Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Թուրքիան անպատասխան չի թողնի «Թուրքական հոսքի» դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները. Էրդողան |ermenihaber.am|

Թուրքիան անպատասխան չի թողնի «Թուրքական հոսքի» դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները. Էրդողան |ermenihaber.am|

armenpress.am։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստացել Է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի «Թուրքական հոսք» նախագծի դեմ: Համապատասխան հայտարարությունը նա լրագրողներին արել Է ինքնաթիռում՝ վերադառնալով Մալայզիա կատարած ուղեւորությունից:«Նրանք (ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները) ասում Էին, որ քայլեր կձեռնարկեն С-400-ի եւ F-35-ի կապակցությամբ: Բայց դրանք ավարտված գործեր են, մենք այդ մասին քանիցս խոսել ենք: Այժմ նրանք առանց ամաչելու ասում են, որ պատժամիջոցներ կսահմանեն «Թուրքական հոսքի» կապակցությամբ: Անտարակույս, նման բոլոր քայլերի համար մենք նույնպես պատժամիջոցներ կկիրառենք»,-Էրդողանի խոսքը դեկտեմբերի 20-ին մեջբերում Է NTV հեռուստաալիքը:Նա հավելել Է, որ ԱՄՆ-ի կողմից այդ քայլը կարելի Է դիտարկել որպես «բացահայտ միջամտություն Թուրքիային գործերին»:ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում Է, դեկտեմբերի 20-ին կստորագրի 2020 ֆինանսական տարվա (սկսվել Է հոկտեմբերի 1-ին) ռազմական բյուջեն: Պլանը, մասնավորապես, նախատեսում Է հակառուսական պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազատարների նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:43 - 20 դեկտեմբերի, 2019
Էրդողանը պատասխանել է ԱՄՆ-ի Սենատին և հիշեցրել հնդկացիների մասին |ermenihaber.am|

Էրդողանը պատասխանել է ԱՄՆ-ի Սենատին և հիշեցրել հնդկացիների մասին |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ATV և A A Haber լրատվամիջոցների համատեղ հեռարձակման ուղիղ եթերում անդրադարձել է օրերս ԱՄՆ-ի Սենատի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևին։ Էրդողանի բնորոշմամբ՝ ամերիկյան կողմի այսպիսի գործողությունները պարզապես անհամատեղելի են իրենց դաշնակցային հարաբերությունների ոգու հետ և հակասում են Սիրիայի հարցում ձեռք բերված համաձայնությանը։ «Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ի ներքաղաքական բևեռացումները հետևանքներ են ունենում մեզ համար։ Նաև գիտակցում ենք, որ որոշ շրջանակներ որոշակի հարցեր շահարկման առարկա են դարձնում՝ Թրամփին նեղը գցելու համար»։ Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ի Կոնգրեսին հորդորել է վերջ դնել այն գործողություններին, որոնք հարիր չեն իրենց փոխհարաբերությունների բնույթին և էությանը։ Էրդողանը հարկ է համարել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար այն հետևանքները, որոնք կարող են ավելի վնասել երկկողմ հարաբերությունները։  «Մենք հիմա բացում ենք մեր զինուժի արխիվում առկա ավելի քան 1 մլն փաստաթուղթ,- հայտարարել է Էրդողանը։ - Թող գան պատմաբաններն ու իրավաբանները և սկսեն ուսումնասիրել։ Ասում են, թե որոշակի քանակությամբ արխիվներ էլ կան ԱՄՆ-ում, մասնավորապես Հարվարդում, թող բացեն։ Ֆրանսիայում էլ կան, թող այնտեղ էլ բացեն։ Հայաստանում կա՞, թե չկա՞։ Թող բոլորն էլ բացեն իրենց արխիվները։ Թող պատմաբանների, իրավաբանների ու հնագետների հետազոտությունների առարկա դարձնեն։ Այդ ամենից հետո և արդյունքում նոր թող քաղաքական գործիչները իրենց եզրակացությունն անեն»։ ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձևն Էրդողանը անվանել է «քաղաքական որոշում», «անարժեք», «հակաիրավական» և «անընդունելի»։ «Հիմա իրենք էլ են ասում, որ այդ որոշումը արժեքավոր ոչինչ չունի։ Անուններ հնչեցնելու կարիք չկա։ Մենք մեր վճռականության մեջ ենք մնում, իսկ նրանք երևի ջանք են թափում, որպեսզի ոմանց բավարարեն։ Եվ պարզ է, թե ինչու 100 տարի առաջ անցած-դարձածի մասին այսօր հանկարծ որոշումներ են կայացվում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում և Սենատում»։ Էրդողանը չի խուսափել թափանցիկ ակնարկներով ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքներ հնչեցնելուց։ Նա հիշել և հիշեցրել է Ամերիկայի բնիկների՝ հնդկացիների մասին։ Վերջիններիս թեման Էրդողանը համարել է Ամերիկայի խայտառակությունը։ Իսկ ֆրանսիացիներին մեղադրել է Ռուանդայում և Ալժիրում իրականացրած կոտորածների մեջ։ «Սենեգալում սրանք ստրկավաճառությամբ են զբաղվել։ Այդ մասին մենք դեռ տեղյակ կպահենք համաշխարհային հանրությանը։ Այդ մասին վկայող փաստաթղթեր կան մեր ձեռքում։ Եվ դրանք ոչ թե մեր պաշտպանությունն են, այլ կլինեն մեր հարձակումը։ Մենք կբացահայտենք, որ Արևմուտքի անցյալը ռասիզմի և գաղութատիրության պատմություն է»։ Թուրքիայի նախագահը նաև խոսել է Ինջիրլիքի և Քյուրջեքի ռազմաբազաների հնարավոր փակման մասին՝ շեշտելով, որ եթե հարկ լինի, ապա անվարան կփակեն դրանք՝ ելնելով վերաբերմունքի փոխադարձությունից։ Ըստ նրա՝ Թուրքիան ցեղային պետություն չէ։ Եվ կարծում է, որ 780.000քկմ և ավելի քան 2.000 տարվա պատմություն ունեցողի հետ այդպես վարվելը այնպիսի բան չէ, որը կմնա անպատասխան։ «Մի՞թե մենք ռազմավարական գործընկերներ չենք,- հարցադրումով եզրափակել է իր խոսքը Էրդողանը։ - Մի՞թե մենք միասին չենք ՆԱՏՕ-ում: Արածներն ի՞նչ են։ Ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել ռազմավարական գործընկերության մեջ: Դե եթե նման կերպ շարունակվի, ապա անկասկած մենք էլ կտանք մեր պատասխանը»։
05:21 - 16 դեկտեմբերի, 2019
ՌԴ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ կապերի այլընտրանքը չեն. Էրդողան |armenpress.am|

