուտինը դրանք անվանել է ոչ կոռեկտ ու անընդունելի։ 
14:30 - 14 հոկտեմբերի, 2022
Պուտինը «ոչ կոռեկտ ու անընդունելի» է համարել Մակրոնի հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ դերի մասին

Պուտինը «ոչ կոռեկտ ու անընդունելի» է համարել Մակրոնի հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ դերի մասին

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ զարմացել է՝ կարդալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության դերի մասին։ Նա անընդունելի և ոչ կոռեկտ է անվանել այդ հայտարարությունները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների գագաթաժողովի ժամամակ։ «Կարծում եմ, որ այդ հայտարարությունների մեջ բացակայում են հակամարտության ընթացքի ընկալումը»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ Մակրոնը, ըստ ամենայնի, տեղեկություններ չունի կողմերի դիրքորոշման մասին։ «Հետևաբար, դրանք (Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները-խմբ․) հնչել են ոչ կոռեկտ, ես նույնիսկ կասեի այլասերված, հետևաբար դրանք անընդունելի են»,- հավելել է ՌԴ նախագահը։ «Եթե հնարավորություն լինի մենք կքննարկենք դա Ֆրանսիայի նախագահի հետ», - ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ «Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղի»։ Հիշեցնենք, որ  Մակրոնը հայտարարել է, որ «ՌԴ-ն ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ բոլորիս ապակայունացնելու համար»։ «Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։  Մակրոնի հայտարարությանը արձագանքել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարաովան ու նշել․ «Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները, թե ՌԴ-ն օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Կովկասն ապակայունացնելու համար: Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են փախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկմանը»,- նշել է Զախարովան։ 
11:28 - 14 հոկտեմբերի, 2022
Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի  հարաբերություններում, դատապարտված են ձախողման. ՌԴ ԱԳՆ |tert.am|

Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են ձախողման. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները, թե Ռուսաստանի Դաշնությունն օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Կովկասն ապակայունացնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: «Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են փախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: «Ի տարբերություն Ֆրանսիայի, որը նույնիսկ Բաքվի և Երևանի միջև սրացումների ժամանակ սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, Ռուսաստանը գործնական առումով նպաստել է հակամարտության կարգավորմանը։ Մեր երկիրը վճռորոշ ներդրում ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման գործում, որով վերջ դրվեց արյունահեղությանը»։ Ավելի վաղ Մակրոնը ՌԴ-ին է մեղադրել հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի համար:
18:13 - 13 հոկտեմբերի, 2022
Մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ոչ գազով, ոչ էլ նավթով․ Մակրոն |hetq.am|

Մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ոչ գազով, ոչ էլ նավթով․ Մակրոն |hetq.am|

hetq.am: Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավորվել են ճանաչել 1991 թվականի սահմանները: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ՝ հոկտեմբերի 12-ին «Ֆրանս 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Մակրոնի հարցազրույցի Հայաստանին վերաբերող հատվածը ներկայացնում ենք թարգմանաբար։ Կարոլին Ռու- Պրն նախագահ, գրող եւ ճանապարհորդ Սիլվեն Տեսոն, որը վերադարձել է Հայաստանից, դիմել է ձեզ. «Հայաստանն այնպիսի երկիր չէ, ինչպես մյուսները: Նրա ձայնը, տարածքը, մշակույթը, վիշտը, հողը նրան դարձնում են Եվրոպայի ֆորպոստը: Պարոն նախագահ, հայերը ձեզ են կանչում։ Արդյո՞ք Ֆրանսիան ռիսկի տակ կդնի իր դաշնակիցների հետ կապերը՝ Հայաստանին տեր կանգնելու համար: Էմանուել Մակրոն - Նախ՝ Սիլվեն Տեսոնը ճիշտ է ասում, որ Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք յուրահատուկ կապ ունենք։ Որովհետև Հայաստանը միշտ պայքարել է այս տարածաշրջանում հանդուրժողականության, խաղաղության ոգու համար... Կարոլին Ռու- Եվ մենք հիասթափեցրինք նրան... Էմանուել Մակրոն- Ոչ, դա ամենևին էլ ճիշտ չէ: Կարող եմ ասել, որ մի քանի օր առաջ այնտեղ եմ գիշերել (հավանաբար նկատի ունի Պրահայի քառակողմ հանդիպումը-խմբ)։ Ես կարող եմ ձեզ ասել, որ մենք նրանց չենք լքել։ Հայաստանի ժողովրդի հետ մենք միշտ ենք եղել. մեր նավատորմն օգնել է այս մարդկանց մեկ դար առաջ, երբ այնտեղ տեղի ունեցավ ցեղասպանություն: Մենք պայքարել ենք հայերի ցեղասպանությունը ժխտողների, ռևիզիոնիստների դեմ։ Եվ շատ ընտանիքներ են եկել Ֆրանսիա, մեր հայրենակիցներից շատերը հայկական ծագում ունեն և լսում են մեզ։ Ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանը։ Երկու տարի առաջ պատերազմ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, որը միջազգայնորեն չճանաչված տարածք էր, դրա շուրջ վեճ կար, բայց Հայաստանը ներկա էր Ղարաբաղում, այս երկրում, որը գտնվում էր Ադրբեջանի սրտում։ Ադրբեջանը սարսափելի պատերազմ սկսեց՝ բազմաթիվ զոհերով ու սարսափելի տեսարաններով և գրավեց այս տարածքը։ Սեպտեմբերին Ադրբեջանը մի քանի հարձակողական գործողություններ ձեռնարկեց սահմանի երկայնքով, մասնավորապես, ակնհայտորեն, ինչպես տեսնում ենք այս քարտեզի վրա, որպեսզի, հավանաբար, կարողանա իր տարածքի մի ծայրից մյուսը միջանցք ստեղծել։ Կարոլին Ռու-Չկա՞ Ադրբեջանի նկատմամբ հանդուրժողականություն, որովհետև մենք գազային պայմանագիր ենք կնքել: Էմանուել Մակրոն- Ֆրանսիան այնտեղից գազ չի գնում։ Իսկ պայմանավորվածություն չկա։ Կարոլին Ռու- Եվրոպան այո՞: Էմանուել Մակրոն- Եվրոպական մի քանի երկրներ, իհարկե, գազային համաձայնագրեր ունեն։ Բայց ես կասեմ ձեզ՝ ինչ վերաբերում է Ֆրանսիային և Եվրոպայի ձայնին, և ես ասում եմ սա ձեր և մեր բոլոր հայրենակիցների աչքերի մեջ նայելով՝ մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ոչ գազով, ոչ էլ նավթով։
13:27 - 13 հոկտեմբերի, 2022
Մակրոնը ՌԴ-ին մեղադրել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումները նպատակային սադրելու մեջ

Մակրոնը ՌԴ-ին մեղադրել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումները նպատակային սադրելու մեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին բախումները նպատակադրված սադրելու մեջ որպես Կովկասյան տարածաշրջանը և դրանից անդին ապակայունացնելու ջանքերի մի մաս։ Այս մասին գրում է Reuters-ը։ Reuters-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը France 2 հեռուստատեսության հետ զրույցում Մակրոնն ասել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի: «Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- հայտարարել է Մակրոնը։
09:42 - 13 հոկտեմբերի, 2022