ՌԴ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ կապերի այլընտրանքը չեն. Էրդողան |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը Թուրքիայի հիմնական գործընկերներից մեկն Է, բայց նրա հետ հարաբերությունները ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ հարաբերությունների այլընտրանքը չեն: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը: «Սպասվում Է, որ Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում կլինեն հարաբերությունները Չինաստանի եւ Ռուսաստանի հետ: Մենք Չինաստանի հետ կառուցողական փոխգործակցություն ենք պահպանում՝ հիմնված փոխըմբռնման վրա: Ռուսաստանը նույնպես առաջատար գործընկերներից մեկն Է միջազգային ասպարեզում: Բայց նրա եւ այլ երկրների հետ մեր հարաբերությունները դաշնակիցների հետ մեր հարաբերությունների այլընտրանքը չեն, այլ, ընդհակառակը՝ դրանց լրացումը»,-հայտարարել Է Էրդողանը լրագրողներին Լոնդոն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ: Նա նշել Է, որ Թուրքիան բազմավեկտոր արտաքին քաղաքականություն Է վարում՝ առաջնորդվելով իր գերակայություններով, որոնք բխում են նրա աշխարհագրական դիրքից: Էրդողանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի կողմից տրամադրված «անվտանգության հովանոցը» շատ կարեւոր Է Թուրքիայի համար: «Բայց նաեւ պարզ Է, որ դաշինքը նորացման կարիք ունի… ՆԱՏՕ-ն պետք Է գործի շատ ավելի վճռական ու արդյունավետ, հատկապես ահաբեկչական կազմակերպությունների կողմից սպառնալիքների դեմ հանդիման»,-հավելել Է Թուրքիայի նախագահը:
07:49 - 03 դեկտեմբերի, 2019
Թուրքիան թույլ չի տվել, որ Սիրիայի հյուսիսում ահաբեկչական պետություն ստեղծվի. Էրդողան |tert.am|

Թուրքիան թույլ չի տվել, որ Սիրիայի հյուսիսում ահաբեկչական պետություն ստեղծվի. Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, նշել է, որ իրենք թույլ չեն տվել Սիրիայի հյուսիսում «ահաբեկչական պետության ստեղծումը»: Այս մասին տեղեկացնում է NTV թուրքական հեռուստաալիքի կայքը: «Նրանք («Քրդական աշխատավորական կուսակցության» անդամները, որոնց Թուրքիայում ահաբեկիչ են անվանում) ցանկանում էին ահաբեկչական պետություն ստեղծել Սիրիայի հյուսիսում, սակայն մենք նրանց նման հնարավորություն չընձեռեցինք»,-ասել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով՝ թուրք զինվորականները տարածաշրջանում պահեստներ են հայտնաբերել, որտեղ մեծ քանակությամբ զենք կա, որն «ահաբեկիչներին» մատակարարվել է 32-33 հազար բեռնատարով: Թուրք առաջնորդը շեշտել է նաև, որ Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած ռազմական գործողության ժամանակ թուրք զինվորականները սիրիական բանակի հետ համատեղ «մեծ հերոսություն և ինքնազոհություն են դրսևորել»:
09:44 - 23 նոյեմբերի, 2019
Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին |ermenihaber.am|

Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը և Սենատում այդ բանաձևի քննարկման վրա դրված վետոյին: Էրդողանը, խոսելով թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած խնդիրներից, նշել է, որ դրանք արհեստականորեն մեծացել են ԱՄՆ-ում հակաթուրքական շրջանակների կողմից: Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացմանն ուղղված ջանքերի իրական բնույթն ամենից լավը նկատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ Էրդողանի՝ իրենք փաստաթղթերով ցույց են տվել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը «հակասում է պատմական ճշմարտություններին և անարդար է»: «Մեր հանդիպումից հետո,- ասել է Էրդողանը, բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կապված են Սենատում հայկական պնդումների շուրջ քննարկմանը, ինչպես գիտեք, ձախողվել են: Վետո է դրվել»:  
11:09 - 19 նոյեմբերի, 2019
1915թ.-ի դեպքերի պատասխանը պետք է տան ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները. Էրդողանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշման մասին

1915թ.-ի դեպքերի պատասխանը պետք է տան ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները. Էրդողանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշման մասին

tert.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը ստվեր է գցում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը: «Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևերը ստվեր են գցում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա և դժկամությամբ են ընդունվում մեր ժողովրդի կողմից»,- հայտարարել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը հերթական անգամ նշել է, որ «104 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների պատասխանն ու լուծումները պետք է տան պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները»՝ ավելացնելով, որ Թուրքիան բացել է բոլոր արխիվները, և ցանկացողները կարող են գալ և ուսումնասիրել դրանք:
06:21 - 14 նոյեմբերի, 2019
Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից գնել Patriot համակարգեր |shantnews.am|

Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից գնել Patriot համակարգեր |shantnews.am|

shantnews.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է ձեռք բերել Patriot զենիթա-հրթիռային համակարգեր, եթե ԱՄՆ-ն առաջարկի շահավետ պայմաններ։ «Մենք կարող ենք հաղթահարել (ռուսական ԶՀՀ) С-400-ների և F-35-երի (ամերիկյան 5-րդ սերնդի կործանիչներ, որոնց արտադրության ծրագրից ԱՄՆ-ը դուրս է հրավիրել Թուրքիային՝ ռուսական սպառազինության գնման պատճառով) շուրջ առաջացած տարաձայնությունները։ Ես նախագահին հայտնել եմ Patriot գնելու ցանկության մասին, եթե շահավետ առաջարկ ստացվի»,-ասել է Էրդողանը բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ կիսվելիս։ Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված բացելու նոր էջ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, և միայն երկխոսությունը թույլ կտա երկու երկրներին կարգավորել պաշտպանական արդյունաբերության ոլորտում առաջացած տարաձայնությունները։
05:21 - 14 նոյեմբերի, 2019
Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը չեն կարողացել տարածաշրջանը մաքրել «ահաբեկիչներից». Էրդողան |news.am|

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը չեն կարողացել տարածաշրջանը մաքրել «ահաբեկիչներից». Էրդողան |news.am|

news.am։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը չեն կարողացել տարածաշրջանը մաքրել «ահաբեկիչներից»: Այս մասին ԱՄՆ մեկնելուց առաջ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն: Նրա խոսքով՝ Թուրքիան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ «շարունակում է վճռորոշ քայլերը՝ ուղղված Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելուն»: «Մեր դիրքորոշումը կհայտնենք նախագահ Թրամփին, իսկ վերադառնալուց հետո՝ հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»,- ասել է նա: Նա նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը Վաշինգտոնում բանակցությունների հիմնական թեման կլինի: «Մենք պատրաստ ենք նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում անվտանգության ոլորտում: Չնայած Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում լարվածությանը՝ մենք նախագահ Դոնալդ Թրամփի հետ համակարծիք ենք տարաձայնությունների կարգավորման եւ համագործակցության զարգացման անհրաժեշտության հարցում»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ առաջնահերթ թեմաներից մեկը իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցն է, որին Անկարան մեղադրվում է 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Նա նաեւ հատնել է, որ ԱՄՆ այցի ընթացքում կհայտնի իր հստակ դիրքորոշումը «ահաբեկիչների» հետ ԱՄՆ-ի շփումների անթույլատրելիության հարցով: Անկարան «ահաբեկիչներ» է համարում Սիրիայի քուրդ ապստամբներին:
09:21 - 12 նոյեմբերի, 2019